Վերադառնալ օրենսդրության կատալոգ
Վրաստանի քաղաքացիական օրենսգիրք — Պարտավորությունների իրավունք
LIDA.ge-ի տեքստերը տրամադրվում են տեղեկատվական նպատակով։ Դրույթը կիրառելուց առաջ Matsne-ում ստուգեք լեզուն, խմբագրությունն ու իրավական կարգավիճակը։
Բոլոր հոդվածները
Ընդհանուր դրույթներ · Գույքային իրավունք · Պարտավորությունների իրավունք · Մտավոր սեփականություն · Ընտանեկան իրավունք · Ժառանգական իրավունք
Գիրք երրորդ
Պարտավորական իրավունք
Ընդհանուր մաս
Ընդհանուր դրույթներ պարտավորությունների վերաբերյալ
Հոդված 316. Հասկացությունը
1. Պարտավորության ուժով պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարել ցանկացած գործողություն: Կատարումը կարող է արտահայտվել նաև գործողություններից ձեռնպահ մնալու մեջ:
2. Իր բովանդակության և բնույթի նախատեսմամբ պարտավորությունը կարող է յուրաքանչյուր կողմի նկատմամբ սահմանել առանձնահատուկ նրբազգացություն մյուս կողմի իրավունքների և ունեցվածքի նկատմամբ:
Հոդված 317. Պարտավորության ծագման հիմքերը
1. Պարտավորության ծագման համար անհրաժեշտ է մասնակիցների միջև կնքված պայմանագիր, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտավորությունը ծագում է վնաս հասցնելուց (իրավախախտումից), անհիմն հարստացումից կամ օրենքով նախատեսված այլ հիմքերից:
2. 316-րդ հոդվածով նախատեսված պարտականությունների հետ կապված պարտավորություն կարող է առաջանալ նաև պայմանագիրը պատրաստելու հիման վրա:
3. Բանակցությունների մասնակիցը կարող է մյուս մասնակցից պահանջել փոխհատուցել պայմանագրի կնքման համար կատարած ծախսերը, բայց այս պայմանագիրը չի կնքվել երկրորդ մասնակցի մեղավոր արարքի հետևանքով։
Հոդված 318. Տեղեկություն տրամադրելու պարտավորությունը
Պարտավորությունից կարող է բխել այս կամ այն տեղեկությունը ստանալու իրավունք։ Տեղեկության տրամադրումը պետք է ապահովվի այն ժամանակ, երբ այն նշանակություն ունի պարտավորության բովանդակությունը որոշելու համար, և պայմանադիր կողմը կարող է տրամադրել այդ տեղեկությունը առանց խախտելու իր իրավունքը: Տեղեկության տրամադրման ծախսերը պարտավոր անձին պետք է հատուցվեն այն ստացողի կողմից:
Բաժին առաջին
Պայմանագրային իրավունք
Մաս առաջին
Գլուխ առաջին
Ընդհանուր դրույթներ
Հոդված 319. Պայմանագրի ազատությունը: Պայմանագիր կնքելու պարտավորությունը
1. Մասնավոր իրավունքի սուբյեկտները կարող են ազատորեն օրենքի սահմաններում կնքել պայմանագրեր և որոշել այդ պայմանագրերի բովանդակությունը: Նրանք կարող են կնքել նաև այնպիսի պայմանագրեր, որոնք նախատեսված չեն օրենքով, բայց չեն հակասում նրան։ Եթե հասարակության կամ անհատների էական շահերը պաշտպանելու համար պայմանագրի վավերականությունը կախված է պետության թույլտվությունից, ապա դա պետք է կարգավորվի առանձին օրենքով։
2. Եթե պայմանագրի կողմերից մեկը շուկայում գերիշխող դիրք ունի, ապա գործունեության այս ոլորտում նա ունի պայմանագիր կնքելու պարտավորություն: Նա չի կարող պայմանադիր կողմին անհիմն առաջարկել պայմանագրի անհավասար պայմաններ:
3. Այն անձանց, որոնք ոչ ձեռնարկատիրական նպատակների համար կամ կենսապահովման կարիքները հոգալու համար ձեռք են բերում կամ օգտվում են գույքից և ծառայություններից, չի կարող անհիմն կերպով մերժվել պայմանագրի կնքումը, եթե պայմանագրի մյուս կողմը գործում է իր ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:
Հոդված 320. Ապագա գույքի վերաբերյալ պայմանագրի անվավերությունը
Առոչինչ է այն պայմանագիրը, որով կողմերից մեկը ստանձնում է պարտավորություն իր ամբողջ ապագա գույքը կամ այս գույքի մի մասը մյուսին փոխանցել կամ այն ուզուֆրուկտով ծանրաբեռնել, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիրը կնքվում է ապագա գույքի առանձին իրերի վերաբերյալ:
Հոդված 321. Գույքի փոխանցման պայմանագիրը
Պայմանագիրը, որով մի կողմը պարտավորվում է իր ներկայիս գույքն ամբողջությամբ կամ մի մասը փոխանցել մյուսին կամ այն ծանրաբեռնել ուզուֆրուկտով, պահանջում է գրավոր ձև, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիրը կնքվում է ներկայիս գույքի առանձին իրերի համար:
2006 թվականի դեկտեմբերի 8-ի Վրաստանի օրենք № 3879 – ՎՕՏ I, № 48, 22.12.2006թ., հոդվ.321
Հոդված 322. Ժառանգական գույքի մասին կնքված պայմանագրի անվավերությունը
1. Անձի կենդանության օրոք նրա ժառանգության վերաբերյալ այլ անձանց կնքած պայմանագիրն առոչինչ է։ Նույն կարգն է կիրառվում անձի կենդանության օրոք նրա ժառանգությունից բխող պարտադիր մասնաբաժնի և (կամ) կտակային պարտավորության վերաբերյալ պայմանագրերի նկատմամբ։
2. Սույն հոդվածի առաջին մասի կարգը չի կիրառվում այն պայմանագրի նկատմամբ, որը կնքվում է ապագա օրենքով ժառանգների միջև նրանցից մեկի օրենքով ժառանգական մասնաբաժնի և պարտադիր մասնաբաժնի վերաբերյալ:
Հոդված 323. Անշարժ գույքի օտարման կարգը
Պայմանագիրը, որով մի կողմը պարտավորվում է անշարժ գույքի նկատմամբ սեփականությունը փոխանցել մյուսին կամ ձեռք բերել այն, պահանջում է գրավոր ձև:
2006 թվականի դեկտեմբերի 8-ի Վրաստանի օրենք № 3879 – ՎՕՏ I, № 48, 22.12.2006թ., հոդվ.321
Հոդված 324. Իրի ծանրաբեռնման մասին պայմանագրի շրջանակները
Եթե անձը պարտավորվում է օտարել կամ ծանրաբեռնել իր իրը, ապա այդ պարտավորությունը վերաբերում է նաև իրի պատկանելիքին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով։
Հոդված 325. Պարտավորության պայմանների սահմանումը արդարության հիման վրա
1. Եթե պարտավորության կատարման պայմանները պետք է սահմանվեն պայմանագրի կողմերից մեկի կամ երրորդ անձի կողմից, ապա կասկածի դեպքում ենթադրվում է, որ նման սահմանումը պետք է կայացվի արդարության հիման վրա։
2. Եթե կողմը պայմանները արդարացի չի համարում, կամ դրանց սահմանումը ձգձգվում է, ապա որոշումը կայացնում է դատարանը։
Հոդված 326. Պայմանագրային պարտավորությունների մասին կանոնների կիրառումը ոչ
պայմանագրային պարտավորությունների նկատմամբ
Պայմանագրային պարտավորությունների վերաբերյալ կանոնները կիրառվում են նաև այլ ոչ պայմանագրային պարտավորությունների նկատմամբ, եթե այլ բան չի բխում պարտավորության բնույթից։
Գլուխ երկրորդ
Պայմանագրի կնքումը
Հոդված 327. Համաձայնություն պայմանագրի էական պայմանների մասին
1. Պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերը համաձայնության են եկել դրա բոլոր էական պայմանների մասին՝ այդ նպատակով նախատեսված ձևով:
2. Էական կհամարվեն պայմանագրի այն պայմանները, որոնց շուրջ կողմերից մեկի պահանջով պետք է համաձայնություն ձեռք բերվի, կամ որոնք այդպիսին են համարված օրենքի կողմից:
3. Պայմանագրից կարող է ծագել ապագա պայմանագիր կնքելու պարտավորություն: Պայմանագրի համար նախատեսված ձևը տարածվում է նաև նախորդ պայմանագրի վրա։
Հոդված 328. Պայմանագրի ձևը
1. Եթե օրենքով պայմանագրի վավերականության համար սահմանված է կոնկրետ ձև, կամ կողմերը պայմանագրի համար դիտարկել են այդպիսի ձև, ապա պայմանագիրն ուժի մեջ է մտնում միայն այս ձևի մասին պահանջի կատարումից հետո:
2. Եթե կողմերը պայմանավորվել են գրավոր ձևի մասին, ապա պայմանագիրը կարող է կնքվել կողմերի կողմից ստորագրված մեկ փաստաթուղթ կազմելով։ Ձևն ապահովելու համար բավարար է նաև հեռագրական հաղորդագրությունը, հեռապատճենը կամ նամակների փոխանակումը:
Հոդված 329. Օֆերտա անելը
1. Պայմանագիր կնքելու մասին առաջարկը (օֆերտան) համարվում է հասցեագրված, եթե սույն առաջարկության մեջ, որն ուղղված է մեկ կամ մի քանի անձանց, արտահայտվում է, որ առաջարկություն անողը (օֆերենտը) համաձայնության (ակցեպտի) դեպքում պատրաստ է կատարել իր առաջարկը։
2. Անորոշ շրջանակի անձանց ուղղված առաջարկը հանդիսանում է օֆերտայի հրավեր, եթե այլ բան ուղղակիորեն նշված չէ առաջարկության մեջ:
Հոդված 330. Ներկա գտնվող և ներկա չգտնվող անձանց արված օֆերտան
1. Ներկա գտնվող անձին արված օֆերտայի պատասխանն անմիջապես պետք է ընդունվի։
2. Ներկա չգտնվող անձին արված օֆերտան կարող է ընդունվել միայն մինչև այն ժամանակը, որ ժամանակում առաջարկողը սովորաբար կարող է սպասել պատասխանի:
Հոդված 331. Ակցեպտ
Եթե օֆերտա անողը ընդունման համար սահմանել է ժամկետ, ապա ակցեպտը կարող է իրականացվել միայն այս ժամկետում։
Հոդված 332. Ուշացած ակցեպտ
Եթե առաջարկողն ակցեպտն ուշ է ստանում, իսկ ակցեպտից պարզ է դառնում, որ այն ուղարկվել է ժամանակին, ապա ակցեպտը միայն այն դեպքում կհամարվի ուշացած, եթե առաջարկողն այդ մասին անմիջապես տեղյակ է պահել մյուս կողմին։
Հոդված 333. Նոր օֆերտա
1. Օֆերտային ուշացումով արված ակցեպտը համարվում է նոր առաջարկ:
2. Երբ պատասխանում արտահայտված է համաձայնություն պայմանագրի կնքմանը, բայց առաջարկից տարբեր պայմաններով, նման պատասխանը համարվում է առաջարկի մերժում և միևնույն ժամանակ՝ նոր առաջարկ։
Հոդված 334. Առաջարկի համաձայնության ենթադրումը
Եթե գործարար հարաբերություններում ակցեպտը կատարվում է փոփոխված պայմաններով, ապա պայմանագիրը համարվում է կնքված, եթե ընդունողն իրավունք ուներ ենթադրելու առաջարկողի համաձայնությունը, և վերջինս անմիջապես չի հայտարարում իր հրաժարվելը։
Հոդված 335. Լռությունը որպես ակցեպտի ձև
1. Եթե ձեռնարկատերը, որն այլ անձանց հետ ձեռնարկատիրական գործառնություններ է կատարում, ստանա նման առաջադրանք կատարելու առաջարկ այն անձից, ում հետ նա գործարար հարաբերությունների մեջ է, ապա նա պարտավոր է ողջամիտ ժամկետում պատասխանել սույն առաջարկին։ Նրա լռությունը կհամարվի առաջարկի ընդունում։ Նույն կարգը գործում է նաև այն դեպքում, երբ ձեռնարկատերը նման առաջարկ է ստանում այն անձից, ումից նա պահանջում էր նման աշխատանքներ կատարելու պատվերներ։
2. Այն դեպքում էլ, եթե ձեռնարկատերը մերժում է առաջարկը, իսկ ապրանքն արդեն ուղարկվել է, նա պարտավոր է ժամանակավորապես պահեստավորել ապրանքը առաջարկողի հաշվին՝ վնասը կանխելու նպատակով, որ դրանով նրան վնաս չպատճառվի։
Հոդված 336. (Հանվել է)
2022 թվականի մարտի 29-ի Վրաստանի №1456 օրենք – կայք, 04.06.2022թ.
