Օրենսդրություն

Օրենսդրություն

Վրաստանի քրեական դատավարության օրենսգիրք

Համառոտ ակնարկ

Վրաստանի Քրեական դատավարության օրենսգիրքը ներառում է քրեական դատավարության կանոնները, մասնակիցների իրավունքները և ապացույցների վերաբերյալ դրույթները։ Բովանդակության ցանկում ընտրեք հոդվածի վերնագիրը՝ փաստաթղթի համապատասխան բաժին անցնելու համար։ Իրավական կիրառությունից առաջ էջի տեղեկությունն ու տեքստը համեմատեք Matsne-ի պաշտոնական խմբագրության հետ։

Վրաստանի քրեական դատավարության օրենսգիրք։ Քրեական դատավարության օրենսգիրքը կարգավորում է ձերբակալումն ու պաշտպանությունը։ Պաշտոնական տեքստը matsne.gov.ge-ում է։

Պաշտոնական աղբյուր և տեքստի խմբագրություն

Պաշտոնական վրացերեն անվանում: საქართველოს სისხლის სამართლის საპროცესო კოდექსი

Իրավազորություն: Վրաստան

Պաշտոնական փաստաթուղթ Matsne-ում

Ընդունման ամսաթիվ:

LIDA.ge-ի տեքստը ոչ պաշտոնական թարգմանություն է։ Պաշտոնական փաստաթուղթը տեսեք Matsne-ում։

Այս տեքստի համապատասխանությունը կոնկրետ պաշտոնական խմբագրությանը առանձին չի հաստատվել։ Կիրառելուց առաջ ստուգեք համապատասխան խմբագրությունը Matsne-ում։

Պաշտոնական գործող տեքստը ստուգեք matsne.gov.ge-ում։

Օրենսդրության տեքստը

Վրաստանի օրենք

Վրաստանի քրեական դատավարության օրենսգիրք

Ընդհանուր մաս

Բաժին I

Քրեական դատավարության օրենսդրությունը և սկզբունքները

Գլուխ I

Քրեական դատավարության օրենսդրությունը, դրա խնդիրներն ու գործողության շրջանակը

Հոդված 1. Օրենսգրքի նպատակը

Սույն օրենսգիրքը սահմանում է հանցագործության հետաքննության, քրեական հետապնդման և արդարադատության իրականացման կանոնները:

Հոդված 2. Քրեադատավարական իրավունքի կիրառման կարգը, իրավունքի անալոգիա

1. Քրեական դատավարության մեջ կիրառվում է այն դատավարական նորմը, որը գործում է նախաքննության և դատական ​​քննության ընթացքում։

2․ Քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները հանգեցնում են նախկինում ընդունված դատավարական ակտի չեղարկման կամ փոփոխման, եթե դա բարելավում է ամբաստանյալի (դատապարտյալի) վիճակը:

3.Վրաստանի օրենսդրության մեջ թերության դեպքում թույլատրելի է քրեական դատավարության նորմի անալոգիա կիրառել, եթե դա չի սահմանափակում Վրաստանի Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված մարդու իրավունքներն ու ազատությունները։

4. Անկախ հանցագործության կատարման վայրից, Վրաստանի տարածքում քրեական գործով վարույթն իրականացվում է Վրաստանի օրենսդրությանը համապատասխան։

5. Վրաստանի քրեական դատավարության օրենսդրությունը կիրառվում է նաև Վրաստանի դրոշով կամ ճանաչելի նշանով Վրաստանի սահմաններից դուրս գտնվող օդանավի կամ ծովային նավի վրա կատարված հանցագործությունների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ Վրաստանի միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով:

51. Վրաստանի քրեական դատավարության օրենսդրությունը կիրառվում է արտերկրում Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի տարածքում, եթե այլ բան նախատեսված չէ Վրաստանի միջազգային պայմանագրերով:

6. Վրաստանի միջազգային պայմանագրերին և համաձայնագրերին համապատասխան՝ Վրաստանի քրեական դատավարության օրենսդրությունը կարող է կիրառվել նաև օտարերկրյա պետության տարածքում։

7. Վրաստանի քաղաքացին, որն օգտվում է դիվանագիտական ​​անձեռնմխելիությունից, ինչպես նաև արտերկրում գտնվող նրա ընտանիքի անդամները, եթե նրանք կամովին չեն համաձայնում ընդունող երկրի քրեական դատավարության օրենսգրքի կիրառմանը, ենթակա են Վրաստանի քրեական դատավարության օրենսդրության ընդդատությանը:

8. Վրաստանի տարածքում դատավարական գործողություն իրականացնելու վերաբերյալ օտար երկրի դատարանի կամ քննչական մարմնի միջնորդությունը կատարելիս՝ կարող է կիրառվել նաև այդ պետության քրեական դատավարության օրենսդրությունը, եթե դա նախատեսված է Վրաստանի միջազգային պայմանագրով։

2018 թվականի հուլիսի 20-ի Վրաստանի օրենք № 3157 – կայք, 06.08.2018թ.

Հոդված 3. Հիմնական տերմինների սահմանումը սույն օրենսգրքի նպատակների համար

1. Անչափահաս –18 տարին չլրացած անձ։

2. Մերձավոր ազգական – ծնող, որդեգրող, զավակ, խնամատար երեխա, պապ, տատ, թոռ, եղբայր, ամուսին (այդ թվում՝ ամուսնալուծված):

3. Ընտանիքի անդամ – ամուսին, անչափահաս զավակ կամ խորթ զավակ, նրա հետ մշտապես բնակվող անձ։

4. Օրինական ներկայացուցիչ – մերձավոր ազգական, խնամակալ, հոգաբարձու, աջակից, որը մասնակցում է քրեական դատավարությանը այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն անչափահաս է, սահմանափակ գործունակություն ունեցող, թե նա չի կարող պաշտպանվել առողջական վիճակի պատճառով, ինչպես նաև՝ աջակցություն ստացողը, եթե այլ բան չի որոշվել դատարանի կողմից:

5. Կողմ – մեղադրյալ, դատապարտյալ, արդարացված, նրանց փաստաբանը, քննիչը, դատախազը։

6. Մեղադրանքի կողմ – քննիչ, դատախազ։

7. Պաշտպանության կողմ – մեղադրյալ, դատապարտյալ, արդարացված, նրանց փաստաբանը։

8. Դատապարտյալ – անձ, ում նկատմամբ կայացվել է դատարանի մեղադրական ​​դատավճիռ։

9. Փաստաբան – անձ, ով օրենքով սահմանված կարգով պաշտպանում է մեղադրյալի, դատապարտյալի, արդարացվածի շահերը և ցուցաբերում է իրավաբանական օգնություն։

10. Հետաքննություն – լիազորված անձի կողմից սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացված գործողությունների ամբողջություն, որի նպատակը հանցագործության հետ կապված ապացույցների հավաքագրումն է:

11. Հիմնավորված ենթադրություն – փաստերի կամ տեղեկությունների համակցություն, որը տվյալ քրեական գործի հանգամանքների համակցությամբ կբավարարեր օբյեկտիվ անձին՝ եզրակացնելու անձի կողմից հանցագործության հնարավոր կատարումը, սույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված քննչական գործողության կատարման կամ/և խափանման միջոցառման կիրառման համար նախատեսված ապացուցային չափորոշիչ։

111. Առանց գործի էական քննության դատավճիռ կայացնելու համար բավարար ապացույցներ – ապացույցներ, որոնք օբյեկտիվ անձին կհամոզեին, որ մեղադրյալը հանցագործություն է կատարել՝ նրա նախատեսմամբ, որ մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել, չի վիճարկում մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցները և հրաժարվում է դատարանի կողմից իր գործը էական քննելու իրավունքից։

12. Հավանականության բարձր աստիճան – մինչդատական ​​նիստում գործն ըստ էության քննության փոխանցելու մասին որոշում կայացնելիս դատավորի ուղեցույց չափորոշիչը, որը հիմնվում է նիստին ներկայացված փոխհամատեղելի և համոզիչ ապացույցների համակցության վրա և բավարար է ենթադրության բարձր աստիճանի համար, որ տվյալ գործով կկայացվի մեղադրական դատավճիռ։

13. Ողջամիտ կասկածից դուրս – դատարանի կողմից մեղադրական դատավճիռ կայացնելու համար պահանջվող ապացույցների համակցություն, որն օբյեկտիվ անձին կհամոզեր անձի մեղավորության մեջ:

14. Դատավճիռ – առաջին ատյանի, վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի որոշում, որը ամբաստանյալին մեղավոր է ճանաչում հանցանք կատարելու մեջ կամ արդարացնում է նրան։

15. Վճիռ – դատարանի որոշում (բացի դատավճռից և կարգադրությունից) ցանկացած հարցի վերաբերյալ:

16. Որոշում – քննիչի, դատախազի որոշումը ցանկացած հարցով։

17. Գիշեր – ժամանակը ժամը 22:00-ից 6:00-ն:

18. Հարգելի պատճառ – քրեական դատավարության մասնակցի չներկայանալը, որը պայմանավորված է նրա հիվանդությամբ, մերձավոր ազգականի մահով, առանձնահատուկ օբյեկտիվ այլ հանգամանքներով, որոնք անհնարին են դարձնում դատական ​​նիստին ներկայանալը իրենից անկախ պատճառով։ Հիվանդությունը պետք է հաստատվի բժշկական հաստատության համապատասխան լիազորություն ունեցող անձի կողմից տրված փաստաթղթով՝ ստորագրված լիազորված անձի կողմից և հաստատված կնիքով, որն ուղղակիորեն մատնանշում է դատաքննությանը ներկայանալու անհնարինության մասին։ Նախապես հայտնի հարգելի պատճառի առկայության մասին ծանուցումը պետք է ներկայացվի դատարան առաջին իսկ հնարավորության դեպքում, բայց ոչ ուշ, քան վարույթն սկսելվուց 48 ժամ առաջ։ Հարգելի պատճառով չներկայանալը հավաստող փաստաթուղթը պետք է ներկայացվի չներկայանալուց հետո 5 օրվա ընթացքում։

19. Մեղադրյալ – անձ, որի նկատմամբ կա հիմնավոր ենթադրություն, որ նա կատարել է Վրաստանի Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն։

20. Վկա – անձ, ով կարող է իմանալ քրեական գործի հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ տվյալ: Անձը վկայի կարգավիճակ և իրավունքներ ու պարտականություններ է ձեռք բերում քրեական պատասխանատվության մասին նախազգուշացումից և երդում տալուց հետո։

21. Փորձագետ – հատուկ գիտելիքներ, հմտություններ և փորձ ունեցող ֆիզիկական անձ, որը սույն օրենսգրքով սահմանված կարգով քրեական գործով անհրաժեշտ հետաքննություն կատարելու և եզրահանգում անելու համար հրավիրվում է կողմի կամ կողմի միջնորդությամբ դատարանի կողմից։ Բացի այդ, փորձագետն աջակցում է կողմերին և դատարանին՝ ապացույցներ գտնելու, հետազոտելու և ցուցադրելու հարցում:

22. Տուժող – պետական, ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը բարոյական ֆիզիկական կամ գույքային վնաս է կրել ուղղակի հանցագործության հետևանքով։

221. Վկայի և տուժողի համակարգող – անձ, ով աջակցություն է ցուցաբերում վկային/տուժողին դատավարության ընթացքում:

23. Ապացույց – օրենքով սահմանված կարգով դատարանում ներկայացված տեղեկություն, այս տեղեկությունը պարունակող առարկա, փաստաթուղթ, նյութ կամ այլ օբյեկտ, որի հիման վրա կողմերը դատարանում հաստատում կամ հերքում են փաստերը, իրավական առումով գնահատում դրանք, կատարում պարտականություններ, պաշտպանում իրենց իրավունքներն ու օրինական շահերը, իսկ դատարանը որոշում է, թե արդյոք կա փաստ կամ արարք, որի պատճառով իրականացվում է քրեական վարույթը, արդյոք այդ գործողությունը կատարվել է կոնկրետ անձի կողմից, նա մեղավոր է, թե՝ ոչ, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք ազդում են ամբաստանյալի պատասխանատվության բնույթի ու աստիճանի վրա, բնութագրում են նրա անձը: Փաստաթուղթը ապացույց է, եթե այն պարունակում է քրեական գործի փաստական ​​և իրավական հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ տեղեկանք։ Փաստաթուղթ է համարվում ցանկացած աղբյուր, որտեղ տեղեկատվությունը արտացոլված է բառային-նշանային ձևով և(կամ) լուսանկարչական, կինո-, տեսա-, հնչյունային կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

24. Վկայի ցուցմունք – վկայի կողմից դատարանում տրված տեղեկություն քրեական գործի հանգամանքների մասին։

25. Իրեղեն ապացույց – առարկա, փաստաթուղթ, նյութ կամ այլ առարկա, որն իր ծագմամբ, հայտնաբերման վայրով ու ժամանակով, հատկանիշներով ու նրա վրա մնացած հետքով առնչվում է քրեական գործի փաստական ​​հանգամանքին և կարող է օգտագործվել հանցագործությունը հայտնաբերելու, մեղավորին որոշելու կամ մեղադրանքը հերքելու կամ հաստատելու միջոց լինել, ինչպես նաև, նախատեսված է «Օպերատիվ- քննչական գործունեության մասին» Վրաստանի օրենքի 7-րդ հոդվածի 21 կետով նախատեսված վերահսկվող առաքում իրականացնելիս օգտագործված նախապես մակնշված և(կամ) կեղծ (սիմուլյացված) առարկան, փաստաթուղթը, նյութը կամ այլ առարկա։

26. Հետաքննության վայր – քննչական մարմնի վարչական շենքի գտնվելու վայրը։

27. Համակարգչային համակարգ – ցանկացած մեխանիզմ կամ փոխկապակցված մեխանիզմների խումբ, որն ավտոմատ կերպով տվյալներ է մշակում ծրագրի միջոցով (այդ թվում` անհատական ​​համակարգիչ, միկրոպրոցեսորով ցանկացած սարք, ինչպես նաև բջջային հեռախոս):

28. Համակարգչային տվյալ – համակարգչային համակարգում մշակման համար հարմար ցանկացած ձևով արտացոլված տեղեկություն, ներառյալ համակարգչային համակարգի գործունեությունը ապահովող ծրագիրը։

29. Ծառայություններ մատուցող – ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը օգտատերերին ապահովում է համակարգչային համակարգի միջոցով հաղորդակցվելու հնարավորություն, ինչպես նաև ցանկացած այլ անձ, ով մշակում կամ պահպանում է նման համակարգչային տվյալները այսպիսի հաղորդակցական ծառայության կամ այսպիսի ծառայությունից օգտվողների անունից:

30. Ինտերնետ տրաֆիկի տվյալներ – հաղորդակցություններին առնչվող և համակարգչային համակարգի կողմից գեներացված ցանկացած համակարգչային տվյալ, որը հանդիսանում է հաղորդակցության շղթայի մաս, ցույց է տալիս հաղորդակցության աղբյուրը, նշանակման վայրը, ուղղությունը, ժամանակը, ամսաթիվը, չափը, տևողությունը, հիմնական ծառայությունների տեսակը:

31. Գաղտնի քննչական գործողության օբյեկտ – անձ, որի նկատմամբ կատարվում է գաղտնի քննչական գործողություն։

32. Սույն օրենսգրքի XVI1 գլխի իմաստով համապատասխան իրավասություն ունեցող պետական ​​մարմինը.

ա) սույն օրենսգրքի 1431 հոդվածի 1-ին մասի «ա»-«դ» ենթակետերով նախատեսված գաղտնի քննչական գործողությունների կատարման ժամանակ հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ Վրաստանի օպերատիվ-տեխնիկական գործակալությունը (այսուհետ՝. Գործակալություն), որն այս գաղտնի քննչական գործողություններն իրականացնելու բացառիկ իրավասություն ունեցող մարմինն է,

բ) սույն օրենսգրքի 1431 հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» ենթակետերով նախատեսված գաղտնի քննչական գործողություններ կատարելիս՝ գաղտնի քննչական գործողությունն իրականացնող համապատասխան պետական ​​մարմինը իր իրավասության սահմաններում։

321. (Հանվել է՝ 30.12.2021, №1314)։

33. Կապի ալիքից տեղեկատվության հեռացում և ամրագրում – համապատասխան իրավասություն ունեցող պետական մարմնի կողմից էլեկտրոնային հաղորդակցությունից (էլեկտրոնային փոստ), կապի ցանցից, հեռահաղորդակցության կամ տեղեկատվական համակարգից ընթացիկ, փոխանցված, ստացված, հավաքագրված, մշակված կամ կուտակված տեղեկատվության հեռացում և ամրագրում տեխնիկական և/կամ ծրագրային միջոցների օգտագործմամբ։

34. Համակարգչային համակարգից տեղեկատվության հեռացում և ամրագրում – համապատասխան իավասություն ունեցող պետական ​​մարմնի կողմից համակարգային համակարգից փոխանցված, ստացված, ինչպես նաև ընթացիկ, հավաքագրված, մշակված կամ կուտակված տեղեկատվության հեռացում և ամրագրում տեխնիկական և(կամ) ծրագրային միջոցների օգտագործմամբ։

35. Աշխարհագրական դիրքի իրական ժամանակում որոշում – բջջային հաղորդակցական սարքավորման աշխարհագրական դիրքի որոշում իրական ժամանակում առավելագույն ճշգրտությամբ:

36. Հեռախոսային հաղորդակցության գաղտնալսում և ձայնագրում – համաձայն Վրաստանի «Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» օրենքի ավտորիզացված անձի՝ հանրային օգտագործման էլեկտրոնային հաղորդակցական ցանցերով և միջոցներով իրականացվող հեռախոսային հաղորդակցության գաղտնալսում և ձայնագրում։

37. Գաղտնի քննչական գործողության օբյեկտի տեխնիկական նույնականացուցիչ – գաղտնի քննչական գործողության օբյեկտի կողմից օգտագործվող հաղորդակցական սարքավորումների նույնականացման տվյալ (ցանկացած տվյալ, որը տալիս է հաղորդակցական սարքավորումների անհատական ​​ նույնականացման հնարավորություն կամ նպաստում է դրա անհատական ​​նույնականացմանը (ներառյալ հեռախոսահամարը, ինտերնետպրոտոկոլի հասցեն (IP հասցեն), բջջայինի սարքավորման միջազգային նույնականացուցիչը (IMEI)), բջջայինի օգտատիրոջ միջազգային նույնականացուցիչը (IMSI), MAC հասցեն և այլն) կամ օգտանունը:

38. Նախնական հետազոտում – պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա ձեռք բերված առարկայի, փաստաթղթի, իրի, նյութի, տեղեկություն պարունակող այլ առարկայի սկզբից մեղադրանքի կողմի կողմից զննություն, նրա բովանդակությանը ծանոթացում, այս նյութի փորձաքննության կամ այլ քննչական գործողություն կատարում, մինչև պաշտպանության կողմի կողմից նույն իրավունքից օգտնվելը։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք №741 – կայք, 27.06.2013 թ.

2014 թվականի հուլիսի 24-ի Վրաստանի օրենք №2517 – կայք, 06.08.2014թ.

2014 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի օրենք № 2870 – կայք, 30.11.2014թ.

2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք №3358 – կայք, 31.03.2015թ.

2015 թվականի հուլիսի 8-ի Վրաստանի օրենք № 3955 – կայք, 15.07.2015թ.

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2016 թվականի ապրիլի 14-ի Որոշում №1/1/625,640 - կայք, 22.04.2016թ.

2017 թվականի մարտի 22-ի Վրաստանի օրենք №476 –կայք, 27 մարտի 2017 թ.

2017 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք №755 – կայք, 24.05.2017թ.

2018 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք №2270 –կայք, 21.05.2018թ.

2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք №3276 – կայք, 09.08.2018թ.

2018 թվականի դեկտեմբերի 27-ի Վրաստանի օրենք №4265 – կայք, 29.12.2018թ.

2019 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 4604 – կայք, 08.05.2019թ.

2019 թվականի հոկտեմբերի 17-ի Վրաստանի օրենք № 5186 – կայք, 23.10.2019թ.

2019 թվականի դեկտեմբերի 19-ի Վրաստանի օրենք № 5621 – կայք, 26.12.2019թ.

2021 թվականի դեկտեմբերի 30- ի Վրաստանի օրենք № 1314 – կայք, 13.01.2022 թ.

Գլուխ II

Քրեական վարույթի սկզբունքները

Հոդված 4. Անձի արժանապատվության անձեռնմխելիությունը

1. Դատավորը, դատախազը, քննիչը և քրեական դատավարության այլ մասնակիցներ պարտավոր են պաշտպանել մասնակիցների արժանապատվությունը և անձնական կյանքի անձեռնմխելիությունը քրեական դատավարության բոլոր փուլերում:

2. Թույլ չի տրվում ազդել մարդու կամքի ազատության վրա խոշտանգումների, բռնության, դաժան վերաբերմունքի, խաբեության, բժշկական միջամտության, հիպնոսի, ինչպես նաև մարդու հիշողության կամ մտածողության վրա ազդող այլ միջոցներով։ Թույլ չի տրվում նաև սպառնալիքի գործադրումը կամ այնպիսի արտոնություններ խոստանալը, որոնք նախատեսված չեն օրենքով։

3. Քրեական դատավարության շրջանակներում հարկադրանքը կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով:

Հոդված 5. Անմեղության և ազատության կանխավարկածը

1. Անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով։

2. Ոչ ոք պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը։ Մեղադրանքն ապացուցելու բեռը դատախազի վրա է։ Մեղադրանքի կողմն իրավունք ունի հրաժարվել մեղադրանքից։

3. Ապացույցների գնահատման ժամանակ ծագած կասկածը, որը օրենքով սահմանված կարգով հաստատված չէ, պետք է լուծվի հօգուտ ամբաստանյալի (դատապարտյալի):

4. Անձը պետք է ազատ լինի, բացառությամբ այն դեպքի, եթե հաստատվել է նրա կալանավորման անհրաժեշտությունը։

Հոդված 6. Անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների ոչ օրինաչափ

սահմանափակման անթույլատրելիությունը

1. Քրեական վարույթի մասնակցի սահմանադրական իրավունքների և ազատությունների սահմանափակումը թույլատրվում է միայն Վրաստանի Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով նախատեսված հատուկ նորմերի հիման վրա։

2. Միայն դատարանն է իրավասու անձին մեղավոր ճանաչել և պատիժ նշանակել։

3. Նախապատվությունը միշտ պետք է տալ իրավունքների և ազատությունների սահմանափակման ամենաթեթև ձևին։

Հոդված 7. Քրեական վարույթում անձնական կյանքի անձեռնմխելիությունը

1. Կողմն իրավունք չունի հետաքննության ընթացքում կամայականորեն և ապօրինաբար միջամտելու ուրիշի անձնական կյանքին։ Մասնավոր սեփականության կամ այլ գույքի և ցանկացած միջոցով իրականացված մասնավոր հաղորդակցության անձեռնմխելիությունը երաշխավորվում է օրենքով։

2. Դատավարական գործողություն իրականացնող անձը չպետք է հրապարակի անձնական կյանքի մասին տեղեկություններ, ինչպես նաև անձնական բնույթի տեղեկություններ, որոնց գաղտնիության պահպանումը անձը անհրաժեշտ է համարում։

3. Անձը, ով տուժել է իր անձնական կյանքի մասին տեղեկությունների/անձնական տվյալների ապօրինի հրապարակումից, իրավունք ունի վնասի լրիվ հատուցման՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան:

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք №2634 – կայք, 18.08.2014թ.

Հոդված 8. Արդար դատաքննությունը և արագ արդարադատությունը

1. Ամբաստանյալը (դատապարտվածը, արդարացվածը) ունի արդար դատաքննության իրավունք։

2. Ամբաստանյալն ունի արագ արդարադատության իրավունք՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում։ Անձն իրավունք ունի հրաժարվելու այդ իրավունքից, եթե դա անհրաժեշտ է պաշտպանության պատշաճ նախապատրաստման համար:

3. Դատարանը պարտավոր է առաջնահերթ համարել այն քրեական գործը, որով ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Հոդված 9. Կողմերի իրավահավասարությունը և մրցակցությունը

1. Քրեական հետապնդում հարուցելուն պես քրեական վարույթն իրականացվում է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության հիման վրա:

2. Կողմն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով միջնորդություն ներկայացնել, ձեռք բերել, դատարանի միջոցով պահանջել, ներկայացնել և հետազոտել բոլոր համապատասխան ապացույցները:

Հոդված 10. Դատական նիստի հրապարակայնությունը և բանավորությունը

1. Դատական ​​նիստը սովորաբար անցկացվում է դռնբաց և բանավոր: Նիստը թույլ է տրվում դռնփակ անել միայն սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում։

2. Դատարանի կողմից ընդունված բոլոր որոշումները հայտարարվում են հրապարակային:

3. (Հանվել է - 18.01.2013, №205)։

4. Դատարանի շենքում, ինչպես նաև դատարանի նիստերի դահլիճում քրեական գործի քննության լուսանկարահանումը, կինոնկարահանումը, տեսագրումը, ստենոգրաֆիան և աուդիոձայնագրումն իրականացվում է «Ընդհանուր դատարանների մասին» Վրաստանի օրգանական օրենքով սահմանված կանոններին համապատասխան:

2013 թվականի հունվարի 18-ի Վրաստանի օրենք №205 – կայք, 28.01.2013 թ.

2013 թվականի մայիսի 1-ի Վրաստանի օրենք №583 – կայք, 20.05.2013թ.

Հոդված 11. Քրեական վարույթի իրականացումը պետական ​​լեզվով

Քրեական վարույթն ընթանում են վրացերենով, Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունում՝ նաև աբխազերենով։ Վարույթի մասնակցին, ով չի տիրապետում կամ պատշաճ կերպով չի տիրապետում քրեական վարույթի լեզվին, կնշանակվի թարգմանիչ՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 12. Օրինականությունը և դատարանի անկախությունը

1. Անձին դատում է միայն այն դատարանը, որի ընդդատությանը օրենքով ենթակա է նրա գործի քննությունը:

2. Քրեական հետապնդումը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացնում է միայն դատախազը:

3. Վրաստանի քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված քրեական գործի քննության և դատական վարույթի կարգը միատեսակ է Վրաստանի ողջ տարածքում և պարտադիր է քրեական դատավարության բոլոր մասնակիցների համար։

4. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում անձի օրինական շահը գերակա է հանցագործությունը բացելու և իրավախախտին պատժելու հանրային շահից: Անձի օրինական շահերի պաշտպանությունը քրեական դատավարության մեջ ծառայում է հանրային շահին։

Հոդված 13. Ապացույց

1. Ապացույցը նախապես հաստատված ուժ չունի։

2. Ամբաստանյալի խոստովանական ցուցմունքը, եթե այն չի հաստատվում նրա մեղքն ապացուցող այլ ապացույցով, բավարար չէ նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար: Մեղադրական դատավճիռը պետք է հիմնված լինի միայն փոխհամաձայնեցված, հստակ և համոզիչ ապացույցների համակցության վրա, որոնք ողջամիտ կասկածից դուրս ապացուցում են անձի մեղավորությունը:

(Ուժը կորցրած է ճանաչվել 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության այն նորմատիվ բովանդակությունը, որը նախատեսում է նույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված (2013 թվականի հունիսի 14-ի խմբագրությունը) ապացույցի՝ անուղղակի ցուցմունքի հիման վրա մեղադրական դատավճիռ կայացնելու հնարավորությունը) – Վրաստանի Սահմանադրական դատարանի 2015 թվականի հունվարի 22-ի Որոշում №1/1/548 – կայք, 04.02.2015թ.

(Ուժը կորցրած է ճանաչվել 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության այն նորմատիվային բովանդակությունը, որը հնարավոր է համարում խուզարկության արդյունքում առգրավված ապօրինի իրի որպես ապացույց օգտագործելու հնարավորությունը, այն պայմաններում, երբ առգրավված իրի՝ ամբաստանյալի կողմից տիրապետումը հաստատվում է միայն իրավապահ մարմնի աշխատակցի ցուցմունքներով և միևնույն ժամանակ, իրավապահ մարմնի աշխատակիցները կարող էին, սակայն չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ խուզարկության արժանահավատությունը հաստատող չեզոք ապացույցներ ձեռք բերելու համար) – Վրաստանի Սահմանադրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի Որոշում №2 / 2/1276 – կայք, 30.12.2020 թ.

(Ուժը կորցրած է ճանաչվել 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության այն նորմատիվային բովանդակությունը, որը նախատեսում է մեղադրական դատավճիռ կայացնելիս իրավապահ մարմնի աշխատակցի այն ցուցմունքի որպես ապացույց օգտագործումը, որը հիմնվում է օպերատիվ աղբյուրի («կոնֆիդենտ», «ինֆորմանտ») կամ անանուն անձի կողմից տրամադրված տեղեկության վրա) – Վրաստանի Սահմանադրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի Որոշում №2 / 2/1276 – կայք, 30.12.2020թ.

3. Եթե խուզարկությունը կամ առգրավումն իրականացվել է անանուն ծանուցման կամ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Վրաստանի օրենքով սահմանված գաղտնի աշխատակցից (կոնֆիդենտից) /տեղեկատվություն տրամադրող աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա, սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ մասով սահմանված կարգով է կատարվել և առգրավվել անօրինական առարկան, իրը կամ նյութը, տվյալ մեղադրական դատավճռի հիմք կարող է դառնալ այն դեպքում, եթե անօրինական առարկայի, իրի, նյութի՝ անձի տիրապետության մեջ լինելը բացի քննությունն իրականացնող քննիչի ցուցմունքից, քննչական գործողությանը մասնակցող քննիչի ցուցմունքից, քննչական գործողության մասնակից, օպերատիվ-հետախուզական գործառույթ ունեցող անձի ցուցմունքից և համապատասխան քննչական գործողության արձանագրությունից, հաստատվում է նաև այլ ապացույցներով։ Այս կարգը չի կիրառվում, երբ օբյեկտիվորեն անհնար է այլ ապացույցներ ձեռք բերել/ներկայացնել:

Ծանոթություն. «Անօրինական առարկա, իր կամ նյութ» սույն հոդվածի իմաստով նշանակում է այն պայթուցիկ սարքը, պայթուցիկ նյութը, «Զենքի մասին» Վրաստանի օրենքով նախատեսված այն զենքը, զինամթերքը, «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, պրեկուրսորներ և նարկոլոգիական օգնություն մասին» Վրաստանի օրենքով նախատեսված այն հատուկ վերահսկողության ենթական նյութը, «Նոր հոգեակտիվ նյութերի մասին» Վրաստանի օրենքով նախատեսված այն նյութը, որի տիրապետումը, ձեռք բերումը, պահումը, փոխադրումը կամ կրելը հանցագործություն է։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․ 328

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2015 թվականի հունվարի 22-ի Որոշում №1/1/548 – կայք, 04.02.2015թ.

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի Որոշում №2 / 2/1276 – կայք, 30.12.2020թ.

2021 թվականի հունիսի 28-ի Վրաստանի օրենք №706 – կայք, 29.06.2021թ.

Հոդված 14. Ապացույցների ուղղակի և բանավոր հետազոտումը

1. Ապացույցները դատարանին (երդվյալ ատենակալներին) չեն ներկայացվում, եթե կողմերը հավասար հնարավորություն չունեն դրանք ուղղակիորեն և բանավոր հետազոտելու, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված բացառությունների:

2. Կողմն իրավունք ունի դատարանում պահանջելու վկայի անմիջական հարցաքննություն և ներկայացնելու սեփական ապացույցներ:

Հոդված 15. Ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքը

Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր կամ այլ անձանց դեմ, որոնց շրջանակը սահմանվում է սույն օրենսգրքով։

Հոդված 16. Քրեական հետապնդման հայեցողականությունը

Քրեական հետապնդում հարուցելու կամ դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատախազն իրականացնում է հայեցողական լիազորություններ, որի դեպքում նա առաջնորդվում է հանրային շահով։

Հոդված 17. Մեղադրանքի առաջադրում հիմնավորված ենթադրության հիման վրա

1. Անձին մեղադրանք է առաջադրվում, եթե կա հիմնավոր ենթադրություն, որ նա հանցագործություն է կատարել:

2. Անձին մեղադրանք առաջադրելը միայն դատախազի լիազորությունն է։

Հոդված 18. Կրկնակի կալանավորումը, մեղադրանքի առաջադրումը և

դատապարտումն արգելելը

1. Անթույլատրելի է միայն նույն ապացույցների և(կամ) տեղեկությունների հիման վրա անձին կրկնակի ձերբակալելը։

2. Չի կարող անձին մեղադրանք ներկայացվել և(կամ) նրան դատապարտել այն հանցագործության համար, որի համար նա արդեն արդարացվել կամ դատապարտվել է:

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք №741 – կայք, 27.06.2013 թ.

Բաժին II

Քրեական վարույթի մասնակիցները

Գլուխ III

Դատարանը

Հոդված 19. Դատարանը որպես արդարադատության մարմին

1. Դատարանը պետական ​​իշխանության միակ մարմինն է, որն լիազորված է իրականացնել արդարադատություն, քննել քրեական գործ, կայացնել օրինական, պատճառաբանված և արդարացի դատավճիռ։

2. Արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն անթույլատրելի է։ Դատարանը պարտավոր է քրեական գործը, միջնորդությունը և բողոքարկումը քննել ըստ ընդդատության՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով։

Հոդված 20. Դատարանի լիազորությունները

1. Եթե քրեական գործն առաջին ատյանում չի քննվում երդվյալ ատենակալների դատարանի կողմից, ապա առաջին ատյանով այն քննում է շրջանային (քաղաքային) դատարանը:

2. Շրջանային (քաղաքային) դատարանի մագիստրատ դատավորն ունի լիազորություն՝ մարդու սահմանադրական իրավունքի սահմանափակման և հարկադրանքի միջոցառման հետ կապված քննչական գործողության կատարման մասին դատարանի վճիռ կայացնել, ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցի մասին որոշում կայացնել, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վճռել քննիչի կամ /և դատախազի անօրինական գործողության պատճառով բողոքը, ինչպես նաև, իրականացնել այլ լիազորություններ։ Սույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքում որոշումը կարող է կայացնել այն շրջանային (քաղաքային) դատարանի մագիստրատ դատավորը, որի գործողության տարածքում անցկացվում է, անցկացվելու է կամ անցկացվել է հետաքննությունը կամ դատավարական գործողությունը: Սույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքում որոշում կարող է կայացնել մագիստրատ դատավորը։ Սույն օրենսգրքով մագիստրատ դատավորի ընդդատությանը հատկացված հարցերը նրա բացակայության դեպքում, երբ քննության վայրը չի համընկնում հանցանքը կատարելու վայրի հետ, կարող է քննել այլ մագիստրատ դատավոր կամ ըստ քննության վայրի՝ համապատասխան շրջանային (քաղաքային) դատարանի դատավոր։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով մագիստրատ դատավորի ընդդատությանը հատկացված հարցերի վերաբերյալ կայացված որոշման պատճառով բողոքը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քննում է Վերաքննիչ դատարանի քննչական կոլեգիան:

4. Շրջանային (քաղաքային) դատարանի կամ մագիստրատ դատավորի կայացրած դատավճռի կամ այլ ամփոփիչ դատական որոշման պատճառով վերաքննիչ բողոքը քննում է Վերաքննիչ դատարանի վերաքննիչ պալատը:

5. Վերաքննիչ դատարանի վճռի և այլ ամփոփիչ դատարական որոշումների պատճառով վճռաբեկ բողոքը քննում է Վրաստանի Գերագույն դատարանի քրեական գործերի պալատը։

6. Վերաքննիչ դատարանի քրեական գործերով պալատը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով քննում է Վրաստանի ընդհանուր դատարանների կողմից կայացրած և օրինական ուժի մեջ մտած դատավճիռը և այլ ամփոփիչ դատական բողոք։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

Հոդված 21. Տարածքային ընդդատությունը

1. Քրեական գործը դատարանում քննվում է ըստ այն վայրի, որտեղ ամբաստանյալն առաջին անգամ ներկայացվել է դատարանին:

2. Դատավորը պարզում է կողմերի միջև ընթացակարգային համաձայնության առկայությունը, ինչպես նաև այն հարցը, թե արդյոք դատարանի կողմից միջնորդություն ներկայացվել է վճիռ կայացնելու առանց գործն ըստ էության քննելու: Միջնորդություն ներկայացնելու դեպքում դատավորը գործում է սույն օրենսգրքի XXI գլխի համաձայն:

3. Հետաքննության ընթացքում կողմերի միջև ընթացակարգային համաձայնության հաստատման մասին միջնորդությունը քննում է ՝ ըստ քննության ավարտի վայրի:

4. Վերադաս դատարանի նախագահն իրավասու է կողմի միջնորդությամբ քրեական գործը փոխանցել այլ դատարան՝ ըստ դրան մասնակցող տուժողների և վկաների մեծամասնության գտնվելու վայրի կամ այլ պատճառով, որը կապված է պակաս ընթացակարգային ծախսերի հետ։

5. Եթե դատարանը որոշի, որ քրեական գործն իր ընդդատության մեջ չէ, ապա գործն իր վճռով ըստ ընդդատության փոխանցում է այլ դատարանի:

6. Ընդդատության շուրջ վեճը լուծում է վերադաս դատարանի նախագահը:

2010 թվականի դեկտեմբերի 7-ի Վրաստանի օրենք №3891 – ՎՕՏ I, №67, 09.12.2010թ., հոդվ.418

Հոդված 211. Երդվյալ ատենակալների դատարանի տարածքային ընդդատությունը

Երդվյալ ատենակալների դատարաններ են ստեղծվում Թբիլիսիի, Քութաիսիի, Բաթումիի և Ռուսթավիի քաղաքային դատարաններում և Զուգդիդիի, Թելավիի և Գորիի շրջանային դատարաններում։ Նրանց գործունեության տարածքները սահմանվում են Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի որոշմամբ։

2016 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք №5591 – կայք, 13.07.2016թ.

Հոդված 22. Դատարանների կազմը

1. Շրջանային (քաղաքային) դատարանի դատավորը կամ մագիստրատ դատավորը քրեական գործով որոշում է կայացնում միանձնյա:

2. Եթե շրջանային (քաղաքային) դատարանում դատավորների թիվը բավարար է կոլեգիալ կազմով գործը քննելու համար, ապա քրեական գործը քննող դատարանի նախագահը կարող է որոշել գործը կոլեգիալ քննել երեք դատավորի կազմով, եթե գործի քննությունը և որոշումը առանձնահատուկ նշանակություն ունեն դատական պրակտիկայի համար կամ գործը փաստացի կամ իրավական տեսանկյունից առանձնահատուկ բարդություն ունի, բացառությամբ այն դեպքերի, երբ գործը քննվում է երդվյալ ատենակալների մասնակցությամբ:

3. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում քրեական գործը քննվում է շրջանային (քաղաքային) դատարանում` երդվյալ ատենակալների և դատավորի մասնակցությամբ:

4. Վերաքննիչ դատարանի քննչական կոլեգիայի դատավորը բողոքը քննում է միանձնյա:

5. Վերաքննիչ դատարանի քրեական գործերի պալատում քրեական գործը վերաքննման կարգով քննվում է կոլեգիալ երեք դատավորի կազմով։

6. Քիչ ծանր և ծանր կատեգորիայի հանցագործությունների քրեական գործերով շրջանային (քաղաքային) դատարանների դատավճիռների և այլ ամփոփիչ դատական որոշումների պատճառով բողոքները կարող են վերաքննման կարգով միանձնյա քննվել վերաքննիչ դատարանի քրեական գործերով պալատի դատավորի կողմից:

7. Վճռաբեկ բողոքը քննվում է Վրաստանի Գերագույն դատարանի քրեական գործերի պալատում՝ երեք դատավորից կազմված կոլեգիայով, իսկ Մեծ պալատում՝ ինը դատավորի կազմով:

8. Դատարանի կազմի բոլոր դատավորներն ունեն որոշում կայացնելու հավասար իրավունք։

9. Եթե քրեական գործը երդվյալ ատենակալների դատարանի ընդդատության մեջ է գտնվում, և ամբաստանյալը խուսափում է դատարան ներկայանալուց, ապա դատարանը գործը քննում է նրա բացակայությամբ, առանց երդվյալ ատենակալների մասնակցության:

Հոդված 23. Դատական ​​նիստը նախագահը

Դատական ​​նիստի նախագահը վարում է նիստը, դատական խորհրդակցության ընթացքը, կողմերին հնարավորություն է տալիս անարգել ներկայացնելու և հետազոտելու ապացույցները, ապահովում է կարգուկանոնի պահպանումը, ինչպես նաև իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 24. Դատական նիստի քարտուղարը

1. Դատական ​​նիստի քարտուղարը ստուգում է, թե արդյոք դատաքննությանը հրավիրված անձը ներկայացել է և այդ մասին զեկուցում դատարանին։ Նիստի նախագահի առաջարկությամբ հրապարակային ընթերցում է ընթացակարգային փաստաթուղթը, վարում է դատական ​​նիստի արձանագրությունը.

2. Դատական ​​նիստի քարտուղարը պարտավոր է դատական ​​նիստի արձանագրության մեջ ամբողջությամբ և ճիշտ արձանագրել դատարանի գործողություններն ու որոշումները, ինչպես նաև դատարական նիստի բոլոր մասնակիցների գործողությունները, հայտարարությունները, միջնորդությունները, ցուցմունքները և բացատրությունները։ Քարտուղարն իրավունք ունի արձանագրության կազմման ժամանակ օգտագործել սղագրություն, դիկտոֆոն և այլ տեխնիկական միջոցներ:

3. Դատարանն իրավասու է դատական ​​նիստի արձանագրության վերաբերյալ կողմերի դիտողությունները քննել առանց նրանց կանչելու։ Դատարական նիստի քարտուղարը տալիս է գրավոր բացատրություններ։

Հոդված 25. Դատական վարույթի մրցակցայնությունը և կողմերի հավասարությունը

1. Դատարանը պարտավոր է կողմերի համար ստեղծել հավասար հնարավորություններ՝ պաշտպանելու իրենց իրավունքները և օրինական շահերը, որպեսզի նրանցից ոչ մեկին չտրվի առավելություն։

2. Դատարանին արգելվում է ինքնուրույն ձեռք բերել և հետազոտել մեղադրանքը հաստատող կամ պաշտպանությանը սատարող ապացույցներ: Ապացույցներ ձեռք բերելն ու ներկայացնելը կողմերի իրավասությունն է։ Դատավորը բացառիկ դեպքերում կարող է կողմերի հետ համաձայնությամբ տալ պարզաբանող հարց, եթե դա անհրաժեշտ է արդար դատավարություն ապահովելու համար:

(Ուժը կորցրած է ճանաչվել 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ նախադասության այն նորմատիվային բովանդակությունը, որը սահմանափակում է գործը քննող դատավորի կողմից հարց տալու հնարավորությունը) - Վրաստանի Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի Որոշում № 3/2/1478 – կայք, 30.12.2021թ.

3. Մինչ դատավճիռ կամ այլ ամփոփիչ դատական որոշում կայացնելը դատավորն իրավունք չունի կարծիք հայտնել ամբաստանյալին (դատապարտյալին) մեղավոր կամ անմեղ ճանաչելու վերաբերյալ:

4. Եթե դատական նիստին մասնակցում են երկու կողմերն էլ, ապա մի կողմի միջնորդության կամ բողոքի հետ կապված՝ դատարանը լսում է նաև մյուս կողմի կարծիքը։

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի Որոշում №3/2/1478 – կայք, 30.12.2021թ.

Հոդված 26. Դատարանի միջնորդությունը

1. Եթե քրեական գործի քննության վայրում անհնար է իրականացնել որևէ ընթացակարգային գործողություն, ապա դատարանն իրավունք ունի այդ գործողությունն իրականացնելու մասին առաջադրանք ուղարկել նույն կամ ավելի ցածր մակարդակի այլ դատարան։

2. Օտարերկրյա պետության դատարան կամ քննչական մարմին միջնորդություն ուղարկելու կարգը սահմանվում է Վրաստանի և այդ պետության միջև կնքված իրավական օգնության մասին պայմանագրով։

Հոդված 27. Երդվյալ ատենակալների դատարանի կազմը

1. Երդվյալ ատենակալների դատարանը կազմված է 12 երդվյալ ատենակալներից և 2 պահեստային դատավորից, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

2. Երդվյալ ատենակալների դատարանը չպետք է ընդգրկի վեցից պակաս երդվյալ ատենակալ՝ քիչ ծանր հանցագործությունների, ութից պակաս՝ ծանր հանցագործությունների և տասից պակաս՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում:

Հոդված 28. Երդվյալ ատենակալի (ատենակալի թեկնածուի) սոցիալական երաշխիքները

1. Երդվյալ ատենակալը և երդվյալ ատենակալի թեկնածուն իրավունք ունեն պետությունից ժամանակին ստանալ իրենց բոլոր ծախսերի հատուցումը, որն անմիջականորեն կապված է իրենց պարտականությունների կատարման հետ։ Օրապահիկի, ճանապարհածախսի և այլ ուղղակի ծախսերի հատուցման չափը սահմանում է Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհուրդը։ Դատարանը, երդվյալ ատենակալների համաձայնությամբ, տրամադրված հատուկ տրանսպորտային միջոցով կազմակերպում է նրանց տեղափոխում իրենց բնակության կամ ժամանակավոր կացարանի վայրից մինչև համապատասխան դատարան և հակառակ ուղղությամբ։

2. Աշխատող անձը, դատավարությանը որպես երդվյալ ատենակալ մասնակցելու ընթացքում, պահպանում է իր աշխատանքի վայրը և վարձատրությունը:

3. (Հանվել է – 28.06.2021, №707)։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5170 – կայք, 11.11.2011թ.

2016 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք №5591 – կայք, 13.07.2016թ.

2021 թվականի հունիսի 28-ի Վրաստանի օրենք №707 – կայք, 29.06.2021թ.

Հոդված 29. Երդվյալ ատենակալին ներկայացվող պահանջները

Անձն իրավունք ունի մասնակցելու դատավարությանը որպես երդվյալ ատենակալ, եթե.

ա) Վրաստանի քաղաքացիական ռեեստրի տվյալների բազայում գրանցված է որպես 18 տարեկանից բարձր անձ,

բ) տիրապետում է քրեական դատավարության լեզվին,

գ) բնակվում է Արևելյան կամ Արևմտյան Վրաստանում՝ կախված նրանից, թե Վրաստանի որ մասում է այն շրջանային (քաղաքային) դատարանը, որտեղ անցկացվում է երդվյալ ատենակալների դատավարությունը,

դ) չունի հնարավորությունների այնպիսի սահմանափակում, որը կխանգարի իր կողմից երդվյալ ատենակալի պարտականությունների կատարմանը։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2016 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք №5591 – կայք, 13.07.2016թ.

2020 թվականի հուլիսի 14-ի Վրաստանի օրենք №6842 – կայք, 28.07.2020թ.

Հոդված 30. Անհամատեղելիությունը

Անձը չի կարող մասնակցել քրեական դատավարությանը որպես երդվյալ ատենակալ, եթե կան սույն օրենսգրքով սահմանված երդվյալ ատենակալի բացարկի որևէ հիմք կամ/և նա․

ա) պետական-քաղաքական պաշտոնյա է,

բ) դատախազ է,

գ) քննիչ է,

դ) ոստիկան է,

դ1) Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության համակարգի աշխատակից է,

ե) փաստաբան է,

զ) գործող զինծառայող է,

է) հոգևորական է,

ը) նշված գործով քրեական դատավարության մասնակից է,

թ) ամբաստանյալ է,

ժ) անձ է, որը վարչական տույժի է ենթարկվել փոքր քանակությամբ թմրամիջոցներ օգտագործելու համար, և սույն վարչական տույժի նշանակման օրվանից անցել է 1 տարուց պակաս,

ժա) դատվածություն ունի։

2016 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք №5591 – կայք, 13.07.2016թ.

2020 թվականի հուլիսի 2-ի Վրաստանի օրենք №6735 – կայք, 07.07.2020թ.

Հոդված 31. Երդվյալ ատենակալի պարտականությունները կատարելուց հրաժարվելը

1. Անձն իրավունք ունի հրաժարվել երդվյալ ատենակալի պարտականությունները կատարելուց.

ա) եթե վերջին մեկ տարվա ընթացքում արդեն եղել է երդվյալ ատենակալ,

բ) եթե նա կատարում է այնպիսի աշխատանք, որը կապված է մարդու կյանքի, առողջության կամ քաղաքացիական անվտանգության պաշտպանության հետ, և անհնար է որոշակի ժամանակահատվածում և հանգամանքներում փոխարինել նրան կամ դա էական վնասի կհանգեցնի, ինչը հաստատվում է փոխադարձաբար համատեղելի և համոզիչ տեղեկատվության համակցությամբ։ Այս կարգը հատուկ նշանակության այլ աշխատանք կատարող անձի նկատմամբ կարող է կիրառվել միայն բացառիկ դեպքերում,

գ) առողջական վիճակից պատճառով,

դ) եթե նա երկար ժամանակ գտնվում է կամ ուղևորվում է Վրաստանի սահմաններից դուրս,

ե) եթե 70 տարեկանից բարձր է:

2. Դատարանը պարտավոր է անհատապես հաշվի առնել երդվյալ ատենակալի օրինական շահերը: Դատարանը ազատվում է այդ պարտականությունից, եթե երդվյալ ատենակալի օրինական շահերով պաշտպանված բարիքն ավելի պակաս է, քան արդարադատությանը կամ երրորդ անձին հասցված վնասը։ Նման դեպքում անձը չպետք է ազատվի երդվյալ ատենակալի պարտականության կատարումից։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․ 328

2021 թվականի հունիսի 28-ի Վրաստանի օրենք №707 – կայք, 29.06.2021թ.

Գլուխ IV

Դատախազը, քննիչը

Հոդված 32. Դատախազությունը

Դատախազությունը քրեական հետապնդման մարմին է։ Այս գործառույթի կատարումն ապահովելու համար դատախազությունն իրականացնում է հետաքննության ընթացակարգային ղեկավարությունը։ Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով դատախազությունն իրականացնում է հանցագործության լրիվ հետաքննություն, դատարանում աջակցում պետական ​​մեղադրանքը։

Հոդված 33. Դատախազը

1. Դատախազն իր լիազորություններն իրականացնում է պետության անունից: Դատարանում դատախազը պետական մեղադրողն է։ Նրա վրա է դրված մեղադրանքն ապացուցելու բեռը։

2. Դատարանում իր լիազորություններն իրականացնելիս դատախազն անկախ է և ենթարկվում է միայն օրենքին։

3. Վերադաս դատախազն իրավասու է չեղարկել ենթակա դատախազի կողմից կայացված անօրինական և(կամ) չհիմնավորված որոշումը, այն փոփոխել կամ փոխարինել նոր որոշմամբ։

4. Դատախազը պարտավոր է մասնակցել դատական ​​նիստին։

5. Սույն օրենսգրքով նախատեսված հետաքննության ընթացքում դատախազի որոշման կատարումը պարտադիր է:

6. Դատախազն իրավասու է.

ա) քննչական ենթակայության պահանջներին համապատասխան հանձնարարել քրեական գործի նախաքննությունը այս կամ այն ​​իրավապահ մարմնին կամ քննիչին, գործից զրկել մի քննիչին և հանձնել մյուսին։ Վրաստանի գլխավոր դատախազը կամ նրա կողմից լիազորված անձը, անկախ քննչական ենթակայությունից, իրավունք ունի գործը հետ վերցնել մի քննչական մարմնից և քննության համար այն փոխանցել մեկ այլ քննչական մարմնի, հետաքննության դատավարական ղեկավարությունից հեռացնել ենթակա դատախազին և նրա գործառույթները փոխանցել մեկ այլ դատախազի,

բ) մասնակցել քննչական գործողության անցկացմանը կամ կատարել նախաքննություն ամբողջական ծավալով,

գ) հետաքննության ընթացքում պարտադիր ցուցումներ տալ իրավապահ մարմնի աշխատակցին և(կամ) ենթակա դատախազին,

դ) պահանջել քրեական գործի առանձին նյութեր կամ քրեական գործն ամբողջությամբ,

ե) դիմել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու, փոփոխելու կամ բեկանելու մասին, մարդու իրավունքները սահմանափակող քննչական գործողության և(կամ) օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման համար դատարանի վճիռ ընդունելու համար, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում միջնորդությամբ դիմել դատարանին,

զ) բեկանել քննիչի կամ ենթակա դատախազի որոշումը,

է) դադարեցնել քրեական հետապնդումը և(կամ) հետաքննությունը կամ կասեցնել քրեական հետապնդումը,

ը) լուծել բողոքը քննիչի գործողության և(կամ) որոշման պատճառով, իսկ դատարանում այն բողոքարկելու դեպքում անհրաժեշտ բացատրություն տալ դատարանին,

թ) փոխել մեղադրանքը,

ժ) ամբաստանյալի հետ կնքել ընթացակարգային համաձայնություն և միջնորդություն ներկայացնել դատարան՝ ամբաստանյալի նկատմամբ դատարանի կողմից առանց քրեական գործն ըստ էության քննելու դատավճիռ կայացնելու վերաբերյալ,

ժա) դատարան ներկայացնել ապացույց, մասնակցել դրանց թույլատրելիության հարցի քննությանը,

ժբ) դիմել դատարան՝ քննության ընթացքում մասնավոր անձանցից ապացույցներ պահանջելու միջնորդությամբ,

ժգ) պետական ​​մարմիններից պահանջել և անարգել ստանալ փաստաթուղթ կամ այլ իրեղեն ապացույց,

ժդ) որոշում կայացնել մեղադրյալի (դատապարտյալի) հետախուզման մասին,

ժե) անձին ճանաչել որպես տուժող և բացատրել նրա իրավունքներն ու պարտականությունները,

ժզ) իրականացնել սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2018 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի օրենք №3814 – կայք, 13.12.2018թ.

Հոդված 34. Հետաքննության մարմինները

1. Քրեական գործերը հետաքննում են Վրաստանի արդարադատության նախարարությունը, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, Վրաստանի պաշտպանության նախարարության, Վրաստանի ֆինանսների նախարարության, Վրաստանի պետական անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության և Վրաստանի դատախազության համակարգի քննչական ստորաբաժանումների քննիչները։

2. Անկախ գերատեսչական պատկանելությունից՝ բոլոր քննիչներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ, և նրանց կողմից սույն օրենսգրքով սահմանված կանոններով կատարված բոլոր քննչական գործողություններն ունեն հավասար իրավաբանական ուժ:

3. Քրեական գործն անմիջականորեն չքննող քննիչն իրավունք ունի դատախազի հանձնարարությամբ նշված գործի կապակցությամբ կատարել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր քննչական գործողությունները։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2011 թվականի մարտի 11-ի Վրաստանի օրենք №4424 – կայք, 17.03.2011թ.

2011 թվականի հունիսի 3-ի Վրաստանի օրենք №4731 – կայք, 22.06.2011թ.

2013 թվականի դեկտեմբերի 13-ի Վրաստանի օրենք №1797 – կայք, 28.12.2013թ.

2015 թվականի հուլիսի 8-ի Վրաստանի օրենք № 3955 – կայք, 15.07.2015թ.

2018 թվականի հուլիսի 5-ի Վրաստանի օրենք №3126 – կայք, 11.07.2018թ.

2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք №3276 – կայք, 09.08.2018թ.

2019 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 4604 – կայք, 08.05.2019թ.

2021 թվականի դեկտեմբերի 30-ի Վրաստանի օրենք № 1314 – կայք, 13.01.2022 թ.

Հոդված 35. Քննչական ենթակայությունը

Քննչական ենթակայությունը սահմանում է Վրաստանի գլխավոր դատախազը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։

2013 թվականի մայիսի 30-ի Վրաստանի օրենք №662 – կայք, 24.06.2013թ.

2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք №3276 – կայք, 09.08.2018թ.

2018 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի օրենք №3823 – կայք, 13.12.2018թ.

Հոդված 36. Տարածքային քննչական ենթակայությունը

Տարածքային քննչական ենթակայությունը սահմանում է Վրաստանի գլխավոր դատախազը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։

2013 թվականի մայիսի 30-ի Վրաստանի օրենք №662 – կայք, 24.06.2013թ.

2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք №3276 – կայք, 09.08.2018թ.

2018 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի օրենք №3823 – կայք, 13.12.2018թ.

Հոդված 37. Քննիչը

1. Քննիչն այն պետական ծառայողն է կամ պաշտոնատար անձը, որն իր իրավասության սահմաններում իրավասու է վարել քրեական գործի նախաքննությունը: Դատախազը, որն անմիջականորեն իրականացնում է հետաքննությունը, օգտվում է քննիչի կարգավիճակից։

2. Քննիչը պարտավոր է նախաքննությունն իրականացնել բազմակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվ։

3. Քննիչը պարտավոր է քրեական գործի նախաքննության հետ կապված կատարել դատախազի ցուցումը։ Եթե ​​քննիչը համաձայն չէ դատախազի ցուցումին, նա իրավունք ունի գործը և իր կարծիքները գրավոր ներկայացնել վերադաս դատախազին։ Վերադաս դատախազը կարող է չեղյալ համարել ենթակա դատախազի ցուցումը կամ նախաքննությունը հանձնարարել այլ քննիչի։ Տվյալ հարցով վերադաս դատախազի որոշումը վերջնական է։

4. Քննիչը պարտավոր է կատարել դատարանի վճիռը։

5. Սույն օրենսգրքի համաձայն քննիչի կողմից կայացված որոշման կատարումը պարտադիր է:

6. Օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում քննիչն իրավասու է.

ա) կատարել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր քննչական և այլ դատավարական գործողություններ, բացառությամբ դատախազի իրավասության ներքո գտնվող գործողությունների,

բ) գրավոր ցուցում տալ համապատասխան մարմնին ձերբակալվածներին և կալանավորվածներին հետաքննության վայր բերելու վերաբերյալ,

գ) պահանջել քննչական գործողության, ինչպես նաև աուդիտի, գույքագրման, գերատեսչական ստուգման անցկացում և փաստաթղթի ներկայացում,

դ) հրավիրել թարգմանիչ, փորձագետ, ճանաչելու անձ,

ե) իր գործողությունը և որոշումը բողոքարկելու դեպքում բողոքը և քրեական գործի նյութերն անհապաղ ուղարկել դատավարական գլխավոր դատախազին կամ դատարան,

զ) այլ քննիչի քննչական առաջադրանք տալու խնդրանքով դիմել դատավարության գլխավոր դատախազին,

զ1) քրեական գործը վերականգնելու նպատակով գրավոր դիմել համապատասխան մարմնին կամ հիմնարկին՝ անհրաժեշտ նյութերը և/կամ տեղեկություններ փոխանցելու պահանջով, ինչպես նաև ամբողջական ծավալով կատարել դատավարական գործողություններ,

է) իրականացնել սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2010 թվականի դեկտեմբերի 7-ի Վրաստանի օրենք №3891 – ՎՕՏ I, №67, 09.12.2010թ., հոդվ.418

2015 թվականի հոկտեմբերի 27-ի Վրաստանի օրենք №4378 – կայք, 11.11.2015թ.

2016 թվականի դեկտեմբերի 21-ի Վրաստանի օրենք №164 – կայք, 28.12.2016թ.

Գլուխ V

Մեղադրյալը, փաստաբանը

Հոդված 38. Մեղադրյալի իրավունքներն ու պարտականությունները

1. Ձերբակալման պահին կամ, եթե ձերբակալում չի տեղի ունենում՝ որպես մեղադրյալ ճանաչելուն պես անմիջապես, ինչպես նաև ցանկացած հարցաքննությունից առաջ իր համար հասկանալի լեզվով մեղադրյալին պետք է տեղեկացվի, թե Վրաստանի քրեական օրենսգրքով նախատեսված որ հանցագործության կատարման մեջ գոյություն ունի նրա նկատմամբ հիմնավորված ենթադրություն։ Մեղադրյալին պետք է տրամադրվի ձերբակալության արձանագրության պատճենը կամ, եթե նա չի ձերբակալվել՝ մեղադրանքի մասին որոշման պատճենը։

2. Ձերբակալման պահին կամ, եթե ձերբակալում չի տեղի ունենում՝ մեղադրյալ ճանաչելուն պես, անհապաղ, ինչպես նաև ցանկացած հարցաքննությունից անմիջապես առաջ մեղադրյալին տեղեկացվում է, որ նա ունի փաստաբան ունենալու իրավունք և հարցերին պատասխանելուց ձեռնպահ մնալու իրավունք, իրավունք՝ չընդունել հանցանքը, որ այն ամենը, ինչ նա կասի, կարող է օգտագործվել իր դեմ, և իրավունք կալանավորելիս, իսկ ձերբակալելիս՝ իր պահանջի դեպքում, համապատասխան հաստատություն տանելուն պես ստանալ անվճար բուժզննում։

3. Եթե մեղադրյալը խուսափում է իրավապահ մարմին ներկայանալուց, ապա մեղադրանքի մասին որոշման պատճենը հանձնվում է նրա փաստաբանին, ինչը համարվում է մեղադրյանքի ներկայացում:

4. Մեղադրյալը ցանկացած ժամանակ կարող է օգտվել լռության իր իրավունքից: Եթե ​​մեղադրյալն ընտրում է լռության իրավունքը, դա չի կարող գնահատվել որպես նրա՝ մեղավորությունը հաստատող ապացույց։

5. Մեղադրյալն իրավունք ունի ցանկացած ժամանակ ընտրել և ունենալ փաստաբան, ինչպես նաև փոխել իր ընտրած փաստաբանին ցանկացած ժամանակ, իսկ եթե նա չունևոր է, իրավունք՝ պետության հաշվին պաշտպան նշանակելու։ Մեղադրյալը պետք է ունենա ողջամիտ ժամանակ և հնարավորություն պաշտպանությունը նախապատրաստելու համար։ Մեղադրյալի և նրա փաստաբանի հարաբերությունները գաղտնի են։ Արգելվում է ամբաստանյալի և նրա փաստաբանի հարաբերություններում որևէ սահմանափակում սահմանել, ինչը կխոչընդոտի պաշտպանության պատշաճ իրականացմանը։

6. Մեղադրյալն իրավունք ունի հրաժարվել փաստաբանի ծառայություններից և ինքնուրույն պաշտպանվել, ինչի համար նրան պետք է տրամադրվեն բավարար ժամանակ և միջոցներ։ Մեղադրյալը չի ​​կարող հրաժարվել փաստաբանի ծառայություններից, եթե առկա է սույն օրենսգրքով սահմանված պարտադիր պաշտպանության դեպք։

7. Մեղադրյալն իրավունք ունի՝ ինքնուրույն կամ փաստաբանի միջոցով հետաքննություն անցկացնել, օրինական ճանապարհով ձեռք բերել և ներկայացնել ապացույցներ՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով, պահանջել քննչական գործողություն անցկացնել և պահանջել ապացույց, որն անհրաժեշտ է մեղադրանքը հերքելու կամ պատասխանատվությունը մեղմելու համար, մասնակցել իր և(կամ) իր փաստաբանի միջնորդությամբ իրականացվող քննչական գործողությանը, պահանջել փաստաբանի ներկայություն իր մասնակցությամբ անկացված քննչական գործողության ընթացքում։

8. Մեղադրյալն իրավունք ունի հարցաքննության և քննչական այլ գործողությունների ընթացքում օգտվելու թարգմանչի ծառայություններից պետության հաշվին, եթե չի տիրապետում կամ պատշաճ կերպով չի տիրապետում քրեական վարույթի լեզվին, կամ ունի հնարավորության այնպիսի սահմանափակում, որը բացառում է նրա հետ հաղորդակցությունը առանց ժեստերի լեզվի։

9. Մեղադրյալն իրավունք ունի ձերբակալվելուն պես կամ կալանավորվելու դեպքում պահանջել անվճար բուժզննում անցնել և ստանալ համապատասխան գրավոր եզրահանգում։ Մեղադրյալի այս իրավունքը պետք է անհապաղ իրականացվի։ Նա նաև իրավունք ունի ցանկացած ժամանակ իր հաշվին Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան բժշկական հետազոտություն անցնել իր կողմից ընտրված փորձագետի կողմից:

10. Մեղադրյալն իրավունք ունի ձերբակալման պես կամ կալանավորման դեպքում իր ընտանիքի անդամին կամ մերձավոր ազգականին տեղեկացնել ձերբակալման կամ կալանավորման փաստի և գտնվելու վայրի, իր վիճակի, ինչպես նաև պարտատիրոջը, այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի, որոնց նկատմամբ ունի իրավական պարտավորություններ։

11. Մեղադրյալն իրավունք ունի քաղաքացիական/վարչական վարույթով պահանջելու և ստանալու իրականացված ոչ օրինական դատավարական գործողության հետևանքով պատճառված վնասի հատուցում։

12. Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց չպետք է կիրառվի կալանավորումը, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է նրա փախուստի, հետագա հանցավոր գործունեության, վկայի վրա ներգործության, ապացույցները ոչնչացնելու կամ պատիժը չկատարելու վտանգ:

13. Մեղադրյալը և նրա պաշտպանն իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված շրջանակներում և կարգով ծանոթանալ մեղադրանքի կողմի ապացույցներին, ստանալ քրեական գործի ապացույցների և նյութերի պատճենները:

14. Մեղադրյալն իրավունք ունի՝ մասնակցելու իր մեղադրանքի գործի նախաքննությանը, ինչպես նաև անմիջականորեն կամ հեռավար կարգով՝ տեխնիկական միջոցների կիրառմամբ՝ դատական ​​նիստին, միջնորդություն ներկայացնել և հայտարարել բացարկ, պաշտպանության կողմի ապացույցները հետազոտել նույն պայմաննրում, ինչպիսինում տեղի է ունենում մեղադրանքի կողմի ապացույցների հետազոտումը, ծանոթանալ կողմի ներկայացված բողոքին և կարծիք հայտնել դրա վերաբերյալ, ծանոթանալ դատական ​​նիստի արձանագրությանը և դրա վերաբերյալ արտահայտել առարկություն։

15. Մեղադրյալն իրավունք ունի սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով բողոքարկել քննիչի գործողությունը դատախազին, դատախազի գործողություններն ու որոշումները` վերադաս դատախազին, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ դատարան: Մեղադրյալը/դատապարտյալն իրավունք ունի բողոքարկել դատարանի որոշումը, ստանալ բողոքարկված որոշման պատճենը։

16. Սույն հոդվածում նշված ցանկը չի սահմանափակում մեղադրյալի իրավունքը՝ օգտվելու Վրաստանի օրենսդրությամբ, այդ թվում՝ միջազգային պայմանագրերով իրեն վերապահված բոլոր մյուս իրավունքներից:

17. Մեղադրյալն իրավունք ունի չմասնակցել քննչական գործողությանը։

18. Մեղադրյալի կողմից իր իրավունքների իրականացումը կամ չկիրառումը չի կարող դիտվել որպես նրա մեղավորությունը հավաստող ապացույց:

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2010 թվականի դեկտեմբերի 7-ի Վրաստանի օրենք №3891 – ՎՕՏ I, №67, 09.12.2010թ., հոդվ.418

2012 թվականի հունիսի 5-ի Վրաստանի օրենք №6392 – կայք, 19.06.2012թ.

2020 թվականի հուլիսի 14-ի Վրաստանի օրենք №6842 – կայք, 28.07.2020թ.

Հոդված 39. Ապացույցներ ձեռք բերելու մեղադրյալի իրավունքը

1. Մեղադրյալն իրավունք ունի ապացույցներ ձեռք բերել իր միջոցներով, ինքը և(կամ) փաստաբանի օգնությամբ: Մեղադրյալի կողմից ձեռք բերված ապացույցներն ունեն նույն իրավաբանական ուժը, ինչ մեղադրանքի կողմի կողմից ձեռք բերված ապացույցները։

2. Եթե ապացույցներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է կատարել այնպիսի քննչական կամ այլ դատավարական գործողություն, որը մեղադրյալը կամ նրա փաստաբանը չեն կարող ինքնուրույն կատարել, նա իրավունք ունի համապատասխան վճիռ կայացնելու միջնորդությամբ դիմել դատավորին՝ ըստ քննության վայրի։ Դատավորը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի մեղադրանքի կողմին հայտնի չդառնա պաշտպանության կողմի կողմից ապացույցների ձեռքբերումը։

Հոդված 40. Մեղադրյալի ներկա գտնվելու իրավունքի սահմանափակումը

1. Դատավորն իրավունք ունի մերժել վկայի հարցաքննությանը մեղադրյալի ներկա գտնվելը, եթե կիրառվում է վկայի պաշտպանության հատուկ միջոցներից մեկը։

2. Մեղադրյալը պետք է ժամանակին տեղեկացվի իր և(կամ) իր փաստաբանի միջնորդությամբ իրականացվելիք քննչական գործողության իրականացման ժամանակի և վայրի մասին։ Մեղադրյալն իրավունք չունի պահանջելու անհարգելի պատճառով հետաձգել դրա անցկացումը։ Եթե ​​մեղադրյալը գտնվում է կալանքի տակ և ունի պաշտպան, ապա նման քննչական գործողությանը պետք է մասնակցի նրա պաշտպանը, բացառությամբ այն դեպքի, երբ այդ քննչական գործողությանը մեղադրյալի անմիջական մասնակցությունն անհրաժեշտ է։ Եթե ​​մեղադրյալը և(կամ) նրա պաշտպանը ողջամիտ ժամկետում տեղեկացված չեն քննչական գործողության անցկացման ժամանակի և վայրի մասին, ապա նման քննչական գործողություն չպետք է անցկացվի, իսկ քննչական գործողության արդյունքում ձեռք բերված ապացույցները պետք է ճանաչվեն անթույլատրելի։

3. Եթե փաստաբանը հարգելի պատճառով չի մասնակցում նշանակված քննչական գործողությանը, ապա դատախազը պարտավոր է այն քննչական գործողության անցկացումը, որին պետք է մասնակցի փաստաբանը, հետաձգել մեկ անգամ՝ ողջամիտ ժամկետով, բայց ոչ ավելի, քան 5 օր։ Նշված ժամկետը լրանալուց հետո դատախազը քննչական գործողություն է կատարում առանց պաշտպանի մասնակցության, եթե առկա չէ սույն օրենսգրքով սահմանված պարտադիր պաշտպանության դեպք։ Փաստաբանի բացակայությունը չի հանգեցնում անհետաձգելի քննչական գործողության հետաձգման։

Հոդված 41. Մեղադրյալի կողմից փաստաբան վարձելը

Փաստաբանին ընտրում և վարձում է մեղադրյալը կամ մեղադրյալի կամքի նախատեսմամբ՝ նրա մերձավոր ազգականը կամ այլ անձ։ Քննիչը, դատախազը, դատավորը իրավունք չունեն որևէ փաստաբան վարձելու խորհուրդ տալ։ Մեղադրյալը (նրա մերձավոր ազգականը, մեկ այլ անձ) և փաստաբանը իրենց հարաբերությունները կարգավորում են համաձայնության հիման վրա։

Հոդված 42. Մեղադրյալի կամ դատապարտյալի միջնորդությամբ դատական ​​քննության անթույլատրելիությունը

1. Փաստաբանին փոխելու հիմքով դատաքննությունը հետաձգելն անթույլատրելի է, եթե այն նպատակ ունի երկարաձգել և խոչընդոտել դատական ​​նիստը։

2. Փաստաբանի կողմից պաշտպանելու պարտականությունները կատարելու երկարատև անկարողության դեպքում դատաքննությունը հետաձգելն անթույլատրելի է, եթե դա հանգեցնում է դատաքննության ձգձգման և խոչընդոտման:

3. Եթե մեղադրյալի կամ դատապարտյալի փաստաբանն անհարգելի պատճառով չի ներկայանում դատարան, ինչը, դատարանի գնահատմամբ, ձգձգում է գործի քննությունը, դատարանն իրավասու է մեղադրյալին կամ դատապարտյալին պարտադիր կարգով նշանակել պաշտպան, որը չի սահմանափակում մեղադրյալի կամ դատապարտյալի սեփական ցանկությամբ փաստաբան հրավիրելու իրավունքը։ Մեղադրյալի կամ դատապարտյալի ցանկությամբ հրավիրված փաստաբանի դատարան ներկայանալուն պես, մեղադրյալի կամ դատապարտյալի պահանջելու դեպքում, պարտադիր կարգով նշանակված պաշտպանը պետք է ազատվի գործի քննությունից։

4. Եթե մեղադրյալի կամ դատապարտյալի փաստաբանը հարգելի պատճառով չի ներկայանում դատարան, ապա դատական ​​նիստը հետաձգվում է ոչ ավելի, քան 10 օրով: Եթե ​​այդ ժամկետը լրանալուց հետո փաստաբանը կրկին չի ներկայանում դատարան, ապա կիրառվում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգը:

5. Սույն հոդվածով նախատեսված դատական որոշումը պետք է հիմնավորված լինի:

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք №741 – կայք, 27.06.2013 թ.

Հոդված 43. Մեղադրյալի և նրա պաշտպանի հարաբերությունների գաղտնիությունը

1. Մեղադրյալի և փաստաբանի հարաբերությունները գաղտնի են և ազատ։

2. Գաղտնի են նաև նախքան մեղադրյալ ճանաչվելը նրա հարաբերություններն իր հնարավոր փաստաբանի հետ։

3. Ձերբակալված կամ կալանավորված մեղադրյալի հարաբերություններն իր փաստաբանի հետ կարող են սահմանափակվել միայն տեսողական հսկողությամբ:

Հոդված 44. Մեղադրյալի փաստաբանի իրավական կարգավիճակը

1. Մեղադրյալին արդարացնող և(կամ) նրա պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները բացահայտելու համար փաստաբանը պետք է օգտագործի պաշտպանության բոլոր օրինական միջոցներն ու եղանակները։ Փաստաբանն իրավունք չունի գործելու մեղադրյալի ցուցումներին և շահերին հակառակ։ Փաստաբանը նաև իրավունք չունի մեղադրյալի կամքին հակառակ բողոք ներկայացնելու կամ հրաժարվելու նրանից մեղադրանքի և պատժի մասերում, բացառությամբ այն դեպքի, եթե մեղադրյալն ունի հնարավորության այնպիսի սահմանափակում, որն անհնար է դարձնում նրանից համաձայնություն ստանալը։

2. Քրեական գործին մասնակցելու իրավունք ունենալու համար փաստաբանը պետք է ներկայացնի օրդեր և իր վկայականը:

3. Փաստաբանն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված սահմաններում և կարգով ծանոթանալու մեղադրանքի կողմի ապացույցներին, ստանալու ապացույցների և քրեական գործի նյութերի, այդ թվում՝ հարցաքննության արձանագրությունների պատճենները, ինչպես նաև օգտվել մեղադրյալի բոլոր իրավունքներից և սույն օրենսգրքով նախատեսված պաշտպանության կողմի այլ իրավունքներից: Փաստաբանը չի կարող օգտվել այն իրավունքներից, որոնցից, այդ իրավունքների բնույթից ելնելով, կարող է օգտվել միայն մեղադրյալը:

4. Փաստաբանը պարտավոր է ժամանակին ներկայանալ դատավարական գործողության անցկացման վայր և դատարան։

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք №741 – կայք, 27.06.2013 թ.

2015 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք № 3715 – կայք, 24.06.2015 թ.

2020 թվականի հուլիսի 14-ի Վրաստանի օրենք №6842 – կայք, 28.07.2020թ.

Հոդված 45. Պարտադիր պաշտպանություն

Մեղադրյալի համար պարտադիր է փաստաբան ունենալը.

ա) եթե նա անչափահաս է,

բ) եթե նա չի տիրապետում քրեական դատավարության լեզվին,

գ) եթե նա ունի հնարավորությունների այնպիսի սահմանափակում, որը խանգարում է իրականացնել իր պաշտպանությունը,

դ) եթե կայացվել է դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին վճիռ (կարգադրություն),

ե) եթե կատարված արարքի համար Վրաստանի քրեական օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն ցմահ ազատազրկման տեսքով,

զ) եթե նրա հետ բանակցություններ են վարվում ընթացակարգային համաձայնություն կնքելու վերաբերյալ,

է) եթե քրեական գործը քննվում է երդվյալ ատենակալների դատարանի կողմից,

ը) եթե խուսափում է իրավապահ մարմիններ ներկայանալուց,

թ) եթե հեռացրել են դատարական նիստի դահլիճից,

ժ) եթե չճանաչված անձ է,

ժ1) եթե դիտարկվում է պարզեցված ընթացակարգով նրան օտարերկրյա պետությանը արտահանձնելու հարց,

ժա) սույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքում։

2018 թվականի հուլիսի 20-ի Վրաստանի օրենք № 3157 – կայք, 06.08.2018թ.

2020 թվականի հուլիսի 14-ի Վրաստանի օրենք №6842 – կայք, 28.07.2020թ.

Հոդված 46. Պաշտպանությունը պետության հաշվին

1. Պաշտպանության ծախսերը կրում է պետությունը, եթե.

ա) անվճարունակ ամբաստանյալը պահանջում է փաստաբան նշանակել,

բ) առկա է սույն օրենսգրքով սահմանված պարտադիր պաշտպանության դեպք, և մեղադրյալի կողմից վարձված փաստաբանը չի մասնակցում քրեական գործին (համաձայնությամբ պաշտպանություն)։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում մեղադրանքի կողմը կամ դատավորը պարտավոր է անհապաղ դիմել իրավաբանական օգնության համապատասխան ծառայություն պետական միջոցների հաշվին փաստաբան նշանակելու պահանջով։

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում մեղադրյալն իրավունք ունի փաստաբան նշանակելու խնդրանքով դիմել իրավաբանական օգնության համապատասխան ծառայություն:

4. Պետության հաշվին պաշտպանություն իրականացնելու դեպքում պետությունը Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում է պաշտպանության համար անհրաժեշտ այլ ծախսեր ևս, եթե այդ ծախսերն ուղղակիորեն կապված են մեղադրյալի կողմից իր պաշտպանությունն իրականացնելու հետ։

5. Պետության հաշվին փաստաբանի ընտրության և նշանակման ընթացակարգը սահմանվում է «Իրավաբանական օգնության մասին» Վրաստանի օրենքով:

Վրաստանի 2012 թվականի հունիսի 22-ի №6549 օրենք – կայք, 04.07.2012թ.

Գլուխ VI

Վկան և քրեական դատավարության այլ մասնակիցները

Հոդված 47. Վկան

Դատարանում ցուցմունք տալու ժամանակ վկայի կարգավիճակից օգտվում են, նրա իրավունքներ և պարտականություններ են տրվում նաև քննիչին, դատախազին, մեղադրյալին, տուժողին, փորձագետին և թարգմանչին։

Հոդված 48. Վկայի կողմից երդում տալը

1. Դատարանում վկան տալիս է կրոնական կամ ոչ կրոնական նշանակության երդում:

2. Դատարանը երդում տալուց առաջ վկային պետք է բացատրի երդման իմաստը և բացատրի Վրաստանի քրեական օրենսգրքի 370-րդ և 371-րդ հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվությունը։

3. Կրոնական նշանակություն ունեցող երդում տալու ժամանակ դատավորը դիմում է վկային

«Երդվե՛ք ամենակարող և ամենագետ Աստծո առաջ, որ ողջ գիտակցությամբ կասեք միայն ճշմարտություն և ոչինչ չենք թաքցնի»։

Վկան կպատասխանի.

«Երդվում եմ։ Թո՛ղ Աստված լինի իմ պահապանը»:

4. Ոչ կրոնական նշանակություն ունեցող երդում տալու ժամանակ դատավորը վկային դիմում է.

«Երդվե՛ք, որ ամբողջ գիտակցությամբ կասեք միայն ճշմարտությունը և ոչինչ չեք թաքցնի»։

Վկան կպատասխանի.

«Երդվում եմ»։

5. Եթե վկան հայտարարում է, որ հրաժարվում է երդում տալուց իր համոզմունքների կամ այլ կարծիքների պատճառով, նա պետք է ցուցմունք տա երդում պարունակող հաստատում կատարելով: Դատավորը դիմում է վկային.

«Դուք դատարանի առաջ պատասխանատվության ողջ զգացումով հավաստո՞ւմ եք արդյոք, որ կասեք միայն ճշմարտությունը և ոչինչ չեք թաքցնի»։

Վկան կպատասխանի.

«Այո՛, հաստատում եմ»։

6. Վկայի կողմից երդում տալու կամ երդում պարունակող հաստատում իրականացնելու փաստը հաստատվում է նրա կողմից երդման կամ հաստատման տեքստի ստորագրմամբ։

7. Մեղադրյալի կողմից որպես վկա ցուցմունք տալուց առաջ տրված երդումը չի խախտում իր կամ մերձավոր ազգականի դեմ ցուցմունք չտալու նրա իրավունքը։ Ցուցմունք տալուց հրաժարվելը չի ​​կարող դիտվել որպես մեղադրյալի մեղավորության ապացույց։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ.328.

2015 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №4677 – կայք, 29.12.2015թ.

Հոդված 49. Վկայի իրավունքներն ու պարտականությունները

1. Վկան իրավունք ունի.

ա) իմանալ, թե ինչ գործով է նա կանչվել,

բ) եթե նա չի տիրապետում կամ պատշաճ կերպով չի տիրապետում քրեական դատավարության լեզվին կամ ունի կարողությունների այնպիսի սահմանափակում, որը բացառում է իր հետ առանց ժեստերի լեզվի շփումը, ցուցմունք տալ իր մայրենի կամ այլ նախընտրած լեզվով և օգտվել թարգմանչի ծառայություններից՝ պետության հաշվին,

գ) ծանոթանալ իր մասնակցությամբ իրականացված քննչական գործողության արձանագրությանը, պահանջել դրանում դիտողություններ, լրացումներ և փոփոխություններ կատարել,

դ) իր կամ իր մերձավոր ազգականի հանցագործության կատարումը բացահայտող ցուցմունքներ չտալ,

ե) մասնակցել քննչական գործողության անցկացմանը,

զ) պահանջել պաշտպանության հատուկ միջոցառման կիրառում։

2. Վկան պարտավոր է.

