Օրենսդրություն

Օրենսդրություն

Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ

Համառոտ ակնարկ

Օտարերկրյա գործակալների գրանցման ակտը ներառում է սահմանումները, գրանցման դիմումը, բացառությունները, փաստաթղթերը և գրառումների բացահայտումը։ Բովանդակության ցանկում ընտրեք հոդվածի վերնագիրը՝ փաստաթղթի համապատասխան բաժին անցնելու համար։ Իրավական կիրառությունից առաջ էջի տեղեկությունն ու տեքստը համեմատեք Matsne-ի պաշտոնական խմբագրության հետ։

Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ։ Օրենքի տեքստը, հոդվածները և պաշտոնական աղբյուրը։

Պաշտոնական աղբյուր և տեքստի խմբագրություն

Պաշտոնական վրացերեն անվանում: უცხოეთის აგენტების რეგისტრაციის აქტი

Իրավազորություն: Վրաստան

Պաշտոնական փաստաթուղթ Matsne-ում

Ընդունման ամսաթիվ:

LIDA.ge-ի տեքստը ոչ պաշտոնական թարգմանություն է։ Պաշտոնական փաստաթուղթը տեսեք Matsne-ում։

Այս տեքստի համապատասխանությունը կոնկրետ պաշտոնական խմբագրությանը առանձին չի հաստատվել։ Կիրառելուց առաջ ստուգեք համապատասխան խմբագրությունը Matsne-ում։

Պաշտոնական գործող տեքստը ստուգեք matsne.gov.ge-ում։

Օրենսդրության տեքստը

Վրաստանի օրենք

Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ

Հոդված 1. Տերմինների սահմանում

Սույն օրենքում օգտագործված տերմիններն ունեն հետևյալ իմաստները՝

ա) Անձ – ֆիզիկական անձ, գործընկերների խումբ, ասոցիացիա, կորպորացիա, կազմակերպություն կամ ֆիզիկական անձանց ցանկացած այլ միավորում:

բ) Օտարերկրյա պրինցիպալ՝

բ․ա) օտար երկրի իշխանություն կամ օտարերկրյա քաղաքական կուսակցություն,

բ.բ) անձ, որը գտնվում է Վրաստանի սահմաններից դուրս, բացառությամբ այն դեպքի, երբ այս անձը Վրաստանի քաղաքացի է և նրա մշտական ​​բնակության վայրը Վրաստանի տարածքում է, կամ երբ այս անձը ֆիզիկական անձ չէ, բայց այն Վրաստանի օրենսդրությանը համապատասխան է հիմնադրված և կազմակերպված, և նրա գործունեության հիմնական վայրը գտնվում է Վրաստանի տարածքում,

բ.գ) գործընկերների խումբ, ասոցիացիա, կորպորացիա, կազմակերպություն կամ ֆիզիկական անձանց ցանկացած այլ միավորում, որի գործունեությունը կարգավորված է օտար երկրի օրենքով, կամ որի գործունեության հիմնական վայրը գտնվում է օտար երկրի տարածքում։

գ) Օտարերկրյա պրինցիպալի գործակալ (բացառությամբ սույն հոդվածի «դ» ենթակետով նախատեսված դեպքի)․

գ.ա) անձ, որը գործում է որպես օտարերկրյա պրինցիպալի գործակալ, ներկայացուցիչ, նրա կողմից աշխատանքի ընդունված կամ նրա ծառայության մեջ գտնվող անձ, կամ այլ անձ, որը գործում է օտարերկրյա պրինցիպալի ցուցումով, պահանջով, հրահանգով կամ վերահսկողությամբ, կամ այն անձի գործակալ, ներկայացուցիչ, նրա կողմից աշխատանքի ընդունված անձ կամ նրա ծառայության մեջ գտվող անձ կամ այլ անձ, որը գործում է օտարեկրյա պրիցիպալի ցուցումով, պահանջով, հրահանգով կամ վերահսկողությամբ, և որի գործունեությունն ամբողջությամբ կամ առավելապես, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, վերահսկում, կառավարում, ֆինանսավորում կամ սուբսիդավորում է օտարերկրյա պրինցիպալը, եթե նշված անձը բավարարում է հետևյալ պայմաններից մեկը.

գ.ա.ա) նա ուղղակիորեն կամ այլ անձի միջոցով օտարերկրյա պրինցիպալի օգտին կամ նրա շահերի պատճառով Վրաստանում քաղաքական գործունեության է մասնակցում,

գ.ա.բ) նա Վրաստանում գործում է ուղղակիորեն կամ այլ անձի միջոցով՝ օտարերկրյա պրինցիպալի օգտին կամ նրա շահերի պատճառով, որպես հասարակայնության հետ հարաբերությունների խորհրդական, գովազդային գործակալ, տեղեկատվական ծառայության աշխատակից կամ քաղաքական խորհրդական,

գ.ա.գ) նա ուղղակիորեն կամ այլ անձի միջոցով, օտարերկրյա պրինցիպալի օգտին կամ նրա շահերի պատճառով Վրաստանում գտնում, հավաքում, հատկացնում կամ տրամադրում է նվիրատվություն, վարկ, դրամ կամ այլ նյութական արժեք,

գ.ա.դ) նա Վրաստանում ներկայացնում է օտարերկրյա պրինցիպալի շահերը ցանկացած պետական ​​​​հաստատության կամ պաշտոնատար անձի առջև,

գ.բ) անձ, որը համաձայնվում է, կամք է դրսևորում կամ հնարավոր է համարում, որ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում կամ առանց պայմանագրային հարաբերությունների գործի որպես սույն հոդվածի «գ.ա» ենթակետով սահմանված օտարերկրյա պրինցիպալի գործակալ, կամ որը ներկայանում է կամ իրեն ցուցադրում է որպես օտարերկրյա պրինցիպալի գործակալ գործող։

դ) «Օտարերկրյա պրինցիպալի գործակալ» տերմինը չի ներառում լուրերի զանգվածային տարածման այն միջոցը, լուրերը զանգվածային տարածող անձանց այն միավորումը, զանգվածային լրատվության այն տպագիր միջոցը, զանգվածային լրատվությունը տպագիր միջոցով տարածող անձանց այն միավորումը, որը ձևավորվել/ստեղծվել է Վրաստանի օրենսդրության հիման վրա։ Այս տերմինը չի ներառում նաև այն թերթը, այն ամսագիրը, այն պարբերական տպագիր հրատարակությունը, այն հրապարակումը, որը Վրաստանում հրատարակվում է լուրերի բարեխիղճ տարածմամբ կամ լրագրողական գործունեության բարեխիղճ իրականացմամբ, այդ թվում՝ գովազդի առաջարկի կամ նեգրավման, ապրանքի կամ ծառայության բաժանորդագրության առաջարկի կամ հատուցման որևէ այլ ձևի միջոցով: Այս ենթակետի գործողությունը տարածվում է միայն զանգվածային լրատվության տարածման այն միջոցի, զանգվածային լրատվությունը տպագիր միջոցով տարածող անձանց այն միավորման վրա, ինչպես նաև այն թերթի, այն ամսագրի, այն պարբերական տպագիր հրատարակության, այն հրատարակության վրա, որի առնվազն 80%-ի շահառու սեփականատերերը և որի կառավարիչները և ղեկավարները (դրանց առկայության դեպքում) Վրաստանի քաղաքացիներ են, որին չի տիրապետում, չի վերահսկում, չի կառավարում, չի հսկում, չի ֆինանսավորում, որի սուբսիդավորում չի իրականացնում, և որի համար ոչ մի քաղաքականություն չի սահմանում սույն հոդվածի «բ» ենթակետով սահմանված օտարերկրյա պրինցիպալը կամ օտարերկրյա պրինցիպալի գործակալը, որը պետք է գրանցվի սույն օրենքի համաձայն։