Հոդված 337. Պայմանագրի առանձին պայմանների սահմանումը
Եթե պայմանագրի առանձին արտահայտություններ կարող են մեկնաբանվել տարբեր կերպ, ապա նախապատվությունը պետք է տրվի նրան, որը սովորաբար ընդունված է պայմանագիրը կնքող կողմերի բնակության վայրում: Եթե կողմերն ունեն տարբեր բնակության վայրեր, որոշիչ է ընդունողի բնակության վայրը։
Հոդված 338. Պայմանագրում հակասական և ոչ միանշանակ արտահայտությունները
Պայմանագրում միմյանց բացառող կամ ոչ միանշանակ արտահայտությունների դեպքում նախապատվությունը պետք է տրվի պայմանագրի բովանդակությանն առավել համահունչ արտահայտությանը:
Հոդված 339. Առևտրային սովորույթներ և ավանդույթներ
Պայմանագրի կողմերի իրավունքներն ու պարտականությունները որոշելիս կարող են նկատի առնվել առևտրային սովորույթներն ու ավանդույթները:
Հոդված 340. Խառը պայմանագրերի սահմանումը
Խառը պայմանագրեր սահմանելիս նկատի են առնվում այն պայմանագրերի մասին նորմերը, որոնք առավել մոտ են կատարման էությանը և համապատասխանում են դրան։
Հոդված 341. Պարտքի առկայության ճանաչումը
1. Այն պայմանագրի վավերականության համար, որով ճանաչվել է պարտավորական հարաբերությունների առկայությունը (պարտքի առկայության ճանաչում), անհրաժեշտ է գրավոր ճանաչում։ Եթե այլ ձև է նախատեսված այն պարտավորական հարաբերության ծագման համար, որի գոյությունը ճանաչվել է, ապա ճանաչումը նույնպես պահանջում է այս
ձևը:
2. Եթե պարտքի առկայությունը ճանաչված է վճարման հիման վրա կամ փոխադարձ համաձայնության միջոցով, ապա ձևի պահպանումն անհրաժեշտ չէ:
Գլուխ երրորդ
Պայմանագրի ստանդարտ պայմանները
Հոդված 342. Հասկացությունը
1. Պայմանագրի ստանդարտ պայմանները նախապես ձևակերպված, բազմակի օգտագործման համար նախանշված պայմաններ են, որոնք մի կողմը (առաջարկողը) սահմանում է մյուս կողմի համար, և որոնց միջոցով պետք է որոշվեն օրենքով սահմանված նորմերից տարբերվող կամ դրանք լրացնող կանոններ։
2. Եթե պայմանագրի պայմանները մանրամասնորեն սահմանված են կողմերի կողմից, ապա դա չի համարվում պայմանագրերի ստանդարտ պայման։
3. Կողմերի կողմից ուղղակիորեն համաձայնեցված պայմաններին ստանդարտ պայմանների համեմատ գերակայություն է շնորհվում:
Հոդված 343. Պայմանագրի ստանդարտ պայմանների վերածումը պայմանագրի
բաղկացուցիչ մասի
1. Պայմանագրի ստանդարտ պայմանները միայն այն դեպքում են դառնում առաջարկողի և պայմանագրի մյուս կողմի միջև կնքված պայմանագրի բաղկացուցիչ մաս, երբ.
ա) առաջարկողը պայմանագրի կնքման տեղում տեսանելի մակագրություն կկատարի և կնշի այս պայմանները և
բ) պայմանագրի մյուս կողմը հնարավորություն ունի ծանոթանալու սույն պայմանների բովանդակությանը և համաձայնության դեպքում ընդունելու այդ պայմանները:
2. Եթե պայմանագրի մյուս կողմը ձեռնարկատեր է, ապա պայմանագրերի ստանդարտ պայմանները դառնում են պայմանագրի բաղկացուցիչ մաս այն ժամանակ, երբ նա գործարար հարաբերություններում անհրաժեշտ նրբանկատություն ցուցաբերելիս պետք է դա հաշվի առներ:
Հոդված 344. Պայմանագրի ստանդարտ պայմանների անսովոր դրույթները
Պայմանագրի ստանդարտ պայմանների այն դրույթները, որոնք ձևի առումով այնքան անսովոր են, որ մյուս կողմը չի կարող դրանք նկատի ունենալ, չեն դառնում պայմանագրի բաղկացուցիչ մաս:
Հոդված 345. Անորոշ տեքստի մեկնաբանումը հօգուտ մյուս կողմի
Եթե պայմանագրի ստանդարտ պայմանների տեքստը անստույգ է, ապա այն կմեկնաբանվի հօգուտ երկրորդ կողմի:
Հոդված 346. Վստահության և բարեխղճության սկզբունքներին հակասող պայմանների
անվավերությունը
Անվավեր է պայմանագրի ստանդարտ պայմանը, անկախ այն պայմանագրում ներառվելուց, եթե այն, հակառակ վստահության և բարեխղճության սկզբունքներին, վնասակար է պայմանագրի մյուս կողմի համար: Բացի այդ, պետք է նկատի առնվեն այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում այդ պայմանները ներառվել են պայմանագրում, կողմերի փոխադարձ շահերը և այլ:
Հոդված 347. Պայմանագրի ստանդարտ պայմանների անվավերությունը
Պայմանագրի ստանդարտ պայմաններում, որոնք առաջարկողը կիրառում է ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ, անվավեր է համարվում.
ա) դրույթը, որով առաջարկողը սահմանում է առաջարկվող առաջարկի ընդունման կամ մերժման կամ այս կամ այն աշխատանքի կատարման անհամաչափ երկար կամ ակնհայտ կարճ ժամկետներ (առաջարկի ընդունման և կատարման ժամկետներ),
բ) դրույթը, որով առաջարկողը սահմանում է իր իսկ պարտավորությունների կատարման համար օրենքով սահմանված նորմերից տարբեր, ոչ պատշաճ կամ անբավարար սահմանված ժամկետներ (ժամկետներ պարտավորության խախտման դեպքում),
գ) դրույթը, որն առաջարկողին իրավունք է տալիս անհիմն և առանց պայմանագրում նշված հիմքի հրաժարվել իր պարտավորությունը կատարելուց (պայմանագրից հրաժարվելու պայման),
դ) դրույթը, որն առաջարկողին իրավունք է տալիս փոխել խոստացված աշխատանքը կամ շեղվել դրանից, եթե դրա վերաբերյալ համաձայնությունն անընդունելի է պայմանագրի մյուս կողմի համար (փոփոխություն կատարելու պայման),
ե) դրույթը, որն առաջարկողին իրավունք է տալիս պայմանագրի մյուս կողմից պահանջել կատարված ծախսերի անհամաչափ բարձր փոխհատուցում (կատարված ծախսերի ոչ պատշաճ բարձր հատուցում):
Հոդված 348. Պայմանագրի ստանդարտ պայմանների անվավերության այլ հիմքեր
Պայմանագրի ստանդարտ պայմաններում, որոնք առաջարկողը կիրառում է ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ, անվավեր է համարվում նաև.
ա) դրույթը, որը նախատեսում է գնի չհիմնավորված բարձրացում կարճ ժամկետում (գների կարճաժամկետ բարձրացում),
բ) դրույթը, որով սահմանափակվում կամ բացառվում է.
կատարումից հրաժարվելու իրավունքը, որն ունի պայմանագրի կողմը սույն օրենքով,
կամ
պայմանագրի կողմի իրավունքը՝ հրաժարվել կատարելուց, քանի դեռ մյուս կողմը չի կատարել իր վրա դրված պարտավորությունը (կատարումից հրաժարվելու իրավունք,
գ) դրույթը, որով պայմանագրի կողմը զրկվում է իրավունքից նվազեցնել անվիճելի կամ դատարանի որոշմամբ սահմանված պահանջը (փոխադարձ պահանջների հաշվակցման արգելք),
դ) դրույթը, որով առաջարկողն ազատվում է օրենքով նախատեսված այն պարտավորությունից, որ պայմանագրի կողմին նախազգուշացնի կամ նրան սահմանի ժամկետ պարտավորություն կատարելու համար (նախազգուշացում պարտավորության կատարման մասին, ժամկետի նշանակում),
ե) համաձայնությունը վնասի չափից ավելի գումար պահանջելու մասին (վնասի փոխհատուցման չափից ավելի պահանջ),
զ) դրույթը, որը բացառում կամ սահմանափակում է պատասխանատվությունն այն վնասի համար, որը հարուցված է առաջարկողի կամ նրա ներկայացուցչի կողմից կոպիտ անփութությամբ պարտավորությունը խախտելու պատճառով (անփութության հետևանքով առաջացած պատասխանատվություն),
է) դրույթը, որով առաջարկողի կողմից հիմնական պարտավորությունը խախտելու դեպքում.
պայմանագրի մյուս կողմը զրկվում է պայմանագրից հրաժարվելու իրավունքից կամ սահմանափակվում է նրա այդ իրավունքը,
կամ
պայմանագրի մյուս կողմը զրկվում է կամ, ի հակասություն «զ» ենթակետի, սահմանափակվում է պայմանագրի չկատարման համար փոխհատուցում պահանջելու իավունքը (հիմնական պարտավորության կատարման խախտում),
ը) դրույթը, որը առաջարկողի կողմից պարտավորության մասնակի կատարման դեպքում պայմանագրի մյուս կողմին զրկում է իրավունքից պահանջել վնասի հատուցում ամբողջ պայմանագրի չկատարման համար կամ պայմանագրից հրաժարվելու իրավունքից, եթե նա կորցրել է իր հետաքրքրությունը մասնակի կատարման նկատմամբ (պարտավորության մասնակի կատարման նկատմամբ հետաքրքրության կորուստ),
թ) դրույթները, որոնք, ի տարբերություն օրենքով սահմանված կանոնների, սահմանափակում են նոր արտադրված ապրանքի առաքման և աշխատանքների կատարման ընթացքում առաջարկողի պատասխանատվությունը իրի թերության պատճառով։
Գլուխ չորրորդ
Երրորդ անձանց օգտին կնքված պայմանագիր
Հոդված 349. Հասկացությունը
Երրորդ անձի օգտին կնքված պայմանագրի կատարում կարող է պահանջել ինչպես պարտատերը, այնպես էլ երրորդ անձը, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ, կամ բուն պարտավորության էությունից այլ բան չի բխում:
Հոդված 350. Հօգուտ երրորդ անձանց կնքված պայմանագրի սահմանումը
1. Հատուկ պայմանավորվածության բացակայության դեպքում գործի հանգամանքներից, մասնավորապես, պայմանագրի նպատակից պետք է որոշվի.
ա) երրորդ անձը իրավունք պետք է ձեռք բերի, թե՝ ոչ,
բ) նրա այդ իրավունքը ծագում է անմիջապես, թե որոշակի նախապայմանների առկայության ժամանակ,
գ) արդյոք պայմանագրի կողմերն իրավասու են չեղյալ համարել կամ փոխել երրորդ կողմի իրավունքն առանց նրա համաձայնության:
2. Այն կողմը, որը պայմանագրում երրորդ անձի օգտին վերապահում է կատարել, պահպանում է պայմանագրում նշված երրորդ անձին փոփոխելու իրավունքը՝ անկախ պայմանադիր կողմի համաձայնությունից:
Հոդված 351. Երրորդ անձի հրաժարվելը պայմանագրով ձեռք բերված իրավունքից
Եթե երրորդ անձը հրաժարվում է պայմանագրով ձեռք բերված իրավունքից, ապա պարտատերը կարող է ինքը պահանջել պարտավորության կատարում, եթե պայմանագրից կամ պարտավորության էությունից այլ բան չի բխում։
Գլուխ հինգերորդ
Պայմանագրից դուրս գալը
Հոդված 352. Պայմանագրից հրաժարվելու հետևանքները
1. Եթե պայմանագրի կողմերից մեկը 405-րդ հոդվածով նախատեսված պայմանների առկայության դեպքում հրաժարվում է պայմանագրից, ապա ստացած կատարումն ու օգուտը կվերադարձվեն կողմերին (վերադարձ բնեղենով):
2. Բնեղենով վերադարձի փոխարեն պարտապանին դրամական փոխհատուցման պատասխանատվություն է սահմանվում, եթե.
ա) ձեռք բերվածի բնույթից ելնելով` դրա վերադարձը բացառվում է,
բ) ստացված առարկան կողմը կօգտագործի, կօտարի, կծանրաբեռնի իրավական առումով, կվերամշակի կամ կվերափոխի,
գ) ստացված իրը փչացել կամ մահացել է, պատշաճ օգտագործմամբ հարուցված մաշվածությունը նկատի չի առնվում:
3. Եթե պայմանագրով նախատեսված էր պատասխան կատարում, ապա դրամական փոխհատուցումը կփոխարինվի սույն կատարմամբ:
4. Դրամական հատուցման պարտավորություն չի առաջանում, եթե.