ա) ներկայանալ դատարանի ​​ծանուցմամբ,

բ) պատասխանել տրված հարցերին,

գ) չհրապարակել գործի առնչությամբ իրեն հայտնի հանգամանքները, եթե այդ մասին նախազգուշացվել է դատարանի կողմից,

դ) գործի դատական ​​քննության ընթացքում պահպանել կարգուկանոն,

ե) առանց նիստը նախագահողի թույլտվության չլքել նիստերի դահլիճը։

3. Վկան կարող է հարկադրաբար դատարան բերվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2020 թվականի հուլիսի 14-ի Վրաստանի օրենք №6842 – կայք, 28.07.2020թ.

Հոդված 50. Անձը, որը պարտավոր չէ վկա լինել

1. Որպես վկա հարցաքննվելու և գործի համար նշանակություն ունեցող տեղեկություն պարունակող առարկա, փաստաթուղթ, նյութ կամ այլ առարկա փոխանցելու պարտավորություն չունի․

ա) փաստաբանը՝ այն հանգամանքի մասին, որն իրեն հայտնի է դարձել այս գործով փաստաբանի պարտականությունների կատարման հետ կապված,

բ) փաստաբանը, որը անձին իրավաբանական օգնություն է ցուցաբերել մինչև պաշտպանություն ստանալը՝ այն հանգամանքի մասին, որը նրան հայտնի է դարձել իրավաբանական օգնություն ցուցաբերելու հետ կապված,

գ) հոգևորականը՝ այն հանգամանքի մասին, որը նրան հայտնի է դարձել խոստովանության արդյունքում կամ այլ կերպ գաղտնիք վստահելու արդյունքում,

դ) ամբաստանյալի մերձավոր ազգականը,

ե) Հանրային պաշտպանը կամ նրա կողմից լիազորված անձը՝ այն փաստի պատճառով, որը նրան վստահել են որպես Հանրային պաշտպանի,

ե1) Անձնական տվյալների պաշտպանության ծառայության պետը՝ կապված անձնական տվյալների մշակման օրինականության հսկողության և գաղտնի քննչական գործողությունների կատարման և էլեկտրոնային հաղորդակցության նույնականացման տվյալների բանկում իրականացված գործողությունների կատարման հետ, այն փաստի պատճառով, որը նրան վստահվել է որպես անձնական տվյալների պաշտպանության ծառայության ղեկավարի,

զ) Վրաստանի խորհրդարանի անդամը՝ այն փաստի պատճառով, որը նրան վստահվել է, որպես ներկայացուցչական մարմնի անդամի,

է) դատավորը՝ այն հանգամանքի մասին, որը դատարանի խորհրդակցության գաղտնիք է,

է1) հաշտարարության մասնակիցը՝ կապված այն գաղտնի տեղեկության հետ, որը նրան հայտնի է դարձել հաշտարարության գործընթացի ընթացքում կամ ըստ էության բխում է հաշտարարության գործընթացից, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են «Հաշտարարության մասին» Վրաստանի օրենքով, երբ գաղտնի տեղեկության բացահայտումն անհրաժեշտ է հետաքննության համար առանձնապես ծանր հանցագործության հետաքննման նպատակով,

ը) լրագրողը՝ կապված մասնագիտական ​​գործունեության ընթացքում ստացված տեղեկատվության հետ,

թ) մարդկանց առևտրի (թրաֆիքինգի) զոհը` մտածելու ժամկետի ընթացքում,

ժ) Վրաստանի Հանրային պաշտպանին կից ստեղծված հատուկ կանխարգելիչ խմբի անդամը` այն փաստի պատճառով, որը նրան վստահվել է կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնելիս, եթե նա չի համաձայնի ցուցմունք տալ,

ժա) Ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի անդամը՝ այն փաստի պատճառով, որը նրան վստահվել է, որպես ներկայացուցչական մարմնի անդամի։

2. Չի կարող հարցվել կամ որպես վկա հարցաքննվել սահմանափակ հնարավորություն ունեցող այն անձը, որը հնարավորությունների սահմանափակման պատճառով չի կարող ճիշտ ըմբռնել, մտապահել և վերականգնել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները և տեղեկություն տրամադրել կամ ցուցմունք տալ։

3. Դատարանը իրավունք ունի վկայի պարտականության կատարումից ազատել.

ա) բուժաշխատողին, եթե մասնագիտորեն պարտականություն ունի պահպանել բժշկի (բժշկական) գաղտնիքը,

բ) նոտարին, հանրային ծառայողին, պետական ծառայողին, զինվորական ծառայողին և նրան հավասարեցված անձին, եթե նրանք ստանձնել են պարտավորություն չհրապարակել ստացված տեղեկատվության աղբյուրը և բովանդակությունը,

գ) անձին, որը աշխատանքի է ընդունվել առևտրային կամ բանկային գաղտնիքները չհրապարակելու պայմանով,

դ) հակաահաբեկչական և(կամ) հատուկ գործողության մասնակցող անձին (իր մասնագիտական ​​պարտականությունների հետ կապված), որի գործունեությունը գաղտնիացված է, և այդ գործունեությունն արտացոլող փաստաթղթերը, նյութերն ու այլ տվյալներ պատկանում են պետական ​​գաղտնիքի։

4. Սույն հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետով նախատեսված անձի կողմից՝ մտածելու ժամանակահատվածում, նույն մասի «ը» ենթակետով և նույն հոդվածի 3-րդ մասի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված անձանց կողմից՝ այն դեպքում, եթե նրանք Վրաստանի օրենսդրությամբ պարտավորություն ունեն իրենց գործունեության իրականացման ընթացքում գաղտնիություն պահպանել և միևնույն ժամանակ տիրապետում են անչափահասի նկատմամբ 137-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» ենթակետով, 138-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» և «գ» ենթակետերով կամ 4-րդ մասի «ա» ենթակետով, 139-րդ հոդվածի 2-րդ մասով, 140-րդ կամ 141-րդ հոդվածով, 253-րդ հոդվածի 5-րդ մասով, 254-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասով, 255-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, կամ 7-րդ հոդվածներով կամ 2551 կամ 2552 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու վերաբերյալ, ցանկության դեպքում, հարցման ժամանակ տեղեկություն տրամադրելը կամ որպես վկա ցուցմունք տալը չի համարվի վերը նշված պարտավորության խախտում։

5. Վրաստանի Քրեական օրենսգրքի 1261 հոդվածով նախատեսված ընտանեկան բռնության կամ նույն օրենսգրքի 111 հոդվածով նախատեսված ընտանեկան բռնության քրեական գործով ամբաստանյալի մերձավոր ազգականին, ով այդ հանցագործության հետևանքով բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս է կրել, մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքից օգտվելը, հարցաքննություն իրականացնող անձը պետք է առաջարկի վկայի և տուժածի համակարգողի հետ խորհրդատվություն անցնել և մինչև համապատասխան որոշում կայացնելը օգտվել 3-օրյա մտածելու ժամկետից։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2013 թվականի դեկտեմբերի 11-ի Վրաստանի օրենք №1729 – կայք, 25.12.2013 թ.

2015 թվականի հոկտեմբերի 27-ի Վրաստանի օրենք №4378 – կայք, 11.11.2015թ.

2015 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №4677 – կայք, 29.12.2015թ.

2016 թվականի ապրիլի 13-ի Վրաստանի օրենք №4924 – կայք, 26․04․ 2016 թ.

2016 թվականի դեկտեմբերի 21-ի Վրաստանի օրենք №164 - կայք, 28.12.2016թ.

2018 թվականի մայիսի 17-ի Վրաստանի օրենք №2355 – կայք, 29.05.2018թ.

2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք №3276 – կայք, 09.08.2018թ.

2019 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 4604 – կայք, 08.05.2019թ.

2019 թվականի սեպտեմբերի Վրաստանի 18-ի օրենք №4961 – կայք, 27.09.2019թ.

2019 թվականի սեպտեմբերի 20-ի Վրաստանի օրենք №5026 – կայք, 01.10.2019թ.

2020 թվականի հուլիսի 13-ի Վրաստանի օրենք №6755 – կայք, 20.07.2020թ.

2020 թվականի հուլիսի 14-ի Վրաստանի օրենք №6842 –կայք, 28.07.2020թ.

2021 թվականի դեկտեմբերի 30-ի Վրաստանի օրենք № 1314 – կայք, 13.01.2022 թ.

Հոդված 51. Փորձագետը

1. Փորձագետին տրվում են վկայի բոլոր իրավունքները և կրում է նրա բոլոր պարտականությունները:

2. Փորձագետը պետք է անաչառ լինի՝ անկախ նրանից, թե ով է նրան հրավիրել։

3. Անթույլատրելի է վկայի վստահելիության վերաբերյալ փորձաքննություն անցկացնելը։

Հոդված 52. Փորձագետի իրավունքներն ու պարտականությունները

1. Փորձագետն իրավունք ունի.

ա) ծանոթանալ փորձագիտական ​​հետազոտության համար պահանջվող նյութին, դուրս գրել անհրաժեշտ տեղեկությունը և պատճենել,

բ) պահանջել լրացուցիչ նյութ ներկայացնել, փորձաքննության ընթացքում վերցնել պարկուճի, փամփուշտի և այլ առարկայի փորձանմուշ, փորձաքննությունը նախաձեռնողից պահանջել փորձաքննության համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ,

գ) հրաժարվել եզրահանգում տալուց և փորձաքննությունը շարունակելուց, եթե բարձրացված հարցերը նրա գիտելիքների շրջանակներից դուրս են կամ եթե իրեն ներկայացված նյութը բավարար չէ եզրահանգում տալու համար,

դ) փորձաքննությունը նախաձեռնողի, քննիչի, դատախազի, դատարանի թույլտվությամբ ներկա գտնվել քննչական գործողության իրականացմանը,

ե) մասնակցել փորձաքննության առարկայի և փորձագիտական ​​հետազոտության հետ կապված ապացույցների հետազոտմանը,

զ) ապացույցներ հայտնաբերելու, հետազոտելու և ցուցադրելու համար օգտագործել գիտատեխնիկական միջոցներ, հատուկ գիտելիքներ և փորձ։

2. Փորձագետը պարտավոր է.

ա) եթե փորձաքննությամբ պարզվել է հանգամանք, որի վերաբերյալ փորձաքննությունը նախաձեռնողը և(կամ) գործընթացի այլ լիազորված մասնակից հարց չի տվել, այն արտացոլել եզրահանգման մեջ,

բ) պահպանել և փորձաքննական հետազոտությունից հետո փորձաքննություն նախաձեռնողին վերադարձնել հետազոտության օբյեկտը, եթե փորձաքննության ընթացքում այդ օբյեկտն ամբողջությամբ չի ծախսվել,

գ) օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում ինքաբացարկ հայտարարել:

Հոդված 53. Թարգմանիչը

1. Թարգմանիչ են հրավիրում, երբ.

ա) վարույթի մասնակիցը չի տիրապետում կամ պատշաճ կերպով չի տիրապետում քրեական դատավարության լեզվին,

բ) անհրաժեշտ է տեքստը թարգմանել քրեական դատավարության լեզվով,

գ) դատավարության մասնակիցն ունի հնարավորության այնպիսի սահմանափակում, որը բացառում է նրա հետ հաղորդակցվելն առանց ժեստերի լեզվի։

2. Թարգմանիչ հրավիրելու մասին նշումն արվում է համապատասխան արձանագրության մեջ:

3. (Հանվել է՝ 14.07.2020, №6842)։

4. Դատավարության այլ մասնակից իրավունք չունի հանդես գալ որպես թարգմանիչ։

2012 թվականի հունիսի 22-ի Վրաստանի օրենք №6549 – կայք, 04.07.2012թ.

2020 թվականի հուլիսի 14-ի Վրաստանի օրենք №6842 – կայք, 28.07.2020թ.

Հոդված 54. Թարգմանչի իրավունքներն ու պարտականությունները

1. Թարգմանիչն իրավունք ունի.

ա) հարցեր տալ դատավարության մասնակիցներին թարգմանությունը ճշգրտելու համար,

բ) ծանոթանալ իր մասնակցությամբ իրականացված քննչական գործողության արձանագրությանը և դատական ​​նիստի արձանագրությանը,

գ) արտահայտել դիտողություն, որը պետք է ներառվի արձանագրության մեջ,

դ) հրաժարվել թարգմանելուց, եթե չունի դրա համար անհրաժեշտ գիտելիքներ։

2. Թարգմանիչը պարտավոր է.

ա) ներկայանալ քննիչի, դատախազի, դատարանի հրավերով,

բ) ճշգրիտ և ամբողջությամբ թարգմանել ցուցմունքն ու փաստաթուղթը,

գ) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված քննչական գործողության արձանագրության մեջ և դատավարական այլ փաստաթղթում թարգմանության իսկությունը,

դ) առանց քննիչի կամ դատախազի թույլտվության չհրապարակել հետաքննության նյութը, ինչպես նաև քաղաքացիների անձնական կյանքը պարունակող տեղեկություններ։

Հոդված 55. Դատարանի բարեկամը (Amicus Curiae)

1. Քննվող քրեական գործով կողմ չհանդիսացող շահագրգիռ անձն իրավունք ունի սույն գործի վերաբերյալ իր գրավոր կարծիքը ներկայացնել դատարան գործն ըստ էության քննելուց առնվազն 5 օր առաջ:

2. Գրավոր կարծիք ներկայացնելու նպատակը պետք է լինի ոչ թե դատավարության մասնակիցներից որևէ մեկին աջակցելը, այլ դատարանին աջակցելը քննվող հարցը պատշաճ գնահատելու հարցում: Եթե ​​դատարանը գտնում է, որ գրավոր կարծիքը չի կազմված սույն հոդվածի պահանջների պահպանմամբ, այն չի քննում:

3. Դատարանը պարտավոր չէ կիսել գրավոր եզրահանգման մեջ բերված փաստարկները։

4. Գրավոր կարծիքը ծավալով չպետք է գերազանցի 30 էջը։ Այն պետք է կազմվի 3 օրինակից, որոնցից 2-ը կփոխանցվի կողմերին, 1-ը կմնա դատավորի մոտ։

5. Դատարանն իրավասու է իր նախաձեռնությամբ և(կամ) կողմի ու գրավոր կարծիքի հեղինակի նախնական համաձայնությամբ գործն ըստ էության քննելուն հրավիրել գրավոր կարծիքի հեղինակին՝ բանավոր բացատրություն տալու։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

Գլուխ VII

Տուժողը

Հոդված 56. Անձին տուժող ճանաչելը

1. Տուժողին շնորհվում են վկայի բոլոր իրավունքները և կրում է նրա բոլոր պարտականությունները։

2. Տուժող իրավաբանական անձը քրեական դատավարությանը մասնակցում է ներկայացուցչական լիազորություններ ունեցող անձի միջոցով, որին շնորհվում են տուժողի բոլոր իրավունքներն ու պարտականությունները:

3. Տուժողի մահվան հանգեցրած հանցագործության գործում տուժողի իրավունքները շնորհվում են և նրա պարտականությունները կրում է նրա մերձավոր ազգականներից մեկը («տուժողի իրավահաջորդը»): Քննիչը, դատախազը և դատավորն իրավունք չունեն մերժել տուժողի իրավահաջորդին օգտվել տուժողին շնորհված որևէ իրավունքից։ Մեկ մակարդակի մերձավոր ազգականների միջև վեճի դեպքում տուժողի իրավահաջորդը որոշվում է վիճակահանությամբ։

4. Հանցագործություն կատարելու նախապատրաստման կամ փորձի դեպքում տուժող է պետությունը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որին կարող էր վնաս հասցվել։

5. Անձին տուժող կամ նրա իրավահաջորդ ճանաչելու պատշաճ հիմքերի առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում իր նախաձեռնությամբ կամ տվյալ անձի կողմից համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում: Եթե ​​դատախազը դիմումը չբավարարի այն ներկայացնելուց հետո 48 ժամվա ընթացքում, ապա նշված անձը իրավունք ունի մեկ անգամ դիմել վերադաս դատախազին՝ տուժող կամ նրա իրավահաջորդ ճանաչվելու պահանջով։ Եթե ​​վերադաս դատախազը չի բավարարում բողոքը, ապա նշված անձը իրավունք ունի բողոքարկել դատախազի որոշումը շրջանային (քաղաքային) դատարանում՝ ըստ քննության վայրի։

51. Դատախազը կամ նրա հանձնարարությամբ քննիչը տուժողին տեղեկացնում է նրան տուժող ճանաչելու որոշման մասին և բացատրում սույն օրենսգրքով նախատեսված բոլոր իրավունքները և դրանց իրականացման հետ կապված ընթացակարգերը, ինչի մասին կազմում է արձանագրություն։ Այս արձանագրությունը ստորագրվում է տուժողի և արձանագրությունը կազմողի կողմից։ Տուժողն իրավունք ունի արձանագրության մասին առարկություն անել։ Եթե ​​տուժողը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա արձանագրության մեջ նշվում է ստորագրելուց հրաժարվելու պատճառը:

6. Եթե անձին տուժող ճանաչելու մասին որոշում կայացնելուց հետո պարզվում է, որ դրա հիմքերը բացակայում են, ապա դատախազը կայացնում է որոշում սույն որոշումը չեղարկելու մասին, ինչի մասին տուժողը ծանուցվում է գրավոր։ Տուժողն իրավունք ունի անձին տուժող ճանաչելու մասին որոշումը չեղարկելու մասին դատախազի որոշումը մեկ անգամ բողոքարկել վերադաս դատախազին։ Վերադաս դատախազի կողմից բողոքը չբավարարելու դեպքում տուժողն իրավունք ունի դատախազի որոշումը բողոքարկել շրջանային (քաղաքային) դատարան՝ ըստ հետաքննության վայրի։

7. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված հարցերի վերաբերյալ դատավորը որոշում է կայացնում 15-օրյա ժամկետում՝ բանավոր լսումով կամ առանց դրա: Դատավորի կայացրած որոշումը չի բողոքարկվում։

2014 թվականի հուլիսի 24-ի Վրաստանի օրենք № 2518 – կայք, 06.08.2014թ.

2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք №3276 – կայք, 09.08.2018թ.

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 14-ի Որոշում №2/12/ 1229,1242.1247,1299 – կայք, 20.12.2018թ.

2019 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 4604 – կայք, 08.05.2019թ.

2019 թվականի սեպտեմբերի 20-ի Վրաստանի օրենք №5026 – կայք, 01.10.2019թ.

Հոդված 57. Տուժողի իրավունքները

1. Տուժողն իրավունք ունի.

ա) իմանալ ամբաստանյալին ներկայացված մեղադրանքի էությունը,

բ) տեղեկատվություն ստանալ սույն օրենսգրքի 58-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունների մասին,

գ) դատարանում գործն ըստ էության քննելիս՝ դատարանի կողմից գործն առանց ըստ էության քննելու դատավճիռ կայացնելու մասին միջնորդությունը քննարկելիս և պատիժ նշանակող դատական նիստին տալ ցուցմունք հանցագործության հետևանքով իրեն պատճառված վնասի մասին, կամ դատարանին գրավոր ներկայացնել նշված տեղեկությունը,

դ) անվճար ստանալ հետաքննությունը և(կամ) քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման/վճռի, դատավճռի, այլ ամփոփիչ դատական որոշման պատճենը,

ե) ստանալ գործընթացին մասնակցելու արդյունքում արված ծախսերի փոխհատուցում,

զ) վերադարձնել հետաքննության և դատական քննության ընթացքում գործի կարիքների համար ժամանակավորապես առգրավված գույքը,

է) պահանջել պաշտպանության հատուկ միջոց կիրառել, եթե վտանգված է ինչպես իր, այնպես էլ իր մերձավոր ազգականի կամ ընտանիքի անդամի կյանքը, առողջությունը և/կամ սեփականությունը,

ը) տեղեկություններ ստանալ հետաքննության ընթացքի մասին և ծանոթանալ քրեական գործի նյութերին, եթե դա չի հակասում հետաքննության շահերին,

(Ուժը կորցրած է ճանաչվել 57-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետի այն նորմատիվային բովանդակությունը, որը բլանկետային նորմով բացառում է տուժողի՝ հետաքննության ընթացքի մասին տեղեկություններ ստանալու և քրեական գործի նյութերին պատճենի տեսքով ծանոթանալու հնարավորությունը) – Վրաստանի Սահմանադրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի Որոշում №1/3/1312 – կայք, 22.12.2020թ.

թ) պահանջելու դեպքում տեղեկատվություն ստանալ ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի և ամբաստանյալի/դատապարտյալի` քրեակատարողական հիմնարկը լքելու մասին, եթե դրանով ամբաստանյալին/դատապարտյալին իրական վտանգ չի սպառնում,

ժ) մինչդատական ​​նիստից ոչ ուշ, քան 10 օր առաջ ծանոթանալ քրեական գործի նյութերին,

ժա) դիմել մեղադրանքի կողմին՝ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նպատակով դատական ​​նիստը մասնակի կամ ամբողջությամբ դռնփակ անելու միջնորդություն ներկայացնելու պահանջով,

ժբ) ստանալ բացատրություն իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,

ժգ) օգտվել սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետով նախատեսված տեղեկություններ ստանալու և նյութերին ծանոթանալու վերաբերյալ պահանջը բավարարելիս դատախազը/քննիչը սույն օրենսգրքի 56-րդ հոդվածի 51 մասով սահմանված կարգով կազմում է արձանագրություն: Եթե ​​պահանջի բավարարումը հակասում է հետաքննության շահերին, ապա դատախազը/քննիչը պարտավոր է այն բավարարելուց հրաժարվելու հիմքերը վերացնելուն պես այդ մասին տեղեկացնել տուժողին, և, համապատասխանաբար, տրամադրել տեղեկություն հետաքննության ընթացքի վերաբերյալ և ծանոթացնել քրեական գործի նյութերը։

3. Սույն հոդվածում նշված պահանջը մերժելու դեպքում դատախազը կայացնում է պատճառաբանված որոշում: Տուժողն իրավունք ունի այս որոշումը մեկ անգամ բողոքարկել վերադաս դատախազին։

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5170 – կայք, 11.11.2011թ.

2014 թվականի հուլիսի 24-ի Վրաստանի օրենք № 2518 – կայք, 06.08.2014թ.

2015 թվականի մայիսի 1-ի Վրաստանի օրենք №3528 – կայք, 18.05.2015թ.

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի Որոշում №1/3/1312 – կայք, 22.12.2020թ.

Հոդված 58. Տեղեկացում և բացատրություն

1. Դատախազը տուժողի պահանջելու դեպքում նրան նախապես պետք է տեղեկացնի հետևյալ դատավարական գործողությունների տեղի և ժամանակի մասին.

ա) ամբաստանյալի առաջին ներկայացումը մագիստրատ դատավորին,

բ) մինչդատական ​​նիստը,

գ) դատարանի գլխավոր նիստը,

դ) դատարանի կողմից առանց գործն ըստ էության քննելու դատավճիռ կայացնելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը քննելու դատական նիստը,

ե) պատիժ նշանակելու վերաբերյալ դատական ​​նիստը,

զ) վերաքննիչ կամ վճռաբեկ դատական ​​նիստը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունը տուժողին պետք է գրավոր փոխանցվի, բացառությամբ այն դեպքի, երբ այլ միջոցներով փոխանցումը ողջամիտ է տվյալ հանգամանքներում և բավարար ժամանակ է տալիս համապատասխան որոշում կայացնելու համար:

21. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները սահմանափակ հնարավորություն ունեցող տուժողին պետք է տրամադրվեն` ելնելով սահմանափակումից, առանձնահատուկ անհրաժեշտության նախատեսմամբ։

3. Դատախազը պարտավոր է տուժողին տեղյակ պահել ընթացակարգային համաձայնության մասին։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․ 328

2014 թվականի հուլիսի 24-ի № Վրաստանի օրենք №2518 – կայք, 06.08.2014թ.

2020 թվականի հուլիսի 14-ի Վրաստանի օրենք №6842 – կայք, 28.07.2020թ.

Գլուխ VII1

Վկայի և տուժողի համակարգողը

2018 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք №2270 – կայք, 21.05.2018թ.

Հոդված 581. Վկայի և տուժողի համակարգողը

1. Վկայի և տուժողի համակարգողը քրեական գործի մեջ հնարավոր է ներգրավվի դատախազի կամ քննիչի որոշմամբ։

2. Գործի մեջ վկայի և տուժողի համակարգողին ներգրավելու նպատակն է հեշտացնել վկայի և տուժողի մասնակցությունը դատական ​​վարույթին, նվազեցնել հանցագործության հետևանքով առաջացած սթրեսը, կանխել վիկտիմիզացիան և ապահովել հետաքննության ու դատաքննության փուլերում նրանց իրազեկվածություն։

3. Դատախազը կամ քննիչը քրեական գործում վկայի և տուժողի համակարգողի ներգրավման մասին որոշում է կայացնում ՝ հաշվի առնելով վկայի և տուժողի շահերը։

4. Վկայի և տուժողի համակարգողին քրեական գործի մեջ ներգրավելու նպատակահարմարության հարցը դատախազը քննում է վարույթի ցանկացած փուլում, իսկ քննիչը՝ մինչև գործը դատարանում վարելը։

5. Դատախազը կամ քննիչը իր կողմից վկայի և տուժողի համակարգողին քրեական գործի մեջ ներգրավելու որոշման մասին անհապաղ պետք է տեղեկացնի վկայի և տուժողի համակարգողին և պետք է նրան տեղեկություն տրամադրի քրեական գործի փաստական ​​հանգամանքների և վկայի/տուժողի կոնտակտային տվյալների մասին։

6. Երբ վկայի և տուժողի համակարգողին հայտնի կդառնա իր՝ քրեական գործում ներգրավվածության մասին, նա պետք է անհապաղ կապ հաստատի վկայի/տուժողի հետ: Վկան/տուժողը իրավունք ունի հրաժարվել վկայի և տուժողի համակարգողի հետ համագործակցությունից:

2018 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք №2270 – կայք, 21.05.2018թ.

2021 թվականի հունիսի 22-ի Վրաստանի օրենք №663 – կայք, 24.06.2021թ.

Հոդված 582. Վկայի և տուժողի համակարգողի իրավունքներն ու պարտականությունները

1. Դատախազության վկայի և տուժողի համակարգողը.

ա) դատախազի հետ նախնական խորհրդակցությունից հետո վկային և տուժողին տրամադրում է անհրաժեշտ տեղեկություն հետաքննության և դատական ​​քննության վերաբերյալ,

բ) վկային և տուժողին իրենց հասկանալի լեզվով պարզաբանում է իրենց իրավունքներն ու պարտականությունները և բացատրում հետաքննության և դատավարության իրավական ընթացակարգերը,

գ) հետաքննության ընթացքում մասնակցում է վկայի և տուժողի մասնակցությամբ քննչական և դատավարական գործողությանը` վկային/տուժողին հուզական աջակցություն ցուցաբերելու նպատակով.

դ) գործի դատական քննության ընթացքում ներկա է գտնվում վկայի և տուժողի դատարանում հարցաքննելուն և նրանց մասնակցությամբ ապացույցների հետազոտման գործողություններին` վկային/տուժողին հուզական աջակցություն ցուցաբերելու նպատակով,

ե) վկային և տուժողին տեղեկատվություն է տրամադրում նրանց անհրաժեշտ իրավական, հոգեբանական, բժշկական և/կամ այլ ծառայությունների մասին և անհրաժեշտության դեպքում աջակցում է համապատասխան մարմնի/կազմակերպության հետ կապ հաստատելու հարցում։

11. Վրաստանի ներքին գործերի նախարարության վկայի և տուժողի համակարգողը.

ա) քննիչի հետ նախնական խորհրդակցությունից հետո վկային և տուժողին տեղեկություն է տրամադրում քննիչի կողմից կայացված որոշումների և ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև հետաքննության ընթացքի մասին,

բ) վկային և տուժողին իրենց հասկանալի լեզվով բացատրում է իրենց իրավունքներն ու պարտականությունները և բացատրում հետաքննության հետ կապված իրավական ընթացակարգերը,

գ) հետաքննության ընթացքում մասնակցում է վկայի և տուժողի մասնակցությամբ իրականացված քննչական և դատավարական գործողությանը` վկային/տուժողին հուզական աջակցություն ցուցաբերելու նպատակով,

դ) վկային և տուժողին տեղեկություն է տրամադրում նրանց անհրաժեշտ իրավական, հոգեբանական, բժշկական և/կամ այլ ծառայությունների մասին և անհրաժեշտության դեպքում աջակցում է համապատասխան մարմնի/կազմակերպության հետ կապ հաստատելու հարցում։

2. Վկայի և տուժողի համակարգողն իրավունք չունեն քննչական և ընթացակարգային գործողության ընթացքում հարցեր տալու վկային և տուժողին կամ այլ կերպ միջամտելու ապացույցներ ձեռք բերելու գործընթացին:

3. Վկայի և տուժողի համակարգողը չպետք է բարձրաձայնի գործի հետ կապված իրեն հայտնի հանգամանքները:

2018 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք №2270 – կայք, 21.05.2018թ.

2021 թվականի հունիսի 22-ի Վրաստանի օրենք №663 – կայք, 24.06.2021թ.

Գլուխ VIII

Քրեական դատավարությանը մասնակցությունը բացառող հանգամանքներ, բացարկ

Հոդված 59. Քրեական գործին դատավորի, երդվյալ ատենակալի, դատախազի, քննիչի

կամ դատական նիստի քարտուղարի մասնակցությունը բացառող հանգամանքները

1. Դատավորը, երդվյալ ատենակալը, դատախազը, քննիչը կամ դատական նիստի ​​քարտուղարը չեն կարող մասնակցել քրեական դատավարությանը, եթե.

ա) օրենքով սահմանված կարգով չի նշանակվել կամ ընտրվել պաշտոնում,

բ) սույն գործին մասնակցում է կամ մասնակցում էր որպես մեղադրյալ, փաստաբան, տուժող, փորձագետ, թարգմանիչ կամ վկա,

բ1) սույն գործով քննություն է տարվում նրա կողմից հանցագործության հնարավոր կատարման փաստով,

գ) ամբաստանյալի, փաստաբանի, տուժողի ընտանիքի անդամ է կամ մերձավոր ազգական,

դ) նրանք ընտանիքի անդամներ են կամ միմյանց մերձավոր ազգականներ,

դ1) հաշտարար է եղել նույն գործով կամ սույն գործին էականորեն առնչվող մեկ այլ գործով,

ե) կա մեկ այլ հանգամանք, որը կասկածի տակ է դնում նրա օբյեկտիվությունն ու անաչառությունը։

2. Դատավորը չի կարող մասնակցել քրեական գործի ըստ էության քննությանը, եթե նա այս գործին մասնակցում էր որպես քննիչ, դատախազ, նախաքննական նիստի, առաջին ատյանի, վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի դատավոր կամ դատական ​​նիստի քարտուղար: Այս կարգը տարածվում է այն դատավորի վրա, որը մասնակցում էր քրեական գործի նոր բացահայտված հանգամանքների պատճառով քննությանը։

3. Դատավորը չի կարող մասնակցել իր կայացրած որոշման պատճառով ներկայացված բողոքի քննությանը:

4. Վրաստանի Գերագույն դատարանի Մեծ պալատում գործի քննությանը դատավորի մասնակցությունը բացառող հանգամանք չէ նախկինում նրա մասնակցությունը սույն գործի վճռաբեկ քննությանը։

5. Դատախազի և քննիչի կողմից իրենց գործառույթների կատարումը քրեական դատավարության ոչ մի փուլում չի խոչընդոտում նրանց հետագա մասնակցությանը այս գործին:

6. Քրեական գործին մասնակցող քննիչը չի կարող առանց պաշտպանության կողմի նախնական գրավոր համաձայնության մասնակցել պաշտպանության կողմի միջնորդությամբ դատարանի վճռով անցկացվող քննչական գործողությանը:

2014 թվականի հուլիսի 24-ի Վրաստանի օրենք № 2518 – կայք, 06.08.2014թ.

2019 թվականի սեպտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №4961 – կայք, 27.09.2019թ.

Հոդված 60. Քրեական դատավարությանը փաստաբանի մասնակցությունը բացառող

հանգամանքները

Փաստաբանը չի կարող մասնակցել քրեական դատավարությանը, եթե՝

ա) սույն գործին մասնակցել է որպես դատավոր, երդվյալ ատենակալ, դատախազ, քննիչ, դատական նիստի քարտուղար, վկա կամ փորձագետ,

բ) իրավաբանական օգնություն է ցուցաբերում կամ ցուցաբերել է այն անձին, որի շահերը հակասում են իր կողմից պաշտպանվող ամբաստանյալի շահերին, որին նա ներկայացնում է,

գ) ազգակցական հարաբերություն ունի դատավորի, դատախազի, քննիչի կամ դատական ​​նիստի քարտուղարի հետ, որը մասնակցում կամ մասնակցել է սույն գործի քննությանը կամ դատաքննությանը,

դ) հաշտարար է կամ եղել է հաշտարար նույն գործով կամ այդ գործին էականորեն առնչվող մեկ այլ գործում:

2019 թվականի սեպտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №4961 – կայք, 27.09.2019թ.

Հոդված 601. (Հանվել է)

2014 թվականի հոկտեմբերի 17-ի Վրաստանի օրենք №2706 – կայք, 31.10.2014թ.

2015 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք № 3715 – կայք, 24.06.2015 թ.

Հոդված 61. Քրեական դատավարությանը թարգմանչի մասնակցությունը բացառող

հանգամանքները

Թարգմանչին չի թույլատրվում մասնակցել քրեական դատավարությանը, երբ նա էապես կախում ունի քրեական դատավարության մասնակիցներից որևէ մեկից և(կամ) նրա հետ ազգակցական հարաբերություն ունի:

Հոդված 611. Քրեական դատավարությանը վկայի և տուժողի համակարգողի մասնակցությունը բացառող հանգամանքները

Վկան և տուժողի համակարգողը չի կարողանա մասնակցել քրեական դատավարությանը, եթե.

ա) այս գործին մասնակցում է կամ մասնակցում էր որպես քննիչ, դատախազ, դատավոր, երդվյալ ատենակալ, դատական նիստի ​​քարտուղար, մեղադրյալ, փաստաբան, տուժող, փորձագետ, թարգմանիչ կամ վկա,

բ) այս գործով քննություն է տարվում նրա կողմից հանցագործության հնարավոր կատարման վերաբերյալ,

գ) նա ազգակցական կապեր ունի դատավարության մասնակիցներից որևէ մեկի հետ:

2018 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք №2270 – կայք, 21.05.2018թ.

Հոդված 62. Ինքնաբացարկ

1. Եթե կա քրեական գործին դատավորի, երդվյալ ատենակալի, դատախազի, քննիչի, դատական նիստի ​​քարտուղարի, փաստաբանի, վկայի և տուժողի համակարգողի, թարգմանչի կամ փորձագետի մասնակցությունը բացառող հանգամանք, ապա նա պետք է անհապաղ հայտարարաի ինքնաբացարկ։

2. Քննիչը ինքնաբացարկի մասին հայտարարություն է անում դատավարական ղեկավար դատախազի, դատախազը՝ իր վերադաս դատախազի մոտ, իսկ գործի դատական ​​քննության ժամանակ՝ դատարանում։

3. Դատավորը ինքնաբացարկի մասին հայտարարություն է անում դատարանի նախագահի մոտ։

4. Ինքնաբացարկի մասին հայտարարությունը փաստաբանը, վկայի և տուժողի համակարգողը, փորձագետը և թարգմանիչը անում են դատախազի մոտ, իսկ գործի դատական ​​քննության ժամանակ նշված անձինք և դատական ​​նիստի քարտուղարը՝ դատարանում։

5. Ինքնաբացարկի մասին հայտարարությունը պետք է հիմնավորված լինի։

6. Փորձագետի ինքնաբացարկի հիմքը նրա մասնագիտական ոչ կարողունակությունն է։

2018 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք №2270 – կայք, 21.05.2018թ.

Հոդված 63. Բացարկի միջնորդություն ներկայացնելու կարգը

1. Եթե առկա է վարույթի մասնակիցներից որևէ մեկի նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված քրեական դատավարությանը մասնակցությունը բացառող որևէ հանգամանք և նա չի հայտարարել ինքնաբացարկ, ապա կողմերն իրավունք ունեն ներկայացնելու բացարկի միջնորդություն։

2. Բացարկի միջնորդությունը դրա համար լիազորված անձը պետք է ներկայացնի անհապաղ, առաջին իսկ հնարավորության դեպքում, նրանից հետո, երբ նրան հայտնի կդառնա բացարկի հիմքերի մասին։ Հակառակ դեպքում միջնորդությունը չի քննարկվի։

3. Գործի դատական ​​քննության ընթացքում դատավորի, երդվյալ ատենակալի, դատախազի, դատական նիստի ​​քարտուղարի, փաստաբանի կամ թարգմանչի բացարկի միջնորդությունը դրա համար լիսղորված անձինք ներկայացնում են դատարան։

4. Հետաքննության ընթացքում քննիչի, վկայի և տուժողի համակարգողի կամ թարգմանչի բացարկի միջնորդությունը կողմը ներկայացնում դատախազին:

5. Հետաքննության ընթացքում դատախազի բացարկի մասին միջնորդությունը դրա համար լիազորված անձինք ներկայացնում են նրա վերադաս դատախազին:

2018 թվականի մայիսի 4-ի № Վրաստանի օրենք 2270 – կայք, 21.05.2018թ.

Հոդված 64. Բացարկի միջնորդությունը լուծելու կարգը

1. Անձը, որին բացարկ են հայտնել, մինչև բացակի հարցի քննարկումը իրավունք ունի բացատրություն տալու։

2. Դատավորի բացարկի միջնորդության մասին որոշումն ընդունում է․

ա) գործի միանձնյա ​​քննության ժամանակ, եթե բացարկի միջնորդություն է ներկայացվել գործը քննող դատավորի նկատմամբ՝ այս դատավորը։

բ) գործի կոլեգիալ քննության ժամանակ, եթե բացարկի միջնորդություն է ներկայացվել դատավորի (դատավորների) նկատմամբ ՝ այն դատավորը (դատավորները), որոնց նկատմամբ բացարկի միջնորդություն չի ներկայացվել,

գ) գործի կոլեգիալ քննության ընթացքում, եթե բացարկի միջնորդություն է ներկայացվել դատարանի ողջ կազմի նկատմամբ՝ գործը քննող դատարանի կազմը,

դ) վկային սույն օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված կարգով հարցաքննելու ժամանակ, եթե բացարկի միջնորդություն է ներկայացվել մագիստրատ դատավորի նկատմամբ՝ այս մագիստրատ դատավորը։

3. Հետաքննության ժամանակ ներկայացված բացարկի միջնորդությունը պետք է որոշվի 24 ժամվա ընթացքում, իսկ դատական ​​նիստին ներկայացված միջնորդությունը՝ անմիջապես խորհրդակցական սենյակում կամ տեղում խորհրդակցությամբ:

4. Հայտարարված բացարկի միջնորդության վերաբերյալ դատախազը կայացնում է որոշում, իսկ դատարանը՝ վճիռ։

2015 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №4677 – կայք, 29.12.2015թ.

Հոդված 65. Դատավորի կամ դատարանի ողջ կազմի բացարկի դեպքում գործի փոխանցումն այլ դատավորի կամ գործը քննող դատարանի նոր կազմի սահմանումը

1. Գործը քննող դատարանի բացարկի դեպքում գործը փոխանցվում է դատարանի նախագահին, որն այն քննության է փոխանցում նույն դատարանի մեկ այլ կազմի:

2. Եթե տեղի է ունեցել առաջին ատյանի դատարանի ամբողջ կազմի բացարկ, նույն մակարդակի այլ դատարանում հարցը վճռելու համար գործը փոխանցվում է համապատասխան վերաքննիչ դատարանի նախագահին, ով հարցը վճռում է գործը մուտքագրվելուց հետո 48 ժամվա ընթացքում:

3. Եթե բացարկ է ներկայացվել վերաքննիչ դատարանի ամբողջ կազմին, նույն մակարդակի մակարդակի այլ դատարանում հարցը վճռելու համար գործը փոխանցվում է Վրաստանի Գերագույն դատարանի նախագահին, որը հարցը վճռում է գործը մուտքագրելուց հետո 48 ժամվա ընթացքում:

Հոդված 66. Բացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը բողոքարկելը

1. Որոշումը, որով բավարարվել է բացարկի միջնորդությունը, չի բողոքարկվում։

2. Որոշումը, որով չի բավարարվել քննիչի բացարկի միջնորդությունը, կարող է բողոքարկվել մեկ անգամ՝ 1 շաբաթվա ընթացքում, դատավարական ղեկավար դատախազի վերադաս դատախազին։

3. Բացարկի միջնորդությունը բավարարելու դատարանի մերժումը կարող է բողոքարկվել ամփոփիչ որոշման հետ միասին:

Գլուխ IX

Քրեական դատավարության մասնակցի պաշտպանության հատուկ միջոցառման

կիրառման կարգը

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ. 328

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5170 – կայք, 11.11.2011թ.

Հոդված 67. Դատավարության մասնակցի պաշտպանության հատուկ միջոց կիրառելու

հիմքերը

Դատավարության մասնակցի համար կարող է կիրառվել պաշտպանության հատուկ միջոց, եթե՝

ա) քննվում է գործ այնպիսի արարքի կատարման փաստով, որի հրապարակային քննումն իր բնույթով էապես վնաս կհասցնի դատավարության մասնակցի անձնական կյանքին,

բ) դատավարության մասնակցի ինքնության և գործին մասնակցության հանրայնացմամբ էական վտանգ կսպառնա նրա կամ նրա մերձավոր ազգականի կյանքին, առողջությանը կամ գույքին,

գ) դատավարության մասնակիցը կախում ունի ամբաստանյալից,

դ) (Հանվել է՝ 28.10.2011, №5170)

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5170 – կայք, 11.11.2011թ.

Հոդված 68. Դատավարության մասնակցի պաշտպանության հատուկ միջոցառման

տեսակը և այն օգտագործելու լիազորված անձը

1. Դատավարության մասնակցի պաշտպանության հատուկ տեսակ է հանդիսանում դատավարության մասնակցի ներգրավումը պաշտպանության հատուկ ծրագրում։

2. Դատախազն իրավասու է Վրաստանի գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի համաձայնությամբ դատավարության մասնակցի նկատմամբ կիրառել պաշտպանության հատուկ միջոցառում և սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հատուկ պաշտպանության ծրագրում ընդգրկել մասնակցին, կամ անձի, ով կարող է դառնալ դատավարության մասնակից, նրա հետ փոխկապակցված անձին կամ/և նրա մերձավոր ազգականին, նրանց համաձայնությամբ։

3. Դատավարության մասնակցի պաշտպանության հատուկ ծրագրով սահմանված կարգով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված անձանց նկատմամբ կիրառում է պաշտպանության կոնկրետ միջոցառումներ: Նման միջոցառումներ են.

ա) ձեռնարկել նրանց չհայտնաբերելու միջոցառումներ․ Հանրային ռեեստրում կամ այլ հանրային գրառումներում փոխել կամ դրանց միջից հեռացնել մասնակցի ճանաչման և նույնականացման հնարավորություն պարունակող տվյալները, մասնավորապես՝ անունը, ազգանունը, հասցեն, աշխատանքի վայրը, մասնագիտությունը կամ այլ համապատասխան տեղեկություններ,

բ) փոխել ինքնությունը և նրան նոր փաստաթղթեր տրամադրել․ կեղծանուն տալ, արտաքին տեսքը փոփոխել, ճանաչման և նունականացման հնարավորություն պարունակող դատավարական և այլ փաստաթղթերը գաղտնիացնել,

գ) անվտանգության միջոցներ (անձնական պաշտպանություն, ահազանգով կանչել և այլն) ձեռնարկել,

դ) բնակության վայրը ժամանակավոր կամ մշտական ​​փոփոխել,

ե) տեղափոխել այլ պետություն:

4. Հատուկ պաշտպանության ծրագրում մասնակցի ներգրավման և հատուկ պաշտպանության միջոցառումների իրականացման ընթացակարգերը համատեղ որոշում են Վրաստանի արդարադատության և ներքին գործերի նախարարները:

5. Դատավարության մասնակցի պաշտպանության հատուկ միջոցառման ծախսերը հոգում է պետությունը:

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5170 – կայք, 11.11.2011թ.

2018 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի օրենք №3814 – կայք, 13.12.2018թ.

Հոդված 69. (Հանվել է)

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5170 – կայք, 11.11.2011թ.

Հոդված 70. Պաշտպանության հատուկ միջոցառում կիրառելու մասին որոշումը

1. Դատավարության մասնակցի պաշտպանության հատուկ միջոցառում կիրառելու մասին որոշման մեջ պետք է նշվի.

ա) անձը, որի նկատմամբ կիրառվում է պաշտպանության հատուկ միջոցառումը (դատավարության մասնակցի ներգրավում հատուկ պաշտպանության ծրագրի մեջ),

բ) պաշտպանության հատուկ միջոցառման կիրառման ժամկետը։

2. Հատուկ պաշտպանության միջոցառում հնարավոր է կիրառվել անժամկետ։

3. Պաշտպանության հատուկ միջոցառում կիրառելու մասին որոշումը հրապարակային չէ։ Այս որոշումը տեղեկացվում է միայն պաշտպանության ենթակա անձին։

4. Պաշտպանության հատուկ միջոցառման կիրառման ժամկետը լրանալու դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել, եթե դեռ կա սույն միջոցառման կիրառման անհրաժեշտությունը։

5. Պաշտպանության հատուկ միջոցառման կիրառման հիմքերը վերացնելու դեպքում այդ միջոցառումը չեղարկվում է դրա կիրառման վերաբերյալ որոշում կայացնող անձի կողմից, ինչն անհապաղ տեղեկացվում է պաշտպանության ենթակա անձին:

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5170 – կայք, 11.11.2011թ.

Հոդված 71. Պաշտպանության հատուկ միջոցառում կիրառելու մասին որոշումն ի կատար ածելը

1. Պաշտպանության հատուկ միջոցառում կիրառելու մասին որոշումն ի կատար ածելու մասին 3 օրվա ժամկետում ծանուցվում է դատախազին, որը կիրառել է սույն միջոցառումը։

2. Պաշտպանության հատուկ միջոցառման և դրա շրջանակներում կիրառված պաշտպանության կոնկրետ միջոցառումների ի կատար ածելն ապահովում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5170 – կայք, 11.11.2011թ.

Բաժին III

Ապացույցները

Գլուխ X

Ապացույցը, ապացուցման առարկան և վարույթը

Հոդված 72. Անթույլատրելի ապացույց

1. Էական խախտմամբ ձեռք բերված ապացույցը և նման ապացույցի հիման վրա օրինական ճանապարհով ձեռք բերված այլ ապացույց, եթե այն վատթարացնում է ամբաստանյալի իրավական վիճակը, անթույլատրելի է և չունի իրավաբանական ուժ:

2. Ապացույցն անթույլատրելի է նաև, եթե դա ձեռք է բերվել սույն օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ, սակայն հերքված չէ հիմնավոր կասկածը դրա հնարավոր փոխարինման, դրա հատկանիշների էական փոփոխության կամ դրա վրա մնացած հետքի էական անհետացման վերաբերյալ:

3. Մեղադրանքի կողմի ապացույցների թույլատրելիության և պաշտպանության կողմի ապացուցելու անթույլատրելիության պնդման բեռը դրվում է մեղադրողի վրա:

4. Կողմը պարտավոր է դատարանին տեղեկություն տրամադրել սեփական ապացույցների ծագման մասին:

5. Ապացույցի անթույլատրելիության հարցը որոշում է դատարանը։ Դատարանի որոշումը պետք է հիմնավորված լինի.

6. Անթույլատրելի ապացույցը չի կարող հիմք հանդիսանալ դատարանի որոշման համար:

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք №741 –կայք, 27.06.2013 թ.

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2015 թվականի հուլիսի 31- ի Որոշում №2/2/579 – կայք, 18.08.2015թ.

Հոդված 73. Նախադատելիություն կամ պրեյուդիցիա

1. Առանց փորձաքննության որպես ապացույց են ընդունվում.

ա) համընդհանուր հայտնի փաստը,

բ) դատվածության վերաբերյալ դատավճիռը,

գ) մեկ այլ քրեական գործով դատավճռով հաստատված փաստական ​​հանգամանքները, եթե դատավարության մասնակիցներից ոչ մեկը դրանք կասկածի տակ չի դնում,

դ) ցանկացած այլ հանգամանք կամ փաստ, որի շուրջ կողմերը համաձայնության կգան։

2. Կողմի նախաձեռնությամբ դատարանը կարող է մերժել որպես պրեյուդիցիա սահմանված փաստը, եթե այդ փաստը հակասում է դատարանում ապացույցների հետազոտման արդյունքներին:

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք №741 – կայք, 27.06.2013 թ.

Հոդված 74. Ամբաստանյալի ցուցմունքը

1. Ամբաստանյալի ցուցմունքն այն տեղեկությունն է, որը նա տվել է դատարանին քրեական գործի հանգամանքների մասին։

2. Ցուցմունք տալը ամբաստանյալի իրավունքն է։

3. Ամբաստանյալի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելու կամ սուտ ցուցմունք տալու փաստը չի կարող դիտվել որպես նրա մեղավորության ապացույց:

4. Ամբաստանյալի խոստովանությունը չի կարող մեղադրական դատավճռի հիմք հանդիսանալ, եթե դա հաստատված չէ նրա մեղավորությունն ապացուցող այլ ապացույցներով:

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

Հոդված 75. Վկայի ցուցմունքը

1. Վկայի ցուցմունքը չի կարող ապացույց լինել, եթե վկան չի նշում տրամադրված տեղեկության աղբյուրը, կամ եթե պարզվում է, որ սահմանափակ հնարավորության պատճաով նա չի կարողանում պատշաճ կերպով ընկալել, մտապահել և վերականգնել փաստերը:

2. Եթե հարցաքննության ընթացքում անձի տրամադրած տեղեկության և նրա ցուցմունքի միջև կամ վկայի ցուցմունքների միջև կա էական անհամապատասխանություն, կողմն իրավունք ունի միջնորդություն ներկայացնելու դատավորին՝ ցուցմունքը/ցուցմունքներն անընդունելի ճանաչելու վերաբերյալ:

3. Վկայի ցուցմունքն անթույլատրելի ապացույց է, եթե այդ վկայի հարցաքննության արձանագրությունը սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով մյուս կողմին չի փոխանցվել:

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք №741 – կայք, 27.06.2013 թ.

2015 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №4677 – կայք, 29.12.2015թ.

2020 թվականի հուլիսի 14-ի Վրաստանի օրենք №6842 – կայք, 28.07.2020թ.

Հոդված 76. Անուղղակի ցուցմունք

1. Անուղղակի է վկայի այն ցուցմունքը, որը հիմնվում է այլ անձի կողմից տարածված տեղեկության վրա։

2. Անուղղակի ցուցմունքը թույլատրելի ապացույց է միայն այն դեպքում, եթե անուղղակի ցուցմունք տվող անձը նշում է տեղեկության աղբյուրը, որի նույնականացումը և իրականում գոյություն ունենալը հնարավոր է ստուգել։

3. Դատարանում գործի ըստ էության քննության ժամանակ անուղղակի ցուցմունքը թույլատրելի ապացույց է, եթե այն հաստատվում է այլ ապացույցով, որն անուղղակի ցուցմունք չէ:

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․ 328

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք №741 – կայք, 27.06.2013 թ.

Հոդված 77. Իրեղեն ապացույց

1. Համեմատական ​​հետազոտության նմուշը փոխարինելի իրեղեն ապացույց է:

2. Իրեղեն ապացույցը պետք է զննվի և կապարակնքվի։ Ստուգման ընթացքում պետք է բացահայտվեն և նկարագրվեն օբյեկտի անհատական ​​և տեսակային հատկանիշները։

3. Կնիքը հանելը և իրեղեն ապացույցները կրկին զննելը թույլատրելի է։

4. Գործի ըստ էության քննության ընթացքում թույլատրելի է միայն այն ապացույցը, որի իսկությունը հաստատված է։ Թույլատրելի ապացույց է նաև նախապես մակնշված և/կամ կեղծ (սիմուլյացիոն) առարկան, փաստաթուղթը, նյութը կամ այլ առարկա, որն օգտագործվում է Վրաստանի «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 21 կետով նախատեսված միջոցառման շրջանակներում:

2019 թվականի դեկտեմբերի 19-ի Վրաստանի օրենք № 5621 – կայք, 26.12.2019թ.

Հոդված 78. Փաստաթղթի ապացուցողական ուժը

1. Կողմի պահանջի դեպքում փաստաթուղթն ունի ապացուցողական ուժ, եթե հայտնի է դրա ծագումը և այն վավերական է: Ապացուցողական ուժ ունի նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Վրաստանի օրենքի 7-րդ հոդվածի 21 կետով նախատեսված վերահսկվող առաքման շրջանակներում ամբողջությամբ կամ մասնակի փոխարինված նախապես մակնշված և(կամ) կեղծ (սիմուլյացված) փաստաթուղթը։ Փաստաթուղթը կամ իրեղեն ապացույցը թույլատրելի ապացույց է, եթե կողմը որպես վկա կարող է հարցաքննել անձին, որը ձեռք է բերել/ստեղծել կամ/և որի մոտ մինչև դատարանին ներկայացնելը պահվում էր այն։

2. Փաստաթուղթը կարող է միաժամանակ լինել քրեական գործով իրեղեն ապացույց, եթե այն ունի անփոխարինելիության հատկություն:

3. Եթե առգրավված և քրեական գործին կցված փաստաթուղթն անհրաժեշտ է ընթացիկ հաշվառման, հաշվետվողականության և այլ օրինաչափ նպատակներով, ապա այն կամ դրա պատճենը կարող է վերադարձվել օրինական սեփականատիրոջը կամ փոխանցվել ժամանակավոր օգտագործման:

2019 թվականի դեկտեմբերի 19-ի Վրաստանի օրենք № 5621 – կայք, 26.12.2019թ.

Հոդված 79. Իրեղեն ապացույցների պահպանումը

1. Իրեղեն ապացույցները պահվում են այնպիսի պայմաններում, որոնք բացառում են դրանց կորուստը և դրանց հատկությունների փոփոխությունը:

2. Իրեղեն ապացույցը, որը չի ոչնչացվում, չի վերադարձվում սեփականատիրոջը կամ տիրապետողին կամ չի փոխանցվում պետությանը, պահվում են քրեական գործի պահման ժամկետով։

3. Թանկարժեք մետաղները, քարերը (ակները), թղթադրամները, պարտատոմսերը և այլ արժեթղթեր, եթե դրանց անհատական ​​նշանները չունեն ապացուցական արժեք, պահվում են բանկային հաստատությունում:

4. Իրեղեն ապացույցները կարող են պահպանվել նաև այլ վայրում:

Հոդված 80. Իրեղեն ապացույցների վերաբերյալ որոշումը մինչև քրեական գործի ավարտը

1. Մինչև քրեական գործի ավարտը քննչական մարմինը սեփականատիրոջը կամ տիրապետողին է վերադարձնում շուտ փչացող առարկաները, առօրյա կյանքի համար անհրաժեշտ իրերը, ընտանի կենդանիներին և թռչուններին, եթե դրանց նկատմամբ չի կիրառված արգելանք: Մինչ քրեական գործով վարույթի ավարտը քննչական մարմինը կարող է մեքենան վերադարձնել սեփականատիրոջը կամ տիրապետողին, եթե դրանց նկատմամբ չի կիրառվել արգելանք։

2. Եթե իրեղեն ապացույցը սեփականատիրոջ/տիրապետողի կամքին հակառակ ապօրինի կերպով իր տիրապետությունից հանված փոխադրամիջոց է, ապա վարույթն իրականացնող մարմինը ուղղակիորեն կամ լիազորված մարմնի միջոցով գրավոր առաջարկում է սեփականատիրոջը/օրինական տիրապետողին, եթե անձը հայտնի է, վերադարձնել իրեն պատկանող իրը։ Վարույթն իրականացնող մարմինը պետք է գրավոր ծանուցում ուղարկի առարկայի սեփականատիրոջը/օրինական տիրապետողին, հենց որ պարզվի նրա ինքնությունը: Գրավոր ծանուցման ստացումը հաստատվում է լիազոր մարմնի կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթով կամ առարկայի սեփականատիրոջ/ օրինական տիրապետողի ստորագրությամբ, իսկ նրա բացակայության դեպքում՝ համապատասխանաբար ընտանիքի անդամի և(կամ) լիազորված անձի ստորագրությամբ: Տրանսպորտային միջոցի սեփականատերը/օրինական տիրապետողը պարտավոր է գրավոր ծանուցումը ստանալուց հետո 90 օրվա ընթացքում իր միջոցներով ապահովել ապրանքի վերադարձը և փոխադրումը։

3. Եթե սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված առարկայի սեփականատերը կամ օրինական տիրապետողը հայտնի չէ, առկա չէ այս առարկայի օրինական ծագումը հավաստող փաստաթուղթ կամ այլ պատճառով հնարավոր չէ վերադարձնել այս առարկան, ապա այդ առարկան կարող է հանձնվել համապատասխան անձի (կազմակերպության) օգտագործման, պահպանման կամ խնամքի համար:

4. Եթե սեփականատերը/օրինական տիրապետողը սույն հոդվածի 2-րդ կետում նշված ժամկետում տրանսպորտային միջոցը չի վերադարձրել իրեն, ինչպես նաև եթե տրանսպորտային միջոցն առգրավելուց հետո 90 օրվա ընթացքում չի պարզվել դրա սեփատիրոջ կամ օրինական տիրապետողի ինքնությունը կամ նույն ժամկետում նրան չի փոխանցվել ծանուցումը, տրանսպորտային միջոցը դատախազի որոշմամբ վերադարձվում է անձին, որն այն ձեռք է բերել և ձեռք բերելու պահի դրությամբ տեղյակ չի եղել տրանսպորտային միջոցի հետ կապած կատարված հանցագործության մասին (բարեխիղճ գնորդ):

5. Եթե տրանսպորտային միջոցը ձեռք բերելու պահին տեղյակ է եղել տրանսպորտային միջոցի հետ կապված կատարված հանցագործության մասին կամ սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերին համապատասխան տրանսպորտային միջոցի վերադարձն այլ պատճառով անհնար է, ապա դատախազը դիմում է մագիստրատ դատավորին՝ հիմնավորված միջնորդությամբ տրանսպորտային միջոցը պետական ​​սեփականության հանձնելու մասին։ Մագիստրատ դատավորը սույն օրենսգրքի 206-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով այն ներկայացնելուց ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում քննում է տվյալ միջնորդությունը բոլոր շահագրգիռ անձանց մասնակցությամբ և ներկայացված ապացույցների գնահատման հիման վրա որոշում է կայացնում տրանսպորտային միջոցը պետական սեփականության մեջ ընդգրկելու կամ բարեխիղճ գնորդին վերադարձնելու մասին։ Մինչև հակառակն ապացուցելը տրանսպորտային միջոցի գնորդը համարվում է բարեխիղճ։ Տրանսպորտային միջոցի գնորդի անբարեխղճությունն ապացուցելու բեռը դատախազի վրա է։

6. Սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն մագիստրատ դատավորի կողմից կայացված վճիռը կարող է բողոքարկվել դատախազի կամ շահագրգիռ անձի կողմից սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված կարգով:

61. Եթե իրեղեն ապացույցը պետական ​​անտառի սահմաններում է, պահպանվող տարածքի սահմաններում, պետական ​​սեփականության կամ մունիցիպալիտետի վարչական սահմաններում առկա տարածքում (բացառությամբ մունիցիպալիտետի կամ մասնավոր սեփականության մեջ առկա տարածքի) անօրինական (ապօրինի հատած կամ այլ կերպ) ձեռք բերված փայտանյութ է, ապա դատախազն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ կամ փայտաբույսի օտարման իրավունք ունեցող համապատասխան մարմնի դիմելու հիման վրա պահանջել սույն իրեղեն ապացույցը (փայտաբույսը) օտարման նպատակով փոխանցել համապատասխան մարմնին։ Իրեղեն ապացույցի (փայտաբույսի) օտարման արդյունքում ստացված գումարը մինչև քրեական գործով վերջնական որոշում կայացնելը մուտքագրվում է փայտաբույսի օտարման իրավունք ունեցող համապատասխան մարմնի հաշվեհամարին և այդ մասին տեղեկացվում դատախազին։

7. Սույն հոդվածին համապատասխան իրեղեն ապացույցների ճակատագրի որոշումը շահագրգիռ անձին չի զրկում քաղաքացիական վարույթի միջոցով առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը վիճարկելու իրավունքից:

8. Պետական ​​սեփականություն մեջ ընդգրկված առարկայի տնօրինումն իրականացվում է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոններով:

2013 թվականի հուլիսի 29-ի Վրաստանի օրենք № 893 – կայք, 20.08.2013թ.

2016 թվականի հունիսի 8-ի Վրաստանի օրենք № 5390 – կայք, 17.06.2016թ.

2021 թվականի դեկտեմբերի 15-ի Վրաստանի օրենք № 1105 – կայք, 24.12.2021թ.

Հոդված 81․ Իրեղեն ապացույցների վերաբերյալ որոշումը քրեական գործով վարույթի

ավարտին

1. Դատավճռում, քրեական հետապնդումը և(կամ) հետաքննությունը դադարեցնելու մասին որոշման մեջ իրեղեն ապացույցների հարցը պետք է լուծվի հետևյալ կերպ.

ա) եթե հանցագործության զենքը կամ առարկան արժեք չունի, ապա այն ոչնչացվում է, իսկ արժեք ունենալու դեպքում՝ տեղի է ունենում ընթացակարգային առգրավում,

բ) եթե շրջանառությունից հանված իրն ունի որևէ արժեք, այն փոխանցվում է համապատասխան վարչական մարմնին, իսկ եթե արժեք չունի՝ ոչնչացվում է,

գ) մեկ այլ արժեք չունեցող իր, շահագրգիռ անձի կամ վարչական մարմնի միջնորդությամբ նրան է հանձնվում, իսկ եթե այդպիսի անձ կամ մարմին չի հայտնաբերվել, ապա ոչնչացվում է,

գ1) իրեղեն ապացույց ճանաչված պարկուճներն ու փամփուշտները հանձնվում են Վրաստանի ներքին գործերի նախարարությանը` պարկուճ-փամփշտանոցում տեղադրելու համար,

գ2) սույն մասի «ա»–«գ» ենթակետերով նախատեսված իրեղեն ապացույցները համապատասխան վարչական մարմնի պահանջով կարող են ներկայացվել սույն վարչական մարմին՝ ուսումնական/վարժանքային և(կամ) գիտահետազոտական ​​նպատակներով։ Սույն մասի «ա»–«գ» ենթակետերով նախատեսված իրեղեն ապացույցները ուսումնական/ վարժանքային և(կամ) գիտահետազոտական նպատակներով փոխանցման, պահպանման, օգտագործման և ոչնչացման կարգը հաստատվում է Վրաստանի կառավարության որոշմամբ,

դ) հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտը/գույքն օգտագործվում է հանցագործության հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար, վնասը հատուցելուց հետո՝ դատավարական ծախսերի հատուցման համար, իսկ եթե հայտնի չէ այն անձը, ում վնաս է պատճառվել՝ փոխանցվում է Վրաստանի պետական բյուջե,

դ1) սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 61 մասով նախատեսված դեպքում՝ մեղադրական դատավճիռ կայացնելիս, ինչպես նաև սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի «ե», «զ» կամ «թ» ենթակետերի հիման վրա քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում կամ նույն հոդվածի 2-րդ մասի «ա», «բ», կամ «գ» ենթակետի հիման վրա քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում փայտաբույսի օտարման հետևանքով ստացված գումարը մնում է փայտաբույս օտարելու իրավունք ունեցող համապատասխան մարմնի հաշվեհամարին, իսկ սույն հոդվածի 105-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքում փայտաբույսի շուկայական արժեքին համապատասխան գումարը տրվում է նրա օրինական սեփականատիրոջը,

ե) տուժողին, արդարացվածին կամ այլ անձի պատկանող բոլոր իրերը և փաստաթղթերը, բացառությամբ մեղադրյալի և այն անձի, որին դրանց նկատմամբ գույքային պատասխանատվություն է նշանակվում, վերադարձվում են սեփականաիտիրոջը կամ տիրապետողին։

2. Իրեղեն ապացույցների շուրջ վեճը լուծվում է քաղաքացիական դատավարության կարգով: Նման վեճի դեպքում իրեղեն ապացույցները պահվում են քրեական գործի հետ միասին մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը։

3. Իրեղեն ապացույցները փչացնելու, կորցնելու կամ ոչնչացնելու դեպքում դրա սեփականատերը կամ տիրապետողը ստանում է դրամական փոխհատուցում: Այս կարգը չի տարածվում այն ​​գույքի վրա, որը ենթակա է ընթացակարգային բռնագրավման, ոչնչացման և դատավարական ​​ծախսերի փոխհատուցման:

2019 թվականի դեկտեմբերի 19-ի Վրաստանի օրենք № 5621 – կայք, 26.12.2019թ.

2021 թվականի դեկտեմբերի 15-ի Վրաստանի օրենք № 1105 – կայք, 24.12.2021թ.

Հոդված 811. Իրեղեն ապացույցները վերադարձնելու մասին որոշման վերաբերյալ լիազորված մարմնին ծանուցումը մինչև քրեական դատավարությունն ավարտվելը և քրեական դատավարությունն ավարտվելիս

Եթե ​​քրեական գործի նյութերից հայտնի է, որ իրեղեն ապացույցը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցը և(կամ) դրա կցորդիչը, տեղակայված են Վրաստանի ներքին գործերի նախարարության կառավարման ոլորտում գործող հանրային իրավունքի իրավաբանական անձի՝ Հանրային անվտանգության կառավարման կենտրոն «112»-ի հատուկ պահպանվող կայանատեղում, այդ իրեղեն ապացույցի վերադարձման մասին որոշման մասին տեղեկությունը քրեական վարույթն իրականացնող մարմինը պետք է տրամադրի նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության կառավարման ոլորտում գործող հանրային իրավունքի իրավաբանական անձին՝ Հանրային անվտանգության կառավարման կենտրոն «112»-ին՝ սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին-6-րդ մասերի և 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարցի վերջնական որոշում կայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում։

2021 թվականի հունիսի 9-ի Վրաստանի օրենք №615 – կայք, 14 հունիսի 2021 թ.

Հոդված 82. Ապացույցների գնահատումը

1. Ապացույցները պետք է գնահատվեն քրեական գործի համար դրանց համապատասխանության, թույլատրելիության և ճշմարտացիության տեսանկյունից:

2. Ապացույցները չունեն նախապես սահմանված ուժ։

3. Մեղադրական դատավճռով անձին մեղավոր ճանաչելու համար անհրաժեշտ է ողջամիտ կասկածից դուրս առկա համաձայնեցված ապացույցների համակցություն:

Հոդված 83. Հնարավոր ապացույցների վերաբերյալ տեղեկության փոխանակումը

կողմերի կողմից

1. Քրեական դատավարության ցանկացած փուլում պաշտպանության կողմի պահանջը մեղադրանքի կողմի այն տեղեկության ծանոթացման վերաբերյալ, որը մտադիր է մեղադրանքի կողմը դատարանում որպես ապացույց ներկայացնել, անհապաղ պետք է բավարարվի։ Մեղադրանքի կողմը պարտավոր է նաև սույն մասով նախատեսված դեպքում պաշտպանության կողմին տրամադրել իր ձեռքի տակ եղած արդարացնող ապացույցները։

2. Պաշտպանության կողմի պահանջը բավարարելուց հետո մեղադրանքի կողմն իրավազոր է պաշտպանության կողմից ստանալ այն տեղեկությունը, որը պաշտպանության կողմը մտադիր է որպես ապացույց ներկայացնել դատարան:

3. Տեղեկության փոխանակման պահանջից հետո այդ պահի դրությամբ առկա նյութը կողմին ամբողջական ծավալով չփոխանցելը հանգեցնում է այդ նյութը որպես անթույլատրելի ապացույց հայտարարման:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կողմերի կողմից տեղեկության փոխանակման մասին կազմվում է արձանագրություն, որի պատճենը քրեական գործի հետ միասին ուղարկվում է դատարան:

5. Պաշտպանության կողմի տեղեկություն ստանալու իրավունքը մեղադրանքի կողմի միջնորդությամբ դատարանը կարող է սահմանափակել միայն օպերատիվ-հետախուզական միջոցառման կամ գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված տեղեկության մասով և միայն մինչև մինչդատական նիստը։

6. Մինչդատական ​​նիստի անցկացումից ոչ ուշ, քան 5 օր առաջ կողմերը պետք է միմյանց և դատարանին տրամադրեն տվյալ պահին իրենց մոտ եղած ամբողջական տեղեկությունը, որը որպես ապացույց մտադիր են ներկայացնել դատարան։

7. Կողմերը տեղեկությունը միմյանց փոխանցում են իրենց հաշվին` փաստաթղթի պատճենի, իսկ այլ նյութի դեպքում` տեղեկանքի տեսքով: Թույլատրվում է նաև իրեղեն ապացույցների զննում, եթե դրանք չեն հանգեցնում դրա և դրա վրա առկա հետքի վնասման կամ ոչնչացման։

8. Մինչ դատարան մեղադրյալին առաջին ներկայացնելը կողմերը պարտավոր են միմյանց հնարավորություն տալ ծանոթանալու այն տեղեկություններին և ապացույցներին, որոնք մտադիր են ներկայացնել դատարան, ինչպես նաև տրամադրել գրավոր ապացույցների պատճենները:

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 –ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․ 328

2010 թվականի դեկտեմբերի 7-ի Վրաստանի օրենք №3891 – ՎՕՏ I, №67, 09.12.2010թ., հոդվ.418

2011 թվականի մայիսի 5-ի Վրաստանի օրենք №4631 – կայք, 19.05.2011թ.

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք №2634 – կայք, 18.08.2014թ.

Հոդված 831. Պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա ձեռք բերված հնարավոր

ապացույցի փոխանցումը/ծանոթացումը պաշտպանության կողմին

1. Եթե մեղադրանքի կողմը մտադիր է դատարան որպես ապացույց ներկայացնել պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա ձեռք բերված առարկա, փաստաթուղթ, իր, նյութ, տեղեկություն պարունակող այլ առարկա, ապա պարտավոր է նշված նյութերը պահանջի դեպքում փոխանցել պաշտպանության կողմին նախաքննությունն ավարտվելուն պես, սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով։

2. Եթե պաշտպանության կողմը ցանկանում է իր միջնորդության հիման վրա ձեռք բերված առարկայի, փաստաթղթի, իրի, նյութի, տեղեկություն պարունակող այլ օբյեկտի փորձաքննություն իրականացնել, և չկան սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 32–35 մասերով նախատեսված դեպքեր, մեղադրանքի կողմը նախաքննության ավարտից հետո վերոնշյալ նյութերը փոխանցում է պաշտպանության կողմին՝ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով։

3. Եթե մեղադրանքի կողմը մտադիր չէ որպես ապացույց դատարան ներկայացնել պաշտպանության կողմի միջնորդությամբ ձեռք բերված առարկան, փաստաթուղթը, իրը, նյութը, տեղեկություն պարունակող այլ առարկա, կամ եթե պաշտպանության կողմը չի ցանկանում իր միջնորդությամբ ձեռք բերված առարկան, փաստաթուղթը, իրը, նյութը, տեղեկություն պարունակող այլ առարկան փորձաքննության ենթարկել, սակայն նրան անհրաժեշտ է զննել այդ նյութը, ծանոթանալ դրա բովանդակությանը կամ կատարել այլ քննչական գործողություն, մեղադրանքի կողմը պարտավոր է տվյալ նյութը պահանջելու դեպքում փոխանցել/ծանոթացնել պաշտպանության կողմին նախաքննությունն ավարտվելուն պես, սույն օրենսգրքի 7-րդ մասով սահմանված կարգով։

4. Եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում մեղադրանքի կողմը ձգձգում է համապատասխան նյութերը պաշտպանության կողմին փոխանցել/ծանոթացնել, ապա պաշտպանության կողմն իրավունք ունի, ըստ հետաքննության վայրի, դիմելու համապատասխան շրջանային (քաղաքային) դատարան միջնորդությամբ իրեն տվյալ նյութը սույն օրենսգրք 83-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով փոխանցման/ծանոթացման մասին։ Սույն միջնորդությունը քննվում է նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով։

2019 թվականի հոկտեմբերի 17-ի Վրաստանի օրենք № 5186 – կայք, 23.10.2019թ.

Հոդված 84. (Ուժը կորցրած է)

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․ 328

2011 թվականի մայիսի 5-ի Վրաստանի օրենք №4631 – կայք, 19.05.2011թ.

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք №741 – կայք, 27.06.2013 թ.

Գլուխ XI

Դատավարական պատասխանատվություն դատարանում դատավարական պարտականությունները չկատարելու և կարգը խախտելու համար

Հոդված 85․ Պատասխանատվություն դատարանում դատավարական

պարտականությունները չկատարելու և կարգը խախտելու համար

1. Դատարանում կարգուկանոնի պահպանումն ապահովում է դատարանի նախագահի կողմից նշանակված անձը: Դատական ​​նիստերի դահլիճում կարգուկանոնի պահպանումն ապահովում է նիստի նախագահը, որն իրավասու է դահլիճում ներկա գտնվող անձանց տեղերի նախատեսմամբ սահմանափակել նիստին ներկաների թիվը։

2. Դատավարության մասնակցի և(կամ) դատական ​​նիստին ներկա անձի կողմից կարգը խախտելու, նիստը նախագահողի կարգադրությանը չենթարկվելու կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքում նիստը նախագահողը նրան տալիս է բանավոր դիտողություն և կոչ է անում նրան դադարեցնել ոչ պատշաճ պահվածքը։ Նշված կոչին չենթարկվելու դեպքում դատական ​​նիստի նախագահը տեղում խորհրդակցությամբ կարգադրություն է արձակում անձին տուգանելու և(կամ) դատական նիստի դահլիճից հեռացնելու մասին։ Եթե վտարված անձը կրկին շարունակում է խախտել կարգը, ապա դատական ​​կարգադրիչը դատավորի հանձնարարությամբ ապահովում է նրա հեռացումը դատարանից։ Բացի այդ, նշված անձի նկատմամբ կարող է կիրառվել սույն հոդվածով նախատեսված տուգանք կամ կալանք:

3. Եթե նիստերի դահլիճից հեռացնելու մասին նախագահող դատավորի կարգադրությունը վերաբերում է դատախազին կամ փաստաբանին, ապա քրեական գործը հետաձգվում է, բացառությամբ այն դեպքի, երբ մեկ անձի մեղադրանքը կամ պաշտպանությունը ի սկզբանե մի քանի մեղադրող կամ մի քանի փաստաբան էր իրականացնում։ Դատարանը վտարված դատախազի կամ փաստաբանի խախտման վերաբերյալ մասնավոր վճիռ է կայացնում, որն ուղարկվում է համապատասխանաբար Վրաստանի գլխավոր դատախազություն կամ փաստաբանների ասոցիացիա։

4. Եթե ամբաստանյալը հեռացվել է նիստերի դահլիճից, ապա դատարանի ամփոփիչ որոշումը հրապարակվում է նրա ներկայությամբ, իսկ եթե նա շարունակում է խախտել կարգը, որոշումը հրապարակվում է առանց ամբաստանյալի։ Այնուհետև նրան է փոխանցվում որոշման պատճենը, ինչը պետք է հաստատվի նրա ստորագրությամբ:

5. Անձը դատական ​​նիստերի դահլիճից համարվում է հեռացված մինչև նույն ատյանի դատարանում այս մեղադրանքի գործի քննության ավարտը: Դատական ​​նիստը նախագահողն իրավասու է հեռացված անձին կողմի մոտիվացված միջնորդության հիման վրա տալ նիստին վերադառնալու իրավունք։ Վտարված անձը դատական ​​նիստին կվերադառնա նաև այն դեպքում, եթե համապատասխան դատարանը բավարարի այս անձի բողոքը՝ դատարանի դահլիճից նրա հեռացնելն անօրինական ճանաչելու և նիստին վերադառնալու վերաբերյալ։

6. Դատական ​​նիստին կարգը խախտողին, այդ թվում՝ հեռացված անձին, նիստը նախագահողի կարգադրությամբ կարող է նշանակվել տուգանք 50-ից 500 լարիի չափով, ինչի վերաբերյալ տրվում է կատարողական թերթ։ Եթե ​​տուգանված անձը կրկին շարունակում է խախտել կարգը, նիստը նախագահողը կարող է անհապաղ ավելացնել տուգանքի չափը՝ սույն մասով սահմանված սահմաններում։

7. Եթե դատական ​​նիստին անձի գործողությունն ուղղված է գործընթացը խափարելուն կամ նա ակնհայտ և(կամ) կոպիտ անհարգալից վերաբերմունք է արտահայտում դատարանի, դատավարության մասնակցի կամ կողմի նկատմամբ, ապա դատական ​​կարգադրիչը նախագահող դատավորի ցուցումով ապահովում է անձի ձերբակալում և ձերբակալության արձանագրություն կազմում, ինչպես նաև, նիստի նախագահը կազմում է դիմում, որի մեջ նկարագրում է խախտումը և ուղարկում կարգադրություն ընդունելու լիազորված դատարան (դատավորին): Ձերբակալված անձը պետք է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի այն դատարան, որին ուղարկվել է դիմումը, և որն իրավասու է ընդունել կարգադրություն այդ անձին մինչև 30 օր ժամկետով կալանավորելու մասին։

8. Եթե դատարանը ճշտում է, որ անձի նկատմամբ արդեն իսկ կիրառվել է սույն հոդվածով նախատեսված կալանավորումը, ապա նա իրավասու է ընդունել այդ անձին մինչև 60 օր ժամկետով կալանքի տակ պահելու կարգադրություն։

9. Շրջանային (քաղաքային) դատարանում, որտեղ կան երկու կամ ավելի դատավորներ, կարգադրությունն ընդունում է դատարանի նախագահը, իսկ եթե խախտում է տեղի ունեցել դատարանի նախագահի մասնակցությամբ նիստում, կարգադրությունն ընդունում է նրա կողմից որոշված այլ դատավոր։ Շրջանային (քաղաքային) դատարանում, որտեղ կա մեկ դատավոր, կարգադրությունն ընդունում է մոտակա շրջանային (քաղաքային) դատարանի նախագահը: Եթե ​​սույն մասով նախատեսված խախտումը տեղի է ունեցել գործը մագիստրատ դատավորի կողմից քննելու ժամանակ, կարգադրությունն ընդունում է այն շրջանային (քաղաքային) դատարանի նախագահը, որի կազմի մեջ է այս մագիստրատ դատավորը։

10. Վերաքննիչ դատարանում կարգադրությունն ընդունում է դատարանի նախագահը, իսկ եթե խախտումը տեղի է ունեցել դատարանի նախագահի մասնակցությամբ կայացած նիստին, ապա կարգադրությունն ընդունում է նրա կողմից նշանակված մեկ այլ դատավոր:

11. Վրաստանի Գերագույն դատարանում, բացառությամբ Մեծ պալատի, գործը քննելիս կարգադրություն է ընդունում պալատներից մեկի նախագահը։ Վրաստանի Գերագույն դատարանի Մեծ պալատում գործի քննության ժամանակ կարգադրություն է ընդունում այն դատավորը, որը չէր մասնակցում գործի քննությանը: Ձերբակալված անձը, անհրաժեշտության դեպքում, կարող է հանձնվել ոստիկանություն։

12. Եթե կալանավորման մասին կարգադրություն է ընդունվել դատավարության մասնակցի նկատմամբ, ապա դատական ​​նիստը կարող է հետաձգվել այդ ժամկետով: Կարգադրությունն ընդունվում է բանավոր լսումների հիման վրա՝ ձերբակալված անձի ներկայացման պես, անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։

13. Դատարանում կարգը խախտելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի կամ դատարանի բնականոն գործունեությանը խոչընդոտելու դեպքում դատական ​​կարգադրիչն իրավունք ունի ձերբակալել օրինախախտ անձին, ինչի մասին կազմում է ձերբակալման արձանագրություն: Դատարանի կարգադրիչը պարտավոր է ձերբակալված անձին անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, ներկայացնել նույն դատարանի նախագահին, իսկ Վրաստանի Գերագույն դատարանում՝ Գերագույն դատարանի նախագահի տեղակալին։ Դատարանի նախագահը, իսկ Վրաստանի Գերագույն դատարանում՝ Գերագույն դատարանի նախագահի տեղակալը, իրավասու է ձերբակալված անձին ներկայացնելուն պես, անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, նրա նկատմամբ կիրառել սույն հոդվածով նախատեսված լիազորություններ։

14. Սույն հոդվածով նախատեսված կարգադրությունը, բացի ձերբակալման մասին կարգադրությունից, կարող է ընդունվել առանց բանավոր լսումների, և այն կարող է նույն հոդվածի 16-րդ կետի համաձայն բողոքարկել այն անձը, ում նկատմամբ տարածվում է կարգադրությունը։ Տվյալ բողոքը քննող դատավորը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) բողոքի բավարարումը մերժելու և բողոքարկված կարգադրությունն անփոփոխ թողնելու մասին,

բ) բողոքը բավարարելու և անձին տուգանելու մասին որոշումը չեղարկելու և(կամ) նրան դատական ​​նիստին վերադարձնելու մասին։

141. Տուգանելու մասին դատական նիստի նախագահի կարգադրության բողոքարկումը կասեցնում է այդ կարգադրության կատարումը:

142. Տուգանելու և(կամ) նիստերի դահլիճից հեռացնելու մասին դատարական նիստի նախագահի կարգադրությունը հանձնվում է այն անձին, ում նկատմամբ կիրառվել է նշված միջոցառումը ոչ ուշ, քան կարգադրությունն ընդունելուց 24 ժամվա ընթացքում։

15. Սույն հոդվածով նախատեսված կալանքի վերաբերյալ գործի քննության ընթացքում դատարանը ձերբակալված անձին տեղեկացնում է գործի քննության ժամանակի և վայրի մասին: Կողմի չներկայանալը չի հանգեցնում դատական ​​նիստի հետաձգման։ Գործի քննությունը սկսվում է նիստի նախագահի զեկուցմամբ, որը հայտարարում է, թե ում նկատմամբ կարող է կիրառվել կալանավորում, գործի քննության մասնակից անձանց պարզաբանում է իրենց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակայնորեն կարդում է կարգը խախտելու մասին կազմված դիմումը և լսում գործի քննությանը մասնակցող անձանց։ Բանավոր լսումների ընթացքում խախտող անձին/նրա փաստաբանին հնարավորություն է տրվում դատարանին ներկայացնել իր կարծիքները և բացատրություններ տալ ձերբակալման օրինականության և պատասխանատվության չափի վերաբերյալ: Կողմերին լսելուց հետո դատարանի նախագահը (դատավորը) տեղում խորհրդակցությամբ ընդունում է կարգադրություն կալանավորման մասին։ Կարգադրությունն ընդունող դատարանն այս կարգադրության պատճենն անհապաղ փոխանցում է խախտող անձին, ինչպես նաև կարգադրության պատճենը կատարման է ուղարկում իրավապահ մարմիններին։ Ձերբակալման ժամկետը կհաշվակցվի կալանքի ընդհանուր ժամկետի մեջ:

16. Կալանավորման մասին կարգադրությունն անհապաղ ուժի մեջ է մտնում։ Այն կարող է բողոքարկվել այն անձի կողմից, ում նկատմամբ կիրառվել է կալանավորումը՝ կարգադրության պատճենը պատշաճ կերպով նրան հանձնելուց հետո 48 ժամվա ընթացքում։ Դատարանը մտից բողոքն անհապաղ ուղարկում է համապատասխան դատարան։ Առաջին ատյանի դատարանի նախագահի կամ դատավորի կարգադրությունը մեկ անգամ բողոքարկվում է վերաքննիչ դատարանի նախագահող դատավորին: Վերաքննիչ դատարանի նախագահի, նախագահի տեղակալի կամ դատավորի կարգադրությունը մեկ անգամ բողոքարկվում է Վրաստանի Գերագույն դատարանի վարչական գործերի պալատի նախագահին։ Վրաստանի Գերագույն դատարանի նախագահի տեղակալի կամ պալատի նախագահի, բացառությամբ Մեծ պալատի, կարգադրությունը կարող է մեկ անգամ բողոքարկվել Վրաստանի Գերագույն դատարանի նախագահին։ Վրաստանի Գերագույն դատարանի Մեծ պալատում կարգը խախտելու մասին դատավորի կարգադրությունը մեկ անգամ բողոքարկվում է այն դատավորին, որը չէր մասնակցում գործի քննությանը։ Բողոքը քննվում է առանց բանավոր լսումների, և դրա քննության ժամկետը բողոքը ներկայացնելուց հետո չի կարող գերազանցել 24 ժամը։ Տվյալ բողոքը քննող դատավորը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) բողոքի բավարարումը մերժելու և բողոքարկված կարգադրությունն անփոփոխ թողնելու մասին,

բ) բողոքը բավարարելու և անձին կալանավորելու մասին կարգադրությունը չեղարկելու և(կամ) կալանքից նրա ազատելու մասին։

17. (Հանվել է՝ 14.06.2013, №741).