ե) Օտար երկրի իշխանություն – անձ կամ անձանց խումբ, որը ցանկացած օտար երկրում կամ օտար երկրի մի մասում իրականացնում է ինքնիշխան փաստացի կամ իրավական քաղաքական իրավազորություն կամ անձանց խմբի ստորաբաժանում, անձանց խումբ կամ մարմին, որին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատվիրակվել է տվյալ ինքնիշխան փաստացի կամ իրավական լիազորությունը կամ գործառույթը, կամ օտար երկրի ապստամբների խմբավորում կամ մարմին, որի նկատմամբ ենթադրվում է, որ այն իրականացնում է իշխանության լիազորություն, անկախ նրանից, թե Վրաստանը ճանաչել է, թե՝ ոչ ապստամբների այս խմբավորումը կամ մարմինը։

զ) Օտարերկրյա քաղաքական կուսակցություն – օտարերկրյա կազմակերպություն, ֆիզիկական անձանց այլ օտարերկրյա միավորում կամ օտարերկրյա կազմակերպության կամ ֆիզիկական անձանց այլ օտարերկրյա միավորման կառուցվածքային միավոր կամ մասնաճյուղ, որը նպատակ է նախանշում իրականացնել, կամ որն իրականացնում է այնպիսի գործունեություն, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն ուղղված է օտար երկրի իշխանության ​​մարմինների կամ դրանց ստորաբաժանումների ձևավորմանը, վերահսկողությանը, կառավարմանը կամ հսկողության ձեռքբերմանը, օտար երկրի իշխանության ​​մարմինների կամ դրանց ստորաբաժանումների քաղաքական կամ հանրային շահերի, քաղաքականության իրականացման կամ հարաբերությունների խթանմանը կամ այդ շահերի, քաղաքականության իրականացման կամ հարաբերությունների վրա ազդեցություն գործելուն։

է) Հասարակայնության հետ կապերի հարցերով խորհրդատու – անձ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրականացնում է այնպիսի գործունեություն, որը ներառում է օտարերկրյա պրինցիպալին տեղեկատվության տրամադրում, խորհուրդի տրամադրում կամ որևէ ձևով նրա ներկայացուցչություն հասարակության հետ հարաբերությունների ցանկացած հարցում, որը վերաբերում է օտարերկրյա պրինցիպալի քաղաքական կամ հանրային շահերին, մոտեցումներին կամ հարաբերություններին։

ը) Գովազդային գործակալ – անձ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված է բանավոր, տեսողական, գրաֆիկական, գրավոր կամ նկարազարդ տեղեկատվության կամ այլ տեսակի հրապարակումների հրապարակման կամ տարածման մեջ, այդ թվում՝ գովազդով, գրքերով, պարբերական հրատարակություններով, թերթերով, դասախոսություններով, հեռարձակումով, կինոկադրերով կամ այլ միջոցների օգտագործմամբ։

թ) Տեղեկատվական ծառայության աշխատակից – անձ, որը հավաքագրում, տարածում կամ հրապարակում է քաղաքական, արդյունաբերական, աշխատանքային, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ այլ օգուտի, փաստերի կամ պայմանների վերաբերյալ զեկույցներ, նկարագրություններ, տեղեկատվություն կամ տվյալներ ցանկացած երկրի (բացառությամբ Վրաստանի) վերաբերյալ կամ հավաքում, տարածում կամ հրապարակում է դրանք՝ համաձայն որևէ օտարերկրյա պետության կառավարության կամ օտարերկրյա քաղաքական կուսակցության կամ գործընկերների խմբի, ասոցիացիայի, կորպորացիայի, կազմակերպության կամ անհատների այլ ասոցիացիայի շահերի, որի գործունեությունը կարգավորված է օտար երկրի օրենքով, կամ որի գործունեության հիմնական վայրը գտնվում է օտար երկրի տարածքում։

ժ) Գրանցման դիմում – դիմում, որը պետք է ներկայացվի հանրային իրավունքի իրավաբանական անձին՝ Հակակոռուպցիոն բյուրոյին (այսուհետ՝ Հակակոռուպցիոն բյուրո)՝ համաձայն սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև ցանկացած լրացուցիչ փաստաթուղթ, որն անհրաժեշտ է ներկայացնել սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, և որը ներառում է բոլոր պարտադիր փաստաթղթերը, ինչպես նաև դրանում նշված լրացուցիչ փաստաթուղթ կամ այլ փաստաթղթեր։

ժա) Տպագիր նյութ – թերթ, պարբերական հրատարակություն, գիրք, գրքույկ, պարտիտուրա, այցեքարտ, հասցեի քարտ, տպագրական նմուշ, գրավյուր, լուսանկար, նկար, գծանկար, պլան, քարտեզ, կտրվածքի նմուշ, քարտացուցակ, գրքույկ, գովազդ, տարբեր տեսակի տպագիր, փորագրված, լիտոգրաֆիկ կամ ինքնագրական գրառում, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, տպվածք, որը ստացվել է թղթի կամ թղթանման նյութի, մագաղաթի կամ ստվարաթղթի վրա տպագրության, փորագրության, լիտոգրաֆիայի կամ ինքնագրի միջոցով, բացառությամբ պատճենահանող մեքենայի (մամլիչի), փոփոխվող կամ անփոփոխ տառատեսակով դրոշմանիշի և գրամեքենայի միջոցով ստացված տպագրությունների։

ժբ) Քաղաքական գործունեություն – Վրաստանի կառավարության, պետական ​​հաստատությունների կամ հասարակության որևէ մասի վրա որևէ ազդեցություն գործադրելու համոզմունքով կամ մտադրությամբ անձի կողմից իրականացվող կամ իրականացվելիք ցանկացած գործունեություն, որը միտված կլինի Վրաստանի ներքին կամ արտաքին քաղաքականության ձևավորմանը, ընդունմանը կամ փոփոխմանը, ինչպես նաև ցանկացած գործունեություն, որը բխում է օտար երկրի իշխանության կամ օտարերկրյա քաղաքական կուսակցության քաղաքական կամ հանրային շահերից, մոտեցումներից կամ հարաբերություններից։