ա) առարկայի այն թերությունը, որն իրավունք է տալիս հրաժարվել պայմանագրից, հայտնաբերվել է այս առարկայի վերամշակման կամ վերափոխման ժամանակ,
բ) առարկայի փչանալը կամ մահը տեղի է ունեցել պարտատիրոջ մեղքով,
գ) առարկան փչացել կամ մահացել է իրավասու անձի մոտ, չնայած այն հանգամանքին, որ նա դրան վերաբերվել է նույն խնամքով, ինչպես իր սեփական իրին։ Իսկ այն, ինչ մնացել է, պետք է վերադարձվի։
5. Սույն հոդվածի առաջին մասից բխող պարտավորությունների խախտման համար, ըստ 394-րդ հոդվածի, պարտատերը կարող է պահանջել վնասի հատուցում:
Հոդված 353. Պարտապանի պարտավորությունը առարկայի պատշաճ օգտագործման
կանոնների խախտման պատճառով օգուտ չստանալու դեպքում
1. Եթե պարտապանը օգուտ չի ստանում առարկայի պատշաճ օգտագործման կանոնների խախտման պատճառով, թեև նա հնարավորություն ուներ օգուտ ստանալու, ապա նա պարտավոր է պարտատիրոջը հատուցել օգուտ չստանալու հետևանքով պատճառված վնասը։
2. Եթե պարտապանը վերադարձնում է առարկան, հատուցում է դրամական միջոցներով կամ, եթե 352-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով չի թույլատրվում վնասի հատուցում պահանջել, ապա նրան պետք է հատուցվեն պարտադիր ծախսերը: Այլ ծախսեր պետք է փոխհատուցվեն միայն այն դեպքում, եթե պարտատերը դրանց հիման վրա շահ է ստացել:
Հոդված 354. Պայմանագրից դուրս գալուց բխող պարտավորությունների կատարումը
Պայմանագրից դուրս գալու արդյունքում ծագած պարտավորությունները պետք է միաժամանակ կատարվեն կողմերի կողմից:
Հոդված 355. Պայմանագրից դուրս գալու ժամանակ ծանուցելու պարտավորությունը
Պայմանագրից դուրս գալը տեղի է ունենում պայմանագրի մյուս կողմին ծանուցելով:
Հոդված 356. Պայմանագրից դուրս գալու ժամկետը
Եթե պայմանագրից դուրս գալու ժամկետը որոշված չէ, ապա դուրս եկող անձին այդպիսի ժամկետ կարող է սահմանել պայմանագրի երկրորդ կողմը։ Ժամկետը պետք է լինի ողջամիտ: Պայմանագրից դուրս գալու իրավունքը ուժը կորցրած է ճանաչվում, եթե մինչև ժամկետի ավարտը մերժման մասին չի հայտարարվում:
Հոդված 357. Պայմանագրից դուրս գալը մի քանի անձանց կողմից
Եթե պայմանագրի մեկ կամ մյուս կողմում մասնակցում է մի քանի անձ, ապա պայմանագրից դուրս գալու իրավունքը կարող է իրականացվել պայմանագրից դուրս եկող կողմի բոլոր մասնակիցների կողմից միասին, ծանուցելով մյուս կողմի բոլոր մասնակիցներին: Եթե իրավասու անձանցից մեկի համար վերացվում է պայմանագրից հրաժարվելու իրավունքը, ապա այդ իրավունքը վերացվում է բոլորի համար։
Հոդված 358. Պայմանագրից դուրս գալու անթույլատրելիությունը
Չի թույլատրվում պայմանագրից դուրս գալ պարտավորությունը չկատարելու պատճառով, եթե պարտապանը կարող էր պարտավորությունը կատարել երկուստեք պահելու միջոցով, իսկ դուրս գալուց հետո անհապաղ հայտարարում է պարտավորությունը երկուստեք պահելումասին։
Հոդված 359. Պարտատիրոջ կողմից պայմանագրից հրաժարվելը
Եթե պայմանագիրը կնքվում է այն վերապահումով, որ պարտապանը, պայմանագրից ելնելով, պետք է կորցնի իր իրավունքները, եթե նա չկատարի իր պարտավորությունները, ապա պարտատերը կարող է դուրս գալ պայմանագրից, նման դեպք լինելու դեպքում։
Հոդված 360. Սխալը համաձայնության գալու հիմքերում
1. Անվավեր է պայմանագիրը, որով կողմերի միջև վեճը կամ անորոշությունը լուծվում է փոխադարձ զիջման (համաձայնության գալու) միջոցով, եթե, ելնելով պայմանագրի բովանդակությունից, այս համաձայնության գալը հիմնված է իրականությանը անհամապատասխան հանգամանքների վրա, և վեճ կամ անորոշություն չէր առաջանա, եթե կողմերը իմանային գործերի իրական վիճակը։
2. Անորոշությանն է հավասարեցվում է, երբ որևէպահանջի իրականացում կասկածելի է։
Բաժին երկրորդ
Պարտավորության կատարում
Գլուխ առաջին
Ընդհանուր դրույթներ
Հոդված 361. Պարտավորության առկայության կանխավարկածը
1. Յուրաքանչյուր կատարում ենթադրում է պարտավորության առկայություն։
2. Պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ կերպով, բարեխղճորեն, պայմանավորված ժամանակ և վայրում:
Հոդված 362. Պարտավորության կատարման վայրը
Եթե կատարման վայրը սահմանված չէ և ոչ էլ բխում է պարտավորական հարաբերությունների էությունից, ապա առարկայի հանձնումը պետք է կատարվի հետևյալ կերպ.
ա) անհատապես սահմանված առարկայի դեպքում՝ այն վայրում, որտեղ այն եղել է պարտավորության ծագման պահին,
բ) տեսակով սահմանված առարկայի դեպքում` պարտապանի ձեռնարկության գտնվելու վայրում, եթե այդպիսին չկա, ապա՝ ըստ նրա բնակության վայրի (իրավաբանական հասցեի)։
Հոդված 363. Պարտապանի կամ պարտատիրոջ բնակության վայրի փոփոխությունը
1. Եթե պարտավորության կատարելուց առաջ փոխվում է պարտապանի բնակության վայրը կամ ձեռնարկության գտնվելու վայրը, և դրա պատճառով պարտատերը լրացուցիչ ծախսեր է ունենում, ապա պարտապանը պարտավոր է այդ ծախսերը հատուցել պարտատիրոջը:
2. Եթե մինչև պարտավորության կատարումը փոխվում է պարտատիրոջ բնակության վայրը կամ իրավաբանական հասցեն, և դրա պատճառով ծախսերն ավելանում են կամ կատարումը վտանգվում է, ապա պարտատերը կրում է ինչպես ավելացած ծախսերի հատուցումը, այնպես էլ առարկան փոխանցելու ակնկալվող վտանգի ռիսկը։
Հոդված 364. Պարտավորության կատարումը վաղաժամկետ
Պարտապանն իրավունք ունի պարտավորությունը կատարել վաղաժամկետ, եթե պարտատերը հարգելի պատճառով չի հրաժարվի ընդունել կատարումը:
Հոդված 365. Պարտավորության կատարումը կատարման համար սահմանված ժամկետի
բացակայության դեպքում
Եթե պարտավորության կատարման համար ժամկետ չի սահմանվել և այլ հանգամանքներից ևա դա պարզ չէ, ապա պարտատերը ցանկացած ժամանակ կարող է պահանջել դրա կատարում, իսկ պարտապանը կարող է այն անհապաղ կատարել։
Հոդված 366. Պարտավորությունը վաղաժամկետ կատարելու պահանջի
անթույլատրելիությունը
Եթե ժամկետ է սահմանված, ապա կասկածի դեպքում ենթադրվում է, որ պարտատերը չի կարող մինչև այդ ժամկետը պահանջել կատարում, իսկ պարտապանը կարող է պարտավորությունը կատարել վաղաժամկետ։
Հոդված 367. Պարտավորության կատարումն անհապաղ պահանջելու իրավունքը
Եթե պարտավորության կատարման համար պարտապանի օգտին որևէ ժամկետ է սահմանված, ապա պարտատերը կարող է պահանջել անհապաղ կատարում, եթե պարտապանը դարձել է անվճարունակ, կամ նվազեցրել է խոստացած ապահովումը, կամ ընդհանրապես չի ներկայացրել այն:
Հոդված 368. Պարտավորության կատարումը պայմանական գործարքի առկայության դեպքում
Եթե գործարքի վավերականությունը կախված է որևէ պայմանի կատարումից, ապա պարտավորությունը կատարման ենթակա է այն օրվանից, երբ այս պայմանը գալիս է։
Հոդված 369. Պարտավորությունը կատարելուց հրաժարվելը
Երկկողմ պայմանագրով պարտավորություն ունեցող անձը կարող է հրաժարվել պարտավորության կատարումից մինչև պատասխան գործողության կատարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պարտավոր էր նախապես կատարել իր պարտավորությունը։
Հոդված 370. Սպառողական վարկ
1. Սպառողական վարկի դեպքում վարկ ստացողը կարող է հրաժարվել վարկը վերադարձնելուց, եթե այդ վարկի հետ կապված առուվաճառքի պայմանագրից բխող հակընդդեմ պատասխանը վաճառողի նկատմամբ նրան կշնորհեր իր պարտավորությունից հրաժարվելու իրավունք։
2. Առուվաճառքի պայմանագիրը վարկային պայմանագրի հետ միասին ստեղծում է փոխկապակցված գործարք, եթե վարկը ծառայում է գնման գնի ֆինանսավորմանը, և երկու պայմանագրերն էլ քննարկվում են որպես տնտեսական ամբողջություն։ Տնտեսական ամբողջություն է համարվում այն դեպքում, երբ վարկ տրամադրողը վարկային պայմանագրի պատրաստման կամ կնքման ժամանակ օգտագործում էր վաճառողի մասնակցությունը:
Հոդված 371. Երրորդ անձի կողմից պարտավորությունների կատարումը
1. Եթե օրենքից, պայմանագրից կամ պարտավորության բնույթից չի բխում, որ պարտապանը պարտավոր է անձամբ կատարել պարտավորությունը, ապա այդ պարտավորությունը կարող է կատարել երրորդ անձը:
2. Պարտատերը կարող է չընդունել երրորդ անձից առաջարկվող կատարումը, եթե պարտապանը դեմ է դրան:
Հոդված 372. Պարտատիրոջ բավարարումը երրորդ անձի կողմից
Եթե պարտատերը հարկադիր կատարման է դիմում պարտապանին պատկանող իրի համար, ապա յուրաքանչյուր անձ, ով վտանգի է ենթարկվում, որ հարկադիր կատարումը կարող է կորցնել այդ իրի նկատմամբ իրավունքը, իրավասու է բավարարել պարտատիրոջը։ Երբ երրորդ անձը կբավարարի պարտատիրոջը, ապա պահանջի իրավունքը անցնում է այս անձին։
Հոդված 373. Պարտավորության կատարման ընդունելը ոչ իրավասու անձի կողմից
1. Պարտապանը պարտավոր է կատարել պարտատիրոջ կամ այն անձի պարտավորությունը, որը օրենքով կամ դատարանի որոշմամբ լիազորված է ընդունել կատարումը։
2. Եթե պարտավորության կատարումն ընդունել է ոչ լիազորված անձը, ապա պարտավորությունը համարվում է կատարված, երբ պարտատերը տվել է իր համաձայնությունը կամ այդ կատարումից օգուտ է ստացել:
Հոդված 374. Այլընտրանքային պարտավորություններ
Եթե մի քանի պարտավորություններից որևէ մեկը պետք է կատարվի (այլընտրանքային պարտավորություններ), ապա պարտապանը իրավունք ունի ընտրելու, եթե այլ բան չի բխում պայմանագրից, օրենքից կամ պարտավորության էությունից:
Հոդված 375. Կատարման ենթակա պարտավորությունների ընտրությունը
Եթե պարզվում է, որ պարտապանը կարող է հրաժարվել երկու պարտավորություններից մեկից, ապա ուժի մեջ է մնում երկրորդ գործողությունը կատարելու պարտավորությունը։
Հոդված 376. Այլընտրանքային պարտավորությունների ընտրության կարգը
374-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունը կատարվում է հայտարարությամբ կամ կատարմամբ՝ պայմանագրի մյուս կողմի նկատմամբ։ Ընտրված պարտավորությունը համարվում է հենց սկզբից կատարելիք պարտավորություն:
Հոդված 377. Երկուսից ավելի կատարելիք պարտավորությունների ընտրությունը
374-376-րդ հոդվածների կանոնները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ պարտավորության ընտրության առարկան կազմում է երկուսից ավելի կատարում։
Հոդված 378. Պարտավորության մասնակի կատարումը
Պարտապանն իրավունք ունի պարտավորությունը կատարել մաս-մաս (պարտավորության մասնակի կատարում), եթե պարտատերը համաձայն է դրան:
Հոդված 379. Պարտատիրոջ իրավունքը ստանալու այլ կատարում
Պարտատերը պարտավոր չէ ընդունել այլ կատարում, բացի նրանից, որ նախատեսված էր պայմանագրով: Այս կարգը կիրառվում է նաև այն դեպքում, երբ կատարումը մեծ արժեք ունի:
Հոդված 380. Պարտավորության կատարման որակը
Եթե պայմանագրում մանրամասն նշված չէ կատարման որակը, ապա պարտապանը պարտավոր է կատարել առնվազն միջին որակի աշխատանք և հանձնել միջին որակի իր։
Հոդված 381. Պարտավորության կատարումը անհատապես սահմանված առարկայի
առկայության դեպքում
Եթե պայմանագրի առարկան անհատապես սահմանված իր է, ապա պարտատերը պարտավոր չէ ընդունել այլ առարկա, նույնիսկ եթե այն ունի ավելի բարձր արժեք։
Հոդված 382. Պարտավորությունների կատարումը տեսակային հատկանիշներով որոշվող առարկայի առկայության դեպքում
Եթե կատարման առարկան իր է, որը կարելի է փոխել (փոխարինելի առարկա), ապա պարտապանը պարտավոր է միշտ կատարել պարտավորությունը։
Գլուխ երկրորդ
Դրամական պարտավորության կատարումը
Հոդված 383. Հասկացությունը
Դրամական պարտավորությունն արտահայտվում է ազգային արժույթով: Կողմերը կարող են դրամական պարտավորությունը սահմանել նաև արտարժույթով, եթե դա արգելված չէ օրենքով։
Հոդված 384. (Հանվել է)
2007 թվականի հունիսի 29-ի Վրաստանի օրենք № 5127 – ՎՕՏ I, № 27, 17.07.2007թ., հոդվ.260
Հոդված 385. Առանց պարտավորության վճարածը հետ կանչելու կարգը
Այն, ինչ առանց պարտավորության է վճարված, անհիմն հարստացման մասին կանոնների համաձայն կարող է հետ կանչվել:
Հոդված 386. Դրամական պարտավորության կատարման վայրը
1. Կատարման վայրի կասկածելիության դեպքում դրամական պարտավորությունը պետք է կատարվի ըստ պարտատիրոջ գտնվելու վայրի (բնակության կամ իրավաբանական հասցեի):
2. Եթե պարտատերը վճարման վայրում կամ երկրում գումար փոխանցելու համար նախատեսված ունի բանկային հաշիվ, ապա պարտապանը կարող է այս հաշվին փոխանցելով կատարել իր դրամական պարտավորությունը՝ բացառությամբ այն դեպքի, երբ պարտատերը դեմ է դրան:
Հոդված 387. Դրամական պարտավորության մարման հերթականությունը
1. Եթե պարտապանը, տարբեր պարտավորություններից ելնելով, մի քանի նմանատիպ կատարումներ ունի պարտատիրոջը, և այն, ինչ կատարվել է, բավարար չէ բոլոր պարտքերը մարելու համար, ապա կմարվի այն պարտավորությունը, որը պարտապանը կընտրի կատարման պահին։ Իսկ եթե պարտապանը չի ընտրի, ապա այն պարտքը կմարվի, որի վճարման ժամկետն առաջինն է եկել։
2. Եթե պահանջների կատարման վերջնաժամկետը հասել է միաժամանակ, ապա նախ պետք է կատարվի այն պահանջը, որը պարտապանի համար ամենադժվար կատարվողն է։
3. Եթե պահանջները հավասարապես ծանր են, ապա նախ պետք է կատարվի նա, որը ամենից պակաս է ապահովված:
Հոդված 388. Դատական ծախսերը մարելու առաջնահերթությունը
Պարտապանի այն վճարվելիքից, որը բավարար չէ ժամեկտը եկած ամբողջ պարտքը մարելու համար, նախ մարվում են դատական ծախսերը, ապա՝ հիմնական կատարումը (պարտքը) և վերջում՝ տոկոսները։
Հոդված 389. Դրամական պարտավորության վճարումը դրամական միավորի փոխարժեքի
փոփոխման դեպքում
Եթե դրամական միավորը (փոխարժեքը) ավելացել կամ նվազել է մինչև վճարման ժամկետը, կամ արժույթը փոխվել է, պարտապանը պարտավոր է վճարել պարտավորության ծագման ժամանակին համապատասխան փոխարժեքով: Արժույթը փոխելիս փոխանակման հարաբերությունները պետք է հիմնված լինեն այն փոխարժեքի վրա, որը արժույթի փոփոխման օրը գոյություն ուներ այդ դրամական միավորների միջև:
Գլուխ երրորդ
Պարտատիրոջ կետանցը
Հոդված 390. Հասկացությունը
1. Պարտատիրոջ կողմից կետանց է համարվում, եթե նա չի ստանում իրեն առաջարկված կատարումը, որի ժամկետը լրացել է:
2. Եթե պարտավորությունը կատարելու համար պահանջվում է պարտատիրոջ այս կամ այն գործողությունը, կետանց կհամարվի, եթե նա չի կատարում այդ գործողությունը:
Հոդված 391. Վնասի հատուցման պարտատիրոջ պարտավորությունը
Պարտատերը պետք է հատուցի այն վնասը, որը պարտապանին պատճառվել է կատարված պարտավորությունն ընդունելու ժամկետը մեղավոր կետանցելու պատճառով։
Հոդված 392. Պարտապանի պատասխանատվությունը պարտատիրոջ
կետանցման դեպքում
Պարտատիրոջ կետանցման դեպքում պարտապանը պատասխանատվություն է կրում միայն պարտավորությունը չկատարելու համար, եթե կատարումն անհնար է դարձել պարտապանի դիտավորության կամ կոպիտ անզգուշության պատճառով։
Հոդված 393. Պարտատիրոջ կողմից կետանցման հետևանքները
Պարտատիրոջ կողմից կետանցման դեպքում, անկախ նրա մեղքից.
