Օրենսդրություն
Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին
Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին Վրաստանի օրենքը ներառում է ամուսնության, որդեգրման, կրթության և տեղեկության տարածման դրույթները։ Բովանդակության ցանկում ընտրեք հոդվածի վերնագիրը՝ փաստաթղթի համապատասխան բաժին անցնելու համար։ Իրավական կիրառությունից առաջ էջի տեղեկությունն ու տեքստը համեմատեք Matsne-ի պաշտոնական խմբագրության հետ։
Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին։ Օրենքի տեքստը, հոդվածները և պաշտոնական աղբյուրը։
Պաշտոնական աղբյուր և տեքստի խմբագրություն
Պաշտոնական վրացերեն անվանում: საქართველოს კანონი ოჯახური ღირებულებებისა და არასრულწლოვანის დაცვის შესახებ
Իրավազորություն: Վրաստան
Պաշտոնական փաստաթուղթ Matsne-ում
Ընդունման ամսաթիվ:
LIDA.ge-ի տեքստը ոչ պաշտոնական թարգմանություն է։ Պաշտոնական փաստաթուղթը տեսեք Matsne-ում։
Այս տեքստի համապատասխանությունը կոնկրետ պաշտոնական խմբագրությանը առանձին չի հաստատվել։ Կիրառելուց առաջ ստուգեք համապատասխան խմբագրությունը Matsne-ում։
Օրենսդրության տեքստը
Վրաստանի օրենք
Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին
Հոդված 1. Օրենքի նպատակը
Սույն օրենքի նպատակն է կնոջ և տղամարդու կապի վրա հիմնված ընտանեկան արժեքների պաշտպանության և անչափահասի պաշտպանության մեխանիզմների հզորացումը։
Հոդված 2. Տերմինների սահմանումը
Սույն օրենքում օգտագործված տերմիններն ունեն հետևյալ իմաստները.
ա) կին – ըստ ժառանգական գենետիկական հատկանիշների նույնականացված իգական սեռի անձ,
բ) տղամարդ – ըստ ժառանգական գենետիկական հատկանիշների նույնականացված արական սեռի անձ,
գ) կենսաբանական սեռ – ըստ ժառանգական գենետիկական հատկանիշների նույնականացված սեռ։
Հոդված 3. «Մասսայականացում» տերմինի սահմանումը
1. Սույն օրենքով նախատեսված համապատասխան տեղեկությունը/արարքը մարդուն ոչ մի կենսաբանական սեռի չհատկացնելու և (կամ) նրա կենսաբանական սեռից տարբեր սեռի հատկացնելու, նույն կենսաբանական սեռի ներկայացուցիչների միջև սեռական կողմնորոշման նշանով արտահայտված կապի կամ ինցեստի մասսայականացմանն ուղղված տեղեկություն/արարք է համարվում, եթե անաչառ դիտորդի կարծիքով, նշված տեղեկությունը/արարքը դրական կամ/և օրինակելի է ցուցաբերում մարդուն ոչ մի կենսաբանական սեռի չհատկացնելը կամ/և նրա կեսաբանական սեռից տարբեր սեռի հատկացնելը, նույն կենսաբանական սեռի ներկայացուցիչների միջև սեռական կողմնորոշման նշանով արտահայտված կապը կամ ինցեստը։
2. Սույն հոդվածի առաջին կետով սահմանված տեղեկությունը/արարքը գնահատելիս՝ նկատի է առնվում տվյալ տեղեկության/արարքի բովանդակությունը, ձևը և տեսակը, դրա տարածման (տրամադրման)/իրականացման ձևը, մեթոդը և ժամանակը, այն տարածքը, որտեղ այն տարածվել է (տրամադրվել է)/իրականացվել է և այն անձինք, որոնք այս տեղեկության/գործողության հասցեատերերն են։
Հոդված 4. Ամուսնությունը
1. Ամուսնությունը ընտանիք ստեղծելու նպատակով կնոջ և տղամարդու կամավոր միություն է, որը բավարարում է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Թույլ չի տրվում նույն կենսաբանական սեռի ներկայացուցիչների միջև միությունը գրանցել որպես ամուսնություն և/կամ իրավական ակտով ճանաչել որպես ամուսնություն։ Նույն կենսաբանական սեռի ներկայացուցիչների միջև այնպիսի միությունը, որը գրանցված է արտասահմանում և/կամ ճանաչված է որպես ամուսնություն, Վրաստանում իրավական ուժ չունի։
2. Թույլ չի տրվում ամուսնության այլընտրանքային միություն գրանցելը և/կամ իրավական ակտով ճանաչելը։ Արտերկրում գրանցված և/կամ ճանաչված նման միությունը Վրաստանում իրավաբանական ուժ չունի։
Հոդված 5. Անչափահասի որդեգրումը, խնամակալությունը