ժգ) Քաղաքական խորհրդատու – անձ, որը ցանկացած այլ անձի տեղեկատվություն է տրամադրում կամ խորհուրդներ է տալիս՝ կապված Վրաստանի ներքին կամ արտաքին քաղաքականության հարցերի կամ օտար երկրի կամ օտար երկրի քաղաքական կուսակցության քաղաքական կամ հանրային շահերի, մոտեցումների կամ հարաբերությունների հետ։

Հոդված 2. Գրանցման դիմում

1. Անձը չպետք է գործի որպես օտար երկրի պրինցիպալի գործակալ, եթե նա Հակակոռուպցիոն բյուրո չի ներկայացրել վավերական և լիովին լրացված գրանցման դիմում և լրացուցիչ փաստաթղթեր, որոնք նախատեսված են սույն կետով և սույն հոդվածի 2-րդ կետով, կամ, եթե նա սույն օրենքով սահմանված կարգով ազատված չէ գրանցվելու պարտավորությունից։ Բացի ստորև նախատեսված դեպքերից, անձը օտար երկրի պրինցիպալի գործակալ դառնալու օրվանից հետո 10 օրվա ընթացքում Հակակոռուպցիոն բյուրոյի երդման տակ, Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի կողմից սահմանված ձևով պետք է ներկայացնի գրանցման դիմումի պատճենը: Օտար երկրի պրինցիպալի գործակալի վրա գրանցման դիմումը լրացնելու պարտավորությունը տարածվում է նույնիսկ այն օրվանից 10 օր անցնելուց հետո, երբ նա կդառնա օտարերկրյա պրինցիպալի գործակալ։ Օտարերկրյա պրինցիպալի գործակալի կարգավիճակի դադարեցումը չի ազատում անձին գրանցման դիմումը լրացնելու պարտավորությունից այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա եղել է օտարերկրյա պրինցիպալի գործակալ: Գրանցման դիմումը պետք է պարունակի հետևյալ տվյալները․

ա) դիմումատուի անունը, հիմնական իրավաբանական հասցեն և նրա հետ կապված բոլոր մյուս իրավաբանական հասցեները Վրաստանում կամ Վրաստանի սահմաններից դուրս, ինչպես նաև բոլոր փաստացի հասցեները (դրանց առկայության դեպքում),

բ) դիմումատուի կարգավիճակը. ֆիզիկական անձի դեպքում՝ տեղեկություններ նրա քաղաքացիության մասին, գործընկերների խմբի դեպքում՝ յուրաքանչյուր գործընկերոջ անունը, բնակության վայրի հասցեն, նրա քաղաքացիության մասին տեղեկություններ և համագործընկերների հետ կնքված պայմանագրերի իսկական և ամբողջական պատճենները, ասոցիացիայի, կորպորացիայի, կազմակերպության կամ անհատների այլ միավորման դեպքում՝ նրա կառավարիչների և ղեկավարների կամ նրանց գործառույթներն ու պարտականությունները կատարող անձանց անունները, բնակության վայրի հասցեները, նրանց քաղաքացիության մասին տեղեկություններ, բոլոր փաստաթղթերի պատճենները (այդ թվում, հիմնադիր համաձայնագրի, կանոնադրության և դրանցում կատարված փոփոխությունների և լրացումների) պատճենները, ինչպես նաև ցանկացած այլ ակտի/փաստաթղթի պատճենը և բոլոր այն բանավոր համաձայնությունների կանոնների և պայմանների գրավոր նկարագրությունը, որոնք վերաբերում են դրա կազմակերպմանը, լիազորություններին և նպատակներին, ինչպես նաև դրա տիրապետողների և վերահսկողների մասին ամբողջական տեղեկություններ,

գ) համապարփակ տեղեկություններ դիմումատուի գործունեության էության մասին, դիմումատուի աշխատակիցների ամբողջական ցանկ և նրանցից յուրաքանչյուրի աշխատանքի առանձնահատկությունների նկարագրություն, բոլոր այն օտարերկրյա պրինցիպալների անուններն ու հասցեները, որոնց համար գործում է դիմումատուն, կամ որի համար գործող ներկայացնում կամ ցուցադրում է իրեն, կամ որի համար գործելուն համաձայնում է․ բոլոր այդպիսի օտարերկրյա պրինցիպալների գործունեության կամ այլ բնույթի ակտիվության առանձնահատկության մասին տեղեկություններ, իսկ եթե օտարերկրյա պրինցիպալը ֆիզիկական անձ չէ՝ տեղեկություններ իրավաբանական անձի տիրապետողի և յուրաքանչյուր վերահսկողի մասին, ինչպես նաև, եթե այդպիսիք կան՝ տեղեկություններ բոլոր այն օտարերկրյա պրինցիպալների մասին, որոնց ամբողջությամբ կամ մասնակիորեն տիրապետում, հսկում, կառավարում, վերահսկում, ֆինանսավորում կամ սուբսիդավորում է օտար երկրի իշխանությունը և(կամ) օտարերկրյա քաղաքական կուսակցությունը և(կամ) այլ օտարերկրյա պրինցիպալ,

դ) յուրաքանչյուր գրավոր համաձայնագրի պատճենը և բանավոր համաձայնությամբ նախատեսված կանոնները և պայմանները, այդ թվում, այդպիսի համաձայնություններում կատարված փոփոխությունները, իսկ պայմանագրի բացակայության դեպքում՝ ամբողջական տեղեկություններ այն հանգամանքների մասին, որոնց պատճառով դիմումատուն օտարերկրյա պրինցիպալի գործակալ է, ինչպես նաև յուրաքանչյուր նման պայմանագրի էության և համապատասխան գործողության մեթոդների ամբողջական նկարագրությունը, այն գործունեության մանրամասն նկարագրությունը, որոնք իրականացվել են կամ կիրականացվեն, և որոնք կարող են համարվել քաղաքական գործունեություն,

ե) տեղեկություն այն եկամտի, նվիրատվության, գումարի կամ նյութական արժեքի ծագման և չափի մասին, որը դիմումատուն օտարերկրյա պրինցիպալից վերջին 60 օրվա ընթացքում ստացել է փոխհատուցման, ծախսի կամ որևէ այլ ձևով։ Դիմումում պետք է նաև նշվի յուրաքանչյուր նման վճարման ձևը և ժամանակը, վճարումը կատարող անձի ինքնությունը,

զ) մանրամասն տեղեկություններ բոլոր այն գործունեությունների (այդ թվում, քաղաքական գործունեության) մասին, որոնք իրականացնում է դիմումատուն կամ որպես որի իրականացնող իրեն ցույց է տալիս կամ ներկայանում է, որն իր կամ այլ անձի համար (բացառությամբ օտարերկրյա պրինցիպալի) իրականացման համաձայնում է, որը դիմումատուին պարտավորեցնում է գրանցվել սույն օրենքի պահանջների համաձայն,