ա) նա պարտավոր է պարտապանին հատուցել պայմանագրի առարկայի պահպանման պատճառով առաջացած հավելյալ ծախսերը,
բ) նա կրում է իրը պատահական վնասելու կամ մահանալու ռիսկը,
գ) նա այլևս իրավունք չունի դրամական պարտավորությունների դիմաց տոկոսներ ստանալու:
Բաժին երրորդ
Պարտավորության խախտումը
Գլուխ առաջին
Ընդհանուր դրույթներ
Հոդված 394. Վնասի հատուցման պահանջը պարտավորությունը խախտելու դեպքում
1. Պարտապանի կողմից պարտավորությունը խախտելու դեպքում պարտատերը կարող է պահանջել հատուցել դրանով պատճառած վնասը։ Այս կարգը չի կիրառվում, երբ պարտապանը պատասխանատվություն չի կրում պարտավորությունը խախտելու համար:
2. Պարտապանի կողմից կետանցման դեպքում, պարտատերը կարող է պարտապանին նշանակել պարտավորությունը կատարելու համար պարտադիր ժամկետ: Եթե պարտապանն այս ժամկետում ևս չի կատարում պարտավորությունը, ապա պարտատերն իրավունք ունի պարտավորությունը կատարելու փոխարեն պահանջել վնասի հատուցում։
3. Լրացուցիչ ժամկետ անհրաժեշտ չէ սահմանել, եթե ակնհայտ է, որ դա որևէ հետևանք չի ունենա, կամ երբ կան առանձնահատուկ հանգամանքներ, որոնք, երկու կողմերի շահերի նախատեսմամբ արդարացնում են վնասի հատուցման պահանջի անհապաղ կիրառումը։
Հոդված 395. Վնասի հատուցման պարտականությունից ազատելու վերաբերյալ
նախնական համաձայնության անթույլատրելիությունը
1. Պարտապանը պատասխանատվություն է կրում միայն դիտավորությամբ կամ անզգուշությամբ պատճառված վնասի համար, եթե այլ բան նախատեսված չէ և այլ բան չի բխում պարտավորության էությունից:
2. Պարտապանի կողմից դիտավորությամբ իրականացված գործողությամբ պարտավորությունը խախտելու ժամանակ թույլ չի տրվում կողմերի նախնական համաձայնություն նրան վնասի հատուցումից ազատելու մասին:
Հոդված 396. Պարտապանի պատասխանատվությունը իր ներկայացուցչի
գործողության համար
Պարտապանը իր օրինական ներկայացուցչի և այն անձանց գործողությունների համար, որոնց նա օգտագործում է իր պարտավորությունները կատարելու համար, պետք է պատասխան տա նույն չափով, ինչպես իր իսկ մեղավոր արարքի ժամանակ։
Հոդված 397. Պարտապանի պատասխանատվությունը կատարման առարկան այլ անձից
ստանալիս
Պարտապանը պատասխանատվություն է կրում կատարման համար նույնիսկ այն դեպքում, երբ նա պետք է կատարման առարկան ստանար այլ անձից և չի կարողացել ստանալ, եթե պայմանագրից կամ այլ հանգամանքներից այլ բան չի բխում:
Հոդված 398. Պայմանագրի հարմարեցումը փոփոխված հանգամանքներին
1. Եթե պայմանագրի կնքման համար հիմք հանդիսացած հանգամանքները պայմանագրի կնքումից հետո ակնհայտորեն փոխվել են, և կողմերը չէին կնքի այդ պայմանագիրը կամ կկնքեին այն այլ բովանդակությամբ, եթե նախատեսեին այդ փոփոխությունները, ապա կարող է պահանջվել պայմանագրի հարմարեցում փոփոխված հանգամանքներին: Հակառակ դեպքում, առանձին հանգամանքների նախատեսմամբ, պայմանագրի կողմից չի կարող պահանջվել խստորեն պահպանել չփոփոխված պայմանագիրը:
2. Հանգամանքների փոփոխությանն է հավասարվում, երբ պարզվում է, որ պատկերացումները, որոնք պայմանագրի հիմք են դարձել, ճիշտ չեն։
3. Կողմերը նախ պետք է փորձեն պայմանագիրը հարմարեցնել փոփոխված հանգամանքներին։ Եթե անհնար է պայմանագիրը հարմարեցնել փոփոխված հանգամանքներին, կամ մյուս կողմը համաձայն չէ դրան, ապա այն կողմը, որի շահերը խախտվել են, կարող է հրաժարվել պայմանագրից։
Հոդված 399. Երկարաժամկետ պարտավորական հարաբերությունից հրաժարվելը
1. Պայմանագրի ցանկացած կողմ, հարգելի հիմքերից ելնելով, կարող է հրաժարվել երկարաժամկետ պարտավորական հարաբերության վերաբերյալ պայմանագրից, առանց լուծելու համար սահմանված ժամկետի պահպանման։ Հարգելի է հիմքը, երբ պայմանագիրը լուծող կողմից կոնկրետ հանգամանքի, այդ թվում՝ անհաղթահարելի ուժի և փոխադարձ շահերի նախատեսմամբ, չի կարելի պահանջել շարունակել պայմանագրային հարաբերությունները մինչև համաձայնեցված ժամկետը կամ պայմանագիրը լուծելու համար սահմանված ժամկետն ավարտվելը։
2. Եթե հիմքը նաև պայմանագրային պարտավորությունների խախտումն է, ապա պայմանագրի լուծումը թույլատրվում է միայն թերությունների վերացման համար սահմանված ժամկետն անարդյունք անցնելուց կամ անարդյունավետ նախազգուշացումից հետո: Համապատասխանաբար կիրառվում է 405-րդ հոդվածի 2-րդ մասը։
3. Իրավասու անձը կարող է ողջամիտ ժամկետում հրաժարվել պայմանագրից պայմանագրի լուծման պատճառն իրեն հայտնի դառնալուց հետո:
4. Եթե արդեն կատարվածը պայմանագրի լուծման հետևանքով այլևս որևէ հետաքրքրություն չի ներկայացնում իրավասու անձի համար, ապա պայմանագրի լուծումը կարող է տարածվել նաև այս կատարման վրա։ Արդեն իսկ կատարվածի վերադարձն ապահովելու համար համապատասխանաբար կիրառվում են 352-354-րդ հոդվածները։
5. Վնասի հատուցման պահանջի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում է 407-րդ հոդվածը։
Գլուխ երկրորդ
Պարտապանի կողմից կետանցը
Հոդված 400. Հասկացությունը
Պարտապանի կողմից պարտավորությունը կատարելու կետանց է համարվում, եթե.
ա) պարտավորությունը չի կատարվում կատարման համար սահմանված ժամկետում,
բ) կատարման ժամկետը լրանալուց հետո պարտատիրոջ կողմից նախազգուշացվելուց հետո նույնիսկ նա չի կատարում պարտավորությունը։
Հոդված 401. Պարտավորությունը կատարելու անհնարինությունը
Ժամկետը չի համարվում կետանցած, եթե պարտավորությունը չի կատարվել այնպիսի հանգամանքների պատճառով, ինչը պարտապանի մեղքով չի հարուցված։
Հոդված 402. Պարտապանի պատասխանատվությունը
Կետանցման ընթացքում պարտապանը պատասխանատվություն է կրում ցանկացած անզգուշության համար: Նա պատասխանատվություն է կրում նաև պատահականության համար, եթե չի ապացուցի, որ վնասը կարող էր առաջանալ նույնիսկ պարտավորությունը ժամանակին կատարելու դեպքում։
Հոդված 403. Տոկոսների վճարումը դրամական գումարի վճարումը կետանցելու
դեպքում
1. Պարտապանը, որը կկետանցի դրամական գումարի վճարման ժամկետը, պարտավոր է կետանցման համար վճարել կողմերի համաձայնությամբ սահմանված տոկոսը, եթե պարտատերը, այլ հիմքերից ելնելով, չի կարող ավելին պահանջել։
2. Դրամական գումարի վճարումը կետանցելու ժամանակ տոկոսից տոկոս վճարել տալ թույլ է տրվում է միայն պայմանագրով ուղղակիորեն նախատեսված դեպքում:
2007 թվականի հունիսի 29-ի Վրաստանի օրենք № 5127 – ՎՕՏ I, № 27, 17.07.2007թ., հոդվ.260
Հոդված 404. Պարտատիրոջ վնասի հատուցման իրավունքը
Պարտատերն իրավունք ունի պահանջելու կետանցմամբ պատճառված վնասի հատուցում։
Գլուխ երրորդ
Պարտավորության խախտումը երկկողմ պայմանագրի ժամանակ
Հոդված 405. Պարտավորությունը խախտելու դեպքում լրացուցիչ ժամկետ սահմանելը
1. Եթե պայմանագրի կողմերից մեկը խախտում է երկկողմ պայմանագրից բխող պարտավորությունը, ապա պայմանագրի մյուս կողմը կարող է հրաժարվել պայմանագրից պարտավորությունը չկատարելու համար իր կողմից լրացուցիչ սահմանված ժամկետն անարդյունք անցնելուց հետո: Եթե պարտավորության խախտման բնույթից ելնելով լրացուցիչ ժամկետ չի կիրառվում, ապա նախազգուշացումը համարժեք է լրացուցիչ ժամկետի սահմանմանը։ Եթե պարտավորությունը միայն մասամբ է խախտվել, ապա պարտատերը կարող է հրաժարվել պայմանագրից միայն այն դեպքում, եթե պարտավորության մնացած մասի կատարումը նրա համար կորցրել է հետաքրքրությունը:
2. Պարտադիր չէ լրացուցիչ ժամկետ սահմանել կամ նախազգուշացնել, եթե.
ա) ակնհայտ է, որ դա ոչ մի հետևանք չի ունենա,
բ) պարտավորությունը չի կատարվել պայմանագրով սահմանված ժամկետում, և պարտատերը հարաբերությունների շարունակությունը կապել է պարտավորության ժամանակին կատարման հետ,
գ) առանձնահատուկ հիմքերից ելնելով՝ փոխադարձ շահերի նախատեսմամբ, արդարացված է պայմանագիրն անհապաղ լուծելը։
3. Պայմանագրից հրաժարվել չի թույլատրվում, եթե.