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5170 – կայք, 11.11.2011թ.

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք №741 –կայք, 27.06.2013 թ.

2013 թվականի հոկտեմբերի 4-ի Վրաստանի օրենք №1443 – կայք, 22.10.2013 թ.

2018 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի օրենք №3814 – կայք, 13.12.2018թ.

Գլուխ XII

Դատավարական ժամկետները և ծախսերը

Հոդված 86. Դատավարական ժամկետների հաշվարկման կարգը

1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են ժամերով, օրերով, ամիսներով: Ժամկետի հաշվարկման ժամանակ հաշվի մեջ չի մտնում դատավարական ժամկետի սկսելու ժամն ու օրը, որոնցով սկսվում է ժամկետի հաշվարկը, բացառությամբ ձերբակալման և կալանքի ժամկետների, որոնք հաշվարկվում են րոպեներով:

2. Դատավարական ժամկետը ներառում է նաև ոչ աշխատանքային ժամանակը՝ այդ թվում հանգստյան և ոչ աշխատանքային օրերը:

3. Օրերով հաշվելու դեպքում դատավարական ժամկետներն ավարտվում են վերջին օրվա ժամը 24-ին։ Ամիսներով հաշվելու դեպքում՝ վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե վերջին ամիսը չունի համապատասխան ամսաթիվը՝ այդ ամսվա վերջին օրը:

Հոդված 87. Ժամկետի պահպանումը

1. Բողոքը, միջնորդությունը կամ այլ փաստաթուղթ մինչև ժամկետի ավարտը պետք է հանձնվի այն ստանալու համար լիազորված անձին։

2. Բողոքը, միջնորդությունը կամ այլ փաստաթուղթ կարող է ցանկացած կերպ հանձնվել այն ստանալու համար լիազորված անձին:

3. Դատարանի որոշմամբ ժամկետը, բացառությամբ ձերբակալման և կալանքի ժամկետների, չի համարվում բաց թողնված, եթե այն բաց է թողնվել անհաղթահարելի ուժի (ֆորսմաժորի) հետևանքով:

Հոդված 88. Բաց թողնված ժամկետի վերականգնումը

Սահմանված ժամկետը լրանալուց հետո ձեռնարկված դատավարական գործողությունն առոչինչ է, եթե բաց թողնված ժամկետը չի վերականգնվում:

Հոդված 89. Բաց թողնված ժամկետի վերականգնումը

1. Դատարանը իրավունք ունի կողմի միջնորդությամբ վերականգնել հարգելի պատճառով բաց թողնված ժամկետը, եթե դա չի հանգեցնում ամբաստանյալի իրավունքների և երաշխիքների ոչ օրինաչափ սահմանափակման:

2. Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը պետք է գրավոր ներկայացվի դատարան՝ հարգելի պատճառը վերացնելուց հետո 1 շաբաթվա ընթացքում։ Դատարանը այս հարցը կքննի առանց բանավոր լսումների 10-օրյա ժամկետում։

3. Ժամկետը հարգելի պատճառով բաց թողնելու ապացուցման բեռը կրում է ժամկետը բաց թողած անձը:

4. Բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը վերջնական է և չի բողոքարկվում։

Հոդված 90. Դատավարական ծախսեր

1. Դատավարական ծախսերն են.

ա) ամբաստանյալի փաստաբանի ծառայությունների ծախսը,

բ) փորձագետի ներկայանալու և նրա գործունեության վարձատրության ծախսը,

գ) թարգմանչի ներկայանալու և նրա գործունեության վարձատրության ծախսը,

դ) վկայի ներկայանալու ծախսը,

ե) իրեղեն ապացույցների պահպանման և փոխանցման ծախսը,

զ) ամբաստանյալի կամ նրա փաստաբանի միջնորդությամբ պետական ​​բյուջեի միջոցներով քննչական գործողության կատարման ծախսը,

է) մեղադրանքի կողմի կողմից պաշտպանության կողմին տրամադրված տեղեկատվության պատճենահանման ծախսը,

ը) երդվյալ ատենակալների ներկայանալու և դատական ​​նիստին մասնակցելու ծախսը,

թ) ապացույցներ գտնելու ծախսը։

2. Փորձագետը կամ թարգմանիչը չի վարձատրվում, եթե նա ունի պետության կողմից գործունեության համար սահմանված աշխատավարձ:

Հոդված 91. Դատավարական ծախսերը վճարել տալը

1. Ամբաստանյալի փաստաբանի ծառայությունների արժեքը փոխհատուցում է անմիջապես ամբաստանյալը, իսկ եթե պաշտպանությունն իրականացվում է պետության հաշվին` պետական ​​բյուջեն:

2. Դատապարտյալը կրում է իր կամ իր փաստաբանի կողմից տուժողի, վկայի, թարգմանչի և փորձագետի հրավիրման, ներկայացված իրեղեն ապացույցները պահպանելու և ուղարկելու, իր կամ/և իր փաստաբանի միջնորդությամբ կատարված քննչական գործողություն կատարելու, մեղադրանքի կողմի կողմից ստացված տեղեկությունների պատճենահանման ծախսերի հատուցումը։ Անվճարունակության դեպքում դատարանն իրավունք ունի դատապարտյալին ամբողջությամբ կամ մասնակի ազատել դատավարական ծախսերի վճարումից։

3. Մի քանի անձանց դատվածության դեպքում դատավարական ծախսերը հատուցվում են յուրաքանչյուրին համամասնորեն՝ հաշվի առնելով մեղադրանքի աստիճանը և նշանակված պատժի խստությունը։

4. Մահացած ամբաստանյալի կամ դատապարտյալի ժառանգներն ազատվում են դատավարական ծախսերը վճարելուց:

5. Իր դատավարական ծախսերի մասին տեղեկանքը հետաքննության փուլում կազմում է դատախազը և ներկայացնում է գործն ըստ էության քննող դատավորին: Գործի ըստ էության քննության ընթացքում սեփական դատավարական ծախսերը փոխելու դեպքում դատախազը պարտավոր է համապատասխան փոփոխություններն արտացոլել տեղեկանքում և ներկայացնել դատարան։

6. Դատավարության մասնակցի անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում դատական ​​նիստը այդ պատճառով հետաձգելու ծախսերը հատուցվում են նշված անձի կողմից:

7. Դատական ​​ծախսերի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանում է Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհուրդը:

8. Եթե դատավարության մասնակիցն անհարգելի պատճառով չներկայանա դատարան, ապա նիստը նախագահողը կարգադրությամբ նրան նշանակում է տուգանք 100 լարիից մինչև 500 լարիի չափով, որը դատավարության մասնակցին չի ազատում ներկայանալու պարտականությունից: Տուգանքի չափը պետք է լինի սահմանափակող, պատճառված վնասին համաչափ և պետք է համապատասխանի անձի ֆինանսական վիճակին։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք №741 – կայք, 27.06.2013 թ.

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի Որոշում №1/20/1219,1236, 19.10.2017թ.

Հոդված 92. Վնասի հատուցում

1. Անձն իրավունք ունի քաղաքացիական/վարչական վարույթի կարգով պահանջելու և ստանալու ոչ օրինական անցկացված դատավարական գործողության և ոչ օրինական որոշման հետևանքով պատճառված վնասի հատուցում:

2. Անձն իրավունք ունի քաղաքացիական վարույթի կարգով պահանջելու պատճառված վնասի հատուցում:

Գլուխ XIII

Միջնորդությունը, բողոքը և դրանց քննության ընդհանուր կարգը

Հոդված 93. Միջնորդություն ներկայացնելու իրավունքը և կարգը

1. Կողմերը կարող են միջնորդություն ներկայացնել սույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և սահմանված կարգով` քրեական դատավարության ցանկացած փուլում:

2. Միջնորդությունը կարող է լինել գրավոր կամ բանավոր: Գրավոր միջնորդությունը պետք է կցվի քրեական գործին։ Բանավոր միջնորդությունը պետք է ներառվի արձանագրության մեջ։ Երբ գործը քննվում է դատարանում, միջնորդությունը պետք է գրավոր ներկայացվի դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ կողմը նոր էական հանգամանքի հիման վրա միջնորդություն ներկայացնի նույն դատական նիստին։ Միջնորդությունը պետք է հիմնավորված լինի, նրանում կոնկրետ պետք է փոխանցվի դեռ պահանջը, ապա՝ պահանջի փաստարկումը, և այն պետք է վերաբերի միայն այն հանգամանքներին, որոնք անմիջականորեն առնչվում են միջնորդության մեջ բարձրացված հարցերին։

3. Մինչև միջնորդության լուծումը, ներկայացնող կողմն իրավունք ունի այն հետ կանչել։

4. Նույն բովանդակությամբ միջնորդությունը, որի վերաբերյալ արդեն որոշում է կայացվել, այլևս չի քննվում նույն դատարանում։

5. Հետաքննության փուլում միջնորդությունը պետք է քննվի և որոշվի այն ներկայացնելուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում, իսկ դատարանում` անհապաղ, բացառությամբ սույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի:

6. Դատարանում գործի քննության ընթացքում միջնորդությունը ներկայացնելու և հիմնավորելու համար դատարանը կողմի համար սահմանում է ողջամիտ ժամկետ:

7. Դատարանում գործի քննության ընթացքում ներկայացված միջնորդության հետ կապված դիրքորոշում արտահայտելու համար դատարանը կողմի համար սահմանում է ողջամիտ ժամկետ։

Հոդված 94. Միջնորդության որոշումը

1. Եթե միջնորդության մեջ նշված պահանջի կատարումը նպաստում է քրեական դատավարության խնդիրների իրականացմանը, ապա այն պետք է բավարարվի, իսկ եթե միջնորդությունն ուղղված է քրեական գործի վարույթը հետաձգելուն կամ խոչընդոտելուն, ապա այն պետք է մերժվի։

2. Միջնորդության հեղինակն այն հիմնավորում է բանավոր։

3. Եթե դատական ​​նիստին մասնակցում է այն անձը, ում շահերը առնչվում են միջնորդությանը, ինչպես նաև նրա փաստաբանը, ապա նրանց ևս հնարավորություն է տրվում բացատրություններ տալ և ձևակերպել իրենց կարծիքները:

4. Միջնորդության քննության արդյունքում լիազորված անձը որոշում է կայացնում այն ​​բավարարելու, մասնակի բավարարելու կամ մերժելու մասին։

5. Միջնորդության քննության արդյունքներն անհապաղ ծանուցվում են դրա հեղինակին: Եթե ​​միջնորդության հեղինակին մերժել են այն բավարարել, ապա նրան սույն օրենսգրքով սահմանված կարգով տրամադրվում է որոշման պատճենը:

6. Միջնորդություն ներկայացնելիս դատարան են ներկայացվում քրեական գործի այն նյութերի պատճենները, որոնք անհրաժեշտ են դրա քննության համար:

Հոդված 95. Բողոք ներկայացնելու իրավունքը և կարգը

1. Քրեական դատավարության մասնակիցն իրավունք ունի սույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և սահմանված կարգով բողոքարկել դատարանի, դատախազի, քննիչի գործողությունը կամ որոշումը։

2. Դատարանի գործողության կամ որոշման դեմ բողոքը ներկայացվում է որոշում կայացնող դատարան:

3. Բողոքը պետք է լինի գրավոր: Այն պետք է կցվի քրեական գործին։

4. Բողոքը ներկայացվում է այնքան օրինակով, որպեսզի ապահովվի դրա փոխանցումը բողոքի քննության մասնակիցներին:

5. Բողոք կարելի է ներկայացնել քրեական դատավարության ցանկացած փուլում՝ սույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և սահմանված կարգով:

6. Եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ, բողոքը կարող է ներկայացվել 10 օրվա ընթացքում նրանից հետո, երբ բողոքաբերին հայտնի է դարձել այն գործողության կամ որոշման վերաբերյալ, որը նա համարում է անօրինական և չհիմնավորված:

7. Բողոքի մեջ պետք է նշվի, թե ինչ պահանջներ են խախտվել բողոքարկվող որոշումը կայացնելիս, և ինչով է արտահայտվել բողոքարկվող որոշման դրույթների անճշտությունը: Բողոքին պետք է կցվեն դրանում շարադրված հանգամանքները հավաստող նյութեր, այդ թվում, այն նոր հանգամանքները, որոնք հայտնի չեն եղել բողոքարկված որոշումը կայացնելու պահին:

8. Մինչև բողոքը որոշելը այն ներկայացնող կողմն իրավունք ունի ետ կանչել այն:

2014 թվականի հուլիսի 24-ի Վրաստանի օրենք № 2518 – կայք, 06.08.2014թ.

Հոդված 96. Բողոքարկվող որոշման կատարման կասեցումը` կապված բողոք

ներկայացնելու հետ

Սույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքում բողոք ներկայացնելը կասեցնում է բողոքարկվող որոշման կատարումը: Այլ դեպքերում բողոք ներկայացնելը կասեցնում է բողոքարկվող որոշման կատարումը, եթե դա կողմի միջնորդությամբ անհրաժեշտ է համարում բողոքը քննող մարմինը կամ անձը։

Հոդված 97. Բողոքի քննության ընդհանուր կարգը

1. Բողոքը չի կարող քննվել այն անձի կողմից, որի գործողությունը կամ որոշումը բողոքարկվում է:

2. Բողոքը քննող մարմինը կամ անձը պարտավոր է իր լիազորությունների սահմաններում անհապաղ միջոցներ ձեռնարկել քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքները և օրինական շահերը վերականգնելու համար:

3. Եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ, բողոքը քննվում և որոշում է կայացվում բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու լիազորված մարմնին կամ անձին բողոքը ներկայացնելուց հետո 3 օրվա ընթացքում:

Հոդված 98. Որոշումը բողոքի վերաբերյալ

1. Բողոքի քննության արդյունքում կարող է ընդունվել հետևյալ որոշումներից մեկը.

ա) բողոքարկվող որոշումը կամ դրա մի մասը չեղյալ հայտարարելու կամ փոփոխելու մասին,

բ) բողոքը մերժելու մասին։

2. Քրեական գործին պետք է կցվեն բողոքը և կայացված որոշումը։

Հոդված 99. Բողոքի մասին որոշման ծանուցումը

Բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը անհապաղ տեղեկացվում է բողոքարկողին: Եթե ​​ մերժվում է բողոքաբերի բողոքի բավարարումը, ապա նրան սույն օրենսգրքով սահմանված կարգով փոխանցվում է որոշման պատճենը:

Հատուկ մաս

Բաժին IV

Հետաքննություն

Գլուխ XIV

Հետաքննության հիմքերը

Հոդված 100. Հետաքննություն սկսելու պարտականությունը

1. Հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում քննիչը, դատախազը պարտավոր են սկսել հետաքննություն։ Քննիչի կողմից հետաքննություն սկսելու մասին պետք է անհապաղ տեղեկացվի դատախազին։

2. (Հանվել է՝ 07.12.2010, №3891)։

2010 թվականի դեկտեմբերի 7-ի Վրաստանի օրենք №3891 – ՎՕՏ I, №67, 09.12.2010թ., հոդվ.418

Հոդված 101. Տեղեկություն հանցագործության մասին

1. Հետաքննություն սկսելու հիմք է հանդիսանում հանցագործության մասին տեղեկությունը, որ հաղորդել են քննիչին կամ դատախազին, բացահայտվել է քրեական դատավարության ժամանակ կամ հրապարակվել է զանգվածային լրատվության միջոցներով։

2. Հանցագործության մասին տեղեկությունը կարող է լինել գրավոր, բանավոր կամ այլ կերպ արձանագրված։

21. Հանցագործության մասին տեղեկություն տված անձն իրավունք ունի ստանալու հանցագործության մասին հաղորդումը հաստատող գրավոր տեղեկանք:

3. Հանցագործության մասին բանավոր հաղորդման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են դիմումատուն և դիմումն ընդունող պաշտոնատար անձը: Քննիչն իրավասու է հանցագործության մասին անանուն հաղորդման հիման վրա հետաքննություն սկսել։ Անթույլատրելի է անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել միայն անանուն հաղորդման հիման վրա։

4. 14 տարին լրացած դիմումատուին, նրանից գրություն վերցնելով, նախազգուշացնում են սուտ մատնության համար պատասխանատվության մասին։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2014 թվականի հուլիսի 24-ի Վրաստանի օրենք № 2518 – կայք, 06.08.2014թ.

Հոդված 102. Գործի փոխանցումը՝ ըստ ենթակայության

Եթե ​​նախաքննությունը սկսելուց հետո պարզվում է, որ քրեական գործի հետաքննումն այլ քննչական մարմնի իրավասությունն է, դատախազն անհետաձգելի քննչական գործողություններ կատարելուց անմիջապես հետո գործն ուղարկում է ըստ ենթակայության։

Հոդված 103. Հետաքննության ժամկետը

Հետաքննությունը պետք է անցկացվի ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան Վրաստանի քրեական օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման վաղեմության ժամկետը։

Հոդված 104. Հետաքննության տվյալների բացահայտման անթույլատրելիությունը

1. Դատախազը/քննիչը պարտավոր է ապահովել, որ քննության ընթացքի մասին տեղեկությունը չդառնա հրապարակային։ Այդ նպատակով նա իրավասու է պարտավորեցնել քրեական դատավարության մասնակցին առանց իր թույլտվության չհրապարակել գործում առկա տեղեկությունները և նախազգուշացնել քրեական պատասխանատվության մասին։

2. Արդարադատության և կողմերի շահերից ելնելով՝ հետաքննության և դատաքննության ցանկացած փուլում դատարանն իրավասու է կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ որոշում կայացնել վարույթի մասնակիցների և(կամ) դատական նիստի դահլիճում գտնվող անձանց նկատմամբ քննարկվելիք գործի որոշակի տվյալների հրապարակային տարածումից պաշտպանելու մասին։ Սույն պահանջի խախտումն առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։

2012 թվականի մայիսի 22-ի Վրաստանի օրենք №6253 – կայք, 29.05.2012թ.

Հոդված 105. Հետաքննությունը կարճելու և(կամ) քրեական հետապնդում չսկսելու կամ կարճելու հիմքերը

1. Հետաքննությունը կարճվում է, իսկ քրեական հետապնդումը չի հարուցվում կամ կարճվում է.

ա) եթե չկա քրեական օրենքով նախատեսված արարք,

բ) եթե արարքն հակաօրինական չէ,

գ) եթե նոր օրենքը վերացնում է արարքի հանցավորությունը,

դ) եթե օրենքը, որի վրա հիմնված է մեղադրանքը, հակասահմանադրական է ճանաչված,

ե) եթե լրացել է Վրաստանի քրեական օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման վաղեմության ժամկետը,

զ) եթե հրապարակվել է համաներման ակտ, որն ազատում է անձին կատարված արարքի համար քրեական պատասխանատվությունից և պատժից,

է) եթե կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ և(կամ) նույն մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի վճիռ,

ը) եթե կա դատախազի որոշում քրեական հետապնդումը և(կամ) հետաքննությունը դադարեցնելու մասին,

թ) եթե դատախազը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով մերժել է մեղադրանքը.

ժ) հանցագործության կատարումից կամավոր հրաժարվելու պատճառով (Վրաստանի քրեական օրենսգրքի 21-րդ հոդված),

ժա) գործուն զղջման պատճառով (Վրաստանի քրեական օրենսգրքի 68-րդ և 322-րդ հոդվածներ և նույն օրենսգրքի 1641, 203-րդ, 221-րդ, 223-րդ, 2231, 2233, 2234, 236-րդ, 260-րդ, 339-րդ, 3391, 3481, 371-րդ, 375-րդ, 388-րդ և 389 հոդվածների ծանոթություններով նախատեսված դեպքեր,

ժբ) եթե իրավիճակը փոխվել է։

2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի, քրեական հետապնդում չի հարուցվում, և հարուցված քրեական հետապնդումը պետք է կարճվի, եթե.

ա) անձը չի հասել այն տարիքին, որից սկսվում է քրեական պատասխանատվություն,

բ) հանցագործություն կատարելիս անձն անմեղսունակ էր, ինչը հաստատվում է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ,

գ) ամբաստանյալը մահացել է,

դ) Վրաստանի Քրեական օրենսգրքի 2862, 3221, 344-րդ կամ 362-րդ հոդված նախատեսված արարքը կատարվել է անձի կողմից Վրաստանի քրեական օրենսդրության 1431 և(կամ) 1432 հոդվածներով նախատեսված հանցագործության մեջ տուժող լինելու պատճառով։

3. Քրեական հետապնդում չի կարող հարուցվել կամ կարճվել նաև, եթե այն հակասում է քրեական քաղաքականության ուղեցույց սկզբունքներին։

4. (Հանվել է՝ 12.06.2015, №3715)։

5. (Հանվել է՝ 12.06.2015, №3715)։

6. (Հանվել է՝ - 12.06.2015, №3715)։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2013 թվականի մայիսի 30-ի Վրաստանի օրենք №662 – կայք, 24.06.2013թ.

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք №741 – կայք, 27.06.2013 թ.

2015 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք № 3715 – կայք, 24.06.2015 թ.

2018 թվականի ապրիլի 18-ի Վրաստանի օրենք № 2153 – կայք, 01.05.2018թ.

2021 թվականի ապրիլի 27-ի Վրաստանի № 461 օրենք – կայք, 04.05.2021թ.

Հոդված 106. Որոշում հետաքննությունը և(կամ) քրեական հետապնդումը դադարեցնելու

մասին

1. Հետաքննությունը և(կամ) քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի, կայացվում է դատախազի որոշմամբ: Սույն որոշման պատճենը դատախազն ուղարկում է տուժողին որոշումը կայացնելուց հետո 1 շաբաթվա ընթացքում։ Նախքան հայեցողական լիազորությունների կիրառմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը՝ դատախազը պարտավոր է տուժողին տեղեկացնել այդ մասին և արձանագրություն կազմել սույն օրենսգրքի 56-րդ հոդվածի 51 մասով սահմանված կարգով։

11. Տուժողն իրավունք ունի հետաքննությունը և(կամ) քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի որոշումը մեկ անգամ բողոքարկել վերադաս դատախազին։ Վերադաս դատախազի որոշումը վերջնական է և չի կարող բողոքարկվել, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 1261 հոդվածով նախատեսված ընտանեկան բռնություն, նույն օրենսգրքի 111 հոդվածով նախատեսված ընտանեկան հանցագործություն կամ հանցագործություն, որը, համաձայն օրենքի Հատուկ քննչական ծառայության ենթադատության մեջ է։ Այս դեպքում վերադաս դատախազի կողմից բողոքը չբավարարելու դեպքում տուժողն իրավունք ունի դատախազի որոշումը բողոքարկել շրջանային (քաղաքային) դատարան՝ ըստ քննության վայրի։ Դատարանը վճիռ է կայացնում 15-օրյա ժամկետում՝ բանավոր լսումով կամ առանց դրա։ Դատարանի կայացրած որոշումը բողոքարկման ենթակա չէ։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշման մասին ծանուցվում են մեղադրյալը, նրա պաշտպանը և տուժողը:

3. Եթե քրեական հետապնդումը դադարեցվում է սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետի հիման վրա, ապա դատախազը պարտավոր է դիմել ըստ ընդդատության համապատասխան դատարան՝ սույն օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասով որոշում կայացնելու միջնորդությամբ:

2014 թվականի հուլիսի 24-ի Վրաստանի օրենք № 2518 – կայք, 06.08.2014թ.

2014 թվականի հուլիսի 26-ի Վրաստանի օրենք №2539 – կայք, 06.08.2014թ.

2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք №3276– կայք, 09.08.2018թ.

2019 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 4604 – կայք, 08.05.2019թ.

2019 թվականի սեպտեմբերի 20-ի Վրաստանի օրենք №5026 – կայք, 01.10.2019թ.

2021 թվականի դեկտեմբերի 30-ի Վրաստանի օրենք № 1314 – կայք, 13.01.2022 թ.

Հոդված 107. Քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման բողոքարկելը

1. Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վճիռը կարող է բողոքարկվել դատախազի կողմից:

2. Դատարանն իրավասու է սույն հոդվածով նախատեսված բողոքը քննել առանց բանավոր լսման: Բանավոր լսման դեպքում դատարանը հրապարակում է վճռի ռեզոլյուցիոն մասը։

3. Սույն հոդվածով նախատեսված բողոքի վերաբերյալ կայացված վճիռը չի բողոքարկվում։

Հոդված 108. Դադարեցված քրեական հետապնդման վերսկսումը

1. Եթե վերադաս դատախազը չեղարկել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը կամ դատարանը չեղարկել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը/վճիռը, և քրեական հետապնդման վաղեմության ժամկետը չի լրացել, ապա քրեական հետապնդումը պետք է վերսկսվի: Այս դեպքում Վրաստանի գլխավոր դատախազը կամ նրա կողմից լիազորված անձը քրեական հետապնդումը վերսկսելու և այլ դատախազական գործունեություն իրականացնելու պարտավորությունը դնում է մեկ այլ դատախազի վրա։

2. Քրեական հետապնդումը վերսկսելու մասին գրավոր ծանուցվում են մեղադրյալը, նրա փաստաբանը և տուժողը:

2014 թվականի հուլիսի 24-ի Վրաստանի օրենք № 2518 – կայք, 06.08.2014թ.

2018 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի օրենք № 3814 – կայք, 13.12.2018թ.

Հոդված 109. Քրեական գործերի միացումը

Քրեական գործերի միացումը քննության փուլում կատարվում է դատախազի որոշմամբ, իսկ դատարանում՝ կողմի միջնորդության հիման վրա դատարանի վճռով։

Հոդված 110. Քրեական գործի առանձնացումը

1. Դատախազն իրավունք ունի քննության փուլում առանձնացնել քրեական գործն առանձին վարույթի համար քրեական գործից։

2. Քրեական գործը քրեական վարույթից դատարանում առանձնացվում է` կողմի միջնորդության հիման վրա դատարանի վճռով։

Գլուխ XV

Քննչական գործողություններ

Հոդված 111. Քննչական գործողության կատարման ընդհանուր կարգը

1. Սույն օրենսգրքով սահմանված կարգով քննչական գործողություններ իրականացնելիս կողմերն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ։ Կողմերը քննչական գործողություններ են իրականացնում սույն օրենսգրքով սահմանված կարգով և սահմանված շրջանակներում։ Պաշտպանության կողմի պատճառաբանված միջնորդությամբ, դատարանի վճռի հիման վրա քննչական գործողությունը կատարվում է քննիչի կողմից, որը չի կարող լինել նույն անձը, որը վարում է տվյալ գործի քննությունը։ Քննիչը պետք է ընտրվի քննչական մարմնի ղեկավարի կողմից, և նրա ինքնությունը և կոնտակտային տվյալները պետք է տեղեկացվեն պաշտպանության կողմին՝ նախքան միջնորդությամբ պահանջվող քննչական գործողության կատարումը։ Այս դեպքում քննչական գործողության անցկացման հետ կապված ծախսերի հատուցումը կրում է ամբաստանյալը, բացառությամբ այն դեպքի, երբ ամբաստանյալը դատարանին ներկայացնում է այդ ծախսերը հատուցելու իր անկարողությունը հաստատող ապացույցներ։ Պաշտպանության կողմն իրավունք ունի մասնակցելու իր պահանջով իրականացվող քննչական գործողությանը։

2. Պաշտպանության կողմի իրավունքը՝ միջնորդությամբ դիմելու դատարան քննչական գործողություն կատարելու մասին, չի տարածվում սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հանգամանքների վրա: Պաշտպանության կողմն իրավունք չունի առանց դատարանի թույլտվության այնպիսի քննչական գործողություն իրականացնել, որի անցկացման համար, սույն օրենսգրքի համաձայն, անհրաժեշտ է նման թույլտվություն։

3. Մինչ քննչական գործողությունն սկսելը քննչական գործողություն իրականացնող անձը մասնակիցներին բացատրում է իրավունքներն ու պարտականությունները և քննչական գործողության անցկացման կանոնները։ Քննչական գործողություն իրականացնող անձը պարտավոր է ապահովել մասնակիցների իրավունքների իրականացման հնարավորությունը։

4. Եթե քննչական գործողության հիմքում ընկած է քննիչի որոշումը կամ դատարանի վճիռը, քննիչը դա տեղեկացնում է այն անձին, ում համար որոշման (վճռի) կատարումը պարտադիր է, ինչը նա հաստատում է ստորագրությամբ։

5. Թույլ չի տրվում գիշերային ժամերին քննչական գործողություն, բացառությամբ անհետաձգելի անհրաժեշտության։ Քննչական գործողությունը պետք է կատարվի ողջամիտ ժամկետում։

6. Քննչական գործողության անցկացման ժամանակ կարող են կիրառվել հանցագործության հետքը և իրեղեն ապացույցները հայտնաբերելու, ամրագրելու և առգրավելու գիտատեխնիկական միջոցներ ու մեթոդներ:

7. Քննչական գործողության անցկացմանը դիմադրություն ցուցաբերելու դեպքում թույլ է տրվում կիրառել հարկադրանքի համաչափ միջոց։

8. Քննչական գործողության ընթացքում վիրաբուժական կամ բժշկական հետազոտության այլ մեթոդների ու միջոցների կիրառումը, որոնք առաջացնում են ցավի ուժեղ զգացում, թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում՝ տվյալ անձի համաձայնությամբ։ Եթե ​​այս անձի 16 տարին չի լրացել կամ նա հոգեկան հիվանդ է, ապա պահանջվում է ծնողի, խնամակալի կամ հոգաբարձուի համաձայնություն կամ դատարանի վճիռ:

9. Եթե քննչական գործողության անցկացումը պահանջում է մասնագիտական ​​հատուկ գիտելիքներ, ապա կողմն այն իրականացնում է փորձագետի մասնակցությամբ: Եթե ​​քննչական գործողությունը նախատեսում է անձին մերկացնել, ապա փորձաքննության ենթարկվողի պահանջով փորձագետը և կողմը պետք է լինեն նույն սեռի, ինչ հետազոտվողը։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք №741 – կայք, 27.06.2013 թ.

Հոդված 112. Դատարանի որոշմամբ կատարված քննչական գործողությունը

1. Քննչական գործողությունը, որը սահմանափակում է մասնավոր սեփականությունը կամ անձնական կյանքի անձեռնմխելիությունը, կատարվում է կողմի միջնորդության հիման վրա՝ դատարանի վճռով։ Դատավորը միջնորդություն և դրա քննության համար անհրաժեշտ տեղեկություն ներկայացնելուց ոչ ուշ, քան 24 ժամ հետո առանց բանավոր լսման որոշում է միջնորդությունը։ Դատավորն իրավասու է միջնորդությունը քննարկել միջնորդությունը ներկայացնող կողմի մասնակցությամբ։ Այս դեպքում միջնորդության քննության ժամանակ կիրառվում է սույն օրենսգրքի 206-րդ հոդվածով նախատեսված կարգը: Համասեփականատիրոջ կամ համատիրապետողի կամ հաղորդակցության կողմերից մեկի համաձայնությունը բավարար է սույն մասով նախատեսված քննչական գործողությունն առանց դատարանի որոշման իրականացնելու համար։

2. Դատարանի վճռի մեջ պետք է նշված լինի․ դրա կազմման ամսաթիվը և վայրը, դատավորի ազգանունը, անձը, ով նրան դիմել է միջնորդությամբ, կարգադրություն քննչական գործողություն կատարելու մասին՝ ստույգ նշելով, թե որն է դրա էությունը և ում վրա է այն տարածվում, վճռի գործողության ժամկետը, անձը կամ մարմինը, որը պետք է ի կատար ածի վճիռը, դատավորի ստորագրությունը։

3. Խուզարկության կամ առգրավման վճռում նշվում են նաև․ այն անշարժ գույքը, որտեղ թույլատրվում է քննչական գործողություն կատարել, և այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ում դա պատկանում է (եթե նրա ինքնությունը հայտնի է), ֆիզիկական անձը, ում անձնական խուզարկությունը պետք է կատարվի, խուզարկության կամ առգրավման ընթացքում հայտնաբերվելիք և առգրավվելիք ենթադրյալ առարկան, իրը, նյութը կամ այլ առարկա և դրա տեսակային հատկանիշները, դիմադրության ցուցաբերման դեպքում հարկադրանքի համաչափ միջոց կիրառելու իրավունքը։ Խուզարկության կամ առգրավման հրամանն ուժը կորցրած է, եթե 30 օրվա ընթացքում այդ քննչական գործողությունը չի սկսվել։

4. Հաղորդակցության տեխնիկական միջոցով իրականացված առաքման նկատմամբ արգելանք սահմանելու և առգրավելու մասին վճռի մեջ պետք է նաև նշվի․ այն անձի անունն ու ազգանունը, ում ուղարկվել է արգելանքի տակ առնելու առաքույթը, առաքողի անունը, հասցեն (եթե հայտնի է), արգելանքի տակ առած առաքման տեսակը, կալանում կիրառելու ժամկետը, այն հաստատության անվանումը, որը պարտավոր է կալանել առաքույթը, քննիչի իրավունքը՝ զննելու և առգրավելու առաքույթը։

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված քննչական գործողությունը անհետաձգելի անհրաժեշտության ժամանակ, երբ հապաղումը կարող է հանգեցնել քննությանն առնչվող փաստական ​​տվյալների ոչնչացման, կամ երբ հապաղումն անհնար կդարձնի այդ տվյալների ձեռքբերումը, կամ երբ գործի համար անհրաժեշտ առարկան, փաստաթուղթը, նյութը կամ տեղեկություն պարունակող այլ օբյեկտ հայտնաբերվել է այլ քննչական գործողություն իրականացնելիս (եթե հայտնաբերվել է միայն մակերեսային զննության հետևանքով), կամ երբ կա կյանքին կամ առողջությանը ոտնձգության իրական վտանգ, կարող է իրականացվել նաև առանց դատարանի վճռի, ինչի մասին դատավորին, որի գործողության տարածքում կատարվել է տվյալ քննչական գործողությունը, կամ ըստ քննության վայրի դատավորին դատախազը պետք է տեղեկացնի քննչական գործողությունը սկսելուց հետո 24 ժամվա ընթացքում և պետք է փոխանցի քրեական գործի նյութերը (կամ դրանց պատճենները), որոնք հիմնավորում են քննչական գործողության կատարման անհետաձգելիությունը։ Դատավորն իրավասու է միջնորդությունը քննարկել կողմերի (եթե հարուցվել է քրեական հետապնդումը) և այն անձի մասնակցությամբ, որի նկատմամբ կատարվել է քննչական գործողություն։ Միջնորդության քննության ընթացքում դատավորը ստուգում է առանց դատարանի որոշման կատարված քննչական գործողության օրինականությունը։ Դատավորն իրավասու է քննչական գործողություն կատարած անձին, որը քննչական գործողությունը կատարել է առանց դատարանի վճռի, կանչել բացատրություն տալու։ Այս դեպքում միջնորդության քննության ժամանակ կիրառվում է սույն օրենսգրքի 206-րդ հոդվածով նախատեսված կարգը:

6. Նյութերը քննարկելուց հետո դատարանը կայացնում է վճիռ.

ա) կատարված քննչական գործողության օրինական ճանաչելու մասին,

բ) կատարված քննչական գործողությունն անօրինական ճանաչելու և ստացված տեղեկությունները որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին։

7. Դատարանն իրավասու է սույն հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ միջնորդությունը քննարկել առանց բանավոր լսումների:

8. Սույն հոդվածի հիման վրա կայացված դատարանի վճիռը բողոքարկվում է սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով նախատեսված կարգով: Վճռի բողոքարկման ժամկետը հաշվարկվում է վճռի ի կատար ածումից:

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2011 թվականի մայիսի 5-ի Վրաստանի օրենք №4631 – կայք, 19.05.2011թ.

2012 թվականի հունիսի 22-ի Վրաստանի օրենք №6549 – կայք, 04.07.2012թ.

2017 թվականի ապրիլի 21-ի Վրաստանի օրենք №665 – կայք, 10.05.2017թ.

Հոդված 113. Հարցաքննության կարգը

1. Ցանկացած անձ, ով կարող է տիրապետել գործին առնչվող կարևոր տեղեկությունների, կարող է կամավոր հարցաքննվել կողմերի կողմից: Թույլ չի տրվում հարցաքննվող անձին հարկադրել ապացույցներ ներկայացնել կամ տեղեկատվություն տրամադրել։

2. Հարցաքննվող անձն իրավունք ունի իր միջոցներով օգտվել փաստաբանի ծառայություններից, տեղեկություն չտրամադրել իր և/կամ մերձավոր ազգականի դեմ։ Հարցաքննություն անցկացնող կողմը պետք է հարցաքննվող անձին այս իրավունքների, ինչպես նաև սույն օրենսգրքի 50-րդ հոդվածով նախատեսված իրավունքների վերաբերյալ պարզաբանում տալ մինչև հարցաքննությունը սկսելը։

3. Հարցաքննությունից առաջ պետք է ճշտվեն հարցաքննվող անձի ինքնությունը և այլ անհրաժեշտ տեղեկություններ։ Այս տեղեկությունները պետք է նշվեն հարցաքննության արձանագրության մեջ:

4. Հարցաքննություն իրականացնող կողմը պարտավոր է հարցաքննվող անձին պարզաբանել, որ հարցաքննությունը կամավոր է: Պարզաբանման մասին պետք է նշվի հարցքաննությանն արձանագրության մեջ։

5. Հարցաքննվող անձը հարցաքննվելուն և՛ համաձայնության, և՛ մերժման դեպքում պարտավոր է հարցաքննող անձին տրամադրել ճիշտ տեղեկություններ իր անձնական տվյալների մասին:

6. Հարցաքննվող անձը հարցաքննությանը համաձայնելու դեպքում պարտավոր է հարցաքննություն կատարող կողմին ճիշտ տեղեկություններ տրամադրել գործի հետ կապված իրեն հայտնի հանգամանքների մասին:

7. Հարցաքննություն իրականացնող կողմը պարտավոր է հարցաքննման ենթակա անձին գրավոր նախազգուշացնել կեղծ մատնության համար (Վրաստանի Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն) և կեղծ տեղեկություններ տրամադրելու համար (Վրաստանի Քրեական օրենսգրքի 370-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն) սպասվելիք քրեական պատասխանատվության մասին: Նախազգուշացման մասին պետք է նշվի հարցաքաննության արձանագրության մեջ:

8. Հարցաքննվելիք անձի կողմից հարցաքննվելու մերժման դեպքում կողմն իրավունք ունի հարցաքննվելիք անձին պարզաբանել, որ նա կարող է հրավիրվել ցուցմունք տալու մագիստրատ դատավորի մոտ, որ ցուցմունք տալը պարտադիր է, և այդ պարտավորությունը չկատարելը կառաջացնի քրեական պատասխանատվություն: Այս տեղեկությունը պետք է նշվի արձանագրության մեջ:

9. Հարցաքննության ընթացքում կարող են օգտագործվել ձայնը և(կամ) պատկերը ձայնագրող տեխնիկական միջոցներ: Հարցաքննվող անձը պետք է նախապես տեղեկացվի դրանց օգտագործման մասին:

10. Եթե սույն օրենսգիրքը ամբաստանյալի նկատմամբ սույն հոդվածի դրույթներից տարբեր կարգ չի սահմանում, ապա սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև ամբաստանյալի վրա:

11. Դատախազը կամ քննիչը դատախազի համաձայնությամբ իրավունք ունի հեռավար կարգով, էլեկտրոնային միջոցի օգտագործմամբ հարցաքննել օտար երկրի տարածքում գտնվող անձին՝ առանց իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդություն ուղարկելու, եթե նման կարգով անձին հարցաքննելը թույլատրված է Վրաստանի համապատասխան միջազգային պայմանագրով, այս անձի գտնվելու պետության իրավունքով և(կամ) այդ պետության հստակորեն ձևավորված փորձով։

12. Սույն հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով անձին հարցաքննելն անթույլատրելի է, եթե հարցաքննության ենթակա անձը ուղղակի և բացահայտ համաձայնություն չի հայտնել հարցաքննության վերաբերյալ:

13. Սույն հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով սահմանված կարգով անձին հնարավոր է հարցաքննել նաև հետաքննության փուլում:

2015 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №4677 – կայք, 29.12.2015թ.

2018 թվականի հուլիսի 20-ի Վրաստանի օրենք № 3157 – կայք, 06.08.2018թ.

2020 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք №5862 – կայք, 23.03.2020թ.

Հոդված 114. Հետաքննության ընթացքում անձին որպես վկա հարցաքննելու կարգը

1. Հետաքննության փուլում ինչպես մեղադրանքի կողմի, այնպես էլ պաշտպանության կողմի միջնորդությամբ, ըստ քննության վայրի կամ վկայի գտնվելու վայրի, անձը որպես վկա կարող է հարցաքննվել մագիստրատ դատավորի առջև, եթե.

ա) առկա է նրա կյանքի կորստի կամ առողջության վատթարացման իրական վտանգ, ինչը կարող է խանգարել նրան որպես վկա հարցաքննել դատարանում գործն ըստ էության քննելու ժամանակ,

բ) նա երկար ժամանակով լքում է Վրաստանը,

գ) դատարանում գործի էական քննությունը վարելու համար անհրաժեշտ ապացույցներ այլ աղբյուրներից ձեռք բերելը պահանջում է ոչ խելամիտ ջանքեր,

դ) դա անհրաժեշտ է՝ կապված հատուկ պաշտպանության միջոց կիրառելու հետ։

2. Մեղադրանքի կողմի միջնորդությամբ, ըստ հետաքննության վայրի կամ վկայի գտնվելու վայրի, մագիստրատ դատավորի առջև որպես վկա կարող է հարցաքննվել նաև հարցաքննության ենթակա անձը, եթե առկա է փաստ և(կամ) տեղեկություն, որը կբավարարեր օբյեկտիվ անձին, որպեսզի եզրակացներ, որ անձը տիրապետում էր քրեական գործի հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ տեղեկությունների հնարավոր տիրապետման փաստի, կամ այս անձը հրաժարվում է հարցաքննվել։ Նույն իրավունքից է օգտվում պաշտպանության կողմը սույն օրենսգրքով սահմանված կարգով:

21. Պաշտպանության կողմի միջնորդությամբ, ըստ քննության վայրի կամ վկայի գտնվելու վայրի, մագիստրատ դատավորի առջև որպես վկա կարող է հարցաքննվել նաև հարցաքննեվելիք անձը, եթե առկա է փաստ և(կամ) տեղեկություն, որը կբավարարի օբյեկտիվ անձին եզրակացնել տվյալ անձի կողմից քրեական գործի հանգամանքները որոշելու համար անհրաժեշտ տեղեկությունների հնարավոր տիրապետման փաստին, և այս անձի հարցաքննությունը պաշտպանության կողմի համար կարևոր է, ինչպես նաև՝ այս անձը հրաժարվում է հարցաքննվելուց։

22. Սույն հոդվածի 21 մասով նախատեսված պաշտպանության կողմի իրավունքը չի տարածվում.

ա) գաղտնի քննչական գործողություն իրականացնող մարմնի աշխատակցի/նրա վերադաս պաշտոնեական անձի վրա՝ կատարված/կատարվելիք գաղտնի քննչական գործողության առնչությամբ,

բ) օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող մարմնի աշխատակցի/նրա վերադաս պաշտոնեական անձի/օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացմանը ներգրավված անձի վրա` կապված կատարված/կատարվելիք օպերատիվ-հետախուզական միջոցառման հետ,

գ) դատախազի, քննիչի, նրանց վերադաս պաշտոնեական անձի վրա՝ կապված սույն օրենսգրքով կատարված/կատարվելիք գործողության հետ,

3. Սույն հոդվածով սահմանված կարգով ցուցմունք տալը մագիստրատ դատավորի մոտ պարտադիր է: Ցուցմունք տալուց հրաժարվելը հանգեցնում է անձի քրեական պատասխանատվության: Սույն կարգը չի կիրառվում սույն հոդվածի 15-րդ մասի «բ» ենթակետով նախատեսված դեպքում։

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում մագիստրատ դատավորի առջև անձի որպես վկա հարցաքննության մասին միջնորդություն ներկայացնելու նպատակահարմարության մասին որոշումը կայացնում է դատախազը։ Դատախազն իրավասու է մագիստրատ դատավորին անձամբ դիմել միջնորդությամբ կամ քննիչին հանձնարարել միջնորդություն ներկայացնել։

5. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում կողմը միջնորդությամբ դիմում է մագիստրատ դատավորին` ըստ հետաքննության վայրի կամ վկայի գտնվելու վայրի: Միջնորդության մեջ նշվում են վկայի անունը, ազգանունը, հասցեն և անձի ինքնությունը պարզելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ, ինչպես նաև մագիստրատ դատավորի առջև այս անձի որպես վկա հարցաքննելու հիմքը։ Սույն հոդվածի 21 մասով նախատեսված դեպքում պաշտպանության կողմի միջնորդությունը պետք է պարունակի նաև հիմնավորում, որ հարցաքննվող անձի մագիստրատ դատավորի մոտ հարցաքննությունը կարևոր է։

6. Մագիստրատ դատավորը միջնորդությունը քննում է առանց բանավոր լսումների: Միջնորդությունը բավարարելու դեպքում վկայի հարցաքննությունը պետք է սկսվի ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան միջնորդությունը դատարան մուտքագրվելուց հետո 24 ժամվա ընթացքում։ Այդ ժամկետը կարող է երկարաձգվել մագիստրատ դատավորի որոշմամբ, եթե վկան սահմանված ժամկետում հարգելի պատճառով չի կարող ներկայանալ դատարան։ Թույլ չի տրվում վկային հարցաքննել գիշերը։ Սկսված հարցաքննությունը գիշերվա գալուն պես պետք է ընդհատվի և հետաձգվի մինչև հաջորդ օրը։

7. Միջնորդությունը բավարարելը մերժելու դեպքում մագիստրատ դատավորը կայացնում է պատճառաբանված վճիռ և այն ուղարկում է/փոխանցում է հարցաքննությունը նախաձեռնող կողմին։ Միջնորդությունը բավարարելը մերժելու մասին վճիռը բողոքարկվում է մեկ անգամ՝ այն կայացնելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, վերաքննիչ դատարանի քննչական կոլեգիա։ Վերաքննիչ դատարանի քննչական կոլեգիայի դատավորը բողոքը քննում է անհատապես՝ այն ներկայացնելուց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։ Բողոքը բավարարելու դեպքում վերաքննիչ դատարանի քննչական կոլեգիայի դատավորի վճիռն անմիջապես ուղարկվում է բողոքաբերին և բողոքարկված վճիռը կայացնող մագիստրատ դատավորին։ Այս դեպքում մագիստրատ դատավորի առջև վկայի հարցաքննությունը պետք է սկսի ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան մագիստրատ դատավորին վերաքննիչ դատարանի քննչական կոլեգիայի դատավորի վճռի փոխանցումից հետո 24 ժամվա ընթացքում։ Այդ ժամկետը կարող է երկարաձգվել մագիստրատ դատավորի որոշմամբ, եթե վկան ողջամիտ ժամկետում հարգելի պատճառով չի կարող ներկայանալ դատարան։

8. Սույն հոդվածով նախատեսված միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը որպես վկա հարցաքննվելիք անձին կանչում է ծանուցումով, հեռախոսով կամ հաղորդակցության այլ տեխնիկական միջոցով։ Կանչի մասին ծանուցման մեջ/այլ հաղորդագրության մեջ պետք է նշված լինի, թե ով, ինչ նպատակով, ում հետ և ինչ հասցեով է կանչված, ճշգրիտ ժամանակը, երբ նա պետք է ներկայանա, ինչպես նաև ինչ հետևանք կունենա անհարգելի պատճառով չներկայանալը: Վկայի չներկայանալու դեպքում կիրառվում է սույն օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված կարգը: Այս դեպքում սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված ժամկետները չեն կիրառվում: Վկայի հարցաքննությունը պետք է սկսվի նրան բերման ենթարկելուց անմիջապես հետո՝ ողջամիտ ժամկետում։ Հարցաքննությունը նախաձեռնող կողմն իրավասու է որպես վկա հարցաքննվելիք անձի գրավոր համաձայնությամբ ինքն ապահովի մագիստրատ դատավորի մոտ նրա ներկայանալը։

9. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» - «դ» ենթակետերով, 2-րդ և 21 մասերով և 15-րդ մասի «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում անձի որպես վկա հարցաքննությունն ընթանում է կողմերի մասնակցությամբ։ Վկան չի հարցաքննվի, եթե հարցաքննությունը նախաձեռնողը կողմը չներկայանա։ Մյուս կողմի բացակայությունը չի խոչընդոտում հարցաքննությանը։ Արդարադատության շահերից և(կամ) քրեական դատավարության մասնակցի կյանքի, առողջության, գույքի և անձնական կյանքի պաշտպանության նպատակով, կողմի հիմնավորված միջնորդությամբ և մագիստրատ դատավորի որոշմամբ վկան կարող է հարցաքննվել առանց մյուս կողմի նախնական ծանուցման և ներկայության։ Տվյալ դեպքում վկայի տված ցուցմունքը գործի ըստ էության քննության ընթացքում անթույլատրելի ապացույց է, եթե հնարավոր է նրան կրկին հարցաքննել։

10. (Հանվել է՝ 20.03.2020, №5862) ..

11. Վկան իրավունք ունի իր միջոցներով օգտվել փաստաբանի ծառայություններից:

12. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում վկայի հարցաքննությունն անցկացվում է դռնփակ դատական ​​նիստով՝ սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված կարգով: Անձին մագիստրատ դատավորի առջև որպես վկա հարցաքննելու ժամանակ չի գործում սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումը։

13. Վկայի հարցաքննությունն ավարտելուն պես մագիստրատ դատավորն ապահովում է նրա կողմից դատարանում տրված ցուցմունքի փոխանցում հարցաքննություն նախաձեռնող կողմին ինչպես գրավոր, այնպես էլ էլեկտրոնային եղանակով:

14. Կողմն իրավունք ունի մինչդատական ​​նիստին միջնորդություն ներկայացնել մագիստրատ դատավորի առջև որպես վկա հարցաքննված անձի ցուցմունքը ճանաչել որպես անթույլատրելի ապացույց, եթե համարում է, որ մագիստրատ դատավորի առջև այս անձը հարցաքննվել է օրենքի էական խախտմամբ:

15. Ըստ հետաքննության փուլում հարցաքննվելիք անձի գտնվելու վայրի՝ անձը կարող է հարցաքննվել մագիստրատ դատավորի առջև, եթե.

ա) Վրաստանի միջազգային պայմանագրի, անհատական ​​համաձայնագրի կամ փոխադարձության պայմանների հիման վրա իրավական օգնության ցուցաբերման միջնորդություն է ներկայացված օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից,

բ) հարցաքննվելիք անձը կանչվել է «Քրեական ոլորտում միջազգային համագործակցության մասին» Վրաստանի օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով։

16. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ամբաստանյալի վրա:

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2010 թվականի դեկտեմբերի 7-ի Վրաստանի օրենք №3891 – ՎՕՏ I, №67, 09.12.2010թ., հոդվ.418

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5170 – կայք, 11.11.2011թ.

2015 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №4677 – կայք, 29.12.2015թ.

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի Որոշում №2 / 12/1237 – կայք, 29.10.2019թ.

2020 թվականի մարտի 20-ի № Վրաստանի օրենք 5862 – կայք, 23.03.2020թ.

Հոդված 115. Հարցաքննության ընդհանուր կարգը

1. Մինչ հարցաքննությունը դատարանը որոշում է վկայի ինքնությունը։ Դատարանը երդում տալուց առաջ վկային բացատրում է, թե ինչ իրավունքներ և պարտականություններ ունի նա, ինչ գործով է հրավիրված, որ պարտավոր է ասել այն ամենը, ինչ գիտի գործի վերաբերյալ, և նախազգուշացնում է ցուցմունք տալուց հրաժարվելու և սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, ինչպես նաև, բացատրում է, որ նա պարտավոր չէ իր կամ իրեն մերձավոր ազգականին հանցագործություն կատարելու մեջ բացահայտող ցուցմունք տալ։ Դատարանը նաև որոշում է, թե ինչ հարաբերություն ունի վկան ամբաստանյալի և տուժողի նկատմամբ։

2. Հարցաքննությունը սկսելուն պես կանչելու նախաձեռնող կողմը վկային պետք է առաջարկի ասել այն ամենը, ինչ գիտի գործի վերաբերյալ: Պատասխանելիս նրան ընդհատելն անթույլատրելի է, սակայն եթե հարցաքննվող անձը խոսում է գործի հետ բացահայտորեն առնչություն չունեցող հանգամանքների մասին, դատավորը կողմի միջնորդությամբ կարող է նրան ընդհատել։ Դրանից հետո հարցաքննվողին, իր ցուցմունքը լրացնելու և ճշտելու նպատակով կարող է հարցեր տալ հարցաքննությունը նախաձեռնողը՝ սույն օրենսգրքի 244-րդ հոդվածի համաձայն: Ուղիղ հարցաքննությունն ավարտելուց հետո հակառակ կողմն իրավունք ունի վկային խաչաձև հարցաքննել սույն օրենսգրքի 245-րդ հոդվածով նախատեսված կարգով։

3. Վկան կարող է հարցաքննվել միայն այն հանգամանքի վերաբերյալ, որը նշանակություն ունի գործի համար։

4. Դատվածության վերաբերյալ հարց վկային կարող է տրվել, եթե դա անհրաժեշտ է վկայի վստահելիությունը որոշելու համար:

5. Եթե վկան դժվարանում է բանավոր կերպով նկարագրել իրադարձությունը, որի ականատեսն է եղել, նա կարող է իր ցուցմունքը ներկայացնել մեկ այլ նշանային ձևով, այն է՝ գծանկար, գծապատկեր, ուրվանկար և այլն:

6. Հարցաքննության ընթացքում վկան կարող է օգտագործել փաստաթուղթ, գրառում կամ տեղեկատվություն պարունակող այլ առարկա:

7. Կողմերը կարող են հարցաքննվող անձից պահանջել այն փաստաթուղթը, գրառումը կամ տեղեկատվություն պարունակող այլ առարկա, որը նա օգտագործել է հարցաքննության ընթացքում, իսկ քննությունից հետո այն վերադարձնել նրան կամ կցել գործին։

8. Հարցաքննության ընթացքում կողմերը կարող են վկային ներկայացնել գործին կցված առարկան, փաստաթուղթը, տեղեկատվություն պարունակող այլ առարկա:

2015 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №4677 – կայք, 29.12.2015թ.

Հոդված 116. (Հանվել է)

2013 թվականի դեկտեմբերի 11-ի Վրաստանի օրենք №1729 – կայք, 25.12.2013 թ.

2015 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք № 3715– կայք, 24.06.2015 թ.

Հոդված 117. Սահմանափակ հնարավորություն ունեցող անձի և(կամ) ծանր հիվանդ անձի

հարցումը/հարցաքննությունը

1. Հաշմանդամություն ունեցող անձի հարցումը/հարցաքննությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով սահմանափակման համապատասխան ուղղումները, որպեսզի ապահովվի նրա կողմից ուղղակի և անուղղակի մասնակցի դերի արդյունավետ իրականացումը։

2. Խուլերի և լսողության խնդիրներ ունեցող անձանց հարցումը/հարցաքննությունն իրականացվում է ժեստերի լեզվի թարգմանչի (սուրդոթարգմանչի) մասնակցությամբ: Եթե ​​հարցվողը/հարցաքննվողը խուլ է, ապա հարցերը կարող են տրվել գրավոր, իսկ եթե նա համր է, ապա նա կարող է հարցերին պատասխանել գրավոր:

3. Ծանր հիվանդի հարցումը/հարցաքննությունը կատարվում է բժշկի թույլտվությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նրա ներկայությամբ։

2015 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №4677 – կայք, 29.12.2015թ.

2020 թվականի հուլիսի 14-ի Վրաստանի օրենք №6842 – կայք, 28.07.2020թ.

Հոդված 118. Վկայի հարցաքննությունը գործի ըստ էության քննության ժամանակ

1. Մեղադրական կողմի վկայի հարցաքննությունը սկսում է մեղադրանքի կողմը, շարունակում է պաշտպանության կողմը և հակառակը:

2. Վկան պետք է հարցաքննվի այն վկաներից առանձին, որոնք դեռ չեն հարցաքննվել։ Բացի այդ, դատարանը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի մի գործով կանչված վկաները չշփվեն միմյանց հետ մինչև հարցաքննության ավարտը։ Հարցաքննությունն ավարտելուց հետո դատավորը վկային պետք է բացատրի դատական ​​նիստին ներկա գտնվելու իրավունքը։

3. Չի հարցաքննվի այն վկան, որը չի կարողանա դատարան ներկայանալ սույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» կամ «դ» ենթակետերով նախատեսված հանգամանքների առկայության պատճառով։ Այս դեպքում գործն ըստ էության քննող նիստին հրապարակվում է նախադատական ցուցմունքը։ Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել միայն այս ցուցմունքի վրա, եթե այն հաստատված չէ անձի մեղավորությունը հաստատող այլ ապացույցներով:

2010 թվականի դեկտեմբերի 7-ի Վրաստանի օրենք №3891 – ՎՕՏ I, №67, 09.12.2010թ., հոդվ.418

2014 թվականի հուլիսի 24- ի Վրաստանի օրենք № 2518 – կայք, 06.08.2014թ.

2015 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №4677 – կայք, 29.12.2015թ.

Հոդված 119. Առգրավման և խուզարկության նպատակը և հիմքը

1. Հիմնավոր կասկածի առկայության դեպքում առգրավումն ու խուզարկությունն իրականացվում է, որպեսզի հայտնաբերվի և առգրավվի գործի համար նշանակություն ունեցող առարկան, փաստաթուղթը, նյութը կամ տեղեկություն պարունակող այլ առարկա։

2. Խուզարկություն կարող է իրականացվել նաև հետախուզվողին և դիակ հայտնաբերելու համար։

3. Գործի համար նշանակություն ունեցող առարկան, փաստաթուղթը, նյութը կամ տեղեկություն պարունակող այլ առարկան կարող է առգրավվել, եթե կա հիմնավոր ենթադրություն, որ այն պահվում է որոշակի վայրում, որոշակի անձի մոտ, և դրա որոնումն անհրաժեշտ չէ։

4. Գործի համար նշանակություն ունեցող առարկան, փաստաթուղթը, նյութը կամ տեղեկություն պարունակող այլ առարկան առգրավելու համար խուզարկություն կարող է իրականացվել, եթե հիմնավոր կասկած կա, որ այն պահվում է որոշակի վայրում, որոշակի անձի մոտ, և պահանջվում է խուզարկություն՝ այն հայտնաբերելու համար։

(Ուժը կորցրած է ճանաչվել 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի և 121-րդ հոդվածի 1-ին մասի այն նորմատիվային բովանդակությունը, որը խուզարկության արդյունքը քննում է որպես խուզարկության համար անհրաժեշտ հիմնավորված ենթադրության ստեղծման հիմքերից մեկը) – Սահմանադրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի Որոշում № 2/2/1276 – կայք, 30.12.2020 թ.

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի Որոշում №2/2/1276 –կայք, 30.12.2020թ.

Հոդված 120. Առգրավման և խուզարկության կարգը

1. Առգրավման կամ խուզարկության մասին դատարանի վճռի, իսկ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում՝ քննիչի որոշման հիման վրա քննիչն իրավունք ունի առարկա, փաստաթուղթ, նյութ կամ տեղեկություն պարունակող այլ օբյեկտ հայտնաբերելու և առգրավելու համար մտնել պահեստարան, կայանատեղի, զետեղարան կամ այլ տիրապետության տարածք։

2. Առգրավում կամ խուզարկություն սկսելուց առաջ քննիչը պարտավոր է դատարանի վճիռը, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում՝ որոշումը, ծանոթացնել անձին, ում մոտ կատարվում է առգրավումը կամ խուզարկությունը։Վճռին (որոշմանը ) ծանոթանալն անձը հաստատում է ստորագրությամբ։

3. Քննիչն իրավունք ունի առգրավման կամ խուզարկության վայրում գտնվող կամ այնտեղ ժամանած անձանց արգելել մինչև առգրավման կամ խուզարկության ավարտը հեռանալ, շփվել միմյանց կամ այլ անձի հետ, ինչը նշվում է արձանագրության մեջ:

4. Վճիռը, իսկ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում՝ որոշումը, ներկայացնելուց հետո քննիչն այն անձին, ում մոտ իրականացվում է առգրավում կամ խուզարկություն, առաջարկում է կամովին փոխանցել առգրավվող առարկան, փաստաթուղթը, նյութը կամ տեղեկություն պարունակող այլ օբյեկտ։ Առգրավման ենթակա առարկան կամովին փոխանցելու դեպքում նշված փաստն ամրագրվում է արձանագրությունում, իսկ կամովին փոխանելուց հրաժարվելու կամ թերի փոխանցելուն դեպքում՝ առգրավումը կատարվում է հարկադրանքով։

5. Խուզարկության ընթացքում որոնվում է առարկան, փաստաթուղթը, նյութը կամ տեղեկություն պարունակող այլ առարկան, որը նշված է վճռի կամ որոշման մեջ։ Ինչպես նաև, պետք է առգրավվեն տեղեկություն պարունակող այլ օբյեկտներ, որոնք հնարավոր է ունենան ապացույցի նշանակություն այս գործի համար կամ որոնք հստակորեն վկայում են մեկ այլ հանցագործության մասին, ինչպես նաև քաղաքացիական շրջանառությունից հանված առարկան, փաստաթուղթը, նյութը կամ տեղեկություն պարունակող այլ օբյեկտ։

6. Խուզարկության կամ առգրավման ընթացքում հայտնաբերված առարկան, փաստաթուղթը, նյութը կամ տեղեկություն պարունակող այլ առարկան, հնարավորության դեպքում, մինչև առգրավումը պետք է ներկայացվի այս քննչական գործողության մեջ ներգրավված անձանց, այնուհետև առգրավվի, մանրամասն նկարագրվի, կապարակնքվի և հնարավորության դեպքում, փաթեթավորվի։ Փաթեթավորված իրի վրա, բացի կնիքից, նշվում են ամսաթիվը և քննչական գործողությանը մասնակցած անձանց ստորագրությունները։ Չի կապարակնքվի այն փաստաթուղթը, որի առգրավումը տեղի է ունենում դրա բովանդակության պատճառով։

7. Առգրավում կամ խուզարկություն կատարելիս„ քննիչն իրավունք ունի բացելու փակ պահեստարանը, կայանատեղը և զետեղարանը, եթե խուզարկվողը հրաժարվում ինքնակամ բացել դրանք:

8. Խուզարկության և(կամ) առգրավման վայրում գտնվող անձի անձնական խուզարկությունը թույլատրվում է, եթե կա հիմնավոր ենթադրություն, որ նա թաքցրել է առգրավման ենթակա առարկան, փաստաթուղթը, նյութը կամ տեղեկատվություն պարունակող այլ առարկա: Նման դեպքը համարվում է անհետաձգելի անհրաժեշտություն և անձնական խուզարկությունը կատարվում է առանց դատարանի վճռի։ Խուզարկության և(կամ) առգրավման օրինականությունը ստուգում է դատարանը՝ սույն օրենսգրքով նախատեսված կարգով:

9. Իրավաբանական անձի կամ վարչական մարմնի շինության մեջ առգրավումը կամ խուզարկությունն իրականացվում է նրա ղեկավարի կամ ներկայացուցչի ներկայությամբ:

10. Պաշտպանության կողմի միջնորդությամբ ձեռք բերված առարկայի, փաստաթղթի, իրի, նյութի, տեղեկություն պարունակող այլ առարկայի սույն օրենսգրքով սահմանված կարգով նախնական հետազոտության իրավունք ունի մեղադրանքի կողմը։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328.

2012 թվականի հունիսի 22-ի Վրաստանի օրենք №6549 – կայք, 04.07.2012թ.

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք №741 – կայք, 27.06.2013 թ.

2015 թվականի փետրվարի 19-ի Վրաստանի օրենք №3090 – կայք, 06.03.2015թ.

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 14-ի Որոշում №1/4/809 – կայք, 20.12.2018թ.

Վրաստանի 2019 թվականի հոկտեմբերի 17-ի № 5186 օրենք – կայք, 23.10.2019թ.

Հոդված 121. Անձնական խուզարկություն

1. Դատախազը, քննիչը, ձերբակալելու լիազորություն ունեցող անձն իրավունք ունեն հիմնավոր ենթադրության առկայության դեպքում սույն օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված կարգով անձնական խուզարկությամբ առգրավել գործի համար կարևորություն ունեցող առարկան, փաստաթուղթը, նյութը կամ տեղեկություն պարունակող այլ օբյեկտ, որ հայտնաբերվել է անձի հագուստի վրա, նրա ձեռքում առկա իրի մեջ կամ տրանսպորտային միջոցում, մարմնի վրա կամ մարմնի մեջ։

(Ուժը կորցրած է ճանաչվել 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի և 121-րդ հոդվածի 1-ին

մասի այն նորմատիվային բովանդակությունը, որը խուզարկության արդյունքը քննում է

որպես խուզարկության համար անհրաժեշտ հիմնավորված ենթադրություն կազմելու

հիմքերից մեկը) – Սահմանադրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի Որոշում

№2/2/1276 – կայք, 30.12.2020 թ.

2. Եթե կա հիմնավոր ենթադրություն, որ ձերբակալված անձն ունի զենք կամ մտադիր է ազատվել հանցագործություն կատարելու մեջ իրեն բացահայտող ապացույցներից, ապա ձերբակալող պաշտոնեական անձը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի անձնական խուզարկություն իրականացնել առանց դատարանի վճռի, ինչը նշվում է ձերբակալության արձանագրության մեջ։ Այս դեպքում անձնական խուզարկության վերաբերյալ արձանագրություն չի կազմվում։ Անձնական խուզարկության օրինականությունը ստուգում է դատարանը՝ սույն օրենսգրքով նախատեսված կարգով:

3. Ձերբակալող ֆիզիկական անձը լիազորված է զինաթափելու ձերբակալված անձին:

4. Եթե անձնական խուզարկությունն ուղեկցվում է անձին մերկացնելով, ապա այն պետք է կատարի նույն սեռի անձ։ Այս պահին թույլատրվում է միայն նույն սեռի անձանց մասնակցություն։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2012 թվականի հունիսի 22-ի Վրաստանի օրենք №6549 – կայք, 04.07.2012թ.

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի Որոշում №2/2/1276 – կայք, 30.12.2020թ.

Հոդված 122. Առգրավումն ու խուզարկությունը դիվանագիտական ​​ներկայացուցչության

շենքում և դիվանագիտական ​​ներկայացուցչի մոտ

1. Դիվանագիտական ​​ ներկայացուցչության տարածքում դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձի, ինչպես նաև նրա և(կամ) նրա ընտանիքի անդամի զբաղեցրած շենքում կամ տրանսպորտային միջոցում առգրավում կամ խուզարկություն թույլ է տրվում ​միայն դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի համաձայնությամբ կամ խնդրանքով։

2. Առգրավում կամ խուզարկություն իրականացնելու համար դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավարի համաձայնությունը պահանջվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության միջոցով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում առգրավման կամ խուզարկություն կատարելու ժամանակ Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի ներկայությունը պարտադիր է:

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

Հոդված 123. Խուզարկությունը, առգրավումը և կալաք դնելը լրատվամիջոցի, հրատարակչության խմբագրությունում, գիտական, կրթական, կրոնական, հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներքին տարածքում

1. Թույլ չի տրվում լրատվամիջոցի, հրատարակչության խմբագրությունում, գիտական, կրթական, կրոնական, հասարակական կազմակերպությունում և քաղաքական կուսակցության ներքին տարածքում առկա այն առարկան, փաստաթուղթը, նյութը կամ տեղեկություն պարունակող այլ գիտական, կրթական առարկան խուզարկել, առգրավել և(կամ) արգելանքի տակ առնել, որի նկատմամբ գոյություն ունի հրապարակային տարածման ողջամիտ սպասում։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արգելքը չի տարածվում այն ​​դեպքի նկատմամբ, երբ առկա է ողջամիտ ենթադրություն, որ առգրավման ենթական առարկան, փաստաթուղթը, նյութը կամ տեղեկատվություն պարունակող այլ օբյեկտ հանցագործության առարկան կամ զենքն է:

3. Դատարանը իրավասու է խուզարկության, առգրավման և(կամ) արգելանք դնելու մասին վճիռ կայացնել միայն այն դեպքում, եթե առկա է հստակ և համոզիչ հիմնավորում, որ նշված քննչական գործողության կատարումը չի հանգեցնի Վրաստանի Սահմանադրությամբ պաշտպանված խոսքի, մտքի, խղճի ազատության, կրոնի, հավատքի կամ միավորման իրավունքի խախտում։ Այս քննչական գործողությունը պետք է իրականացվի արդյունավետ և այս իրավունքների և ազատությունների ամենանվազագույն սահմանափակող եղանակով։

Հոդված 124. Առգրավված առարկայի վերադարձնելը

1. Եթե առգրավված առարկան, փաստաթուղթը, նյութը կամ տեղեկություն պարունակող այլ առարկա կողմը որպես ապացույց չի ներկայացրել դատարան, այն սովորաբար վերադարձվում է այն անձին, ումից առգրավվել է:

2. Եթե համաձայն սույն հոդվածի, վերադարձված իրի, փաստաթղթի, նյութի կամ տեղեկություն պարունակող այլ առարկայի հետ կապված երրորդ կողմը պահանջ է ներկայացնում, վեճը քննվում է քաղաքացիական կարգով:

Հոդված 1241. Բանկային հաշիվների մշտադիտարկում

1. Եթե հիմնավոր կասկած կա, որ անձը հանցավոր արարք է կատարում բանկային հաշիվ(ներ) օգտագործելով և(կամ) առգրավման ենթակա գույքը հայտնաբերելու/ նույնականացնելու նպատակով, դատախազն իրավունք ունի Վրաստանի գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի համաձայնությամբ, ըստ քննության վայրի միջնորդությամբ դիմել դատարան բանկային հաշիվների մշտադիտարկման մասին վճիռ կայացնելու մասին, որով բանկը պարտավոր է համագործակցել հետաքննության հետ և նրան անընդհատ տեղեկատվություն տրամադրել մեկ կամ մի քանի բանկային հաշիվների վրա կատարված գործառնությունների մասին։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը քրեական գործն իրականացնող մարմնին պետք է ծանուցվի գործառնությունը կատարելուն պես։

3. Բանկային հաշվից գումար փոխանցելու և(կամ) հանելու դեպքում տեղեկատվությունը պետք է տեղեկացվի գործը վարող մարմնին մինչև գործառնություն կատարելը։

4. Բանկային հաշիվների մշտադիտարկման ժամկետը չպետք է գերազանցի քրեական գործով ապացույցներ ձեռք բերելու համար անհրաժեշտ ժամկետը:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը դատարանը քննում է սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5170 – կայք, 11.11.2011թ.

2018 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի օրենք №3814 – կայք, 13.12.2018թ.

Հոդված 125. Զննություն

1. Հանցագործության հետքերը, իրեղեն ապացույցները հայտնաբերելու, դեպքի հանգամանքները և քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ հայտնաբերելու համար կողմն իրավունք ունի զննել դեպքի վայրը, պահեստը, կայանատեղը, զետեղարանը, դիակը, առարկան, փաստաթուղթը կամ տեղեկատվություն պարունակող այլ առարկա։

2. Եթե զննումը վերաբերում է մասնավոր սեփականությանը, ապա այն անցկացվում է դատարանի վճռով: Դատարանի վճիռն անհրաժեշտ չէ, երբ կողմը զննություն է կատարում անհետաձգելի անհրաժեշտության դեպքում կամ սեփականատերը (տիրապետողը) գրավոր հայտնում է իր համաձայնությունը։

Հոդված 126. Զննության ընդհանուր կարգը

1. Զննության ընթացքում հայտնաբերված առարկան, փաստաթուղթը, նյութը կամ տեղեկատվություն պարունակող օբյեկտը, հնարավորության դեպքում, նախքան առգրավելը պետք է ներկայացվի այս քննչական գործողության մեջ ներգրավված անձանց, այնուհետև առգրավվի, մանրամասն նկարագրվի, կապարակնքվի և, հնարավորության դեպքում, փաթեթավորվի: Փաթեթավորված իրի վրա բացի կնիքից նշվում են ամսաթիվը և քննչական գործողությանը մասնակցած անձանց ստորագրությունները։ Զննմանը մասնակցող անձն իրավունք ունի կողմի ուշադրությունը հրավիրել այն ամենի վրա, ինչը, նրա կարծիքով, կարող է նպաստել գործին առնչվող կարևոր հանգամանքի բացահայտմանը:

2. Եթե առգրավված առարկան, փաստաթուղթը, նյութը կամ տեղեկատվություն պարունակող այլ առարկան զննելու համար անհրաժեշտ է երկար ժամանակ կամ լրացուցիչ տեխնիկական միջոց, ապա քննչական գործողությունը կարող է շարունակվել հետաքննության վայրում:

3. Զննությունը կարող է իրականացվել տեխնիկական միջոցներով, եթե դա չի հանգեցնում որևէ առարկայի, փաստաթղթի, նյութի կամ դրա վրա առկա տեղեկություն պարունակող այլ առարկայի կամ դրա վրա առկա հետքի ոչնչացման կամ վնասման:

Հոդված 127. Դեպքի և այլ վայրի զննությունը

1. Դեպքի վայրի զննությունը կատարվում է այնտեղ, որտեղ տեղի է ունեցել հանցագործությունը կամ հայտնաբերվել է դրա հետք։ Մինչև զննության ավարտը դեպքի վայրը պետք է պահպանված լինի:

11. Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ և 281-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների գործերով, երբ առկա է ապացույցների ոչնչացման, կորստի կամ վնասման վտանգ, դեպքի վայրի անվտանգությունն ապահովող լիազորված պաշտոնատար անձը դեպքի վայրի զննությունից առաջ կարող է ապացույցները ամրագրել տեխնիկական միջոցներով և պահել։

2. Բնակելի, ծառայողական կայանատեղում կամ փակ տարածքում զննություն անցկացնելը տիրապետող անձանց կամքին հակառակ իրականացնելու անհրաժեշտության դեպքում կողմը միջնորդությամբ դիմում է դատարան։ Դատարանը զննություն անցկացնելու մասին վճիռ է կայացնում սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում: Վճիռը ստորագրությամբ պետք է ծանոթացնեն այն անձին, ում բնակարանում անցկացվում է զննությունը, իսկ եթե զննությունն անցկացվում է իրավաբանական անձին կամ վարչական մարմնին պատկանող տարածքում՝ նրա ղեկավարին կամ ներկայացուցչին։

3. Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում սույն հոդվածով նախատեսված քննչական գործողությունը կարող է իրականացվել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով։

2012 թվականի մարտի 2-ի Վրաստանի օրենք №5743 – կայք, 09.03.2012թ.

Հոդված 128. Դիակի զննությունը

1. Դիակի արտաքին զննությունը կողմը կատարում է փորձագետի մասնակցությամբ։

2. Չճանաչված դիակի դակտիլոսկոպիան և փորձաքննության համար նմուշառումը պարտադիր է:

3. Չճանաչված դիակի թաղում կամ դիակիզում չի թույլատրվում առանց դատախազի թույլտվության, բացառությամբ այն դեպքերի, երբ վտանգ է ստեղծվում մարդու կյանքին կամ առողջությանը։

4. Անտեր դիակի և(կամ) չճանաչված դիակի փոխանցումը ուսումնական և(կամ) գիտական ​​հետազոտությունների նպատակով կրթական և գիտական հաստատություններին, ինչպես նաև՝ բժշկական և(կամ) փորձագիտական ​​հիմնարկներին կատարվում է դատախազի թույլտվությամբ, ինչն ի կատար ածելու է փոխանցվում հետաքննություն իրականացնող մարմնին։

2018 թվականի ապրիլի 18-ի Վրաստանի օրենք № 2157 – կայք, 04.05.2018թ.

Հոդված 129. Քննչական փորձարարություն կատարելու նպատակը

Ձեռք բերված տեղեկությունները (ցուցմունքները) և քննության ընթացքում ծագած վարկածը ստուգելու համար կողմն իրավունք ունի կատարել քննչական փորձարարություն։

Հոդված 130. Քննչական փորձարարության անցկացման կարգը

1. Քննչական փորձարարությանը մասնակցելու համար կարող է հրավիրվել փորձագետ: Փորձարարության գործողությունների անցկացմանը կարող են ներգրավվել այլ անձինք:

2. Քննչական փորձարարությանը մասնակցելու համար կարող է հրավիրվել այն անձը, որի տեղեկությունը (ցուցմունքը) պետք է ստուգվի։ Կողմերն իրավունք ունեն մասնակցելու քննչական փորձարարությանը։ Քննչական փորձարարության մասնակիցը պետք է տեղեկացվի փորձի նպատակի և դրա անցկացման կարգի մասին։

3. Եթե քննչական փորձարարությունն անցկացվում է հետազոտվելիք հանգամանքը վերականգնելու նպատակով, ապա այն պետք է համապատասխանի հետազոտվող տեղեկությանը (ցուցմունքին) կամ վարկածին: Այն անձին, ում կողմից տրված տվյալները (ցուցմունքները) ստուգվում են, առաջարկում են վերականգնել դեպքի հանգամանքը, որի մասնակիցը կամ ականատեսն է եղել ինքը։ Անհրաժեշտության դեպքում քննչական փորձարարությունն իրականացվում է բազմիցս։

4. Քննչական փորձարարությունը պետք է հնարավորինս մոտ լինի այն իրավիճակին, որում տեղի է ունեցել վերականգնելիք դեպքը։

5. Եթե քննչական փորձարարությունը կատարվում է տեղեկությունը (ցուցմունքը) տեղում ստուգելու նպատակով, ապա կողմը քննչական գործողության բոլոր մասնակիցների ներկայությամբ կարդում է ստուգվելիք տեղեկությունը (ցուցմունքը) և առաջարկում տեղեկություն (ցուցմունք) տվող անձին հաստատել կամ ճշգրտել տրված տեղեկությունը (ցուցմունքը), որն ուղեկցվում է որոշակի գործողությունների ցուցադրմամբ և նրա կողմից տրամադրված տեղեկության (ցուցմունքի) ճշգրտմամբ։

6. Չի թույլատրվում տեղում ստուգել մի քանի անձանց տրված տեղեկություն (ցուցմունք):

7. Այն անձը, ում տեղեկությունը (ցուցմունքը) ճշտվում է տեղում, բացատրություն է տալիս առանց ուրիշների միջամտության, թելադրելու ու պատասխանը հուշող հարցերի։

8. Քննչական գործողության մասնակիցը կարող է հարցեր տալ, պահանջել գործողությունը կրկնել, մասնակցել հայտնաբերված առարկայի, փաստաթղթի, հետքի կամ տեղեկություն պարունակող այլ առարկայի զննությանը և կողմի և մյուս մասնակիցների ուշադրությունը հրավիրել, ըստ իրեն, գործի համար կարևորություն ունեցող հանգամանքների վրա։

Հոդված 131. Անձը և առարկան ճանաչման համար ներկայացնելը

1. Հետաքննության ընթացքում ճանաչման համար ներկայացնելը կատարվում է ճանաչողի համաձայնությամբ:

2. Նախքան ճանաչման ներկայացնելը ճանաչողը սույն օրենսգրքով սահմանված կարգով պետք է հարցվի/հարցաքննվի ճանաչման օբյեկտի անհատական ​​և տեսակային հատկանիշների և այն հանգամանքների մասին, որոնցում նա շփում է ունեցել ճանաչման օբյեկտի հետ: Ճանաչելիս ճանաչողը պետք է բացատրի, թե ինչ հատկանշով է ճանաչել ճանաչվելիք օբյեկտը։

3. Ճանաչողին ճանաչվողը պետք է ներկայացվի նույն սեռի առնվազն 2 անձի հետ, որոնք էապես չեն տարբերվում միմյանցից և ճանաչվողից արտաքին տեսքով և հագուստով:

4. Ճանաչողին ճանաչվելիք առարկան պետք է ներկայացվի առնվազն 2 նույնական այլ առարկաների հետ: Ճանաչողին առաջարկում են մատնացույց անել այն առարկան, որը կարող է ճանաչել, և բացատրել, թե ինչ հատկանիշներով է այն ճանաչել:

5. Երբ անհնար է ճանաչողին ներկայացնել ճանաչման ենթակա առարկան կամ դա կապված է ոչ խելամիտ ջանքերի հետ, ապա ճանաչումը կարող է իրականացվել լուսանկարով: Նման դեպքում ճանաչողին պետք է ներկայացնի առնվազն 3 այլ լուսանկար, որոնցում պատկերված առարկաները էապես չեն տարբերվում միմյանցից և ճանաչվողից: Ճանաչման համար լուսանկարները կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով:

6. Ճանաչում չի իրականացվում, իսկ իրականացված ճանաչումն անթույլատրելի ապացույց է, եթե ճանաչողը նշում է այնպիսի հատկանիշներ, որոնք բավարար չեն ճանաչման օբյեկտի ճանաչման համար, կամ եթե ճանաչողին մատնանշել են ճանաչման օբյեկտը:

7. Ճանաչողի կողմից ճանաչման ենթակա օբյեկտի կրկնական ճանաչում չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ նախորդ ճանաչումը կատարվել է լուսանկարով:

8. Դիակի, նրա մասի, ինչպես նաև այնպիսի առարկայի ճանաչման ժամանակ, որի անալոգը հնարավոր չէ ընտրել, ճանաչումն իրականացվում է միայն ըստ 1 ճանաչվելիք առարկայի:

9. Ճանաչումն անհրաժեշտ չէ կատարել, եթե ճանաչողն անվանում է ճանաչման ենթակա անձի անձնական տվյալները, որոնցով հնարավոր է ճշգրիտ ճանաչել նրան:

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2012 թվականի հունիսի 22-ի Վրաստանի օրենք №6549 – կայք, 04.07.2012թ.