է) այն անձի (բացառությամբ օտարերկրյա պրինցիպալի) անունը, գործունեության և գրանցման հասցեները, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ նաև տեղեկություններ քաղաքացիության մասին, որի շահերին համապատասխան դիմումատուն իրականացնում է այն գործունեությունը, որը, համաձայն սույն օրենքի, գրանցման անհրաժեշտություն ունի, կամ իրեն ցույց է տալիս կամ ներկայացնում է որպես այս գործունեությունն իրականացնող կամ համաձայնում է տվյալ գործունեության իրականացման, ինչպես նաև համապատասխան տեղեկություններ այն ծավալով, որքանով որ նման անձը ենթարկվում է որևէ օտար երկրի իշխանության, օտարերկրյա քաղաքական կուսակցության կամ այլ օտար երկրի պրինցիպալի կողմից տիրապետման, վերահսկողության, հսկողության, կառավարման, ֆինանսավորման կամ սուբսիդավորման՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն։ Եթե այդպիսիք կան, տեղեկություններ այն եկամտի, նվիրատվության, դրամական կամ նյութական արժեքի ծագման և չափի մասին, որոնք դիմումատուն ստացել է սույն հոդվածի «զ» ենթակետով նախատեսված գործունեությունն իրականացնող անձից վերջին 60 օրվա ընթացքում։ Դիմումում պետք է նշվեն նաև յուրաքանչյուր նման վճարման ձևը և ժամանակը, վճարումը կատարող անձի ինքնությունը,

ը) մանրամասն տեղեկություններ այն դրամական կամ այլ նյութական արժեքների մասին, որոնք դիմումատուն ծախսել կամ տնօրինել է վերջին 60 օրվա ընթացքում այն գործունեության համար, որը, համաձայն սույն օրենքի, ենթակա է գրանցման, և որը նա իրականացրել է որպես օտարերկրյա պրինցիպալի գործակալ՝ իր և(կամ) մեկ այլ անձի համար, կամ այլ գործունեության համար, որը նրան դարձնում է օտարերկրյա պրինցիպալի գործակալ, ինչպես նաև մանրամասն տեղեկություններ նրա կողմից վերջին 60 օրվա ընթացքում կատարված դրամական մուծումների և(կամ) այլ նյութական արժեքների տեսքով իրականացված նվիրատվության մասին (բացառությամբ այն նվիրատվության, որի իրականացումը արգելված է Վրաստանի օրենսդրությամբ), որը կապված է որևէ քաղաքական պաշտոնատար անձի ընտրությունների հետ կամ քաղաքական պաշտոնատար անձի թեկնածու ընտրելու համար անցկացված նախնական ընտրությունների, համաժողովի կամ համագումարի հետ,

թ) յուրաքանչյուր գրավոր համաձայնագրի պատճենը և բանավոր համաձայնագրով նախատեսված կանոններն ու պայմանները, այդ թվում, նման համաձայնագրերի մեջ կատարված փոփոխությունները, իսկ պայմանագրի բացակայության դեպքում՝ լրիվ տեղեկություններ այն գործունեության հետ կապված բոլոր հանգամանքների մասին, որն իրականացնում է դիմումատուն կամ որն իրականացնող ցույց է տալիս կամ ներկայացնում է իրեն, և որն իր, օտարերկրյա պրինցիպալի կամ մեկ այլ անձի համար (բացառությամբ օտարերկրյա պրինցիպալի) իրականացմանը համաձայնում է, որը պարտավորեցնում է դիմումատուին գրանցվել սույն օրենքի պահանջներին համապատասխան,

ժ) բոլոր այլ տեղեկություները կամ փաստաթուղթ, որը վերաբերում է սույն օրենքի նպատակներին և կարող է պարբերաբար պահանջել Հակակոռուպցիոն բյուրոն ՝ ելնելով ազգային անվտանգության և հանրային շահերից,

ժա) տեղեկություններ, փաստաթղթերի պատճեններ և լրացուցիչ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են գրանցման դիմումում և կից փաստաթղթերում տրամադրված տեղեկությունների ճշգրտությունը ցույց տալու համար։

2. Օտարերկրյա պրինցիպալի գործակալը, որը լրացրել է գրանցման դիմումը սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին համապատասխան, պարտավոր է յուրաքանչյուր 6-ամսյա ժամկետի ավարտից հետո, 30 օրվա ժամկետում, երդման տակ, Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի կողմից սահմանված ձևով Հակակոռուպցիոն բյուրո ներկայացնել այն տեղեկությունը, որը Հակակոռուպցիոն բյուրոն, ազգային անվտանգության և հանրային շահերից ելնելով, անհրաժեշտ է համարում, որ տեղեկությունները լինեն ճշգրիտ, ամբողջական և նորագույնը նկարագրված ժամանակահատվածի համար, որը այն նկարագրում է: Սույն հոդվածի 1-ին կետի «գ», «դ», «զ» կամ «թ» ենթակետերի համաձայն դիմումատուն պարտավոր է Հակակոռուպցիոն բյուրոյին տեղեկացնել կատարված ցանկացած փոփոխության մասին 10 օրվա ժամկետում: Հակակոռուպցիոն բյուրոն կարող է պահանջել գրանցման դիմումին կից լրացուցիչ փաստաթղթերում բոլոր հարցերի կամ կոնկրետ հարցերի մասին տեղեկություններն ավելի հաճախ մուտքագրել, եթե նա դա անհրաժեշտ է համարում, ազգային անվտանգության և հանրային շահերից ելնելով, սույն օրենքի նպատակներն իրականացնելու համար:

3. Գրանցման դիմումը և լրացուցիչ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երդման տակ: Ֆիզիկական անձը լրացնում է փաստաթղթերը ինքնուրույն: Եթե ​​դիմումատուն գործընկերների խումբ է, փաստաթղթերը լրացվում են նրա անդամների մեծամասնության կողմից։ Եթե անձը ո՛չ ֆիզիկական անձ է, ո՛չ էլ գործընկերների խումբ, փաստաթղթերը լրացվում են նրա կառավարիչների, ղեկավարների, տնօրենների խորհրդի անդամների կամ նրանց գործառույթներն ու պարտականությունները կատարող անձանց մեծամասնության կողմից (եթե այդպիսիք կան)։