ա) պարտավորության խախտումն աննշան է,
բ) խախտվել են 316-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, և, չնայած դրան, պարտատիրոջից կարող է պահանջվել ուժի մեջ թողնել պայմանագիրը,
գ) պարտատերը ամբողջությամբ կամ առավելապես ինքն է պատասխանատու պարտավորության խախտման համար,
դ) պահանջին հակադրվում է հակընդդեմ պատասխանը, որը պարտապանն արդեն ներկայացրել է կամ անհապաղ կներկայացնի պայմանագիրը մերժելուց անմիջապես հետո։
4. Պարտատերն իրավասու է մինչև կատարման ժամկետը գալը հրաժարվել պայմանագրից, եթե ակնհայտ է, որ կստեղծվեն պայմանագրից հրաժարվելու հիմքեր:
5. Պարտապանն իրավասու է պարտատիրոջ համար պայմանագրից հրաժարվելու ողջամիտ ժամկետ սահմանել:
Հոդված 406. Պատասխան կատարում ստանալու իրավունքը
1. Եթե երկկողմ պայմանագրում պարտապանն իրավունք ունի հրաժարվել իրեն վերապահված պարտավորությունից, իսկ այն հանգամանքը, որը նրան տալիս է դրա իրավունքը, առաջացել է պարտատիրոջ մեղքով, ապա նա պահպանում է պատասխան կատարում ստանալու իրավունքը։
2. Սույն կարգը չի կիրառվում, եթե պատասխան կատարման հիմքը ստեղծվել է այն ժամանակ, երբ պարտատերը ձգձգում էր կատարման ընդունումը:
Հոդված 407. Պայմանագրից դուրս գալու դեպքում վնասի հատուցումը
1. Պայմանագրից դուրս գալիս պարտատերը կարող է պահանջել պայմանագրի չկատարմամբ իրեն պատճառված վնասի հատուցում:
2. Սույն կարգը չի կիրառվում, երբ պայմանագրից դուրս գալու հիմքը պարտապանի մեղքով չի հարուցված:
Բաժին չորրորդ
Վնասը հատուցելու պարտավորությունը
Հոդված 408. Նախնական վիճակը վերականգնելու պարտավորությունը
1. Այն անձը, որը պարտավոր է հատուցել վնասը, պետք է վերականգնի այն վիճակը, որը կլիներ, եթե չլիներ հատուցում պարտավորեցնող հանգամանքը։
2. Եթե մարմնի վնասմամբ կամ առողջությանը վնաս պատճառելու հետևանքով տուժողը զրկվել է աշխատունակությունից կամ նվազել է նրա աշխատունակությունը, կամ նրա պահանջմունքները մեծացել են, ապա տուժողին վնասը պետք է հատուցվի ամենամսյա ալիմենտ վճարելով։
3. Տուժողն իրավունք ունի նախապես պահանջել բուժման ծախսերը։ Նույն կարգը գործում է նաև այն ժամանակ, երբ անհրաժեշտ է դառնում մասնագիտական վերապատրաստում:
4. Ապրուստի միջոցի փոխարեն տուժողը կարող է փոխհատուցում պահանջել, եթե դրա համար կա էական հիմք։
Հոդված 409. Նախնական վիճակի վերականգնման անհնարինությունը
Եթե վնասը հնարավոր չէ հատուցել սկզբնական վիճակի վերականգնմամբ, կամ եթե դա պահանջում է անհամաչափ մեծ ծախսեր, ապա պարտատիրոջը կարող է տրվել դրամական հատուցում։
Հոդված 410. Վնասի հատուցում պահանջելու իրավունքից նախապես հրաժարվելը
Պարտավորության խախտման պատճառով վնասի հատուցման պահանջի իրավունքից նախնական հրաժարում թույլ է տրվում, եթե դա նախատեսված է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ:
2009 թվականի դեկտեմբերի 4-ի Վրաստանի օրենք № 2284 – ՎՕՏ I, № 45, 21.12.2009թ., հոդվ.329
Հոդված 411. Վնասի հատուցում չստացած եկամտի համար
Վնասը պետք է հատուցվի ոչ միայն փաստացի գույքային կորստի, այլև չստացած եկամուտների համար։ Չստացած է համարվում այն եկամուտը, որը անձը չի ստացել, և որը նա կստանար, եթե պարտավորությունը պատշաճ կերպով կատարվեր։
Հոդված 412. Վնասը, որի նկատմամբ տարածվում է հատուցման պարտավորություն
Հատուցման ենթակա է միայն այն վնասը, որը նախապես կանխատեսելի է եղել պարտապանի համար և հանդիսանում է վնաս հարուցող գործողության անմիջական հետևանք։
Հոդված 413. Վնասի հատուցումը ոչ գույքային վնասի համար
1. Ոչ գույքային վնասի համար դրամական հատուցում կարող է պահանջվել միայն օրենքով հստակ սահմանված դեպքերում՝ ողջամիտ և արդարացի հատուցման ձևով։
2. Մարմնական վնասվածքի կամ առողջությանը հասցված վնասի դեպքում տուժողը կարող է պահանջել նաև ոչ նյութական վնասի հատուցում:
Հոդված 414. Վնասի չափը որոշելը
Վնասի չափը որոշելիս նկատի պետք է առնվի այն հետաքրքրությունը, որ պարտատերն ուներ պարտավորությունը պատշաճ կատարելու նկատմամբ: Վնասի չափը որոշելու համար պետք է նախատեսվի պայմանագրի կատարման ժամանակը և վայրը։
Հոդված 415. Տուժողի մեղքը վնաս հասցնելու մեջ
1. Եթե վնասի ծագմանը նպաստել է նաև տուժողի գործողությունը, ապա վնասը հատուցելու պարտավորությունը և այդ հատուցման ծավալը կախված է նրանից, թե ավելի շատ որ կողմի մեղքով է վնասն առաջացել։
2. Այս կարգը կիրառվում է նաև այն դեպքում, երբ տուժողի մեղքը դրսևորվում է նրա անգործության մեջ՝ կանխելու կամ նվազեցնելու վնասը։
Բաժին հինգերորդ
Պահանջի ապահովման լրացուցիչ միջոցներ
Հոդված 416. Պարտավորության կատարումն ապահովող լրացուցիչ միջոցների
տեսակները
Կողմերը կարող են պարտավորության կատարումն ապահովելու համար պայմանագրով նախատեսել նաև լրացուցիչ միջոցներ՝ տուժանք, նախավճար և պարտապանի երաշխիք։
Գլուխ առաջին
Տուժանք
Հոդված 417. Հասկացությունը
Տուժանքը՝ կողմերի համաձայնությամբ որոշված գումարի չափը, պարտապանը պետք է վճարի պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Հոդված 418. Տուժանքի որոշման ձևը
1. Պայմանագրի կողմերը կարող են ազատորեն որոշել տուժանք, որը կարող է գերազանցել հնարավոր վնասը, բացառությամբ սույն օրենսգրքի 625-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերի:
11. «Ֆինանսական գրավի, հանդիպական հաշվանցի և ածանցյալ գործիքների մասին» Վրաստանի օրենքով նախատեսված հանդիպական հաշվանցի կամ վերջնական հանդիպական հաշվանցի արդյունքում հաշվարկված կողմի պարտավորությունը չի հանդիսանում տուժանք կամ այլ նման բովանդակության տուգանային պատժամիջոց, և չպետք համարվի տուժանք կամ այլ, նման բովանդակության տուգանային պատժամիջոց։
2. Տուժանքի մասին համաձայնությունը պահանջում է գրավոր ձև:
2016 թվականի դեկտեմբերի 29-ի Վրաստանի № 239 օրենք – կայք, 13.01.2017թ.
2019 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի № 5674 օրենք – կայք, 31.12.2019թ.
Հոդված 419. Տուժանքի վճարման և պարտավորության կատարման միաժամանակյա
պահանջի անթույլատրելիությունը
1. Պարտատերը չի կարող միաժամանակ պահանջել և տուժանքի վճարում, և պարտավորության կատարում, եթե տուժանքը նախատեսված չէ այն դեպքերի համար, երբ պարտապանը չի կատարում իր պարտավորությունները սահմանված ժամկետում։
2. Պարտատերը միշտ իրավունք ունի պահանջելու վնասի հատուցում։
Հոդված 420. Դատարանի կողմից տուժանքի նվազեցումը
Դատարանը կարող է նվազեցնել անհամաչափ բարձր տուժանքը՝ հաշվի առնելով գործի հանգամանքները։
Գլուխ երկրորդ
Նախավճար
Հոդված 421. Հասկացությունը
Նախավճար է համարվում դրամական գումարը, որը պայմանագրով մի կողմը տալիս է մյուս կողմին և դրանով հաստատում է պայմանագրի կնքման փաստը։
Հոդված 422. Նախավճարի ներառումը վճարման հաշվի մեջ
Նախավճարը կներառվի պարտավորությամբ նախատեսված վճարային հաշվի մեջ, իսկ եթե չներառվի, ապա պայմանագրի կատարումից հետո պետք է վերադարձվի։
Հոդված 423. Նախավճարի ներառումը վնասի հատուցման հաշվի մեջ
1. Եթե նախավճար տվողը մեղավորությամբ խախտի իր վրա դրված պարտավորությունը, ապա նախավճարը մնում է այն ստացողին։ Բացի այդ, նախավճարը կներառվի վնասի հատուցման հաշվի մեջ։
2. Եթե պարտավորությունը չկատարելը հարուցված է նախավճարը ստացողի մեղավոր արարքով, նա նախավճարը պետք է վերադարձնի կրկնակի: Բացի այդ, նախավճար տվողը կարող է պահանջել վնասի հատուցում։
Գլուխ երրորդ
Պարտապանի երաշխիքը
Հոդված 424. Հասկացությունը
Պարտապանի երաշխիք է համարվում, երբ պարտապանը ստանձնում է որևէ անվերապահ գործողության կամ այնպիսի գործողության կատարում, որը դուրս է պայմանագրի առարկայից:
Հոդված 425. Երաշխիքի վավերականությունը
Երաշխիքը վավեր է համարվում, եթե այն չի հակասում օրենքով նախատեսված կանոններին կամ չափից ավելի չի պարտադրում պարտապանին:
Հոդված 426. Երաշխիքի ձևը
Երաշխիքը պետք է ձևակերպվի գրավոր:
Բաժին վեցերորդ
Պարտավորության դադարելը
Գլուխ առաջին
Պարտավորության դադարելը կատարմամբ
Հոդված 427. Պարտավորության դադարելը պարտատիրոջ օգտին կատարմամբ
Պարտավորական հարաբերությունը դադարում է պարտատիրոջ օգտին պարտավորության կատարմամբ (կատարում):
Հոդված 428. Պարտավորության դադարելը այլ կատարում ստանալով
Պարտավորական հարաբերությունը դադարում է նաև այն ժամանակ, երբ պարտատերը սույն պարտավորությամբ նախատեսված կատարման փոխարեն ստանում է այլ կատարում:
2002 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 1902 – ՎՕՏ I, № 4, 22.01.2003թ., հոդվ.20
Հոդված 429. Պարտավորության կատարման ստանալը
1. Պարտապանի պահանջով պարտատերը պետք է տրամադրի կատարման լրիվ կամ մասնակի ստանալը հաստատող փաստաթուղթ:
2. Պարտքը ստանալու մասին կազմած փաստաթուղթը, որում տոկոսների մասին ոչինչ նշված չէ, ենթադրում է, որ տոկոսները ևս վճարվել են, և դրամական պարտավորությունն ամբողջությամբ դադարել է։
3. Երբ պարտքը վճարվում է պարբերաբար, մաս-մաս, ապա դրա վերջին մասի վճարման մասին փաստաթուղթը, եթե այլ բան հաստատված չէ, ենթադրում է, որ վճարվել է նաև նախորդ մասը:
Հոդված 430. Կատարումը ստանալու փաստաթղթերի վավերապայմանները
Պարտատիրոջ կամ դրա համար իրավասու անձի կողմից կազմված կատարողական փաստաթուղթը պետք է ներառի տվյալներ պարտքի չափի և տեսակի մասին, պարտապանի կամ այն անձի անունն ու ազգանունը, որը վճարում է պարտքը, կատարման ժամանակը և վայրը։
Հոդված 431. Պարտքային փաստաթուղթ պահանջելու իրավունքը
Եթե պահանջի վերաբերյալ տրված է պարտքային փաստաթուղթ, ապա պարտապանը, կատարման մասին փաստաթղթի հետ միասին, կարող է պահանջել վերադարձնել այս փաստաթուղթը կամ չեղարկել այն: Եթե պարտատերը չի կարող վերադարձնել այս փաստաթուղթը, պարտապանն իրավունք ունի պահանջելու պաշտոնապես վավերացված տեղեկանք այն մասին, որ պարտավորությունը դադարեցվել է:
Հոդված 432. Կատարման մասին փաստաթղթեր տրամադրելու ծախսերի հատուցումը
1. Կատարման մասին փաստաթուղթ տրամադրելու ծախսերը կրում է պարտապանը, եթե նրա և պարտատիրոջ միջև համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
2. Եթե պարտատերը փոխում է իր բնակության վայրը կամ մահանում է և ժառանգներ է թողնում այլ բնակության վայրում, ապա կատարման մասին փաստաթղթի տրամադրման հետ կապված ավելացված ծախսերը կրում են պարտատերը կամ նրա ժառանգները:
Հոդված 433. Կատարումից հրաժարվելը պարտատիրոջ կողմից իր պարտավորությունները
չկատարելու պատճառով
Եթե պարտատերը հրաժարվում է կատարման մասին փաստաթուղթ տրամադրելուց, պարտքի փաստաթուղթը վերադարձնելուց կամ չեղարկելուց, կամ կատարման փաստաթղթում այն վերադարձնելու անհնարինության մասին նշելուց, կամ խոստովանելուց, որ պարտքը չեղարկված է, ապա պարտապանն իրավունք ունի հրաժարվել կատարումից: Նման դեպքերում պարտատերը համարվում է պարտքը կետանցող:
Գլուխ երկրորդ
Պարտավորության դադարելը դեպոնավորման միջոցով
Հոդված 434. Հասկացությունը
1. Եթե պարտատերը ուշացնում է կատարումն ստանալը, կամ նրա գտնվելու վայրն անհայտ է, ապա պարտապանն իրավունք ունի կատարման առարկան պահել դատարանում կամ նոտարական գրասենյակում, իսկ գումարը կամ արժեթղթերը մուտքագրել նոտարի ավանդային հաշվին:
2. Դեպոնավորմամբ պարտապանն ազատվում է պարտատիրոջ հանդեպ ունեցած պարտավորություններից:
Հոդված 435. Դեպոնավորված գույքի փոխանցումը պարտատիրոջը
Դեպոնավորված գույքը պետք է պարտատիրոջը հանձնվի դատավորի կամ նոտարի կողմից: Դատարանը կամ նոտարը կընտրեն պահող, իսկ փաստաթղթերը կմնան իրենց մոտ։
Հոդված 436. Դեպոնավորման ունակություն ունեցող առարկաներ
Առարկան պետք է պահպանման համար պիտանի լինի։ Արագ փչացող առարկաներ չեն ընդունվում պահման համար:
Հոդված 437. Պահման վայրը
Պահումը պետք է իրականացվի ըստ կատարման վայրի։
Հոդված 438. Պարտատիրոջից առարկան ստանալու պահանջը
Դատարանը կամ նոտարը պարտատիրոջը ծանուցում է կատարման առարկան պահման ընդունելու մասին և պահանջում է իրենից ընդունել այդ առարկան:
Հոդված 439. Պահման հետ կապված ծախսերի հատուցում
Պահման հետ կապված բոլոր ծախսերը կրում է պարտատերը:
Հոդված 440. Պարտապանի կողմից պահվող առարկայի հետպահանջը
1. Պարտապանն իրավունք ունի հետ պահանջել պահված իրը մինչև պարտատիրոջ ընդունումը, եթե նա ի սկզբանե չի հրաժարվել այն վերադարձնել: Եթե պարտապանը հետ է պահանջում առարկան, ապա համարվում է, որ պահումը տեղի չի ունեցել։
2. Պարտապանը կարող է հետ վերցնել հանձնված առարկան, եթե պարտատերը հրաժարվում է դրանից, կամ եթե անցել է 441-ր հոդվածով սահմանված ժամկետը։
3. Եթե պարտապանը հետ է վերցնում առարկան, ապա պահման ծախսերը կրում է ինքը։
Հոդված 441. Կատարման առարկայի պահման ժամկետը
Դատարանը կամ նոտարը կատարման առարկան պահում է երեք տարի ժամկետով։ Եթե տվյալ ժամանակահատվածում պարտատերը չի ստանում առարկան, ապա այդ մասին տեղեկացվում է պարտապանը և պահանջվում է հետ վերադարձնել հանձնած առարկան: Եթե վերադարձնելու համար պահանջվող ժամկետում պարտապանը առարկան չստանա, ապա այն կհամարվի պետական գույք։
Գլուխ երրորդ
Պարտավորության դադարեցում հանդիպական պահանջների հաշվանցմամբ
Հոդված 442. Պարտավորությունների հաշվանցի հնարավորությունը
1. Երկու անձանց միջև առկա հանդիպական պահանջը կարող է դադարել հաշվանցով, եթե լրացել է այդ պահանջների կատարման ժամկետը։
2. Պարտավորությունների հաշվանց հնարավոր է նույնիսկ այն դեպքում, երբ պահանջներից մեկի կատարման ժամկետը դեռ չի լրացել, սակայն այդ պահանջի իրավատերը աջակցում է հաշվանցը: Պարտավորությունների հաշվանց իրականացվում է մյուս կողմին ծանուցման միջոցով:
Հոդված 4421. Հանդիպական հաշվանց և վերջնական հանդիպական հաշվանց
Հանդիպական հաշվանցի համաձայնագրի շրջանակներում կնքված որակավորված ֆինանսական պայմանագրից բխող երկկողմ պարտավորությունները կարող են կատարվել հանդիպական հաշվանցով և (կամ) վերջնական հանդիպական հաշվանցով, որը կարգավորվում է ի «Ֆինանսական գրավի, հանդիպական հաշվանցի և ածանցյալ գործիքների մասին» Վրաստանի օրենքով։
2019 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5674 – կայք, 31.12.2019թ.