1. Թույլ չի տրվում անչափահասի որդեգրումն այն անձի կողմից, որն իրեն չի վերագրում կենսաբանական ոչ մի սեռի կամ վերագրում է իր կենսաբանական սեռից տարբերվող սեռի, կամ որի սեռական կողմնորոշումը չի պատկանում հետերոսեքսուալության կատեգորիային։
2. Թույլ չի տրվում անչափահասին խնամատարության փոխանցել այն անձին, որն իրեն չի վերագրում կենսաբանական ոչ մի սեռի կամ իր կենսաբանական սեռից տարբերվող սեռի է վերագրում, կամ որի սեռական կողմնորոշումը չի պատկանում հետերոսեքսուալության կատեգորիային։
Հոդված 6. Բժշկական մանիպուլյացիայի կիրառումը
Թույլ չի տրվում մարդուն իր կենսաբանական սեռից տարբեր սեռի հատկացնելու նպատակով նրան վիրահատության ենթարկելը կամ նրա նկատմամբ այլ տեսակի բժշկական մանիպուլյացիա կիրառելը։
Հոդված 7. Վրաստան պետության կողմից տրված փաստաթղթում սեռի նշումը
1. Քաղաքացիական ակտը գրանցելիս թույլ չի տրվում քաղաքացիական ակտի գրառման մեջ նշել անձի կենսաբանական սեռից տարբերվող սեռ։ Թույլ չի տրվում քաղաքացիական ակտի գրառման մեջ փոփոխություն և (կամ) լրացումներ կատարելով նրանում որպես անձի սեռ նշել նրա կենսաբանական սեռից տարբերվող սեռ։ Այս արգելքներից բացառությունները, որոնք կապված են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած համապատասխան իրավահարաբերությունների հետ, սահմանվում են Վրաստանի «Քաղաքացիական ակտերի մասին» օրենքով։
2. Վրաստանի քաղաքացու անձը հաստատող վկայականում կամ «Վրաստանի քաղաքացիների և Վրաստանում բնակվող օտարերկրացիների գրանցման, անձը հաստատող (կացության) վկայականի և Վրաստանի քաղաքացու անձնագիր տրամադրելու կարգի մասին» Վրաստանի օրենքով նախատեսված այլ փաստաթղթում թույլ չի տրվում որպես անձի սեռ նշել նրա կենսաբանական սեռից տարբեր սեռ: Այս արգելքից բացառությունները, որոնք կապված են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած համապատասխան իրավահարաբերությունների հետ, սահմանվում են «Վրաստանի քաղաքացիների և Վրաստանում բնակվող օտարերկրացիների գրանցման, անձը հաստատող (կացության) վկայականի և Վրաստանի քաղաքացու անձնագիր տրամադրելու կարգի մասին» Վրաստանի օրենքով։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փաստաթղթերից տարբերվող այն փաստաթղթում, որը տրամադրում է Վրաստան պետությունը, որպես մարդու սեռ կարող է նշվել միայն այն կենսաբանական սեռը, որը նույն կետերով նախատեսված որևէ փաստաթղթում է նշված, իսկ նման փաստաթղթի բացակայության դեպքում՝ այն կենսաբանական սեռը, որը նշված է նրա անձը հաստատող մեկ այլ համապատասխան փաստաթղթում:
4. Թույլ չի տրվում Վրաստանի ընդհանուր դատարանի կողմից այնպիսի պահանջի բավարարում և/կամ օտար երկրի դատարանի այնպիսի որոշման ճանաչում, որը նկատի ունի մարդուն ոչ մի կենսաբանական սեռի չհատկացում և/կամ նրա կենսաբանական սեռից տարբեր սեռի հատկացում։
Հոդված 8. Կրթություն
Թույլ չի տրվում վաղ դաստիարակության և կրթական հաստատության դաստիարակչական և (կամ) ուսումնական ծրագրում, նախադպրոցական դաստիարակության և կրթական հաստատության դաստիարակության և (կամ) կրթական ծրագրում, հանրակրթական հաստատության/դպրոցի, մասնագիտական ուսումնական հաստատության/քոլեջի կամ բարձրագույն ուսումնական հաստատության կրթական ծրագրում այնպիսի տեղեկություններ ներառել կամ/և տվյալ հաստատության աշխատակցի կողմից տվյալ հաստատության գործունեության շրջանակներում կամ/և նույն հաստատության տարածքում այնպիսի տեղեկություն տարածելուն նպաստել, որը միտված է մարդուն ոչ մի կենսաբանական սեռի չհատկացնելու կամ/և նրա կեսաբանական սեռից տարբեր սեռի հատկացնելու, նույն կենսաբանական սեռի ներկայացուցիչների միջև սեռական կողմնորոշման նշանով արտահայտված կապի կամ ինցեստի մասսայականացմանը։
Հոդված 9. Տեղեկությունների տարածումը