2015 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №4677– կայք, 29.12.2015թ.

Հոդված 132. Արտաշիրիմման հիմքերը և նպատակը

1. Գործի համար կարևոր հանգամանքները պարզելու համար կողմի միջնորդության հիման վրա դատարանի վճռով կարող է կատարվել արտաշիրիմում (դիակի դուրս բերում գերեզմանից)։

2. Կողմն ըստ քննության վայրի միջնորդություն է ներկայացնում մագիստրատ դատավորին, որն առանց բանավոր լսումների քննում է այն ներկայացնելուց հետո 48 ժամվա ընթացքում: Դատարանի վճիռը բողոքարկման ենթակա չէ։

3. Արտաշիրման մասին վճիռը պարտադիր է թաղման վայրի վարչության (առկայության դեպքում), մահացածի հարազատների և այլ անձանց համար։

Հոդված 133. Արտաշիրիմման կարգը

1. Արտշիրիմումն իրականացվում է կողմի կողմից սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով` ըստ հետաքննության վայրի, դատարանի վճռի հիման վրա` թաղման վայրի վարչության (եթե այդպիսին կա) ներկայացուցչի մասնակցությամբ: Արտաշիրիմմանը մասնակցում է փորձագետը։ Սույն քննչական գործողությանը դատախազի մասնակցությունը պարտադիր է։

2. Մահացածի հարազատներն իրավունք ունեն ներկա գտնվել արտաշիրիմմանը:

Հոդված 134. Ընդհանուր դրույթներ քննչական գործողությունների արձանագրության

վերաբերյալ

1. Քննչական գործողության արձանագրությունը կազմվում է քննչական գործողության ընթացքում կամ այն ​​ավարտելուց անմիջապես հետո:

2. Քննչական գործողությունների արձանագրությունը կարող է գրվել ձեռքով կամ տեխնիկական միջոցով:

3. Քննչական գործողության արձանագրության մեջ նշվում են՝ քննչական գործողության իրականացման վայրը և ամսաթիվը, դրա սկզբի և ավարտի ժամանակը, գործողությունների անցկացման պայմանները, քննչական գործողություն իրականացրած անձի պաշտոնը և ազգանունը, քննչական գործողության մասնակիցների անուններն ու ազգանունները, անհրաժեշտության դեպքում՝ նաև նրանց հասցեները։ Արձանագրության մեջ պետք է ձևակերպված լինեն գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները, ինչպես նաև քննչական գործողության մասնակիցների հայտարարություններն ու դիտողությունները։

4. Եթե քննչական գործողության ընթացքում կիրառվել է ձայնի և(կամ) պատկերի որևէ տեխնիկական միջոցով ձայնագրում, պատրաստվել է հետքի արտատպվածք կամ դրոշմ, կազմվել է գծագիր կամ գծապատկեր, ապա քննչական գործողության արձանագրությունում պետք է նշվեն օգտագործված տեխնիկական միջոցների բնութագրերը, դրանց օգտագործելու պայմաններն ու ստացված արդյունքները։ Տեխնիկական միջոցների կիրառման մասին քննչական գործողության մասնակիցները պետք է նախապես տեղեկացվեն և այդ մասին պետք է նշվի արձանագրության մեջ։ Սույն մասում նշված տեղեկություններ պարունակող նյութը պետք է կապարակնքվի, վավերացվի քննչական գործողության մասնակիցների ստորագրություններով և կցվի գործի նյութերին։

5. Քննչական գործողության արձանագրությունը կազմելուց հետո այն կներկայացվի քննչական գործողության բոլոր մասնակիցներին՝ ծանոթանալու համար։ Նրանց նաև պետք է բացատրեն, որ իրավունք ունեն արտահայտելու առարկություն, ավելացնելու կամ փոփոխելու, ինչը կարտացոլվի արձանագրության մեջ։ Արձանագրության մեջ ընդգրկված բոլոր առարկությունները, լրացումները և ուղղումները պետք է հաստատվեն համապատասխան ստորագրությամբ:

6. Քննչական գործողության արձանագրությունը ստորագրում են քննչական գործողության բոլոր մասնակիցները։ Եթե ​​քննչական գործողության մասնակիցը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա այդ փաստը նշվում է արձանագրության մեջ, որը հաստատվում է քննչական գործողություն իրականացնող անձի ստորագրությամբ։ Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվող անձին պետք է հնարավորություն տրվի բացատրելու արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու պատճառը, ինչը նույնպես պետք է նշվի արձանագրության մեջ։ Եթե ​​քննչական գործողության մասնակիցը ֆիզիկական արատի կամ առողջական վիճակի պատճառով չի կարողանում ստորագրել արձանագրությունը, հրավիրվում է կողմնակի անձ, որը ստորագրությամբ նրա փոխարեն հաստատում է արձանագրությունը։

2012 թվականի հունիսի 22-ի Վրաստանի օրենք №6549 – կայք, 04.07.2012թ.

Հոդված 135. Որոշ քննչական գործողության արձանագրություն կազմելու

առանձնահատկությունները

1. Հարցաքննության արձանագրության մեջ պետք է նշվի հարցաքննվող անձի անունը ազգանունը, տարիքը, քաղաքացիությունը, կրթությունը, աշխատանքի վայրը, գործունեությունը և(կամ) պաշտոնը, բնակության վայրը, ընտանեկան դրությունը, նրա փոխհարաբերությունը ամբաստանյալի կամ տուժողի հետ, նրա կողմից տրամադրված տեղեկության բովանդակությունը, նրա վերաբերմունքը դատարան ներկայանալու և ցուցմունք տալու նկատմամբ, ինչպես նաև սույն օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված այլ տեղեկություններ:

2. Արգելանք դնելու, խուզարկության և(կամ) առգրավման արձանագրության մեջ պետք է նշվի․ որ վայրում և ինչ հանգամանքներում է հայտնաբերվել առարկան, փաստաթուղթը, նյութը կամ տեղեկություն պարունակող այլ առարկա, այն կամովին է փոխանցվել, թե հարկադրանքով է առգրավվել։ Բոլոր առարկաները արձանագրության մեջ պետք է նկարագրվեն՝ նշելով քանակը, քաշը, արժեքը (եթե սա հնարավոր է), անհատական ​​և տեսակային բնութագրերը: Եթե ​​խուզարկության կամ առգրավման ընթացքում փորձել են ոչնչացնել կամ թաքցնել խուզարկության առարկան, փաստաթուղթը, նյութը կամ տեղեկատվություն պարունակող այլ առարկա, և/կամ եթե խուզարկման ենթական կամ այլ անձ դիմադրություն է ցուցաբերել, դա պետք է նշվի արձանագրության մեջ: Առգրավման կամ խուզարկության արձանագրության պատճենը հանձնվում է այն անձին, ում մոտ կատարվել է առգրավումը կամ խուզարկությունը, կամ նրա ընտանիքի չափահաս անդամին, իսկ նրանց բացակայության դեպքում՝ տան տիրոջը և(կամ) կողմնակի անձի (հարևանին, մերձավորի ազգականին, քաղաքապետարանի համապատասխան մարմնի ներկայացուցչի), ովքեր ներկա են գտնվել խուզարկությանը կամ առգրավմանը: Եթե ​​առգրավումը կամ խուզարկությունն իրականացվել է իրավաբանական անձի կամ վարչական մարմնի տիրապետության մեջ գտնվող կամ դիվանագիտական ​​ներկայացուցչության տարածքում, ապա արձանագրության պատճենը համապատասխանաբար հանձնվում է այս քննչական գործողությանը ներկա գտնվող իրավաբանական անձի, վարչական մարմնի կամ Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին։

3. Հաղորդակցության տեխնիկական միջոցով կատարված առաքման նկատմամբ արգելանք սահմանելու, զննության և առգրավման, կասեցված առաքման զննության արձանագրության մեջ նշվում է, թե հաղորդակցության միջոցներով կատարված որ հաղորդագրությունն է զննվել և առգրավվել, որը պետք է հանձնվի հասցեատիրոջը կամ ժամանակավորապես կասեցվի և ինչ ժամկետով, որ նամակագրությունն է պատճենահանվել, ինչ տեխնիկական միջոց է կիրառվել և ինչ է բացահայտվել դրա արդյունքում։

4. Զննության արձանագրության մեջ պետք է նկարագրվեն հայտնաբերված բոլոր հետքերը, առարկաները, փաստաթղթերը կամ տեղեկություն պարունակող այլ առարկաներ՝ նշելով անհատական ​​և(կամ) տեսակային հատկանիշները: Արձանագրության մեջ պետք է նշվի, թե որ ժամին, ինչ եղանակի և լուսավորության ինչ պայմաններում է կատարվել զննությունը, ինչ տեխնիկական միջոցներ են կիրառվել և ինչ արդյունք է ստացվել, ովքեր են մասնակցել քննչական գործողությանը, ինչ առարկա, փաստաթուղթ, նյութ կամ տեղեկություն պարունակող այլ առարկա է կապարակնքվել։ Արձանագրության մեջ պետք է նշվեն նաև կապարակնիքի անհատական նշանները, և ուր է ստուգումից հետո ուղարկվել դիակը և(կամ) գործի համար կարևորություն ունեցող այլ օբյեկտ: Առգրավված օբյեկտի սեփականատիրոջը կտրվի արձանագրության պատճենը: Առարկա, փաստաթուղթ, նյութ կամ տեղեկություն պարունակող այլ առարկա առգրավելու դեպքում առանձին արձանագրություն չի կազմվում, և այդ քննչական գործողությունը նկարագրվում է զննության արձանագրության մեջ:

5. Քննչական փորձարարության արձանագրության մեջ պետք է նշվի՝ ինչ նպատակով, որտեղ և ինչ պայմաններում, ում ներկայությամբ և մասնակցությամբ է կատարվել փորձարարությունը։ Կոնկրետ ինչով է արտահայտվել դեպքի հանգամանքի վերականգնումը, ինչ բովանդակություն ունի տեղում ստացված տեղեկությունը (ցուցմունքը), ինչ առարկա, փաստաթուղթ, նյութ կամ տեղեկություն պարունակող այլ առարկա է հայտնաբերվել, զննվել և առգրավվել, ինչ է ճշտել անձը իր տեղեկության մեջ (ցուցմունքում), ինչ փորձարարական գործողություններ, ինչ հաջորդականությամբ, ում կողմից, քանի անգամ են կատարվել և ինչ արդյունք է ստացվել։

6. Ճանաչման ներկայացման արձանագրության մեջ արտացոլվում է ճանաչողի, ինչպես նաև ճանաչման ներկայացված անձի ինքնությունը (այդ թվում, նրա հասցեն), ճանաչման ներկայացված այլ օբյեկտի անհատական ​​և(կամ) տեսակային բնութագրերը:

7. Արտաշիրիմման ժամանակ զննության կամ ճանաչման ընթացքում առանձին արձանագրություն չի կազմվում, և սույն քննչական գործողության բովանդակությունը նշվում է արտաշիրմման արձանագրության մեջ:

2012 թվականի հունիսի 22-ի Վրաստանի օրենք №6549 – կայք, 04.07.2012թ.

2015 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №4677 – կայք, 29.12.2015թ.

2020 թվականի հուլիսի 15-ի Վրաստանի օրենք №6949 – կայք, 28.07.2020թ.

Գլուխ XVI

Համակարգչային տվյալների հետ կապված քննչական գործողություններ

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 –ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․ 328

Հոդված 136. Փաստաթուղթ կամ տեղեկատվություն պահանջելը

1. Եթե գոյություն ունի հիմնավորած ենթադրություն, որ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման միջոցում պահվում է քրեական գործի համար կարևոր տեղեկություն կամ փաստաթուղթ, ապա դատախազն իրավունք ունի դիմել դատարան՝ ըստ հետաքննության վայրի՝ համապատասխան տեղեկատվությունը կամ փաստաթուղթը պահանջելու վճիռ ընդունելու միջնորդությամբ։

2. Եթե գոյություն ունի հիմնավորած ենթադրություն, որ անձը համակարգչային համակարգի միջոցով հանցավոր արարք է կատարում, ապա դատախազն իրավունք ունի դիմել դատարան՝ ըստ հետաքննության վայրի՝ ծառայություններ մատուցողից օգտատիրոջ մասին տեղեկություններ պահանջելու վճիռ ընդունելու համար:

3. Սույն հոդվածի նպատակներով օգտատիրոջ մասին առկա տեղեկությունը ցանկացած տեղեկություն է, որը ծառայություն մատուցողը պահում է համակարգչային տվյալների կամ ն որևէ այլ ձևով, որը կապված է նրա ծառությունից օգտվողի հետ, տարբերվում է ինտերնետի տրաֆիկի և բովանդակային տվյալներից և ըստ որի կարող է որոշվել/ սահմանվել․

ա) օգտագործած հաղորդակցության ծառայության տեսակը, օգտագործած տեխնիկական միջոցները և ծառայության ժամկետը,

բ) սպառողի ինքնությունը, փոստային կամ բնակության հասցեն, հեռախոսահամարը և այլ կոնտակտային համարներ, հաշվեհամարի և հարկերի մասին տեղեկություններ, որոնք հասանելի են ծառայության պայմանագրի կամ համաձայնագրի հիման վրա,

գ) տեղադրված հաղորդակցական սարքավորումների գտնվելու վայրի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հասանելի է ծառայության պայմանագրով կամ համաձայնագրով:

4. Սույն հոդվածով նախատեսված քննչական գործողության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 1432–14310 հոդվածների դրույթները։

(Ուժը կորցրած է ճանաչվել 136-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի այն նորմատիվային բովանդակությունը, որը բացառում է պաշտպանության կողմի կողմից համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման միջոցում պահվող տեղեկություն կամ փաստաթուղթ պահանջելու մասին վճիռ կայացնելու միջնորդությամբ դատարան դիմելը) – Վրաստանի Սահմանադրական դատարանի 2017 թվականի հունվարի 27-ի Որոշում №1/1/650,699 – կայք՝ 03.02.2017թ.

5. Սույն հոդվածով նախատեսված քննչական գործողության նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունն Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունն իրականացնում է ՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Վրաստանի օրենքին համապատասխան:

2010 թվականի սեպտեմբերի 24- ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք №2634 – կայք, 18.08.2014թ.

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2017 թվականի հունվարի 27-ի Որոշում №1/1/650,699 –կայք՝ 03.02.2017թ.

2021 թվականի դեկտեմբերի 30-ի Վրաստանի օրենք №1314 – կայք, 13.01.2022թ.

Հոդված 137. Ինտերնետ թրաֆիկի տվյալների ընթացիկ հավաքագրումը

1. Եթե գոյություն ունի հիմնավոր կասկած, որ անձը համակարգչային համակարգի միջոցով հանցավոր արարք է կատարում, դատախազն իրավունք ունի դատարանին միջնորդել՝ ըստ քննության վայրի, վճիռ արձակելու ինտերնետ տրաֆիկի տվյալների ընթացիկ հավաքագրման մասին, ինչով ծառայություն մատուցողը պարտավոր է համագործակցել հետաքննության հետ և օգնել նրան ընթացիկ ռեժիմում ինտերնետ թրաֆիկի այն տվյալների հավաքագրման կամ ձայնագրման մեջ, որոնք կապված են Վրաստանի տարածքում իրականացված և համակարգչային համակարգի միջոցով փոխանցված կոնկրետ հաղորդակցությունների հետ։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված միջնորդությունը պետք է նախատեսի ծառայություն մատուցողի տեխնիկական հնարավորությունները ինտերնետ տրաֆիկի տվյալների ընթացիկ հավաքագրման և ձայնագրման համար։ Ինտերնետ տրաֆիկի տվյալների ընթացիկ հավաքագրման և ձայնագրման ժամկետը չպետք է գերազանցի քրեական գործով ապացույցներ ձեռք բերելու համար պահանջվող ժամանակը:

3. Սույն հոդվածով նախատեսված քննչական գործողության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 1432–14310 հոդվածների դրույթները։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․ 328

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք №2634 – կայք, 18.08.2014թ.

Հոդված 138. Բովանդակային տվյալների ձեռքբերում

1. Եթե գոյություն ունի հիմնավոր ենթադրություն, որ անձը հանցավոր արարք է իրականացնում համակարգչային համակարգի օգտագործմամբ, ապա դատախազն իրավունք ունի միջնորդել դատարան՝ ըստ քննության վայրի, վճիռ արձակելու բովանդակային տվյալների ընթացիկ հավաքագրման մասին, որով ծառայություններ մատուցողը պարտավոր է համագործակցել հետաքննության հետ և օգնել նրան ընթացիկ ռեժիմում բովանդակային տվյալների հավաքագրման կամ ձայնագրման մեջ, որոնք կապված են Վրաստանի տարածքում իրականացված և համակարգչային համակարգի միջոցով փոխանցված կոնկրետ հաղորդակցությունների հետ։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված միջնորդությունը պետք է նախատեսի ծառայություններ մատուցողի տեխնիկական հնարավորությունները բովանդակային տվյալների ընթացիկ հավաքագրման և գրանցման համար: Բովանդակային տվյալների ընթացիկ հավաքագրման և գրանցման ժամկետը չպետք է գերազանցի քրեական գործով ապացույցներ ձեռք բերելու համար անհրաժեշտ ժամկետը:

3. Սույն հոդվածով նախատեսված քննչական գործողության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 1432–14310 հոդվածների դրույթները։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք №2634 – կայք, 18.08.2014թ.

Հոդված 1381. Համակարգչային տվյալներ կամ փաստաթուղթ ձեռք բերելը օտարերկրյա

պետությունից առանց իրավաբանական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդություն

ներկայացնելու

1. Դատախազն իրավասու է օտարերկրյա պետության (ծագման պետության) տարածքում գտնվող կամ գրանցված անձից ուղղակիորեն ստանալ այս անձի տիրապետության կամ/և վերահսկողության տակ առկա քրեական գործի համար կարևոր համակարգչային տվյալներ կամ փաստաթղթեր, եթե համակարգչային տվյալներ ու (կամ) փաստաթուղթ այս կարգով ձեռք բերելը թույլ է տրված համապատասխան միջազգային պայմանագրով, ծագման պետության օրենսդրությամբ և(կամ) այդ պետության հստակ ձևակերպված պրակտիկայով։ Դատախազի կողմից այդ լիազորությունից օգտվելիս չեն կիրառվում «Քրեական ոլորտում միջազգային համագործակցության մասին» Վրաստանի օրենքի II գլխով սահմանված կանոնները։

2. Թույլ չի տրվում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջը կատարելու նպատակով օտարերկրյա պետության տարածքում գտնվող կամ գրանցված անձին հարկադրել կամ այս պահանջը չկատարելու համար նրան ենթարկել Վրաստանի օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության։

3. Սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան համակարգչային տվյալներ կամ փաստաթուղթ ձեռք բերելիս դատախազը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով նախատեսված պահանջները:

4. Սույն հոդվածով սահմանված կարգով համակարգչային տվյալներ կամ փաստաթուղթ կարող են ձեռք բերել Վրաստանի գլխավոր դատախազի կողմից դրա համար լիազորված դատախազի և(կամ) դատախազության կառուցվածքային ստորաբաժանման կողմից։

2018 թվականի հուլիսի 20-ի Վրաստանի օրենք № 3157 – կայք, 06.08.2018թ.

Հոդված 139. (Հանվել է)

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․ 328

Հոդված 140. (Հանվել է)

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

Հոդված 141. (Հանվել է)

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․ 328

Հոդված 142. (Հանվել է)

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․ 328

Հոդված 143. (Հանվել է)

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․ 328

Գլուխ XVI1

Գաղտնի քննչական գործողություններ

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք №2634 – կայք, 18.08.2014թ.

Հոդված 1431. Գաղտնի քննչական գործողության տեսակները

1. Գաղտնի քննչական գործողության տեսակներն են.

ա) հեռախոսային կապի գաղտնալսումը և ձայնագրումը,

բ) տեղեկատվության հեռացումը և ամրագրումը կապի ալիքից (կապի միջոցներին, համակարգչային ցանցերին, լարային կապին և կայանային սարքավորումներին միացում), համակարգչային համակարգից (ինչպես ուղղակի, այնպես էլ հեռակա) և այդ նպատակով համակարգչային համակարգում համապատասխան ծրագրային միջոցների տեղադրում,

գ) աշխարհագրական դիրքի որոշում իրական ժամանակում,

դ) փոստային և հեռագրային առաքումների (բացառությամբ դիվանագիտական ​​փոստի) հսկողություն,

ե) գաղտնի տեսանկարահանում և(կամ) աուդիո ձայնագրում, ֆոտոնկարահանում,

զ) էլեկտրոնային հետևում տեխնիկական միջոցներով, որոնց օգտագործումը չի վնասում մարդու կյանքին, առողջությանը և շրջակա միջավայրին։

2. Թույլատրվում է միաժամանակ կատարել մի քանի գաղտնի քննչական գործողություններ։

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք №2634 – կայք, 18.08.2014թ.

2017 թվականի մարտի 22-ի Վրաստանի օրենք №476 – կայք, 27 մարտի 2017 թ.

Հոդված 1432. Գաղտնի քննչական գործողության իրականացման սկզբունքները

1. Գաղտնի քննչական գործողություն կարող է իրականացվել միայն սույն օրենսգրքի 1433 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով նախատեսված հանցագործության քննության ընթացքում:

2. Գաղտնի քննչական գործողությունը կատարվում է միայն այն դեպքում, եթե դրա անցկացումը նախատեսված է սույն օրենսգրքով, և դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում օրինական նպատակի հասնելու համար՝ ապահովելու ազգային անվտանգությունը կամ հասարակական անվտանգությունը, կանխելու անկարգությունները կամ հանցագործությունները, երկրի տնտեսական բարեկեցության շահերը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար։

3. Գաղտնի քննչական գործողությունն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում, եթե դրա իրականացումը հարուցված է հասարակական հրատապ անհրաժեշտությամբ, և դա օրինական նպատակին հասնելու համապատասխան և համաչափ միջոց է:

4. Գաղտնի քննչական գործողություն կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ այլ կերպ հետաքննության համար անհնար է էական նշանակություն ունեցող ապացույցներ ձեռք բերել կամ անհրաժեշտ է չարդարացված մեծ ջանքերի գործադրում։

5. Գաղտնի քննչական գործողության շրջանակը (ինտենսիվությունը) պետք է համաչափ լինի քննչական գործողության օրինական նպատակին։

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք №2634 – կայք, 18.08.2014թ.

Հոդված 1433. Գաղտնի քննչական գործողություն կատարելու կարգը

1. Գաղտնի քննչական գործողությունն անցկացվում է դատարանի վճռով։ Վճիռն ընդունում է դատախազի պատճառաբանված միջնորդությամբ՝ ըստ քննության վայրի, շրջանային (քաղաքային) դատարանի դատավորը, բացառությամբ սույն հոդվածի 17-րդ մասով նախատեսված դեպքի։

2. Դատախազի միջնորդության մեջ պետք է նշվեն այն հանգամանքները, որոնք հաստատում են, որ.

ա) հետաքննությունը սկսված է և(կամ) քրեական հետապնդումն իրականացվում է դիտավորությամբ ծանր և(կամ) առանձնապես ծանր հանցագործության կամ Վրաստանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով և գլուխներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար. 134-րդ հոդված, 139-րդ հոդվածի 2-րդ մաս, 143-րդ հոդվածի 1-ին մաս, 1433 հոդվածի 1-ին մաս, 180-րդ հոդվածի 1-ին մաս, 181-րդ հոդվածի 1-ին մաս, 186 հոդվածի 2-րդ մաս, 187-րդ հոդվածի 2-րդ մաս, 198-րդ հոդվածի 1-ին մաս, 210-րդ հոդվածի 1-ին մաս, 253-րդ հոդվածի 1-ին մաս, 254-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր, 2594 հոդված, 284-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր, 285 հոդվածի 1-ին մաս, 286-րդ հոդվածի 1-ին−3-րդ մասեր, 2861 հոդվածի 1-ին մաս, 2862 հոդվածի 1-ին մաս, 287-րդ հոդված, 288-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր, հոդվածներ 289-րդ, 290-րդ և 292-րդ–302-րդ հոդվածներ, 303-րդ հոդվածի 1-ին−3-րդ մասեր, 304-րդ հոդվածի 1-ին մաս, 305-րդ−3061 հոդվածներ, 318-րդ հոդվածի 1-ին մաս, 3221 հոդված, XXXIX գլուխ, 3442 հոդվածի 1-ին մաս,

բ) կա հիմնավորված ենթադրություն, որ այն անձը, ում նկատմամբ պետք է իրականացվի գաղտնի քննչական գործողություն, կատարել է սույն մասի «ա» ենթակետով նախատեսված որևէ հանցագործություն («հանցագործության հետ անմիջականորեն առնչություն ունեցող անձ»), կամ անձը ստանում կամ փոխանցում է հանցագործության հետ ուղղակիորեն առնչություն ունեցող անձի համար հատկացված կամ նրանից բխող տեղեկությունը, կամ հանցագործության հետ ուղղակիորեն կապի մեջ գտնվող անձն օգտագործում է անձի հաղորդակցման միջոցները,

գ) գաղտնի քննչական գործողության անցկացումը հարուցված է անհետաձգելի հանրային անհրաժեշտությամբ և ժողովրդավարական հասարակությունում օրինական նպատակի հասնելու համար է՝ ազգային անվտանգությունը կամ հանրային անվտանգությունն ապահովելու, անկարգությունները կամ հանցագործության կատարումը կանխելու, երկրի տնտեսական բարեկեցության շահերը և այլ անձանց իրավունքներն ու և ազատությունները պաշտպանելու համար պարտադիր, դրան հասնելու համար պատշաճ և համաչափ միջոց,

դ) պահանջված գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք կբերվի հետաքննության համար էական նշանակություն ունեցող այն տեղեկությունը, որը հնարավոր չէ ձեռք բերել այլ միջոցով կամ պահանջում է անհիմն մեծ ջանքեր։

3. Դատախազի միջնորդության մեջ պետք է արտացոլվի տեղեկություն այն քննչական գործողության մասին (այսպիսինի առկայության դեպքում), որը կատարվել է մինչև միջնորդությունը ներկայացնելը սույն օրենսգրքով սահմանված կարգով, և որով չեն հասել նախանշված նպատակին։

4. Համապատասխան լիազորություն ունեցող պետական ​​մարմինը.

ա) սույն օրենսգրքի 1431 հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով նախատեսված գաղտնի քննչական գործողության իրականացումն ապահովելու նպատակով Վրաստանի իրավազորության տարածման տարածքում, պարտավոր է կիրառել իրական ժամանակում հաղորդակցություն ստանալու ստացիոնար կամ կիսաստացիոնար տեխնիկական հնարավորություն,

բ) սույն օրենսգրքի 1431 հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով նախատեսված գաղտնի քննչական գործողության իրականացումն ապահովելու նպատակով Վրաստանի իրավազորության տարածման տարածքում, պարտավոր է կիրառել իրական ժամանակում հաղորդակցություն ստանալու ստացիոնար, կիսաստացիոնար կամ ոչ ստացիոնար տեխնիկական միջոցներ։

գ) սույն օրենսգրքի 1431 հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետով նախատեսված գաղտնի քննչական գործողության իրականացումն ապահովելու նպատակով իրավասու է օգտագործել իրական ժամանակում աշխարհագրական տեղաբաշխումը որոշող ստացիոնար և(կամ) ոչ ստացիոնար տեխնիկական հնարավորություն։

5. Դատավորը դատախազի միջնորդության և դրա հիմնավորման համար անհրաժեշտ կից նյութը դատարան ներկայացնելուց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում քննում է միջնորդությունը՝ սույն գլխով և սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով սահմանված կարգով: Դատավորը կարող է միջնորդությունը քննել առանց բանավոր լսումների։ Դատավորը միջնորդությունը քննում է բանավոր լսումով, դատախազի մասնակցությամբ դռնփակ դատական ​​նիստում և վճռով կայացնում որոշում գաղտնի քննչական գործողություն կատարելու թույլտվություն տալու կամ դրա իրականացման թույլտվություն տալը մերժելու մասին։ Վճիռը կազմվում է 4 օրինակից, որոնցից մեկը մնում է դատարանում, երկուսը հանձնվում է միջնորդություն ներկայացնող դատախազին կամ համապատասխան քննչական մարմնի լիազոր ներկայացուցչին, որոնցից մեկը փոխանցվում է համապատասխան լիազորված պետական ​​մարմին, իսկ մեկ վճիռը, որը պարունակում է միայն վավերապայմանները և որոշման մասը, դատարանի կողմից փոխանցվում է Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը։ Դատավորի վճռի օրինակները համապատասխան իրավասու պետական մարմնին և Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը ներկայացվում են վճիռը կայացնելուն պես, անհապաղ, բայց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում՝ նյութական (փաստաթղթային) տեսքով։

51. Սույն օրենսգրքի 1431 հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով նախատեսված գաղտնի քննչական գործողություն կատարելու թույլտվություն տալու մասին դատավորի վճիռը, որը պարունակում է միայն վավերապայմաններ և որոշման մասը, Գործակալության կողմից այն ստանալուն պես փոխանցվում է Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը էլեկտրոնային օրինակի տեսքով, վերահսկման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Դատավորի վճռի էլեկտրոնային օրինակի՝ Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը ծրագրային տրամադրումը հաստատելուն պես Գործակալությունը սկսում է սույն օրենսգրքի 1431 հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը: Սույն մասով նախատեսված էլեկտրոնային օրինակի տրամադրման կարգը գործում է ստացիոնար տեխնիկական հնարավորության օգտագործման դեպքում:

52. Եթե համապատասխան իրավասություն ունեցող պետական ​​մարմնին ներկայացված գաղտնի քննչական գործողության թույլտվություն տալու մասին դատավորի վճիռը պարունակում է անորոշություն կամ անճշտություն, համապատասխան իրավասու պետական ​​մարմինն անհապաղ այդ մասին տեղեկացնում է դատախազին կամ համապատասխան քննչական մարմնի լիազոր ներկայացուցչին:

53. Վճիռ կայացնող դատարանը դատախազի գրավոր դիմումի հիման վրա դիմումն ստանալուց հետո 12 ժամվա ընթացքում կամ իր նախաձեռնությամբ ապահովում է դատավորի վճռում առկա անորոշության-անճշտության վերացում՝ համաձայն սույն օրենսգրքի 287-րդ հոդվածով նախատեսված կարգի։

54. Եթե Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը էլեկտրոնային եղանակով և նյութական (փաստաթղթային) ձևով ներկայացված գաղտնի քննչական գործողություն անցկացնելու թույլտվություն տալու մասին դատավորի վճռի վավերապայմաններում կամ/և որոշման մասում տվյալը կամ վավերապայմանը միմյանց չեն համընկնում, ապա Անձնական տվյալների պաշտպանության ծառայության ղեկավարը այդ մասին էլեկտրոնային համակարգի միջոցով տեղեկացնում է Գործակալությանը, որն իր հերթին նշվածի մասին անհապաղ տեղեկացնում է դատախազին կամ համապատասխան քննչական մարմնի իրավասու ներկայացուցչին։

55. Եթե Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը էլեկտրոնային եղանակով և(կամ) նյութական (փաստաթղթային) տեսքով ներկայացված գաղտնի քննչական գործողություն իրականացնելու թույլտվություն տալու մասին դատավորի վճռի վավերապայմանները և(կամ) որոշման մասը պարունակում են անորոշություն-անճշտություն, Անձնական տվյալների պաշտպանության ծառայության պետը այդ մասին էլեկտրոնային համակարգի միջոցով տեղեկացնում է Գործակալությանը, որն իր հերթին անհապաղ տեղեկացնում է դատախազին և(կամ) համապատասխան քննչական մարմնի իրավասու ներկայացուցչին։

56. Սույն հոդվածի 54 և 55 մասով նախատեսված տեղեկությունները ստանալուն պես դատախազը գրավոր դիմում է վճիռը կայացնող դատարան, որը դիմումը ստանալուց հետո 12 ժամվա ընթացքում ապահովում է դատավորի վճռի մեջ առկա անորոշության-անճշտության վերացում սույն օրենսգրքի 287-րդ հոդվածով սահմանված կարգով։ Դատարանը պարտավոր է ապահովել դատավորի վճռի մեջ առկա անորոշություն-անճշտությունը վերացնելուց հետո 24 ժամվա ընթացքում այս վճիռը փոխանցել Անձնական տվյալների պաշտպանության ծառայություն։

57. (Հանվել է՝ 30.12.2021, №1314)։

58. (Հանվել է՝ 30.12.2021, №1314)։

59. (Հանվել է՝ 30.12.2021, №1314)։

510. (Հանվել է՝ 30.12.2021, №1314)։

6. Անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում, երբ հետաձգումը կարող է հանգեցնել գործին (հետաքննության) առնչվող փաստական ​​տվյալների ոչնչացման կամ անհնարին դարձնել նման տվյալների ձեռքբերումը, գաղտնի քննչական գործողությունը կարող է իրականացվել/սկսվել առանց դատավորի վճռի՝ դատախազի պատճառաբանված որոշումով։ Դատախազի որոշումը պետք է պարունակի համապատասխան վավերապայմաններ (որոշման կազմման ամսաթիվը և վայրը, հղում Վրաստանի Քրեական օրենսգրքի այն հոդվածին, որով ընթանում է հետաքննությունը, դատախազի անունը և ազգանունը, ստորագրությունը, գաղտնիությունն արտացոլող գրիֆը, կնիք), իսկ որոշման մասը պետք է ներառի ցուցում գաղտնի քննչական գործողության օբյեկտի/օբյեկտների, ինչպես նաև իրականացվելիք գաղտնի քննչական գործողության տեսակի մասին և պետք է սահմանի գործողության իրականացման ժամկետը (նշելով մեկնարկի և ավարտի ամսաթվերը և ժամը), որը չպետք է գերազանցի 48 ժամը։ Սույն օրենսգրքի 1431 հոդվածի 1-ին մասի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված որևէ գաղտնի քննչական գործողություն կատարելու դեպքում որոշման ռեզոլյուցիոն մասը պետք է պարունակի նաև ցուցում գաղտնի հետաքննության օբյեկտի/օբյեկտների տեխնիկական նույնականացուցիչի/ նույնականացուցիչների առնվազն մեկ համապատասխան տվյալի մասին։ Դատախազը պարտավոր է գաղտնի քննչական գործողության որոշման մեջ նշված սկսելու ժամանակից ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում դիմել այն շրջանային (քաղաքային) դատարան, որի գործողության տարածքում անցկացվել/անցկացվում է նշված գաղտնի քննչական գործողությունը, կամ ըստ քննության վայրի դատարանի միջնորդությամբ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում կատարված/ընթացիկ գաղտնի քննչական գործողությունը օրինական ճանաչելու մասին։ Դատախազը միջնորդության մեջ պետք է հիմնավորի ինչպես սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքների, այնպես էլ այն հանգամանքների առկայությունը, որոնք պայմանավորել են գաղտնի քննչական գործողությունն առանց դատավորի վճռի, անհետաձգելի անցկացում/սկսում։ Դատավորը դատախազի միջնորդությունը քննում է դատարան այն ներկայացնելուց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով։ Միջնորդության քննության ժամանակ դատավորը ստուգում է, թե արդյոք կատարված/ընթացիկ գաղտնի քննչական գործողությունը համապատասխանում է սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին, անհրաժեշտ էր արդյոք նշված գաղտնի քննչական գործողությունն անհետաձգելիորեն անցկացնել/սկսել, և վճռով կայացնում է հետևյալ որոշումներից մեկը․

ա) իրականացրած գաղտնի քննչական գործողությունն օրինական ճանաչելու մասին,

բ) ընթացիկ գաղտնի քննչական գործողությունն օրինական ճանաչելու և դրա իրականացման ժամկետը 48 ժամից ոչ ավելի երկարաձգելու մասին։ Այդ ժամկետը հաշվարկվում է դատախազի որոշման մեջ նշված գաղտնի քննչական գործողությունն սկսելու պահից,

գ) կատարված/ընթացող գաղտնի քննչական գործողության ապօրինի ճանաչման, դրա դադարեցման, արդյունքները չեղարկելու և դրա արդյունքում ձեռք բերված նյութի/ տեղեկության ոչնչացոման մասին։

61. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշման կայացման համար դատավորը կարող է լիազոր մարմնից գրավոր պահանջել հարցման պահին ձեռք բերված նյութի էլեկտրոնային օրինակը: Դատավորը նյութը ուսումնասիրելուց հետո ապահովում է դրա ոչնչացումը սահմանված կարգով։

62. Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում գաղտնի քննչական գործողություն կատարելու մասին դատախազի որոշումը, որը պարունակում է միայն վավերապայմանները և որոշման մի մասը, գաղտնի քննչական գործողության որոշման մեջ նշված սկսելու ժամանակից ոչ ուշ, քան 12 ժամում դատախազը կամ դատախազի առաջադրանքով քննիչը նյութական (փաստաթղթային) տեսքով ներկայացնում է Անհատական տվյալների պաշտպանության ծառայությանը։ Սույն օրենսգրքի 1431 հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով նախատեսված գաղտնի քննչական գործողություն կատարելու մասին դատախազի որոշումը, որը պարունակում է միայն վավերապայմաններ և որոշման մաս, Գործակալության կողմից այն ստանալուն պես տրամադրվում է Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանն էլեկտրոնային օրինակի տեսքով, վերահսկման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Դատախազի որոշման էլեկտրոնային օրինակի ծրագրային տրամադրումը հաստատելուն պես Գործակալությունն սկսում է սույն օրենսգրքի 1431 հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը: Սույն մասով նախատեսված էլեկտրոնային օրինակի առաքման կարգը գործում է այն դեպքում, երբ կիրառվում է ստացիոնար տեխնիկական հնարավորություն։

63. Եթե համապատասխան իրավասություն ունեցող պետական ​​մարմնին ներկայացված անհետաձգելի անհրաժեշտության դեպքում գաղտնի քննչական գործողության անցկացման մասին դատախազի որոշումը պարունակում է անորոշություն-անճշտություն, համապատասխան իրավասու պետական ​​մարմինն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատախազին կամ համապատասխան քննչական մարմնի լիազոր ներկայացուցչին: Դատախազն ապահովում է որոշման մեջ առկա անորոշության-անճշտության վերացում։

64. (Հանվել է՝ 30.12.2021, №1314)։

7. Գաղտնի քննչական գործողությունն օրինական/անօրինական ճանաչելու մասին դատավորի վճիռը կազմվում է 4 օրինակից, որոնցից մեկը մնում է դատարանում, երկուսը հանձնվում է միջնորդություն ներկայացնող դատախազին կամ համապատասխան քննչական մարմնի լիազոր ներկայացուցչին, որոնցից մեկը փոխանցվում է համապատասխան լիազորություն ունեցող պետական մարմնին և մեկ վճիռը, որը ներառում է միայն վավերապայմաններ և որոշման մաս, դատարանի կողմից փոխանցվում է Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը։ Դատավորի վճռի օրինակները համապատասխան իրավասություն ունեցող պետական ​​մարմնին և Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը ներկայացվում են վճիռը կայացնելուն պես, անհապաղ, բայց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, նյութական (փաստաթղթային) տեսքով։

8. Եթե մեղադրանքի կողմը անհրաժեշտ չի համարում անհետաձգելի անհրաժեշտության ժամանակ գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված տեղեկությունները օգտագործել որպես ապացույց, նա այս գաղտնի քննչական գործողությունը օրինական ճանաչելու մասին, այն սկսվելուց ոչ ուշ, քան 24 ժամում, միջնորդությամբ պետք է դիմի ​​շրջանային (քաղաքային) դատարան, որի գործողության տարածքում իրականացվել է տվյալ քննչական գործողությունը, կամ դատարան՝ ըստ հետաքննության վայրի։ Դատարանի կողմից համապատասխան վճիռ կայացնելուց հետո գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված տեղեկությունները անհապաղ պետք է ոչնչացվեն սույն օրենսգրքի 1438 հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:

9. Եթե գաղտնի քննչական գործողությամբ բացահայտվում են այլ հանցագործության նշաններ, որոնց մասին չի ընթանում հետաքննություն, այդ գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված տեղեկությունը հիմք է հանդիսանում մեկ այլ քրեական գործով հետաքննություն սկսելու համար, իսկ այդ նոր գործով թույլատրելի ապացույցները ճանաչելու հարցը կլուծվի սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով, առանց գաղտնի քննչական գործողության համար սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հանգամանքների նախատեսման։

10. Գաղտնի քննչական գործողություն կատարելու թույլտվություն տալու մասին կամ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում առանց դատավորի որոշման անցկացված/ ընթացող գաղտնի քննչական գործողությունը օրինական ճանաչելու մասին վճռի մեջ դատավորը պետք է հիմնավորի սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքների առկայությունը և գաղտնի քննչական գործողությունն առանց դատավորի վճռի, անհետաձգելի անցկացման/սկսելու անհրաժեշտությունը։ Դատավորի վճիռը պետք է պարունակի համապատասխան վավերապայմաններ (վճռի համարը, կազմման ամսաթիվը և վայրը, դատավորի անունը, ստորագրությունը, գաղտնիությունը նշող գրիֆը, կնիք):

Դատավորի որոշման ռեզոլյուցիոն մասում պետք է նշվի.

ա) դատավորին միջնորդություն ներկայացրած անձը,

բ) քրեական գործի համարը, որով պետք է անցկացվի, անցկացվել է կամ անցկացվում է գաղտնի քննչական գործողությունը,

գ) գաղտնի քննչական գործողության անցկացման կամ իրականացված/ընթացող գաղտնի քննչական գործողության օրինական ճանաչելու մասին կարգադրություն, որում հստակ պետք է նշված լինի, թե ինչ տեսակի գաղտնի քննչական գործողության իրականացում է թույլատրվում, կամ որ գաղտնի քննչական գործողությունն է օրինական ճանաչված,

դ) ժամանակի որ պահին (նշելով սկզբի և ավարտի ամսաթվերը և ժամը) պետք է իրականացվի կամ իրականացվել է գաղտնի քննչական գործողությունը,

ե) գաղտնի քննչական գործողության օբյեկտը/օբյեկտները,

զ) սույն օրենսգրքի 1431 հոդվածի 1-ին մասի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված որևէ գաղտնի քննչական գործողություն կատարելու դեպքում՝ գաղտնի քննչական գործողության օբյեկտի/օբյեկտների տեխնիկական նույնականացուցիչի/նույնականացուցիչների առնվազն մեկ համապատասխան տվյալ, որի/որոնց վերահսկողություն պետք է իրականացվի գաղտնի քննչական գործողության շրջանակներում,

է) անհրաժեշտության դեպքում՝ գաղտնի քննչական գործողության անցկացման վայրը,

ը) անհրաժեշտության դեպքում՝ ում նկատմամբ է կիրառվում գաղտնի քննչական գործողությունը,

թ) համապատասխան լիազորություններ ունեցող պետական ​​մարմինը, որը պետք է կատարի գաղտնի քննչական գործողությունը,

ժ) լիազորված քննչական մարմինը, որին պետք է ծանոթանացվի և հանձնվի գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված նյութը,

ժա) գաղտնի քննչական գործողությունը շարունակելու դեպքում՝ այն որոշման վավերապայմանները, որոնց հիման վրա կատարվում է գաղտնի քննչական գործողությունը,

ժբ) գաղտնի քննչական գործողություն կատարելու համար անհրաժեշտ այլ տվյալներ։

11. Գաղտնի քննչական գործողություն կատարելու թույլտվություն տալը մերժելու կամ անցկացված/ընթացիկ գաղտնի քննչական գործողությունը օրինական ճանաչելուց հրաժարվելու մասին դատավորի վճիռի մեջ պետք է նշվի, որ ներկայացված միջնորդությամբ չի հաստատվում սույն օրենքի 2-րդ մասով նախատեսված հանգամանքների առկայությունը և գաղտնի քննչական գործողությունն առանց դատավորի վճռի, անհետաձգելի անցկացման/ սկսելու անհրաժեշտությունը։ Դատավորի որոշման մեջ պետք է նշվեն․ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված վավերապայմանները, անձը, որը դատավորին դիմել է միջնորդությամբ, դատավորի որոշումը գաղտնի քննչական գործողության թույլտվություն տալը մերժելու կամ անցկացված/ընթացիկ գաղտնի քննչական գործողությունը օրինական ճանաչելը մերժելու և դրա հետևանքով ձեռք բերված նյութը ոչնչացնելու մասին։

12. Գաղտնի քննչական գործողություն կատարելու մասին դատավորի վճիռը կայացվում է այն ժամկետով, որ անհրաժեշտ է հետաքննության նպատակին հասնելու համար, բայց ոչ ավելի, քան 1 ամսով։ Եթե ​​այդ ժամկետը բավարար չէ, ապա դատախազի մոտիվացված միջնորդությամբ դատավորի կողմից այն կարող է երկարաձգվել սույն գլխով սահմանված կարգով, 2 ամսից ոչ ավելի ժամկետով։ Դատախազի միջնորդության մեջ պետք է արտացոլվեն տեղեկություններ գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված տվյալների մասին և նշվի, թե ինչու չի հաջողվել ձեռք բերել հետաքննության համար բավարար տվյալներ։ Վրաստանի գլխավոր դատախազի միջնորդությամբ գաղտնի քննչական գործողության անցկացման ժամկետը կարող է կրկին երկարաձգվել՝ ոչ ավելի, քան 3 ամսով։ Գաղտնի քննչական գործողությունների կատարման ժամկետի հետագա երկարաձգում չի թույլատրվում։

13. Գաղտնի քննչական գործողության վերաբերյալ վճիռը հրապարակավ չի հայտարարվում։ Դատավորի վճիռն ուժը կորցնում է այն ընդունելուց 30 օր անցնելուց հետո, եթե այդ ժամկետում գաղտնի քննչական գործողություն չի սկսվել։

14. Անձը, որին տվյալ գործով վարույթի ընթացքում հայտնի է դարձել իր նկատմամբ գաղտնի քննչական գործողություն անցկացնելու մասին, կարող է գաղտնի քննչական գործողության վերաբերյալ վճիռը մեկ անգամ բողոքարկել համապատասխան վերաքննիչ դատարանի քննչական կոլեգիա՝ նշված տեղեկությունը և վճռի բողոքարկման իրավունքի մասին պարզաբանում ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում։ Վերաքննիչ դատարանի կողմից բողոքարկված վճռի չեղարկումը և կատարված գաղտնի քննչական գործողությունն անօրինական ճանաչելը հիմք է ստեղծում այս գործողության արդյունքում ձեռք բերված տեղեկությունը սույն օրենսգրքով սահմանված կարգով անթույլատրելի ապացույց ճանաչելու համար։ Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի վերաբերյալ կայացված որոշումը կարող է հիմք հանդիսանալ սույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջի՝ անձնական կյանքի մասին տեղեկություններ/անձնական տվյալներ ապօրինի ձեռք բերելով, պահելով կամ բացահայտելով անձին պատճառված վնասի հատուցման համար։

15. Անձը, որին տվյալ գործով վարույթն ավարտվելուց հետո հայտնի է դարձել իր նկատմամբ գաղտնի քննչական գործողություն անցկացնելու մասին, կարող է գաղտնի քննչական գործողության վերաբերյալ վճիռը մեկ անգամ բողոքարկել համապատասխան վերաքննիչ դատարանի համապատասխան կոլեգիա, նշված տեղեկության և վճռի մասին բողոքարկման իրավունքի մասին պարզաբանում ստանալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում։ Վերաքննիչ դատարանի կողմից գաղտնի քննչական գործողությունն անօրինական ճանաչելը կարող է համարվել սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի «ը» ենթակետով նախատեսված նոր բացահայտված հանգամանք` դատավճիռը վերանայելու համար, եթե այդ գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված ապացույցները հիմք են հանդիսացել դատավճռին։ Բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը կարող է հիմք հանդիսանալ սույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջին ՝ անձի կողմից ապօրինի կերպով իր անձնական կյանքի մասին տվյալներ/անձնական տվյալների ապօրինի ձեռքբերմամբ, պահելով կամ բացահայտելով հասցված վնասի փոխհատուցման վերաբերյալ։

16. Սույն հոդվածի 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված բողոքում պետք է նշվի գաղտնի քննչական գործողություն կատարելու համար սույն գլխով սահմանված կարգի խախտման մասին։ Բողոքը կներկայացվի վճիռ կայացնող դատարան։ Վերաքննիչ դատարանի քննչական կոլեգիան բողոքը քննում է այն ներկայացնելուց ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում։ Վերաքննիչ դատարանը ծանուցագրի միջոցով կապահովի դիմումատուի և մեղադրանքի կողմի մասնակցությունը բողոքի քննությանը։ Նրանց չներկայանալը չի ​​խոչընդոտում բողոքի քննումը։ Բողոքի վերաբերյալ կայացված որոշումը հայտարարվում է հրապարակային և պահանջելու դեպքում փոխանցվում է բողոքաբերին և մեղադրանքի կողմին։

17. Պետական-քաղաքական պաշտոնյայի, դատավորի և անձեռնմխելիություն ունեցող անձի նկատմամբ գաղտնի քննչական գործողություն կարող է իրականացվել Վրաստանի Գերագույն դատարանի դատավորի վճռով՝ Վրաստանի գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի մոտիվացված միջնորդության հիման վրա։

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք №2634 – կայք, 18.08.2014թ.

2014 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի օրենք № 2870 – կայք, 30.11.2014թ.

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2016 թվականի ապրիլի 14-ի Որոշում №1/1/625,640 – կայք, 22.04.2016թ.

2017 թվականի մարտի 22-ի Վրաստանի օրենք №476 – կայք, 27 մարտի 2017 թ.

2017 թվականի հունիսի 1-ի Վրաստանի օրենք №911 – կայք, 21.06.2017թ.

2018 թվականի մայիսի 17-ի Վրաստանի օրենք №2355 – կայք, 29.05.2018թ.

2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք №3276 – կայք, 09.08.2018թ.

2018 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի օրենք №3814 – կայք, 13.12.2018թ.

2019 թվականի ապրիլի 17-ի Վրաստանի օրենք №4512 – կայք, 22.04.2019թ.

2019 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 4604 – կայք, 08.05.2019թ.

2019 թվականի մայիսի 29-ի Վրաստանի օրենք №4620 – կայք, 03.06.2019թ.

2020 թվականի հուլիսի 13-ի Վրաստանի օրենք № 6755 – կայք, 20.07.2020թ.

2021 թվականի ապրիլի 27-ի Վրաստանի օրենք № 461 – կայք, 04.05.2021թ.

2021 թվականի դեկտեմբերի 30-ի Վրաստանի օրենք №1314 – կայք, 13.01.2022թ.

Հոդված 1434. Գաղտնի քննչական գործողությունների իրականացումը, հսկողությունը և

վերահսկողությունը

1. Գաղտնի քննչական գործողությունն իրականացնում է համապատասխան լիազորություն ունեցող մարմինը սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Գաղտնի քննչական գործողության հսկողությունն ու վերահսկողությունն իրականացնում է Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Վրաստանի օրենքին համապատասխան:

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք №2634 – կայք, 18.08.2014թ.

2014 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի օրենք № 2870 – կայք, 30.11.2014թ.

2017 թվականի մարտի 22-ի Վրաստանի օրենք №476 – կայք, 27 մարտի 2017 թ.

2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք №3276 – կայք, 09.08.2018թ.

2019 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 4604 – կայք, 08.05.2019թ.

2021 թվականի դեկտեմբերի 30-ի Վրաստանի օրենք №1314 – կայք, 13.01.2022թ.

Հոդված 1435. Գաղտնի քննչական գործողություն իրականացնող մարմնի կողմից

տեղեկությունը պահելու և գրանցելու պարտավորությունը

1. Գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված տեղեկության պատշաճ պաշտպանության համար պատասխանատու են գաղտնի քննչական գործողություն իրականացնող մարմինը և համապատասխան քննչական մարմինը։

2. Գաղտնի քննչական գործողությունն իրականացնող մարմինը պետք է գրանցի գաղտնի քննչական գործողության անցկացման հետ կապված հետևյալ տվյալները. գաղտնի քննչական գործողության տեսակը, գաղտնի քննչական գործողությունը սկսելու և ավարտելու ժամանակը, գաղտնի քննչական գործողության օբյեկտը, սույն օրենսգրքի 1431 հոդվածի առաջին մասի «ա»–«գ» ենթակետերով նախատեսված գաղտնի քննչական գործողություն կատարելիս՝ գաղտնի քննչական գործողության օբյեկտի տեխնիկական նույնականացուցիչը, դատավորի վճռի և(կամ) դատախազի մոտիվացված որոշման վավերապայմանները։

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք №2634 – կայք, 18.08.2014թ.

2014 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի օրենք № 2870 – կայք, 30.11.2014թ.

2017 թվականի մարտի 22-ի Վրաստանի օրենք №476 – կայք, 27 մարտի 2017թ.

Հոդված 1436. Գաղտնի քննչական գործողության ընդհատումը և կասեցումը

1. Գաղտնի քննչական գործողությունն ընդհատելու մասին որոշումը կայացնում է դատախազը` քննիչի դիմելու հիման վրա կամ իր նախաձեռնությամբ: Դատախազը պարտավոր է գաղտնի քննչական գործողությունը ընդհատելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ անհապաղ տեղեկացնել համապատասխան լիազորություն ունեցող պետական ​​մարմնին, որը տվյալ որոշումը ստանալուն պես կասեցնում է գաղտնի քննչական գործողությունը։

2. Գաղտնի քննչական գործողությունը կկասեցվի, եթե.

ա) կկատարվի գաղտնի քննչական գործողության մասին վճռով նախատեսված կոնկրետ խնդիրը,

բ) կորոշվեն հանգամանքներ, որոնք ապացուցում են, որ գաղտնի քննչական գործողության մասին վճռով նախատեսված կոնկրետ խնդրի կատարումն օբյեկտիվորեն անհնար է, կամ գաղտնի քննչական գործողության կատարումն այլևս էական չէ հետաքննության համար։

գ) կդադարեցվի հետաքննությունը և(կամ) քրեական հետապնդումը,

դ) թաքնված քննչական գործողություն իրականացնելու համար այլևս չկա իրավական հիմք։

3. Եթե գաղտնի քննչական գործողության կատարման ժամկետը լրացել է կամ գաղտնի քննչական գործողության կասեցման օրվանից հետո՝ 3 օրվա ընթացքում չի վերացվել դրա կասեցման հիմքը, ապա այս մասում նշված ժամկետն անցնելուն պես համապատասխան լիազորություն ունեցող պետական մարմինը դադարեցնում է գաղտնի քննչական գործողությունը։

4. Եթե դատարանն ապօրինի է ճանաչել անհետաձգելի անհրաժեշտության դեպքում սկսված գաղտնի քննչական գործողությունը կամ սպառվել է անհետաձգելի անհրաժեշտության դեպքում սկսված գաղտնի քննչական գործողություն կատարելու մասին որոշման մեջ նշված 48-ժամյա ժամկետը, ապա համապատասխան լիազորություն ունեցող պետական մարմինը դատական վճիռը ստանալուն պես անհապաղ կամ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում սկսված գաղտնի քննչական գործողության իրականացման 48- ժամյա ժամկետը սպառվելուն պես կասեցնում է սկսված գաղտնի քննչական գործողությունը։

5. Գաղտնի քննչական գործողությունը կարող է կասեցնել Անձնական տվյալների պաշտպանության ծառայության ղեկավարը էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով եթե.

ա) նրան սույն օրենսգրքի 1433 հոդվածի 51 մասով սահմանված կարգով չի տրամադրվել 1431 հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով նախատեսված Գաղտնի քննչական գործողության կատարման թույլտվություն տալու մասին դատավորի վճռի էլեկտրոնային օրինակը, որը պարունակում է միայն վավերապայմանները և որոշման մասը,

բ) նրան սույն օրենսգրքի 1433 հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով նախատեսված կարգով նյութական (փաստաթղթային) տեսքով չի տրամադրվել սույն օրենսգրքի 1431 հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով նախատեսված գաղտնի քննչական գործողության անցկացման թույլտվություն տալու մասին դատավորի վճռի էլեկտրոնային օրինակը, որը պարունակում է միայն վավերապայմանները և որոշման մասը։

գ) նրան սույն օրենսգրքի 1433 հոդվածի 62 մասով սահմանված կարգով չի տրամադրվել դատախազի որոշման էլեկտրոնային պատճենը, որը պարունակում է միայն վավերապայմանները և որոշման մասը,

դ) նրան սույն օրենսգրքի 1433 հոդվածի 62 մասով սահմանված կարգով նյութական (փաստաթղթային) տեսքով չի տրամադրվել անհետաձգելի անհրաժեշտության դեպքում սույն օրենքի 1431 հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով նախատեսված գաղտնի քննչական գործողություն իրականացնելու մասին դատախազի որոշումը, որը ներառում է միայն վավերապայմանները և որոշման մասը,

ե) էլեկտրոնային համակարգի միջոցով կամ նյութական (փաստաթղթային) տեսքով իրեն ներկայացված դատախազի որոշման վավերապայմանները և(կամ) ռեզոլյուցիոն մասը պարունակում են անորոշություն-անճշտություն,

զ) էլեկտրոնային համակարգի միջոցով իրեն ներկայացված դատախազի որոշման էլեկտրոնային օրինակի վավերապայմաններում ու որոշման մասում և նյութական (փաստաթղթային) տեսքով ներկայացված դատախազի որոշման վավերապայմանների և ռեզոլյուցիոն մասում չեն համընկնում սույն օրենսգրքի 1433 հոդվածի 6-րդ մասով նախատեսված տվյալները։

51. (Հանվել է՝ 30.12.2021, №1314)։

52. (Հանվել է՝ 30.12.2021, №1314)։

53. (Հանվել է՝ 30.12.2021, №1314)։

54. (Հանվել է՝ 30.12.2021, №1314)։

55. (Հանվել է՝ 30.12.2021, №1314)։

56. (Հանվել է՝ 30.12.2021, №1314)։

57. (հանվել է՝ 30.12.2021, №1314)։

58. (Հանվել է՝ 30.12.2021, №1314)։

59. (Հանվել է՝ 30.12.2021, №1314)։

510. (հանվել է՝ 30.12.2021, №1314)։

6. Ընթացիկ գաղտնի քննչական գործողությունը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքով կասեցնելու դեպքում Գործակալությունը դրա կասեցման մասին անհապաղ տեղեկացնում է համապատասխան դատախազին կամ համապատասխան քննչական մարմնի լիազոր ներկայացուցչին:

7. Ընթացիկ գաղտնի քննչական գործողությունը սույն հոդվածի 5-րդ մասի «ա» կամ «գ» ենթակետերով նախատեսված հիմքերով կասեցման դեպքում նրա կասեցման հիմքերի վերացումը, մասնավորապես՝ Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը դատավորի վճռի էլեկտրոնային պատճենի ներկայացումը, որը պարունակում է միայն վավերապայմաններ և որոշման մասը, կամ դատախազի որոշման էլեկտրոնային օրինակի ներկայացումը, որը պարունակում է միայն վավերապայմանները և որոշման մասը, ապահովում է Գործակալությունը:

8. Ընթացիկ գաղտնի քննչական գործողությունը սույն հոդվածի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հիմքով կասեցման դեպքում, դրա կասեցման հիմքերի վերացումը, մասնավորապես՝ Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը դատավորի վճռի օրինակը նյութական (փաստաթղթային) տեսքով ներկայացնելը, որը պարունակում է միայն վավերապայմաններ և որոշման մասը, ապահովում է դատարանը:

9. Ընթացիկ գաղտնի քննչական գործողությունը սույն հոդվածի 5-րդ մասի «դ» ենթակետով նախատեսված հիմքով կասեցնելու դեպքում դրա կասեցման հիմքերը վերացնելը, մասնավորապես՝ Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը դատախազի որոշման նյութական (փաստաթղթային) տեսքով ներկայացնելը, որը պարունակում է միայն վավերապայմաններ և որոշման մասը, ապահովում է դատախազը կամ համապատասխան քննչական մարմնի լիազոր ներկայացուցիչը։

10. Ընթացիկ գաղտնի քննչական գործողությունը սույն հոդվածի 5-րդ մասի «ե» և «զ» ենթակետերով նախատեսված հիմքով կասեցնելու դեպքում, դրա կասեցման հիմքերը վերացնելը, մասնավորապես՝ դատախազի որոշման մեջ սույն օրենսգրքի 1433 հոդվածի 6-րդ մասով նախատեսված տվյալը համապատասխան կարգով մատնանշելը և տվյալ որոշումը Գործակալությանը և Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը ներկայացնելն ապահովում է դատախազը կամ համապատասխան քննչական մարմնի լիազոր ներկայացուցիչը:

11. Ընթացիկ գաղտնի քննչական գործողությունը սույն հոդվածի 5-րդ մասի «ա» կամ «գ» ենթակետերով նախատեսված հիմքերով կասեցման դեպքում գաղտնի քննչական գործողությունը Գործակալությունը շարունակում է դատավորի վճռի կամ դատախազի որոշման էլեկտրոնային օրինակը Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով փոխանցումը ծրագրային եղանակով հավաստելուն պես։

12. Ընթացիկ գաղտնի քննչական գործողությունը սույն հոդվածի 5-րդ մասի «բ» ենթակետով նախատեսված հիմքով կասեցման դեպքում Գործակալությունը շարունակում է գաղտնի քննչական գործողությունը Անձնական տվյալների պաշտպանության ծառայության կողմից վերահսկման էլեկտրոնային համակարգով դատավորի վճիռը ստանալը ծրագրային եղանակով հավաստման պես։

13. Ընթացիկ գաղտնի քննչական գործողությունը սույն հոդվածի 5-րդ մասի «դ», «ե» կամ «զ» ենթակետերով նախատեսված հիմքերով կասեցնելու դեպքում Գործակալությունը շարունակում է գաղտնի քննչական գործողությունը Անձնական տվյալների պաշտպանության ծառայության կողմից վերահսկման էլեկտրոնային համակարգով դատախազի որոշումը ստանալը ծրագրային եղանակով հավաստելուն պես։

14. Համապատասխան լիազորություն ունեցող պետական ​​մարմինը գաղտնի քննչական գործողությունն ավարտելուն պես կազմում է արձանագրություն: Արձանագրության մեջ ճշգրիտ կերպով պետք է նշված լինի գաղտնի քննչական գործողության անցկացման իրավական հիմքը, դրա մեկնարկի և ավարտի ժամանակը, արձանագրության կազմման վայրը, անցկացված գաղտնի քննչական գործողության տեսակը և դրա անցկացման ընթացքում օգտագործված տեխնիկական միջոցները, գաղտնի քննչական գործողության անցկացման վայրը, գաղտնի քննչական գործողության օբյեկտը, իսկ սույն օրենսգրքի 1431 հոդվածի 1-ին մասի «ա» - «գ» ենթակետերով նախատեսված որևէ գաղտնի քննչական գործողություն կատարելիս՝ նաև գաղտնի քննչական գործողության օբյեկտի տեխնիկական նույնականացուցիչը։ Արձանագրությունը փոխանցվում է համապատասխան իրավասու քննչական մարմնին, որն անհապաղ այն ներկայացնում է դատախազին, գաղտնի քննչական գործողությունների դատական ​​ռեեստրին և Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը։ Արձանագրությունը սույն գլխով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով փոխանցվում է նաև պաշտպանության կողմին։

15. Գաղտնի քննչական գործողության ընթացքում դատախազի/դատավորի պահանջով գաղտնի քննչական գործողություն իրականացնող մարմինը պարտավոր է տալ միջանկյալ արձանագրություն։

16. Եթե գաղտնի քննչական գործողության կասեցումից հետո 3 օրվա ընթացքում դրա կասեցման հիմքերը չվերացվեն, ապա գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված նյութը ոչնչացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք №2634 – կայք, 18.08.2014թ.

2017 թվականի մարտի 22-ի Վրաստանի օրենք №476 – կայք, 27․03․2017 թ.

2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք №3276 – կայք, 09.08.2018թ.

2019 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 4604 – կայք, 08.05.2019թ.

2021 թվականի դեկտեմբերի 30-ի Վրաստանի օրենք №1314 – կայք, 13.01.2022թ.

Հոդված 1437. Գաղտնի քննչական գործողության անցկացումը նվազագույնի հասցնելը

1. Գաղտնի քննչական գործողություն իրականացնող մարմինը, ինչպես նաև քննչական մարմինը կամ անձը պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակում հնարավորինս սահմանափակել այն հաղորդակցության և անձանց մշտադիտարկումը, որոնք հետաքննության հետ կապ չունեն։

2. Հոգևորականի, փաստաբանի, բժշկի, լրագրողի և անձեռնմխելիություն ունեցող անձի նկատմամբ գաղտնի քննչական գործողության անցկացում թույլատրվում է միայն այն դեպքում, եթե դա կապված չէ նրանց կողմից կրոնական գործունեության կամ մասնագիտական ​​գործունեության ընթացքում օրենքով պաշտպանված տեղեկություններ ստանալու հետ։

3. Գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված տեղեկությունը փաստաբանի անձնական հաղորդակցության վերաբերյալ պետք է տարանջատվի փաստաբանի և պաշտպանյալի միջև հաղորդակցության մասին տեղեկություններից: Փաստաբանի և պաշտպանյալի միջև հաղորդակցության բովանդակությունը, որը կապված է փաստաբանի մասնագիտական ​​գործունեության հետ, պետք է անհապաղ ոչնչացվի։

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք №2634 – կայք, 18.08.2014թ.

2014 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի օրենք № 2870 – կայք, 30.11.2014թ.

Հոդված 1438. Գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված

տեղեկությունների/նյութերի ոչնչացումը

1. Գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված տեղեկությունները դատախազի որոշմամբ անհապաղ պետք է ոչնչացվեն գաղտնի քննչական գործողության ընդհատումից կամ ավարտելուց հետո, եթե այն հետաքննության համար արժեք չունի։ Ինչպես նաև, անհապաղ պետք է ոչնչացվի այն գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված տեղեկությունը, որն անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում առանց դատավորի վճռի է իրականացվել և, չնայած դատարանի կողմից նրա օրինական ճանաչմանը, մեղադրանքի կողմն այն որպես ապացույց չի ներկայացրել սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված կարգով գործն ըստ էության քննող դատարանին։ Անհապաղ պետք է ոչնչացվեն նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված այն նյութերը, որոնք չեն առնչվում անձի հանցավոր գործունեությանը, սակայն պարունակում են տեղեկություններ նրա կամ այլ անձի անձնական կյանքի մասին, և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Վրաստանի օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն անհապաղ պետք է ոչնչացվեն։

2. Գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված նյութը, որը դատարանը անթույլատրելի ապացույց է ճանաչում, կոչնչացվի վերջնական ատյանի դատարանի կողմից գործով դատավճռի կայացումից 6 ամիս անցնելուց հետո, անհապաղ։ Այս նյութը մինչև ոչնչացումը պահվում է դատարանի հատուկ պահոցում: Նշված նյութին ծանոթանալը, պատճենելը և օգտագործելը որևէ մեկի կողմից անթույլատրելի է, բացառությամբ կողմերի կողմից դատավարական լիազորություններն իրականացնելու ժամանակ:

3. Գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված նյութը, որը գործին կցվում է որպես իրեղեն ապացույց, պահվում է դատարանում՝ համաձայն սույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սույն քրեական գործը պահելու ժամկետով: Այս ժամկետի ավարտից անմիջապես հետո նյութը պետք է ոչնչացվի։

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված նյութի պատշաճ պաշտպանության համար պատասխանատվություն է կրում այն ​​դատարանի վարչակազմը, որտեղ նյութը պահվել է մինչև ոչնչացումը:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված տեղեկությունը ոչնչացվում է գործի հետաքննության դատավարական վերահսկողություն իրականացնող կամ պետական մեղադրանքն աջակցող և դրանց վերադաս դատախազը այն դատավորի/այն դատարանի դատավորի ներկայությամբ, որը/որի դատավորը կայացրել է որոշում տվյալ գաղտնի քննչական գործողության կատարման կամ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում առանց դատավորի վճռի կատարված գաղտնի քննչական գործողությունն օրինական/ոչ օրինական ճանաչելու մասին։ Գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված նյութի ոչնչացման մասին արձանագրությունը, որը հաստատված է համապատասխան դատախազի և դատավորի ստորագրություններով, փոխանցվում է Անձնական տվյալների պաշտպանության ծառայություն և արտացոլվում գաղտնի քննչական գործողությունների դատական ռեեստրում։

6. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված նյութը ոչնչացվում է այն դատավորի կամ այն ​​դատարանի դատավորի կողմից, ով կամ որի դատավորը որոշում է կայացրել գաղտնի գործողություն իրականացնելու կամ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում առանց դատավորի վճռի կատարված գաղտնի քննչական գործողությունն օրինական/ոչ օրինական ճանաչելու մասին։

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք №2634 – կայք, 18.08.2014թ.

2017 թվականի մարտի 22-ի Վրաստանի օրենք №476 – կայք, 27 մարտի 2017 թ.

2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք №3276 – կայք, 09.08.2018թ.

2019 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 4604 – կայք, 08.05.2019թ.

2021 թվականի դեկտեմբերի 30-ի Վրաստանի օրենք №1314 – կայք, 13.01.2022թ.

Հոդված 1439. Ծանուցումը գաղտնի քննչական գործողության մասին

1. Մինչև գաղտնի քննչական գործողության ավարտը այս գործողության արդյունքում ձեռք բերված տեղեկություններին ծանոթանալու իրավունք ունեն միայն քննիչը, դատախազը և դատավորը (եթե այդ տեղեկությունն էականորեն առնչվում է նրանց կողմից քննվող հարցին):

2. Գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված տեղեկությունը պաշտպանության կողմին տրամադրվում է սույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև ընթացակարգային համաձայնությունը հաստատելիս։

3. Գաղտնի քննչական գործողություն իրականացնելու, այդ գործողության արդյունքում ձեռք բերված նյութի բովանդակության և նշված նյութը ոչնչացնելու մասին գրավոր պետք է ծանուցվի այն անձին, որի նկատմամբ իրականացվել է տվյալ գաղտնի քննչական գործողությունը։ Այս անձին այսպիսի տեղեկություն փոխանցելու հետ փոխանցվում է դատավորի վճիռը նրա նկատմամբ գաղտնի քննչական գործողություն իրականացնելու մասին, ինչպես նաև այն նյութը, որի հիման վրա դատավորը կայացրել է նման որոշում, և նրան պարզաբանվում է տվյալ վճռի սույն օրենսգրքի 1433 հոդվածի 15-րդ մասով բողոքարկման իրավունքը։ Որոշումն այն մասին, թե երբ տեղեկացնել անձին իր նկատմամբ գաղտնի քննչական գործողության իրականացնելու մասին և երբ հանձնել համապատասխան վճիռը և նյութը՝ ելնելով վարույթի շահերից, ինչպես վարույթի ընթացքում, այնպես էլ դրանից հետո, կայացնում է դատախազը։

4. Եթե դատախազը որոշում է գաղտնի քննչական գործողություն անցկացնելուց հետո 12 ամսվա ընթացքում անձին չտեղեկացնել իր նկատմամբ այս գործողության կատարման մասին, նա պարտավոր է մինչև տվյալ ժամկետն անցնելը ոչ ուշ, քան 72 ժամ առաջ միջնորդությամբ դիմել այն դատարան, որի դատավորն ընդունել է վճիռ գաղտնի քննչական գործողություն անցկացնելու մասին և պահանջել գաղտնի քննչական գործողության անցկացման մասին տեղեկությունը համապատասխան անձին փոխանցելը հետաձգել ոչ ավելի, քան 12 ամսով։ Միջնորդության մեջ պետք է հիմնավորված լինի այն վտանգը, որը անձին ծանուցելով կստեղծվի գաղտնի քրեական գործողության օրինական նպատակին հասնելուն, խնդրի կատարմանը և վարույթի շահերին։ Դատավորը միջնորդությունը քննում է այն ներկայացնելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում, սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով սահմանված կարգով, իր հայեցողությամբ՝ բանավոր լսումով կամ առանց դրա։ Միջնորդության բանավոր քննության ժամանակ դատավորը ծանուցումով ապահովում է համապատասխան դատախազի մասնակցությունը քննությանը։ Նրա չներկայանալը չի ​​խոչընդոտում միջնորդության քննությանը։ Քննության արդյունքում դատավորը որոշում է կայացնում դատախազի միջնորդությունը բավարարելու և գաղտնի քննչական գործողություն իրականացնելու մասին համապատասխան անձին ծանուցումը հետաձգելու մասին և միջնորդությունը բավարարելու և նման տեղեկության տրամադրման հետաձգումը մերժելու մասին։ Դատախազը պարտավոր է սույն մասով նախատեսված միջնորդությամբ դիմել դատարան՝ անձի նկատմամբ գաղտնի քննչական գործողության անցկացման մասին այս անձին ծանուցելու ժամկետն անցնելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ, տվյալ ժամկետը ոչ ավելի, քան 12 ամսով երկարաձգելու մասին։

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք №2634 – կայք, 18.08.2014թ.

Հոդված 14310. Գաղտնի քննչական գործողությունների ռեեստրը

1. Վրաստանի Գերագույն դատարանը ստեղծում է գաղտնի քննչական գործողությունների ռեեստր, որում արտացոլվում են գաղտնի քննչական գործողությունների հետ կապված վիճակագրական տեղեկություններ, մասնավորապես՝ գաղտնի քննչական գործողությունների անցկացման վերաբերյալ դատարան մտած միջնորդությունների և դատարանների կողմից դրանց հետ կապված կայացված վճիռների մասին տեղեկություններ, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նյութի ոչնչացման մասին տեղեկություններ, որոնք առնչություն չունեին անձի հանցավոր գործունեությանը, սակայն պարունակում էին տեղեկություններ նրա և այլ անձի անձնական կյանքի մասին «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Վրաստանի օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ոչնչացվել են։

2. Վրաստանի Գերագույն դատարանը պարտավոր է յուրաքանչյուր տարվա վերջին հրապարակել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները։

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք №2634 – կայք, 18.08.2014թ.

Գլուխ XVII

Այլ դատավարական գործողություններ

Հոդված 144. Փորձաքննություն նշանակելու հիմքերը

1. Եթե անհնար է պարզել գործին առնչվող փաստական ​​հանգամանքները, ինչպես նաև, եթե տեղեկություն պարունակող մարմնի կամ առարկայի վրա կա գործին առնչվող հետք, նշան կամ առանձնահատկություն, որոնք ճիշտ հասկանալն ու ընկալելն անհնար է առանց հատուկ գիտելիքների, անցկացվում է փորձաքննություն։

2. Փորձաքննությունն անցկացվում է կողմի նախաձեռնությամբ:

3. Եթե փորձաքննության ենթակա առարկան պահվում է մյուս կողմի մոտ, ապա նա պարտավոր է առարկան փոխանցել փորձաքննություն նախաձեռնող կողմի փորձագետին։ Փորձաքննությունը նախաձեռնող կողմն իրավասու է անցկացնել փորձաքննություն: Եթե ​​կողմը կամովին դա չի ստանում, նա իրավասու է փորձաքննության օբյեկտը փորձագետին փոխանցելու միջնորդությամբ դիմել դատարան՝ ըստ քննության վայրի: Միջնորդությունը պետք է քննվի ոչ ուշ, քան 48 ժամում։ Կողմերը ծանուցվում են միջնորդության քննության ժամանակի և վայրի մասին: Միջնորդության հեղինակի չներկայանալու դեպքում միջնորդությունը չի քննվի։ Դատարանը իրավասու է միջնորդությունը քննել առանց բանավոր լսման։ Դատարանի որոշումը չի բողոքարկվում։

31. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում, եթե փորձաքննությունը նախաձեռնող կողմի փորձագետը չի կարողանում կամ չի ապահովում փորձաքննության օբյեկտի պաշտպանությունը, ապա փորձագետի եզրահանգումը համարվում է անթույլատրելի ապացույց, իսկ փորձագետի որպես վկա հարցաքննությունն անթույլատրելի է։

32. Նախաքննության շրջանակներում պաշտպանության կողմի միջնորդությամբ ձեռք բերված առարկան, փաստաթուղթը, իրը, նյութը, տեղեկություն պարունակող այլ առարկա փորձագետին փոխանցելուց հետո փորձագետը որոշում է փորձաքննական հետազոտության ենթարկվելիք օբյեկտի փորձաքննության բազմակի իրականացման հնարավորությունը։

33. Եթե սույն հոդվածի 32 մասով նախատեսված դեպքում փորձագետը որոշել է, որ փորձաքննական հետազոտության օբյեկտը կարող է պիտանի լինել մեկանգամյա փորձաքննության համար (սպառվող է, ենթակա է ոչնչացման), ինչպես նաև այն դեպքում, երբ անհնար է դա որոշել, փորձագետը դա անհապաղ պետք է տեղեկացնի մեղադրանքի կողմին, իսկ մեղադրանքի կողմն, իր հերթին, անհապաղ՝ պաշտպանության կողմին։

34. Սույն հոդվածի 33 մասով նախատեսված դեպքում պաշտպանության կողմն իրավունք ունի համապատասխան ծանուցումն ստանալուց հետո, 3 օրվա ընթացքում, գրավոր հարցեր ներկայացնել մեղադրական կողմին: Մեղադրանքի կողմն այս հարցերն անհապաղ ուղարկում է փորձագետին։

35. Նախնական զննության շրջանակներում կազմված փորձաքննության եզրահանգումը պաշտպանության կողմին փոխանցվում է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով։

4. Փորձաքննություն անցկացնելու մասին քննիչի, դատախազի որոշումը և պաշտպանության կողմի դիմումը պարտադիր են փորձագիտական ​​հիմնարկի, փորձագետի և փորձաքննության օբյեկտ հանդիսացող անձի համար:

5. Փորձաքննություն անցկացնելու մասին որոշման մեջ և պաշտպանության կողմի դիմումի մեջ նշվում են փորձաքննություն նշանակելու հիմքերը, փորձագետին տրված հարցերը, փորձագիտական ​​հիմնարկի անվանումը կամ այն ​​անձի ազգանունը, ում հանձնարարվել է անցկացնել փորձաքննություն։

6. Պաշտպանության կողմն իրավունք ունի սույն օրենսգրքի 46-րդ հոդվածով սահմանված սահմաններում և սահմանված կարգով պահանջել իր նախաձեռնությամբ անցկացված փորձաքննության ծախսերի փոխհատուցում:

7. Քննիչի կամ դատախազի որոշմամբ օտար պետության տարածքում առանց իրավական օգնության ցուցաբերման մասին միջնորդություն ուղարկելու փորձաքննութուն կարող է անցկացվել այն դեպքում, եթե իրավական օգնություն ցուցաբերելու մասին նման դատավարական գործողությունը առանց միջնորդության ներկայացման անցկացումը թույլատրվում է համապատասխան օտար պետության իրավունքով։

2011 թվականի մայիսի 5-ի Վրաստանի օրենք №4631 – կայք, 19.05.2011թ.

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք №741 – կայք, 27.06.2013 թ.

2018 թվականի հուլիսի 20-ի Վրաստանի օրենք № 3157 – կայք, 06.08.2018թ.

2019 թվականի հոկտեմբերի 17-ի Վրաստանի օրենք № 5186 – կայք, 23.10.2019թ.