Հոդված 443. Հաշվանցի հնարավորությունը պահանջի վաղեմության դեպքում
Պահանջի վաղեմությունը չի բացառում պարտավորությունների հաշվանց, եթե պահանջն այն պահի համար վաղեմության ժամկետի մեջ էր, երբ դեռ կարելի էր այն հաշվանցել։
Հոդված 444. Հաշվանցի պահանջները
Եթե հաշվանցի պահանջներն ամբողջությամբ չեն մարում իրար, ապա հաշվանցվում է միայն այն, որի ծավալը փոքր է երկրորդ պահանջի ծավալից:
Հոդված 445. Մի քանի հաշվանցի պահանջ
1. Եթե հաշվանցի մասին ծանուցված պայմանագրի կողմն ունի մի քանի հաշվանցի պահանջ, ապա կիրառվում են 387-րդ հոդվածի կանոնները:
2. Եթե, բացի հիմնական պարտավորությունից, կողմը մյուս կողմին պետք է վճարի տոկոսներ և այլ ծախսեր, ապա կիրառվում են 388-րդ հոդվածի կանոնները:
Հոդված 446. Պարտավորությունների հաշվանցը կատարման տարբեր վայրերի
առկայության ժամանակ
Պարտավորությունների հաշվանց թույլատրվում է նույնիսկ այն դեպքում, երբ պահանջների համար նախատեսված են կատարման տարբեր վայրեր։
Հոդված 447. Պահանջների հաշվանցի անթույլատրելիությունը
Պահանջների հաշվանց չի թույլատրվում.
ա) եթե պահանջների հաշվանցը համաձայնությամբ նախապես բացառված էր,
բ) եթե պարտավորության առարկայի նկատմամբ հնարավոր չէ վճարել տալը կիրառվել, կամ պարտավորության առարկան կազմում է ապրուստի միջոցը,
գ) եթե պարտավորությունը նախատեսում է այն վնասի հատուցում, որը հարուցված է առողջությանը վնաս պատճառելով կամ մահով,
դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Գլուխ չորրորդ
Պարտքի դադարեցում պարտքի ներմամբ
Հոդված 448. Հասկացությունը
Պարտքի ներումը կողմերի միջև համաձայնությամբ հանգեցնում է պարտավորության դադարեցման:
Հոդված 449. Պարտքի ներման հետևանքները այլ համապարտ պարտապանների համար
Համապարտ պարտապաններից մեկի պարտքի ներումը ազատում է նաև մյուս համապարտ պարտապաններին, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտատերը պահպանում է պահանջը նրանց նկատմամբ: Այս դեպքում պարտատերը կարող է մնացած համապարտ պարտապանների նկատմամբ կիրառել միայն մեկ պահանջ՝ հանելով ազատված պարտապանի մասնաբաժինը։
Հոդված 450. Հիմնական պարտապանի պարտքի ներման հետևանքները
1. Հիմնական պարտապանի պարտքի ներումը ազատում է նաև երաշխավոր անձանց։
2. Երաշխավորին պարտքի վճարումից ազատելը հիմնական պարտապանին չի ազատում պարտավորությունը կատարելուց:
3. Երաշխավորներից մեկին պարտքը վճարելուց ազատելը ազատում է նաև մյուս երաշխավորներին:
Հոդված 451. Պահանջից հրաժարվելու հետևանքները երկկողմ պայմանագրերում
Երկկողմ պայմանագրերում կողմերից մեկի կողմից իր պահանջից հրաժարվելը չի հանգեցնում պարտավորության դադարեցման: Նա պարտավոր է կատարել պայմանագրով նախատեսված իր պարտականությունները, քանի դեռ մյուս կողմը չի հրաժարվել իր պահանջից։
Գլուխ հինգերորդ
Պարտավորությունը դադարելու այլ հիմքեր
Հոդված 452. Պարտավորությունը դադարելը, երբ պարտապանը և պարտատերը նույն
անձն են
Պարտավորական հարաբերությունը կդադարեցվի, եթե պարտապանը և պարտատերը նույն անձնավորությունն են:
Հոդված 453. Պարտավորության դադարելը պարտապանի մահով
1. Պարտապանի մահը հանգեցնում է պարտավորության դադարման, եթե կատարումը չի կարող տեղի ունենալ առանց պարտապանի անձնական մասնակցության։
2. Պարտատիրոջ մահը հանգեցնում է պարտավորության դադարման, եթե կատարումը նախատեսված էր անձամբ պարտատիրոջ համար:
Հոդված 454. Պարտավորության դադարելը իրավաբանական անձի լուծարմամբ
Իրավաբանական անձի պարտավորությունը դադարում է նրա լուծարման ավարտի գրանցման պահից:
Բաժին յոթերորդ
Պարտավորության մեջ պարտատերերի կամ պարտապանների բազմությունը
Գլուխ առաջին
Համապարտ պարտատերեր
Հոդված 455. Համապարտ իրավասություն
Եթե մի քանի անձինք իրավասու են պահանջել պարտավորության կատարում այնպես, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է պահանջել ամբողջական կատարումը, իսկ պարտապանը պարտավոր է կատարել միայն մեկ անգամ, ապա նրանք համապարտ իրավասու անձինք են՝ համապարտ պարտատերեր։
Հոդված 456. Համապարտ իրավասությունների առաջացման հիմքերը
Համապարտ իրավասությունը բխում է պայմանագրից, օրենքից կամ պարտավորության առարկայի անբաժանելիությունից:
Հոդված 457. Ցանկացած պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունների կատարումը
Պարտապանն իր ցանկությամբ կարող է կատարել իր պարտավորությունը ցանկացած պարտատիրոջ նկատմամբ, եթե պարտատերերից մեկը չի ներկայացրել հակընդդեմ պատասխան 455-րդ հոդվածով նախատեսված պահանջով։
Հոդված 458. Պարտատերերից մեկի համար պարտավորությունների կատարումը
Համապարտ պարտատերերից մեկի նկատմամբ պարտավորության ամբողջական կատարումն ազատում է պարտապանին մնացած պարտատերերի նկատմամբ պարտավորությունից:
Հոդված 459. Համապարտ պարտատերերից մեկի հրաժարվելու հետևանքները
Եթե համապարտ պարտատերերից մեկը հրաժարվում է պարտապանի նկատմամբ պահանջից, ապա պարտապանն ազատվում է միայն այն մասի վճարումից, որը հասնում էր տվյալ պարտատիրոջը։
Հոդված 460. Այլ պարտատիրոջ հետ կապված փաստերի օգտագործման
անթույլատրելիությունը
Պարտապանը չի կարող պարտատերերից մեկի դեմ օգտագործել այլ պարտատիրոջ հետ կապված փաստեր:
Հոդված 461. Համապարտ պարտատիրոջ ժառանգների իրավունքները
Եթե համապարտ պարտատերն ունի մի քանի ժառանգներ, ապա յուրաքանչյուր ժառանգին փոխանցվում է պարտքի իրավունքի միայն այն մասը, որը համապատասխանում է նրա ժառանգական բաժնին:
Հոդված 462. Համապարտ պարտատիրոջ պարտականությունը մնացած համապարտ
պարտատերերի նկատմամբ
1. Համապարտ պարտատերը, որը պարտապանից ստացել է ամբողջական կատարումը, պարտավոր է մյուս համապարտ պարտատերերին վճարել նրանց հասանելիք բաժինը:
2. Համապարտ պարտատերերը միմյանց հետ հարաբերության մեջ ունեն հավասար բաժնեմաս, եթե նրանց միջև այլ բան որոշված չէ:
Գլուխ երկրորդ
Համապարտ պարտապաններ
Հոդված 463. Համապարտ պարտավորություն
Եթե մի քանի անձինք պարտավոր են պարտավորությունն այնպես կատարել, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է մասնակցի ամբողջ պարտավորության կատարմանը (համապարտ պարտավորություն), իսկ պարտատերն ունի կատարման միայն մեկանգամյա պահանջի իրավունք, ապա նրանք համապարտ պարտապաններ են:
Հոդված 464. Համապարտ պարտավորության ծագման հիմքերը
Համապարտ պատասխանատվությունը ծագում է պայմանագրով, օրենքով կամ պարտավորության առարկայի անբաժանելիությամբ:
Հոդված 465. Պարտատիրոջ իրավունքը՝ ցանկացած պարտապանից կատարում
պահանջելու
Պարտատերը կարող է ըստ իր ցանկության ցանկացած պարտապանից պահանջել կատարում ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մասամբ: Մինչև պարտավորության ամբողջական կատարումը, մյուս պարտապանների պարտավորությունը մնում է ուժի մեջ։
Հոդված 466. Համապարտ պարտապանի հակընդդեմ պատասխանը
պարտատիրոջ նկատմամբ
Համապարտ պարտապանն իրավասու է պարտատիրոջը ներկայացնել բոլոր այն հակընդդեմ պատասխանները, որոնք բխում են պարտավորության էությունից, կամ որի իրավունքն ունի միայն ինքը, կամ դրանք ընդհանուր են բոլոր համապարտ պարտապանների համար:
Հոդված 467. Պարտապաններից մեկի կողմից պարտավորությունն ամբողջությամբ
կատարելու հետևանքները
Պարտապաններից մեկի կողմից պարտավորության ամբողջությամբ կատարումը մյուս պարտապաններին ազատում է կատարումից: Նույն կարգը գործում է պարտատիրոջ հետ պարտապանի կողմից իրականացված հաշվանցի նկատմամբ:
Հոդված 468. Այլ համապարտ պարտապանի հետ կապված փաստերի օգտագործման
անթույլատրելիությունը
Համապարտ պարտապաններից մեկի հետ կապված փաստերը կարող են օգտագործվել միայն այս անձի նկատմամբ, եթե այլ բան չի բխում պարտավորական հարաբերություններից։
Հոդված 469. Համապարտ պարտապաններից մեկի նկատմամբ հայցը
Համատեղ պարտապաններից մեկի դեմ հայց ներկայացնելը պարտատիրոջը չի զրկում մնացած պարտապանների դեմ նույնպես հայց ներկայացնելու իրավունքից:
Հոդված 470. Կատարումը ստանալու ուշացման հետևանքները
1. Պարտատիրոջ կողմից համապարտ պարտապաններից մեկից կատարումը ստանալու ուշացման հետևանքներն ուժի մեջ են նաև մյուս համապարտ պարտապանների նկատմամբ:
2. Համապարտ պարտապաններից մեկի կողմից կատարման ժամկետի ուշացման հետևանքները չեն կարող կիրառվել մյուս համապարտ պարտապանների նկատմամբ ևս։
Հոդված 471. Համապարտ պարտապանի ժառանգների իրավունքները
Եթե համապարտ պարտապաններից մեկն ունի մի քանի ժառանգ, ապա նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է կատարել պահանջը ժառանգության իր բաժնին համապատասխան։ Այս կարգը չի կիրառվում, երբ պահանջն անբաժանելի է:
Հոդված 472. Պարտատիրոջ պահանջի միավորումը համապարտ պարտապաններից մեկի
պարտքի հետ
Եթե պարտատիրոջ պահանջը միավորվում է համապարտ պարտապաններից մեկի պարտքի հետ, ապա մյուս պարտապանների նկատմամբ պարտավորությունը դադարում է այն չափով, որը հասնում էր այս պարտապանի բաժնեմասին:
Հոդված 473. Պարտապաններից մեկի կողմից պարտավորությունն ամբողջությամբ
կատարելիս ետպահանջի իրավունքը
1. Համատեղ պարտավորություն կատարած պարտապանն մնացած պարտապանների նկատմամբ ունի ետպահանջի իրավունք՝ բաժնեմասերի հավասարության դեպքում, միայն թե հանած իր բաժնեմասը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով:
2. Երբ անհնար է որոշել պարտապանների պատասխանատվության չափը, նրանք միմյանց նկատմամբ պատասխանատվություն են կրում հավասար բաժնեմասով:
Հոդված 474. Համապարտ պարտապանի անվճարունակության հետևանքները
Եթե պարզվում է, որ պարտապաններից մեկն անվճարունակ է, ապա նրա համար որոշված բաժինը համամասնորեն բաշխվում է մնացած բոլոր վճարունակ պարտապանների միջև։
Հոդված 475. Համապարտ պարտապանի փոխհատուցումը