4. Գրանցման դիմումի կամ լրացուցիչ փաստաթղթերի լրացումը և ներկայացումը չի նշանակում, որ դիմումատուի կողմից ներկայացված տեղեկությունները անպայման և լիովին համապատասխանում են Վրաստանի օրենսդրությանը։ Միևնույն ժամանակ, սա չպետք է ընկալվի այնպես, որ Հակակոռուպցիոն բյուրոն դիմումատուից լրացուցիչ փաստաթղթեր չի պահանջի։ Գրանցման դիմումը լրացնելը չի բացառում սույն օրենքով նախատեսված քրեական հետապնդում, որը նախատեսված է սույն օրենքով գրանցման դիմումի կամ լրացուցիչ փաստաթղթերի համապատասխան ժամկետներում դիտավորությամբ ոչ պատշաճ լրացման, էական փաստերի դիտավորությամբ կեղծման, այնպիսի փաստերի բացթողման համար, որոնք պետք է գրանցման դիմումում նշված լինեն, այնպիսի նյութական ապացույցներ դիտավորությամբ չներկայացնելու կամ այնպիսի նյութական փաստաթղթի պատճենը չներկայացնելու համար, որի ներկայացումը պարտադիր է գրանցման դիմումի համար։

5. Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարը սույն օրենքի համաձայն իրավազոր է, անձի գործառույթներից կամ գործունեության բնույթից ելնելով, ազգային անվտանգության և հանրային շահերի նախատեսմամբ, որոշել, որ գրանցումը կամ լրացուցիչ տեղեկության ներկայացումը կարող է անհրաժեշտ չլինել սույն օրենքի նպատակների իրականացման համար, և թույլ տալ հետևյալ բացառությունները՝

ա) գրանցման կամ սույն օրենքով նախատեսված այլ տեսակի տեղեկություն ներկայացնելու պարտավորությունից ազատել այն անձին, որը նույն օրենքի համաձայն լրացված օտարերկրյա պրինցիպալի գործակալի գրանցման դիմումում հիշատակված է որպես գործընկեր, կառավարիչ, տնօրեն կամ աշխատակից,

բ) սույն օրենքով նախատեսված տեղեկություններ ներկայացնելու պարտավորությունից ազատել օտարերկրյա պրինցիպալի գործակալին։

6. Սույն հոդվածի համաձայն, գրանցման դիմումը և(կամ) լրացուցիչ փաստաթղթերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև այն լրացուցիչ ձևաչափերով, որոնք կարող է պահանջել Հակակոռուպցիոն բյուրոն։

Հոդված 3. Բացառություններ

Սույն օրենքի 2-րդ հոդվածի առաջին կետի գործողությունը չի տարածվում հետևյալ օտարերկրյա պրինցիպալի գործակալների վրա․

ա) դիվանագիտական ​​և հյուպատոսական պաշտոնատար անձանց վրա (պաշտոնյաների) – համապատասխան կարգի պահպանմամբ հավատարմագրված, օտար երկրի իշխանության ներկայացուցիչ, դիվանագիտական ​​կամ հյուպատոսական գործունեություն իրականացնող անձանց վրա, որոնք ճանաչված են Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով՝ այն ժամանակ, երբ այդ անձինք (պաշտոնյաներ) բացառապես զբաղվում են այնպիսի գործունեությամբ և կատարում են այնպիսի գործառույթներ (իրավունքներ և պարտականություններ), որը/որոնք ճանաչված են Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, և միևնույն ժամանակ նշված գործունեությունը համապատասխանում է նրանց գործառույթներին (իրավունքներին և պարտականություններին),

բ) օտար երկրի իշխանության պաշտոնատար անձի վրա – եթե այդ իշխանությունը ճանաչված է Վրաստանի կողմից, և նշված պաշտոնատար անձը միաժամանակ չի հանդիսանում հասարակայնության հետ կապերի խորհրդատու, գովազդային գործակալ, տեղեկատվական կենտրոնի աշխատակից կամ Վրաստանի քաղաքացի, նրա անվան, կարգավիճակի և գործունեության բնույթի մասին տեղեկությունները կարգավորվում են Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից, և նա իրականացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից ճանաչված բացառիկ գործունեություն, որը համապատասխանում է պաշտոնատար անձի գործառույթներին,

գ) դիվանագիտական ​​կամ հյուպատոսական պաշտոնատար անձանց (պաշտոնյաների) անձնակազմի վրա – անձնակազմի անդամի կամ այլ ֆիզիկական անձի վրա, որն աշխատում է օտար երկրի իշխանության պատշաճ կերպով հավատարմագրված դիվանագիտական ​​կամ հյուպատոսական ծառայությունում և միաժամանակ իրականացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից ճանաչված բացառիկ գործունեություն, որը պատկանում է պաշտոնատար անձի գործառույթներին, բացառությամբ հասարակայնության հետ կապերի խորհրդատուի, գովազդային գործակալի կամ տեղեկատվական ծառայության աշխատակցի, որի անվան, կարգավիճակի և գործունեության բնույթի մասին տեղեկությունները Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հանրային տեղեկատվություն է, և որն իրականացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից ճանաչված բացառիկ գործունեություն, որը համապատասխանում է պաշտոնատար անձի գործառույթներին,

դ) մասնավոր և ոչ քաղաքական գործունեության, դրամահավաքի հետ կապված – ցանկացած անձի վրա, որն ընդգրկված է կամ համաձայնվում է ընդգրկվել միայն հետևյալ գործունեության մեջ․

դ.ա) մասնավոր և ոչ քաղաքական գործունեության մեջ՝ օտարերկրյա պրինցիպալի հետ բարեխիղճ առևտուր զարգացնելու համար,

դ.բ) գործունեության մեջ, որն առավելապես չի ծառայում օտար երկրի շահերին,

դ.գ) գործունեության մեջ, որը ենթադրում է մարդկանց տառապանքները մեղմելու համար Վրաստանում ֆինանսական միջոցների և այլ տեսակի նվիրատվությունների հավաքագրում բացառապես բժշկական և մարդասիրական կամ հագուստի և սննդի հավաքագրման նպատակով, եթե այս գործունեությունը բխում է Վրաստանի միջազգային պայմանագրերից և չի հակասում դրանց։ Բացի այդ, այն պետք է բխի Վրաստանի միջազգային պայմանագրերով ձևավորված կանոններից և ընթացակարգերից,

ե) կրոնական, ուսումնական կամ գիտական ​​գործունեության հետ կապված՝ ցանկացած անձի վրա, որը համաձայնվում է զբաղվել կամ որն իրականացնում է միայն այնպիսի բարեխիղճ գործունեություն, ինչպիսիք են կրոնական, բարեգործական, ակադեմիական, գիտական ​​կամ գեղարվեստական ​​գործունեությունը,

զ) Վրաստանի պաշտպանության նպատակների համար կարևոր օտար երկրի կառավարության պաշտպանության հետ կապված․

զ․ա) ցանկացած անձի կամ նրա աշխատակցի վրա, որի օտարերկրյա պրինցիպալը այն օտար երկրի կառավարությունն է, որին պաշտպանելը, Վրաստանի կառավարության կարծիքով, կարևոր է Վրաստանի պաշտպանության համար։ Այդպիսի անձը կամ նրա աշխատակիցը ազատված է գրանցման պարտավորությունից, եթե՝