Հոդված 145. Փորձագիտական ​​հետազոտության օբյեկտ

1. Փորձագիտական հետազոտության օբյեկտը, եթե դրա ծավալն ու առանձնահատկությունները թույլ են տալիս, փորձագետին պետք է փոխանցվեն փաթեթավորված և կնքված տեսքով:

2. Փորձագիտական ​​հետազոտության օբյեկտը կարող է ծախսվել փորձագիտական ​​հետազոտության համար պահանջվող չափով:

3. Փորձաքննությունն ավարտելուն պես փորձաքննության օբյեկտի չօգտագործված մասը փաթեթավորված և կապարակնքված տեսքով վերադարձվում է փորձաքննություն նշանակող անձին կամ մարմնին, իսկ եթե փորձաքննությունն անցկացվում է սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, փորձաքննության օբյեկտը վերադարձվում է այն կողմին, ում մոտ այն պահվում էր մինչև փորձաքննության նշանակումը։

Հոդված 146. Փորձագետի ​​եզրակացությունը

1. Անհրաժեշտ հետազոտում անցկացնելուց հետո փորձագետը տալիս է եզրակացություն։ Գրավոր եզրակացությունը նա հաստատում է ստորագրությամբ։

2. Փորձագետի եզրակացության մեջ պետք է նշվի փորձագետի ինքնությունը (անունը, ազգանունը, կրթությունը, մասնագիտությունը, մասնագիտությամբ աշխատելու ստաժը, գիտական ​​աստիճանը և գիտական ​​կոչումը, աշխատանքի վայրը և պաշտոնը), այն, որ փորձագետին նախազգուշացրել են դիտավորությամբ ոչ ճիշտ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին, փորձաքննություն անցկացնելու հիմքը, ով է ներկա գտնվել դրան, ինչ նյութեր են օգտագործվել, ինչ առարկա, փաստաթուղթ, նմուշ կամ այլ առարկա է հետազոտվել, ինչ հետազոտություն է անցկացրել և ինչ մեթոդներ է կիրառել փորձագետը, հիմնավորված պատասխաններ տրված հարցերին, փորձագետի նախաձեռնությամբ պարզված և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները։

3. Փորձագետի եզրակացությանը պետք է կցվեն փորձաքննությունից հետո մնացած իրերը, նմուշները, լուսանկարները, գծապատկերները և այլ նյութեր, որոնք հաստատում են փորձագետի եզրակացությունը:

4. Փորձագեի եզրակացությունը ստանալուն պես փորձաքննություն նախաձեռնող կողմը այն ​​անհապաղ փոխանցում է մյուս կողմին նման պահանջի դեպքում:

Հոդված 147. Նմուշառում

1. Նմուշառումն իրականացվում է կողմի կողմից: Կողմն իրավունք ունի վերցնել մարդու, դիակի, կենդանու, նյութի, առարկայի կամ տեղեկություն պարունակող այլ առարկայի հատկություններն արտացոլող նմուշ։

2. Եթե նմուշառման համար անհրաժեշտ է կիրառել վիրաբուժական կամ բժշկական միջոցներ, նմուշը վերցվում է փորձագետի կողմից:

3. Ուժեղ ցավ չառաջացնող նմուշառումը թույլատրվում է այն անձի համաձայնությամբ, ումից պետք է վերցվի նմուշը: Եթե ​​նմուշառումը ուժեղ ցավ չի պատճառում, և անձը հրաժարվում է կամովին նմուշառումից, կամ անձը չի կարողանում արտահայտել նմուշ վերցնելու իր կամքը, ապա նմուշառումն իրականացվում է կողմի միջնորդության հիման վրա դատարանի վճռով։ Եթե գոյություն ունի սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված անհետաձգելի անհրաժեշտություն, նմուշառումը կարող է արվել առանց դատարանի վճռի, քննիչի որոշումով։

4. Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում նմուշառումն սկսելուց հետո 12 ժամվա ընթացքում (իսկ եթե այդ ժամկետի ավարտը համընկնում է ոչ աշխատանքային ժամերի հետ, ապա ոչ ուշ, քան այս ժամանակն անցնելուց 1 ժամվա ընթացքում) դատախազը պետք է նմուշառման մասին ծանուցի դատարանին՝ ըստ քննության վայրի կամ դատարանին, որի գործողության տարածքում անցկացվել է դատավարական գործողությունը, նրան պետք է ներկայացնի միջնորդություն նմուշառման օրինականությունը ստուգելու մասին և պետք է փոխանցի քրեական գործի նյութերը (կամ դրանց պատճենները), որոնք հիմնավորում են այս դատավարական գործողությունն անհետաձգելիորեն իրականացնելու անհրաժեշտությունը։ Դատարանը գործի նյութերը մուտքագրելուց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում առանց բանավոր լսման վճռում է միջնորդությունը։ Դատարանն իրավասու է միջնորդությունը քննել դատախազի և այն անձի մասնակցությամբ, ում նկատմամբ իրականացվել է դատավարական գործողություն։

5. Ուժեղ ցավ պատճառող նմուշառումը թույլատրելի է միայն բացառիկ դեպքում և այն անձի համաձայնությամբ, ումից պետք է վերցվի նմուշը, ինչպես նաև ծնողի, խնամակալի կամ խնամողի համաձայնությամբ, եթե չի լրացել այդ անձի 16 տարին կամ եթե հոգեկան հիվանդ է, կամ դատարանի վճռով։

2015 թվականի փետրվարի 19-ի Վրաստանի օրենք №3090 – կայք, 06.03.2015թ.

Հոդված 148. Նմուշառման հիմքերը

Նմուշառման վերաբերյալ դատարանի վճիռը կայացվում է սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով:

Հոդված 149. Ներկայանալու պարտավորությունը, բերման ենթարկելը

1. Կողմն իրավասու է միջնորդություն ներկայացնել դատական ​​նիստին իր վկային հրավիրելու մասին:

2. Անձը, որին օրենքով սահմանված դեպքերում հրավիրում է դատարանը, պարտավոր է ներկայանալ ճիշտ նշված ժամանակին և վայր: Չներկայանալու դեպքում նրան կարող են հարկադրաբար բերել։

3. Բերման ենթարկելն իրականացվում է քննչական կամ դատավարական այլ գործողությանը կամ դատական ​​նիստին վկայի մասնակցությունն ապահովելու նպատակով, եթե նա հրաժարվում է կամովին ներկայանալ:

4. Փորձաքննություն նախաձեռնող կողմը պարտավոր է ապահովել մեղադրյալին, տուժողին և վկային տանելը փորձագետի մոտ, եթե անհրաժեշտ է դարձել նրանց մարմնի կամ հոգեկան վիճակի հետազոտում կամ, եթե անհրաժեշտ է համարվել փորձաքննությանը նշված անձանց ներկայությունը։ Հարկադիր բերման ենթարկելը իրականացվում է կողմի միջնորդության հիման վրա դատարանի վճռով, որը կայացվում է սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով: Մեղադրյալին նախաքննության փուլում բերելը թույլատրվում է միայն դատարանի վճռով։

5. Բերման մասին որոշումը պետք է ներառի` բերվող անձի անունը, ազգանունը, դատավարական վիճակը, բնակության կամ աշխատանքի վայրը, նրա բերման հիմքը, երբ և որտեղ պետք է բերեն անձին, ով է պատասխանատու նրա բերման համար։

Հոդված 150. Բերման մասին որոշման կատարումը

1. Բերման մասին որոշումը կատարման համար փոխանցվում է համապատասխան իրավապահ մարմնին:

2. Երբ հայտնաբերում են բերման ենթակա անձին, լիազորված պաշտոնատար անձը գրավոր ծանոթացնում է նրան բերման մասին որոշումը և տանում որոշման մեջ նշված մարմին (անձի մոտ): Բացի այդ, որոշման վրա պետք է արվի գրառում՝ անձի հայտնաբերման ժամանակի և վայրի, բերման ժամանակի, ինչպես նաև բերման հետ կապված նրա հայտարարությունների և բողոքների մասին:

3. Բերման մասին որոշումը պետք է ի կատար ածվի ողջամիտ ժամկետում։

4. Եթե լիազորված պաշտոնատար անձը պարզում է, որ անհնար է անձին բերել, ապա որոշման վրա գրավոր նշում է դրա պատճառները և որոշումը վերադարձնում է նախաձեռնողին առանց կատարման:

Հոդված 151. Գույքի վրա արգելանք դնելու նպատակը և հիմքերը

1. Քրեական դատավարական հարկադրանքի միջոցառումը, գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով դատարանը կարող է արգելանք դնել մեղադրյալի, նրա արարքի համար նյութապես պատասխանատու անձի և(կամ) նրա հետ փոխկապակցված անձի գույքի վրա, ներառյալ բանկային հաշիվները, եթե առկա են տվյալներ, որ գույքը կթաքցնեն կամ կծախսեն կամ/և գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով։ Եթե տվյալներ կան, որ գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, սակայն հնարավոր չէ գտնել այն, դատարանն իրավասու է արգելանք դնել այդ գույքին համարժեք գույքի վրա: Սույն մասում նշված պայմանների բացակայության դեպքում, եթե մեղադրյալը պաշտոնատար անձ է, դատախազը պարտավոր է միջնորդություն ներկայացնել դատարան՝ պաշտոնատար անձի գույքի, ներառյալ բանկային հաշիվների վրա արգելանք դնելու, այդ թվում պաշտոնատար անձի կողմից պետության անունից կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը կասեցնելու կամ հայցի ապահովման այլ միջոցառումներ իրականացնելու մասին։

2. Սույն օրենսգրքով նախատեսված գույքի նկատմամբ արգելանք է կիրառվում նաև Վրաստանի քրեական օրենսգրքի 323-րդ–330-րդ և 3311 հոդվածներով նախատեսված հանցագործություններից մեկի կամ այլ առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստման, ինչպես նաև դրանց կանխարգելումն ապահովելու համար, եթե կան բավարար տվյալներ, որ այս գույքը կօգտագործվի հանցագործության կատարման համար։

3. Դատարանը կարող է նաև արգելանք դնել գույքի վրա, եթե կան բավարար տվյալներ այն մասին, որ սա կոռուպցիոն, ռեկետային, «գողական աշխարհի» անդամի/«օրենքով գողի» կամ Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետով նախատեսված հանցագործության համար դատապարտված անձի գույք է կամ/և այս գույքի նկատմամբ հանցագործություն է կատարվել կամ/և այն հանցավոր ճանապարհով է ձեռք բերված։

(Ուժը կորցրած ճանաչվեն 2022 թվականի հոկտեմբերի 1-ից 151-րդ հոդվածի 3-րդ մասի «և(կամ) այս գույքի նկատմամբ հանցագործություն է կատարվել և(կամ) այն ​​ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով» բառերը) – Վրաստանի Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 25-ի Որոշում №2/1/1434,1466 – կայք, 01.03.2022 թ.

4. Գույքի վրա արգելանք դնելու հետ կապված հարցերի լուծման ժամանակ կարող են կիրառվել Վրաստանի քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները, եթե դրանք չեն հակասում սույն օրենսգրքին:

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2018 թվականի ապրիլի 18-ի Վրաստանի օրենք № 2153 – կայք, 01.05.2018թ.

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 25-ի Որոշում №2/1/1434,1466– կայք, 01.03.2022 թ.

Հոդված 152. Լիազորությունների սահմանափակումը գույքի վրա արգելանք դնելիս

1. Գույքի վրա արգելանք դնելը սեփականատիրոջը կամ տիրապետողին արգելում է տնօրինել գույքը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև օգտագործել այդ գույքը:

2. Առևտրային բանկի լուծարային կառավարիչը կամ հատուկ կառավարիչը իրավասու է արգելանքի տակ եղած հաշիվները «Առևտրային բանկերի գործունեության մասին» Վրաստանի օրենքի համաձայն տեղափոխել մեկ այլ առևտրային բանկ և(կամ) Վրաստանի Ազգային բանկ:

2017 թվականի դեկտեմբերի 23-ի Վրաստանի օրենք № 1902 – կայք, 11.01.2018թ.

2019 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5660 – կայք, 31.12.2019թ.

Հոդված 153. Գույք, որի նկատմամբ չի կարող արգելանք կիրառվել

1. Չի կարելի արգելանք կիրառել անձին անհրաժեշտ սննդամթերքի, վառելանյութի, մասնագիտական ​​գործունեության գույքի և այլ ապրանքների նկատմամբ, որոնք ապահովում են անձի նորմալ կենսապայմանները, ինչպես նաև «Ֆինանսական գրավի, փոխադարձ պահում անելու և դերիվատիվների մասին» Վրաստանի օրենքով նախատեսված ֆինանսական գրավի (ֆինանսական գրավի առարկան) և «Հարկային համակարգի և հարկային ծառայությունների մասին» Վրաստանի օրենքով նախատեսված համակարգի մասնակցի վճարային հաշվեհամարի նկատմամբ։

2. Վրաստանի Ազգային բանկի դիմումի հիման վրա չի կարելի արգելանք դնել «Վրաստանի ազգային բանկի մասին» Վրաստանի օրգանական օրենքի և «Առևտրային բանկերի գործունեության մասին» Վրաստանի օրենքի համաձայն ռեզոլյուցիայի ռեժիմում գտնվող առևտրային բանկի գույքի և նրանում առկա բանկային հաշիվների նկատմամբ, իսկ արգելանքի տակ գտնվող գույքի և նրանում առկա բանկային հաշիվների վրա արգելանքի գործողությունը պետք է կասեցվի Վրաստանի Ազգային բանկի դիմումում նշված ժամկետով, որը չի կարող գերազանցել 90 օրացուցային օրը։ Դատավորը վճիռ է կայացնում Վրաստանի Ազգային բանկի դիմելուց հետո 24 ժամվա ընթացքում։ Եթե ռեզոլյուցիայի ռեժիմը վճռում սահմանված ժամկետից շուտ ավարտվի, Վրաստանի Ազգային բանկը պարտավոր է այդ մասին տեղեկացնել դատարանին, որը կչեղարկի կասեցման մասին վճռի գործողությունը։

2012 թվականի մայիսի 25-ի Վրաստանի օրենք №6314 – կայք, 12.06.2012թ.

2019 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5660 – կայք, 31.12.2019թ.

2019 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք №5684 – կայք, 31.12.2019թ.

Հոդված 154. Գույքի վրա արգելանք դնելու միջնորդությունը և դրա քննության կարգը

1. Կողմը որոշում է և ըստ քննության վայրի դատարան է ուղարկում հիմնավորված միջնորդություն գույքի վրա արգելանք դնելու մասին և դրա քննության համար անհրաժեշտ տեղեկությունը:

2. Դատավորը միջնորդությունը և դրա քննության համար անհրաժեշտ տեղեկությունը մուտքագրվելուց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում առանց բանավոր լսումների որոշում է միջնորդությունը։ Դատավորն իրավասու է միջնորդությունը քննել միջնորդող կողմի մասնակցությամբ։ Այս դեպքում միջնորդության քննության ժամանակ կիրառվում է սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգը:

Հոդված 155. Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում գույքի վրա արգելանք դնելու

մասին որոշումը

1. Անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում (բացառությամբ սույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի), եթե առկա է գույքը թաքցնելու կամ ոչնչացնելու հիմնավոր ենթադրություն, դատախազն իրավունք ունի կայացնելու գույքի նկատմամբ արգելանք կիրառելու մասին պատճառաբանված որոշում։

2. Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը կատարելուց հետո 12 ժամվա ընթացքում (իսկ եթե այդ ժամկետի ավարտը համընկնում է ոչ աշխատանքային ժամերի հետ, ապա ոչ ուշ, քան այդ ժամկետը լրանալուց հետո 1 ժամվա ընթացքում) դատախազն արգելանք դնելու մասին պետք է ծանուցի ըստ հետաքննության վայրի դատարան կամ դատարան, որի գործողության տարածքում կատարվել է դատավարական գործողությունը, պետք է միջնորդություն ներկայացնի արգելանքի օրինականությունը ստուգելու մասին և պետք է փոխանցի քրեական գործի նյութերը (կամ դրանց պատճենները), որոնք հիմնավորում են անհետաձգելի քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը։ Դատարանը նյութերը մուտքագրելուց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում առանց բանավոր լսումների վճռում է միջնորդությունը։ Դատարանն իրավասու է միջնորդությունը քննել դատախազի և այն անձի մասնակցությամբ, ում նկատմամբ իրականացվել է քննչական գործողություն։

2019 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5660 – կայք, 31.12.2019թ.

Հոդված 156. Գույքի վրա արգելանք դնելու մասին դատարանի վճռի բողոքարկումը

Գույքի վրա արգելանք դնելու մասին դատարանի վճիռը բողոքարկելու իրավունք ունեցող անձին պետք է փոխանցվի վճռի հրապարակումից հետո 48 ժամվա ընթացքում։ Սույն վճիռը բողոքարկվում է սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված կարգով: Վճիռը կարող են բողոքարկել դատախազը, մեղադրյալը և(կամ) այն անձը, ում գույքային իրավունքները կարող են խախտվել սույն վճռի արդյունքում, ինչպես նաև նրանց փաստաբանները։ Վճռի բողոքարկման ժամկետը հաշվարկվում է իրավասու անձին այն հանձնելու պահից։

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք №741 – կայք, 27.06.2013 թ.

Հոդված 157. Գույքի վրա արգելանք դնելու մասին վճռի (որոշման) կատարման կարգը

1. Կողմը դատարանի վճիռը, իսկ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում` դատախազի որոշումը գույքի նկատմամբ արգելանք կիրառելու մասին ներկայացնում է այն անձին, ում մոտ գտնվում է գույքը, և պահանջում փոխանցել այս գույքը: Եթե ​​այդ հարցումը մերժվում է կամ առկա են արժանահավատ ապացույցներ, որ ամբողջ գույքը չի փոխանցվել, ապա խուզարկություն է կատարվում սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան:

2. Արգելանք կատարելիս որոշվում է, թե որոշման մեջ (որոշման մեջ) նշված չափով ինչ առարկայի և արժեքի նկատմամբ պետք է արգելանք դրվի:

3. Գույքի վրա արգելանք դնելուն կարող է մասնակցել գույքի արժեքը որոշող փորձագետը:

4. Հանցագործությամբ պատճառված վնասի չափը և արգելանքի ենթակա գույքի արժեքը որոշվում են միջին շուկայական գներով:

5. Բանկային հաշվի վրա արգելանք դնելիս սահմանափակվում է անձի իրավունքը տնօրինելու իր բանկային հաշվի վրա առկա կամ փոխանցվող դրամական միջոցները, իսկ որոշակի գումարի վրա արգելանք դնելիս սահմանափակվում է անձի իրավունքը տնօրինել իր բանկային հաշվեհամարի վրա առկա կամ փոխանցվող դրամական միջոցները արգելանքի ծավալի սահմաններում։ Եթե ​​սեփականությունը ձեռք է բերվել կամ ավելացել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներով, կարող է արգելադրվել ամբողջ գույքը կամ դրա մի մասը։ Արգելադրվում է մեղադրյալի, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի, փոխկապակցված անձի և(կամ) ռեկետային խմբի գույքը (այդ թվում՝ իրավաբանական անձի և նրա դուստր ձեռնարկությունների գույքը)՝ անկախ այս գույքում մեղադրյալի մասնաբաժնի, եթե առկա են բավարար ապացույցներ, որ այս գույքը կամ դրա մի մասը ռեկետային է։

6. Գույքն արգելադրելու մասին կազմվում է արձանագրություն:

7. Արգելադրված գույքը, բացառությամբ անշարժ գույքի և խոշոր եզրաչափերով առարկաների, պետք է առգրավվի։

2012 թվականի մայիսի 25-ի Վրաստանի օրենք №6314 – կայք, 12.06.2012թ.

Հոդված 158. Գույքի վրա արգելանք դնելու մասին դատարանի վճռի գործողության

ժամկետը

Գույքի վրա արգելանք է դրվում մինչև դատավճռի ի կատար ածելու փոխանցումը, քրեական հետապնդման և(կամ) հետաքննության դադարեցումը։

(Ուժը կորցրած ճանաչվի 2022 թվականի հոկտեմբերի 1-ից 158-րդ հոդվածի այն նորմատիվային բովանդակությունը, որը սահմանում է Քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի «և(կամ) այս գույքի նկատմամբ հանցագործություն է կատարվել և(կամ) այն ​​ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով» հիման վրա դրված արգելանքի գործողության ժամկետը)

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 25-ի Որոշում №2/1/1434,1466 – կայք, 01.03.2022 թ.

Հոդված 159. Մեղադրյալին պաշտոնից (աշխատանքից) ազատելու հիմքը

Մեղադրյալը կարող է պաշտոնից (աշխատանքից) ազատվել, եթե կա հիմնավոր ենթադրություն, որ նա պաշտոնին (աշխատանքին) մնալով կխանգարի նախաքննությանը, հանցագործության հետևանքով պատճառված վնասը հատուցելուն կամ կշարունակի հանցավոր գործունեությունը։

(Ուժը կորցրած է ճանաչվել 159-րդ հոդվածի այն նորմատիվային բովանդակությունը, որը նախատեսում է տեղական ինքնակառավարման մարմինների համընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա փակ քվեարկությամբ ընտրված անձանց պաշտոնից (աշխատանքից) ազատել)

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2014 թվականի մայիսի 23-ի Որոշում №3/1/574 – կայք, 29.05.2014թ.

Հոդված 160. Դատարանի վճիռը մեղադրյալին պաշտոնից (աշխատանքից) ազատելու

մասին

1. Մեղադրյալին պաշտոնից (աշխատանքից) ազատելու մասին որոշում կայացնելուց հետո դատախազն ըստ քննության վայրի գրավոր միջնորդություն է ներկայացնում դատարան, որը բավարար հիմքերի առկայության դեպքում վճիռ է կայացնում սույն միջոցառման կիրառման մասին։

2. Մեղադրյալին պաշտոնից (աշխատանքից) ազատելու մասին դատարանի վճռի մեջ պետք է նշվի պաշտոնից (աշխատանքից) ազատման ենթակա անձի ինքնությունը, նրա պաշտոնը (աշխատանքի վայրը), պաշտոնից (աշխատանքից) ազատելու հիմքը, մեղադրյալին պաշտոնից (աշխատանքից) ազատելու պահանջը, որն ուղարկվում է հաստատության, ձեռնարկության կամ կազմակերպության ղեկավարին։

3. Մեղադրյալին պաշտոնից (աշխատանքից) ազատելու մասին դատարանի վճիռը պարտադիր է համապատասխան հիմնարկի, ձեռնարկության կամ կազմակերպության ղեկավարի համար: Նա պարտավոր է դատարանի վճիռն ի կատար ածել մուտքագրվելուն պես և այդ մասին ծանուցել դատարանին։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․ 328

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2014 թվականի մայիսի 23-ի Որոշում №3/1/574 – կայք, 29.05.2014թ.

Հոդված 161. Մեղադրյալին պաշտոնից (աշխատանքից) ազատելու ժամկետը

1. Դատավորն իրավունք ունի վճիռ կայացնել մինչև գործով ամփոփիչ որոշում կայացնելը մեղադրյալին պաշտոնից (աշխատանքից) ազատելու մասին:

2. Մեղադրյալին պաշտոնից (աշխատանքից) ազատելու կամ ազատելը մերժելու մասին դատարանի վճիռը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով նախատեսված կարգով:

Հոդված 162. Որոշ անձանց պաշտոնից ազատելը (պաշտոնեական լիազորության

իրականացումից հեռացնելը)

1. Վրաստանի խորհրդարանի անդամի, Աբխազիայի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության գերագույն ներկայացուցչական մարմինների պատգամավորների, Վրաստանի հանրային պաշտպանի, դատավորի, գլխավոր աուդիտորի պաշտոնից ազատելու (պաշտոնեական լիազորության իրականացումից հեռացնելու) հարցը լուծվում է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց պաշտոնից ազատելու(պաշտոնեական լիազորության իրականացումից հեռացնելու) պահանջով դիմելու իրավունք ունի Վրաստանի գլխավոր դատախազը։

2012 թվականի հունիսի 22-ի Վրաստանի օրենք №6550 – կայք, 29.06.2012թ.

2018 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի օրենք №3814 – կայք, 13.12.2018թ.

Հոդված 163. Մեղադրյալի (դատապարտյալի) Վրաստանի քաղաքացու անձնագրի, չեզոք

ճամփորդական փաստաթղթի գործողության կասեցման հիմքերը

Վրաստանի քաղաքացու անձնագրի, չեզոք ճամփորդական փաստաթղթի վավերականությունը կարող է կասեցվել, եթե այն անձին, ում տրված է Վրաստանի քաղաքացու անձնագիր, չեզոք ճամփորդական փաստաթուղթ, մեղադրյալ է (դատապարտյալ է) սույն օրենսգրքով սահմաված կարգով և կա հիմնավոր ենթադրություն, որ նա կարող է դուրս գնալ Վրաստանից կամ արտասահմանում տեղաշարժվել՝ օգտագործելով տվյալ անձնագիրը/փաստաթղթը։

2011 թվականի հուլիսի 1-ի Վրաստանի օրենք №4995 – կայք, 15.07.2011թ.

Հոդված 164. Որոշումը հետախուզվող մեղադրյալի (դատապարտյալի) Վրաստանի

քաղաքացու անձնագրի, չեզոք ճամփորդական փաստաթղթի գործողության կասեցման մասին

1. Հետախուզվող մեղադրյալի (դատապարտյալի) Վրաստանի քաղաքացու անձնագրի կամ չեզոք ճամփորդական փաստաթղթի կասեցման մասին որոշում կայացնելուց հետո դատախազը գրավոր միջնորդությամբ դիմում է դատարան՝ ըստ հետաքննության վայրի, որը բավարար հիմքերի առկայության դեպքում կայացնում է վճիռ այս միջոցառման կիրառման մասին։ Դատարանն իրավասու է միջնորդությունը քննել առանց բանավոր լսման։ Դատարանի վճիռը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով նախատեսված կարգով:

2. Վրաստանի քաղաքացու անձնագրի, չեզոք ճամփորդական փաստաթղթի կասեցման մասին դատարանի վճռի մեջ պետք է նշվի․ վճիռը կազմելու ամսաթիվը և վայրը, որ պաշտոնեական անձը կամ մարմինն է իրավասու կատարել վճիռը, անձնագրի/ փաստաթղթի տիրոջ անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, անձնական համարը, անձնագրի/փաստաթղթի համարը, անձնագիրը/փաստաթուղթը տվող մարմինը և անձնագիրը/փաստաթուղթը տալու ամսաթիվը:

3. Վրաստանի քաղաքացու անձնագրի, չեզոք ճամփորդական փաստաթղթի գործողության կասեցումը նշանակում է հետախուզվող մեղադրյալի (դատապարտյալի) Վրաստանը լքելու կամ արտերկրում տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում։ Վրաստանի քաղաքացու անձնագիրը, չեզոք ճամփորդական փաստաթուղթը, որի վավերականությունը կասեցված է, չի կարող օգտագործվել (ընդունվել) որպես բավարար (անհրաժեշտ) փաստաթուղթ Վրաստանից մեկնելու կամ արտասահմանում տեղաշարժվելու համար։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․ 328.

2011 թվականի հուլիսի 1-ի Վրաստանի օրենք №4995 – կայք, 15.07.2011թ.

Հոդված 165. Հետախուզվող մեղադրյալի (դատապարտյալի) Վրաստանի քաղաքացու անձնագրի կամ չեզոք ճամփորդական փաստաթղթի գործողության կասեցման ժամկետը

1. Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի (դատապարտյալի) Վրաստանի քաղաքացու անձնագրի, չեզոք ճամփորդական փաստաթղթի գործողությունը կկասեցվի մինչև դատավճռի կատարումը, քրեական հետապնդման դադարեցումը։

2. Դատախազն իրավասու է սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետից շուտ, ցանկացած ժամանակ որոշում կայացնել Վրաստանի քաղաքացու անձնագրի, չեզոք ճամփորդական փաստաթղթի գործողությանը կասեցնելը չեղարկելու մասին։

3. Վրաստանի քաղաքացու անձնագրի, չեզոք ճամփորդական փաստաթղթի գործողությանը կասեցնելը չեղարկելու մասին որոշումը դատախազն անհապաղ տեղեկացնում է Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությանը։

4. Անձը, որի Վրաստանի քաղաքացու անձնագրի, չեզոք ճամփորդական փաստաթղթի գործողությունը կասեցվել է, իրավունք ունի ծանուցել Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությանը նշված անձնագրի/փաստաթղթի գործողության կասեցումը չեղարկելու մասին:

2011 թվականի հուլիսի 1-ի Վրաստանի օրենք №4995 – կայք, 15.07.2011թ.

2012 թվականի մայիսի 25-ի Վրաստանի օրենք №6317 – կայք, 19.06.2012թ.

Հոդված 1651. Քրեակատարողական հիմնարկից կամ պահման այլ վայրից դուրս տանելիս/տեղափոխելիս կամ արտահանձնելիս փախած մեղադրյալի/ դատապարտյալի հետախուզումը

Վրաստանի արդարադատության նախարարության համակարգի մեջ ընդգրկված պետական ենթագերատեսչական հիմնարկի՝ Հատուկ ​​քրեակատարողական ծառայության (այսուհետ՝ Հատուկ քրեակատարողական ծառայություն) գլխավոր տնօրենի միջնորդությամբ դատախազը որոշում է կայացնում քրեակատարողական հիմնարկից կամ պահման այլ վայրից դուրս տանելիս/տեղափոխելիս կամ արտահանձնելիս փախած մեղադրյալի/դատապարտյալի՝ ոստիկանության մարմինների միջոցով հետախուզման մասին։

2017 թվականի հունիսի 1-ի Վրաստանի օրենք №945 – կայք, 20.06.2017թ.

2018 թվականի հուլիսի 5-ի Վրաստանի օրենք №3126 – կայք, 11.07.2018թ.

Բաժին V

Քրեական հետապնդում սկսելը, խափանման միջոց ընտրելը, ընթացակարգային համաձայնագիր

Գլուխ XVIII

Քրեական հետապնդման հիմքերը, ձերբակալելը, մեղադրյալ ճանաչելը

Հոդված 166․ Քրեական հետապնդում

Քրեական հետապնդման հարուցումն ու իրականացումը բացառապես դատախազի լիազորությունն է։

Հոդված 167. Քրեական հետապնդում և(կամ) դատական քննություն չսկեսելը և կասեցնելը

1. Քրեական հետապնդում է սկսվում անձին ձերբակալելուն պես կամ մեղադրյալ ճանաչելուն պես (եթե նա ձերբակալված չէ):

2. Քրեական հետապնդում և(կամ) դատական ​​քննություն չպետք է սկսվի կամ կասեցվի.

ա) եթե Վրաստանի Խորհրդարանը/Վրաստանի Սահմանադրական դատարանը/ Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհուրդը համաձայնություն չի տվել Հատուկ քննչական ծառայության ղեկավարին, Անձնական տվյալների պաշտպանության ծառայության ղեկավարին, գլխավոր աուդիտորին/դատավորին այն ժամկետով քրեական պատասխանատվության ենթարկել, որ ժամկետում անձը պաշտպանված է անձեռնմխելիությամբ։

բ) եթե դրվել է օտարերկրացուն անձեռնմխելիությունից զրկելու հարցը՝ հարցի բարձրացման օրվանից մինչև դրա պաշտոնական լուծումը,

գ) Վրաստանի Քրեական օրենսգրքի 1431 և(կամ) 1432 հոդվածով նախատեսված հանցագործության հետևանքով տուժած անձի դեմ՝ մտածելու ժամկետի ընթացքում,

դ) եթե դատարանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականության հարցով` բողոքարկման օրվանից մինչև Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում նախաքննության ընթացքում դատախազը, իսկ գործի դատական քննության ժամանակ՝ դատարանը կողմի միջնորդությամբ որոշում է կայացնում քրեական հետապնդումը կասեցնելու և/ կամ դատական քննությունը դադարեցնելու մասին։

4. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված կասեցման հիմքերն այլևս չկան, դատական ​​նիստը/քրեական հետապնդումը պետք է սկսվի/վերսկսվի:

5. Վրաստանի Նախագահի, Վրաստանի Խորհրդարանի անդամի, Վրաստանի Սահմանադրական դատարանի անդամի, Վրաստանի Գերագույն դատարանի անդամի, Վրաստանի ընդհանուր դատարանի այլ դատավորի, գլխավոր աուդիտորի, Վրաստանի հանրային պաշտպանի, Հատուկ քննչական ծառայության ղեկավարի, Անձնական տվյալների պաշտպանության ծառայության ղեկավարի, դիվանագիտական ​​անձեռնմխելիություն ունեցող անձի, ինչպես նաև քրեական իրավունքի միջազգային դատարանի այն ներկայացուցչի, որն իր լիազորություններն իրականացնելիս քրեական միջազգային դատարանի կանոնադրության համաձայն օգտվում է անձեռնմխելիությունից, քրեական պատասխանատվության ենթարկելու, կալանավորելու և նրանց նկատմամբ քրեական դատավարական հարկադրանքի այլ միջոցառում կիրառելու առանձնահատուկ կարգը սահմանում են Վրաստանի Սահմանադրությունը, Վրաստանի միջազգային պայմանագրերը, սույն օրենսգիրքը և Վրաստանի այլ օրենսդրական ակտեր։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ.328.

2012 թվականի հունիսի 22-ի Վրաստանի օրենք № 6550 – կայք, 29.06.2012թ.

2014 թվականի ապրիլի 4-ի Վրաստանի օրենք № 2209 – կայք, 08.04.2014թ.

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք № 2634 – կայք, 18.08.2014թ.

2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք № 3276 – կայք, 09.08.2018թ.

2018 թվականի սեպտեմբերի 5-ի Վրաստանի օրենք № 3373 – կայք, 21.09.2018թ.

2019 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 4604 – կայք, 08.05.2019թ.

2021 թվականի դեկտեմբերի 30-ի Վրաստանի օրենք №1314 – կայք, 13.01.2022թ.

Հոդված 168. Հայեցողական հետապնդում

1. Հայեցողական լիազորությունների կիրառմամբ քրեական հետապնդում հարուցելու մերժումը դատախազը ձևակերպում է համապատասխան որոշմամբ։ Մինչ քրեական հետապնդման հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելը դատախազը պարտավոր է խորհրդակցել տուժողի հետ և կազմել արձանագրություն սույն օրենսգրքի 56-րդ հոդվածի 51 մասով սահմանված կարգով, իսկ որոշում կայացնելու դեպքում 1 շաբաթվա ընթացքում պատճենն ուղարկում է տուժողին։

2. Տուժողն իրավունք ունի քրեական հետապնդման հարուցումը մերժելու մասին դատախազի որոշումը բողոքարկել վերադաս դատախազին։ Վերադաս դատախազի որոշումը վերջնական է և չի կարող բողոքարկվել, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն կամ հանցագործություն, որը, ըստ օրենքի, Հատուկ քննչական ծառայության գործունեության ենթակայության մեջ է։ Այս դեպքում, եթե վերադաս դատախազը չի բավարարի բողոքը, տուժողն իրավունք ունի բողոքարկել դատախազի որոշումը շրջանային (քաղաքային) դատարան՝ ըստ քննության վայրի։ Դատարանը վճիռ է կայացնում 15-օրյա ժամկետում՝ բանավոր լսումով կամ առանց դրա։ Դատարանի կայացրած որոշումը չի բողոքարկվում։

3. Եթե վերադաս դատախազը կամ դատարանը կասեցրել է դատախազի որոշումը քրեական հետապնդման հարուցումը մերժելու մասին, իսկ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի լրացել, ապա պետք է սկսվի քրեական հետապնդում։ Այս դեպքում Վրաստանի գլխավոր դատախազը կամ նրա կողմից լիազորված անձը քրեական հետապնդում սկսելու և այլ դատախազական գործողություններ իրականացնելու պարտավորություն է դնում մեկ այլ դատախազի վրա։

4. Սույն հոդվածում նշված որոշումների մասին ծանուցվում է տուժողը:

2014 թվականի հուլիսի 24-ի Վրաստանի օրենք № 2518 – կայք, 06.08.2014թ.

2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք №3276 – կայք, 09.08.2018թ.

2018 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի օրենք №3814 – կայք, 13.12.2018թ.

2019 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 4604 – կայք, 08.05.2019թ.

2021 թվականի դեկտեմբերի 30-ի Վրաստանի օրենք №1314 – կայք, 13.01.2022թ.

Հոդված 1681. Քրեական պատասխանատվությունից ազատելը

1. Դատախազը չի կարող քրեական հետապնդում հարուցել կամ կասեցնել անձի (քրեական պատժից ազատելու սուբյեկտի) նկատմամբ ավելի ոչ ծանր կամ ծանր հանցագործություն կատարելու փաստով, (քրեական պատժից ազատելու սուբյեկտը), եթե նա կատարի հետևյալ պայմաններից մեկը կամ մի քանիսը.

ա) ապօրինի կերպով ձեռք բերված գույքի փոխանցում պետությանը կամ այդ գույքի արժեքի փոխհատուցումը,

բ) հանցագործության զենքի և(կամ) քաղաքացիական շրջանառությունից հանված առարկայի փոխանցումը պետությանը,

գ) իր գործողությունների հետևանքով պատճառված վնասի լրիվ կամ մասնակի հատուցում,

դ) պետական ​​բյուջեի օգտին դրամական գումարի վճարում, որի նվազագույն չափը 500 լարի է,

ե) 40-ից 400 ժամ անվճար հանրօգուտ աշխատանքի կատարում,

զ) ընտանեկան հանցագործության դեպքում՝ բռնի վերաբերմունքը և վարքագիծը փոխելուն միտված պարտադիր վերապատրաստման դասընթացի անցում,

2. քրեական պատժից ազատելու ընթացակարգ չի կիրառվում Վրաստանի քրեական օրենսգրքի 1431, 1432, 1433, 144-րդ, 1441, 1442 և 1443 հոդվածներով, ինչպես նաև քրեական քաղաքականության ուղեցույց սկզբունքներով սահմանված հանցագործությունների գործերով։

3. Եթե անձը (քրեական պատժից ազատելու սուբյեկտը) չի կատարում քրեական պատժից ազատելու սուբյեկտի պայմանները, ապա դատախազն իրավունք ունի հարուցելու կամ նորոգելու քրեական հետապնդումը։

2011 թվականի հունիսի 21-ի Վրաստանի օրենք №4868 – կայք, 06.07.2011թ.

2011 թվականի նոյեմբերի 25-ի Վրաստանի օրենք №5352 – կայք, 05.12.2011թ.

2014 թվականի հոկտեմբերի 17-ի Վրաստանի օրենք №2706 – կայք, 31.10.2014թ.

Հոդված 1682. Քրեական պատժից ազատելու ընթացակարգի կիրառման կարգը

1. Անձին (քրեական պատժից ազատելու սուբյեկտին) քրեական պատժից ազատելու առաջարկը կատարվում է գրավոր: Այն ներառում է քրեական պատժից ազատելու պայմանները, ժամանակը, վայրը և դրա իրականացման միջոցը։

2. Անձին (քրեական պատժից ազատելու սո սուբյեկտին) գրավոր բացատրվում է, որ քրեական պատժից ազատելու պայմանների կատարումը կամավոր է, և նա օգտվում է մեղադրյալի բոլոր իրավունքներից։

3. Նախքան քրեական պատժից ազատելու մասին որոշում կայացնելը դատախազը խորհրդակցում է տուժողի հետ (եթե այդպիսին կա):

4. Քրեական պատժից ազատելու ընթացակարգը սովորաբար կիրառվում է մինչդատական ​​նիստից առաջ: Քրեական պատժից ազատելու ընթացակարգը կարող է օգտագործվել նաև մինչդատական ​​նիստից հետո, եթե կողմերը դիմեն դատարան՝ գործը քրեական պատժից ազատելու ընթացակարգի կիրառման նպատակով դատախազին վերադարձնելու համար: Այս դեպքում դատարանը իրավասու է գործը վերադարձնել դատախազին, որը մեղադրյալին կառաջարկի քրեական պատժից ազատելու ընթացակարգ։

5. Քրեական պատժից ազատելու ընթացակարգ չի կիրառվում այն ​​մեղադրյալի նկատմամբ, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

6. Դատախազը քրեական պատժից ազատելու ընթացակարգիմասին որոշում կայացնելիս առաջնորդվում է սույն օրենսգրքով և քրեական քաղաքականության ուղեցույց սկզբունքներով:

2011 թվականի հունիսի 21-ի Վրաստանի օրենք №4868 – կայք, 06.07.2011թ.

2011 թվականի նոյեմբերի 25-ի Վրաստանի օրենք №5352 – կայք, 05.12.2011թ.

Հոդված 169. Անձին մեղադրյալ ճանաչելը

1. Անձին մեղադրյալ ճանաչելու հիմք է հանդիսանում նախաքննության փուլում հավաքված ապացույցների համակցությունը, որը բավարար է հիմնավորված ենթադրության համար, որ այս անձը հանցագործություն է կատարել։

(Ուժը կորցրած է ճանաչվել 169-րդ հոդվածի առաջին մասի այն նորմատիվային բովանդակությունը, որը նախատեսում է նույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված (2013 թվականի հունիսի 14-ի խմբագրումը) ապացույցի՝ անուղղակի ցուցմունքի հիման վրա անձին մեղադրյալ ճանաչելու հնարավորությունը) – Վրաստանի Սահմանադրական դատարանի 2015 թվականի հունվարի 22-ի Որոշում №1/1/548 – կայք, 04.02.2015թ.

2. Մեղադրանք ներկայացնելու համար բավարար հիմքերի առկայության դեպքում դատախազն իրավասու է որոշում կայացնել անձի մեղադրանքի վերաբերյալ։ Որոշում կայացնելուց հետո դատախազը սահմանում է մեղադրանքի առաջադրման ժամանակն ու վայրը։ Մեղադրանքը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո 24 ժամվա ընթացքում:

3. Մեղադրանքի մասին որոշման մեջ պետք է նշվի․

ա) մեղադրյալի անունը և ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարեթիվը, անձնական համարը,

բ) մեղադրանքի ձևակերպումը` մեղսագրված արարքի նկարագրությունը` նշելով դրա կատարման վայրը, ժամանակը, եղանակը, միջոցը, զենքը, ինչպես նաև սույն արարքով հարուցված արդյունքի մատնանշմամբ,

գ) նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները, որոնք բավարար են հիմնավորված ենթադրության համար, որ նշված հանցագործությունը կատարել է տվյալ անձը,

դ) Վրաստանի քրեական օրենսգրքի հոդվածը, մասը և ենթակետը, որոնցով նախատեսված է այս հանցագործությունը։

4. Մեղադրանքի մասին որոշման եզրափակիչ մասը պետք է պարունակի որոշումը անձի մեղադրանքի մասին:

5. Դատախազը կամ նրա հանձնարարությամբ քննիչը մեղադրանքի վերաբերյալ որոշումը ծանոթացնում է մեղադրյալին և նրա փաստաբանին (եթե մեղադրյալի շահերը պաշտպանում է փաստաբանը), որոնք ստորագրությամբ հաստատում են որոշմանը ծանոթանալու և դրա պատճենը ստանալու փաստը: Որոշման պատճենը՝ մեղադրյալի իրավունքների և պարտականությունների ցանկով, փոխանցվում են մեղադրյալին և(կամ) նրա փաստաբանին։ Եթե ​​մեղադրյալը կամ նրա փաստաբանը հրաժարվում են ստորագրությամբ հաստատել որոշմանը ծանոթանալու և դրա պատճենը ստանալու փաստը, ապա հրամանի վրա նշվում է ստորագրելուց հրաժարվելու պատճառը։

6. Եթե մեղադրյալը խուսափում է նախաքննական մարմին ներկայանալուց, ապա նրան կամ նրա մերձավոր ազգականին տրվում է ողջամիտ ժամկետ՝ պաշտպան նշանակելու համար։ Եթե ​​նա այս ժամկետում փաստաբան չի վարձում, ապա մեղադրյալին պարտադիր կարգով նշանակվում է փաստաբան։ Դատախազը կամ նրա հանձնարարությամբ քննիչը մեղադրանքը ներկայացնելու համար հրավիրում է մեղադրյալի փաստաբանին և ծանոթացնում մեղադրանքի վերաբերյալ որոշումը, որը կհամարվի մեղադրանքի առաջադրում։ Մեղադրյալի պաշտպանը գրավոր հաստատում է մեղադրանքին ծանոթանալու փաստը։

7. Վրաստանի Սահմանադրական դատարանի անդամին մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է Վրաստանի Սահմանադրական դատարանի լիագումար նիստի համաձայնությունը։ Հատուկ քննչական ծառայության պետին, Անձնական տվյալների պաշտպանության ծառայության ղեկավարին, գլխավոր աուդիտորին մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է Վրաստանի Խորհրդարանի համաձայնությունը։ Վրաստանի Գերագույն դատարանի անդամի, Վրաստանի ընդհանուր դատարանի մեկ այլ դատավորի մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի համաձայնությունը։

8. Հանցանքի մեկ դեպքի պատճառով մինչև մինչդատական նիստը սկսվելը անձը կարող է մեղադրյալ ճանաչվել ոչ ավելի քան 9 ամիս ժամկետով, եթե մինչև այդ ժամկետի լրանալը նրան նոր մեղադրանք չի առաջադրվել մեկ այլ հանցագործության համար: Նման մեղադրանք առաջադրելիս նշված ժամկետի ընթացքը կասեցվում է, և ժամկետը հաշվարկվում է նոր մեղադրանք առաջադրելու օրվանից: Նշված ժամկետը լրանալուց հետո անձի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվում է։ Եթե ​​սույն մասով նախատեսված գործով անձի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է, ապա հետագայում թույլ չի տրվում նրան նույն մեղադրանքն առաջադրել։

9. Անձն իրավունք ունի մեղադրանքի մասին որոշումը նրան փոխանցելուց հետո 10-օրյա ժամկետում, սույն օրենսգրքով սահմանված կարգով քրեական հետապնդումը սկսելը դիտավորությամբ ձգձգելու մասին բողոք ներկայացնել վերադաս դատախազին կամ ըստ քննության վայրի շրջանային (քաղաքային) դատարան, որը բողոքը քննում է այն մուտքագրելուց հետո 3 օրվա ընթացքում։ Դատարանն իրավասու է բողոքը քննել առանց բանավոր լսման։ Բողոքի բավարարումը նշված անձի նկատմամբ տվյալ մեղադրանքի հետ կապված գոյություն ունեցած բոլոր այն ապացույցների անթույլատրելի ճանաչելու հիմք է հանդիսանում, որոնք ձեռք են բերվել նախաքննության ժամանակ, նրանից հետո, երբ անձի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար բավարար հիմքեր են ստեղծվել։ Սույն մասով նախատեսված դեպքում դատարանի վճիռը կարող է բողոքարկվել համապատասխան Վերաքննիչ դատարանի քննչական կոլեգիա՝ սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով նախատեսված կարգով։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2012 թվականի հունիսի 22-ի Վրաստանի օրենք №6550 – կայք, 29.06.2012թ.

2014 թվականի ապրիլի 4-ի Վրաստանի օրենք № 2209 – կայք, 08.04.2014թ.

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք №2634 – կայք, 18.08.2014թ.

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2015 թվականի հունվարի 22-ի Որոշում №1/1/548 – կայք, 04.02.2015թ.

2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք №3276 – կայք, 09.08.2018թ.

2018 թվականի սեպտեմբերի 5-ի Վրաստանի օրենք №3373 – կայք, 21.09.2018թ.

2019 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 4604 – կայք, 08.05.2019թ.

2021 թվականի դեկտեմբերի 30-ի Վրաստանի օրենք №1314 – կայք, 13.01.2022թ.

Հոդված 170. Ձերբակալությունը

1. Ձերբակալությունը կարճաժամկետ ազատազրկում է։

2. Անձը ձերբակալված է համարվում ազատ տեղաշարժի սահմանափակման պահից։ Ձերբակալման պահից անձը համարվում է մեղադրյալ։

Հոդված 171. Ձերբակալության հիմքերը

1. Եթե կա հիմնավոր ենթադրություն, որ անձը կատարել է հանցագործություն, որի համար օրենքով պատժի տեսքով սահմանված է ազատազրկում, ինչպես նաև՝ անձը կթաքնվի կամ չի ներկայանա դատարան, կոչնչացնի գործի համար կարևոր տեղեկություններ կամ կկատարի նոր հանցանք, կամ, եթե քննվում է «Քրեական իրավունքի ոլորտում միջազգային համագործակցության մասին» Վրաստանի օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն օտարերկրյա պետությունից համաձայնություն պահանջելու հարցը՝ ըստ քննության վայրի դատարանը դատախազի միջնորդությամբ առանց բանավոր լսումների անձին ձերբակալելու մասին վճիռ է կայացնում։ Այս վճիռը չի բողոքարկվում։

2. Անձը կարող է առանց դատարանի որոշման ձերբակալվել, եթե.

ա) անձը բռնվել է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո,

բ) անձին տեսել են հանցագործության կատարման վայրում և նրա նկատմամբ անհապաղ իրականացվում է քրեական հետապնդում նրա ձերբակալման նպատակով,

գ) անձի վրա, նրա մոտ կամ նրա հագուստի վրա հայտնաբերվել է կատարած հանցագործության ակնհայտ հետք,

դ) անձը հանցագործությունը կատարելուց հետո թաքնվել է, սակայն հետագայում նրան ճանաչել է ականատեսը,

ե) անձը կարող է թաքնվել,

զ) անձը հետախուզման մեջ է,

է) այս հնարավորությունը նախատեսված է «Քրեական իրավունքի ոլորտում միջազգային համագործակցության մասին» Վրաստանի օրենքով:

3. Առանց դատարանի վճռի թույլ է տրվում անձին ձերբակալել միայն այն դեպքում, եթե կա հիմնավոր ենթադրություն, որ անձը հանցագործություն է կատարել, և նրա թաքնվելու, դատարան չներկայանալու, գործին առնչվող տեղեկությունները ոչնչացնելու կամ նոր հանցագործություն կատարելու վտանգից հնարավոր չէ խուսափել այլ, այլընտրանքային միջոցառումով, որը համաչափ է ենթադրաբար կատարված հանցագործության հանգամանքներին և մեղադրյալի անձնական տվյալներին։

4. Չի կարող ձերբակալվել Երեխայի իրավունքների օրենսգրքի 26-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված անչափահասը, բացառությամբ Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։

2018 թվականի հուլիսի 20-ի Վրաստանի օրենք № 3157 – կայք, 06.08.2018թ.

2019 թվականի սեպտեմբերի 20-ի Վրաստանի օրենք №5010 – կայք, 27.09.2019թ.

2020 թվականի մայիսի 21-ի Վրաստանի օրենք №5910 – կայք, 25.05.2020թ.

Հոդված 172. Ձերբակալման իրավունք ունեցող անձը

Ձերբակալման իրավունք ունի հետաքննություն իրականացնելու լիազորված մարմնի այն աշխատակիցը, որն իրականացնում է օպերատիվ գործառույթներ, հասարակական կարգի պահպանման պարտականություններ, անցկացնում է նախաքննություն կամ իրականացնում քրեական հետապնդում։

Հոդված 173. Անձեռնմխելիությունը ձերբակալելիս

Չի կարելի ձերբակալել. դիվանագիտական ​​անձեռնմխելիություն ունեցող անձին և նրա ընտանիքի անդամներին, Վրաստանի Նախագահին, Վրաստանի Խորհրդարանի անդամին, գլխավոր աուդիտորին, Վրաստանի հանրային պաշտպանին, Հատուկ քննչական ծառայության ղեկավարին, Անձնական տվյալների պաշտպանության ծառայության պետին, դատավորին։ Այս արգելքը, բացառությամբ Վրաստանի Նախագահի, դիվանագիտական ​​անձեռնմխելիություն ունեցող անձի և նրա ընտանիքի անդամների, չի տարածվում սույն օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով նախատեսված դեպքի վրա։

2012 թվականի հունիսի 22-ի Վրաստանի օրենք №6550 – կայք, 29.06.2012թ.

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք №2634 – կայք, 18.08.2014թ.

2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք №3276 – կայք, 09.08.2018թ.

2019 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 4604 – կայք, 08.05.2019թ.

2021 թվականի դեկտեմբերի 30-ի Վրաստանի օրենք №1314 – կայք, 13.01.2022թ.

Հոդված 174. Ձերբակալության կարգը

1. Ձերբակալման հիմքերի առկայության դեպքում ձերբակալող պետական ծառայողը պարտավոր է ձերբակալվածին ընկալելի կերպով բացատրել այն, բացատրել, թե ինչ հանցանքի մեջ է նա մեղադրվում և տեղեկացնել, որ ունի փաստաբան ունենալու իրավունք , լռության իրավունք և հարցերին պատասխանելուց ձեռնպահ մնալու իրավունք, ինչպես նաև՝ իրավունք չընդունելու հանցանքը և որ այն ամենը, ինչ կասի նա, կարող է դատարանում օգտագործվել իր դեմ։ Անթույլատրելի ապացույց է համարվում այն հայտարարությունը, որ արել է ձերբակալվածը այս մասով նախատեսված բացատրությունը ստանալուց առաջ։

2. Ձերբակալող պետական ծառայողը ձերբակալվածին անհապաղ պետք է տանի ոստիկանության մոտակա բաժին կամ իրավապահ այլ մարմին:

3. Եթե կա հիմնավոր ենթադրություն, որ ձերբակալված անձը զենք ունի և(կամ) մտադիր է ազատվել դրանից, վնասել կամ ոչնչացնել ապացույցի արժեք ունեցող առարկա, նյութ կամ տեղեկություններ պարունակող այլ առարկա, ձերբակալող պետական ծառայողն իրավունք ունի իրականացնելու անձնական խուզարկություն՝ համաձայն սույն օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգի։

4. Պահման վայր հասցնելուն պես ձերբակալվածի ընդհանուր առողջական վիճակը ճշտելու նպատակով, նրա պահանջելու դեպքում, պետք է զննվի բժշկի կողմից, և պետք է կազմվի համապատասխան տեղեկանք:

5. Ձերբակալության ժամկետը չպետք է գերազանցի 72 ժամը։ Ձերբակալությունից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում ձերբակալվածին պետք է փոխանցվի որոշումը մեղադրանքի մասին։ Եթե այս ժամկետում ձերբակալվածին չի փոխանցվի որոշումը, նա անհապաղ պետք է ազատ արձակվի։

6. Ձերբակալության ժամկետը հաշվակցվում է մեղադրյալի կալանքի ժամկետի մեջ:

2010 թվականի դեկտեմբերի 7-ի Վրաստանի օրենք №3891 – ՎՕՏ I, №67, 09.12.2010թ., հոդվ.418

Հոդված 175. Ձերբակալության արձանագրությունը

1. Ձերբակալություն իրականացնող պետական ծառայողը ձերբակալելուն պես անհապաղ պետք է կազմի արձանագրություն: Եթե ​​օբյեկտիվ պատճառով (պատճառներով) ձերբակալման պես անհնար է կազմել ձերբակալման արձանագրությունը, այն պետք է կազմվի ձերբակալվածին ոստիկանական հաստատություն կամ այլ իրավապահ մարմին տանելուն պես։

2. Ձերբակալության արձանագրության մեջ պետք է նշվի․ ով, որտեղ, երբ, ինչ հանգամանքներում, սույն օրենսգրքում նշված ինչ հիմքերով է ձերբակալված, ձերբակալվածի ֆիզիկական վիճակը ձերբակալման պահին, ինչ հանցանքի մեջ է մեղադրվում, նրան ոստիկանական բաժանմունք կամ իրավապահ այլ մարմին տանելու ստույգ ժամը, սույն օրենսգրքով նախատեսված մեղադրյալի իրավունքների և պարտականությունների ցանկը, ինչպես նաև, համապատասխան դեպքում, այն օբյեկտիվ պատճառը (պատճառները), որի (որոնց) առկայության պատճառով անհնար է եղել ձերբակալության մասին արձանագրություն կազմել ձերբակալելուն պես։

3. Ձերբակալման արձանագրությունը ստորագրում են՝ անձին ձերբակալած պաշտոնատար անձը, ձերբակալված անձը և նրա փաստաբանը (նրա առկայության դեպքում): Մեղադրյալին ոստիկանության բաժին կամ այլ իրավապահ մարմին բերելուն պես արձանագրությունը ստորագրում է ոստիկանության կամ այլ իրավապահ մարմնի լիազորված անձը: Ձերբակալվածին փոխանցվում է ձերբակալության արձանագրության պատճենը։ Եթե ​​ձերբակալության ժամանակ կատարվել է նրա անձնական խուզարկություն, ապա այս քննչական գործողության վերաբերյալ առանձին արձանագրություն չի կազմվում։

4. Եթե ձերբակալման ժամանակ անձին չեն բացատրվել սույն օրենսգրքի 174-րդ հոդվածով նախատեսված իրավունքները և չի փոխանցվել ձերբակալման արձանագրությունը կամ, եթե ձերբակալման արձանագրությունը կազմվել է էական խախտմամբ, որը վատթարացնում է անձի իրավական վիճակը, ազատությունը սահմանափակված անձը անհապաղ պետք է ազատ արձակվի։

Հոդված 176. Ձերբակալված անձին ազատելու հիմքերը և կարգը

1. Ձերբակալվածը պետք է ազատ արձակվի, եթե.

ա) չի հաստատվել կասկածը, որ նա հանցագործություն է կատարել,

բ) նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշում չի կայացվել,

գ) անցել է սույն օրենսգրքով սահմանված ձերբակալության ժամկետը,

դ) չի ստացվել իրավազոր պետական մարմնի կամ պաշտանատար անձի համաձայնությունը ձերբակալման մասին,

ե) ձերբակալության ժամանակ էապես խախտվել է քրեական դատավարության օրենքը,

զ) քրեական դատավարության նպատակներին հասնելու համար ձերբակալումն այլևս անհրաժեշտ չէ։

2. Ձերբակալվածն ազատվում է դատախազի կամ դատավորի որոշմամբ։

3. Ձերբակալվածն ազատվում է պահման վայրի պետի որոշմամբ, եթե լրացել է ձերբակալության ժամկետը:

4. Ազատ արձակելու ժամանակ ձերբակալվածին տրվում է ազատման մասին որոշման պատճենը:

5. Անկախ նրանից, թե ձերբակալվածը կդառնա արդյոք դատապարտյալ, ապօրինի և չհիմնավորված ձերբակալության հետևանքով նրան պատճառված վնասն ամբողջ ծավալով կփոխհատուցվի պետական ​​բյուջեից քաղաքացիական դատավարության կարգով։

6. Դատախազի որոշմամբ մեղադրյալը կարող է ժամանակավորապես դուրս բերվել ձերբակալության վայրից՝ նրա կողմից քննչական գործողությանը մասնակցելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ պետք է իրականացվի քննչական այնպիսի գործողություն, որին մասնակցելու համար անհրաժեշտ է ձերբակալվածի համաձայնությունը։ Ձերբակալվածին, քննչական գործողությունն ավարտվելուն պես, անհապաղ վերադարձնում են ձերբակալության վայր։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2010 թվականի դեկտեմբերի 7-ի Վրաստանի օրենք №3891 – ՎՕՏ I, №67, 09.12.2010թ., հոդվ.418

Հոդված 177. Ձերբակալելու, կալանավորելու կամ փորձաքննության համար

բուժհաստատությունում տեղավորելու մասին ծանուցումը

1. Դատախազը կամ նրա հանձնարարությամբ քննիչը պարտավոր է անձին ձերբակալելուց, կալանավորելուց կամ փորձաքննության համար բժշկական հաստատությունում տեղավորելուց հետո ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում տեղեկացնել նրա ընտանիքի անդամներից որևէ մեկին, իսկ եթե այդպիսին չկա՝ որևէ բարեկամի կամ ազգականի, իսկ կալանավորման կամ բժշկական հաստատությունում տեղավորելու մասին տեղեկացնել նաև աշխատանքի կամ ուսումնառության վայր։

2. Եթե ձերբակալված, կալանավորված կամ փորձաքննության համար բժշկական հաստատությունում տեղավորված անձն այլ պետության քաղաքացի է, սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում ծանուցվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, որը նշվածի վերաբերյալ անհապաղ տեղեկացնում է համապատասխան պետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին։

2012 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք №6439 – կայք, 22.06.2012թ.

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

Հոդված 178. Ձերբակալված, կալանավորված կամ փորձաքննության նպատակով

բժշկական հաստատությունում տեղավորված անձի խնամքի տակ գտնվող անձի, նրա

բնակարանի և այլ գույքի խնամակալության միջոցառումները

1. Եթե ձերբակալված, կալանավորված կամ փորձաքննության նպատակով բժշկական հաստատությունում տեղավորված անձն ունի անչափահաս երեխա, տարեց ծնող կամ այլ անձ, որը նրա խնամակալության տակ է, որը մնում է առանց վերահսկողության և օգնության, դատախազը և դատարանը պարտավոր են նրանց խնամակալության փոխանցել հարազատին, մեկ այլ անձի կամ համապատասխան հիմնարկի, իսկ եթե առանց հսկողության է մնում գույքը` իրականացնել պաշտպանության միջոցառում։

2. Ձերբակալված, կալանավորված կամ փորձաքննության նպատակով բժշկական հաստատությունում տեղավորված անձն անհապաղ տեղեկացվում է ձեռնարկված միջոցառումների մասին, որոնց մասին քննիչը կամ դատախազը կազմում է տեղեկանք, որը կցվում է քրեական գործին և(կամ) արվում է գրառում դատական նիստի արձանագրության մեջ։

Հոդված 179․ Չնույնականացված մեղադրյալի, դատապարտյալի նկատմամբ քրեական

գործ վարելը

1. Եթե հանցագործություն կատարելու համար ձերբակալված անձի ինքնությունը (անուն, ազգանուն, տարիք, սեռ, քաղաքացիություն) անհայտ է, և նա հրաժարվում է ինքնությունը բացահայտելուց կամ ֆիզիկական արատի կամ այլ օբյեկտիվ հանգամանքների պատճառով անհնար է դառնում նրա նույնականացումը, քննիչը կամ դատախազը արձանագրություն են կազմում, որում համապատասխան փորձագետների մասնակցությամբ նկարագրվում են անձի բոլոր հնարավոր արտաքին նշանները (ենթադրյալ տարիքը, սեռը, հասակը, մազերի գույնը, աչքերի գույնը, արտաքինի և տեսքի այլ բնութագրեր), որոնց միջոցով կարելի է նույնականացնել նրան (արձանագրությանը պետք է կցվի անձի լուսանկարը): Բացի այդ, դատավարական ղեկավարությունն իրականացնող դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի համաձայնությամբ անձին կարող է տրվել պայմանական անուն թվանշանների և(կամ) տառերի այնպիսի համակցությամբ, որը գործի փաստական ​​հանգամանքներից հնարավոր կդարձնի այս անձի նույնականացումը հետագա դատավարական գործողությունների ժամանակ։ Պայմանական անունը չի կարող լինել մարդու պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող կամ վիրավորական։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում սույն օրենսգրքով նախատեսված բոլոր հետագա դատավարական գործողությունները կատարվում են ամբողջական ծավալով, առանց խոչընդոտի։ Բացի այդ, բոլոր դատավարական գործողությունները չնույնականացված մեղադրյալի, դատապարտյալի նկատմամբ անցկացվում են փաստաբանի պարտադիր մասնակցությամբ։ Նշանակված փաստաբանի ծախսերը փոխհատուցվում են պետության կողմից։

3. Չնույնականացված անձին մեղադրանք առաջադրելուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում, սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակվում է բժշկահոգեբուժական փորձաքննություն, որով, ի թիվս այլ հարցերի, պետք է որոշվի այս անձի հոգեկան վիճակը, արյան խումբը, այլ կենսաչափական տվյալներ և գրանցվեն մատնահետքերը։

4. Քննիչը, դատախազը պարտավոր են ապահովել Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված բոլոր ողջամիտ միջոցառումները՝ սույն հոդվածում նշված անձի ինքնությունը պարզելու նպատակով (նրա անունը, ազգանունը, տարիքը, քաղաքացիությունը և մեղսունակությունը որոշելու համար)։

5. Եթե չնույնականացված անձի ինքնությունը պարզվի մինչև քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից մեղադրական դատավճիռ կայացնելը, քննիչը, դատախազը, դատարանը պարտավոր են այս հանգամանքին 48 ժամվա ընթացքում համապատասխանեցնել քրեական գործով առկա ամփոփիչ որոշումները։

6. Մինչև չնույնականացված անձի նկատմամբ դատավճիռը կայացնելը դատարանը պարտավոր է համոզվել, որ ձեռնարկվել են Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված բոլոր ողջամիտ միջոցառումները նշված անձի ինքնությունը պարզելու համար։

7. Եթե չնույնականացված անձի ինքնությունը պարզվի նրա նկատմամբ մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, և այդ հանգամանքն ազդում է հանցագործության որակման կամ պատժի չափի վրա կամ ազատում է նրան քրեական պատասխանատվությունից, ապա դատավճիռը պետք է վերանայվի նոր բացահայտված հանգամանքների պատճառով, սույն օրենսգրքով սահմանված կարգով, բացառությամբ այն դեպքի, երբ այս հանգամանքները շրջում են դեպի վատթարացում։

2012 թվականի մայիսի 22-ի Վրաստանի օրենք №6253 - կայք, 29.05.2012թ.

Հոդված 180. Անձին բժշկական հաստատությունում տեղավորելը

1. Եթե կա հիմնավորված ենթադրություն, որ մեղադրյալը հանցագործության պահին անմեղսունակ է եղել կամ այն կատարելուց հետո է դարձել անմեղսունակ, և հանրային անվտանգության շահերը պահանջում են նրա մեկուսացում բուժհաստատությունում, ապա դատարանն, ըստ քննության վայրի, դատախազի կամ փաստաբանի միջնորդությամբ վճիռ է կայացնում անձին պետական ​​ բժշկական հաստատությունում տեղավորելու մասին։ Միջնորդությունը քննվում է առանց բանավոր լսումների, 48 ժամվա ընթացքում, և կայացված որոշումը չի բողոքարկվում։

(Ուժը կորցրած են ճանաչվել 180-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության «միջնորդությունը քննվում է առանց բանավոր լսման» և «իսկ կայացված որոշումը չի բողոքարկվում» ) – Վրաստանի Սահմանադրական դատարանի 2022 թվականի ապրիլի 13-ի Որոշում №2/2/1506 – կայք, 15.04 .2022 թ.

2. Բուժհաստատությունում անձին տեղավորելու մասին դատարանի վճիռը կազմվում է փորձաքննություն նշանակելու մասին որոշումից (վճռից) անկախ: Նրանում պետք է նշվեն․ բժշկական հաստատությունում տեղավորվող անձի անունը, ազգանունը և ընթացակարգային կարգավիճակը, բժշկական հաստատության անվանումը, որում տեղավորվում է անձը։

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2022 թվականի ապրիլի 13-ի Որոշում №2/2/1506 – կայք, 15.04.2022թ.

Հոդված 181. Բուժհաստատությունում անձի գտնվելու ժամկետը

1. Մեղադրյալը կարող է բժշկական հաստատությունում փորձաքննության համար գտնվել ոչ ավելի քանի 20 օր ժամկետով։

2. Բացառիկ դեպքերում բժիշկների եզրակացության հիման վրա, որոնք ստացիոնար փորձաքննություն են իրականացնում, այդ ժամկետը դատարանի վճռով կարող է երկարաձգվել ևս 10 օրով։ Ժամկետի հետագա երկարաձգում չի թույլատրվում, նույնիսկ եթե բուժհաստատությունում գտնվող անձը դրան համաձայն լինի։

3. Եթե անձը մեկ քրեական գործով մի քանի անգամ տեղավորվել է բժշկական հաստատությունում, ապա այդ հիմնարկում նրա գտնվելու ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել սույն հոդվածով սահմանված ժամկետը:

4. Մեղադրյալը կամ նրա փաստաբանն իրավասու է դիմել դատարան միջնորդությամբ՝ ստացիոնար փորձաքննության գտնվելու ժամկետը երկարաձգելու մասին։ Ստացիոնար փորձաքննության գտնվելու ընդհանուր ժամկետը չպետք է գերազանցի 2 ամիսը։

5. Մեղադրյալի ստացիոնար փորձաքննության լինելու ժամկետը կհաշվակցվի կալանավորման ժամկետի մեջ, բացառությամբ նրա փաստաբանի միջնորդությամբ անցկացվող ստացիոնար փորձաքննության լինելու ժամկետի։

Գլուխ XIX

Դատական ​​քննության ընդհանուր դրույթները

Հոդված 182․ Դատական ​​նիստի հրապարակայնությունը

1. Դատական ​​նիստը, որպես կանոն, անցկացվում է բանավոր և հրապարակային:

2. Պետական ​​գաղտնիք պարունակող նյութերը դատարանը քննում է դռնփակ նիստում:

3. Դատարանը կարող է կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ որոշում կայացնել նիստը մասնակի կամ ամբողջությամբ դռնփակ անելու մասին․

ա) անձնական տվյալների, մասնագիտական ​​կամ առևտրային գաղտնիքի պաշտպանության նպատակով,

բ) (հանվել է՝ 12.06.2015, №3715),

գ) դատավարության մասնակցի և(կամ) նրա ընտանիքի անդամի (մոտ ազգականի) անձնական անվտանգության պաշտպանության նպատակով կամ եթե կիրառվում է գործընթացի մասնակցի պաշտպանության այն հատուկ միջոցառումը, որը պահանջում է դռնփակ անել դատական նիստը,

դ) սեռական հանցագործության, մարդկանց առևտրի (թրաֆիքինգի) կամ ընտանեկան հանցագործության զոհերի շահերի պաշտպանության նպատակով,

ե) դատական ​​նիստին անձնական նամակագրություն և անձնական ծանուցում հրապարակելիս, եթե անձը համաձայն չէ դրան:

4. Կարգուկանոնի պահպանման նպատակով դատավորն իրավասու է իր նախաձեռնությամբ մասնակի կամ ամբողջությամբ փակել դատական ​​նիստը:

41. Անկախ դատական ​​նիստը մասնակի կամ ամբողջությամբ փակելու մասին վճիռ ընդունելուց՝ դատավորն իրավասու է սույն գործով տուժող ճանաչված անձին տրամադրել նիստին կամ նիստի մի մասին ներկա գտնվելու իրավունք։

42. Դռնփակ դատական ​​նիստում վկայի և տուժողի մասնակցությամբ ապացույցների հետազոտման գործընթացին, վկայի/տուժողի ցանկության դեպքում, ներկա է գտնվում դատախազության վկայի և տուժողի համակարգողը:

5. Եթե դռնփակ դատական ​​նիստում գործը քննելու հարցի լուծումը պահանջում է այնպիսի հանգամանքի հրապարակային քննարկում, որը հրապարակային չպետք է բարձրաձայնվի, և նիստը դռնփակ անելու միջնորդությանը համաձայն չէ հակառակորդ կողմը, այս հարցը քննվում է դռնփակ նիստում։

6. Դատավորը պարտավոր է հրապարակայնորեն հայտարարել դատական ​​նիստը փակելու հիմքը։

7. Դատարանը կարող է պարտադրել դռնփակ նիստին ներկա գտնվող անձին չհրապարակել այն տեղեկությունը, որը նրան հայտնի է դարձել այս նիստին։

8. Մինչև 14 տարեկան անձին թույլ չի տրվում ներկա գտնվել դատական նիստին, բացառությամբ այն դեպքի, երբ նա դատավարության մասնակից է: Նիստը նախագահողն իրավասու է դատական ​​նիստին թույլ տալ ներկա գտնվել 14 տարին չլրացած անձին։

9. Զինված անձի նիստի դահլիճ մուտքը թույլատրվում է միայն նիստը նախագահողի թույլտվությամբ:

10. Նիստը նախագահողն իրավասու է թույլ չտալ դատական ​​նիստին ներկա գտնվել անձին, որը ոչ պատշաճ տեսքով կամ վիճակում է ներկայացել։

2012 թվականի մայիսի 25-ի Վրաստանի օրենք №6328 – կայք, 12.06.2012թ.

2014 թվականի հուլիսի 24-ի Վրաստանի օրենք № 2518 – կայք, 06.08.2014թ.

2014 թվականի հոկտեմբերի 17-ի Վրաստանի օրենք №2706 – կայք, 31.10.2014թ.

2015 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք № 3715 – կայք, 24.06.2015 թ.

2018 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք №2270 – կայք, 21.05.2018թ.

2021 թվականի հունիսի 22-ի Վրաստանի օրենք №663 – կայք, 24.06.2021թ.

Հոդված 1821. (Հանվել է)

2013 թվականի հունվարի 18-ի Վրաստանի օրենք №205 – կայք, 28.01.2013 թ.

2013 թվականի մայիսի 1-ի Վրաստանի օրենք №583 – կայք, 20.05.2013թ.

Հոդված 183. Գործի քննության ժամանակ դատարանի կազմի անփոփոխությունը

Դատարանը գործը պետք է քննի անփոփոխ կազմով։ Եթե ​​որևէ դատավոր չի կարողանում մասնակցել դատական նիստին, ապա նրան փոխարինում են նույն դատարանի մեկ այլ դատավորով, և գործը վերսկսվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 184-րդ հոդվածով նախատեսված դեպքի:

Հոդված 184. Պահեստային դատավորը

1. Դատարանի նախագահի որոշմամբ գործով կարող է նշանակվել պահեստային դատավոր, որը փոխարինում է դատարանի կազմից դուրս եկած դատավորին, և գործի քննությունը շարունակվում է։

2. Եթե գործը քննվում է երդվյալ ատենակալների դատարանի կողմից, ապա դատարանի նախագահի որոշմամբ գործով նշանակվում է պահեստային դատավոր, որը երդվյալ ատենակալների ընտրության նիստը նախագահողի բացակայության դեպքում փոխարինում է նրան, և երդվյալ ատենակալների ընտրության գործընթացը շարունակվում է։

2021 թվականի հունիսի 28-ի Վրաստանի օրենք №707 – կայք, 29.06.2021թ.

Հոդված 185. Դատական ​​վարույթի վայրը և շարունակականությունը

1. Դատական քննությունն ընթանում է դատական նիստերի դահլիճում։ Դեպքի կամ այլ վայրի, շինության, տրանսպորտի կամ այլ առարկայի, որը չի կարող բերվել նիստերի դահլիճ, զննության նպատակով, ինչպես նաև հարցաքննվողի ծանր հիվանդության, կամ այլ օբյեկտիվ պատճառով դատաքննությունը կողմերի միջնորդությամբ կարող է անցկացվել նիստերի դահլիճից դուրս։

2. Դատական քննությունն ընթանում է շարունակաբար, բացառությամբ ընդմիջման համար անհրաժեշտ ժամանակի: Կողմի միջնորդության հիման վրա դատական ​​նիստի հետաձգումը դատարանի վճռով հնարավոր է միայն դատավորի, երդվյալ ատենակալի, կողմի, վկայի կամ թարգմանչի չներկայանալու, քննչական գործողության անցկացման, ինչպես նաև ուղղակիորեն սույն օրենսգրքով նախատեսված դեպքում: Գործի քննությունը հետաձգելու ընթացքում դատարանն իրավասու է քննել մեկ այլ քրեական գործ (միջնորդություն, բողոք):

3. 18 ժամ հետո դատարանը կարող է կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ հետաձգել գործի քննությունը։

4. Կողմն իրավունք ունի նախօրոք դիմել դատարան հիմնավորված միջնորդությամբ դատական ​​նիստի օրը փոխելու (նշանակելու սահմանված օրվանից շուտ կամ ուշ), ինչի մասին նա պետք է տեղեկացնի մյուս կողմին: Դատարանը միջնորդությունը կքննի առանց բանավոր լսման։ Կայացված որոշումը չի բողոքարկվում։

5. Կողմերն իրավունք ունեն փոխադարձ համաձայնության հիման վրա նախապես համատեղ դիմել դատարան՝ դատական ​​նիստի օրը փոխելու պատճառաբանված միջնորդությամբ (նշանակել սահմանված օրվանից շուտ կամ ուշ): Դատարանը միջնորդությունը կքննի առանց բանավոր լսման։ Նրա կայացրած որոշումը չի բողոքարկվում։

6. Առաջին ատյանի դատարանը դատավճիռը կայացնում է մինչդատական նիստի դատավորի կողմից գործն ըստ էության քննության համար փոխանցելու մասին որոշումը կայացնելուց հետո ոչ ուշ, քան 24 ամսվա ընթացքում։

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը չի տարածվում այն ​​քրեական գործի վրա, որում մեղադրյալը խուսափում է դատարան ներկայանալուց և(կամ) մեղադրյալի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ․328

2010 թվականի դեկտեմբերի 7-ի Վրաստանի օրենք №3891 – ՎՕՏ I, №67, 09.12.2010թ., հոդվ.418

2011 թվականի մայիսի 5-ի Վրաստանի օրենք №4631 – կայք, 19.05.2011թ.

2015 թվականի հուլիսի 8-ի Վրաստանի օրենք №3976 – կայք, 20.07.2015թ.

Հոդված 186. Դատական ​​նիստի կանոնակարգը

1. Դատական նիստերի դահլիճ դատարանի մտնելուց և դահլիճից նրա դուրս գալուց առաջ դատական նիստի քարտուղարը համապատասխանաբար հայտարարում է․ «Ոտքի՛, դատարանն է գալիս», «Ոտքի՛, դատարանը դուրս է գնում»։ Հենց այս խոսքերը հնչելու ժամանակ նիստի բոլոր ներկա գտնվողները ոտքի են կանգնում։

2. Դատական քննության մասնակիցը քաղաքավարությամբ և հարգանքով է դիմում դատարանին, որից հետո ոտքի կանգնելով անում է անհրաժեշտ հայտարարությունը։ Դատարանում վարքագծի կանոններից բացառություններ թույլատրվում են նախագահող դատավորի թույլտվությամբ:

Հոդված 187. Դատական ​​նիստը սկսելը

Դատական ​​նիստը սկսվում է դատավորի (գործի կոլեգիալ քննության դեպքում՝ զեկուցող դատավորի)՝ նիստը սկսելու մասին զեկուցմամբ։

Հոդված 188. Կողմի ներկայանալը դատական ​​նիստին

1. Կողմը պարտավոր է նշանակված ժամին ներկայանալ դատական ​​նիստին:

2. Կողմը պարտավոր է սույն օրենսգրքով սահմանված կարգով մինչև դատական ​​քննության մեկնարկը դատարանին ծանուցել հարգելի պատճառով չներկայանալու մասին:

3. Կողմի միջնորդության հիման վրա, դատարանի որոշմամբ, հնարավոր է նույն կողմը դատական ​​նիստին մասնակցի հեռավար կարգով՝ տեխնիկական միջոցների կիրառմամբ, ինչը նախապես ծանուցվում է կողմերին։

2012 թվականի հունիսի 5-ի Վրաստանի օրենք №6392 – կայք, 19.06.2012թ.

Հոդված 189. Գործի քննությունը մեղադրյալի բացակայությամբ

1. Գործը կարող է քննվել մեղադրյալի բացակայությամբ, եթե նա խուսափում է ներկայանալ դատարան: Նման դեպքում մեղադրյալի փաստաբանի մասնակցությունը գործի քննությանը պարտադիր է։

2. Եթե կալանավորված մեղադրյալը դատական նիստին չլինի ներկայացված՝ նրան չփոխադրելու պատճառով, ապա դատարանը հետաձգում է գործի քննությունը ողջամիտ ժամկետով, բայց ոչ ավելի, քան 10 օրով, և այդ մասին տեղեկացնում է Հատուկ քրեակատարողական ծառայության գլխավոր տնօրենին, որը պարտավոր է հաջորդ նիստին ապահովել մեղադրյալին ներկայացնելը և դատարանին տեղեկացնել մեղադրյալին չփոխադրելու պատճառը։

Հոդված 190. Դատախազի և պաշտպանի մասնակցությունը դատաքննությանը և նրանց չներկայանալու հետևանքները

1. Եթե փաստաբանը չի ներկայացել դատական ​​նիստին, ապա դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով պետության միջոցների հաշվին ապահովում է մեղադրյալի պաշտպանությունը և ողջամիտ ժամկետով հետաձգում գործի քննությունը, բայց ոչ ավելի, քան 10 օրով: Դատարանն իրավասու է հաջորդ նիստին մեկ անգամ ևս հետաձգել գործի քննությունը ոչ ավելի, քան 5 օրով, եթե պաշտպանական կողմը ներկայացնում է պատճառաբանված միջնորդություն, որում հիմնավորվում է փաստաբանի չներկայանալու օբյեկտիվ պատճառը։ Միջնորդություն չներկայացնելու, ներկայացված միջնորդությունը չբավարարելու կամ բավարարելու դեպքում փաստաբանի կրկին չներկայանալու դեպքում նիստը շարունակվում է իրավաբանական օգնության համապատասխան ծառայության փաստաբանի մասնակցությամբ։

2. Եթե քննվում է երկու կամ ավելի մեղադրյալների գործ, և նրանցից մեկի պաշտպանը չի ներկայացել դատական ​​նիստին, ապա դատարանը կարող է շարունակել գործի քննությունը մյուս մեղադրյալների նկատմամբ, եթե դա չի վնասի մեղադրյալի շահերին և չի ազդի ապացույցների հետազոտության ամբողջականության և օբյեկտիվության վրա։ Ինչպես նաև, դատարանը պետք է ապահովի այն դատական ​​նիստի արձանագրության ծանոթացում պաշտպանին, որն անցկացվել է առանց նրա մասնակցության։

3. Դատախազի չներկայանալու դեպքում դատարանը ողջամիտ ժամկետով, բայց ոչ ավելի, քան 10 օրով հետաձգում է գործի քննությունը, և այդ մասին տեղեկացնում է Վրաստանի գլխավոր դատախազությանը և վերադաս դատախազին, որը պարտավոր է ապահովել դատախազի մասնակցությունը հաջորդ նիստին և դատարանին տեղեկացնել չներկայանալու պատճառը։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

2018 թվականի հուլիսի 5-ի Վրաստանի օրենք №3126 – կայք, 11.07.2018թ.