Եթե համապարտ պարտապանը օգուտ է ստացել համապարտ պարտավորությունից, ապա այն համապարտ պարտապանը, որը չի ստացել նման օգուտ, կարող է նրանից պահանջել իր պարտավորությունը կատարելու համար բավարարում։
Հոդված 476. Վաղեմության ժամկետը լրանալու հետևանքները
Համապարտ պարտապաններից մեկի նկատմամբ վաղեմության ժամկետի կասեցումը կամ դադարեցումը այլ պարտապանների նկատմամբ ուժ չունի։
Հատուկ մաս
Բաժին առաջին
Պայմանագրային իրավունք
Մաս երկրորդ
Գլուխ առաջին
Առուվաճառք։ Փոխանակում
I. Ընդհանուր դրույթներ
Հոդված 477. Հասկացությունը։ Բովանդակությունը
1. Առուվաճառքի պայմանագրով վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, հարակից փաստաթղթերը և հանձնել ապրանքը:
2. Գնորդը պարտավոր է վաճառողին վճարել համաձայնեցված գինը և ստանալ գնված գույքը։
3. Եթե պայմանագրում գինը ուղղակիորեն նշված չէ, ապա կողմերը կարող են պայմանավորվել դրա որոշման միջոցների շուրջ:
Հոդված 478. Շարժական իրի վաճառքի ծախսերը
Վաճառված իրի փոխանցման հետ կապված ծախսերը, մասնավորապես՝ կշռման, չափման և փաթեթավորման ծախսերը կրում է վաճառողը, իսկ ապրանքը պայմանագրի կնքման վայրից այլ վայրում ստանալու և փոխադրելու ծախսերը՝ գնորդը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 479. Անշարժ իրի վաճառքի ծախսերը
Հողամասը և այլ անշարժ իր վաճառողը պատասխանատու է առուվաճառքի պայմանագրի կնքման, Հանրային ռեեստրում գրանցելու և դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ծախսերի համար, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
2006 թվականի դեկտեմբերի 8-ի Վրաստանի օրենք № 3879 – ՎՕՏ I, թիվ 48, 22.12.2006թ., հոդվ․321
Հոդված 480. Վաճառողի պարտավորություններն ապրանքն ուղարկելիս
1. Եթե վաճառողը պայմանագրով ապրանքը փոխանցում է փոխադրողին, և այդ ապրանքը հստակ մակնշված չէ ո՛չ նույնականացման նշանով, ո՛չ փոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթերով կամ որևէ այլ միջոցով, ապա վաճառողը պարտավոր է տեղեկացնել գնորդին ապրանքն ուղարկելու մասին և, միևնույն ժամանակ, ուղարկել բեռի մանրամասն ցուցակը։
2. Եթե վաճառողի պարտավորությունն է առաքել ապրանքը, ապա նա պետք է կնքի պայմանագրեր, որոնք անհրաժեշտ են բեռը պայմանավորված վայր փոխադրելու և այդ փոխադրմանը բնորոշ պայմանների համար։
3. Եթե վաճառողը պարտավոր չէ ապահովագրել բեռը փոխադրման ժամանակ, ապա գնորդի խնդրանքով նա պետք է նրան տրամադրի իր մոտ եղած ողջ տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են ապահովագրության այդպիսի պայմանագիր կնքելու համար։
Հոդված 481. Հողամաս վաճառողի պարտավորությունները
1. Հողամասը վաճառողը մինչև պայմանագրի կնքումը պարտավոր է վճարել այս հողամասի յուրացման և նմանատիպ միջոցառումներ իրականացնելու համար կատարված ծախսերը` անկախ վճարման պարտավորություն ծագելու պահից:
2. (Հանվել է՝ 11.05.2007թ., թիվ 4744):
2007 թվականի մայիսի 11-ի Վրաստանի օրենք №4744 – ՎՕՏ I, թիվ 18, 22.05.2007թ., հոդվ․158
Հոդված 482. Իրի պատահական մահվան ռիսկի փոխանցումը
1. Վաճառված իրի փոխանցման հետ մեկտեղ գնորդին է փոխանցվում իրի պատահական մահվան կամ փչանալու ռիսկը, եթե կողմերն այլ բանի շուրջ չեն պայմանավորվել:
2. Եթե վաճառողը վաճառված իրը գնորդի պահանջով ուղարկում է պայմանագրով նախատեսված վայրից այլ վայր, ապա իրի պատահական մահվան կամ փչանալու ռիսկը գնորդին է փոխանցվում այն պահից, երբ վաճառողն իրը հանձնում է փոխադրողին կամ դրա կատարման համար պատասխանատու անձին:
Հոդված 483. Ապրանքը ստանալու կանխավարկածը
Ապրանքը կհամարվի ստացած, եթե գնորդը կատարի գործողություն, որն ապացուցում է դրա ստանալը:
Հոդված 484. Պայմանագրից հրաժարվելու հիմքերը
1. Պայմանագրի յուրաքանչյուր կողմ կարող է հրաժարվել իր պարտավորությունների կատարումից, եթե պայմանագրի կնքումից հետո պարզվի, որ իրական վտանգ կա, որ մյուս կողմը չի կատարի իր պարտավորությունների զգալի մասը:
2. Մերժումը չի թույլատրվում, եթե ապահովված է այս կողմի անվտանգությունը։
Հոդված 485. Ապրանքի վաճառքը մի քանի անձանց
Եթե վաճառողը նույն ապրանքը վաճառել է մի քանի անձանց, ապա նախապատվությունը տրվում է այն գնորդին, որի տիրապետությանն այն անցել է առաջինը, իսկ եթե ապրանքը չի փոխանցվել նրանցից որևէ մեկին, ապա՝ նրան, ում հետ պայմանագիրն ավելի վաղ է կնքվել։
Հոդված 486. Վաճառված ապրանքի տրամադրելը մաս-մաս
Վաճառված ապրանքի մաս-մաս հանձնման դեպքում, եթե մի կողմի կողմից հանձնման միայն մեկ պարտավորությունը չկատարելու պատճառով ստեղծվել է նրա իրական վտանգ, որ ապագա առաքման պարտավորությունները ևս չեն կատարվի, ապա մյուս կողմը կարող է հրաժարվել պայմանագրից։
Հոդված 487. Անթերի իր փոխանցելու պարտավորությունը
Վաճառողը պետք է գնորդին փոխանցի նյութական և իրավական թերություններից ազատ իր։
Հոդված 488. Նյութապես անթերի իրը
1. Իրը նյութապես անթերի է, եթե այն համաձայնեցված որակի է: Եթե որակը նախապես համաձայնեցված չէ, ապա իրը կհամարվի անթերի, եթե այն պիտանի է պայմանագրով նախատեսված կամ սովորական օգտագործման համար:
2. Թերությանն է հավասարվում, եթե վաճառողը փոխանցում է իրի միայն մի մասը, բոլորովին այլ իր, փոքր քանակությամբ կամ եթե իրի մի մասը թերություն ունի, բացառությամբ այն դեպքի, եթե թերությունը չի կարող էականորեն ազդել կատարման վրա։
Հոդված 489. Իրավական առումով անթերի իր
1. Ապրանքը իրավական առումով անթերի է, եթե երրորդ կողմը չի կարող գնողին բողոք ներկայացնել իր իրավունքների համար:
2. Իրավական թերության է հավասարվում, եթե Հանրային ռեեստրում գրանցված է գոյություն չունեցող իրավունք։
Հոդված 490. Վաճառողի պարտավորությունները թերություն ունեցող իր վաճառելիս
1. Եթե վաճառված իրն ունի թերություն, ապա վաճառողը պետք է կամ շտկի այդ թերությունը, կամ էլ, եթե գործը վերաբերում է տեսակային հատկանիշներով որոշվող իրի, փոխարինի իրը դրա համար սահմանված պարտադիր ժամկետում։
2. Վաճառողը պատասխանատվություն է կրում թերությունը շտկելու համար անհրաժեշտ ծախսերի հատուցման համար, ներառյալ փոխադրման, ճանապարհային, աշխատանքի կատարման և օգտագործած նյութի ծախսերը:
3. Վաճառողը կարող է հրաժարվել ինչպես թերությունը շտկելուց, այնպես էլ իրը փոխարինելուց, եթե դա պահանջում է անհամաչափ բարձր ծախսեր։
4. Եթե վաճառողը թերությունը շտկելու նպատակով գնորդին փոխանցում է անթերի իր, ապա նա կարող է գնորդից պահանջել վերադարձնել թերություն ունեցող իրը։
Հոդված 491. Պայմանագիրը լուծելու գնորդի իրավունքը
1. Գնորդը կարող է իրի թերության պատճառով պահանջել պայմանագիրը լուծել՝ ըստ 352-րդ հոդվածի։
2. Վաճառողը պետք է գնորդին հատուցի կատարված ծախսերը:
Հոդված 492. Գնի նվազեցման պահանջ
Եթե գնորդը չի պահանջում իրի թերությունը վերացնել կամ այն նորով փոխարինել վաճառողին դրա համար տրված ժամկետի ավարտից հետո և ոչ էլ պայմանագրի լուծում է պահանջում, նա կարող է պահանջել գնի իջեցում այն չափով, որ անհրաժեշտ է թերությունը շտկելու համար։ Նկատի է առնվում պայմանագրի կնքման պահին առկա գինը։
Հոդված 493. Ապրանքն ընդունելուց հրաժարվելու իրավունքը
1. Գնորդն իրավունք ունի հրաժարվել ապրանքն ընդունելուց, եթե վաճառողը ապրանքն իրեն է հանձնել ավելի փոքր քանակությամբ, քան նախատեսված էր պայմանագրով։ Եթե գնորդն ընդունի նման ապրանք, ապա գինը կվճարի պայմանագրի գնին համամասնորեն։
2. Եթե ապրանքի քանակը գերազանցում է պայմանագրով նախատեսվածը, ապա գնորդը կարող է ստանալ այդ քանակությունը և պարտավոր է վճարել պայմանագրային գնին համամասնորեն կամ ընդունել միայն պայմանագրով նախատեսված քանակը, իսկ ավելցուկը վաճառողի հաշվին ետ վերադարձնել։
Հոդված 494. Առուվաճառքից բխող վնասի հատուցման կարգը
1. Իրի թերությամբ կամ պայմանագրով սահմանված այլ պայմանների խախտմամբ պատճառված վնասը հատուցվում է համաձայն ընդհանուր կանոնների:
2. Գնորդի համար չեն ծագի իրավունքներ իրի թերության պատճառով, եթե այդ մասին իմացել է պայմանագիրը կնքելու պահին։
Հոդված 495. Գնորդի կողմից թերություն ունեցող իրի ընդունումը
1. Եթե գնորդը ձեռնարկատեր է, ապա նա պարտավոր է անհապաղ ստուգել իրը։ Եթե նա պահանջ չի ներկայացնում վաճառողին թերությունը հայտնաբերելուց հետո համապատասխան ժամկետում կամ այն ժամկետում, որի ընթացքում նրան պետք է հայտնի լիներ թերության առկայությունը, նա զրկվում է իրի թերության պատճառով պահանջի իրավունքից։
2. Եթե վաճառողը դիտավորյալ լռել է իրի թերության մասին, ապա նա չի կարող հիմնվել սույն հոդվածով նախատեսված իրավունքի վրա։
Հոդված 496. Իրի պիտանելիության ժամկետը
Եթե վաճառողը սահմանում է ապրանքի պիտանելիության ժամկետ, ապա ենթադրվում է, որ այս ժամանակահատվածում հայտնաբերված թերությունը գնորդին տալիս է պահանջի իրավունք։
Հոդված 497. Վաճառողի պատասխանատվության բացառումը
Պայմանագրով կարող է սահմանափակվել կամ բացառվել վաճառողի պատասխանատվությունը թերություն ունեցող իրը վաճառելիս, սակայն նման համաձայնությունն անվավեր կլինի, եթե վաճառողը դիտավորությամբ է լռել ապրանքի թերության մասին:
Հոդված 498. Իրավունքի կամ այլ գույքի փոխանցվելը
1. Իրի առուվաճառքը կանոնակարգող կանոնները համապատասխանաբար կիրառվում են նաև իրավունքի կամ գույքի առուվաճառքի նկատմամբ։
2. Իրավունքը վաճառելու դեպքում վաճառողը կրում է այս իրավունքի իսկությունը հիմնավորելու և փոխանցելու ծախսերը:
3. Եթե վաճառվել է իրավունք, որը տալիս է իրին տիրապետելու հնարավորություն, ապա վաճառողը պարտավոր է գնորդին փոխանցել նյութապես և իրավական առումով անթերի իր։
Հոդված 499. Իրը մի քանի անգամ վաճառելը
Եթե իրը վաճառվում է մի քանի անգամ, ապա պարտավորությունն ապահովող իրավունքը փոխանցվում է յուրաքանչյուր հաջորդ գնորդին: Գնորդն իր իրավունքների շրջանակներում կարող է պահանջներ ներկայացնել համապատասխան վաճառողին առուվաճառքների այս շարքում։