զ․ա․ա) նա իրականացնում է միայն այնպիսի գործունեություն, որը ծառայում է ինչպես նշված օտար երկրի կառավարության, այնպես էլ Վրաստանի կառավարության քաղաքականությանը, հանրային շահերին կամ ազգային անվտանգությանը և ուղղված չէ Վրաստանի կառավարության ներքին կամ արտաքին քաղաքականության դեմ,

զ․ա․բ) բոլոր հաղորդակցությունները կամ դիմումը, որ իրականացրել է այս անձը կամ նրա աշխատակիցը, կամ որը նա որպես նպատակ է նախանշում, կամ որի նկատմամբ նա ողջամտորեն ակնկալում է, որ այն կտարածվի կամ հասանելի կդառնա Վրաստանի բնակչության որևէ մասի համար, տվյալ գործունեության մաս են կազմում, ինչպես նաև, եթե նման դիմումը ճշմարիտ է, և որ այն ճշգրիտ է և նրանում նշված է, որ այս անձը օտար երկրի պրինցիպալի գործակալ է,

զ.ա.գ) նշված օտար երկրի կառավարությունը Վրաստանի արտաքին գործերի նախարարին տրամադրում է տվյալ անձի կամ նրա աշխատակցի ինքնության և գործունեության վերաբերյալ տեղեկություններ, որը փոխանցվում է Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարին և պահպանվում է նրա կողմից սահմանված ​​ժամկետով,

զ.բ) Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարն իրավազոր է, հանրային շահերի և ազգային անվտանգության նախատեսմամբ, Վրաստանի արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ կամ նրա պահանջով ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղարկել սույն հոդվածի «զ» ենթակետով նախատեսված բացառությունը,

է) փաստաբանանական գործունեություն իրականացնող անձի վրա, որը Վրաստանի դատարաններում կամ որևէ պետական ​​հաստատությունում իրականացնում է օտարերկրյա պրինցիպալի ներկայացուցչություն՝ այն պայմանով, որ սույն օրենքի նպատակների համար իրավաբանական ներկայացուցչությունը չի ներառում Վրաստանի պետական ​​հաստատության վրա ազդեցություն գործելը կամ դրա անձնակազմին կամ պաշտոնատար անձանց համոզելը, բացառությամբ արդարադատություն վարելու, քրեական կամ քաղաքացիական դատավարության իրականացման, նախաքննության ընթացքի և դատական վարույթի ժամանակահատվածի, երբ Վրաստանի օրենսդրությամբ պարտադիր է դրանց համապատասխան ձևով իրականացումը,

ը) օտարերկրյա պրինցիպալի գործակալի վրա, որը սույն օրենքի 1-ին հոդվածի «բ․բ» կամ «բ․գ» ենթակետերով սահմանված ցանկացած գործակալ է՝ եթե նա զբաղվում է լոբբիստական ​​գործունեությամբ և գրանցված է որպես լոբբիստ՝ համաձայն «Լոբբիստական ​​գործունեության մասին» Վրաստանի օրենքի։

Հոդված 4. Քաղաքական քարոզչության դասակարգումը/կատեգորիների բաժանումը

1. Վրաստանում գտնվող ցանկացած անձ, որը օտարերկրյա պրինցիպալի գործակալ է և պարտավոր է գրանցվել սույն օրենքի համաձայն, օտարերկրյա պրինցիպալի շահերին համապատասխան որևէ տեղեկատվական նյութ փոստով կամ միջպետական ​​հարաբերությունների կամ արտաքին առևտրի միջոցների կամ այլ գործիքների կիրառմամբ, տպագիր նյութի կամ այնպիսի ձևով տարածման ժամանակ, որը ենթադրում է, որ այն կտարածվի կամ ողջամտության սահմաններում ենթադրվում է, որ կտարածվի երկու կամ ավելի անձանց միջև, պարտավոր է այդ տեղեկատվական նյութի 2 օրինակը ներկայացնել Հակակոռուպցիոն բյուրոյին՝ այդ տեղեկատվական նյութի տարածումից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում։

2. Անօրինական է Վրաստանում գտնվող այն անձի կողմից, որը օտարերկրյա պրինցիպալի գործակալ է և պարտավոր է գրանցվել սույն օրենքի համաձայն, ուղղակիորեն կամ այլ անձի միջոցով փոստով կամ ներքին կամ միջազգային առևտրի ցանկացած այլ միջոցով որևէ տեղեկատվական նյութ տարածելը, եթե այդ տեղեկատվական նյութի մեջ հստակ չի նշված, որ այդպիսի տեղեկատվական նյութը տարածված է օտարերկրյա պրինցիպալի գործակալի կողմից օտարերկրյա պրինցիպալի անունից, և լրացուցիչ տեղեկատվությունը պահվում է Հակակոռուպցիոն բյուրոյում: Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարը իրավազոր է սույն օրենքի նպատակների համար սահմանել «տեսանելի» տերմինը։

3. Սույն օրենքով պահանջած տեղեկատվական նյութի պատճենը, որը պետք է ներկայացվի Հակակոռուպցիոն բյուրոյին, պետք է հասանելի լինի Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի կողմից սահմանված կարգին համաձայն հանրային մոնիթորինգի իրականացնելու համար։

4. Անօրինական է Վրաստանում գտնվող այն անձի կողմից, որը օտարերկրյա պրինցիպալի գործակալ է և պարտավոր է սույն օրենքի համաձայն, ցանկացած ձևով որևէ պետական հաստատությանը կամ պաշտոնատար անձի օտարերկրյա պրինցիպալի շահերին համապատասխան քաղաքական քարոզչություն պարունակող ցանկացած տեղեկատվություն տրամադրել կամ նրա կողմից որևէ պետական հաստատությունից կամ պաշտոնատար անձանցից ցանկացած տեղեկություն կամ խորհրդատվություն ստանալ, որը վերաբերում է քաղաքական կամ հանրային շահերին, քաղաքականությանը կամ օտար երկրի կամ քաղաքական կուսակցության հարաբերություններին, ինչպես նաև կապված է Վրաստանի արտաքին կամ ներքին քաղաքականության հետ, եթե քաղաքական քարոզչություն պարունակող տեղեկատվություն տրամադրելու կամ տեղեկատվություն կամ խորհրդատվություն ստանալու պահանջին չի կցվում կամ այն չի ուղեկցվում տեսանելի և ճշգրիտ հայտարարությամբ այն մասին, որ սույն օրենքի համաձայն տվյալ անձը գրանցված է որպես օտարերկրյա պրինցիպալի գործակալ։