Հոդված 191. Քրեական հետապնդման դադարեցումը գործի ըստ էության քննության ընթացքում։ Անմեղսունակության հարցի քննումը

1. Սույն օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, գործն ըստ էության քննող դատարանը կողմի միջնորդությամբ դադարեցնում է քրեական հետապնդումը: Ինչպես նաև, դատարանը չեղարկում է կիրառված խափանման միջոցը, ինչպես նաև լուծում է սույն օրենսգրքով նախատեսված այլ հարց։

2. Եթե պարզվում է, որ մեղադրյալը հանցագործությունը կատարելիս անմեղսունակ էր, ապա դատարանը կողմի միջնորդությամբ դադարեցնում է նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Ինչպես նաև, գործը քննող դատավորը պարտավոր է «Հոգեկան առողջության մասին» Վրաստանի օրենքի 221 հոդվածի առաջին կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության հիման վրա, նույն վճռով որոշել այս անձին հարկադիր հոգեբուժական բուժում տրամադրելու մասին հարցը։ Այս վճիռը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված կարգով։

21. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում դատավորը վճռով սահմանում է հոգեբուժական հարկադիր բուժման ժամկետը։ Այս ժամկետը չպետք է գերազանցի 4 տարին։ Ժամկետը որոշելիս նկատի է առնվում մեղադրյալի հոգեկան առողջության վիճակը և մեղադրյալի կողմից իրեն և(կամ) մեկ այլ անձի վնասելու, սպառնալիքի և(կամ) բռնություն պարունակող վարքագծի ռիսկայնության աստիճանը, որոնց գնահատումը տրված է մեղադրյալի մեղսունակության մասին դատահոգեբուժական փարձաքննության եզրակացության մեջ։ Ինչպես նաև, վճռի մեջ նշվում է, որ հարկադիր հոգեբուժական բուժումը կարող է դադարեցվել սահմանված ժամկետից շուտ՝ Վրաստանի «Հոգեկան առողջության մասին» օրենքի 221 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերը վերացնելուն պես, եթե դրանց վերացումը հաստատվի նույն օրենքով սահմանված կարգով։

3. Եթե պարզվի, որ մեղադրյալը հանցագործությունը կատարելիս եղել է մեղսունակ, սակայն այն կատարելուց հետո դարձել է անմեղսունակ, ապա դատարանը կայացնում է մեղադրական դատավճիռ, որով սահմանում է դատապարտյալի կողմից պատժի կրում համապատասխան բժշկական (բուժական) հիմնարկում՝ մինչև նրա ապաքինումը, որից հետո դատապարտյալի կողմից պատժի կրումը կշարունակվի ընդհանուր կարգով։

4. Եթե պարզվի, որ քրեակատարողական հիմնարկում տեղավորված դատապարտյալը, որի նկատմամբ քրեական վարույթն ավարտվել է, ունի հոգեկան խանգարման նշաններ, ապա նրան հոգեբուժական օգնություն ցուցաբերելու հարցը որոշվում է Վրաստանի «Հոգեկան առողջության մասին» օրենքի և Բանտային օրենսգրքի համաձայն։ Դատապարտյալի ապաքինման դեպքում նրա կողմից պատժի կրումը շարունակվում է ընդհանուր կարգով։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

2014 թվականի հուլիսի 26-ի Վրաստանի № 2539 – կայք, 06.08.2014թ.

2015 թվականի մայիսի 1-ի Վրաստանի օրենք № 3528 օրենք – կայք, 18.05.2015թ.

2020 թվականի հունիսի 23-ի Վրաստանի օրենք № 6363 – կայք, 01.07.2020թ.

Հոդված 1911. Դատավորի լիազորությունը մեղադրյալի/դատապարտյալի նկատմամբ

խոշտանգումների, նվաստացուցիչ և(կամ) անմարդկային վերաբերմունքի դրսևորման

կամ դրա հնարավոր իրագործման դեպքում

1. Եթե քրեական դատավարության ցանկացած փուլում դատավորի մոտ կասկած է առաջանում, որ մեղադրյալը/դատապարտյալը ենթարկվել է խոշտանգումների, նվաստացուցիչ և(կամ) անմարդկային վերաբերմունքի, կամ մեղադրյալը/դատապարտյալն ինքն է այդ մասին հայտնել դատարանին, դատավորը արձագանքելու համար դիմում է համապատասխան քննչական մարմնին։

2. Եթե քրեակատարողական հիմնարկում գտնվող մեղադրյալի/դատապարտյալի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, և(կամ) եթե դատավորի մոտ կասկած է առաջացել, որ մեղադրյալի/դատապարտյալի նկատմամբ իրականացվել է կամ կարող է իրականացվել խոշտանգում, նվաստացուցիչ և(կամ) անմարդկային վերաբերմունք, դատավորը իրավասու է վճռով հանձնարարել Վրաստանի արդարադատության նախարարության համակարգի մեջ ընդգրկված պետական ​​ենթագերատեսչական հիմնարկի՝ Հատուկ քրեակատարողական ծառայության գլխավոր տնօրենին ձեռնարկել հատուկ միջոցներ, որոնք անհրաժեշտ են նման մեղադրյալի/դատապարտյալի անվտանգությունն ապահովելու համար։

2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք № 3276 – կայք, 09.08.2018թ.

2019 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 4604 – կայք, 08.05.2019թ.

Հոդված 192. Դատական ​​նիստում վճիռ կայացնելու կարգը

1. Դատաքննության ընթացքում, բացառությամբ դատավճռի, դատարանը բոլոր որոշվող հարցերի վերաբերյալ կայացնում է վճիռ։

2. Դատարանը վճիռ է կայացնում առանց խորհրդակցական սենյակ գնալու: Վճիռը մուտքագրվում է դատական ​​նիստի արձանագրության մեջ։

3. Դատարանն իրավասու է վճիռ կայացնել խորհրդակցական սենյակում:

4. Դատարանի վճիռը հրապարակվում է հրապարակայնորեն։

Հոդված 193. Դատարանի ​​խորհրդակցությունը և քվեարկությունը կոլեգիալ քննության ժամանակ

1. Դատարանի խորհրդակցությունը գաղտնի է։ Խորհրդակցական սենյակում արգելվում է օգտվել կապի որևէ տեխնիկական միջոցից։

2. Դատարանը գործի քննության հետ կապված հարցերը կարող է որոշել տեղում խորհրդակցությամբ։

3. Դատարանի խորհրդակցությանը և քվեարկությանը մասնակցում է միայն գործը քննող դատավորը:

4. Նիստը նախագահողը ղեկավարում է դատարանի խորհրդակցությունը և ձևակերպում այն ​​հարցերը, որոնց վերաբերյալ պետք է որոշում կայացվի:

5. Դատարանը որոշում է կայացնում քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ: Ցմահ ազատազրկումը որպես պատժի միջոց կիրառելու որոշումը կայացվում է միայն միաձայն։

6. Դատավորն իրավունք չունի ձեռնպահ մնալ քվեարկությանը մասնակցելուց։ Նիստը նախագահողը քվեարկում է վերջում։

7. Դատական ​​խորհրդակցության ժամանակ հարցի վերաբերյալ կարծիքների տարբերության դեպքում առաջինը քվեարկության է դրվում մեղադրյալի օգտին եղած դիրքորոշումը։

8. Եթե դատավորը իրավական հարցով քվեարկության ժամանակ փոքրամասնության մեջ է, ապա նա պարտավոր է գրավոր ձևակերպել տարբերվող կարծիքը։ Տարբերվող կարծիքը ներկայացվում է նիստը նախագահողին և կցվում որոշմանը։

Հոդված 194. Դատարանի որոշման հրապարակումը

1. Դատական ​​նիստի ընթացքում դատարանի կայացրած որոշումը հրապարակվում է բանավոր։ Բանավոր որոշումը արձանագրվում է դատական ​​նիստի արձանագրության մեջ, իսկ գրավոր որոշումը կցվում է արձանագրությանը, ինչի մասին նշվում է արձանագրության մեջ:

2. Դատարանի որոշումը պետք է հիմնավորված լինի.

Հոդված 195. Դատական ​​նիստի արձանագրությունը

1. Դատական ​​նիստի մասին կազմվում է արձանագրություն։ Այն կարող է կազմվել սղագրության և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ։ Արձանագրությունն ամբողջությամբ արտացոլում է դատավարության ընթացքը։

2. Դատական ​​նիստը նախագահողն ու քարտուղարը պետք է ստորագրեն արձանագրությունը դատական ​​նիստի ավարտից կամ նիստը հետաձգելու դեպքում՝ այն հետաձգելուց ոչ ուշ, քան 5 օրում, ինչն անհապաղ պետք է տեղեկացնեն կողմերին։

3. Նիստը նախագահողը պարտավոր է կողմերին հնարավորություն տալ ծանոթանալու արձանագրությանը։

4. Կողմերն իրավունք ունեն դատական ​​նիստի արձանագրության ստորագրման մասին տեղեկությունը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում արձանագրության վերաբերյալ դիտողություններ անել։ Այս դիտողությունները սույն գործը քննող դատարանը քննում է 5-օրյա ժամկետում՝ առանց բանավոր լսումների։

5. Դիտողություններն ուսումնասիրելուց հետո դատարանը կայացնում է վճիռ, որով հաստատում է դիտողությունների ճշտությունը կամ հերքում է դրանք։ Արձանագրության մասին դիտողությունները և դատարանի վճիռը կցվում են գործին։ Դիտողությունները կազմող կողմը կարող է բողոքարկել դատարանի վճիռը՝ դատավճռի հետ միասին։

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի № 741 օրենք – կայք, 27.06.2013թ.

Գլուխ XX

Մեղադրյալի առաջին ներկայացումը դատարանում, խափանման միջոցառումներ

Հոդված 196. Մեղադրյալի առաջին ներկայացումը դատարանում

1. Դատախազը ձերբակալությունից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում ըստ քննության վայրի միջնորդություն է ներկայացնում մագիստրատ դատավորին խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

2. Առանձնահատուկ դեպքում, երբ մեղադրյալին ձերբակալվածների պահման վայրից դատարան բերելը հիվանդության կամ տարերային աղետի, կամ այլ օբյեկտիվ պատճառով անհնար է, դատավորը կարող է դատական ​​նիստն անցկացնել ձերբակալվածների պահման վայրում:

3. Եթե ձերբակալելուց հետո 48 ժամվա ընթացքում սույն հոդվածով նախատեսված միջնորդությունը մագիստրատ դատավորին չներկայացվի, ապա ձերբակալվածն անհապաղ պետք է ազատ արձակվի։

Հոդված 197. Մեղադրյալի առաջին ներկայացման նիստը դատարանում, իրավունքները պարզաբանելը

1. Խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը ներկայացնելուց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում մագիստրատ դատավորը դատարանում կողմերի մասնակցությամբ մեղադրյալի առաջին ներկայացման նիստում.

ա) պարզում է մեղադրյալի ինքնությունը,

բ) պարզում է, թե արդյոք մեղադրյալը հասկանում է քրեական դատավարության լեզուն,

գ) մեղադրյալին տեղեկացնում է մեղադրանքի էությունը և նրա իրավունքները, ներառյալ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի համար բողոք (հայց) ներկայացնելու իրավունքը,

դ) մեղադրյալին տեղեկացնում է մեղադրանքով նախատեսված պատժի տեսակի և չափի մասին,

ե) քննում է ընթացակարգային համաձայնության կնքման հնարավորությունը և կողմերի համաձայնության դեպքում ընդունում է համապատասխան որոշում,

զ) քննում է խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը,

է) մեղադրյալից պարզում է, թե արդյոք նա ունի բողոք կամ միջնորդություն իր իրավունքների խախտման վերաբերյալ,

ը) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

2. Դատարանում մեղադրյալի առաջին ներկայացման նիստն ընթանում է շարունակական։

Հոդված 198. Խափանման միջոցի կիրառման նպատակներն ու հիմքերը

1․ Խափանման միջոց կիրառվում են այն նպատակով, որ մեղադրյալը չխուսափի դատարան ներկայանալուց, կանխվի նրա հետագա հանցավոր գործունեությունը, ապահովվի պատժի կատարումը։ Մեղադրյալի նկատմամբ չի կարող կիրառվել կալանավորում կամ այլ խափանման միջոց, եթե սույն մասով նախատեսված նպատակներին կարելի է հասնել այլ՝ պակաս խիստ խափանման միջոցի կիրառմամբ։

2. Խափանման միջոց կիրառելու հիմք է հանդիսանում հիմնավոր ենթադրությունն առ այն, որ մեղադրյալը կթաքնվի կամ չի ներկայանա դատարան, կոչնչացնի գործի համար կարևոր տեղեկությունը կամ կկատարի նոր հանցագործություն։

3. Դատախազը, խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելիս, պարտավոր է հիմնավորել իր կողմից պահանջված խափանման միջոցի նպատակահարմարությունը և խափանման այլ՝ նվազ խիստ միջոցների կիրառման աննպատակահարմարությունը։

4. Դատարանն իրավասու է մեղադրյալին որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը միայն այն դեպքում, երբ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված նպատակներին հնարավոր չէ հասնել այլ, նվազ խիստ միջոցառումների կիրառմամբ։

5. Խափանման միջոցի հարցը և դրա կոնկրետ տեսակի կիրառումը որոշելիս՝ դատարանը հաշվի է առնում մեղադրյալի անձը, նրա գործունեությունը, տարիքը, առողջական, ընտանեկան և գույքային վիճակը, պատճառած գույքային վնասի հատուցումը, նախկինում կիրառած որևէ խափանման միջոցի խախտման փաստը և այլ հանգամանքներ։

6. Որպես խափանման միջոց արտահանձնման կալանքը, բացառությամբ սույն հոդվածով և սույն օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կիրառվում է նաև Արտահանձնման բավարարման մասին Վրաստանի արդարադատության նախարարի հրամանի կատարման (էտապավորման) նպատակով: Տվյալ դեպքում դատարանը նկատի է առնում միայն «Քրեական իրավունքի ոլորտում միջազգային համագործակցության մասին» Վրաստանի օրենքի 30-րդ հոդվածի 11 կետով սահմանված հանգամանքները։

2021 թվականի մարտի 30-ի Վրաստանի օրենք № 430 – կայք, 13.04.2021թ.

Հոդված 199. Կանխարգելման միջոցառման տեսակները

1. Խափանման միջոցի տեսակներն են՝ գրավը, համաձայնությունը չբացակայելու և պատշաճ վարքագծի մասին, անձնական երաշխավորությունը, զինվորական ծառայողի վարքագծի հրամանատարական հսկողությունը և կալանավորումը։

2. Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի հետ մեկտեղ կարող են կիրառվել նաև՝ նշանակված ժամին կամ կանչվելուն պես դատարան ներկայանալու պարտավորությունը, որոշակի գործունեության կամ մասնագիտության իրականացման արգելումը, դատարան, ոստիկանություն կամ պետական ​​այլ մարմին ամեն օր կամ այլ պարբերականությամբ ներկայանալու և հաշվետվողականության պարտավորությունը, դատարանի կողմից նշանակված գերատեսչության վերահսկողությունը, էլեկտրոնային մոնիթորինգը, որոշակի վայրից չհեռանալու կամ այնտեղ մուտք գործելու արգելքը, առանց հատուկ թույլտվության որոշակի անձանց հետ հանդիպելու արգելքը, անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը հանձնելու պարտավորությունը, դատարանի կողմից որոշված ​​ցանկացած այլ միջոցառում, որն անհրաժեշտ է խափանման միջոցի կիրառման նպատակներին հասնելու համար:

3. Եթե անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում կանանց նկատմամբ բռնության և(կամ) ընտանեկան բռնության կամ ընտանեկան հանցագործության մեղադրանքով, ապա դատարանը, խափանման միջոցի կիրառման հետ մեկտեղ, առաջնահերթ քննում է զենքն առգրավելու պարտավորությունը և(կամ) նրա՝ որոշակի վայր մուտք գործելու և տուժողին մոտենալու արգելքը։

2014 թվականի հոկտեմբերի 17-ի Վրաստանի օրենք № 2706 – կայք, 31.10.2014թ.

2015 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք № 3715 – կայք, 24.06.2015թ.

2017 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք №768 –կայք, 25.05.2017թ.

2018 թվականի մայիսի 30-ի Վրաստանի օրենք № 2396 – կայք, 06.08.2018թ.

Հոդված 200. Գրավը

1. Գրավը դրամական գումար է կամ անշարժ գույք: Դրամական գումարը Վրաստանի արդարադատության նախարարության իրավասության ներքո գտնվող հանրային իրավունքի իրավաբանական անձի՝ Ազգային կատարողական բյուրոյի դեպոզիտային հաշվին մուտքագրում է մեղադրյալը կամ նրա անունից կամ նրա օգտին մեկ այլ անձ՝ դատարանին տրված գրավոր պարտավորությամբ մեղադրյալի համապատասխան վարքագծի և քննիչի, դատախազի մոտ, դատարան ժամանակին ներկայանալն ապահովելու մասին։ Դրամական գումարի փոխարեն գրավադրված անշարժ գույքի վրա արգելանք է դրվում։ Գրավն ընդունելու մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ պատճենը տրվում է գրավադրողին։

2. Դատախազը դատարանում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելիս նշում է գրավի գումարի չափը և այն մուտքագրելու ժամկետը: Գրավի գումարի չափը որոշելուց հետո մեղադրյալը, նրա անունից կամ նրա օգտին այլ անձ կարող է գրավի փոխարեն կանխիկ գումարին համարժեք անշարժ գույք ներդնել։ Գրավի գումարի չափը որոշվում է՝ հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունը և մեղադրյալի գույքային հնարավորությունը։ Գրավի չափը չի կարող պակաս լինել 1000 լարիից։

3. Մինչ գրավի մուքագրումը այն մուտքագրողին զգուշացնում են գրավոր պարտավորությամբ սահմանված պայմանի չկատարման այն հնարավոր հետևանքների մասին, որոնց նշված են սույն հոդվածի 7-րդ մասում։

4. Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու միջնորդությամբ դատախազը դիմում է դատարան սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ ըստ քննության վայրի։

5. Եթե մեղադրյալը սահմանված ժամկետում չի ​​ապահովել դատարանի կողմից որպես գրավ նշանակված գումարի Վրաստանի արդարադատության նախարարության իրավասության ներքո գտնվող հանրային իրավունքի իրավաբանական անձի՝ Ազգային կատարողական բյուրոյի դեպոզիտային հաշվին մուտքագրում կամ անշարժ գույքի մուքագրում, դատախազը միջնորդությամբ դիմում է դատարան՝ ավելի խիստ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։

6. Դատարանը դատախազի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, գրավի կիրառումն ապահովելու նպատակով, կալանավորում է նշանակում մեղադրյալին, ում նկատմամբ կիրառված է կալանքը որպես քրեական դատավարության իրավական հարկադրանքի միջոց, մինչև նրա կողմից Վրաստանի արդարադատության նախարարության կառավարման ոլորտում գործող հանրային իրավունքի իրավաբանական անձի՝ Ազգային կատարողական բյուրոյի դեպոզիտային հաշվին գրավի ամբողջությամբ կամ մասնակիորեն (բայց ոչ պակաս, քան 50%-ը) մուտքագրումը։ Գրավի մուտքագրումը հաստատում է դատարանը կամ դատախազը։

7. Եթե մեղադրյալը, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը, խախտել է այս միջոցառումը կիրառելու պայմանը կամ օրենքը, դատախազի միջնորդության հիման վրա դատարանի վճռով գրավը փոխարինվում է ավելի խիստ խափանման միջոցառմամբ: Նույն վճռով որպես գրավ մուտքագրված դրամական գումարը փոխանցվում է պետբյուջե, իսկ անշարժ գույքը որպես գրավ սահմանված դրամական գումարը բռնագանձելու նպատակով, կենթարկվի հարկադիր կատարման՝ համաձայն «Կատարողական վարույթի մասին» Վրաստանի օրենքով սահմանված կարգի։

8. Մեղադրյալին կամ նրա օգտին գրավը մուտքագրողին դատավճիռն ի կատար ածելու պահից 1 ամսվա ընթացքում որպես գրավ մուտքագրված գումարը (գրավի մուտքագրման ժամանակ առկա փոխարժեքի նախատեսմամբ) և անշարժ գույքն ամբողջությամբ կվերադարձվի, եթե մեղադրյալը պարտավորությունը կատարել է բարեխղճորեն, և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի փոխարինվել ավելի խիստ խափանման միջոցով։

9. Եթե մինչև գործով վերջնական որոշում կայացնելը, մեղադրյալի օգտին գրավ մուտքագրած անձը գրավոր դիմում է դատախազին կամ դատարան, որ ինքը չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և նրա ժամանակին ներկայանալը քննիչին, դատախազին, դատարան, գրավը մուտքագրողին 1 ամսվա ընթացքում կվերադարձվի գրավ տրամադրված գումարն ամբողջությամբ (հաշվի առնելով գնաճի ցուցանիշը գրավի մուտքագրման ժամանակ) և անշարժ գույքը, իսկ մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել ավելի խստացված խափանման միջոց։

10. Գրավը մուտքագրողին գումարը կվերադարձվի գործը քննող դատարանի կամ դատախազի որոշումը Վրաստանի արդարադատության նախարարության իրավասության ներքո գտնվող հանրային իրավունքի իրավաբանական անձ Ազգային կատարողական բյուրո ներկայացնելու միջոցով։

11. Եթե մեղադրյալը բարեխղճորեն կատարում է ստանձնած պարտավորությունը, ապա դատախազն իրավասու է գրավի չափը նվազեցնելու մասին միջնորդությամբ դիմել դատարան՝ ըստ քննության վայրի և ընդդատության։ Նշված միջնորդությունը ներկայացնելիս և քննելիս կիրառվում են սույն մասով և սույն օրենսգրքով սահմանված կանոնները: Քննության փուլում միջնորդությունը քննվում է առանց բանավոր լսումների՝ այն ներկայացնելուց հետո 24 ժամվա ընթացքում։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք № 3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

2010 թվականի դեկտեմբերի 10-ի Վրաստանի օրենք № 3972 – ՎՕՏ I, № 72, 22.12.2010թ., հոդվ.436

Հոդված 201. (Հանվել է)

2015 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք № 3715 – կայք, 24.06.2015թ.

Հոդված 202. Համաձայնագիր չբացակայելու և համապատասխան պահվածքի մասին

Չբացակայելու և համապատասխան պահվածքի մասին համաձայնագիրը կարող է կիրառվել միայն այն հանցագործության գործով, որը որպես պատիժ չի նախատեսում ազատազրկում 1 տարուց ավելի ժամկետով։

Հոդված 203. Անձնական երաշխավորություն

1. Անձնական երաշխավորության դեպքում վստահելի անձինք ստանձնում են գրավոր պարտավորություն, որ իրենք կապահովեն մեղադրյալի պատշաճ վարքագիծը և նրա ներկայանալը քննիչի, դատախազի մոտ և դատարան։

2. Երաշխավորների թիվը սահմանում է դատարանը:

3. Անձնական երաշխավորության ընտրությունը թույլ է տրվում միայն երաշխավորի միջնորդությամբ կամ համաձայնությամբ, ինչպես նաև մեղադրյալի համաձայնությամբ:

4. Երաշխավորին պետք է ծանոթացնեն մեղադրանքի բնույթը, որի համար ընտրվել է այս խափանման միջոցը, պատիժը, որը կարող է նշանակվել մեղադրյալի նկատմամբ, և պատասխանատվությունը, որը կկիրառվի երաշխավորի նկատմամբ, եթե մեղադրյալը կատարի այն արարքը, որի կանխման համար օգտագործվել է երաշխավորությունը։ Բացի այդ, յուրաքանչյուր երաշխավոր տալիս է գրություն երաշխավորության մասին, որը կցվում է քրեական գործին։

5. Երաշխավորը կարող է հրաժարվել ստանձնած պարտավորությունից մինչև այն հիմքի բացահայտումը, որին հետևում է իր պատասխանատվությունը։ Երաշխավորը ստանձնած պարտավորությունը չկատարելու դեպքում իրավունք չունի արդարանալ նրանով, որ հնարավորություն չի ունեցել վերահսկելու մեղադրյալի վարքագիծը, բացառությամբ այն դեպքի, երբ նա կապացուցի անհաղթահարելի ուժի գործողությունը։

6. Եթե մեղադրյալը կատարում է այնպիսի արարք, որի կանխման համար կիրառվել է երաշխավորություն, դատարանը կարող է կողմի միջնորդությամբ երաշխավորներից յուրաքանչյուրի նկատմամբ նշանակել տուգանք` սույն օրենսգրքի 91-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն:

Հոդված 204. Հրամանատարական հսկողությունը զինծառայողի վարքագծի նկատմամբ

1. Մեղադրյալը, որը պարտադիր զինվորական, պայմանագրային (մասնագիտական) կամ զինվորական պահեստազորի ծառայող է, դատարանի վճռով կարող է անցնել զորամասի, զորամիավորման, ռազմական հաստատության հրամանատարության հսկողությանը։

2. Հրամանատարության հսկողությունը ենթադրում է Վրաստանի պաշտպանության ուժերի կանոնադրությամբ նախատեսված միջոցների ձեռնարկում` ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը և նրա ներկայությունը քննիչի, դատախազի մոտ և դատարան:

3. Սույն խափանման միջոցի գործողության ընթացքում մեղադրյալը չի ​​կարող նշանակվել ժամապահ կամ այլ պատասխանատու պահակետում։ Նա պետք է զրկվի խաղաղ ժամանակ զենք կրելու իրավունքից, չուղարկվի զորամասից դուրս՝ մենակ աշխատելու, չպետք է ազատ արձակվի զորամասից և պետք է գտնվի հրամանատարների և վերադասների հսկողության ներքո։

4. Զորամասի, զորամիավորման, ռազմական հիմնարկի հրամանատարությանը պետք է պարզաբանվի մեղադրանքի էությունը, որի կապակցությամբ ընտրվել է այդ խափանման միջոցը։

5. Այդ խափանման միջոցն ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին դատարանի վճիռը պարտադիր է զորամասի, զորամիավորման, զինվորական հիմնարկի հրամանատարության համար:

6. Զորամասի, զորամիավորման կամ զինվորական հիմնարկի հրամանատարությունը հսկողություն սահմանելու մասին տեղեկացնում է դատախազին կամ դատարանին:

7. Մեղադրյալի նկատմամբ հսկողություն իրականացնող զինվորական հրամանատարը (ավագը) պարտավոր է անհապաղ տեղեկացնել քննիչին, դատախազին, դատարանին այս մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի մասին, որից խուսափելու համար ընտրվել է այս խափանման միջոցը։ Այս դեպքում դատախազի պահանջով պետք է խափանման ավելի խիստ միջոց ընտրվի։

2018 թվականի հոկտեմբերի 31-ի Վրաստանի օրենք № 3610 – կայք, 21.11.2018թ.

Հոդված 205. Կալանավորումը

1. Կալանավորումը, որպես խափանման միջոց կիրառվում է միայն այն դեպքում, եթե դա միակ միջոցն է, որպեսզի կանխվի․

ա) մեղադրյալի թաքնվելը և նրա կողմից արդարադատության իրականացմանը խոչընդոտելը,

բ) մեղադրյալի կողմից ապացույցներ հավաքելուն խոչընդոտելը,

գ) մեղադրյալի կողմից նոր հանցագործություն կատարելը։

2. Մեղադրյալի կալանավորման ընդհանուր ժամկետը չպետք է գերազանցի 9 ամիսը: Այս ժամկետը լրանալուց հետո մեղադրյալը պետք է ազատ արձակվի կալանքից։ Մեղադրյալի ազատազրկման ժամկետը հաշվվում է ձերբակալման պահից, իսկ եթե ձերբակալում տեղի չի ունեցել՝ այս խափանման միջոցն ընտրելու մասին դատարանի վճիռն ի կատար ածելու պահից մինչև գործն ըստ էության քննող առաջին ատյանի դատարանի կողմից դատավճիռ կայացնելը։

(Ուժը կորցրած է ճանաչվել 205-րդ հոդվածի 2-րդ մասի այն նորմատիվ բովանդակությունը, որը թույլ է տալիս կոնկրետ քրեական գործով մեղադրյալին կալանավորել, եթե սույն գործով մեղադրանքի առաջադրումից կամ մեղադրանք ներկայացնելու բավարար հիմքեր բացահայտելուց հետո նա կալանքում ամբողջությամբ անցկացրել է 9 ամիս նրա նկատմամբ ընթացող ցանկացած քրեական գործի շրջանակներում) – Վրաստանի սահմանադրական դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 15-ի Որոշում №3/2/646 – կայք, 29.09.2015թ.

3. Մեղադրյալի կալանավորման ժամկետը մինչև մինչդատական ​​նիստը չպետք է գերազանցի նրա ձերբակալման պահից 60 օրը։ Այս ժամկետը լրանալուց հետո մեղադրյալը պետք է ազատ արձակվի կալանքից, բացառությամբ սույն օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի։

4. Նույն քրեական գործով մեղադրյալները տեղավորվում են առանձին-առանձին։ Քննչական մեկուսարանի վարչակազմը պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու նրանց միմյանց հետ շփման անթույլատրելիությունը։ Քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ այս կարգը կարող է կիրառվել նաև մյուս մեղադրյալների նկատմամբ։

5. Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկից կարող են տեղափոխել քննչական մեկուսարան կամ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո թողնել քննչական մեկուսարանում, եթե նա այլ գործով վկա է, տուժող կամ մեղադրյալ։

6. Եթե դատարանը տարածքային առումով հեռու է քրեակատարողական հիմնարկից, և մեղադրյալի դուրս տանելը/տեղափոխելը դժվարացած է, ապա դատարանի վճռով գործի քննության ժամանակ հնարավոր է մեղադրյալին ժամանակավորապես տեղավորել մոտակա քրեակատարողական հիմնարկում կամ ժամանակավոր պահման մեկուսարանում, որտեղ նա կվերահսկվի հատուկ քրեակատարողական ծառայության կողմից։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք № 3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

2013 թվականի ապրիլի 19-ի Վրաստանի օրենք № 560 – կայք, 10.05.2013թ.

2013 թվականի դեկտեմբերի 13-ի Վրաստանի օրենք № 1797 - կայք, 28.12.2013թ.

2015 թվականի մայիսի 1-ի Վրաստանի օրենք № 3528 – կայք, 18.05.2015թ.

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 15-ի Որոշում №3/2/646 - կայք, 29.09.2015թ.

2018 թվականի հուլիսի 5-ի Վրաստանի օրենք № 3126 – կայք, 11.07.2018թ.

Հոդված 206. Խափանման միջոցների կիրառումը, փոփոխությունը և չեղարկումը

1. Խափանման միջոցի կիրառումը, փոփոխությունը և չեղարկումը կատարվում է սույն օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ընդդատությամբ: Խափանման միջոցի հարցը կարող է քննվել նաև մինչդատական ​​նիստում և գործն ըստ էության քննելիս՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով։

2. Դատախազը կալանավորումից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ դիմում է դատարան։

3. Խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը դատավորը կքննի այն ներկայացնելուց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։ Խափանման միջոցը կիրառելու, փոփոխելու և չեղարկելու հարցերը քննվում են դռնբաց դատական ​​նիստում, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են սույն օրենսգրքով նախատեսված դատական ​​նիստը դռնփակ անելու հիմքեր: Դատավորը միջնորդությունը քննում է միանձնյա՝ կողմերի մասնակցությամբ։ Դատավորը բացում է դատական ​​նիստը և հայտարարում, թե ինչ միջնորդություն է քննվելու, նշում է դատավարության մասնակիցների անունները և պարզում, թե արդյոք կան բացարկներ։ Միջնորդության հեղինակը հիմնավորում է այն։ Այնուհետև խոսքը տրվում է մյուս կողմին, որից հետո կողմերին թույլ է տրվում հարցեր տալ միմյանց։ Կողմերի չներկայանալը չի ​​հանգեցնում միջնորդության քննարկման հետաձգման։

4. Կողմն իրավունք ունի դատարան ներկայացնել միջնորդությունը ստուգելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկություններ:

5. Միջնորդությունը պետք է ներառի մեղադրյալի նույնականացման տվյալները, մեղադրանքի էությունը, ինչպես նաև ցանկացած տեղեկություն կամ ապացույց, որի վրա հիմնված է մեղադրանքը և պահանջվող խափանման միջոցը: Միջնորդության հիմնավորվածության և խափանման միջոցի կիրառման ինչպես ֆորմալ (դատավարական), այնպես էլ փաստական ​​հիմքերն ուսումնասիրելուց հետո դատավորը կայացնում է պատճառաբանված վճիռ։ Խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելիս դատավորն իրավունք ունի համապատասխան հիմքը նշելով մերժել միջնորդության մեջ նշված խափանման միջոցը և մեղադրյալի համար ընտրել մեկ այլ՝ պակաս խիստ խափանման միջոց կամ ընդհանրապես չկիրառել խափանման միջոց։

6. Խափանման միջոց կիրառելու, փոփոխելու կամ չեղարելու մասին վճռի մեջ պետք է նշվեն՝ վճիռը կազմելու ամսաթիվը և վայրը, դատավորի, դատախազի, մեղադրյալի և նրա փաստաբանի ինքնությունը, ներկայացված մեղադրանքի էությունը, ցուցում խափանման միջոցի կիրառման, փոփոխության կամ նրա մերժման մասին։ Բացի այդ, վճռում պետք է հստակ նշվի՝ որն է վճռի էությունը և ում նկատմամբ է կիրառվում վճիռը, ապացույցներ, որոնց հիման վրա դատավորը համոզվել է խափանման միջոցը կիրառելու, փոփոխելու կամ չեղարկելու անհրաժեշտության մեջ, որ պաշտոնատար անձը կամ մարմինն է պարտավոր կատարել վճիռը, վճիռը բողոքարկելու կարգը, դատավորի ստորագրությունը։

7. Խափանման միջոցը կիրառելու, փոփոխելու կամ չեղարկելու մասին վճռի 1 օրինակը մնում է դատարանում, իսկ մեկական օրինակ տրվում է մեղադրյալին կամ նրա փաստաբանին, քննիչին, դատախազին, խափանման միջոցն ի կատար ածող մարմնին, իսկ այն դատապարտյալի նկատմամբ, որին նշանակվել է ազատազրկման հետ չկապված պատիժ, կամ պայմանական ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու, փոփոխելու կամ չեղարկելու մասին վճռի 1 օրինակն ուղարկվում է Վրաստանի արդարադատության նախարարության կառավարման ոլորտում գործող հանրային իրավունքի իրավաբանական անձի՝ Հանցավորության կանխարգելման, ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման և պրոբացիայի ազգային գործակալության (այսուհետ՝ Հանցավորության կանխարգելման, ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման և պրոբացիայի ազգային գործակալություն) համապատասխան տարածքային մարմին:

8. Կողմն իրավասու է մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու կամ չեղարկելու միջնորդությամբ դիմելու մագիստրատ դատավորին՝ ըստ քննության վայրի։ Մագիստրատ դատավորը միջնորդությունը ներկայացնելուց հետո 24 ժամվա ընթացքում, առանց բանավոր լսումների, վճռում է միջնորդության թույլատրելիության հարցը, մասնավորապես, վճռում է, թե ինչ նոր, էական նշանակության հարցեր են բարձրացվում և ապացույցներ ներկայացվում, որոնք կարող են վկայել կիրառված խափանման միջոցի փոփոխման կամ չեղարկման հնարավորության մասին։ Միջնորդության թույլատրելիության մասին վճիռ է կայացնում մագիստրատ դատավորը։ Միջնորդությունը թույլատրելի ճանաչվելու դեպքում դատարանը սույն օրենսգրքով սահմանված ժամկետում անցկացնում է բանավոր լսում՝ սույն հոդվածով սահմանված կարգով և չափորոշչով։

9. Խափանման միջոցը կիրառելու, փոփոխելու կամ չեղարկելու հարցը քննելիս բոլոր դեպքերում ապացուցման բեռը դրվում է մեղադրող կողմի վրա:

10. Կալանավորման ընտրության մասին միջնորդություն դատարան կարող է ներկայացվել նույնիսկ մեղադրյալի թաքնվելու դեպքում՝ սույն օրենսգրքով նախատեսված կարգով: Նման դեպքում կալանավորելուց հետո մեղադրյալը պետք է ներկայացվի մագիստրատ դատավորին՝ ըստ հետաքննության վայրի, ոչ ուշ, քան քննության վայր բերման ենթարկվելուց հետո 48 ժամվա ընթացքում։ Այս ժամկետը բնական աղետի կամ այլ անհաղթահարելի ուժի գործողության ժամանակ, ինչպես նաև մեղադրյալի առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքում, որը հաստատվում է բժշկական տեղեկանքով, որի պատճառով հնարավոր չէ մեղադրյալին ներկայացնել համապատասխան դատարան, կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 15 օրով, իսկ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին արտերկրում ձերբակալելու դեպքում՝ Վրաստան հետաքննության վայր բերելուց հետո նա պետք է ներկայացվի համապատասխան դատարան ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում։ Դատավորը լսում է կողմերի բացատրությունները, որից հետո որոշում է կայացնում խափանման միջոցը չեղարկելու, փոփոխելու կամ ուժի մեջ թողնելու մասին։

11. Դատարանը հրապարակում է սույն հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված վճռի եզրափակիչ մասը։ Եթե ​​մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, դատավորը բանավոր կերպով կողմերին բացատրում է, թե ինչ ապացույցների հիման վրա է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը և ինչու է համարել, որ պակաս խիստ կանխարգելիչ միջոցով հնարավոր չի լինի իրականացնել խափանման նպատակը։

12. (Հանվել է՝ 21.06.2011 թ., № 4868):

2011 թվականի մայիսի 5-ի Վրաստանի օրենք № 4631 – կայք, 19.05.2011թ.

2011 թվականի հունիսի 21-ի Վրաստանի օրենք № 4868 – կայք, 07.06.2011թ.

2013 թվականի հոկտեմբերի 4-ի Վրաստանի օրենք № 1473 – կայք, 16.10.2013թ.

2015 թվականի հուլիսի 8-ի Վրաստանի օրենք № 3976 – կայք, 20.07.2015թ.

2017 թվականի ապրիլի 21-ի Վրաստանի օրենք № 665 – կայք, 10.05.2017թ.

2019 թվականի նոյեմբերի 29-ի Վրաստանի օրենք № 5394 – կայք, 10.12.2019թ.

Հոդված 207. Խափանման միջոց կիրառելու, փոփոխելու կամ չեղարկելու վերաբերյալ վճիռը բողոքարկելու կարգը

1. Խափանման միջոց կիրառելու, փոփոխելու կամ չեղարկելու մասին որոշումը դատախազը, մեղադրյալը և(կամ) նրա փաստաբանը մեկ անգամ կարող են բողոքարկել վերաքննիչ դատարանի քննչական կոլեգիա՝ այն հրապարակվելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում։ Բողոքը ներկայացվում է վճիռ կայացնող դատարան, որն անհապաղ այս բողոքը և նյութերը, ըստ անհրաժեշտության, ուղարկում է համապատասխան դատարան, ըստ ընդդատության: Բողոքը չի կասեցնում վճռի կատարումը։

2. Բողոքում պետք է նշվի, թե ինչ պահանջներ են խախտվել բողոքարկված որոշումը կայացնելիս, և ինչով է դրսևորվել բողոքարկված որոշման դրույթների սխալ լինելը։ Խափանման միջոցի հետ կապված բողոքում կարող է նշվել նաև, թե որ էական նշանակություն ունեցող հարցերն ու ապացույցները չեն ուսումնասիրվել կամ գնահատվել սույն օրենսգրքով սահմանված կարգով առաջին ատյանի դատարանի կողմից, ինչը կարող է ազդել անձի նկատմամբ խափանման միջոցի կիրառման իրավաչափության վրա։

3. Բողոքի քննության օրն ու ժամը կողմերին ծանուցվում է ողջամիտ ժամկետում:

4. Վերաքննիչ դատարանի քննչական կոլեգիայի դատավորը բողոքը քննում է միանձնյա՝ սույն օրենսգրքի 206-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, այն ներկայացնելուց ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում։ Դատավորը, առանց բանավոր լսումների, վճռում է խափանման միջոցի հետ կապված բողոքի թույլատրելիության հարցը, մասնավորապես՝ վճռում է, թե արդյոք բողոքը համապատասխանում է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին, ինչպես նաև քննել կամ գնահատել է արդյոք նա սույն օրենսգրքով սահմանված կարգով էական նշանակություն ունեցող ապացույցը, որը կարող էր ազդել անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու իրավաչափության վրա։ Դատավորը պատճառաբանված վճիռ է կայացնում բողոքի թույլատրելիության մասին։

5. Բողոքը թույլատրելի ճանաչվելու դեպքում դատավորը սույն օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով անցկացնում է բանավոր լսում: Դատավորն իրավասու է առանց բանավոր լսման քննել բողոքը, որը չի վերաբերում խափանման միջոցի վերաբերյալ որոշմանը։

6. Բողոքի քննման արդյունքում կայացված վճռի պատճենները տրվում են կողմերին, ուղարկվում բողոքարկվող որոշում կայացնող դատարան և վճիռն ի կատար ածող մարմին:

7. Սույն հոդվածով սահմանված կարգով կայացված վճիռը վերջնական է և չի կարող բողոքարկվել:

8. Դատավորը հրապարակում է կայացված վճռի որոշման մասը և բանավոր հակիրճ բացատրում կողմերին կայացված վճռի հիմքերը:

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք № 3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ.328

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5170 – կայք, 11.11.2011թ.

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք № 741 – կայք, 27.06.2013թ.

2015 թվականի հուլիսի 8-ի Վրաստանի օրենք № 3976 – կայք, 20.07.2015թ.

Հոդված 208. Մագիստրատ դատավորի որոշումը մինչդատական ​​նիստ նշանակելու մասին

1. Եթե կողմերի միջև համաձայնագիր չի կնքվել, ապա կողմերի կարծիքները լսելուց հետո մագիստրատ դատավորը որոշում է մինչդատական ​​նիստի օրը:

2. Մագիստրատ դատավորը մինչդատական ​​նիստի օրը որոշելիս հաշվի է առնում կողմերի դիրքորոշումը, գործի բարդությունն ու ծավալը: Դատավորը պետք է կողմերին բավարար ժամանակ և հնարավորություն տա պաշտպանությունն ու մեղադրանքը նախապատրաստելու համար։

3. Մինչդատական նիստը պետք է անցկացվի անձին ձերբակալելուց կամ մեղադրյալ ճանաչելուց (եթե նա չի ձերբակալվել) հետո ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում։ Կողմն իրավունք ունի պատճառաբանված միջնորդությամբ դիմել դատարան նշված ժամկետը մինչև ողջամիտ ժամկետ երկարաձգելու կամ կրճատելու մասին, որի մասին պետք է տեղեկացնի մյուս կողմին։ Մյուս կողմն իրավունք ունի իր կարծիքները գրավոր ներկայացնել դատարան միջնորդությունը ներկայացնելուց հետո 3-օրյա ժամկետում։ Նշված ժամկետը լրանալուց հետո դատարանը միջնորդությունը կքննի առանց բանավոր լսման։ Կայացված որոշումը չի բողոքարկվում։

4. Եթե մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն մինչդատական ​​նիստի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունը բավարարելու դեպքում, այն բավարարելուց հետո ոչ ուշ, քան 72 ժամում դատարանը կողմերին հրավիրում է պարզելու, թե արդյոք անհրաժեշտ է որպես խափանման միջոց կալանքը թողնել ուժի մեջ։ Դատարանը այս հարցը որոշելիս առաջնորդվում է սույն օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված կարգով և չափորոշչով։

2010 թվականի դեկտեմբերի 7-ի Վրաստանի օրենք № 3891 – ՎՕՏ I, № 67, 09.12.2010թ., հոդվ.418

2015 թվականի հուլիսի 8-ի Վրաստանի օրենք № 3976 – կայք, 20.07.2015թ.

Գլուխ XXI

Ընթացակարգային համաձայնագիր

Հոդված 209. Ընթացակարգային համաձայնագրի էությունը.

1. Դատարանի կողմից առանց գործն ըստ էության քննելու վճիռ կայացնելու հիմք է հանդիսանում ընթացակարգային համաձայնագիրը, համաձայն որի մեղադրյալն ընդունում է հանցանքը և դատախազի հետ պայմանավորվում պատժի, մեղադրանքի մեղմացման կամ մասնակի հանելու վերաբերյալ։

2. Ընթացակարգային համաձայնագիր կնքելիս մեղադրյալը դատախազի հետ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պայմանների հետ մեկտեղ կարող է պայմանավորվել համագործակցության և(կամ) վնասի հատուցման մասին։

3. (Հանվել է՝ 24.07.2014թ., № 2517):

4. (Հանվել է՝ 24.07.2014թ., № 2517):

5. (Հանվել է՝ 24.07.2014թ., № 2517):

6. (Հանվել է՝ 24.07.2014թ., № 2517):

7. (Հանվել է՝ 24.07.2014թ., № 2517):

2014 թվականի հուլիսի 24-ի Վրաստանի օրենք № 2517 – կայք, 06.08.2014թ.

Հոդված 210. Ընթացակարգային համաձայնագիր կնքելը

1. Ընթացակարգային համաձայնագիրը կնքվում է վերադաս դատախազի հետ նախնական գրավոր համաձայնությամբ:

11. Ընթացակարգային համաձայնագրի կնքում կարող են առաջարկել ինչպես մեղադրյալը/ դատապարտյալը, այնպես էլ դատախազը։ Գործի քննության ընթացքում դատարանն իրավասու է պարզել կողմերի միջև համաձայնագրի կնքման հնարավորությունը։

12. Ընթացակարգային համաձայնագիր կնքելիս դատախազը պարտավոր է մեղադրյալին նախազգուշացնել ընթացակարգային համաձայնագրի հետևանքների մասին և բացատրել նրան, որ համաձայնագիր կնքելու դեպքում դատարանը մեղադրական դատավճիռ է կայացնում առանց ապացույցների ուղղակի և բանավոր քննության, և ընթացակարգային համաձայնագրի կնքումը մեղադրյալին չի ազատում քաղաքացիական և այլ տեսակի պատասխանատվությունից։

13. Առանձնահատուկ դեպքերում Վրաստանի գլխավոր դատախազը կամ նրա տեղակալն իրավունք ունի միջնորդությամբ դիմել դատարան՝ մեղադրյալին քաղաքացիական պատասխանատվությունից լրիվ կամ մասնակի ազատելու համար։ Այս դեպքում քաղաքացիական պատասխանատվությունը դրվում է պետության վրա։

2. Ընթացակարգային համաձայնագրի հիման վրա դատախազն իրավունք ունի պահանջել մեղադրյալի նկատմամբ պատժի մեղմացում կամ հանցանքների համակցվածության դեպքում կայացնել որոշում նրա մեղադրանքը մեղմացնելու կամ մասնակի չեղարկելու մասին։

3. Մեղադրյալի նկատմամբ պատիժը նվազեցնելու կամ մեղադրանքը մեղմացնելու կամ մասնակի չեղարկելու մասին որոշում կայացնելիս դատախազը նկատի է ունենում հանրային շահը, որը սահմանում է պետության իրավական առաջնահերթությունների, կատարված հանցագործության, սպասվող պատժի ծանրության, հանցագործության բնույթի, մեղավորության աստիճանի, մեղադրյալի հասարակական վտանգի, անձնական հատկանիշների, դատվածության, նախաքննության հետ համագործակցության և հանցագործության հետևանքով պատճառված վնասը հատուցելու նպատակով մեղադրյալի վարքագծի գնահատման հիման վրա։

4. Թույլ չի տրվում առանց փաստաբանի անմիջական մասնակցության և այն կնքելու վերաբերյալ մեղադրյալի նախնական համաձայնության կնքել համաձայնագիր։

5․ Թույլ չի տրվում կնքել այնպիսի ընթացակարգային համաձայնագիր, որը սահմանափակում է մեղադրյալի՝ խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեպքում համապատասխան անձանց նկատմամբ քրեական հետապնդում պահանջելու իրավունքը:

6. Ընթացակարգային համաձայնագրի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որում նկարագրվում է մեղադրյալի և դատախազի միջև բանակցային գործընթացը (ընթացակարգային համաձայնագրի արձանագրություն): Ընթացակարգային համաձայնագրի արձանագրության պատճենը հանձնվում է մեղադրյալին և նրա փաստաբանին։ Մեղադրյալը և նրա փաստաբանն իրավունք ունեն դիտողություններ արտահայտել ընթացակարգային համաձայնագրի վերաբերյալ։ Դրանք կցված են այս արձանագրությանը։ Ընթացակարգային համաձայնագրի արձանագրությունը ստորագրում են դատախազը, մեղադրյալը և նրա փաստաբանը, ինչպես նաև մեղադրյալի օրինական ներկայացուցիչը, եթե այդպիսին կա:

2014 թվականի հուլիսի 24-ի Վրաստանի № 2517 օրենք – կայք, 06.08.2014թ.

2018 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի № 3814 օրենք – կայք, 13.12.2018թ.

Հոդված 211. Դատարանի կողմից առանց գործն ըստ էության քննելու վճիռ կայացնելու մասին միջնորդության ձևը

1. Եթե դատախազը, մեղադրյալը և նրա պաշտպանը համաձայնում են կնքել ընթացակարգային համաձայնագիր, ապա դատախազը գրավոր միջնորդություն է պատրաստում, որում նշվում է.

ա) մեղադրյալի անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարեթիվը,

բ) մեղադրանքի ձևակերպումը` մեղսագրված արարքի նկարագրությունը` նշելով նրա կատարման վայրը, ժամանակը, եղանակը, միջոցը, զենքը, ինչպես նաև այս արարքով հարուցված արդյունքի մատնանշմամբ,

գ) սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 111 մասով նախատեսված գործն առանց ըստ էության քննելու դատավճիռ կայացնելու համար բավարար ապացույցները,

դ) մեղադրյալի՝ նախաքննության հետ համագործակցության դեպքում՝ համագործակցության ձևն ու բովանդակությունը,

ե) Վրաստանի քրեական օրենսգրքի հոդվածը, մասը և ենթակետը, որոնցով նախատեսված է համապատասխան հանցագործությունը,

զ) դատախազության պահանջած պատժի տեսակն ու չափը,

է) հղում սույն օրենսգրքի 210-րդ հոդվածի 12 մասով նախատեսված նախազգուշացման կամ նույն հոդվածի 13 մասով նախատեսված Վրաստանի գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի պատճառաբանված որոշման մասին։

2. Դատախազի կողմից գործն առանց ըստ էական քննության վճիռ կայացնելու մասին միջնորդությանը կցվում է մեղադրյալի գրավոր դիմումը, որը ստորագրում են մեղադրյալը և նրա փաստաբանը։ Մեղադրյալի դիմումի մեջ պետք է հաստատված լինի, որ դատարանի կողմից գործն առանց ըստ էությունը քննելու վճիռ կայացնելու մասին համաձայնությունը մեղադրյալը հայտարարել է կամավոր, փաստաբանի կողմից իրավաբանական օգնություն ստանալուց հետո։ Բացի այդ, մեղադրյալը պետք է լիովին հասկանա ընթացակարգային համաձայնագրի բովանդակությունը և ակնկալվող դատավճռի իրավական հետևանքները, որոնք պետք է նշվեն մեղադրյալի դիմումի մեջ։

3. Դատախազի միջնորդությունը՝ դատարանի կողմից առանց գործն ըստ էության քննելու վճիռ կայացնելու մասին, ստորագրում են դատախազը, մեղադրյալը և նրա փաստաբանը, ինչպես նաև մեղադրյալի օրինական ներկայացուցիչը, եթե այդպիսին կա:

4. (Հանվել է՝ 24.07.2014թ., № 2517):

5. (Հանվել է՝ 11.03.2011 թ., № 4430):

6. Դատախազի միջնորդությունը և դատավճիռը գործն առանց ըստ էական քննության կայացնելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը հրապարակային է, բացառությամբ այն մասի, որում նշված են մեղադրյալի կողմից նախաքննությանը տրամադրված տեղեկությունները: Մեղադրյալի կողմից նախաքննությանը տրամադրված տեղեկություններին ծանոթանալու իրավունք ունեն միայն դրա ստորագրող անձինք և դատարանը, ինչպես նաև մեղադրյալը (նրա փաստաբանը), ում մասին այլ մեղադրյալ ընթացակարգային համաձայնագրի հիման վրա նախաքննությանը բացահայտող տեղեկություն է տրամադրում։ Այդպիսի մեղադրյալին (նրա փաստաբանին) նշված ընթացակարգային համաձայնագրի բովանդակությունը պետք է ամբողջությամբ հասանելի լինի։

7. Դատարանի կողմից գործն առանց ըստ էության քննելու վճիռ կայացնելու մասին դատախազի միջնորդությանը կցվում է ընթացակարգային համաձայնագրի արձանագրությունը։

2011 թվականի մարտի 11-ի Վրաստանի օրենք № 4430 – կայք, 22.03.2011թ.

2014 թվականի հուլիսի 24-ի Վրաստանի օրենք № 2517 – կայք, 06.08.2014թ.

2018 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի օրենք № 3814 – կայք, 13.12.2018թ.

Հոդված 212. Դատարանի կողմից գործն առանց ըստ էության քննելու դատավճիռ կայացնելու մասին դատախազի միջնորդությունը քննելը

1. Ընթացակարգային համաձայնագիրը պետք է կազմված լինի գրավոր և հաստատվի դատարանի կողմից: Ընթացակարգային համաձայնագիրը պետք է արտացոլվի դատարանի կայացրած վճռում:

2. Դատարանը, նախքան ընթացակարգային համաձայնագիրը հաստատելը, պարտավոր է համոզվել, որ.

ա) ընթացակարգային համաձայնագիրը կնքվել է առանց խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ այլ բռնության, ահաբեկման, խաբեության կամ որևէ անօրինական խոստման,

բ) ընթացակարգային համաձայնագիրը կնքվել է կամովին, և մեղադրյալն ինքնակամ ընդունում է մեղքը,

գ) մեղադրյալը լիովին գիտակցում է ընթացակարգային համաձայնագրի իրավական հետևանքները, այդ թվում դատվածության հետևանքները,

դ) մեղադրյալը հնարավորություն է ունեցել ստանալու որակյալ իրավաբանական օգնություն,

ե) մեղադրյալը լիովին գիտակցում է այն հանցագործության բնույթը, որի կատարման մեջ նա մեղադրվում է,

զ) մեղադրյալը լիովին գիտակցում է այն հանցագործության համար նախատեսված պատիժը, որի կատարումը նա խոստովանում է,

է) մեղադրյալը տեղյակ է ընթացակարգային համաձայնագրի հետ կապված, օրենքով նախատեսված բոլոր պահանջներին մեղքն ընդունելու վերաբերյալ,

ը) մեղադրյալը հասկանում է, որ եթե դատարանը չհաստատի ընթացակարգային համաձայնագիրը, ապա թույլ չի տրվում հետագայում իր դեմ օգտագործել որևէ տեղեկություն, որը նա կտրամադրի դատարանին ընթացակարգային համաձայնագիրը քննարկելու ընթացքում,

թ) մեղադրյալը գիտակցում է, որ նա ունի հետևյալ իրավունքները.

թ․ա) պաշտպանության իրավունք,

թ.բ) ընթացակարգային համաձայնագրից հրաժարվելու իրավունք,

թ.գ) դատարանի կողմից իր գործն ըստ էության քննելու իրավունք,

ժ) մեղադրյալը համաձայնում է մեղքը ճանաչելու մասին ընթացակարգային համաձայնագրի փաստական ​​հիմքին,

ժա) ընթացակարգային համաձայնագրում արտացոլված են մեղադրյալի և դատախազի միջև ձեռք բերված համաձայնության բոլոր պայմանները,

ժգ) մեղադրյալը և նրա փաստաբանը լիովին ծանոթ են գործի նյութերին։

3. Դատավորը պարտավոր է մեղադրյալին բացատրել, որ իր կողմից խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փաստի վերաբերյալ բողոք ներկայացնելը չի ​​խոչընդոտի օրենքի պահպանմամբ կնքված ընթացակարգային համաձայնագրի հաստատմանը։

4. (Հանվել է՝ 24.07.2014թ., № 2517):

5. Դատավորը ընթացակարգային համաձայնագրի մասին որոշում է կայացնում օրենքի հիման վրա և պարտավոր չէ հաստատել մեղադրյալի և դատախազի միջև ձեռք բերված համաձայնագիրը։

2014 թվականի հուլիսի 24-ի Վրաստանի օրենք № 2517 – կայք, 06.08.2014թ.

Հոդված 213. Դատարանի որոշումը դատարանի կողմից առանց գործն ըստ էության

քննելու վճիռ կայացնելու մասին

1. Դատարանն իրավասու է դատարանի կողմից առանց գործն ըստ էության քննելու դատավճիռ կայացնելու մասին միջնորդությունը քննելու հետևանքով որոշում կայացնել դատարանի կողմից գործն առանց ըստ էության քննելու դատավճիռ կայացնելու, գործը դատախազին վերադարձնելու կամ օրենքով սահմանված կարգով գործն ըստ էության քննելու մասին։

2. Դատարանի կողմից գործն առանց ըստ էության քննելու վճիռ կայացնելու հարցը քննում է համապատասխան դատարանը՝ ըստ քրեական գործի ընդդատության։

3. Դատարանը գործի նյութերի և մեղադրյալի մեղքն ընդունելու հիման վրա ստուգում է՝ արդյոք մեղադրանքը հիմնավորված է, առկա են սույն օրենսգրքով նախատեսված հանգամանքներ, և արդյոք օրինական ու արդարացի է դատարանի կողմից գործն առանց ըստ էության քննելու դատավճիռ կայացնելու մասին դատախազի միջնորդության մեջ նշված պատիժը։

31. Դատարանը չպետք է հաստատի ընթացակարգային համաձայնագիրը, եթե գտնում է, որ չի կարողացել համոզիչ պատասխաններ ստանալ սույն օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ:

4. Եթե դատարանը գտնում է, որ ներկայացվել են առանց սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 111 մասով նախատեսված առանց գործն ըստ էության քննելու դատավճիռ կայացնելու համար բավարար ապացույցներ, ստացել է 212-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ համոզիչ պատասխաններ և հայցվող պատիժն օրինական է ու արդար, նա որոշում է կայացնում դատարանի կողմից առանց գործն ըստ էության քննելու դատավճիռ կայացնելու մասին։ Նշված դատավճիռը պետք է հրապարակվի դատախազի կողմից համապատասխան միջնորդությունը ներկայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում։

5. Եթե մինչև մինչդատական ​​նիստը քննվում է դատախազի միջնորդությունը՝ գործն առանց ըստ էության քննելու դատավճիռ կայացնելու մասին, և դատարանը գտնում է, որ ընթացակարգային համաձայնագիրը կնքվել է խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ այլ բռնության, ահաբեկման, խաբեության կամ որևէ անօրինական խոստման հետևանքով, գործը կփոխանցի վերադաս դատախազին։ Վերադաս դատախազը դատախազական գործունեություն իրականացնելու պարտականությունը վերապահում է մեկ այլ դատախազի:

6. Դատարանն իրավասու է փոփոխություններ կատարել ընթացակարգային համաձայնագրում միայն կողմերի համաձայնության դեպքում:

61. Եթե դատարանը գտնում է, որ սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 111 մասով նախատեսված գործն առանց ըստ էական քննության դատավճիռ կայացնելու համար չկան բավարար ապացույցներ, կամ պարզի, որ դատարանի կողմից գործն առանց ըստ էության քննության դատավճիռ կայացնելու մասին դատախազի միջնորդությունը սույն գլխի այլ պահանջների խախտմամբ է ներկայացված, նա գործը վերադարձնում է դատախազին։ Մինչ գործը դատախազին վերադարձնելը, դատարանը միջնորդությունը դատական ​​նիստում քննելիս կողմերին առաջարկում է փոխել ընթացակարգային համաձայնագրի պայմանները, ինչը պետք է համաձայնեցված լինի վերադաս դատախազի հետ։ Եթե ​​դատարանին չեն բավարարում ոչ էլ փոփոխված ընթացակարգային համաձայնագրի պայմանները, նա գործը վերադարձնում է դատախազին։

7. Մեղադրյալն իրավունք ունի դատարանի կողմից մինչև գործն առանց ըստ էության քննելու դատավճիռ կայացնելը հրաժարվել ընթացակարգային համաձայնագրից։ Հրաժարվելու հայտարարությանն անհրաժեշտ չէ փաստաբանի համաձայնությունը։ Դատավճիռ կայացնելուց հետո թույլ չի տրվում հրաժարվել ընթացակարգային համաձայնագրից։

8. Կողմերն իրավունք ունեն մինչև դատարանի կողմից գործն առանց ըստ էության քննելու դատավճիռ կայացնելը փոխել ընթացակարգային համաձայնագրի պայմանները։

2010 թվականի դեկտեմբերի 7-ի Վրաստանի օրենք № 3891 – ՎՕՏ I, № 67, 09.12.2010թ., հոդվ.418

2011 թվականի մայիսի 5-ի Վրաստանի օրենք № 4631 – կայք, 19.05.2011 թ.

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5170 – կայք, 11.11.2011թ.

2014 թվականի հուլիսի 24-ի Վրաստանի օրենք № 2517 – կայք, 06.08.2014թ.

Հոդված 214. Ընթացակարգային համաձայնագրի հաստատման մասին դատարանի

դատավճիռը չեղարկելու դեպքում ընթացակարգային համաձայնագրի արդյունքում ձեռք

բերված ապացույցների թույլատրելիությունը

Եթե ​​դատարանը չեղարկի ընթացակարգային համաձայնագրի հաստատման մասին դատարանի դատավճիռը, կամ մեղադրյալն ինքը կհրաժարվի ընթացակարգային համաձայնագրից, թույլ չի տրվում մեղադրյալի կողմից տրված ցուցմունքն օգտագործել իր դեմ։

Հոդված 215. Ընթացակարգային համաձայնագրի հաստատման մասին դատարանի

դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը և բողոքարկելը

1. Սույն գլխով նախատեսված գործերի վերաբերյալ դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակումից անմիջապես հետո և բողոքարկվում է սույն հոդվածով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով:

2. Կողմն իրավունք ունի դատարանի՝ ընթացակարգային համաձայնագրի հաստատման մերժումը 15-օրյա ժամկետում բողոքարկել վերադաս դատարական ատյան:

3. Դատապարտյալն իրավունք ունի սույն գլխով նախատեսված դատավճիռը կայացնելուց հետո 15-օրյա ժամկետում բողոք ներկայացնել վերադաս դատական ​​ատյան՝ ընթացակարգային համաձայնագրի հաստատման մասին դատարանի դատավճիռը չեղարկելու մասին, եթե.

ա) ընթացակարգային համաձայնագիրը կնքվել է հարկադրանքի, սպառնալիքի, բռնության, ահաբեկման կամ խաբեության միջոցով,

բ) սահմանափակվել է մեղադրյալի պաշտպանության իրավունքը,

գ) ընթացակարգային համաձայնագիրը կնքվել է այնպես, որ սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 111 մասով նախատեսված գործն առանց ըստ էության քննելու դատավճիռ կայացնելու համար չկային բավարար ապացույցներ,

դ) գործը քննող դատարանը անտեսել է Վրաստանի քրեական օրենսգրքով և սույն գլխով նախատեսված էական պահանջները։

4. Եթե դատապարտյալը խախտել է ընթացակարգային համաձայնագրի պայմանը, ապա դատախազն իրավունք ունի հայտնաբերման օրվանից 1-ամսյա ժամկետում բողոք ներկայացնել վերադաս դատական ​​ատյան՝ ընթացակարգային համաձայնագրի հաստատման մասին դատարանի դատավճիռը կասեցնելու մասին։

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերում ընթացակարգային համաձայնագիրը հաստատելու մասին դատարանի դատավճիռը չեղարկելիս դատարանը գործը վերադարձնում է դատախազին:

2014 թվականի հուլիսի 24-ի Վրաստանի օրենք № 2517 –կայք, 06.08.2014թ.

Հոդված 216. Դատավճռի փոխանցումը

Դատավճռի կայացումից հետո 3 օրվա ընթացքում դատավճռի պատճենները կփոխանցվեն դատապարտյալին, նրա փաստաբանին և դատախազին։

2011 թվականի մայիսի 5-ի Վրաստանի օրենք № 4631 – կայք, 19.05.2011 թ.

Հոդված 217. Տուժողի իրավունքները ընթացակարգային համաձայնագիր կնքելիս

1. Դատախազը պարտավոր է նախքան ընթացակարգային համաձայնագիր կնքելը, խորհրդակցել տուժողի հետ և տեղեկացնել նրան ընթացակարգային համաձայնագրի կնքման մասին, որի մասին դատախազը կազմում է արձանագրություն։

11. Դատարանի կողմից ընթացակարգային համաձայնագրի հաստատման ժամանակ տուժողն իրավունք ունի դատարանին գրավոր կամ դատական նիստի ժամանակ դատավորին բանավոր տեղեկացնել հանցագործության հետևանքով կրած վնասի մասին:

2. Տուժողն իրավունք չունի բողոքարկելու ընթացակարգային համաձայնագիրը։

3. Ընթացակարգային համաձայնագիր տուժողին չի զրկում քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունքից:

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք № 3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ․328

2014 թվականի հուլիսի 24-ի Վրաստանի օրենք №2517 – կայք, 06.08.2014թ.

Հոդված 218. Մեղադրյալին պատասխանատվությունից ամբողջությամբ ազատելը կամ պատժից և ազատազրկումով դատապարյալի պատժի վերանայումը

1. Առանձնահատուկ դեպքում, երբ մեղադրյալի/դատապարտյալի քննչական մարմինների հետ համագործակցության արդյունքում պարզվում է հանցագործություն կատարած պաշտոնատար անձի և(կամ) ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձի ինքնությունը և նրա անմիջական աջակցությամբ ստեղծվում են այս հանցագործությունը բացահայտելու համար էական պայմաններ, Վրաստանի գլխավոր դատախազն իրավունք ունի միջնորդությամբ դիմել դատարան՝ մեղադրյալին պատասխանատվությունից կամ պատժից ամբողջությամբ ազատելու կամ մեղադրյալի պատժի վերանայման վերաբերյալ։

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված միջնորդության հիմք է մեղադրյալի/ դատապարտյալի և Վրաստանի գլխավոր դատախազի միջև կնքված ընթացակարգային համաձայնագիրն առանձնահատուկ համագործակցության մասին։

3. Առանձնահատուկ համագործակցության մասին համաձայնագիր կնքելիս Վրաստանի գլխավոր դատախազը պետք է հաշվի առնի հանրային շահը, որը նա սահմանում է սույն օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքների գնահատման հիման վրա։ Դատապարտյալի դեպքում հանրային շահը սահմանելիս պետք է հաշվի առնել նաև պատժի չկրած ժամկետը։ Առանձնահատուկ համագործակցության մասին համաձայնագիրը կնքվում է միայն այն դեպքում, երբ հանցագործության բացահայտումը միանշանակ պայմանավորված է նշված համագործակցությամբ, և այդ հանցագործության բացահայտման հանրային շահն ավելի մեծ է, քան անձին պատասխանատվության ենթարկելու, նրա նկատմամբ պատիժ նշանակելու կամ նրա կողմից պատժի կրման շահը։

4. Առանձնահատուկ համագործակցության մասին պայմանագրում նշվում է, որ եթե մեղադրյալը/դատապարտյալը չհամագործակցի քննչական մարմինների հետ, ապա համաձայնագիրը, համաձայն դրա պայմանների, կհամարվի չեղյալ։

5. Առանձնահատուկ համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրում են մեղադրյալը/դատապարտյալը, նրա փաստաբանը և Վրաստանի գլխավոր դատախազը։

6. Մեղադրյալին պատժից լրիվ ազատելու միջնորդությունը բավարարելու դեպքում մեղադրյալը համարվում է դատվածություն ունեցող:

7. Դատապարտյալի պատիժը վերանայելու մասին միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը կայացնում է համապատասխան որոշում՝ դատապարտյալի պատժի ժամկետի կրճատման, պատժի տեսակը փոխելու կամ դատապարտյալին պատժից ամբողջությամբ ազատելու մասին։

8. Թույլ չի տրվում մեղադրյալին/դատապարտյալին պատժից ամբողջությամբ ազատել Վրաստանի քրեական օրենսգրքի 1441-1443 հոդվածներով նախատեսված հանցագործությունների գործերով, ինչպես նաև անչափահասի նկատմամբ Վրաստանի քրեական օրենսգրքի 137-րդ, 138-րդ, 139-րդ, 141-րդ, 253-րդ-255-րդ, 2551 և 2552 հոդվածներով նախատեսված հանցագործություն կատարելու դեպքում։

9. Դատապարտյալի պատիժը վերանայելու մասին միջնորդությունը քննում է պատիժը կայացրած առաջին ատյանի դատարանը: Դատարանն իրավասու է այս միջնորդությունը քննել առանց բանավոր լսումների։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ.328

2011 թվականի հունիսի 17-ի Վրաստանի օրենք №4789 – կայք, 28.06.2011թ.

2014 թվականի հուլիսի 24-ի Վրաստանի օրենք №2517 – կայք, 06.08.2014թ.

2018 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի օրենք №3814 – կայք, 13.12.2018թ.

2020 թվականի հուլիսի 13-ի Վրաստանի օրենք №6755 – կայք, 20.07.2020թ.

Բաժին VI

Մինչդատական ​​նիստ և գործի ըստ էության քննությունը դատարանում

Գլուխ XXII

Մինչդատական նիստը

Հոդված 219. Մինչդատական նիստը

1. Եթե մեղադրյալի` մագիստրատ դատավորին առաջին անգամ ներկայացնելուց հետո մեղադրանքը փոխվել է, ապա դատավորը մեղադրյալին մինչդատական նիստում բացատրում է մեղադրանքի էությունը և այս մեղադրանքով նախատեսված պատժի չափը:

2. Մինչդատական նիստում դատավորը պարզում է առաջադրված մեղադրանքում մեղադրյալն իրեն մեղավոր ճանաչում է արդյոք և ինչ ծավալով, ինչպես նաև ընթացակարգային համաձայնագիր կնքելու հնարավորությունը։ Այս դեպքում կիրառվում են սույն օրենսգրքով նախատեսված դրույթները՝ ընթացակարգային համաձայնագրի վերաբերյալ:

3. Եթե մեղադրյալին մեղադրանք են ներկայացրել երդվյալ ատենակալների ընդդատության մեջ գտնվող հանցագործություն կատարելու համար, դատավորը պարտավոր է մեղադրյալին բացատրել երդվյալ ատենակալների դատարանի դրույթները և դրա հետ կապված մեղադրյալի իրավունքները: Այնուհետև դատավորը պարզում է, թե արդյոք մեղադրյալը համաձայն է, որ իր գործը քննի երդվյալ ատենակալների դատարանը: Եթե ​​մեղադրյալը չհրաժարվի երդվյալ ատենակալների դատավարությունից, դատավորը նշանակում է երդվյալ ատենակալներ ընտրելու նիստի օրը:

4. Մինչդատական նիստի դատավորը.

ա) քննում է կողմերի միջնորդությունները ապացույցների թույլատրելիության վերաբերյալ,

բ) սույն օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված կարգով և չափորոշչով քննում է խափանման միջոց կիրառելու, փոփոխելու կամ կասեցնելու մասին միջնորդությունը։ Եթե ​​մեղադրյալին նշանակվել է կալանավորում, դատավորը պարտավոր է հենց առաջին մինչդատական նիստում իր նախաձեռնությամբ քննել կալանքն ուժի մեջ թողնելու անհրաժեշտության հարցը, անկախ նրանից, թե կողմը միջնորդություն ներկայացրել է կալանքը փոխելու կամ չեղարկելու մասին։ Դրանից հետո դատարանը պարտավոր է սեփական նախաձեռնությամբ առնվազն երկու ամիսը մեկ քննել կալանքը ուժի մեջ թողնելու անհրաժեշտության հարցը,

գ) քննում է միջնորդությունը դատավարական բռնագրավումն ապահովելու նպատակով,

դ) քննում է կողմերի այլ միջնորդություններ,

ե) լուծում է գործն ըստ էության քննելու փոխանցման հարցը։

5. Գործի տեղափոխումն ըստ էության քննելու թույլատրվում է այն դեպքում, եթե դատարանը համոզված է, որ մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները մեծ հավանականությամբ հիմք են տալիս ենթադրելու, որ հանցագործությունը կատարել է տվյալ անձը։

6. Եթե մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները հավանականության մեծ աստիճանով հիմք չեն տալիս ենթադրելու, որ տվյալ անձը կատարել է հանցանքը, ապա մինչդատական ​​նիստի դատավորը վճռով կասեցնում է քրեական հետապնդումը։ Վճիռը մեկ անգամ, այն կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում բողոքարկվում է վերաքննիչ դատարանի քննչական կոլեգիա։ Դատավորը բողոքը քննում է բանավոր լսումով կամ առանց դրա: Մինչդատական նիստի դատավորի վճռի կասեցման դեպքում վերաքննիչ դատարանի քննչական կոլեգիան գործը վերադարձնում է բողոքարկված որոշում կայացրած շրջանային (քաղաքային) դատարանի նախագահին, որը գործը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ապահովում է մինչդատական ​​նիստի անցկացումը՝ սույն օրենսգրքի 220-րդ հոդվածով նախատեսված հարցերի լուծման համար:

7. Մինչդատական նիստի դատավորի որոշումը ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ բողոքարկվում է 5-օրյա ժամկետում մեկ անգամ՝ վճիռ կայացնող դատարանի միջոցով, որը բողոքը, գործի նյութերը և մինչդատական նիստի արձանագրությունն անհապաղ ուղարկում է վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ դատարանի քննչական կոլեգիայի դատավորը բանավոր քննությամբ կամ առանց դրա բողոքը քննում է այն մուտքագրվելուց հետո 5-օրյա ժամկետում։

2015 թվականի փետրվարի 19-ի Վրաստանի օրենք №3090 – կայք, 03.06.2015թ.

2015 թվականի հուլիսի 8-ի Վրաստանի օրենք №3976 – կայք, 20.07.2015թ.

Հոդված 220. Գործի նախապատրաստումը ըստ էության քննության

Մինդատական նիստի դատավորը կողմերի մասնակցությամբ գործի ըստ էության քննությանը նախապատրաստման համար․

ա) որոշում է գործի ըստ էության քննության նիստի մեկնարկի օրը,

բ) գործի ըստ էության քննության նիստին հրավիրվող անձանց ուղարկում է դատական ​​ծանուցումներ,

գ) հաստատում է կողմերի կողմից ներկայացվելիք ապացույցների ցանկը, ինչպես նաև նրանցից ստացված ապացույցների ցանկը, որը կողմերը չեն վիճարկում,

դ) մեղադրյալին, որը կալանավոր չէ, գրավոր բացատրում է գործի ըստ էության քննության նիստին չներկայանալու հետևանքները,

ե) այլ միջոցներ է ձեռնարկում նիստում գործի ըստ էության քննությանը նախապատրաստման համար:

Հոդված 221. Երդվյալ ատենակալի թեկնածուների ցուցակի կազմումը

1. Մինչև երդվյալ ատենակալների ընտրության նիստը, դատավորը, կողմերի կարծիքները լսելուց հետո, 18 տարին լրացած քաղաքացիների միասնական ցուցակից պատահական ընտրության սկզբունքով կազմում է երդվյալ ատենակալի թեկնածուների ցուցակ ոչ ավելի, քան 300 հոգու կազմով։ Երդվյալ ատենակալների ընտրության յուրաքանչյուր թեկնածուի պատահական ընտրության սկզբունքով կտրվի հերթական համար: Երդվյալ ատենակալների ընտրության նիստից առնվազն 15 օր առաջ երդվյալ ատենակալների թեկնածուներին իրենց բնակման վայրի հասցեով ուղարկվում է դատավորի կողմից կողմերի հետ խորհրդակցության հիման վրա հաստատված հարցաթերթ։ Երդվյալ ատենակալի թեկնածուն պարտավոր է 5 օրվա ընթացքում պատասխանել հարցերին և լրացված հարցաթերթը վերադարձնել դատավորին։ Դատավորը պարտավոր է լրացված հարցաթերթերը կողմերին հանձնել ստանալուց հետո 5-օրյա ժամկետում։ Երդվյալ ատենակալների ընտրության նիստից առաջ երդվյալ ատենակալների թեկնածուներին հարցաթերթի հետ ուղարկվում է ծանուցում, որում նշված է նիստը սկսելու ժամանակը, նիստի վայրը և նիստին ներկայանալու պարտադիր լինելը։

2. Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությունն ամեն տարի, հուլիսի 1-ից ոչ ուշ 18 տարին լրացած քաղաքացիների միասնական ցուցակն ուղարկում է համապատասխան դատարան:

3. Դատարանը պարտավոր է կողմերին տեղեկացնել երդվյալ ատենակալների ընտրության վայրի և ժամանակի մասին: Կողմերն իրավունք ունեն ներկա գտնվելու երդվյալ ատենակալների ընտրության ընթացակարգին։ Կողմն իրավունք ունի մեկ անգամ՝ 24 ժամվա ընթացքում, բողոքարկել երդվյալ ատենակալների ընտրության նիստը նախագահողի ապօրինի որոշումը կամ գործողությունը։ Բողոքը ներկայացվում է առաջին ատյանի դատարանի նախագահին, որն առանց բանավոր լսումների, վճռով լուծում է այն մուտքագրելուց հետո 24 ժամվա ընթացքում։

4. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով ընտրված երդվյալ ատենակալների թեկնածուների ցուցակում նշվում է անձի ազգանունը, անունը: Ցուցակը ստորագրում է նիստը նախագահողը։ Երդվյալ ատենակալների թեկնածուների ցուցակի պատճենները տրամադրվում են կողմերին:

5. (Հանվել է՝ 28.06.2021 թ., № 707)։

51. Երդվյալ ատենակալների թեկնածուներին հարցաթերթը և ծանուցումը հանձնելու և նրա հետ արդյունավետ հաղորդակցվելու նպատակով համապատասխան շրջանային (քաղաքային) դատարանի լիազորված անձն իրավունք ունի.

ա) հանրային իրավունքի իրավաբանական անձից՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունից, երդվյալ ատենակալի անձնական համարի օգնությամբ, էլեկտրոնային ծառայության միջոցով պահանջել տրանսպորտային միջոցների գրանցման տվյալներում գրանցված տրանսպորտային միջոցի տիրապետող ֆիզիկական անձի և(կամ) վարորդական իրավունք տրամադրող ռեեստրում գրանցված վարորդական վկայականի սեփականատեր ֆիզիկական անձի անունով արձանագրված բջջային հեռախոսի համարը,

բ) հանրային իրավունքի իրավաբանական անձի` Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությանը պատկանող էլեկտրոնային շտեմարաններից գրավոր պահանջել սույն հոդվածի առաջին մասում նշված երդվյալ ատենակալների թեկնածուների բջջային հեռախոսահամարները,

գ) եթե սույն կետի «բ» ենթակետով նախատեսված ընթացակարգերն ավարտից հետո հնարավոր չի եղել ընտրել բոլոր երդվյալ ատենակալներին, ապա հանրային իրավունքի իրավաբանական անձին՝ Պետական ծառայությունների զարգացման գործակալությանը, պատկանող էլեկտրոնային շտեմարաններից գրավոր պահանջել սույն օրենսգրքի 223-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ոչ ավելի, քան 300 երդվյալ ատենակալների թեկնածուների բջջային հեռախոսահամարները։

52. Սույն հոդվածի 51 մասի «բ» կամ «գ» ենթակետերով նախատեսված դեպքում հանրային իրավունքի իրավաբանական անձը` Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությունը, համապատասխան շրջանային (քաղաքային) դատարանին երդվյալ ատենակալի թեկնածուի բջջային հեռախոսահամարի մասին տեղեկությունը տրամադրում է հնարավորության սահմաններում։

6. Երդվյալ ատենակալի թեկնածուն պարտավոր է սույն օրենսգրքի 30-րդ հոդվածով սահմանված բացարկի հիմքի առկայության դեպքում դա տեղեկացնել դատարանի ծանուցագիրը ստանալուց հետո 2-օրյա ժամկետում։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

2012 թվականի մայիսի 25-ի Վրաստանի օրենք № 6317 – կայք, 19.06.2012թ.

2016 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 5591 – կայք, 13.07.2016թ.

2020 թվականի հուլիսի 2-ի Վրաստանի օրենք № 6735 – կայք, 07.07.2020թ.

2021 թվականի հունիսի 28-ի Վրաստանի օրենք № 707 – կայք, 29.06.2021թ.

Հոդված 222. Երդվյալ ատենակալներիի ընտրության նիստը

1. Երդվյալ ատենակալներիի ընտրության նիստը դռնբաց է։ Սույն օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված դեպքում նիստը նախագահողը կարող է որոշում կայացնել նիստը փակելու մասին: Նիստը նախագահողը բացում է դատական ​​նիստը, որից հետո նիստի քարտուղարը հրապարակում է երդվյալ ատենակալներիի թեկնածուների անունները։

2. Եթե անգամ դատարան ներկայանան 50-ից պակաս թեկնածուներ, դատավորն իրավասու է սկսել նիստը և ատենակալների ընտրության ընթացակարգը։

3. Նիստը նախագահողը.

ա) ներկայանում է ինքը և ներկայացնում նիստի քարտուղարին,

բ) դիմում է ատենակալների թեկնածուներին և բացատրում նրանց հրավիրելու նպատակը,

գ) հայտարարում է, թե որ գործն է քննվում, և ատենակալների թեկնածուներին ծանոթացնում ներկայացված մեղադրանքի բովանդակությունը,

դ) ատենակալների թեկնածուներին բացատրում է այն օրենքը, որը կկիրառվի գործի քննության ընթացքում,

ե) հայտարարում է գործի քննության մեջ մասնակից կողմերին,

զ) որոշում է նիստի տևողությունն ու ընթացակարգային այլ հարցեր։

4. Դատարանը ատենակալների թեկնածուներին տրամադրում է կողմերի մասնակցությամբ պատրաստված բացատրությունները՝ կիրառվելիք օրենքի վերաբերյալ:

2016 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 5591 – կայք, 13.07.2016թ.