1. Թույլ չի տրվում հեռարձակողի կողմից իր եթերով այնպիսի տեղեկություն հեռարձակել, որն ուղղված է մարդուն ոչ մի կենսաբանական սեռի չհատկացնելու կամ/և նրա կեսաբանական սեռից տարբեր սեռի հատկացնելու, նույն կենսաբանական սեռի ներկայացուցիչների միջև սեռական կողմնորոշման նշանով արտահայտված կապի կամ ինցեստի մասսայականացմանը։ Այս արգելքը հեռարձակողի եթերում ստեղծագործական աշխատանքի տեղադրման նկատմամբ նկատի ունի միայն միևնույն կենսաբանական սեռի ներկայացուցիչների միջև սեռական կողմնորոշման նշանով արտահայտված ինտիմ հարաբերություն կամ ինցեստ պատկերող տեսարանը հեռարձակողի եթերով տարածման անթույլատրելիությանը։ Սույն կետով սահմանված արգելքը խախտելը հեռարձակողին չի վերագրվի, եթե նա համապատասխան տեղեկատվության տարածման նկատմամբ փաստացի վերահսկողություն չէր իրականացնում։
2. Թույլ չի տրվում անչափահասի հետ ուղղակի շփում հաստատելու միջոցով նրան այնպիսի տեղեկություն (այդ թվում, ստեղծագործական աշխատանք) տրամադրել (կիսվել նրա հետ) կամ/և այնպիսի տեղեկության (այդ թվում, այնպիսի ստեղծագործական աշխատանք) հասանելիություն ապահովել, որն ուղղված է մարդուն ոչ մի կենսաբանական սեռի չհատկացնելու կամ/և նրա կեսաբանական սեռից տարբեր սեռի հատկացնելու, նույն կենսաբանական սեռի ներկայացուցիչների միջև սեռական կողմնորոշման նշանով արտահայտված կապի կամ ինցեստի մասսայականացմանը։ Անչափահասի հետ ուղղակի շփում հաստատելով նրան սույն կետով նախատեսված տեղեկության հասանելիություն ապահովելը ներառում է նաև այնպիսի դեպքը, երբ սուբյեկտը թույլ է տվել անչափահասին մուտք գործել տարածք, որտեղ այդ տեղեկությունը տարածվում է բանավոր, ձայնային սարքով և/կամ տեսողականորեն, եթե նշված սուբյեկտն ուներ նման տարածք անչափահասի մուտքը սահմանափակելու իրավունք և ողջամիտ հնարավորություն:
3. Թույլ չի տրվում այնպիսի գովազդ տարածել, որն ուղղված է խթանելու մարդուն ոչ մի կենսաբանական սեռի չհատկացնելու կամ/և նրա կեսաբանական սեռից տարբեր սեռի հատկացնելու, նույն կենսաբանական սեռի ներկայացուցիչների միջև սեռական կողմնորոշման նշանով արտահայտված կապի կամ ինցեստի մասսայականացմանը։ Սույն արգելքի խախտումը սուբյեկտին չի վերագրվի, եթե նա համապատասխան տեղեկության տարածման նկատմամբ փաստացի վերահսկողություն չէր իրականացնում։
Հոդված 10. Հավաքների, ցույցերի անցկացումը
Թույլ չի տրվում այնպիսի հանրային հավաքի կամ/և այնպիսի ցույցի անցկացում, որն ուղղված է խթանելու մարդուն ոչ մի կենսաբանական սեռի չհատկացնելու կամ/և նրա կեսաբանական սեռից տարբեր սեռի հատկացնելու, նույն կենսաբանական սեռի ներկայացուցիչների միջև սեռական կողմնորոշման նշանով արտահայտված կապի կամ ինցեստի մասսայականացմանը։
Հոդված 11. Աշխատանքային հարաբերության շրջանակներում կենսաբանական սեռն արտացոլող բովանդակությամբ բառերի օգտագործումը
Անվավեր է աշխատանքային հարաբերության շրջանակում վերապահված ցանկացած պարտավորության, աշխատանքային հարաբերության շրջանակներում տրված ցանկացած ցուցումի և/կամ աշխատանքային հարաբերության շրջանակներում կնքված որևէ համաձայնագրի այն մասը, որը նկատի ունի կենսաբանական սեռն արտացոլող բովանդակություն ունենալու պատճառով որևէ բառ կամ բառերի համակցություն օգտագործելուց ձեռնպահ մնալ:
Հոդված 12. Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օր
Մայիսի 17-ը սահմանվել է որպես ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օր։
Հոդված 13. Պատասխանատվություն
Սույն օրենքով սահմանված պահանջի խախտումը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:
Հոդված 14. Օրենքն ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ մտնի հրապարակմանը հաջորդող 60-րդ օրը։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլի
Թբիլիսի,
17 սեպտեմբերի, 2024թ․
N4437-XVIՀՆ-XՀԼ
Հարցեր օրենքի մասին
Այս օրենքի ո՞ր հոդվածն է վերաբերում կրթությանը։
8-րդ հոդվածը վերաբերում է կրթությանը․ դրա հետ կարդացեք հասկացությունների սահմանումները և տեղեկության տարածման դրույթները։ Կարդալ հոդվածը: Հոդված 8. Կրթություն