5. Եթե օտարերկրյա պրինցիպալի գործակալը, որը պարտավոր է գրանցվել սույն օրենքի համաձայն, Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովի/ժամանակավոր քննչական հանձնաժողովի կամ այլ ժամանակավոր հանձնաժողովի առջև է հանդես գալիս, նա Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովին/ժամանակավոր քննչական հանձնաժողովին կամ այլ ժամանակավոր հանձնաժողովին պետք է ներկայացնի իր ամենանոր գրանցման դիմումը, որն այդ անձը, որպես օտարերկրյա պրինցիպալի գործակալ, ներկայացրել է Հակակոռուպցիոն բյուրոյին: Սա պետք է արձանագրվի Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովի/ժամանակավոր քննչական հանձնաժողովի կամ այլ ժամանակավոր հանձնաժողովի արձանագրության մեջ՝ որպես օտարերկրյա պրինցիպալի գործակալի ելույթի մաս:

Հոդված 5. Փաստաթղթեր և գրառումներ

Սույն օրենքի հիման վրա գրանցված օտարերկրյա պրինցիպալի գործակալը պարտավոր է գործակալության ժամկետի ընթացքում պահպանել իր գործունեությանը վերաբերող բոլոր այն ֆինանսական հաշվետվությունները և այլ գրառումներ, որոնց ներկայացումը պարտադիր է սույն օրենքի համաձայն: Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարն իրավազոր է անձին օտարերկրյա պինցիպալի գործակալի կարգավիճակի դադարեցումից հետո 3 տարվա ընթացքում, ազգային անվտանգության և հանրային շահերից ելնելով, անհրաժեշտության դեպքում, սույն օրենքի կիրառման համար սահմանված կանոնակարգերով սահմանել վերոնշյալ փաստաթղթերի ներկայացման կարգը: Մինչև այս կանոնակարգերի ուժի մեջ մտնելը, օտարերկրյա պրինցիպալի գործակալը պարտավոր է վարել նույն օրենքով սահմանված ֆինանսական փաստաթղթերը և պահպանել իր գործունեությանը վերաբերող բոլոր գրավոր գրառումները: Այս փաստաթղթերը և գրառումները ցանկացած ողջամիտ ժամանակ պետք է հասանելի լինեն այս օրենքի կիրառման համար պատասխանատու մարմնին: Սույն օրենքով նախատեսված պահպանման ենթակա փաստաթղթերը նպատակաուղղված թաքցնելը, ոչնչացնելը, ջնջելը, էական վնաս հասցնելը կամ կեղծելը կամ նման արարք կատարելու փորձը համարվում է անօրինական գործողություն։

Հոդված 6. Պաշտոնական գրառումների հանրային մոնիթորինգի իրականացումը, գրառումների և տեղեկությունների փոխանցումը

1. Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարը մշտապես պետք է պահպանի սույն օրենքի համաձայն տրամադրված օտարերկրյա պրինցիպալի գործակալի բոլոր գրանցման դիմումների մեկական օրինակ: Այս օրինակները հասանելի պետք է լինեն հանրային մոնիթորինգի (ստուգման) իրականացման համար Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի կողմից սահմանված ​​ողջամիտ ժամանակ՝ իր իսկ կողմից սահմանված կանոնակարգերի շրջանակներում: Նշված փաստաթղթերի պատճենները պետք է փոխանցվեն բոլոր դիմումատուներին՝ Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի կողմից սահմանված ողջամիտ վճարը վճարելուց հետո: Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարը համաձայն սույն օրենքի, կարող է դադարեցնել այն օտարերկրյա պրինցիպալի գործակալի գրանցման դիմումի և այլ փաստաթղթերի հանրային մոնիթորինգը, որն ազատվել է գրանցման դիմում ներկայացնելու պարտավորությունից։

2. Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարը գրանցման դիմումը ստանալուն պես, ինչպես նաև յուրաքանչյուր հաջորդ գրանցման դիմումը և լրացուցիչ փաստաթղթերը ստանալուն պես դրանց պատճենները պետք է փոխանցի Վրաստանի արտաքին գործերի նախարարին՝ այնպիսի ձևով օգտագործելու և այնպիսի մեկնաբանություններ անելու համար, որը/որոնք Վրաստանի արտաքին գործերի նախարարը, Վրաստանի արտաքին հարաբերությունների նախատեսմամբ, անհրաժեշտ կհամարի։ Սույն օրենքի հիման վրա Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից վերը նշված պատճենները Վրաստանի արտաքին գործերի նախարարին չփոխանցելը/փոխանցելու անյնարինությունը չպետք է դառնա քրեական հետապնդումը սահմանափակող գործոն։

3. Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարն իրավազոր է Վրաստանի պետական ​​հաստատություններին տրամադրել սույն օրենքի վարչարարության ընթացքում իր կողմից ստացված տեղեկությունները, այդ թվում, գրանցված անձանց անունները, գրանցման դիմումների պատճենները, դրանց մասերը կամ այլ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք սահմանվում են՝ ելնելով սույն օրենքի նպատակներից։

4. Գրանցման դիմումներ և թարմացումներ պարունակող հանրային տվյալների բազա ստեղծելու նպատակով Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարը պարտավոր է ապահովել, որ՝

ա) գոյություն ունենա հանրությանը համացանցով հասանելի, որոնման, տեսակավորման և ներբեռնման գործառույթ ունեցող, առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում սարքին, անվճար էլեկտրոնային տվյալների բազա, որը ներառում է սույն օրենքի համաձայն ներկայացված գրանցման դիմումների և թարմացումների վերաբերյալ տեղեկություններ, որոնց որոնումը, դասավորումը և տեսակավորումը հնարավոր է առնվազն սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տվյալների կատեգորիաների համաձայն,

բ) սույն օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն էլեկտրոնային եղանակով ներկայացված յուրաքանչյուր գրանցման դիմում և թարմացում պետք է հանրությանը հասանելի լինի ինտերնետով, ներկայացումից հետո ողջամիտ ժամկետում։

Հոդված 7. Օտարերկրյա պրինցիպալի կողմից աշխատանքի ընդունված անձի պատասխանատվությունը

Այն օտարերկրյա պրինցիպալի գործակալի, որը ֆիզիկական անձ չէ, յուրաքանչյուր ղեկավար, կառավարիչ և ղեկավարի և(կամ) կառավարչի գործառույթներ իրականացնող անձ, որը պարտավոր է ներկայացնել օտարերկրյա պրինցիպալի գործակալի գրանցման դիմում և լրացուցիչ փաստաթղթեր, որոնք նախատեսված են սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով։ Բացի այդ, նա պարտավոր է պահպանել սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի և 5-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև նույն օրենքով նախատեսված այլ պահանջներ։ Իր հերթին, այն օտարերկրյա կազմակերպության լուծարումը, որը գործում է որպես օտարերկրյա պրինցիպալի գործակալ, չի հանգեցնի նրա ղեկավարի, կառավարչի կամ ղեկավարի և(կամ) կառավարչի գործառույթներ իրականացնող անձին այն պատասխանատվությունից ազատման, որը ենթադրում է սույն օրենքով սահմանված փաստաթղթերի լրացում։ Օտարերկրյա պրինցիպալի գործակալի, ցանկացած ղեկավարի, կառավարչի կամ ղեկավարի և(կամ) կառավարչի գործառույթներ կատարող անձի կողմից սույն օրենքով նախատեսված պահանջները չկատարելը կհանգեցնի նրան Վրաստանի օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության նշանակման։