Հոդված 223. Երդվյալ ատենակալներիի ընտրությունը, բացարկը և ինքնաբացարկը

1. Կողմն իրավասու է միջնորդություն ներկայացնել երդվյալ ատենակալի թեկնածուի բացարկի մասին, որը կարող է լինել հիմնավորված կամ չհիմնավորված: Կողմն իրավասու է միջնորդություններ ներկայացնել անորոշ թվով հիմնավորված բացարկի և սահմանված թվով չհիմնավորված բացարկի վերաբերյալ։ Կողմերը սկզբում ներկայացնում են միջնորդություններ հիմնավորված բացարկի մասին, այնուհետև՝ միջնորդություններ չհիմնավորված բացարկի մասին։ Յուրաքանչյուր տեսակ բացարկի իրավունքը կողմերն իրականացնում են մեկ առ մեկ և հերթով` նախ` մեղադրող կողմը, ապա` պաշտպանական կողմը:

2. Դատավորը ստուգում է բոլոր այն հանգամանքները, որոնք կարող են հիմք հանդիսանալ ատենակալի թեկնածուի բացարկի (ինքնաբացարկի) համար, և կողմերին հնարավորություն է տալիս հարցեր ուղղել ատենակալի թեկնածուներին և ներկայացնել լրացուցիչ նյութեր՝ բացարկի վերաբերյալ։

3. Դատավորն իրավասու է կողմերից պահանջել նախօրոք իրեն ներկայացնել այն հարցերը, որոնք նրանք մտադիր են ուղղել ատենակալի թեկնածուներին։ Սա կողմերին չի սահմանափակում, որ տան ճշգրտող հարցեր։ Նիստը նախագահողը կողմերին և ատենակալի թեկնածուին հարց տալու և հարցին պատասխանելու ողջամիտ ժամկետ է սահմանում։

4. Ատենակալի թեկնածուն պարտավոր է իրեն տրված հարցերին տալ ճիշտ և սպառիչ պատասխաններ, ներկայացնել այլ անհրաժեշտ տեղեկություններ իր անձի և քննվող գործի մասնակիցների հետ իր հարաբերությունների, ինչպես նաև այն բոլոր հանգամանքների մասին, որոնք կարող են խանգարել նրան գործը օբյեկտիվ և անաչառ քննելու հարցում։

5. Երդվյալ ատենակալների թեկնածուին տրվող հարցերը չպետք է խախտեն նրա անձնական տվյալները, մասնագիտական ​​և(կամ) առևտրային գաղտնիքը, բացառությամբ այն դեպքի, երբ դա անհրաժեշտ է արդարադատության շահերի համար: Վերոհիշյալ տեղեկությունը երդվյալ ատենակալի թեկնածուից կարող է պահանջվել միայն կողմի հիմնավորված պահանջի առկայության դեպքում։ Եթե ​​այս տեղեկության հրապարակումը կարող է անուղղելի վնաս պատճառել երդվյալ ատենակալի թեկնածուի շահերին, ապա նա այդ տեղեկությունը տրամադրում է միայն նիստը նախագահողին և կողմերին:

6. (Հանվել է՝ 24.06.2016թ., № 5591):

7. Ատենակալի թեկնածուն կարող է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել և նշել այն հանգամանքը, որը կխանգարի իրեն երդվյալ ատենակալի լիազորության իրականացման հարցում: Ինքնաբացարկը պետք է հիմնավորված լինի։ Կողմերն իրավունք ունեն արտահայտելու իրենց վերաբերմունքը ատենակալի թեկնածուի ինքնաբացարկի նկատմամբ։

8. Երդվյալ ատենակալի թեկնածուի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու արդյունքում դատավորը կայացնում է պատճառաբանված վճիռ։ Դատավորը ինքնաբացարկի միջնորդությունը քննում է առանձին՝ միայն դատախազի և փաստաբանի մասնակցությամբ՝ առանց նիստին ներկա անձանց դահլիճը լքելու։ Բացարկված ատենակալի թեկնածուն պետք է լքի նիստերի դահլիճը.

9. Եթե երդվյալ ատենակալների ընտրության առաջին նիստում չկարողացան ընտրել բոլոր երդվյալ ատենակալներին, ապա դատավորը նիստը կհետաձգի ոչ ավելի, քան 10 օրով և սույն գլխով սահմանված կարգով կհրավիրի ոչ ավելի, քան 300 հավելյալ երդվյալ ատենակալի թեկնածուների՝ լրացնելու համար երդվյալ ատենակալների դատարանի կազմը՝ սույն օրենսգրքով սահմանված թվով:

10. Եթե ներկայացված մեղադրանքը նախատեսում է ցմահ ազատազրկում, ապա կողմն իրավունք ունի 10 անգամ չհիմնավորված բացարկ ներկայացնել։ Մնացած դեպքերում կողմն իրավունք ունի ներկայացնելու 6 չհիմնավորված բացարկ։

11. (Հանվել է՝ 28.06.2021թ., № 707):

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք № 3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

2012 թվականի մայիսի 25-ի Վրաստանի օրենք № 6328 – կայք, 12.06.2012թ.

2015 թվականի հուլիսի 10-ի Վրաստանի օրենք № 3990 – կայք, 17.07.2015թ.

2016 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 5591 – կայք, 13.07.2016թ.

2021 թվականի հունիսի 28-ի Վրաստանի օրենք № 707 – կայք, 29.06.2021թ.

Հոդված 224. Թեկնածուի նշանակումը երդվյալ ատենակալ

1. Բացարկից հետո մնացած երդվյալ ատենակալի թեկնածուներից տասներկուսին նիստը նախագահողը նշանակում է երդվյալ ատենակալ, իսկ երկուսը կմասնակցեն գործի քննությանը որպես պահեստային դատավոր: Գործի բարդությունից ելնելով՝ դատավորն իրավասու է որոշում կայացնել ավելի շատ պահեստային դատավորներ հաստատելու մասին։ Այս որոշումը կներառվի դատական ​​նիստի արձանագրության մեջ։

2. Պահեստային դատավորը ներկա է գտնվում դատական ​​նիստին, սակայն նա իրավունք չունի արտահայտելու իր կարծիքը, ազդելու երդվյալ ատենակալների վրա կամ ներկա գտնվելու դատական ​​խորհրդակցությանը: Պահեստային ատենակալը միայն այն դեպքում է մասնակցում դատական խորհրդակցությանը և քվեարկությանը, եթե նա փոխարինել է երդվյալ ատենակալին սույն օրենսգրքի 232-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում և սահմանված կարգով: Նման դեպքում դատական ​​խորհրդակցությունը նորից է սկսվում։

3. Երդվյալ ատենակալների ընտրության ընթացակարգի ավարտից հետո նիստը նախագահողը նշանակում է գործի քննության օրը, որը պետք է լինի ոչ ուշ, քան ընտրության ընթացակարգի ավարտից հետո երրորդ օրը:

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

2016 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք №5591 – կայք, 13.07.2016թ.

Գլուխ XXIII

Գործի ըստ էության քննությունը դատարանում

Հոդված 225. Դատական ​​նիստում գործի ըստ էության քննությունն սկսելու ժամանակը

Դատական ​​նիստում գործի ըստ էության քննությունը (բացառությամբ այն դեպքի, երբ գործը քննվում է երդվյալ ատենակալների մասնակցությամբ) պետք է սկսվի մինչդատական ​​նիստի ավարտից ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում, եթե կողմի միջնորդության հիման վրա դատարանն այլ ժամկետ չի սահմանում։

2016 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 5591 – կայք, 13.07.2016թ.

Հոդված 226. Երդվյալ ատենակալների դատարանը

1. Երդվյալ ատենակալների դատարանը գործը քննում է, եթե ներկայացված է մեղադրանք Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ (ավարտված) և 109-րդ (ավարտված) հոդվածներով, 117-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 6-րդ և 8-րդ մասերով, 126-րդ հոդվածի 2-րդ մասով, 1351 հոդվածով, 143-րդ հոդվածի 2-րդ–4-րդ մասերով, 144-րդ–1442 հոդվածներով, 1443 հոդվածի 2-րդ մասով, 146-րդ հոդվածի 2-րդ մասով, 147-րդ և 149-րդ հոդվածներով, 197-րդ հոդվածի 4-րդ մասով, 198-րդ հոդվածի 3-րդ մասով, 229-րդ հովածով։

2. Մեղադրյալն իրավունք ունի պահանջելու, որպեսզի գործը քննվի առանց երդվյալ ատենակալների մասնակցության: Այս դեպքում գործը կքննի շրջանային (քաղաքային) դատարանի դատավորը:

3. Երդվյալ ատենակալների կազմը պետք է ապահովի նրա անկախությունն ու անաչառությունը։

4. Եթե անհնար է ապահովել գործի արդարացի և օբյեկտիվ քննություն՝ հաշվի առնելով դրա ինտենսիվ լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով կամ կոնկրետ տարածքի բնակչության վերաբերմունքը դրա նկատմամբ, գործը քննող դատարանը իրավասու է կողմի միջնորդության հիման վրա, Վրաստանի Գերագույն դատարանի նախագահի համաձայնությամբ որոշել երդվյալ ատենակալների դատավարությունը սույն օրենսգրքի 211 հոդվածով նախատեսված որևէ այլ դատարան տեղափոխել։

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5170 – կայք, 11.11.2011թ.

2016 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 5591 – կայք, 13.07.2016թ.

2018 թվականի մայիսի 17-ի Վրաստանի օրենք № 2355 – կայք, 29.05.2018թ.

Հոդված 227. Նիստը նախագահողը

Գործի ըստ էության քննության նիստը վարում է նիստը նախագահողը։

Հոդված 228. Կողմի և վկայի ներկայանալը

1. Կողմերը պետք է ապահովեն իրենց վկաների ներկայանալը դատարան:

2. Եթե կողմը մտադիր չէ դատարանում որևէ անձի որպես վկա հարցաքննել, ապա դատարանը չի կարող այդ անձին իր նախաձեռնությամբ հրավիրել և հարցաքննել։

3. Դատական ​​նիստի քարտուղարը դատարանին կզեկուցի կողմերի և վկաների ներկայության փաստի և չներկայանալու պատճառների մասին։

4. Նիստը նախագահողը նախազգուշացնում է դատավարության մասնակիցներին և նիստին ներկա անձանց կարգը պահպանելու նպատակով դատարանի ցուցումների պարտադիր լինելու և դատական ​​նիստում կարգը խախտողի նկատմամբ հնարավոր միջոցառումներ ձեռնարկելու մասին։

5. Ներկայանալը ստուգելուց հետո որպես վկա հարցաքննվելիք անձինք, բացառությամբ մեղադրյալի, լքում են նիստերի դահլիճը։ Նիստը նախագահողն իրավասու է կարգադրություն անել նշված անձանց իրենց համար նախատեսված սենյակ տեղափոխելու մասին և միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նրանք մինչ հարցաքննությունը միմյանց հետ շփում չունենան։

Հոդված 229. Դատարանի կազմի հայտարարումը։ Դատավարության մասնակիցների

գործին մանակցելը բացառելու և բացարկի հարցի լուծումը

1. Նիստը նախագահողը հայտարարում է դատարանի կազմը, նաև հայտարարում է, թե ով է աջակցում մեղադրանքը և ով իրականացնում պաշտպանությունը, և կողմերին հարցնում է, թե արդյոք ունեն դատավորին, դատախազին, փաստաբանին, նիստի քարտուղարին, թարգմանչին կամ դատավարության մյուս մասնակիցներին բացարկելու հիմք:

2. Նիստը նախագահողը կողմերին բացատրում է, որ նրանք իրավունք ունեն բացարկել ինչպես առանձին դատավորների, այնպես էլ դատարանի ողջ կազմին։

3. Նիստը նախագահողը գործընթացի մասնակիցներին բացատրում է իրենց իրավունքներն ու պարտականությունները:

Հոդված 230. Նիստը նախագահողի կողմից մեղադրյալի ինքնությունը պարզելը և իրավունքները բացատրելը

1. Նիստը նախագահողը պարզում է մեղադրյալի ինքնությունը (անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և վայրը) և բացատրում նրան իրավունքները, մեղադրանքի էությունը, մեղսագրվող արարքի որակումը, Վրաստանի քրեական օրենսգրքով նախատեսված նվազագույն և առավելագույն պատիժը՝ մեղմացուցիչ և ծանրացուցիչ հանգամանքների նախատեսմամբ։ Նիստը նախագահողը մեղադրյալին բացատրում է նաև, որ մեղադրանքի մասով որպես վկա ցուցմունք տալն իր կամքն է։ Եթե ​​գործով մեղադրյալները մի քանիսն են, ապա նրանցից յուրաքանչյուրին նման բացատրություն է տրվում.

2. Նիստը նախագահողը պարզում է, արդյոք մեղադրյալն իրեն մեղավոր ճանաչում է, և եթե ճանաչում է՝ ինչում։ Մեղադրյալին պետք է բացատրել, որ նա սահմանափակված չէ նախաքննության ընթացքում իր կողմից մեղքն ընդունելով կամ հերքմամբ, որ պարտավոր չէ պատասխանել տրվող հարցերին, և որ լռելու իրավունքը չի կարող օգտագործվել իր դեմ։

3. Նիստը նախագահողը պարզում է ընթացակարգային համաձայնագիր կնքելու հնարավորությունը։ Այս դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի դրույթները՝ ընթացակարգային համաձայնագրի վերաբերյալ:

Հոդված 2301. Որպես խափանման միջոց կիրառված կալանավորման հարցի լուծումը գործի

ըստ էության քննության ընթացքում

1. Եթե մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանավորումը, ապա դատական ​​նիստի նախագահողն իր նախաձեռնությամբ պարբերաբար, առնվազն երկու ամիսը մեկ, քննում է որպես խափանման միջոց կալանքն ուժի մեջ թողնելու անհրաժեշտության հարցը։ Այս երկամսյա ժամկետը հաշվվում է մինչդատական նիստի դատավորի՝ կալանքը որպես խափանման միջոց ուժի մեջ թողնելու մասին որոշում կայացնելու օրվանից։ Սույն մասով նախատեսված հարցը որոշելիս՝ դատարանն առաջնորդվում է սույն օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված կարգով և չափորոշչով։

2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգը գործում է, եթե անգամ սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի և կողմի միջնորդության հիման վրա դատարանի կողմից որոշված ​​գործի էական քննությունն սկսելու ժամկետը գերազանցում է 2 ամիսը:

2015 թվականի հուլիսի 8-ի Վրաստանի օրենք № 3976 – կայք, 20.07.2015թ.

Հոդված 231. Նիստը նախագահողի բացատրությունները երդվյալ ատենակալներին

1. Նիստի բացմանը և խորհրդակցական սենյակ գնալուց առաջ նիստը նախագահողը երդվյալ ատենակալների դատարանին բացատրություններ է տալիս կիրառվելիք օրենքի վերաբերյալ: Նիստը նախագահողի բացատրությունները չեն կարող հակասել Վրաստանի Սահմանադրությանը, սույն օրենսգրքին և Վրաստանի այլ նորմատիվ ակտերին։ Այս բացատրությունները երդվյալ ատենակալներին գրավոր նույնպես կտրվեն։

2. Նշված բացատրությունները կողմերին պետք է գրավոր տրվեն ողջամիտ ժամանակ առաջ։ Նրանք իրավասու են դիմել նիստը նախագահողին՝ դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու միջնորդությամբ։ Եթե ​​կողմերը մինչ երդվյալ ատենակալների խորհրդակցական սենյակ գնալը չեն օգտվի այդ իրավունքից, ապա նախագահողի բացատրությունների արդարացիությունն ու օրինականությունը չեն կարող լինել վճռաբեկ բողոքի հիմք:

3. Նիստը նախագահողն իրավասու է խորհրդակցական սենյակից դուրս գալուց առաջ երդվյալ ատենակալներին հակիրճ բացատրել նիստում քննարկված բոլոր ապացույցների գնահատման կարգը: Նշված բացատրությունները նա տալիս է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով։ Բացատրություններ տալու ժամանակ նիստը նախագահողին արգելվում է որևէ կերպ արտահայտել իր անձնական կարծիքը այն հարցերի վերաբերյալ, որոնց որոշումը պատկանում է երդվյալ ատենակալների իրավասությանը։

4. Նիստը նախագահողը երդվյալ ատենակալներին բացատրում է.

ա) մեղադրանքի բովանդակությունը և դրա իրավական հիմքը,

ա1) մեղադրյալի կողմից իրեն մեղսագրված արարքի կատարումը հաստատելու անհրաժեշտությունը, ներառյալ սույն արարքի օբյեկտիվ կազմի յուրաքանչյուր տարրի առկայության հաստատումը, դիտավորության և անփութության բնույթն ու նշանակությունը, hանգամանքները, որոնք բացառում են հակաօրինականությունն ու մեղքը,

բ) ապացույցների գնահատման հիմնական կարգը,

գ) անմեղության կանխավարկածի հասկացությունը, այն հանգամանքը, որ ցանկացած ողջամիտ կասկած լուծվում է մեղադրյալի օգտին, ինչպես նաև ողջամիտ կասկածից դուրս չափորոշչի բովանդակությունը,

դ) որ մեղադրական վերդիկտը պետք է հիմնված լինի նիստը նախագահողի կողմից բացատրված օրենքի և դատաքննության ընթացքում հետազոտված, ողջամիտ կասկածը բացառող ելքով ապացույցների ամբողջության վրա,

ե) որ նրանք նիստի ընթացքում իրավունք ունեն վարել և օգտագործել գրառումներ,

զ) որ վերդիկտը պետք է հիմնվի միայն դատավարության ընթացքում հետազոտված ապացույցների վրա, ոչ մի ապացույց նկատի չպիտի առնվի ուրիշի ցուցումով, որ վերդիկտը չպետք է կայացվի արված ենթադրության հիման վրա կամ անթույլատրելիի ապացույցների կիրառմամբ,

է) յուրաքանչյուր ներկայացված մեղադրանքի վերաբերյալ վերդիկտի կայացման կարգը,

ը) որ նախ պետք է քվեարկեն ներկայացված բոլոր մեղադրանքներով արդարացման վերդիկտը․ եթե ​​վերդիկտ չի կարող կայացվել, ապա կքվերակվի մեղադրական վերդիկտը ծանրության աճող հաջորդականությամբ,

թ) որ նրանք պետք է ստորագրեն յուրաքանչյուր մեղադրանքի համար ներկայացված վերդիկտի ձևերից միայն մեկը՝ արդարացման կամ մեղադրական վերդիկտի ձևը։

5. Նիստը նախագահողն ավարտում է բացատրությունը՝ երդվյալ ատենակալներին հիշեցնելով, որ նրանք երդում են տվել։

6. Նիստը նախագահողի բացատրությունները լսելուց հետո երդվյալ ատենակալներն իրավունք ունեն գրավոր լրացուցիչ հարցեր ուղղել նիստը նախագահողին: Լրացուցիչ պարզաբանումները տրվում են սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով։

7. Նիստը նախագահողը պարտավոր է երդվյալ ատենակալներին կողմի միջնորդության հիման վրա բացատրել, որ մեղադրյալը հնարավոր է կատարել է համեմատաբար նվազ ծանր հանցագործություն, որի կազմի որոշ տարրեր ներառում է ներկայացված մեղադրանքով նախատեսված հանցանքը։ Այս դեպքում երդվյալ ատենակալներին լրացուցիչ կներկայացվի մեղադրական վերդիկտի ձևաթուղթ սույն հոդվածի 4-րդ մասի «թ» ենթակետի համաձայն, և դատավորը նրանց կբացատրի, թե ինչն է ընդհանուր և տարբերող մեղադրանքով նախատեսված հանցագործության և երկրորդ՝ համեմատաբար նվազ ծանր հանցագործությունների միջև։

2016 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 5591 – կայք, 13.07.2016թ.

Հոդված 232. Երդվյալ ատենակալին փոխարինելը պահեստային երդվյալ ատենակալով

1. Եթե դատաքննության ընթացքում պարզվել է, որ երդվյալ ատենակալն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունը, բացահայտվել է նրա բացարկի հիմք, երդվյալ ատենակալը խախտել է սույն օրենսգրքի պահանջները, նիստը նախագահողն ազատում է երդվյալ ատենակալին իր պարտականությունների կատարումից և նրա փոխարեն երդվյալ ատենակալ նշանակում երդվյալ ատենակալների ցուցակի հաջորդ պահեստային ատենակալին։

2. Եթե պարզվում է, որ երդվյալ ատենակալների թիվը պակաս է սույն օրենսգրքով սահմանված երդվյալ ատենակալների թվից, ապա նիստը նախագահողը սկսում է երդվյալ ատենակալների կրկնական ընտրություն, և գործի քննությունը սկսվում է սկզբից՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով։

Հոդված 233. Ավագ ատենակալ

1. Նիստը նախագահողը երդվյալ ատենակալների կազմից վիճակահանության հիման վրա նշանակում է ավագ ատենակալ:

2. Ավագ ատենակալը նախագահում է երդվյալ ատենակալների դատարանի խորհրդակցությունը, երդվյալ ատենակալների դատարանի անունից գրավոր հարցով դիմում նիստը նախագահողին, ամփոփում քվեարկության ընդհանուր արդյունքները, կազմում համապատասխան փաստաթղթեր, ստորագրում վերդիկտը և դատական ​​նիստին հայտարարում այն։

3. Ավագ ատենակալին ազատելու դեպքում երդվյալ ատենակալների դատարանն իր կազմից վիճակահանության հիման վրա ընտրում է նոր ավագ ատենակալ:

Հոդված 234. Երդվյալ և պահեստային ատենակալների երդում տալը

1. Գլխավոր դատավորի նշանակումից (ընտրությունից) հետո ատենակալները երդվում են։ Երդման տեքստը կարդում է նիստը նախագահողը. «Երդվում եմ երդվյալ ատենակալի պարտականությունը կատարել ազնվորեն և անաչառ, հաշվի առնել բոլոր օրինական ապացույցները, որոշում կայացնել ներքին համոզմունքով, ինչպես վայել է արդար մարդուն»։

2. Երդման տեքստը կարդալուց հետո յուրաքանչյուր դատավոր ասում է. «Ես հաստատում եմ»:

3. Նույն ձևով երդվում են նաև պահեստային ատենակալները։

4. Երդում տալու ընթացակարգը ընդգրկվում է դատական ​​նիստի արձանագրության մեջ:

5. Երդվյալ ատենակալը կանգնած է երդում տալիս:

6. Երդվելուց հետո նիստը նախագահողը երդվյալ ատենակալներին բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները:

Հոդված 235. Երդվյալ ատենակալների իրավունքները

1. Երդվյալ ատենակալն իրավունք ունի ստանալու.

ա) պարզաբանում դատարանից՝ կիրառվելիք օրենքի վերաբերյալ,

բ) նախնական տեղեկություններ գործի հանգամանքների հետազոտվելիք ապացույցների մասին,

գ) ​​ դատական նիստի ժամանակ լրացուցիչ բացատրություն․ նիստը նախագահողից՝ օրենքի մասին, վկաներից՝ փաստական ​​հանգամանքների մասին, կողմերից՝ եզրափակիչ ելույթների մասին,

դ) երդվյալ ատենակալների դատարանի խորհրդակցության ժամանակ լրացուցիչ պարզաբանում դատավորից օրենքի վերաբերյալ։

2. Դատավորը երդվյալ ատենակալներին պարզաբանում է նիստի ընթացքում նշումներ անելու իրավունքը: Երդվյալ ատենակալներին մինչև խորհրդակցությունների սենյակ գնալը տրվում է դատական նիստի արձանագրությունը, բացառությամբ այն մասերի, որոնք վերաբերում են անթույլատրելի ապացույցներին:

Հոդված 236. Երդվյալ ատենակալների (պահեստային ատենակալների, ատենակալի

թեկնածուների) պարտականությունները

1. Երդվյալ և պահեստային ատենակալներին արգելվում է.

ա) նիստի ընթացքում դատական ​​նիստերի դահլիճից դուրս գնալ,

բ) մինչև վերդիկտի կայացումը բացահայտել գործի քննության ընթացքում ձեռք բերված տեղեկությունը կամ քննվող գործի վերաբերյալ սեփական կարծիքն արտահայտել,

գ) քննվելիք գործի հանգամանքների առնչությամբ նիստը նախագահողից բացի շփվել այլ անձանց հետ,

դ) քննված գործի վերաբերյալ նիստի շրջանակներից դուրս տեղեկության որոնել,

ե) երդվյալ ատենակալների դատարանի խորհրդակցության և քվեարկության գաղտնիությունը խախտել,

զ) դատարանի շենքում կարգուկանոնը խախտել և նիստը նախագահողի համապատասխան ցուցումները չկատարել։

2. Երդվյալ ատենակալը պարտավոր է ներկա գտնվել քննվող գործին առնչվող դատական ​​նիստերին և երդվյալ ատենակալների դատարանի խորհրդակցությանը:

3. Ատենակալի (ատենակալի թեկնածուի) կողմից սույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականությունը չկատարելը առաջացնում է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

4. Նիստը նախագահողը նախազգուշացնում է երդվյալ ատենակալներին պատասխանատվության հնարավոր միջոցների մասին, ինչպես նաև բացատրում, որ դատավարական պարտականությունը չկատարելու դեպքում նիստը նախագահողն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կազատի նրանց երդվյալի ատենակալների պարտականության կատարումից։

5. Երդվյալ ատենակալների թեկնածուի կամ երդվյալ ատենակալի` առանց հարգելի պատճառի, սահմանված ժամին դատարան չներկայանալու, իրեն վերապահված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում նիստը նախագահողն այս հարցը քննում է պարտադիր կարգով և նշված հանգամանքը/հանգամանքները պարզելու դեպքում արձակում է կարգադրություն, որով երդվյալ ատենակալի թեկնածուին կամ երդվյալ ատենակալին կսահմանվի տուգանք 500 լարիից մինչև 1500 լարիի չափով: Տուգանքի չափը պետք է լինի զսպող, պատճառված վնասին համաչափ և նշված անձի ֆինանսական վիճակին համապատասխան։ Դատարանի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել մեկ անգամ այն ​​անձի կողմից, ում նկատմամբ նշանակվել է տուգանք՝ սույն կարգադրության պատճենը նրան հանձնելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում։ Բողոքը ներկայացվում է գործը քննող դատարանի նախագահին, որը այն մուտքագրելուց հետո, 24 ժամվա ընթացքում բանավոր լսումով կամ առանց դրա վճռով կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) բողոքի բավարարումը մերժելու և անձին տուգանելու մասին կարգադրությունն անփոփոխ թողնելու մասին,

բ) բողոքը բավարարելու և անձին տուգանելու մասին որոշումը չեղարկելու վերաբերյալ։

6. Մինչև սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված վճռի ընդունումը անձին տուգանելու մասին կարգադրության կատարումը կասեցվում է: Տվյալ կարգադրությունն ի կատար է ածվում «Կատարողական վարույթի մասին» Վրաստանի օրենքին համապատասխան։

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք №5170 – կայք, 11.11.2011թ.

2021 թվականի հունիսի 28-ի Վրաստանի օրենք №707 – կայք, 29.06.2021թ.

Հոդված 237. Երդվյալ ատենակալների պարտադիր տեղեկացումը ընթացակարգային

համաձայնագրի առկայության մասին

Նիստը նախագահողը երդվյալ ատենակալներին տեղեկություն է տրամադրում քննվող գործին էապես առնչվող հարցերի վերաբերյալ ընթացակարգային համաձայնագրի առկայության մասին։

Հոդված 238. Մեղադրյալի դատվածությունը

Մինչև վերդիկտի հայտարարումը, երդվյալ ատենակալները չպետք է տեղեկացվեն մեղադրյալի նախկին քրեական կամ վարչական պատասխանատվության մեջ լինելու կամ դատվածության մասին (եթե դա ներկայացված մեղադրանքի որակավորման հատկանիշներից մեկը չէ և(կամ) նախատեսված չէ մեղադրյալի ցուցմունքի արժանահավատությունը ստուգելու համար), ինչպես նաև այլ ապացույցների մասին, որը կապ չունի մեղքն ապացուցելու հետ։

Հոդված 239. Միջնորդության ներկայացումը և լուծումը

1. Նիստը նախագահողը պարզում է, թե արդյոք կողմերն ունեն սույն հոդվածով նախատեսված միջնորդություն: Միաբնույթ միջնորդությունները դատարան են ներկայացվում միասին։ Միջնորդությունը ներկայացնող անձը պարտավոր է նշել այն հանգամանքները, որոնք պարզելու համար ներկայացվում է միջնորդությունը։

2. Գործի ըստ էության քննության ընթացքում լրացուցիչ ապացույց ներկայացնելու դեպքում դատարանը կողմի միջնորդությամբ քննում է դրա թույլատրելիության հարցը և մինչև գործի ըստ էության քննելը պարզում ապացույցները չներկայացնելու պատճառը, որի հիման վրա որոշում է կայացնում գործի մասին առկա ապացույցն ընդունել-չընդունելու վերաբերյալ։

3. Երդվյալ ատենակալների դատարանում ապացույցի թույլատրելիության հարցը քննվում է առանց երդվյալ ատենակալների:

4. Ներկայացված լրացուցիչ ապացույցը գործի հետ կապված ընդունելու դեպքում դատարանը կողմի միջնորդության հիման վրա կարող է ողջամիտ ժամկետով հետաձգել գործի քննությունը, եթե կողմին լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ պաշտպանական կամ մեղադրանքի կողմի դիրքորոշումը նախապատրաստելու համար։

5. Գործի ըստ էության քննության ընթացքում էապես նոր ապացույց ձեռք բերելու միջնորդությունը պետք է բավարարվի, եթե օբյեկտիվորեն անհնար է եղել ձեռք բերել այդ ապացույցը կամ սույն օրենսգրքով սահմանված կարգով այն ձեռք բերելու միջնորդություն առաջադրել: Միջնորդությունը բավարարելու դեպքում ապացույցը ձեռք է բերվում սույն օրենսգրքով նախատեսված կարգով:

6. Սույն հոդվածով նախատեսված ապացույցների հետազոտումն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով գործը դատարանում ըստ էության քննելու առանձնահատկությունը:

Հոդված 240. Գործի քննությունը դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում

1. Դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում նիստը նախագահողը սույն օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացնում գործի էական քննությունը շարունակելու կամ հետաձգելու մասին: Անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում նիստը նախագահողը կարգադրությամբ գործընթացի մասնակցի նկատմամբ կիրառում է տուգանք՝ 100-ից 500 լարիի չափով, ինչը նրան չի ազատում ներկայանալու պարտականությունից։ Կողմն իրավունք ունի դատավորին միջնորդություն ներկայացնել կանչված անձի հարկադիր բերման վերաբերյալ։

2. Գործի ըստ էության քննությունը հետաձգելու դեպքում դատարանը կողմերին կհարցնի հայտարարված վկային հարցաքննելու հնարավորության մասին։ Նման կարգով հարցաքննված վկան կողմի միջնորդությամբ կկանչվի միայն անհրաժեշտության դեպքում։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք № 3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ.328

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք №741 – կայք, 27.06.2013թ.

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի Վճիռ № 1/20/1219,1236 ¬– կայք, 19.10.2017թ.

Հոդված 241. Կողմերի ներածական խոսքերը

1. Նիստը նախագահողը մեղադրող կողմին իրավունք է տալիս ներկայացնելու մեղադրանքի ներածական խոսքը։ Դրանից հետո փաստաբանին և մեղադրյալին թույլ է տրվում ներկայացնել պաշտպանական կողմի ներածական խոսքը։

2. Նիստը նախագահողը կողմին ողջամիտ ժամկետ է սահմանում ներածական խոսքը ներկայացնելու համար:

Հոդված 242. Ապացույցների հետազոտման ընդհանուր կարգը

1. Ապացույցների հետազոտությունը սկսվում է կողմերի ներածական խոսքերը ներկայացնելուց հետո:

2. Սկզբում հետազոտվում են մեղադրող կողմի, ապա պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցները։ Հետազոտման ներկայացված ապացույցների հերթականությունը և ծավալը սահմանում է ինքը ներկայացնող կողմը։

3. Պաշտպանական կողմը մասնակցում է մեղադրող կողմի ներկայացրած ապացույցների, իսկ մեղադրող կողմը՝ պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցների հետազոտմանը:

Հոդված 243. Հարցաքննության արձանագրության և նախաքննության ընթացքում տված

ցուցմունքների ուսումնասիրությունը, վկայի հեռավար հարցաքննությունը

1. Եթե վկան գործի ըստ էության քննությանը չի ներկայացել ցուցմունք տալու, ապա նրա հարցաքննությամբ ձեռք բերված տեղեկությունը կամ նախաքննության ընթացքում սույն օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն տված ցուցմունքի հրապարակային ընթերցումը, ինչպես նաև ստացված տեղեկության/ցուցմունքի աուդիո կամ տեսաձայնագրությունը լսելը (ցուցադրելը) թույլատրելի է միայն այն դեպքում, եթե վկան մահացել է, Վրաստանում չի գտնվում, նրա գտնվելու վայրն անհայտ է կամ նրան դատարանին ներկայացնելու բոլոր ողջամիտ հնարավորությունները սպառվել են, և քննելը/հարցաքննելը տեղի է ունեցել սույն օրենսգրքով սահմանված կարգով։ Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնվել միայն նշված ապացույցի վրա։

2. Եթե վկան ներկայացել է դատարան՝ գործի ըստ էության քննության նիստին ցուցմունք տալու, կողմն իրավասու է պահանջել հրապարակային ընթերցել նրա հարցաքննության արձանագրությունը կամ սույն օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն տրված ցուցմունքն ամբողջությամբ կամ մասամբ, ինչպես նաև այս ցուցմունքի աուդիո կամ տեսագրությունը լսել (ցուցադրել): Դատարանը պարտավոր է բավարարել այս պահանջը։

3. Կողմի միջնորդության հիման վրա դատարանի որոշումով հնարավոր է վկային հեռավար կարգով հարցաքննել նույն կամ այլ դատարանից կամ այլ վայրից տեխնիկական միջոցներով, ինչի մասին նախապես կտեղեկացվի կողմերին:

4. (Հանվել է՝ 12.06.2015թ., №3715):

2013 թվականի դեկտեմբերի 11-ի Վրաստանի օրենք № 1729 –կայք, 25.12.2013թ.

2015 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք № 3715 – կայք, 24.06.2015թ.

2015 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 4677 – կայք, 29.12.2015թ.

Հոդված 244. Ուղիղ հարցաքննություն

1. Ուղիղ հարցաքննությունն անցկացնում է այն կողմը, որը հրավիրել է հարցաքննվելիք վկային:

2. Ուղիղ հարցաքննության ժամանակ թույլ չի տրվում տալ պատասխանն ակնարկող հարցեր։ Կողմն իրավունք ունի միջնորդություն ներկայացնել ակնարկող հարցից խուսափելու և(կամ) այդպիսի հարցն ու դրա պատասխանը որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին:

3. Հարց(եր) տալու և տրված հարցին պատասխանելու համար նիստը նախագահողը ողջամիտ ժամկետ է սահմանում կողմի (վկայի) համար:

Հոդված 245. Խաչաձև հարցաքննություն

1. Խաչաձև հարցաքննությունն անցկացնում է այն կողմը, որը չի կանչել հարցաքննվող վկային:

2. Խաչաձև հարցաքննության ժամանակ թույլատրելի է տալ պատասխանը մատնանշող հարցեր։

3. Հարց(եր) տալու և տրված հարցին պատասխանելու համար նիստը նախագահողը ողջամիտ ժամկետ է սահմանում կողմի (վկայի) համար։

Հոդված 246. Կրկնական ուղղակի և խաչաձև հարցաքննություն։ Վիճելի հարցեր

1. Կողմն իրավունք ունի կրկնական ուղղակի և խաչաձև հարցաքննություն անցկացնելու: Կրկնական հարցաքննության ժամանակ կողմը սահմանափակված է խաչաձև հարցաքննության շրջանակով, իսկ կրկնակի խաչաձև հարցաքննության դեպքում՝ կրկնակի ուղղակի հարցաքննության շրջանակով։

2. Վկայի հարցաքննության ժամանակ տրվող վիճելի հարցերը կողմի միջնորդությամբ մերժում է նիստը նախագահողը:

Հոդված 247. Մինչև գործի ըստ էության քննելը մեղադրյալի կողմից տրված տեղեկությունը

որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը

1. Եթե մեղադրյալը դեմ է, թույլ չի տրվում մինչև գործի ըստ էության քննելը նրա կողմից հարցաքննության ժամանակ տրամադրված տեղեկությունը դատական նիստին հրապարակային ընթերցել, ինչպես նաև այս տեղեկության աուդիո- կամ տեսաձայնագրությունը լսել (ցուցադրել) և վերոնշյալ տեղեկությունը որպես ապացույց կիրառել։ Տրամադրված տեղեկությունը դատական նիստին հրապարակային կարդալու կամ այս տեղեկության աուդիո- կամ տեսաձայնագրությունը լսելու (ցուցադրելու) մեղադրյալի մերժումը չի կարող դիտվել որպես նրա մեղավորության ապացույց։

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված սահմանափակումը չի տարածվում օպերատիվ-հետախուզական միջոցառման կամ գաղտնի քննչական գործողության արդյունքում ձեռք բերված տեղեկության վրա։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 –ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ.328

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք №2634 – կայք, 18.08.2014թ.

2015 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №4677 – կայք, 29.12.2015թ.

Հոդված 248. Ապացույցների ցուցադրումը դատաքննության ընթացքում

1. Կողմն իրավունք ունի նիստը նախագահողի համաձայնությամբ նիստին ցույց տալ գործում առկա ապացույցները: Գործի ըստ էության քննության ժամանակ թույլատրելի են միայն այն ապացույցները, որոնց իսկությունն ապացուցված է։

2. Գրավոր ապացույցները հրապարակայնորեն կարդում է կողմը:

Հոդված 249. Ապացույցների հետազոտման ավարտը

Ապացույցների հետազոտումն ավարտելուց հետո նիստը նախագահողը կողմերին հնարավորություն է տալիս ներկայացնել իրենց եզրափակիչ ելույթները։

Հոդված 250. Մեղադրանքից կամ մեղադրանքի մի մասից հրաժարվելը

1. Մեղադրող կողմն իրավունք ունի վերադաս դատախազի համաձայնությամբ հրաժարվել մեղադրանքից կամ մեղադրանքի մի մասից կամ առկա մեղադրանքը փոխարինել ավելի թեթև մեղադրանքով։ Դատախազի կողմից մեղադրանքը կամ մեղադրանքի մի մասը մերժելու դեպքում դատարանը որոշում է կայացնում մեղադրանքի կամ մեղադրանքի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքից մեղադրող կողմն օգտվում է մինչև որևէ ատյանի դատարանում դատավճիռ կայացնելը, բացառությամբ նոր բացահայտված հանգամանքի պատճառով դատավճռի վերանայման։

3. Մեղադրող կողմի կողմից մերժված մեղադրանքը կամ մեղադրանքի մի մասը և այն ապացույցները, որոնց վրա հիմնվում է այն, չեն կարող կրկին դատարան ներկայացվել նույն մեղադրյալի նկատմամբ:

2013 թվականի մայիսի 30-ի Վրաստանի օրենք № 662 – կայք, 24.06.2013թ.

2016 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 5576 – կայք, 12.07.2016թ.

Հոդված 251. Կողմերի եզրափակիչ խոսքերը

1. Եզրափակիչ խոսքը սկզբից ներկայացնում է մեղադրող կողմը, այնուհետև՝ պաշտպանական կողմը։ Կողմերն իրավունք չունեն իրենց խոսքում վկայակոչել ապացույց, որը դատարանում չի հետազոտվել։

2. Եթե գործին մասնակցում են մի քանի մեղադրողներ, փաստաբաններ կամ մեղադրյալներ, ապա նիստը նախագահողն առաջարկում է նրանց համաձայնեցնել եզրափակիչ խոսքերի հերթականությունը։ Դատավարության մասնակիցների միջև անհամաձայնության դեպքում անցկացվում է վիճակահանություն։

3. Եզրափակիչ խոսքի համար նիստը նախագահողը սահմանում է ողջամիտ ժամկետ:

Հոդված 252. Ռեպլիկ

Եզրափակիչ խոսքի ներկայացումից հետո կողմերն իրավունք ունեն մեկ անգամ ևս նիստը նախագահողի սահմանած ողջամիտ ժամկետում, ռեպլիկի տեսքով, համառոտ արտահայտել հակառակ կարծիք կամ/և առարկություն։ Վերջնական ռեպլիկի իրավունք ցանկացած դեպքում ունի պաշտպանական կողմը։

Հոդված 253. Ամբաստանյալի եզրափակիչ խոսքը

1. Կողմերի եզրափակիչ խոսքը ներկայացնելուց և պատասխանը տալուց հետո ամբաստանյալն իրավունք ունի հանդես գալ վերջնական խոսքով:

2. Նիստը նախագահողն իրավունք չունի սահմանել ամբաստանյալի եզրափակիչ խոսքի տևողությունը, սակայն կարող է ընդհատել ամբաստանյալին, եթե դա վերաբերում է հանգամանքի, որն առնչություն չունի քննվող գործի հետ կամ որը չի հետազոտվել վարույթի ընթացքում։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

Հոդված 254. (հանվել է)

Վրաստանի 2010 թվականի սեպտեմբերի 24-ի № 3616 օրենք – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

Հոդված 255. Դատարանի կողմից ամփոփիչ որոշում կայացնելը

1. Ամբաստանյալի եզրափակիչ ելույթը լսելուց հետո դատարանը գնում է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

2. Դատարանը իրավասու է որոշում կայացնել տեղում խորհրդակցությամբ։

Հոդված 256. Երդվյալ ատենակալների դատարանի խորհրդակցությունը

1. Նիստը նախագահողի պարզաբանումները ստանալուց հետո երդվյալ ատենակալները գնում են խորհրդակցական սենյակ՝ վերդիկտը կայացնելու։ Բացի երդվյալ ատենակալներից, ոչ ոք իրավունք չունի լինել խորհրդակցական սենյակում և որևէ կերպ ազդել երդվյալ ատենակալների վերդիկտի վրա։

2. Երդվյալ ատենակալներն իրավունք ունեն դադարեցնել խորհրդակցությունը միայն նիստը նախագահողի համաձայնությամբ:

3. Երդվյալ ատենակալների կողմից գործը քննելուց հետո ավագ ատենակալը յուրաքանչյուր հարց դնում է բաց քվեարկության՝ նիստը նախագահողի սահմանած հերթականությամբ և ձևակերպմամբ: Նախ՝ ներկայացված բոլոր մեղադրանքներով արդարացման վերդիկտն է քվեարկվում։ Եթե վերդիկտ չի կայացվի, ապա քվեարկության կդրվի մեղադրական դատավճիռը՝ ըստ մեղադրանքի ծանրության աճող հաջորդականության։

4. Յուրաքանչյուր երդվյալ ատենակալ արտահայտում է իր դրական կամ բացասական վերաբերմունքը հարցի նկատմամբ: Երդվյալ ատենակալն իրավունք չունի ձեռնպահ մնալ քվեարկելուց։ Երդվյալ ատենակալը պարտավոր է անհապաղ տեղեկացնել դատավորին, եթե երդվյալ ատենակալներից որևէ մեկը ձեռնպահ է մնում քվեարկությունից, անտեսում է դատավորի ցուցումները, նկատի է ունենում այնպիսի ապացույց, որը դատարանում չի հետազոտվել, դրսևորում է ակնհայտ կողմնակալություն և(կամ) այլ կերպ ակնհայտորեն խախտում է օրենքը: Այս դեպքում դատավորը պարտավոր է նախազգուշացնել երդվյալ ատենակալին, իսկ խախտումը կրկնելու դեպքում նրան ազատել և փոխարինել պահեստային երդվյալ ատենակալով։ Եթե ​​առաջացել է երդվյալ ատենակալին ազատելու պարտավորություն, և պարզվի, որ պահեստային երդվյալ ատենակալների կազմը սպառված է, դատավորը պարտավոր է արձակել երդվյալ ատենակալների ամբողջ կազմը և նշանակել երդվյալ ատենակալների նոր կազմի ընտրության օր։

5. Երդվյալ ատենակալները քվեարկում են ըստ ատենակալների ցուցակում իրենց հերթականության: Ավագ ատենակալը քվեարկում է վերջում և ամփոփում քվեարկության ընդհանուր արդյունքը։

2016 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 5591 – կայք, 13.07.2016թ.

Հոդված 257. Լրացուցիչ պարզաբանումներ ստանալը

Եթե ​​դատաքննության ընթացքում կամ խորհրդակցության ընթացքում երդվյալ ատենակալը համարում է, որ իրեն անհրաժեշտ են լրացուցիչ պարզաբանումներ օրենքի, փաստական ​​հանգամանքների և եզրափակիչ խոսքի վերաբերյալ, նա նիստը նախագահողին գրավոր ներկայացնում է լրացուցիչ պարզաբանումների մասին պահանջ՝ նշելով համապատասխան հարցերը։ Նիստը նախագահողը սույն օրենսգրքով սահմանված կարգով, կողմերի դիրքորոշումների նախատեսմամբ որոշում է կայացնում՝ կապված նշված պահանջի հետ։ Նիստը նախագահողն իրավասու է կողմի միջնորդության հիման վրա սահմանափակել երդվյալ ատենակալին գրավոր պահանջ ներկայացնելը։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք № 3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ.328

Գլուխ XXIV

Դատարանի դատավճռի որոշումը և դրա կատարումը

Հոդված 258. Դատարանի դատավճիռը կայացնելը և հրապարակելը Վրաստանի անունից

Դատարանի վճիռը կայացվում և հրապարակվում է Վրաստանի անունից։

Հոդված 259. Դատարանի դատավճռի օրինականությունը, հիմնավորվածությունը և արդարացիությունը

1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական, հիմնավորված և արդարացի։

2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Վրաստանի Սահմանադրության, սույն օրենսգրքի և Վրաստանի այլ օրենքների պահանջներին համապատասխան, որոնց նորմերը կիրառվել են քրեական դատավարության մեջ:

3. Դատարանի դատավճիռն արդարացի է, եթե այն հիմնված է դատաքննության ընթացքում հետազոտված, ողջամիտ կասկածը բացառող ապացույցների համակցության վրա: Դատարանի դատավճռում ձևակերպված բոլոր եզրակացությունները և որոշումները պետք է հիմնավորված լինեն։

4. Դատարանի դատավճիռն արդար է, եթե սահմանված պատիժը համապատասխանում է դատապարտյալի անձին և նրա կատարած հանցագործության ծանրությանը։

2016 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 5591– կայք, 13.07.2016թ.

Հոդված 260. Դատարանի դատավճիռը կայացնելիս դատարանի կողմից որոշվող հարցերը

1. Դատարանը դատավճիռը կայացնելիս դատարանը հերթականությամբ որոշում է հետևյալ հարցերը.

ա) ամբաստանյալը կատարել է արդյոք քրեական օրենքով նախատեսված արարք,

բ) անօրինական է արդյոք ամբաստանյալի արարքը,

գ) մեղսագրվելու է արդյոք ամբաստանյալին կատարված արարքը,

դ) արդյոք ամբաստանյալը պետք է պատժվի իր կատարած հանցագործության համար,

ե) ինչ պատիժ պետք է կիրառվի ամբաստանյալի նկատմամբ և ինչ չափով,

զ) արդյոք ամբաստանյալը պետք է կրի նշանակված պատիժը,

է) հնարավոր դատավարական բռնագրավումն ապահովելու միջոցառումների հարցը,

ը) ինչպիսին է լինելու իրեղեն ապացույցների ճակատագիրը,

թ) ում և ինչ չափով է նշանակվելու դատավարական ծախսերի փոխհատուցում։

2. Մի քանի հանցանք կատարելու համար դատապարտելիս դատարանն ըստ յուրաքանչյուր հանցագործության առանձին-առանձին և ամբողջությամբ է վճռում սույն հոդվածի առաջին մասում նշված հարցերը։

3. Հանցագործություն կատարելու համար մի քանի ամբաստանյալների դատապարտելիս սույն հոդվածի առաջին մասում նշված հարցերը պետք է լուծվեն յուրաքանչյուր ամբաստանյալի նկատմամբ առանձին-առանձին:

Հոդված 261. Երդվյալ ատենակալների վերդիկտը

1. Երդվյալ ատենակալների դատարանը դատում և որոշում է կայացնում փաստերի վերաբերյալ: Երդվյալ ատենակալների դատարանը փաստերի վերաբերյալ որոշումներ է կայացնում նիստը նախագահողի կողմից իրավական հարցերի վերաբերյալ կայացված որոշումների և բացատրությունների հիման վրա։

2. Երդվյալ ատենակալները յուրաքանչյուր ներկայացված մեղադրանքի վերաբերյալ պետք է որոշեն անմեղության կամ մեղավորության հարցը:

3. Երդվյալ ատենակալները վճիռ են կայացնում միաձայն։

4. Եթե երդվյալ ատենակալների դատարանը 4 ժամվա ընթացքում չի կարողանում միաձայն որոշում կայացնել, ապա որոշումներն ընդունվում են հաջորդ 8 ժամվա ընթացքում ձայների հետևյալ մեծամասնությամբ. եթե ​​ երդվյալ ատենակալների դատարանը բաղկացած է 11 երդվյալ ատենակալից, ապա որոշումներն ընդունվում են 8 ձայնով։ Եթե ​​երդվյալ ատենակալների դատարանը բաղկացած է 10 երդվյալ ատենակալից, ապա որոշումներն ընդունվում են 7 ձայնով։ Եթե ​​երդվյալ ատենակալների դատարանը բաղկացած է 9 երդվյալ ատենակալից, որոշումներն ընդունվում են 6 ձայնով։ Եթե ​​երդվյալ ատենակալների դատարանը բաղկացած է 8 երդվյալ ատենակալից, որոշումներն ընդունվում են 5 ձայնով։ Եթե ​​երդվյալ ատենակալների դատարանը բաղկացած է 7 կամ 6 երդվյալ ատենակալից, որոշումներն ընդունվում են 4 ձայնով։

5. Եթե երդվյալ ատենակալները չեն կարողանում համաձայնության գալ, նիստը նախագահողող դատավորը երդվյալ ատենակալներին կրկին բացատրում է վերդիկտի իմաստը և խնդրում է ավագ ատենակալին զեկուցել նախագահող դատավորին, թե կա արդյոք այնպիսի երդվյալ ատենակալ, որը հրաժարվում է մասնակցել քննարկումներին, կամ ով ունի շահագրգռվածություն գործի նկատմամբ, ինչի մասին նա չի հայտարարել երդվյալ ատենակալների ընտրության ժամանակ։ Նշված բացատրությունից հետո նիստը նախագահողը երդվյալ ատենակալներին ուղղորդում է վերադառնալ խորհրդակցական սենյակ և օրենքով սահմանված կարգով կայացնել վերդիկտը։

6. Եթե խորհրդակցական սենյակ վերադառնալուց հետո երդվյալ ատենակալները առաջիկա 3 ժամվա ընթացքում չկարողանան դատավճիռ կայացնել սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն, ապա դատավորը նրանց կտա լրացուցիչ ողջամիտ ժամկետ կամ կազատի նրանց ամբողջական կազմը և կնշանակի երդվյալ ատենակալների նոր կազմի ընտրության նիստի օրը։ Եթե այս երդվյալ ատենակալների դատարանն ունակ չէ որոշում կայացնել սույն օրենսգրքով սահմանված կարգով, ապա ամբաստանյալը համարվում է արդարացված։

7. Նիստը նախագահողն իրավասու է չեղարկել երդվյալ ատենակալների դատարանի մեղադրական վերդիկտը և նշանակել երդվյալ ատենակալների նոր կազմի ընտրության նիստի օրը, եթե նշված վերդիկտն ակնհայտորեն հակասում է ապացույցների համակցությանը, այն անհիմն է, և մեղադրական վերդիկտի չեղարկումը արդար արդարադատության իրականացման միակ հնարավորությունն է։ Նիստը նախագահողն իրավասու չէ կիրառելու այս մասով նախատեսված լիազորությունները միայն այն հիմքով, որ նա համաձայն չէ երդվյալ ատենակալների կողմից վկայի ցուցմունքի արժանահավատության գնահատմանը կամ որևէ ապացույցի նշանակությանը։

8. Ավագ ատենակալը լրացնում է երդվյալ ատենակալների վերդիկտը, որում մուտքագրում է քվեարկության ընդհանուր արդյունքները, և որը բոլոր երդվյալ ատենակալները հաստատում են իրենց ստորագրություններով։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք № 3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ.328

2016 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 5591 – կայք, 13.07.2016թ.

Հոդված 262. Վերդիկտի ձևը

1. Նիստը նախագահողը յուրաքանչյուր ամբաստանյալի համար պետք է պատրաստի վերդիկտի 2 ձև, որոնք կներկայացվեն երդվյալ ատենակալներին՝ մեկը արդարացնող, մյուսը՝ մեղադրական վերդիկտի համար։

2. Վերդիկտի ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

ա) արդարացման վերդիկտի ձևը. երդվյալ ատենակալների դատարանը գործով (գործի համարը և անվանումը) ամբաստանյալին (անուն և ազգանուն) չի ճանաչել մեղավոր Վրաստանի քրեական օրենսգրքի հոդվածով (մասով, ենթակետով) (համար) նախատեսված հանցանքի (անվանումը) կատարման մեջ։

բ) մեղադրական վերդիկտի ձևը. երդվյալ ատենակալների դատարանը գործով (գործի համարը և անվանումը) ամբաստանյալին (անուն և ազգանուն) ճանաչել է մեղավոր Վրաստանի քրեական օրենսգրքի հոդվածով (մասով, ենթակետով) (համար) նախատեսված հանցանքի (անվանումը) կատարման մեջ։

Հոդված 263. Վերդիկտի հրապարակումը

1. Ավագ ատենակալի կողմից վերդիկտը ստորագրելուց հետո երդվյալ ատենակալները վերադառնում են նիստերի դահլիճ, և ավագ ատենակալը դատավճիռը հանձնում է նախագահող դատավորին:

2. Նիստը նախագահողը պետք է ընթերցի դատավճիռը և պետք է համոզվի հետևյալում.

ա) վերդիկտը յուրաքանչյուր մեղադրանքի վերաբերյալ կայացվել է ճիշտ քվեարկության արդյունքում,

բ) վերդիկտի ձևերի միջև ակնհայտ հակասություն չկա,

գ) վերդիկտ է կայացվել ներկայացված բոլոր մեղադրանքներով։

3. Եթե նիստը նախագահողը վերդիկտի ձևը համարում է սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան, ապա վերդիկտը դատարանի առջև հրապարակելու համար վերադարձնում է ավագ ատենակալին։

4. Ավագ դատավորը վերդիկտը հրապարակում է նիստերի դահլիճում։

5. Եթե նիստը նախագահողը գտնում է, որ վերդիկտի ձևը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ապա վերդիկտը վերադարձնում է ավագ ատենակալին և պահանջում երդվյալ ատենակալների վերադարձ խորհրդակցական սենյակ՝ սխալներն ուղղելու համար։

6. Վերդիկտի հրապարակումից հետո նիստը նախագահողը շնորհակալություն է հայտնում երդվյալ ատենակալներին արդարադատության իրականացմանը մասնակցելու համար և ազատում նրանց, բացառությամբ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածով նախատեսված դեպքի:

7. Եթե վերդիկտն ամբողջությամբ արդարացնող է, կալանավորված ամբաստանյալը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Նիստը նախագահողը պարտավոր է արդարացման վերդիկտը հրապարակելուն պես կայացնել արդարացման դատավճիռ։

8. Մեղադրական վերդիկտը հրապարակելուն պես նիստը նախագահողը նշանակում է պատժի նշանակման նիստի օրը։ Պատժի նշանակման նիստը պետք է անցկացվի վերդիկտի հրապարակումից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում։

Հոդված 264. Պատժի նշանակման դատական ​​նիստը

1. Եթե գործը քննվել է երդվյալ ատենակալների դատարանի կողմից, ապա պատժի նշանակման նիստին կողմերը գործով հետազոտված ապացույցների համակցության, ինչպես նաև ներկայացված այլ ապացույցների հիման վրա, նկատի ունենալով մեղմացուցիչ և ծանրացուցիչ հանգամանքները, դատարանին կներկայացնեն կարծիքներ՝ կապված պատժի տեսակի և չափի հետ։ Եթե ​​կողմերից ոչ մեկը չի հրաժարվի, ապա պատժի նշանակման նիստն անցկացվում է երդվյալ ատենակալների մասնակցությամբ: Կողմի միջնորդության հիման վրա նիստը նախագահողի որոշմամբ պատժի նշանակման նիստին հնարավոր է ընդունվել նաև գործի ըստ էության քննության ընթացքում անթույլատրելի ճանաչված ապացույցը։

2. Եթե պատժի նշանակման նիստին երդվյալ ատենակալները ձայների մեծամասնությամբ ընդունում են պատիժը մեղմելու հանձնարարական, նիստը նախագահողն իրավասու չէ ամբաստանյալին նշանակել այս հանցագործության համար Վրաստանի քրեական օրենսգրքով սահմանված պատժի առավելագույն շեմի երկու երրորդից ավելի, իսկ եթե Վրաստանի քրեական օրենսգրքով սահմանված պատժի նվազագույն շեմը գերազանցում է առավելագույն շեմի երկու երրորդը, ամբաստանյալին նշանակվում է նվազագույն պատիժ։

3․ Եթե պատժի նշանակման նիստին երդվյալ ատենակալները ձայների մեծամասնությամբ ընդունում են պատիժը խստացնելու հանձնարարական, նիստը նախագահողն իրավասու չէ ամբաստանյալին նշանակել այս հանցագործության համար Վրաստանի քրեական օրենսգրքով սահմանված պատժի առավելագույն շեմի երկու երրորդից պակաս։

4. Եթե երդվյալ ատենակալները ունակ չեն պատիժը մեղմելու կամ խստացնելու հանձնարարական ընդունել, ապա պատիժը նշանակում է նախագահող դատավորը:

5. Կողմն իրավունք ունի դիրքորոշում հայտնել պատժի վերաբերյալ հակառակ կողմի ներկայացրած կարծիքի մասին։

6. Նիստը նախագահողը ամբաստանյալի նկատմամբ պատիժ է սահմանում` նկատի առնելով երդվյալ ատենակալների կողմից պատիժը մեղմելու կամ խստացնելու հանձնարարականը:

Վրաստանի 2010 թվականի սեպտեմբերի 24-ի №3616 օրենք – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

Հոդված 265. Երդվյալ ատենակալների դատարանի դատավճիռը

1. Պատժի նշանակման նիստին նիստը նախագահողը կայացնում է դատավճիռ, որը պետք է միանշանակ հիմնված լինի երդվյալ ատենակալների կողմից կայացված վերդիկտի վրա:

2. Նիստը նախագահողը չպետք է կասկածի երդվյալ ատենակալների կայացրած վերդիկտին, ոչ էլ պատիժը մեղմելու կամ խստացնելու հանձնարարականին։

3. Երդվյալ ատենակալների դատարանի վճիռը որոշելիս նիստը նախագահողը չի հիմնավորում վերդիկտը։ Երդվյալ ատենակալների դատարանի դատավճիռը երդվյալ ատենակալների կողմից ընդունված պատիժը մեղմելու կամ խստացնելու հանձնարարականի նախատեսմամբ պետք է մոտիվացված լինի միայն պատժի մասում։

4. Երդվյալ ատենակալների դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պես։

Հոդված 266. Երդվյալ ատենակալների դատավճիռը բողոքարկելը

1. Երդվյալ ատենակալների կողմից կայացված արդարացման դատավճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

2. Կողմը կարող է մեկ անգամ վճռաբեկ կարգով վերաքննիչ դատարանում բողոքարկել մեղադրական դատավճիռը, եթե․

ա) նիստը նախագահողը ապացույցների թույլատրելիության մասին ապօրինի որոշում է կայացրել,

բ) նիստը նախագահողը կողմի ներկայացրած միջնորդությունը քննելիս կայացրել է ապօրինի որոշում, որն էապես խախտել է կողմերի մրցակցության սկզբունքը,

գ) նիստը նախագահողը էական սխալ է թույլ տվել երդվյալ ատենակալների խորհրդակցությունների սենյակ դուրս գալուց առաջ բացատրություններ տալիս,

դ) նիստը նախագահողն ամբողջությամբ կամ մասնակիորեն չի հիմնվել երդվյալ ատենակալների կողմից կայացված վերդիկտին,

ե) նիստը նախագահողը դատավճիռը կայացնելիս հիմնվել է սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ կայացված վերդիկտին,

զ) պատիժն անօրինական է և(կամ) ակնհայտորեն չհիմնավորված,

է) նիստը նախագահողը նկատի չի ունեցել երդվյալ ատենակալների կողմից ընդունած պատիժը մեղմելու կամ խստացնելու հանձնարարականը։

3. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա»–«ե» ենթակետերով նախատեսված վճռաբեկ բողոքը բավարարելու դեպքում գործը կփոխանցվի երդվյալ ատենակալների դատարանի նոր կազմ՝ կրկնական քննության։

4. Սույն հոդվածի 2-րդ մասի «զ» և «է» ենթակետերով նախատեսված հիմքով երդվյալ ատենակալների դատարանի պատժի մասով դատավճիռը չեղարկելու դեպքում վերաքննիչ դատարանը դատավճռով նոր պատիժ է սահմանում։ Այս դեպքում վերաքննիչ դատարանի դատավճիռը վերջնական է և չի բողոքարկվում։

2016 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 5591 – կայք, 13.07.2016թ.

Հոդված 267. Դատական խորհրդակցության և գործի առանձին հարցերի վերաբերյալ

որոշումների կայացման կարգը

1. Գործի կոլեգիալ քննության ընթացքում դատավճռի կայացմանը նախորդում է դատարանի խորհրդակցություն՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով։

2. Նիստը նախագահողը դատավորների կողմից որոշվելիք հարցերը տալիս է սույն օրենսգրքի 260-րդ հոդվածով սահմանված հաջորդականությամբ: Նույն հաջորդականությամբ այս հարցերը որոշում է դատավորը, որը միանձնյա է քննում քրեական գործը։

3. Յուրաքանչյուր հարցով առաջինը քվեարկության է դրվում այն որոշումը, որը ամբաստանյալի համար առավել շահավետն է։ Եթե ​​մեկ դատավոր պահանջել է արդարացնել հանցագործության կատարման մեջ մեղադրվողին, իսկ երկու այլ դատավորներ տարբեր կարծիքներ ունեն այս հանցանքի որակման և պատժի չափի վերաբերյալ, որոշումը կայացնելիս դատավորի ձայնը ամբաստանյալին արդարացնելու համար միանում է այն դատավորի ձայնին, որի որոշումը ամբաստանյալի համար առավել շահավետն է։

Հոդված 268. Դատարանի դատավճիռների տեսակները

1. Դատարանի վճիռը կարող է լինել մեղադրական կամ արդարացման։

2. Դատարանի դատավճիռը կարող է մեղադրանքի որոշ դրվագներով լինել մեղադրական, իսկ մեղադրանքի այլ դրվագներով՝ արդարացնող։

Հոդված 269. Մեղադրական դատավճիռ

1. Մեղադրական դատավճիռը պարունակում է ամբաստանյալին մեղավոր ճանաչելու մասին դատարանի որոշումը։

2. Չի կարող մեղադրական դատավճիռը հիմնվել ենթադրության վրա։

3. Մեղադրական դատավճիռը կարող է կայացվել.

ա) կրելու պատիժ նշանակելով,

բ) պատիժ նշանակելով և այն կրելուց ազատելով,

գ) առանց պատիժ նշանակելու։

4. Կրելու պատիժ նշանակելով մեղադրական դատավճիռ կայացնելիս դատարանը պետք է հստակ որոշի պատժի տեսակը, դրա չափը և պատիժը կրելու ժամկետի սկիզբը։ Անձի ձերբակալման, կալանավորման և բժշկական հաստատությունում փորձաքննության համար գտնվելու ժամկետը հաշվակցվում է դատարանի կողմից նշանակված պատժի ժամկետում:

5. Մեղադրական դատավճիռը պատիժ նշանակելով և այն կրելուց ազատելով դատարանը որոշում է, եթե դատավճռի կայացման պահին.

ա) հրապարակվել է համաներման ակտ, որն անձին ազատում է դատավճռով նշանակված պատիժը կրելուց,

բ) անցել է այս հանցագործության համար քրեական հետապնդման վաղեմության ժամկետը,

գ) (ուժը կորցրած է՝ Վրաստանի Սահմանադրական դատարանի 2016 թվականի ապրիլի 13-ի Որոշում № 3/1/633,634 – կայք, 22.04.20162.),

դ) անձը կամովին հրաժարվել է հանցագործությունից,

ե) անձը գործուն զղջացել է,

զ) Վրաստանի Քրեական օրենսգրքի 2862, 3221, 344-րդ կամ 362-րդ հոդվածով նախատեսված արարքը անձի կողմից կատարվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 1431 և(կամ) 1432 հոդվածով նախատեսված հանցագործության տուժող լինելու պատճառով։

6. Դատարանը մեղադրական դատավճիռ է կայացնում առանց պատիժ նշանակելու, եթե ամբաստանյալը դատավճռի կայացման պահին մահացած է։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք № 3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2016 թվականի ապրիլի 13-ի Որոշում № 3/1/633,634 – կայք, 22.04.2016թ.

2021 թվականի ապրիլի 27-ի Վրաստանի օրենք №461 – կայք, 05.04.2021թ.

Հոդված 270. Արդարացնող դատավճիռ

1. Արդարացնող դատավճիռը նշանակում է ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի չհաստատում։

2. Արդարացնող դատավճիռը չպետք է պարունակի արդարացվածի անմեղությունը բացառող կամ նրա անունը արատավորող որևէ ձևակերպում։

Հոդված 271. Դատարանի դատավճռի ձևը

1. Դատավճիռը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից։

2. Դատավճիռը պետք է ստորագրեն բոլոր դատավորները, բացառությամբ տարբերվող կարծիք ունեցողի։

3. Դատավճռում կատարված ուղղումը մինչև դատավճռի կայացումը նախապես պետք է համաձայնեցնեն և ստորագրությամբ հաստատեն բոլոր դատավորները։

Հոդված 272. Դատարանի դատավճռի ներածական մասը

Դատարանի դատավճռի ներածական մասում նշվում է.

ա) որ դատավճիռը կայացված է Վրաստանի անունից,

բ) դատավճռի որոշման ժամանակը և վայրը,

գ) դատավճիռը սահմանող դատարանի անվանումը և կազմը, դատական ​​նիստի քարտուղարը, մեղադրողն ու փաստաբանը,

դ) ամբաստանյալի անձնական տվյալները և նրա հետ կապված գործի համար կարևորություն ունեցող այլ տեղեկություններ,

ե) քրեական օրենքը, որով ամբաստանյալին մեղադրանք է ներկայացվել։

Հոդված 273. Մեղադրական դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասը

1. Մեղադրական դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասը պետք է պարունակի այն հանցավոր արարքի նկարագրությունը, որը դատարանը ճանաչել է կայացած։ Ինչպես նաև, դատավճռում պետք է նշված լինի դրա կատարման վայրը, ժամանակը և եղանակը, մեղավորության ձևը, հանցագործության դրդապատճառը, նպատակը և արդյունքը: Դատավճռում պետք է նշվի նաև այն ապացույցը, որի վրա հիմնված է դատարանի եզրակացությունը, և այն դրդապատճառը, համաձայն որի դատարանն ընդունել է մի ապացույցը, իսկ մյուսը՝ մերժել: Ինչպես նաև, դատավճռում պետք է նշվեն պատասխանատվության մեղմացուցիչ կամ ծանրացուցիչ հանգամանքները, իսկ եթե մեղադրանքի մի մասն անհիմն է համարվել կամ հանցագործության որակումը սխալ է, ապա՝ մեղադրանքը հօգուտ ամբաստանյալի փոխելու հիմքերն ու դրդապատճառները։

2. Դատարանը պարտավոր է հիմնավորել նաև պատժի տեսակն ու չափը, պայմանական պատժի կիրառումը, այս հանցագործության համար Վրաստանի քրեական օրենսգրքով սահմանված նվազագույն սահմանաչափից ցածր պատժի նշանակումը և անցումը պակաս խիստ պատժի, դատավարական հարկադրանքի միջոցը կասեցնելու կամ հետագա կիրառության մասին որոշումը։

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5170 – կայք, 11.11.2011թ.

Հոդված 274. Մեղադրական դատավճռի եզրափակիչ մասը

1. Մեղադրական դատավճռի եզրափակիչ մասում նշվում է.

ա) ամբաստանյալի անունը և ազգանունը,

բ) որոշումը՝ ամբաստանյալին հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչելու մասին,

գ) Վրաստանի քրեական օրենսգրքի հոդվածը (մաս, ենթակետ), ըստ որի ամբաստանյալը համարվում է մեղավոր,

դ) յուրաքանչյուր հանցագործության համար ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի տեսակն ու չափը, կրվելիք պատժի վերջնական չափը,

ե) պայմանական պատիժ կիրառելու դեպքում փորձաշրջանի տևողությունը,

զ) որոշումը պատժի ժամկետում ձերբակալման, կալանավորման և բուժհաստատությունում փորձաքննության համար եղած ժամկետի հաշվակցման մասին,

է) դատապարտյալի դատավճռի ի կատար ածման հետաձգման տևողությունը և նրա վրա դրված պարտականությունները,

ը) իրեղեն ապացույցների հարցի լուծումը,

թ) գույքի բռնագրավման և դատավարական բռնագրավման հարցի լուծումը,

ժ) որոշումը պետական ​​պարգևից, զինվորական, պատվավոր կամ հատուկ կոչումից զրկելու մասին,

ժա) (հանվել է՝ 28.10.2011թ., №5170),

ժբ) դատավճիռը բողոքարկելու իրավունքը, որ ժամկետում և որտեղ կարող է այն բողոքարկվել։

2. Եթե անձին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, ապա դատավճռի եզրափակիչ մասում պետք է հստակ նշել, թե որ մեղադրանքով է նա արդարացվել, որով է նրան պատիժ նշանակվել։

3. Ամբաստանյալին պատժի կրումից ազատելու դեպքում դա պետք է նշել դատավճռի եզրափակիչ մասում։

4. Դատավճռի որոշման մասը պետք է այնպես ձևակերպվի, որ դատավճռի կատարման ընթացքում կասկածներ չառաջանան դատարանի կողմից նշանակված պատժի տեսակի և չափի վերաբերյալ:

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5170 – կայք, 11.11.2011թ.

Հոդված 275. Արդարացման դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասը

Արդարացման դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են՝ ներկայացված մեղադրանքի էությունը, դատարանի կողմից պարզված հանգամանքները և ամբաստանյալի անմեղության մասին դատարանի եզրակացությունը հաստատող ապացույցները, դրդապատճառը, որը բացատրում է, թե ինչու է դատարանը համարում ոչ հավաստի կամ անբավարար ապացույցները, որոնց վրա հիմնված է ներկայացված մեղադրանքը, և(կամ) ինչու է դատարանը համարում, որ չկա հանցագործության դեպք կամ, որ ամբաստանյալի կողմից կատարված արարքը հանցագործություն չէ:

Հոդված 276. Արդարացման դատավճռի եզրափակիչ մասը

Արդարացման դատավճռի եզրափակիչ մասում նշվում է.

ա) ամբաստանյալի անունը և ազգանունը,

բ) որոշումը ամբաստանյալին անմեղ ճանաչելու և արդարացնելու մասին,

գ) ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չեղարկելու մասին, իսկ եթե նա կալանավոր է, նաև՝ նրան անհապաղ ազատ արձակելու մասին,

դ) դատավարական բռնագրավումն ապահովող միջոցառումների մասին որոշումը,

ե) արդարացված անձի իրավունքը՝ հատուցվի պատճառված վնասը,

զ) դատավճիռը բողոքարկելու իրավունքը, ինչ ժամկետում և որտեղ կարող է այն բողոքարկվել։

Հոդված 277. Դատավճռի հրապարակումը

1. Դատաճիռը որոշվում է դատական ​​նիստերի դահլիճում կամ խորհրդակցական սենյակում, որից հետո նիստը նախագահողը նիստերի դահլիճում հրապարակում է դատավճռի եզրափակիչ մասը։

2. Եթե ամբաստանյալը չգիտի կամ պատշաճ կերպով չգիտի քրեական դատավարության լեզուն, ապա դատավճիռը հայտարարելուց անմիջապես հետո կամ համաժամանակյա պետք է թարգմանվի ամբաստանյալի մայրենի լեզվով կամ նրան հասկանալի մեկ այլ լեզվով։

3. Նիստը նախագահողը կողմերին կբացատրի դատավճիռը բողոքարկելու կարգն ու ժամկետները։ Դատապարտյալին կբացատրվի նաև ներման միջնորդություն ներկայացնելու իրավունքը։

Հոդված 278. Դատավճռի և տարբերվող կարծիքի պատճենի փոխանցումը

Դատավճռի և տարբերվող կարծիքի պատճենը դատապարտյալին կամ արդարացվածին և մեղադրողին պետք է հանձնվի դատավճռի հրապարակումից ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում, իսկ բարդ, բազմահատոր կամ բազմակողմ մեղադրանքի դեպքում՝ ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում: Դատավճռի պատճենը դատավարության մեկ այլ մասնակցի նրա պահանջով կփոխանցվի նույն ժամկետում:

Հոդված 279. Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը և դրա կատարումը

1. Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում և փոխանցվում ի կատար ածելու դատարանի կողմից հրապարակային հրապարակման պահից:

2. Դատավճռի հրապարակման պես կալանավորումից ազատվում է.

ա) արդարացվածը,

բ) (հանվել է՝ 24.09.2010թ., № 3616),

գ) դատապարտյալը պատժի կրումից ազատելու միջոցով,

դ) դատապարյալը, որը դատապարտվել է ազատազրկման այն ժամկետով, որը չի գերազանցում նրա ձերբակալման, կալանավորման և փորձաքննության համար բժշկական հաստատությունում գտնվելու ժամկետը,

ե) դատապարտյալը, ով դատապարտվել է պայմանական ազատազրկման կամ պատժի կատարումը հետաձգելու,

զ) դատապարտյալը, որին այնպիսի պատիժ է նշանակվել, որը կապված չէ ազատազրկման հետ։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք № 3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

Հոդված 280. Դատավճռի, վճռի, որոշման կատարման կարգը

1. Դատավճռի, վճռի կատարումը այդ որոշումը կայացնող դատարանի պարտականությունն է։ Դատավճռի ի կատար ածման կարգադրությունը դատարանը դատավճռի պատճենի հետ միասին ուղարկում է այն մարմնին, որի պարտականությունն է դրա կատարումը։

2. Դատավճիռը կատարող մարմինը դրա կատարման մասին անհապաղ տեղեկացնում է դատավճիռ կայացնող դատարանին:

3. Եթե դատավճիռը նախատեսում է պետական ​​պարգևից կամ զինվորական, պատվավոր կամ հատուկ կոչումից դատապարտյալի զրկում, ապա դատարանը դատավճռի պատճենն ուղարկում է այն մարմնին, որը պարգևատրել է դատապարտյալին կամ նրան շնորհել զինվորական, պատվավոր կամ հատուկ կոչում։

4. Տուգանքների և գույքային այլ տույժերի մասով դատավճիռն ի կատար ածելու համար գրվում է կատարողական թերթ:

5. Եթե դատարանը որոշում է կայացրել ազատությունից զրկված դատապարտյալի անչափահաս երեխային, ինչպես նաև նրանից կախում ունեցող այլ անձին հարազատի, այլ անձի կամ համապատասխան հիմնարկի հանձնելու մասին, ապա այդ մասին տեղեկացնում է խնամակալության մարմնին՝ ըստ երեխայի գտնվելու վայրի, ինչպես նաև դատապարտյալին։

6. Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը (դատավճիռը) պետք է կատարվի անհապաղ այն մասով, որը վերաբերում է ամբաստանյալին կալանավորումից ազատելուն։

Հոդված 281. Ծանուցումը դատավճիռն ի կատար ածելու մասին

Դատապարտյալին ազատազրկման դատապարտած դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց և ի կատար ածելու փոխանցելուց հետո քրեակատարողական հիմնարկը պարտավոր է դատապարտյալին ընդունելուց հետո ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցել դատավճիռը կայացնող դատարանին և դատապարտյալի մերձավոր հարազատին, ինչպես նաև դատապարտյալի խնդրանքով՝ մեկ այլ անձի և(կամ) դատապարտյալի փաստաբանին` Բանտային օրենսգրքով սահմանված կարգով։ Այս կարգը տարածվում է նաև դատապարտյալի՝ պատիժը կրելու վայրը փոխելու դեպքի վրա։

2017 թվականի հունիսի 1-ի Վրաստանի օրենք № 945 – կայք, 20.06.2017թ.

Հոդված 282. Դատապարտյալի հետախուզումը

1. «Կատարողական վարույթների մասին» Վրաստանի օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված, ինչպես նաև «Հանցագործության կանխարգելման, ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման կանոնների և պրոբացիայի մասին» Վրաստանի օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում Վրաստանի արդարադատության նախարարության կառավարման ոլորտում ընդգրկված հանրային իրավունքի իրավաբանական անձի՝ Հարկադիր կատարման ազգային բյուրոյի կամ Հանցագործության կանխարգելման, ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման և պրոբացիայի բյուրոյի հիմնավորված միջնորդության հիման վրա որոշում կայացնող առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացնում դատապարտյալին ոստիկանության մարմինների միջոցով հետախուզելու և բերման ենթարկելու մասին։

2. Դատապարտյալի հետախուզման ընթացքում դադարում է փորձաշրջանի ժամկետի հաշվարկը։

3. Դատապարտյալին ներկայացնելու դեպքում դատարանը վճռով որոշում է նշանակված պատիժը ավելի խիստ պատժով փոխելու հարցը, իսկ պայմանական պատժի, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի կրումը հետաձգելու դեպքում դատարանը որոշում է պայմանական պատիժը, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի կրման հետաձգումը չեղարկելու հարցը և կարող է որոշել, որ ի կատար ածվի դատավճռով նշանակված պատիժը կամ պատժի չկրած մասը, կամ դատապարտյալը պատիժը կրելու համար ուղարկվի դատավճռով նշանակված վայր։

4. Դատապարտյալի կողմից պայմանական պատժի պայմանները խախտելու դեպքում, եթե նրա գտնվելու վայրն անհնար է պարզել, սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված քննությունն իրականացվում է առանց դատապարտյալի մասնակցության:

Հոդված 283. Պատժի կատարման հետաձգումը

1. Որպես պատիժ ազատազրկում նշանակված դատապարտյալի դատավճռի ի կատար ածումը կարող է հետաձգել դատավճիռը կայացնող դատարանը՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա, նույն դատավճռով, իսկ այն կայացնելուց հետո՝ վճռով՝ հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

ա) դատապարտյալը տառապում է ծանր հիվանդությամբ, որը խոչընդոտում է պատժի կատարումը՝ մինչև նրա ապաքինումը կամ առողջական վիճակի էական բարելավումը,

բ) դատապարտյալը պատժի կատարման պահին հղի է` ծննդաբերությունից հետո մինչև 1 տարի։

11. Սույն հոդվածի առաջին մասի «բ» ենթակետով նախատեսված դեպքում դատարանն իրավասու է դատավճռի կատարումը հետաձգել առանց բանավոր լսումների։

12. Սույն հոդվածի առաջին մասի «ա» ենթակետով նախատեսված դեպքում դատավճռի կատարումը հետաձգելու հարցը քննելիս դատարանը պետք է նկատի ունենա քրեակատարողական հիմնարկում իրականացված/հնարավոր բուժումը, հիվանդության ընթացքը, ինչպես նաև մինչև դատապարտյալի ապաքինումը կամ ն առողջական վիճակի էական բարելավումը ազատազրկման տեսքով նշանակված պատիժը ի կատար ածելու նպատակահարմարությունը, դատապարտյալի անձնային որակները, նրա կողմից անցյալում հանցագործություն կատարելու փաստը, հանցագործության բնույթը, շարժառիթը, նպատակը, ակնկալվող արդյունքը, հանցագործությունը կրկնելու վտանգը, պատիժը կրելիս դատապարտյալի կողմից դրսևորած վարքագիծը և այլ հանգամանքներ, որոնք կարող են ազդել դատարանի որոշման վրա։

13. Սույն հոդվածի 12 մասով նախատեսված հարցը դատարանը քննում է բանավոր լսումով: Նրանում հատուկ քրեակատարողական ծառայության մասնակցությունը պարտադիր է։

2. Դատավճռն ի կատար ածելը հետաձգելու հարցը դատարանը քննում է դատապարտյալի, նրա փաստաբանի, օրինական ներկայացուցչի կամ հատուկ քրեակատարողական ծառայության գլխավոր տնօրենի միջնորդությամբ։

3. Ծանր հիվանդության պատճառով կայացված դատավճիռն ի կատար ածելը հետաձգելու դեպքում որոշումը կայացնող դատարանը նույն դատավճռով (վճռով) պետք է որոշի դատապարտյալի առողջական վիճակը որոշելու նպատակով առնվազն տարին մեկ անգամ դատապարտյալի ծախսով փորձաքննություն անցկացնելու և դատապարտյալի կողմից փորձաքննության եզրակացությունը ներկայացնելու պարբերականությունը։ Եթե ​​դատապարտյալը որոշում կայացնող դատարան համապատասխան պարբերականությամբ չի ներկայացնում փորձագիտական ​​եզրակացությունը, դատարանը, առանց բանավոր լսումների, որոշում է կայացնում դատապարտյալին պատժի չկրած մասը կրելու համար համապատասխան հիմնարկ վերադարձնելու մասին։

4. Դատապարտյալի կողմից փորձաքննության ​​եզրակացություն ներկայացնելու դեպքում դատավճռի ի կատար ածումը հետաձգելու մասին որոշում կայացնող դատարանը, առանց բանավոր լսումների, վճռով որոշում է կայացնում դատավճռի ի կատար ածումը հետաձգելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ թողնելու մասին կամ որոշում պատժի չկրած մասը կրելու համար դատապարտյալին համապատասխան հիմնարկ վերադարձնելու մասին։

5. Եթե դատապարտյալը հրաժարվում է երեխայից կամ խուսափում է երեխային պահելուց Պրոբացիայի բյուրոյի նախազգուշացումից հետո, ապա պատժի կատարումը հետաձգելու մասին որոշում կայացնող դատարանը կարող է առանց բանավոր լսումների, վճռով, Պրոբացիայի բյուրոյի առաջարկությամբ կասեցնել պատիժը կրելու հետաձգումը և դատապարտյալին ուղարկել պատիժը կրելու համար նշանակված վայր։

6. Դատապարտյալի երեխայի 1 տարին լրանալու դեպքում պատժի կատարումը հետաձգելու մասին որոշումը կայացնող դատարանն առանց բանավոր լսումների վճռով ազատում է դատապարտյալին պատժի չկրած մասը կրելուց կամ պատժի չկրած մասը փոխարինում է ավելի մեղմ պատժատեսակով, կամ որոշում է կայացնում պատժի չկրած մասը կրելու համար դատապարտյալին համապատասխան հիմնարկ վերադարձնելու մասին։

7. Դատավճռի ի կատար ածումը հետաձգելու հետ կապված Հանցագործության կանխարգելման, ազատազրկման հետ կապ չունեցող պատիժների կատարման և պրոբացիայի ազգային գործակալությունը գործում է «Հանցագործության կանխարգելման, ազատազրկման հետ կապ չունեցող պատիժների կատարման կարգի և պրոբացիայի մասին» Վրաստանի օրենքի պահանջներին համապատասխան։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք № 3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5170 – կայք, 11.11.2011թ.