Հոդված 8. Օրենքն ի կատար ածելը և պատժամիջոցները

1. Անձը, որը՝

ա) դիտավորությամբ կխախտի սույն օրենքի որևէ նորմ (հոդված, կետ կամ ենթակետ),

բ) ցանկացած գրանցման դիմումում, լրացուցիչ փաստաթղթում կամ որևէ այլ փաստաթղթում, որը Հակակոռուպցիոն բյուրոյին կներկայացնի կամ կտրամադրի սույն օրենքի համաձայն, դիտավորությամբ կմուտքագրի էական փաստի մասին կեղծ տեղեկություններ կամ դիտավորությամբ բաց կթողնի ցանկացած փաստ կամ չի ներկայացնի այն փաստաթղթերի պատճենները, որոնք նրանում պետք է նշված լինեն՝

պատժվում է տուգանքով ոչ ավելի, քան 10 000 լարիի չափով և(կամ) մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ։ Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված նորմի խախտման կամ սույն հոդվածի 6-րդ կամ 7-րդ կետերի խախտման համար անձը պատժվում է տուգանքով 5 000 լարիի չափով և(կամ) ազատազրկմամբ ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով։

2. Օտարերկրյա պրինցիպալի գործակալի կողմից սույն օրենքով նախատեսված որևէ ընթացակարգ արտասահմանում իրականացնելիս՝ օտարերկրյա պրինցիպալի գործակալի կողմից օտարերկրյա պրինցիպալի ինքնությունը բացահայտելը թույլ է տրվում, սակայն դա պարտադիր չէ։

3. Եթե օտարերկրացին դատապարտվի սույն օրենքի որևէ դրույթ խախտելու կամ կբացահայտվի նրա փորձը՝ խախտելու սույն օրենքով նախատեսված կանոնակարգ, նա կարտաքսվի Վրաստանից՝ Վրաստանի օրենսդրության համաձայն։

4. Այն գրանցման դիմումը կամ լրացուցիչ փաստաթղթերը չներկայացնելը, որը/որոնք նախատեսված է/են սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով համարվում է ընթացող հանցագործություն այնքան ժամանակ, քանի դեռ այն գոյություն կունենա, անկախ նրանից, թե այն հակասում է, թե՝ ոչ այլ օրենքի, և նրա նկատմամբ չի տարածվում վաղեմության ժամկետ։

5. Եթե Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի կարծիքով անձն ընդգրկված է կամ մտադիր է ընդգրկվել ցանկացած գործողության մեջ, որը խախտում է սույն օրենքի որևէ նորմ կամ սույն օրենքի հիման վրա սահմանված կարգավորում, կամ եթե օտարերկրյա պրինցիպալի գործակալը չի ​​կատարում նույն օրենքով նախատեսված կանոնակարգը, Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարը կարող է դիմել Վրաստանի համապատասխան դատարան: Դատարանը պարտավորեցնում է այդ անձին դադարեցնել տվյալ գործողությունը կամ գործել օտարերկրյա պրինցիպալի կարգավիճակով, կամ կպահանջի կատարել սույն օրենքը կամ սույն օրենքով նախատեսված ցանկացած համապատասխան կանոնակարգ: Շրջանային (քաղաքային) դատարանն իրավազորություն և լիազորություն ունի կայացնելու այնպիսի ժամանակավոր կամ մշտական վճիռ կամ որոշում, որը նա համարում է համապատասխան:

6. Եթե Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարը որոշի, որ գրանցման դիմումը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին կամ սույն օրենքով սահմանված կանոնակարգերին, նա այդ մասին գրավոր կտեղեկացնի դիմումատուին և նրան գրանցման դիմումի մեջ առկա թերության մասին կմատնանշի: Անձի կողմից օտարերկրյա պրինցիպալի գործակալի կարգավիճակով գործողությունը անօրինական կհամարվի համապատասխան ծանուցումը ստանալու օրվանից 10 օր կամ 10 օրից ավելի ժամանակ անցնելուց հետո, անկախ նրանից, թե արդյոք ներկայացված կլինի ուղղված գրանցման դիմում, որը լիովին համապատասխանում է սույն օրենքի պահանջներին, և արդյոք կատարված կլինեն կանոնակարգերը։

7. Անօրինական է օտարերկրյա պրինցիպալի գործակալին արձանագրել որպես օտարերկրյա պրինցիպալի հետ կնքված այնպիսի պայմանագրի կամ համաձայնագրի կողմ (անկախ նրանից, թե դա բացահայտ է արտահայտված, թե՝ ենթադրված է), որի համաձայն օտարերկրյա պրինցիպալի գործակալի վարձատրության, աշխատավարձի կամ այլ նյութական օգուտի չափը կամ դրա ստացումը ամբողջությամբ կամ մասամբ կախված կլինի նրա կողմից իրականացված քաղաքական գործունեության հաջողությունից։

Հոդված 9. Կանոններ և կարգավորումներ

Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարն իրավազոր է ցանկացած պահի սահմանել, ուղղում կատարել, փոփոխել և չեղյալ համարել այնպիսի կանոններ և կարգավորումներ, որոնք նա անհրաժեշտ կհամարի սույն օրենքի կիրառման համար։

Հոդված 10. Հաշվետվողականությունը Վրաստանի խորհրդարանին

Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարը յուրաքանչյուր 6 ամիսը մեկ Վրաստանի խորհրդարան է ներկայացնում սույն օրենքի կիրառման վերաբերյալ զեկույց, այդ թվում, օտարերկրյա պրինցիպալի գործակալների կողմից անցած գրանցումը համապատասխան կարգավորումներին համապատասխան լինելու մասին տեղեկություններ և տարածված քաղաքական քարոզչության բնույթի, աղբյուրների և բովանդակության վերաբերյալ զեկույց։

Հոդված 11. Օրենքն ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ մտնի հրապարակումից հետո 60-րդ օրը։

Վրաստանի նախագահ

Միխեիլ Ղավելաշվիլի

Թբիլիսի,

1 ապրիլի, 2025 թ

N399-IIՀՆ-XIՀԼ

Հարցեր օրենքի մասին

Ո՞ր հոդվածն է վերաբերում գրանցման դիմումին։

2-րդ հոդվածը վերաբերում է գրանցման դիմումին․ գործող պահանջներն ու լիազոր մարմինը ստուգեք պաշտոնական խմբագրությունում։ Կարդալ հոդվածը: Հոդված 2. Գրանցման դիմում