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք № 741 – կայք, 27.06.2013թ.

2015 թվականի մայիսի 1-ի Վրաստանի օրենք № 3528 – կայք, 18.05.2015թ.

2017 թվականի հունիսի 1-ի Վրաստանի օրենք № 945 – կայք, 20.06.2017թ.

2018 թվականի հուլիսի 5-ի Վրաստանի օրենք № 3126 – կայք, 11.07.2018թ.

2019 թվականի նոյեմբերի 29-ի Վրաստանի օրենք №5394 – կայք, 10.12.2019թ.

Հոդված 2831. Վրաստան արտահանձնման ենթակա դատապարտյալի նկատմամբ կայացված դատավճիռն ի կատար ածելիս ծագած հարցերի լուծումը

1. Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմինը որոշում է կայացրել դատապարտյալի պատիժը ի կատար ածելու նպատակով Վրաստան արտահանձնելու մասին միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելուց հրաժարվելու մասին, այդ մասին պետք է անհապաղ ծանուցվի դատավճիռը կայացնող համապատասխան դատարանը:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո դատավճիռը կայացնող դատարանը որոշում է կայացնում դատավճռի կատարումն ամբողջությամբ կամ մասնակի հետաձգելու մասին:

3. Դատավճռի ի կատար ածումն ամբողջությամբ կամ մասնակի հետաձգելու հարցը դատավճիռը կայացնող դատարանը քննում է առանց բանավոր լսումների՝ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան դատապարտյալին Վրաստանի համապատասխան մարմիններին փոխանցելուց հետո 48 ժամվա ընթացքում։

4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում դատավճռի կատարումն ամբողջությամբ կամ մասնակի հետաձգվում է այն ժամանակահատվածում, երբ անհնար է եղել Վրաստան արտահանձնված դատապարտյալի նկատմամբ կայացված դատավճռի ի կատար ածումը համաձայն Վրաստանի «Քրեական իրավունքի ոլորտում միջազգային համագործակցության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի։

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարցի առնչությամբ դատավճիռ կայացնող դատարանը կայացնում է վճիռ, որի պատճենն ուղարկվում է դատապարտյալին և հատուկ քրեակատարողական ծառայությանը։

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված վճիռը, ի թիվս այլ տվյալների, պետք է պարունակի տեղեկություն այն մասին, թե դատավճռի որ մասն է ենթակա կատարման և լրիվ կամ մասնակի հետաձգման:

7. Եթե դատարանը որոշում է կայացրել պատժի կատարումն ամբողջությամբ կամ մասնակի հետաձգելու մասին, և դատապարտյալն իրավունք ունի բողոքարկել դատավճիռը, նրա համար սույն օրենսգրքով նախատեսված բողոքարկման ժամկետը սկսում է հաշվվել այն պահից, երբ այլևս չկա «Քրեական իրավունքի ոլորտում միջազգային համագործակցության մասին» Վրաստանի օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված խոչընդոտող հանգամանքը։

8. Ամբողջությամբ կամ մասնակի հետաձգված դատավճիռը ենթակա է անհապաղ կատարման՝ «Քրեական իրավունքի ոլորտում միջազգային համագործակցության մասին» Վրաստանի օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված խոչընդոտող հանգամանքի վերացումից հետո։ Անձի թաքնվելու դեպքում դատավճիռը կայացնող դատարանը միանձնյա վճիռ է կայացնում դատապարտյալին ոստիկանության մարմինների միջոցով հետախուզելու մասին։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

2010 թվականի դեկտեմբերի 7-ի Վրաստանի օրենք № 3891 – ՎՕՏ I, № 67, 09.12.2010թ., հոդվ.418

2013 թվականի դեկտեմբերի 13-ի Վրաստանի օրենք №1797 – կայք, 28.12.2013թ.

2018 թվականի հուլիսի 5-ի Վրաստանի օրենք № 3126 – կայք, 11.07.2018թ.

Հոդված 284. Հիվանդության կամ ծերության պատճառով պատժի հետագա կրումից ազատելը

1. Դատարանն իրավասու է դատապարտյալին ազատել պատժի հետագա կրումից, եթե նրա առողջական վիճակը անհամատեղելի է պատժի կատարման հետ և, ըստ փորձաքննության եզրակացության, չի սպասվում դատապարտյալի ապաքինում և(կամ) առողջական վիճակի էական բարելավում։

2. Վրաստանի արդարադատության նախարարության և Վրաստանի բռնազավթված տարածքներից հարկադիր վերաբնակեցվածների, աշխատանքի, առողջապահության և սոցապահովման նախարարության մշտական ​​հանձնաժողովն իրավասու է պատժի հետագա կրումից ազատել քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալին, եթե նա ունի հիվանդություն կամ հիվանդությունների համակցություն, և բուժման ֆոնին դժվար է պահպանել նրա հիմնական կենսական ցուցանիշները, ինչպես նաև, բժիշկների կոնսիլիում կողմից փոխհամաձայնության հիման վրա բարձր է որոշված ​​մահացության կանխատեսումը։

3. Դատարանն իրավասու է պատժի հետագա կրումից ազատել պատժի կրման ընթացքում ծերության հասակի հասած անձին (կանայք՝ 65 տարեկանից, տղամարդիկ՝ 70 տարեկանից) ազատել պատժի հետագա կրումից, եթե նրա նկատմամբ պատժի տեսքով չի նշանակվել ցմահ ազատազրկում և կրել է պատժի առնվազն կեսը։

4. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված հարցերը քննելիս դատարանը պետք է նկատի ունենա ազատազրկման տեսքով նշանակված պատժի կատարման նպատակահարմարությունը, դատապարտյալի անձնային հատկանիշները, նրա կողմից անցյալում հանցագործություն կատարելու փաստը, հանցագործության բնույթը, շարժառիթը, նպատակը, ստացված հետևանքը, հանցագործությունը կրկնելու վտանգը, դատապարտյալի կողմից պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագիծը և այլ հանգամանքներ, որոնք կարող են ազդել դատարանի որոշման վրա։

5. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում, ըստ պատիժը կրելու վայրի, առաջին ատյանի դատարանն իրավասու է համապատասխան միջնորդության հիման վրա վճիռ կայացնել դատապարտյալին պատժի հետագա կրումից ազատելու մասին բանավոր լսումների միջոցով՝ Հատուկ քրեակատարողական ծառայության պարտադիր մասնակցությամբ։

6. Հիվանդության կամ ծերության պատճառով դատապարտյալին պատժի հետագա կրումից ազատելիս հնարավոր է նա ազատվի նաև լրացուցիչ պատժի կրումից։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք № 3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք № 741 – կայք, 27.06.2013թ.

2013 թվականի դեկտեմբերի 13-ի Վրաստանի օրենք № 1797 – կայք, 28.12.2013թ.

2017 թվականի հունիսի 1-ի Վրաստանի օրենք № 945 – կայք, 20.06.2017թ.

2018 թվականի հուլիսի 5-ի Վրաստանի օրենք № 3126– կայք, 11.07.2018թ.

Հոդված 285. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը

1. Անձը, որին որպես պատիժ նշանակվել է հանրօգուտ աշխատանք, ուղղիչ աշխատանք, զինվորականի ծառայողական սահմանափակում կամ տնային կալանք, կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել պատիժը կրելուց, եթե դատարանը համարում է, որ նրա ուղղման համար այլևս անհրաժեշտ չէ նշանակված պատիժն ամբողջությամբ կրել։ Անձը, ում նկատմամբ որպես պատիժ նշանակված է ժամկետով ազատազրկում, բացառությամբ Բանտային օրենսգրքի 663 հոդվածի առաջին մասով նախատեսված դատապարտյալի, կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել պատիժը կրելուց, եթե Հատուկ քրեակատարողական ծառայության տեղական խորհուրդը համարի, որ նրա ուղղվելու համար այլևս անհրաժեշտ չէ սահմանված պատիժն ամբողջությամբ կրել։ Բացի այդ, հնարավոր է, որ նշված դատապարտյալը ամբողջությամբ կամ մասնակիորեն ազատվի լրացուցիչ պատժի կրումից։

2. Ըստ պատիժը կրելու վայրի՝ առաջին ատյանի դատարանը Հանցագործության կանխարգելման, ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման և պրոբացիայի բյուրոյի ղեկավարի առաջարկությամբ դատապարտյալին ազատում է հանրօգուտ աշխատանքի ձևով նշանակված պատիժը կրելուց։

3. Հատուկ քրեակատարողական ծառայության տեղական խորհուրդը կարող է նվազ ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտվածի դատապարտյալ եղած ժամանակահատվածում նրա պահվածքի նախատեսմամբ պատժի չկրած մասը փոխարինել ավելի մեղմ պատժով։ Բացի այդ, նա կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատիժ կրելուց (բացառությամբ գույքի բռնագրավման):

4. Հատուկ քրեակատարողական ծառայության տեղական խորհուրդն իրավասու է այն բանտարկյալի, որին որպես պատիժ նշանակվել է ժամկետային ազատազրկում, բացառությամբ հատուկ ռիսկի բանտային հիմնարկում գտնվող դատապարտյալի, պատիժը կրելու ժամանակ նրա իսկ համաձայնությամբ պատժի չկրած մասը փոխարինել հանրօգուտ աշխատանքով։ Տվյալ դեպքում կիրառելի չեն Վրաստանի քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածի (բացառությամբ առաջին և երկրորդ մասերի) պահանջները։ Բացի այդ, հնարավոր է, որ դատապարտյալն ամբողջությամբ կամ մասնակիորեն ազատվի լրացուցիչ պատժի կրումից (բացի գույքի բռնագրավումից):

41. Հատուկ քրեակատարողական ծառայության տեղական խորհուրդն իրավասու է դատապարտյալի, որին որպես պատիժ նշանակվել է ժամկետային ազատազրկում, բացառությամբ հատուկ ռիսկի բանտային հիմնարկում գտնվող դատապարտյալի, պատժի չկրած մասը նրա իսկ համաձայնությամբ փոխարինել տնային կալանքով։ Տվյալ դեպքում Վրաստանի քրեական օրենսգրքի 471 հոդվածի 2-րդ մասի պահանջները կիրառելի չեն։ Բացի այդ, հնարավոր է, որ դատապարտյալն ամբողջությամբ կամ մասնակիորեն ազատվի լրացուցիչ պատժի կրումից (բացի գույքի բռնագրավումից):

5. Որոշում կայացնող առաջին ատյանի դատարանն իրավունք ունի դատապարտյալի միջնորդության հիման վրա որևէ պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով նշանակված պատժի կրումից դատապարտյալին ազատելու մասին վճիռը կայացնել առանց բանավոր լսումների։

6. Եթե դատարանը մերժում է բավարարել սույն հոդվածով նախատեսված առաջարկությունը կամ միջնորդությունը, ապա նույն հարցով առաջարկությունը կամ միջնորդությունը կարող է քննվել միայն 6 ամիս հետո, բացառությամբ այն դեպքի, երբ կրելու պատժի ժամկետը չի գերազանցում 6 ամիսը և/ կամ կա առանձնահատուկ հանգամանք։

7. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում դատապարտյալին կարող է նշանակվել Վրաստանի քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածով նախատեսված պարտականությունը։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք № 3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

2011 թվականի մայիսի 5-ի Վրաստանի օրենք № 4631 – կայք, 19.05.2011թ.

2011 թվականի դեկտեմբերի 27-ի Վրաստանի օրենք № 5626 – կայք, 12.01.2012թ.

2012 թվականի հունիսի 19-ի Վրաստանի օրենք № 6504 – կայք, 07.02.2012թ.

2013 թվականի դեկտեմբերի 13-ի Վրաստանի օրենք № 1797– կայք, 28.12.2013թ.

2015 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք № 3715 – կայք, 24.06.2015թ.

2017 թվականի հունիսի 1-ի Վրաստանի օրենք № 945– կայք, 20.06.2017թ.

2018 թվականի հուլիսի 5-ի Վրաստանի օրենք № 3126 – կայք, 11.07.2018թ.

2019 թվականի նոյեմբերի 29-ի Վրաստանի օրենք № 5394 – կայք, 10.12.2019թ.

Հոդված 2851. Ցմահ ազատազրկման ձևով նշանակված պատժի վերանայումը

1. Դատապարտյալի ցմահ ազատազրկումը կարող է փոխարինվել հանրօգուտ աշխատանքով կամ տնային կալանքով, եթե նա փաստացի կրել է տասնհինգ տարի ազատազրկում, հաջողությամբ ավարտել է Վրաստանի արդարադատության նախարարի կողմից հաստատված Ցմահ ազատազրկման դատապարտվածի ազատ արձակման նախապատրաստման ծրագիրը, և եթե դատարանը համարի, որ այլևս անհրաժեշտ չէ դատապարտյալի կողմից շարունակել պատժի կրումը։

2. Դատապարտյալի ցմահ ազատազրկումը կարող է փոխարինվել տնային կալանքով՝ հինգից ոչ պակաս և տասից ոչ ավելի տարի ժամկետով, իսկ հանրօգուտ աշխատանքով՝ նույն ժամկետով՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաշվարկով։

3. Դատարանն իրավասու է պատիժը հետագա կրելուց պայմանականորեն ազատել ցմահ ազատազրկման դատապարտված անձին, և որը փաստացի կրել է ազատազրկման քսան տարին և հաջողությամբ ավարտել է Վրաստանի արդարադատության նախարարի կողմից հաստատված Ցմահ ազատազրկման դատապարտվածի ազատ արձակման նախապատրաստման ծրագիրը։

4. Դատապարտյալը կարող է ազատվել ցմահ ազատազրկումից՝ առնվազն երկու և ոչ ավելի, քան յոթ տարի ժամկետով փորձաշրջանով։

5. Դատարանը սույն հոդվածով նախատեսված որոշումը կայացնում է Ցմահ ազատազրկման դատապարտված անձի ազատ արձակման համար նախապատրաստման ծրագրի ամփոփիչ զեկույցի հիման վրա՝ հաշվի առնելով հանցագործության բնույթը, դատապարտյալի դրսևորած վարքագիծը պատժի կրման ընթացքում, նախկինում հանցագործություն կատարելու փաստը, դատվածությունը, հանցագործությունը կրկնելու վտանգը, ընտանեկան պայմանները և դատապարտյալի անձը։

6. Եթե դատարանը մերժում է բավարարել միջնորդությունը սույն հոդվածով նախատեսված հարցով, ապա նույն հարցով միջնորդությունը կարող է վերանայվել միայն մեկ տարի անց:

7. Դատապարտյալի ցմահ ազատազրկումը հանրօգուտ աշխատանքով կամ տնային կալանքով փոխարինելու և դատապարտյալին պատժի հետագա կրումից ազատելու հարցը դատարանը քննում է բանավոր լսումով։ Լսմանը Հատուկ քրեակատարողական ծառայության մասնակցությունը պարտադիր է:

2017 թվականի հունիսի 1-ի Վրաստանի օրենք № 945 – կայք, 20.06.2017թ.

2018 թվականի հուլիսի 5-ի Վրաստանի օրենք № 3126 – կայք, 11.07.2018թ.

2021 թվականի հունվարի 11-ի Վրաստանի օրենք № 89 – կայք, 11.01.2021 թ.

Հոդված 286. Դատավճռի կատարումը մեկ այլ չկատարված դատավճռի առկայության

դեպքում

Եթե ​​դատապարտյալի նկատմամբ կա մի քանի չկատարված դատավճիռ, Հատուկ քրեակատարողական ծառայության Քրեակատարողական դեպարտամենտի տնօրենի/Հանցագործության կանխարգելման, ազատազրկման հետ կապ չունեցող պատիժների կատարման և պրոբացիայի ազգային գործակալության պետի միջնորդության հիման վրա ըստ պատժի կրման վայրի առաջին ատյանի դատարանը, առանց բանավոր լսման վճիռ է կայացնում դատապարտյալին՝ ըստ բոլոր նշված դատավճիռների, պատիժ նշանակելու մասին։

2015 թվականի մայիսի 1-ի Վրաստանի օրենք № 3528 – կայք, 18.05.2015թ.

2017 թվականի հունիսի 1-ի Վրաստանի օրենք №945 – կայք, 20.06.2017թ.

2018 թվականի հուլիսի 5-ի Վրաստանի օրենք № 3126 – կայք, 11.07.2018թ.

2019 թվականի նոյեմբերի 29-ի Վրաստանի օրենք № 5394 – կայք, 10.12.2019թ.

Հոդված 287. Որոշման կատարման ընթացքում բացահայտված անորոշություն-

անճշտությունը վերացնելը

Որոշում կայացնող դատարանն իրավունք ունի առանց բանավոր լսման դատավճռով վերացնել որոշման մեջ առկա անորոշություն-անճշտությունը, ինչը չի հանգեցնի դրա կասեցման կամ փոփոխման, մասնավորապես․

ա) ճշտել ձերբակալման և կալանավորման ժամկետները, ինչպես նաև ժամկետը, որը հաշվակցվել է պատիժ նշանակելիս,

բ) ուղղել դատավարության մասնակցի անձնական տվյալները,

գ) հստակեցնել և բաշխել դատավարական ծախսերը,

դ) որոշել ապացույցների հարցը,

ե) ճշտել գույքն արգելադրելու հարցը,

զ) ներառել այլ ճշգրտումներ, որոնք չեն ազդի դատարանի եզրակացության վրա դատապարտյալի արարքի որակման, պատժի միջոցի վերաբերյալ։

Հոդված 288. Դատարանի կողմից դատվածությունը հանելու հարցի քննումը

1. Դատվածությունը հանելու հարցը պատիժը կրած անձի միջնորդությամբ քննում է որոշումը կայացնող կամ ըստ պատիժը կրած անձի մշտական ​​բնակության վայրի շրջանային (քաղաքային) առաջին ատյանի դատարանը առանց բանավոր լսման։

2. Դատվածությունը հանելը մերժելու դեպքում միջնորդությունը կարող է կրկին ներկայացվել միայն 3 ամիս հետո։

2013 թվականի մայիսի 30-ի Վրաստանի օրենք № 657 – կայք, 19.06.2013թ.

Հոդված 289. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի հիման վրա

դատապարտված անձի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը Վրաստանում կրելու

հետ կապված ընթացակարգը

1. Վրաստանի միջազգային պայմանագրերին և համաձայնագրերին համապատասխան՝ Վրաստանի քաղաքացու կամ Վրաստանում մշտապես բնակվող անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի դատավճռի հիման վրա նշանակված պատժի չկրած մասը Վրաստանում կրելու հարցը ընդդատության պահպանմամբ՝ ըստ դատապարտյալի գրանցման վայրի, քննում է առաջին ատյանի դատարանը։

2. Վրաստանի քաղաքացու կամ Վրաստանում մշտապես բնակվող անձի նկատմամբ պատժի չկրած մասը Վրաստանում կրելու հարցը դատարանը, օտարերկրյա պետության դատարանի վճռի հիման վրա, քննում է առանց բանավոր լսման, գործի նյութերը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում։

3. Վրաստանի դատարանը oտարերկրյա պետության դատարանի դատավճռի հիման վրա նշանակված պատժի չկրած մասը Վրաստանում կրելու մասին կայացնում վճիռ։

4. Վճռի մեջ պետք է նշվի.

ա) օտարերկրյա պետության վճիռը կայացնող դատարանի անվանումը և վայրը, ինչպես նաև դատավճռի կայացման ժամանակը.

բ) տվյալներ դատապարտյալ Վրաստանի քաղաքացու կամ Վրաստանում մշտապես բնակվող անձի վերջին բնակության վայրի և աշխատանքի վայրերի ու գործունեության մասին,

գ) այն արարքի որակումը, որի կատարման մեջ անձը մեղադրվում է քրեական օրենքի հիման վրա,

դ) Վրաստանի քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված է պատասխանատվություն կատարված հանցագործության համար,

ե) պատժի տեսակը և ժամկետը, որը դատապարտյալը պետք է կրի Վրաստանում՝ նշելով պատժի կրման սկզբի և ավարտի ժամկետները և վնասի հատուցման կարգը։

5. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի հիման վրա նշանակված պատժի չկրած մասը Վրաստանում կրվում է նույն ձևով և նույն պայմաններով, ինչ ձևով Վրաստանում կատարված հանցագործության համար Վրաստանի դատարանի դատավճռի հիման վրա նշանակված պատժի կրման դեպքում։

6. Պատիժը կրելու համար Վրաստան բերված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված դատավճիռը վերանայելու, փոփոխելու կամ չեղարկելու դեպքում այդ դատավճռի կատարման հարցը որոշվում է սույն հոդվածին համապատասխան:

7. Պատիժը կրելու համար Վրաստան տեղափոխված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի դատավճռի կատարման վերաբերյալ Վրաստանի դատարանի դատավճռի պատճենը համապատասխան պետական իրավասու մարմինների հետագա իրազեկման նպատակով ուղարկվում է Վրաստանի արդարադատության նախարարություն։

8. Պատիժը կրելու համար Վրաստան տեղափոխված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի և(կամ) Միջազգային քրեական դատարանի դատավճիռն ունենում է պատժի նշանակման նույնպիսի իրավական հետևանքներ, ինչպիսին Վրաստանի դատարանի կողմից դատապարտված անձի դեպքում:

9. Պատիժը կրելու համար Վրաստան տեղափոխված անձի նկատմամբ կիրառվում է դատավճիռ կայացնող օտարերկրյա պետության և Վրաստանի կողմից հրապարակված համաներման կամ ներման ակտը՝ սույն ակտով սահմանված պայմաններով և կարգով, եթե այլ բան նախատեսված չէ Վրաստանի միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով:

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք № 3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

Հոդված 290. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի համապատասխանության

հաստատումը Վրաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով

նախատեսված հանցագործությանը

1. Եթե Վրաստանի քաղաքացին օտարերկրյա պետության դատարանի կողմից դատապարտված է այնպիսի հանցագործության կատարման համար, որի համար Վրաստանի քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է անօրինական և(կամ) չհիմնավորված գույքի բռնագրավում, Վրաստանի գլխավոր դատախազն իրավասու է մեղադրական դատավճիռը ստանալու պահից 3 ամսվա ընթացքում միջնորդությամբ դիմել Վրաստանի գերագույն դատարան՝ կատարված հանցագործության փաստական ​​և իրավական հանգամանքները Վրաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցագործությանը համապատասխանությունը հաստատելու մասին։

2. Միջնորդությունը կքննվի Վրաստանի Գերագույն դատարանի Քրեական պալատի կողմից 3 ամսվա ընթացքում։

3. Դատապարտյալը և նրա փաստաբանը կամ օրինական ներկայացուցիչն իրավունք ունեն մասնակցելու նիստին: Կողմերի չներկայանալը չի ​​խոչընդոտում միջնորդության քննարկմանը։

4. Միջնորդության քննելու հիման վրա դատարանը վճիռ է կայացնում օտարերկրյա պետության դատարանի դատավճռով հաստատված փաստական ​​և իրավական հանգամանքների՝ Վրաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցագործությանը համապատասխանությունը հաստատելու և միջնորդությունը բավարարելու, կամ համապատասխանության բացակայությունը և միջնորդության բավարարումը մերժելու մասին։ Վճռում պետք է նշվեն օտարերկրյա պետության դատավճիռը կայացնող դատարանի անվանումը և վայրը, դատավճռի կայացման ժամանակը, դատապարտված Վրաստանի քաղաքացու մասին տեղեկությունները, օտարերկրյա պետության դատարանի կողմից հաստատված փաստական ​​և իրավական հանգամանքները՝ նշելով Վրաստանի քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը նախատեսում է պատասխանատվություն համապատասխան հանցագործություն կատարելու համար։

5. Վճիռը վերջնական է և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակումից անմիջապես հետո:

6. Դատախազն իրավունք ունի վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից 10 տարվա ընթացքում Վրաստանի քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հայց ներկայացնելու դատապարտյալի ապօրինի և(կամ) չհիմնավորված գույքը բռնագրավելու և պետությանը փոխանցելու համար:.

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ.328

2018 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի օրենք №3814 – կայք, 13.12.2018թ.

Հոդված 291. Դատավճռի կատարման ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ

դատարանի կողմից կայացված վճռի բողոքարկումը

1. Սույն օրենսգրքի 282-րդ, 283-րդ, 284-րդ, 285-րդ, 2851, 286-րդ, 287-րդ, 288-րդ և 289-րդ հոդվածների համաձայն՝ դատարանի կայացրած վճիռը կարող է մեկ անգամ՝ 10-օրյա ժամկետում բողոքարկվել Վերաքննիչ քրեական գործերի պալատում, որը 1 ամսվա ընթացքում կքննի բողոքը՝ առանց բանավոր լսումների։

2. Նշված հարցերի քննարկմանը դատախազը չի մասնակցում ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանում։

2017 թվականի հունիսի 1-ի Վրաստանի օրենք № 945 – կայք, 20.06.2017թ.

Գլուխ XXV

Վերաքննիչ բողոք

Հոդված 292. Ընդհանուր դրույթներ

1. Վերաքննիչ կարգով կարող է բողոքարկվել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որը բողոքատուն համարում է անօրինական և(կամ) չհիմնավորված։

2. Վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք ունեն մեղադրողը, վերադաս դատախազը, դատապարտյալը և(կամ) նրա պաշտպանը:

3. Դատապարտյալը, ում նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է իր բացակայությամբ, իրավունք ունի դատավճիռը բողոքարկել 1 ամսվա ընթացքում․ կալանքից հետո, կամ համապատասխան մարմիններ ներկայանալու պահից, կամ առաջին ատյանի դատարանի դատավճռի հրապարակումից, եթե դատապարտյալը պահանջում է վերաքննիչ բողոքը քննել առանց իր մասնակցության։

4. Երդվյալ ատենակալների վերդիկտի հիման վրա կայացված դատավճռի դեմ բողոք ներկայացնել թույլ չի տրվում։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք № 3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք № 741 – կայք, 27.06.2013թ.

Հոդված 293. Վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը և ձևը

1. Վերաքննիչ բողոք ներկայացվում է վճիռը կայացնող դատարան՝ դրա հրապարակման օրվանից 1 ամսվա ընթացքում:

2. Վերաքննիչ բողոքում նշվում է.

ա) դատարանի անվանումը, ուր ուղարկվում է բողոքը,

բ) բողոք ներկայացնող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, դատավարական կարգավիճակը,

գ) բողոքարկվող դատավճիռը կայացնող դատարանը և կայացման ամսաթիվը,

դ) դատավճռի բողոքարկված դրույթները,

ե) բողոքարկվող դրույթների անօրինականության և(կամ) չհիմնավորվածության էությունը,

զ) բողոքաբերի դիրքորոշումը հաստատող ապացույցներ,

է) ապացույց, ներառյալ նոր ապացույց, որը պետք է հետազոտի վերաքննիչ դատարանը,

ը) լրացուցիչ ներկայացված նյութեր (այդպիսինի առկայության դեպքում):

3. Վերաքննիչ բողոք ներկայացնելը չի ​​դադարեցնում վճռի կատարումը:

4. Վերաքննիչ բողոքում նշվում է, թե վճռի որ մասն է բողոքարկվում, և բողոքը հիմնավորող փաստարկները։

Հոդված 294. Վերաքննիչ բողոքի պատճենը կողմին ուղարկելը, հակընդդեմ պատասխանը

1. Դատավճիռ կայացնող դատարան ներկայացնում են վերաքննիչ բողոքի այնքան օրինակ, որքան անհրաժեշտ է նրա համար, որ այս դատարանն այն կողմին փոխանցի։

2. Վերաքննիչ բողոքի պատճենը դատարանը ոչ ուշ, քան 5 օրում ուղարկում է մյուս կողմին, որպեսզի վերջինս ներկայացնի բողոքի հակընդդեմ պատասխանը։ Բողոքի պատճենը ստանալուց ոչ ուշ, քան 5 օր հետո մյուս կողմը պետք է հակընդդեմ պատասխանը ներկայացնի դատարան։

3. Բողաքաբերն իրավունք ունի դատարանից ստանալ վերաքննիչ բողոքի պատասխանի պատճենը:

Հոդված 295. Վերաքննիչ բողոքի թույլատրելիության որոշումը

1. Գործը, բողոքը և դրա պատասխանն առաջին ատյանի դատարանից ուղարկվում է վերաքննիչ դատարան։

2. Վերաքննիչ դատարանը բողոքը և գործն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում՝ առանց բանավոր լսման լուծում է վճռաբեկ բողոքի թույլատրելիության հարցը։

3. Եթե բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ապա վերաքննիչ դատարանը առանց բանավոր լսման, վճռով բողոքարկողին տալիս է 5-օրյա ժամկետ բողոքի թերությունը լրացնելու համար։ Եթե ​​բողոքաբեր անձը նշված ժամկետում լրացնում է բացը, ապա վերաքննիչ դատարանը առանց բանավոր լսման վճիռ է կայացնում բողոքը թույլատրելի ճանաչելու մասին և նշանակում վերաքննիչ նիստի օրը։

4. Եթե վերաքննիչ դատարանը համարում է, որ բողոքը համապատասխանում է սույն օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ապա առանց բանավոր քննության վճիռ է կայացնում բողոքը թույլատրելի ճանաչելու մասին և նշանակում է վերաքննիչ բողոքի նիստի օրը:

5. Վերաքննիչ նիստն անցկացվում է բողոքը թույլատրելի ճանաչելուց հետո 1 ամսվա ընթացքում:

6. Վերաքննիչ դատարանը վճիռ է կայացնում վերաքննիչ բողոքը թույլատրելի ճանաչելուց հետո 2 ամսվա ընթացքում։

7. Վերաքննիչ բողոքը քննող դատարանն իրավասու է բողոքը թույլատրելի ճանաչելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում առանց բանավոր լսման քննել կողմի բողոքը պակաս ծանր կարգի հանցագործությունների գործերով, ինչպես նաև միայն պատժի նվազեցման վերաբերյալ բողոքը։ Դատարանն իրավասու է նշանակված պատիժն առանց բանավոր լսումների կրճատել ոչ ավելի, քան մեկ քառորդով։

8. Բողոքաբերն իրավունք ունի մինչև ամփոփիչ որոշումը կայացնելը հետ կանչել իր բողոքը։ Նման դեպքում վերաքննիչ դատարանն իրավասու է առանց բանավոր լսման վճիռ կայացնել բողոքն առանց քննության թողնելու մասին, որը վերջնական է և չի բողոքարկվում։ Վերաքննիչ բողոքի կրկնակի ներկայացում թույլ չի տրվում։

Հոդված 296. Կողմերի ներկայանալը

1. Կալանավոր դատապարտյալն իրավունք ունի վերաքննիչ բողոքով պահանջել վերաքննիչ քննությանն ուղղակի մասնակցություն, ինչի մասին որոշում է կայացնում վերաքննիչ բողոքը քննող դատարանը։

2. Եթե բողոքաբեր անձը ոչ հարգելի պատճառով չի ներկայանում վերաքննիչ նիստին, ավերաքննիչ դատարանը վճռով չքննարկված է թողնում նրա բողոքը: Վճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

Հոդված 297. Վերաքննիչ նիստը

Վերաքննիչ բողոքը քննվում է առաջին ատյանի դատարանում` գործի ըստ էության քննության ընթացքում գործող նորմերին համապատասխան` հետևյալ փոփոխություններով.

ա) ներածական և եզրափակիչ խոսքով նախ՝ հանդես է գալիս բողոքաբերը, ապա՝ հակառակորդ կողմը,

բ) դատավճռի անօրինականության և(կամ) չհիմնավորվածությունն ապացուցելու բեռը կրում է բողոքաբերը,

գ) գործի վերաքննիչ քննության ընթացքում թույլատրվում է հետազոտել միայն վերաքննիչ դատարան ներկայացված նոր ապացույցը, իսկ առաջին ատյանի դատարանում հետազոտված բոլոր ապացույցները համարվում են հետազոտված, բացառությամբ այն դեպքի, երբ ապացույցը հետազոտվել է օրենքի էական խախտումով, և կողմը միջնորդություն է ներկայացրել նման ապացույցը կրկին հետազոտելու համար,

դ) կողմի միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ նոր ապացույցը կարող է հետազոտվել վերաքննիչ դատարանում, եթե միջնորդության հեղինակը հիմնավորի, որ այն հատկապես կարևոր է իր դիրքորոշումը հիմնավորելու համար, և որ գործն առաջին ատյանի դատարանում քննելիս այն ներկայացնելը օբյեկտիվորեն անհնար է եղել,

ե) ապացույցների հետազոտումը չպետք է դուրս գա վերաքննիչ բողոքի և դրա հակընդդեմ պատասխանի շրջանակներից,

զ) սույն հոդվածով սահմանված ապացույցների հետազոտման կարգը չի տարածվում այն ​​քրեական գործերի վրա, որոնց վերաբերյալ առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել ամբաստանյալի բացակայությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ, համաձայն դատապարտյալի պահանջի, գործը քննվում է վերաքննիչ բողոքով՝ առանց նրա մասնակցության,

է) վերաքննիչ բողոքը քննվում է բողոքի և դրա հակընդդեմ պատասխանի շրջանակներում։

(Ուժը կորցրած է ճանաչվել 297-րդ հոդվածի «է» ենթակետի այն նորմատիվային բովանդակությունը, որը բացառում է վերաքննիչ դատարանի հնարավորությունը դուրս գալ վերաքննիչ բողոքի շրջանակներից այն դեպքում, երբ առկա է միևնույն հանցագործության համար անձի կրկնական դատապարտում) – Վրաստանի Սահմանադրական դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 29-ի Որոշում №3/1/608609 – կայք, 13.10.2015թ.

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 29-ի Որոշում №3/1/608,609 –կայք, 13.10.2015թ.

Հոդված 298. Վերաքննիչ դատավճիռը և բեկանումը դեպի վատը

1. Վերաքննիչ դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) չեղարկում է առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը և դրա փոխարեն սահմանում է արդարացման դատավճիռ,

բ) չեղարկում է առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը և դրա փոխարեն սահմանում է մեղադրական դատավճիռ,

գ) փոփոխություն է կատարում առաջին ատյանի դատարանի դատավճռում,

դ) անփոփոխ է թողնում առաջին ատյանի դատարանի դատավճիռը և մերժում է վերաքննիչ բողոքի բավարարումը:

2. Վերաքննիչ դատարանի վճիռը փոխարինում է առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռին:

3. Վերաքննիչ դատարանն իրավունք չունի արդարացման դատավճռի փոխարեն կայացնել մեղադրական դատավճիռ, կիրառել Վրաստանի քրեական օրենսգրքի ավելի խիստ հոդված, նշանակել ավելի խիստ պատիժ կամ կայացնել դատապարտյալին ոչ ձեռնտու որևէ այլ որոշում, եթե գործը քննվում է դատապարտյալի, նրա փաստաբանի բողոքի հիման վրա, իսկ մեղադրող կողմը բողոք չի ներկայացրել։

4. Վերաքննիչ դատարանն իրավունք ունի արդարացման փոխարեն կայացնել մեղադրական դատավճիռ, կիրառել Վրաստանի քրեական օրենսգրքի ավելի խիստ հոդված, նշանակել ավելի խիստ պատիժ կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ ծանրացնել, եթե մեղադրող կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել հենց այս պահանջով, և եթե նա նման դիրքորոշում ուներ առաջին ատյանի դատարանում։

Հոդված 299. Վերաքննիչ բողոքի վերստուգիչ (ռևիզիոն) սկիզբը

Եթե ​​վերաքննիչ բողոքը ներկայացվել է դատապարտյալի կողմից, և դատարանն այն ամբողջությամբ կամ մասնակի բավարարում է, վերաքննիչ դատարանը պարտավոր է քննել դատավճռով այս գործով դատապարտյալ այլ անձի հարցը ևս, որը վերաքննիչ բողոք չի ներկայացրել։

Գլուխ XXVI

Վճռաբեկությունը

Հոդված 300. Ընդհանուր դրույթներ

1. Վճռաբեկության կարգով կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանի Քրեական գործերով պալատի կայացրած վճիռը, որը, վճռաբեկ բողոքաբերի կարծիքով, անօրինական է։ Դատավճիռն անօրինական է, եթե՝

ա) էապես խախտվել է Վրաստանի քրեական դատավարության օրենսգիրքը, ինչը չի հայտնաբերվել առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի կողմից կամ ինչը նրա կողմից թույլ է տրվել գործը քննելիս և որոշում ընդունելիս,

բ) դատապարտյալի արարքին սխալ որակում է տվել,

գ) կիրառվել է պատժի այն տեսակը կամ միջոցը, որն ակնհայտորեն չի համապատասխանում դատապարտյալի արարքի բնույթին և անձին:

2. Վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք ունեն մեղադրողը, վերադաս դատախազը, դատապարտյալը և(կամ) նրա փաստաբանը։

3. Դատապարտյալը, ում նկատմամբ վերաքննիչ դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է առանց նրա մասնակցության, իրավունք ունի բողոքարկել դատավճիռը 1 ամսվա ընթացքում․ կալանքից կամ համապատասխան մարմիններ ներկայանալու պահից, հետո կամ վերաքննիչ դատարանի վճռի հրապարակումից հետո, եթե դատապարտյալը պահանջում է վճռաբեկ բողոքը քննել առանց իր մասնակցության։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք №741 – կայք, 27.06.2013թ.

Հոդված 301. Վճռաբեկ բողոքի ձևը

1. Վճռաբեկ բողոքում վճռաբեկ բողոքաբերը պետք է բացատրի, թե ինչ ծավալով է բողոքարկում դատավճիռը և որքանով է պահանջում այն ​​բեկանել կամ փոխել, ինչպես նաև պետք է հիմնավորի իր պահանջը:

2. Վճռաբեկ բողոքում նշվում է.

ա) դատարանի անվանումը, ուր ներկայացվում է բողոքը,

բ) տվյալներ բողոք ներկայացնող անձի մասին (անուն և ազգանուն, բնակության վայր, դատավարական կարգավիճակ),

գ) բողոքարկված դատավճիռը, այն կայացրած դատարանը և կայացման ամսաթիվը,

դ) բողոքաբերի կարծիքով՝ որ իրավական հարցն է ապօրինի որոշվել, և ինչն է դա հաստատում,

ե) լրացուցիչ ներկայացված նյութեր։

Հոդված 302. Վճռաբեկ բողոք ներկայացնելը

1. Վճռաբեկ բողոքը ներկայացվում է դատավճիռը կայացնող դատարան՝ դրա հրապարակումից հետո 1 ամսվա ընթացքում։

2. Դատավճիռ կայացնող դատարան է ներկայացվում Վճռաբեկ բողոքի այնքան օրինակ, որքան անհրաժեշտ է դատարանին այն կողմին հանձնելու համար։

3. Դատարանը վճռաբեկ բողոքի պատճենը ուղարկում է մյուս կողմին ոչ ուշ, քան 5 օրում, որպեսզի վերջինս ներկայացնի բողոքի հակընդդեմ պատասխանը։ Բողոքի պատճենը ստանալուց ոչ ուշ, քան 5 օր հետո մյուս կողմը պետք է հակընդդեմ պատասխան ներկայացնի դատարան։

4. Վերաքննիչն իրավունք ունի դատարանից ստանալ բողոքի հակընդդեմ պատասխանի պատճենը:

5. Գործը, բողոքը և դրա հակընդդեմ պատասխանը վերաքննիչ դատարանից ուղարկվում են Վրաստանի Գերագույն դատարան:

Հոդված 303. Վճռաբեկ բողոքի թույլատրելիության որոշումը

1. Եթե բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ապա Վճռաբեկ դատարանը առանց բանավոր լսման դատավճռով վճռաբեկ բողոքաբերին տալիս է 5-օրյա ժամկետ, որն անհրաժեշտ է բողոքի բացը լրացնելու համար։ Եթե ​​վճռաբեկ բողոքաբերը չի կատարում նշված պահանջը, ապա Վճռաբեկ դատարանը առանց բանավոր քննության վճռով այն թողնում է չքննված։ Վճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

2. (Հանվել է՝ 08.02.2017թ., №260):

3. Վճռաբեկ բողոքը թույլատրելի է, եթե վճռաբեկ բողոքաբերը հիմնավորում է, որ.

ա) գործը ներառում է իրավական խնդիր, որի լուծումը կնպաստի իրավունքի զարգացմանը և միասնական դատական ​​պրակտիկայի ձևավորմանը,

բ) Վրաստանի Գերագույն դատարանը նախկինում նման իրավական հարցի վերաբերյալ որոշում չի կայացրել,

գ) Վճռաբեկ բողոքի քննության արդյունքում տվյալ գործով հավանական է նույնատիպ իրավական հարցով Վրաստանի Գերագույն դատարանի նախկին պրակտիկայից տարբեր որոշում կայացնել,

դ) Վերաքննիչ դատարանի որոշումը տարբերվում է նմանատիպ իրավական հարցով Վրաստանի Գերագույն դատարանի նախկին պրակտիկայից,

ե) Վերաքննիչ դատարանը գործը քննել է նյութական և(կամ) դատավարական իրավունքի նորմերի էական խախտմամբ, ինչը կարող էր էապես ազդել գործի քննության ելքի վրա,

զ) Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային օրենքին նմանատիպ իրավական հարցի վերաբերյալ,

է) Վճռաբեկ բողոքաբերը անչափահաս դատապարտյալ է,

31. Վճռաբեկ դատարանը պետք է ստուգի` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան վճռաբեկ բողոքը ընդունելի է, թե՝ ոչ: Եթե ​​վճռաբեկ բողոքը համապատասխանում է նշված պահանջներին, ապա այն պետք է ճանաչվի թույլատրելի։

32. Վճռաբեկ դատարանն իրավասու է առանց բանավոր քննության ստուգել վճռաբեկ բողոքի թույլատրելիությունը:

33. Վճռաբեկ բողոքն անթույլատրելի ճանաչելու մասին դատարանը կայացնում է պատճառաբանված վճիռ։ Այս վճիռը պետք է պարունակի վճռաբեկ բողոքաբերի կողմից նշված թույլատրելիության հիմքերի հիմնավորված մերժում:

4. Վճռաբեկ դատարանի վճիռը՝ բողոքն անընդունելի ճանաչելու մասին, վերջնական է և չի բողոքարկվում։ Վճռաբեկ բողոքի անընդունելիության ճանաչման մասին դատարանը կողմերին գրավոր տեղեկացնում է վճռաբեկ բողոքը կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում, իսկ եթե դատախազի վճռաբեկ բողոքն է անընդունելի ճանաչվում՝ նաև վերադաս դատախազին։

5. Եթե Վճռաբեկ դատարանը վճռով բողոքը համարի թույլատրելի, ապա նշանակում է վճռաբեկ նիստի օրը: Վճռաբեկ նիստն անցկացվում է բողոքը թույլատրելի ճանաչելուց հետո 1 ամսվա ընթացքում։

6. Վճռաբեկ դատարանն իրավասու է գործը քննել առանց բանավոր լսումների:

7. Վճռաբեկ բողոքաբերն իրավունք ունի հետ կանչել իր բողոքը մինչև ամփոփիչ որոշման կայացումը: Նման դեպքում Վճռաբեկ դատարանն իրավասու է առանց բանավոր քննության կայացնել բողոքը չքննված թողնելու մասին վճիռ, որը վերջնական է և չի կարող բողոքարկվել։ Բողոքի կրկնակի ներկայացում չի թույլատրվում։

8. Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքի վերաբերյալ ամփոփիչ որոշումը կայացվում է գործը և բողոքը Վճռաբեկ դատարան մուտքագրվելուց ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում:

2017 թվականի փետրվարի 8-ի Վրաստանի օրենք №260 – կայք, 13.02.2017թ.

Հոդված 304. Գործի փոխանցումը Մեծ պալատ

Վրաստանի Գերագույն դատարանի Քրեական գործերով պալատի գործը քննող կազմը կարող է վճռով գործը փոխանցել Մեծ պալատի քննությանը, եթե.

ա) գործի քննումն ու լուծումը առանձնահատուկ նշանակություն ունեն միաբնույթ դատական ​​պրակտիկայի ձևավորման համար,

բ) գործն իր բովանդակությամբ հազվադեպ իրավական խնդիր է։

Հոդված 3041. Մարդու իրավունքների եվրոպական դատարան խորհրդատվական եզրակացության համար դիմելը

1. Վճռաբեկ դատարանն իրավունք ունի գործը և բողոքը Վճռաբեկ դատարան մուտքագրվելուց հետո գործին առնչվող այն սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով և դրա արձանագրություններով նախատեսված իրավունքների և ազատությունների սահմանմանը կամ կիրառմանը, խորհրդատվական եզրակացության համար դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

2. Վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված խորհրդատվական եզրակացության հարցումը և գործին առնչվող համապատասխան իրավական և փաստական ​​հանգամանքները ներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

3. Վճռաբեկ դատարանը կողմերին տեղեկացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան խորհրդատվական եզրակացություն ստանալու համար դիմելու մասին։

4. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական եզրակացությունը պարտադիր բնույթ չունի:

5. Վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական եզրակացություն ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց մինչև խորհրդատվական եզրակացության ստացումը դադարում է սույն օրենսգրքի 303-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետի ընթացքը:

2015 թվականի մայիսի 29-ի Վրաստանի օրենք №3668 – կայք, 06.05.2015թ.

Հոդված 305. Կողմերի ներկայանալը

1. Կալանավոր դատապարտյալն իրավունք ունի վճռաբեկ բողոքով պահանջել վճռաբեկ քննությանն ուղղակի մասնակցել, ինչի մասին որոշում է կայացնում վճռաբեկ բողոքը քննող դատարանը:

2. Եթե վճռաբեկ բողոքաբերն անհիմն պատճառով չի ներկայանում վճռաբեկ նիստին, ապա Վճռաբեկ դատարանը նրա վճռաբեկ բողոքը թողնում է չքննված։ Վճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

Հոդված 306. Վճռաբեկ նիստը

1. Նիստը նախագահողը պարզում է, որ կողմերը ներկայացել են նիստին։

2. Այնուհետև կողմերը հանդես են գալիս ելույթներով։ Նախ՝ խոսքը տրվում է վճռաբեկ բողոքաբերին։

3. Դատավճռի անօրինականությունն ապացուցելու բեռը դրվում է վճռաբեկ բողոքաբերի վրա:

4. Վճռաբեկ բողոքը քննվում է բողոքի և դրա հակընդդեմ պատասխանի շրջանակներում:

(Ուժը կորցրած է ճանչվել 306-րդ հոդվածի 4-րդ մասի այն նորմատիվ բովանդակությունը, որը բացառում է Վճռաբեկ դատարանի հնարավորությունը դուրս գալ վճռաբեկ բողոքի շրջանակներից և անձին ազատել պատասխանատվությունից այն դեպքում, երբ արարքը կատարելուց հետո ընդունված օրենքը չեղարկում է արարքի հանցավորությունը) – Վրաստանի Սահմանադրական դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 29-ի Որոշում №3/1/608,609 – կայք, 13.10.2015թ.

5. Կողմերի ելույթներից հետո նախ պատասխանելու իրավունք ունի վճռաբեկ բողոքաբերը, իսկ հետո՝ հակառակորդ կողմը։

6. Եթե դատապարտյալը (արդարացվածը) մասնակցում է նիստին, ապա նրա վերջին խոսքի իրավունքը երաշխավորված է:

7. Նիստը նախագահողը կողմին ողջամիտ ժամկետ է սահմանում ելույթը ներկայացնելու և ռեպլիկի համար:

8. Նիստը նախագահողն իրավունք չունի որոշել կողմի եզրափակիչ ելույթի տևողությունը, սակայն կարող է ընդհատել անձին, եթե նա անդրադառնում է հանգամանքի, որը կապ չունի քննվող գործի հետ։

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 29-ի Որոշում №3/1/608609 – կայք, 13.10.2015թ.

Հոդված 307. Վճռաբեկ դատավճիռ

1. Վճռաբեկ դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) բեկանում է վերաքննիչ դատարանի մեղադրական դատավճիռը և դրա փոխարեն սահմանում արդարացման դատավճիռ,

բ) բեկանում է վերաքննիչ դատարանի արդարացման դատավճիռը և դրա փոխարեն սահմանում մեղադրական դատավճիռ,

գ) փոփոխություն է կատարում վերաքննիչ դատարանի դատավճռում,

դ) անփոփոխ է թողնում վերաքննիչ դատարանի դատավճիռը և մերժում է բավարարել վճռաբեկ բողոքը:

2. Վճռաբեկ դատարանի դատավճիռը փոխարինում է վերաքննիչ դատարանի կայացրած դատավճռին:

3. Վճռաբեկ դատարանի դատավճիռը վերջնական է և չի կարող բողոքարկվել։

Հոդված 308. Շրջում դեպի վատը

1. Վճռաբեկ դատարանն իրավունք չունի արդարացման դատավճռի փոխարեն կայացնել մեղադրական դատավճիռ, կիրառել Վրաստանի Քրեական օրենսգրքի ավելի խիստ հոդված, նշանակել ավելի խիստ պատիժ կամ կայացնել դատապարտյալին ոչ ձեռնտու որևէ այլ որոշում, եթե գործը քննվում է դատապարտյալի, նրա փաստաբանի բողոքի հիման վրա, և մեղադրող կողմը բողոք չի ներկայացրել։

2. Վճռաբեկ դատարանն իրավունք ունի արդարացման դատավճռի փոխարեն կայացնել մեղադրական դատավճիռ, կիրառել Վրաստանի քրեական օրենսգրքի ավելի խիստ հոդված, նշանակել ավելի խիստ պատիժ կամ այլ կերպ վատթարացնել դատապարտյալի վիճակը, եթե մեղադրող կողմը վճռաբեկ բողոք է ներկայացրել հենց այս պահանջով, և եթե նա նման դիրքորոշում է ընդունել առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում։

Հոդված 309. Վճռաբեկ բողոքի վերստուգիչ (ռևիզիոն) սկիզբը

Եթե ​​Վճռաբեկ դատարանը դատապարտյալի բողոքի հիման վրա նրա օգտին բեկանում կամ փոփոխում է դատավճիռն այն հիմքով, որ քրեական իրավունքի օրենքի կիրառման ժամանակ օրենքը խախտվել է, և այդ իրավական սխալը դատավճռով տարածվում է նաև սույն գործով դատապարտված մեկ այլ անձի վրա, որը վճռաբեկ բողոք չի ներկայացրել, վճռաբեկ դատարանը պարտավոր է քննություն անել նաև այդ դատապարտյալի նկատմամբ։

Գլուխ XXVII

Նոր բացահայտված հանգամանքների պատճառով վճռի վերանայման կարգը

Հոդված 310. Նոր բացահայտված հանգամանքների պատճառով դատավճիռը վերանայելու

հիմքերը

Դատավճիռը կվերանայվի նոր բացահայտված հանգամանքների պատճառով, եթե.

ա) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով որոշվել է, որ կեղծ է այն ապացույցը, որը հիմք է հանդիսացել վերանայվելիք դատավճռին,

բ) առկա է հանգամանք, որը վկայում է օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կայացնող դատարանի ապօրինի կազմի կամ այն ապացույցի անթույլատրելիության մասին, որը դրվել է վերանայվելիք դատավճռի հիմքում,

գ) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով որոշված է, որ դատավորը, դատախազը, քննիչը, երդվյալ ատենակալը կամ երդվյալ ատենակալի նկատմամբ այլ անձ այս գործի հետ կապված հանցագործություն է կատարել,

դ) կա Վրաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել տվյալ գործով կիրառված քրեական օրենքը,

ե) առկա է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշում (վճիռ), որը պարզել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի կամ դրա արձանագրությունների խախտում՝ կապված այս գործի հետ, և վերանայվելիք դատավճիռը հիմնվում է այս խախտման վրա,

ե1) գոյություն ունի Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողովի, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման հանձնաժողովի, Երեխայի իրավունքների հանձնաժողովի, Խոշտանգումների դեմ հանձնաժողովի կամ Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) որոշումը, որով այս գործի առնչությամբ հաստատվել է Հանձնաժոողովի հիմնադիր Կոնվենցիայի խախտում, և վերանայվելիք դատավճիռը հիմնված է այդ խախտման վրա,

զ) նոր օրենքը չեղարկում կամ նվազեցնում է քրեական պատասխանատվությունը այն արարքի համար, որի կատարման համար էլ վերանայվելիք դատավճռով անձը դատապարտվել է,

է) ներկայացվել է նոր փաստ կամ ապացույց, որը վերանայվելիք դատավճիռը կայացնելու ժամանակ հայտնի չի եղել և ինքնին կամ պարզված հանգամանքի հետ մեկտեղ ապացուցում է դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթև կամ ծանր հանցագործության կատարումը, որի համար նա դատապարտվել է, ապացուցում է նաև արդարացված անձի մեղավորությունը կամ հանցագործության այն անձի կողմից կատարումը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված էր,

է1) ներկայացված է դատախազի որոշումը դատապարտյալի նկատմամբ քրեական գործի վարույթի ընթացքում նրա իրավունքի էական խախտման վերաբերյալ, որը վերանայվելիք դատավճիռը կայացնելու պահին հայտնի չէր և ինքնին և(կամ) հաստատված այլ հանգամանքի հետ մեկտեղ, ապացուցում է դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից այն հանցագործությունից ավելի թեթև հանցագործության կատարում, որի համար նա դատապարտվել է,

ը) կա վերաքննիչ դատարանի դատավճիռ, որն անօրինական է ճանաչել այն գաղտնի քննչական գործողությունը, որի արդյունքում ձեռք բերված ապացույցը հիմք է հանդիսացել դատավճռի համար։

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5170 – կայք, 11.11.2011թ.

2012 թվականի մարտի 27-ի Վրաստանի օրենք № 5925 – կայք, 19.04.2012թ.

2014 թվականի օգոստոսի 1-ի Վրաստանի օրենք № 2634 – կայք, 18.08.2014թ.

2016 թվականի ապրիլի 27-ի Վրաստանի օրենք № 5011 – կայք, 13.05.2016թ.

2016 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 5576 – կայք, 12.07.2016թ.

2016 թվականի դեկտեմբերի 22-ի Վրաստանի օրենք № 200 – կայք, 29.12.2016թ.

Հոդված 311. Նոր բացահայտված հանգամանքների պատճառով վճռի վերանայման

ժամկետը

Նոր բացահայտված հանգամանքների պատճառով վճռի վերանայման ժամկետն անսահմանափակ է, բացառությամբ սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի «ե» և «ե1» ենթակետերով նախատեսված դեպքերի: Անձն իրավունք ունի սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի «ե» ենթակետում նշված հիմքով նոր բացահայտված հանգամանքների պատճառով դատավճիռը վերանայելու պահանջով դիմել դատարան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման (վճռի) օրինական ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում ՝ իսկ սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի «ե1» ենթակետում նշված հիմքով նոր բացահայտված հանգամանքների հիման վրա դատավճիռը վերանայելու պահանջով՝ համապատասխան հանձնաժողովի որոշումից հետո 1 տարվա ընթացքում։

2012 թվականի մարտի 27-ի Վրաստանի օրենք № 5925 – կայք, 19.04.2012թ.

2016 թվականի ապրիլի 27-ի Վրաստանի օրենք № 5011 – կայք, 13.05.2016թ.

Հոդված 312. Նոր բացահայտված հանգամանքներով դատավճռի վերանայման

միջնորդություն ներկայացնելը

1. Նոր բացահայտված հանգամանքների պատճառով դատավճռի վերանայման միջնորդությունը գրավոր ներկայացվում է վերաքննիչ դատարան` ըստ ընդդատության։

2. Նոր բացահայտված հանգամանքների պատճառով դատավճռի վերանայման միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեն դատախազը, դատապարտյալը և(կամ) նրա փաստաբանը, իսկ դատապարտյալի մահվան դեպքում` նրա օրինական ժառանգորդը և/ կամ նրա փաստաբանը:

21. Նոր բացահայտված հանգամանքների պատճառով դատավճռի վերանայման միջնորդությունը ներկայացնելու համար դատապարտյալը և(կամ) նրա փաստաբանը, իսկ դատապարտյալի մահվան դեպքում` նրա օրինական ժառանգորդը և(կամ) նրա փաստաբանն իրավունք ունեն անվճար ստանալ քրեական գործի ապացույցների և նյութերի վավերացված պատճենները, որոնց վերաբերյալ կայացվել է դատախազի որոշումը՝ դատապարտյալի նկատմամբ քրեական գործով վարույթի ընթացքում նրա իրավունքի էական խախտման մասին։

3. Միջնորդագրում պետք է նշվեն դատավճիռը վերանայելու հիմքն ու ապացույցները:

4. Միջնորդության ներկայացումը չի դադարեցնում դատավճռի կատարումը:

2013 թվականի հունիսի 14-ի Վրաստանի օրենք № 741 – կայք, 27.06.2013թ.

2016 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 5576 – կայք, 12.07.2016թ.

Հոդված 313. Միջնորդության թույլատրելիության և հիմնավորվածության ստուգումը

1. Նոր բացահայտված հանգամանքների պատճառով դատավճռի վերանայման միջնորդությունը ներկայացնելուց հետո՝ 2 շաբաթվա ընթացքում, դատարանն առանց բանավոր լսումների ստուգում է՝ արդյոք միջնորդությունը ներկայացված է սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան, և որքանով է այն հիմնավորված։

2. Եթե միջնորդությունը ներկայացված չէ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան կամ հիմնավորված չէ, ապա դատարանն առանց բանավոր լսումների վճռով այն անընդունելի է ճանաչում։ Դատավճռի մասին սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող է ներկայացվել վճռաբեկ բողոք՝ այն կայացնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում։

3. Վճռաբեկ դատարանը բողոքը քննում է առանց բանավոր լսման, այնպես, որ չի ստուգում դրա թույլատրելիությունը։ Վճռաբեկ դատարանն իրավասու է անփոփոխ թողնելու վերաքննիչ դատարանի վճիռը կամ բեկանել այն և հանձնարարել վերաքննիչ դատարանին թույլատրել միջնորդությունը։

(Ուժը կորցրած է ճանաչվել․

ա) Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի առաջին նախադասության նորմատիվային բովանդակությունը, որը.

ա.ա) թույլ է տալիս դատապարտյալի/նրա պաշտպանի միջնորդությունը անընդունելի ճանաչել առանց բանավոր լսումների, եթե միջնորդության ստուգումը պահանջում է դատարանի կողմից փաստական հանգամանքների հետազոտում և պարզում,

ա.բ) բացառում է դատարանի հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում, ստուգել միջնորդության թույլատրելիությունն ու հիմնավորությունը բանավոր լսումով։

բ) Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 3-րդ մասի այն նորմատիվային բովանդակությունը, որը բացառում է դատարանի հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում, քննել վճռաբեկ բողոքը բանավոր քննության միջոցով) – Վրաստանի Սահմանադրական դատարանի 2021 թվականի հուլիսի 15-ի Որոշում №2/2/1428 – կայք, 19.07.2021թ.

4. Եթե միջնորդությունը ներկայացվել և հիմնավորվել է սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան, դատարանն առանց բանավոր լսման վճռով թույլ է տալիս այն, նշանակում գործի ըստ էության քննության օր և կողմերին տալիս ողջամիտ ժամկետ՝ գործն ըստ էության քննության համար նախապատրաստելու համար։

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2021 թվականի հուլիսի 15-ի Որոշում № 2/2/1428 – կայք, 19.07.2021թ.

Հոդված 314. Դատական ​​նիստը նոր բացահայտված հանգամանքների պատճառով։

Դատավճիռ

1. Վերաքննիչ դատարանում գործի ըստ էության քննությունն իրականացվում է գործի ըստ էության քննության համար կիրառելի նորմերին համապատասխան: Վերաքննիչ դատարանն իրավասու է գործը քննել առանց բանավոր լսման:

2. Գործի ըստ էության քննության արդյունքում դատարանը կամ դատավճիռը թողնում է անփոփոխ, կամ փոխում է այն, կամ բեկանում է այն և սահմանում նոր դատավճիռ։

3. Վերաքննիչ դատարանի դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվում սույն օրենսգրքով սահմանված կարգով:

4. Վճռաբեկ դատարանը բողոքը քննում է սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ առանց դրա թույլատրելիությունը ստուգելու։

2010 թվականի դեկտեմբերի 7-ի Վրաստանի օրենք № 3891 - ՎՕՏ I, № 67, 09.12.2010թ., հոդվ.418

Հոդված 3141. Հանձնաժողովի որոշման հիման վրա փոխհատուցում տալը

Անձն իրավասու է պետության կողմից փոխհատուցում վճարելու մասին հանձնաժողովի որոշման հիման վրա դիմել դատարան՝ դրամական փոխհատուցում տրամադրելու պահանջով։ Դատարանը փոխհատուցման չափը որոշում է՝ նկատի ունենալով մարդու իրավունքների խախտման ծանրությունը և այլ օբյեկտիվ գործոններ։ Դրամական փոխհատուցում ստանալու մասին հայցը քննվում է Վրաստանի Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

2016 թվականի ապրիլի 27-ի Վրաստանի օրենք № 5011 – կայք, 13.05.2016թ.

Բաժին VII

(Հանվել է)

Գլուխ XXVIII. (Հանվել է)

2015 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք № 3715 – կայք, 24.06.2015թ.

Հոդված 315. (հանվել է)

Վրաստանի 2015 թվականի հունիսի 12-ի №3715 օրենք - կայք, 24.06.2015թ.

Հոդված 316. (հանվել)

2015 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք № 3715 – կայք, 24.06.2015թ.

Հոդված 317. (հանվել է)

2015 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք № 3715 – կայք, 24.06.2015թ.

Հոդված 318. (հանվել է)

2015 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք № 3715 – կայք, 24.06.2015թ.

Հոդված 319. (հանվել է)

2015 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք № 3715 – կայք, 24.06.2015թ.

Հոդված 320. (հանվել է)

2015 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք № 3715 – կայք, 24.06.2015թ.

Հոդված 321. (հանվել է)

2015 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք № 3715 – կայք, 24.06.2015թ.

Հոդված 322. (հանվել է)

2015 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք № 3715 – կայք, 24.06.2015թ.

Հոդված 323. (հանվել է)

2015 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք № 3715 – կայք, 24.06.2015թ.

Հոդված 324. (հանվել է)

2015 թվականի հունիսի 12-ի Վրաստանի օրենք № 3715 – կայք, 24.06.2015թ.

Գլուխ XXIX

Դատական վարույթը իրավաբանական անձին քրեական պատասխանատվություն

նշանակելու ժամանակ

Հոդված 325. Օրենսգրքի նորմերի գործողությունը իրավաբանական անձի նկատմամբ

1. Իրավաբանական անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար քրեական վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով և սույն գլխով սահմանված ընդհանուր կարգով: Սույն օրենսգրքի նորմերը իրավաբանական անձանց վրա տարածվում են՝ դրանց բովանդակության նախատեսմամբ:

2. Սույն գլխի նպատակների համար իրավաբանական անձ նշանակում է ձեռնարկատիրական (առևտրային) կամ ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձ (նրա իրավահաջորդ):

Հոդված 326. Իրավաբանական անձի նկատմամբ քրեական դատավարական

հարկադրանքի միջոցներ և այլ սահմանափակումներ կիրառելը

Իրավաբանական անձի նկատմամբ լուծարման կամ վերակազմակերպման հետ կապված ընթացակարգեր թույլ չի տրվում իրականացնել նրա նկատմամբ քրեական գործընթաց հարուցելու պահից մինչև դատարանի մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կամ մինչև քրեական հետապնդման դադարեցումը:

Հոդված 327. Իրավաբանական անձին քրեական պատասխանատվության ենթարկելու

համար գործը դատարան ուղարկելը

Իրավաբանական անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար գործը դատարան ուղարկելու մասին որոշում կայացնելու մասին դատախազը տեղեկացնում է իրավաբանական անձի փաստաբանին և բացատրում գործի նյութերին ծանոթանալու նրա իրավունքը։ Գործի նյութերին ծանոթանալու կարգը սահմանվում է սույն օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Հոդված 328. Իրավաբանական անձի նկատմամբ կայացված դատարանի դատավճռի

հրապարակումը

1. Իրավաբանական անձի նկատմամբ կայացված դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռը պետք է հրապարակվի։ Դատավճիռը հրապարակվում է դատապարտյալ իրավաբանական անձի ծախսերով։

2. Դատարանն իրավասու է որոշել, թե ինչ ձևով պետք է հրապարակվի դատավճիռը։ Դատավճռի հրապարակման ժամանակ տուժողի ինքնության բացահայտումը թույլատրվում է միայն նրա համաձայնությամբ։

Բաժին VIII

Անցումային և եզրափակիչ դրույթներ

Գլուխ XXX

Անցումային և եզրափակիչ դրույթներ

Հոդված 329. Ուժը կորցրած նորմատիվային ակտ

1. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուն պես ուժը կորցրած ճանաչվի Վրաստանի 1998 թվականի փետրվարի 20-ի Քրեական դատավարության օրենսգիրքը (Խորհրդարանի տեղեկատու, №13-14, 8.04.1998թ., էջ 31):

2. Մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը կայացված դատավարական որոշումները պահպանում են իրենց օրինական ուժը։

3. Մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը սկսված քրեական հետապնդման գործերով քրեական դատավարությունը շարունակվում է Վրաստանի 1998 թվականի փետրվարի 20-ի Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, բացառությամբ նույն օրենսգրքի 1681 և 1682 հոդվածներով նախատեսված ազատելու դեպքերի:

(Ուժը կորցրել է 3-րդ մասի այն նորմատիվային բովանդակությունը, որն արգելում է մինչև սույն օրենսգրքով նախատեսված մինչդատական նիստը մեղադրյալ լինելու առավելագույն 9-ամսյա ժամկետի կիրառման հնարավորությունը մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը սկսված քրեական հետապնդման գործերով)

(Ուժը կորցրած է ճանաչվել 3-րդ մասի այն նորմատիվային բովանդակությունը, որն արգելում է նույն օրենսգրքով նախատեսված երդվյալ ատենակալների մասնակցությամբ գործի քննության հնարավորությունը մինչև սույն օրենագրքի ուժի մեջ մտնելը սկսված քրեական հետապնդման գործերով) – Վրաստանի 2014 թվականի նոյեմբերի 13-ի Սահմանադրական դատարանի Որոշում №1/4/557,571,576 – կայք, 26.11.2014թ.

31. Եթե ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը, և նրա նկատմամբ կասեցված է կամ կասեցված է եղել մեղադրյալ լինելու ժամկետի ընթացքը, քրեական գործը շարունակվում է 1998 թվականի փետրվարի 20-ի Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով (բացառությամբ 75-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված մեղադրյալ լինելու ժամկետի կասեցման): Նման դեպքում մինչև գործի դատական վարույթը մեղադրյալ լինելու ժամկետը 9 ամիս է։ Այս ժամկետի ընթացքը շարունակվում է 2015 թվականի մայիսի 1-ից։ Նշված ժամկետում չի հաշվվում այն ​​ժամկետը, որի ընթացքում կասեցվել է մեղադրյալ լինելու ժամկետի ընթացքը։

4. (Հանվել է՝ 24.09.2010թ., №3616):

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք № 3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

2011 թվականի նոյեմբերի 25-ի Վրաստանի օրենք №5352 – կայք, 05.12.2011թ.

Վրաստանի Սահմանադրական դատարանի 2014 թվականի նոյեմբերի 13-ի Որոշում №1/4/557, 571,576 – կայք, 26.11.2014թ.

2015 թվականի ապրիլի 30-ի Վրաստանի օրենք №3520 – կայք, 30.04.2015թ.

Հոդված 330. Երդվյալ ատենակալների դատարանի ժամանակավոր ընդդատությունը

1. Մինչև 2011 թվականի հոկտեմբերի 1-ը երդվյալ ատենակալների դատարանը գործում է միայն Թբիլիսիի քաղաքային դատարանում և քննում է իր տարածքային ընդդատությանը հատկացված Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված հանցագործության (միայն ավարտված) քրեական գործերը։ Հանցագործությունների համակցության ժամանակ, եթե անձը մեղադրվում է նաև Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված հանցագործության (միայն ավարտված) կատարման մեջ, քրեական գործը սույն օրենսգրքով սահմանված կարգով կքննի երդվյալ ատենակալների դատարանը։

11. 2011 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 1-ը երդվյալ ատենակալների դատարանը գործում է միայն Թբիլիսիի քաղաքային դատարանում և քննում է Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների քրեական գործերը, որոնք պատկանում են նրա տարածքային ընդդատությանը: Հանցագործությունների համակցման դեպքում, եթե անձը մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ, քրեական գործը սույն օրենսգրքով սահմանված կարգով քննում է երդվյալ ատենակալների դատարանը։

2. 2012 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի հունվարի 1-ը երդվյալ ատենակալների դատարանը Թբիլիսիի քաղաքային դատարանում քննում է իր տարածքային ընդդատությանը հատկացված Վրաստանի քրեական օրենսգրքի 110-րդ–114-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների քրեական գործերը։ Հանցագործությունների համակցության դեպքում, եթե անձը մեղադրվում է նաև Վրաստանի քրեական օրենսգրքի 110-րդ–114-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ, ապա սույն օրենսգրքով սահմանված կարգով քրեական գործը կքննի երդվյալ ատենակալների դատարանը։

3. 2012 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի հունվարի 1-ը Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված հանցագործության գործերը երդվյալ ատենակալների մասնակցությամբ, առաջին ատյանի կարգով քննում են Թբիլիսիի և Քութաիսիի քաղաքային դատարանները: Հանցագործությունների համակցման դեպքում, եթե անձը մեղադրվում է նաև Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ, քրեական գործը սույն օրենսգրքով սահմանված կարգով քննում է երդվյալ ատենակալների դատարանը։

31. (Հանվել է՝ 19.02.2015 թ., № 3090)։

4. Սույն հոդվածի 3-րդ մասի նպատակների համար Թբիլիսիի և Քութաիսիի քաղաքային դատարանների տարածքային ընդդատության կարգը որոշում է Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհուրդը, իսկ երդվյալ ատենակալներն ընտրվում են համապատասխանաբար Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալության 18 տարին լրացած քաղաքացիների միասնական ցուցակից։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք № 3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ.328

2012 թվականի մայիսի 22-ի Վրաստանի օրենք № 6253 – կայք, 29.05.2012թ.

2012 թվականի մայիսի 25-ի Վրաստանի օրենք № 6317 – կայք, 19.06.2012թ.

2013 թվականի հունվարի 18-ի Վրաստանի օրենք № 205 – կայք, 28.01.2013թ.

2014 թվականի սեպտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 2663 – կայք, 25.09.2014թ.

2015 թվականի փետրվարի 19-ի Վրաստանի օրենք № 3090 – կայք, 03.06.2015թ.

2016 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 5591 – կայք, 13.07.2016թ.

Հոդված 331. (Ուժը կորցրած է 2012 թվականի հոկտեմբերի 1-ից՝ համաձայն սույն օրենսգրքի

333-րդ հոդվածի 3-րդ կետի)

Հոդված 332. Նախաքննության ժամանակ հարցաքննության ժամանակավոր կարգը

1. Մինչև 2016 թվականի փետրվարի 20-ը նախաքննության ընթացքում հարցաքննությունն անցկացվում է Վրաստանի 1998 թվականի փետրվարի 20-ի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով (բացառությամբ 305-րդ հոդվածի 6-րդ մասի):

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում անձին հարցաքննելիս կիրառվում է սույն օրենսգրքի 243-րդ հոդվածի 3-րդ մասը, այդ թվում, այն գործով, որի վերաբերյալ քրեական հետապնդում է հարուցվել մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը:

3. Մինչև 2017 թվականի հունվարի 1-ը Վրաստանի քրեական օրենսգրքի 315-րդ, 324-րդ, 3241, 3291–3302,331-րդ և 3311 հոդվածներով նախատեսված հանցագործությունների հետաքննության ընթացքում հարցաքննությունն անցկացվում է սույն հոդվածի 1-ին և 2-րդ երկրորդ մասերով սահմանված կարգով։

4. Մինչև 2019 թվականի հունիսի 30-ը Վրաստանի քրեական օրենսգրքի 323-րդ–3232 և 325-րդ–329-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների նախաքննության ընթացքում հարցաքննությունն անցկացվում է սույն հոդվածի 1-ին և 2-րդ երկրորդ մասերով սահմանված կարգով։

5. Հանցագործությունների համակցման դեպքում, եթե անձը մեղադրվում է նաև սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված հանցագործության/հանցագործությունների կատարման մեջ, ապա նախաքննության ընթացքում հարցաքննությունն անցկացվում է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով։

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք № 3616 – ՎՕՏ I, № 50, 24.09.2010թ., հոդվ․328

2012 թվականի մայիսի 22-ի Վրաստանի օրենք № 6253 – կայք, 29.05.2012թ.

2013 թվականի հունվարի 18-ի Վրաստանի օրենք № 205 – կայք, 28.01.2013թ.

2013 թվականի հուլիսի 24-ի Վրաստանի օրենք № 848 – կայք, 09.08.2013թ.

2013 թվականի դեկտեմբերի 26-ի Վրաստանի օրենք № 1872 – կայք, 31.12.2013թ.

2015 թվականի դեկտեմբերի 16-ի Վրաստանի օրենք № 4643 – կայք, 17.12.2015թ.

2015 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 4677 – կայք, 29.12.2015թ.

2017 թվականի դեկտեմբերի 23-ի Վրաստանի օրենք № 1893 – կայք, 28.12.2017թ.

2018 թվականի դեկտեմբերի 22-ի Վրաստանի օրենք № 4108 – կայք, 25.12.2018թ.

Հոդված 3321. Նոր բացահայտված հանգամանքների պատճառով դատավճիռը վերանայելու

լրացուցիչ հիմքերը

1. Սույն օրենսգրքի 310-րդ հոդվածում թվարկված հիմքերի հետ մեկտեղ, նոր բացահայտված հանգամանքների պատճառով պատիժը կվերանայվի նաև այն դեպքում, եթե Վրաստանի քրեական օրենսգրքի 414-րդ հոդվածի 8-րդ մասը հանգեցնում է դատապարտյալի վիճակի բարելավման։

2. Սույն օրենսգրքի 310-րդ հոդվածում թվարկված հիմքերի հետ մեկտեղ, նոր բացահայտված հանգամանքների պատճառով, պատիժը կվերանայվի «Քաղաքական նշանով ձերբակալված և քաղաքական նշանով հետապնդվող անձանց վերաբերյալ» Վրաստանի Խորհրդարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի № 76-IՆ որոշումով քաղաքական հիմքով ձերբակալված անձ կամ քաղաքական հիմքով հետապնդվող անձ դատապարտյալի նկատմամբ, եթե սույն դատավճիռը կայացվել է մինչև հիշյալ որոշման ընդունումը, և համապատասխան միջնորդությունը դատարան է ներկայացվել մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը։

3. Եթե վերաքննիչ դատարանը ընդունելի է ճանաչել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջնորդությունը կամ վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ դատարանի վճիռը հիշյալ միջնորդությունն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ և հանձնարարել է վերաքննիչ դատարանին, որ նա թույլ տա այս միջնորդությունը, վերաքննիչ դատարանը գործը քննում է վերաքննիչ դատարանի կողմից գործի ըստ էության քննելու համար սահմանված նորմերին համապատասխան։ Վերաքննիչ դատարանը գործը քննում է բանավոր լսումով։

2013 թվականի ապրիլի 17-ի Վրաստանի օրենք № 547 – կայք, 08.05.2013թ.

2016 թվականի հունիսի 22-ի Վրաստանի օրենք № 5443 – կայք, 29.06.2016թ.

2017 թվականի հունիսի 16-ի Վրաստանի օրենք № 1047 –կայք, 28.06.2017թ.

Հոդված 3322. (Հանվել է)

2013 թվականի հուլիսի 29-ի Վրաստանի օրենք № 893 – կայք, 20.08.2013թ.

2016 թվականի հունիսի 8-ի Վրաստանի օրենք № 5390 – կայք, 17.06.2016թ.

Հոդված 3323. Գաղտնի քննչական գործողությունների իրականացման երկփուլ

էլեկտրոնային համակարգի գործարկումը

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը մինչև 2015 թվականի մարտի 31-ը ապահովի գաղտնի քննչական գործողությունների իրականացման երկփուլ էլեկտրոնային համակարգի գործարկման համար անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների իրականացում և համապատասխան ծրագրային ապահովման միջոցի ստեղծում։

2014 թվականի նոյեմբերի 30-ի Վրաստանի օրենք № 2870 – կայք, 30.11.2014թ.

Հոդված 3324. Մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը դատարանի կողմից անգործունակ

ճանաչված անձանց հետ կապված իրավական կարգավորումը անցումային

ժամանակահատվածում

Սույն օրենսգրքի նպատակների համար մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձի օրինական ներկայացուցիչ է համարվում նրա խնամակալը, մինչև տեղի չունենա անգործունակ անձի անհատական ​​գնահատում:

2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի № 3358 օրենք – կայք, 31.03.2015թ.

Հոդված 3325. Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը համապատասխան դատական ​​նիստ

անցկացնելու ժամանակավոր կարգը

1. Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը համավարակի և(կամ) հանրային առողջության համար առանձնապես վտանգավոր համաճարակի տարածման վտանգի առկայության դեպքում Վրաստանի քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված դատական ​​նիստը դատարանի որոշմամբ կարող է անցկացվել հեռավար կարգով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցների օգտագործմամբ, եթե՝

ա) ամբաստանյալը/դատապարտյալը/արդարացվածը համաձայն է,

բ) մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը, դատապարտյալին որպես պատիժ է նշանակված ազատազրկումը և(կամ) դատական ​​նիստն այս կերպ չանցկացնելը կարող է հանգեցնել հանցագործությունը բացելու և անձի քրեական պատասխանատվության հանրային շահի խախտման,

2. Դատական ​​նիստը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով անցկացնելու դեպքում դրան մասնակից ոչ մի անձ իրավունք չունի հրաժարվել նիստի հեռավար անցկացումից՝ դրան անմիջականորեն ներկա գտնվելու ցանկության հիմքով։

2020 թվականի մայիսի 22-ի Վրաստանի օրենք № 5973 – կայք, 22.05.2020թ.

2020 թվականի հուլիսի 14-ի Վրաստանի օրենք № 6779 – կայք, 14.07.2020թ.

2020 թվականի դեկտեմբերի 29-ի Վրաստանի օրենք № 38 – կայք, 29.12.2020թ.

2021 թվականի հունիսի 22-ի Վրաստանի օրենք № 675 – կայք, 24.06.2021թ.

2021 թվականի դեկտեմբերի 22-ի Վրաստանի օրենք № 1207 – կայք, 28.12.2021թ.

Հոդված 333. Օրենսգրքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենսգիրքը, բացառությամբ 310-րդ հոդվածի «ե» ենթակետի, ուժի մեջ մտնի 2010 թվականի հոկտեմբերի 1-ից:

2. Սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի «ե» ենթակետն ուժի մեջ մտնի 2012 թվականի հունվարի 1-ից:

21. Սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի «ե» ենթակետի գործողությունը տարածվում է նաև այն անձանց վրա, ում նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը (վճիռը) կայացվել է մինչև 2012 թվականի հունվարի 1-ը, և ովքեր նոր բացահայտված հանգամանքների պատճառով դատավճռի վերանայման համար դատարան կդիմեն մինչև 2012 թվականի հուլիսի 1-ը։

3. Սույն օրենսգրքի 331-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել 2012 թվականի հոկտեմբերի 1-ից:

4. (Հանվել է՝ 24.09.2010թ., № 3616):

5. Մինչ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը Վրաստանի արդարադատության նախարարը սահմանի սույն օրենսգրքի 35-րդ–36-րդ հոդվածներով նախատեսված քննչական և տարածքային քննչական ընդդատությունը։

6. Պաշտպանական կողմի իրավունքը սույն օրենսգրքի 180-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված միջնորդություն ներկայացնելու մասին ուժի մեջ է մտնում 2012 թվականի հոկտեմբերի 1-ից:

7. Եթե սույն օրենսգրքի 1821 հոդվածի առաջին մասով նախատեսված դատարանի պարտավորությունը կատարելու համար առանձին դատարաններում անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ կազմակերպչական և տեխնիկական միջոցառումներ, 1821 հոդվածի առաջին մասը ուժի մեջ մտնի այս միջոցառումներն ավարտվելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան մինչև 2013 թվականի հունիսի 1-ը։

8. Առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքի 185-րդ հոդվածի 6-րդ մասի ուժի մեջ մտնելու պահին դատարանում քննվելու համար առկա քրեական գործերով դատավճիռ է կայացնում նույն մասի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 36 ամսվա ընթացքում։

9. Սույն օրենսգրքի 185-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերն ուժի մեջ մտնեն 2016 թվականի հունվարի 1-ից:

2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք №3616 – ՎՕՏ I, №50, 24.09.2010թ., հոդվ.328

2011 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք №5170 – կայք, 11.11.2011թ.

2013 թվականի հունվարի 18-ի Վրաստանի օրենք №205 – կայք, 28.01.2013թ.

2015 թվականի հուլիսի 8-ի Վրաստանի օրենք № 3976 – կայք, 20.07.2015թ.

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի

Թբիլիսի,

2009 թվականի 9 հոկտեմբերի,

№ 1772-IIՆ

Հարցեր օրենքի մասին

Որտե՞ղ է քրեական դատավարության ապացույցների հիմնական դրույթը։

13-րդ հոդվածը վերաբերում է ապացույցներին․ կարդացեք նաև ապացույցների հետազոտման և առանձին տեսակների մասին հոդվածները։ Կարդալ հոդվածը: Հոդված 13. Ապացույց