Հոդված 500. Իրը պահելու իրավունքը
Եթե գնորդը ժամանակին չի ստանում իրը կամ ժամանակին չի վճարում դրա գինը, ապա վաճառողը պարտավոր է պահել իրը։ Վաճառողն իրավունք ունի թողնել իրն իր մոտ կամ պահել ճանապարհին այնքան ժամանակ, մինչև գնորդը չհատուցի համապատասխան ծախսերը։
Հոդված 501. Գնորդի կողմից իրը վերադարձնելը
Եթե գնորդը ստացել է իրը, բայց ցանկանում է օրինաչափորեն այն հետ վերադարձնել, նա պետք է հոգա ապրանքի պահպանման մասին։ Գնորդն իրավունք ունի իրն իր մոտ պահել այնքան ժամանակ, մինչև վաճառողը չհատուցի համապատասխան ծախսերը։
Հոդված 502. Իրի պահպանման ծախսերը
Այն կողմը, որը պարտավոր է ապրանքը պահպանել, կարող է ապրանքը մյուս կողմի հաշվին պահպանել երրորդ կողմի պահեստում, եթե դա չի հանգեցնում անհամաչափ ծախսերի։
Հոդված 503. Իրը պահպանողի իրավունքը
1. 500-502-րդ հոդվածներում նշված կանոններով ապրանքը պահպանող կողմը կարող է համապատասխան կանոնների պահպանմամբ վաճառել այս իրը, եթե մյուս կողմն ուշացնում է ապրանքը ստանալը կամ պահպանման ծախսերի հատուցումը, այդ մասին պետք է տեղեկացնի մյուս կողմին։
2. Ապրանքը վաճառող կողմն իրավասու է վաճառքից պահել գումար, որը համապատասխանում է իրի պահպանման և վաճառքի ծախսերին։ Մնացած գումարը պետք է փոխանցի մյուս կողմին։
Հոդված 504. Արագ փչացող իրի պահպանման առանձնահատկությունները
Եթե 500-րդ և 501-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում իրը արագ փչացող է կամ դրան սպասվում է արժեզրկում, կամ դրա պահպանումը կապված է մեծ ծախսերի հետ, ապա կողմը, որը պատասխանատու է իրի պահպանման համար, պարտավոր է այն վաճառել 503-րդ հոդվածով նախատեսված պայմաններին համապատասխան։
II. Առուվաճառք ապառիկ վճարումով
Հոդված 505. Հասկացությունը
Ապառիկ առուվաճառքի ժամանակ վաճառողը պարտավոր է իրը գնորդին հանձնել նախքան գինը վճարելը։ Ապրանքի գնի վճարումը գնորդի կողմից կատարվում է մաս-մաս՝ սահմանված ժամանակային ընդմիջումներով։
Հոդված 5051. Վաճառողի պարտավորությունը ապառիկ առուվաճառքի ժամանակ
1. Եթե վաճառողը ձեռնարկատեր է, ապա ապառիկ առուվաճառքի ժամանակ նա պարտավոր է պահպանել սույն օրենսգրքի 625-րդ հոդվածով նախատեսված պահանջները՝ կապված տոկոսադրույքի, միջնորդավճարի, տույժի և ցանկացած ձևի ֆինանսական պատժամիջոցի հետ։
2. Ապառիկ առուվաճառքի դեպքում, եթե ապառիկ առուվաճառքի հետևանքով գնորդի ընդհանուր պարտավորությունները նույն վաճառողի նկատմամբ չեն գերազանցում 200 000 (երկու հարյուր հազար) լարին, վաճառողի կողմից մինչև 200 000 (երկու հարյուր հազար) լարիի ապրանքի գնի ընդունումը չպետք է լինի որևէ կերպ կապված արտարժույթի հետ կամ ինդեքսավորված։
2016 թվականի դեկտեմբերի 29-ի Վրաստանի օրենք №239 –կայք, 13.01.2017թ.
2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք № 3315 – կայք, 07.08.2018թ.
2018 թվականի դեկտեմբերի 22-ի Վրաստանի օրենք № 4104 – կայք, 10.01.2019թ.
Հոդված 506. Ապառիկ առուվաճառքի պայմանագրի ձևը
1. Ապառիկ առուվաճառքի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:
2. Պայմանագրում պետք է նշվի.
ա) կանխիկ վճարման չափը,
բ) մաս-մաս վճարվելիք գումարի չափը և վճարման ժամանակը,
գ) տարեկան տոկոսի չափը,
3. Վաճառողը պետք է գնորդին տա առուվաճառքի փաստաթղթերի պատճենը:
Հոդված 507. Իրի փոխանցման պահից պայմանագրի կնքման կանխավարկածը
Եթե պայմանագիրը կնքվել է 506-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, ապա պայմանագիրը կնքված կհամարվի իրը հանձնելու պահից։ Այս դեպքում գնորդը պարտավոր է վճարել միայն ապրանքի գինը առանց տոկոսների։
Հոդված 508. Երկկողմ ռեստիտուցիա պարտավորությունը չկատարելու դեպքում
Եթե վաճառողը իրեն իրավունք է վերապահում հրաժարվել պայմանագրից այն դեպքում, երբ գնորդը չի կատարում պարտավորությունները, ապա հրաժարվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է միմյանց վերադարձնել այն, ինչ ստացել է պայմանագրով: Դրա հակառակ համաձայնությունն առոչինչ է։
III. Հետգնումը
Հոդված 509. Հասկացությունը
Եթե վաճառողը առուվաճառքի պայմանագրով ունի հետգնման իրավունք, ապա այդ իրավունքի իրացումը կախված է վաճառողի կամքից:
Հոդված 510. Հետգնման գինը
Հետգնումը կատարվում է սկզբնական գնով: Բացի այդ, գնորդն իրավունք ունի պահանջել նաև այն գումարը, որով մինչև հետգնման պահը ավելացել է ապրանքի արժեքը օգտակար ծախսերի արդյունքում, իսկ հետգնողը կարող է պահանջել հանել այն գումարը, որով նվազել է ապրանքի արժեքը մինչև դրա հետգնումը։
Հոդված 511. Սեփականության ճակատագիրը առուվաճառքի ժամանակ
Գնորդը պարտավոր է վերադարձնել գնված իրը պատկանելիքի հետ միասին։
Հոդված 512. Մինչ հետգնումը պատճառված վնասի հատուցումը
Եթե գնորդը փչացրել է (վնասել է) կամ փոխել է գնված ապրանքը մինչև հետգնման իրավունքն իրականացնելը, նա պետք է հատուցի դրանով պատճառված վնասը։
Հոդված 513. Մինչև հետգնումը իրի օտարման անվավերությունը
Եթե գնորդը գնված իրը օտարել է մինչև մարման իրավունքն իրականացնելը, ապա այդպիսի օտարումն անվավեր է։
Հոդված 514. Հետգնման իրավունքի վաղեմության ժամկետը
Հետգնման ժամկետը չի կարող գերազանցել տասը տարին: Թույլ չի տրվում այս ժամկետի երկարաձգում։
2011 թվականի դեկտեմբերի 9-ի Վրաստանի օրենք №5445 – կայք, 20.12.2011թ.
Հոդված 515. Օպցիա
Կողմերը կարող են համաձայնության գալ, որ գնորդը միակողմանի իրավունք ունի գնելու այս կամ այն առարկան մինչև որոշակի ժամանակ կամ իրադարձություն (գնման օպցիա), կամ, նույն պայմաններում վաճառողն իրավունք ունի վաճառել առարկան գնորդին (վաճառքի օպցիա): Օպցիոն պայմանագրի նկատմամբ կիրառվում են առուվաճառքի պայմանագրի նորմերը, եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվում:
IV. Գնման նախապատվության իրավունք
Հոդված 516. Հասկացությունը
1. Գնման նախապատվության իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքն իրականացնել, եթե պարտավոր անձը երրորդ անձի հետ կնքում է տվյալ իրի առուվաճառքի պայմանագիր։
2. Գնման նախապատվության իրավունքն ոչ այլ անձի է փոխանցվում, ոչ էլ ժառանգաբար անցնում, եթե այլ բան նախատեսված չէ:
Հոդված 517. Իրի սպասվող վաճառքի մասին ծանուցելու պարտականությունը
1. Պարտավոր անձը պետք է անհապաղ տեղեկացնի գնման նախապատվության իրավունք ունեցողին այն պայմանագրի բովանդակության մասին, որը նա մտադիր է կնքել երրորդ անձանց հետ:
2. Գնման նախապատվության իրավունքն իրականացվում է պարտավոր անձին ծանուցելու միջոցով: Ծանուցման միջոցով իրավասու անձի և պարտավոր անձի միջև կնքվում է առուվաճառքի պայմանագիր այն պայմաններով, որոնք պարտավոր անձն առաջարկել է երրորդ կողմին:
3. Գնման նախապատվության իրավունք ունեցող անձը կարող է օգտվել այդ իրավունքից միայն պարտավոր անձի կողմից սահմանված ժամկետում։
Հոդված 518. Գնման նախապատվության իրավունքը չօգտագործելու մասին
համաձայնության անվավերությունը
Պարտավոր անձի և երրորդ կողմի միջև առկա համաձայնությունն առոչինչ է, եթե դրանով առուվաճառքի պայմանագիրը դառնում է կախված գնման նախապատվության իրավունքի չկիրառումից, կամ պարտավոր անձն իրավունք ունի հրաժարվել պայմանագրից, եթե իրականացվի գնման նախապատվության իրավունքը։
Հոդված 519. Լրացուցիչ պարտավորության կատարումը
1. Եթե երրորդ անձը պայմանագրով ստանձնել է լրացուցիչ պարտավորություն, որը գնման նախապատվության իրավունք ունեցող անձը հնարավորություն չունի կատարելու, ապա նա լրացուցիչ պարտավորության փոխարեն պետք է վճարի դրա արժեքը։
2. Եթե լրացուցիչ պարտավորությունը հնարավոր չէ գումարով գնահատել, ապա գնման նախապատվության իրավունքի կիրառում թույլ չի տրվում։ Լրացուցիչ պարտավորության մասին համաձայնությունն ուժը կորցնում է, եթե պայմանագիրը կնքվել է գնման նախապատվության իրավունքը շրջանցելու նպատակով։
Հոդված 520. Առուվաճառք իրը հավանելու պայմանով
Առուվաճառքի պայմանագիրը կարող է կնքվել իրը հավանելու պայմանով, եթե գնորդը համաձայնեցված ժամկետում հավանություն տա ապրանքին: Հավանություն չտալու դեպքում կողմերը պարտավոր են միմյանց վերադարձնել այն, ինչ ստացել են պայմանագրով։
V. Փոխանակում
Հոդված 521. Հասկացությունը
1. Փոխանակման պայմանագրով կողմերը պարտավորվում են գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխադարձաբար փոխանցել:
2. Փոխանակման պայմանագրի յուրաքանչյուր կողմ համարվում է այն գույքի վաճառողը, որը փոխանակում է, և նրա գնորդ, որը ստանում է դրա փոխարեն։
Հոդված 522. Փոխանակվող գույքի անհամարժեքությունը
Եթե փոխանակման ենթակա գույքը անհամարժեք է, ապա կողմերի համաձայնությամբ գույքի մի մասը կարող է հատուցվել դրամով։
Հոդված 523. Փոխանակման նկատմամբ կիրառվող կանոնները
Փոխանակման պայմանագրի նկատմամբ կիրառվում են առուվաճառքի համապատասխան կանոնները:
Գլուխ երկրորդ
Նվիրատվություն
Հոդված 524. Հասկացությունը
Նվիրատվության պայմանագրով նվիրատուն իր համաձայնությամբ գույքը որպես սեփականություն անհատույց փոխանցում է ստացողին։
Հոդված 525. Նվիրատվության պայմանագրի կնքումը։ Նվեր խոստանալը
1. Շարժական իրի նվիրատվության պայմանագիրը կնքված է համարվում գույքի փոխանցման պահից:
2. Անշարժ իրի նվիրատվության պայմանագիրը համարվում է կնքված՝ պայմանագրով սահմանված սեփականության իրավունքը Հանրային ռեեստրում գրանցելու պահից։
3. Նվերի խոստումը նվիրատվության պարտավորություն է ստեղծում միայն այն դեպքում, եթե դա գրավոր ձևով է կնքված:
2006 թվականի դեկտեմբերի 8-ի Վրաստանի օրենք №3879 – ՎՕՏ I, թիվ 48, 22.12.2006թ., հոդվ.321
Հոդված 526. Նվիրատվության անթույլատրելիությունը
Անձը գույք նվիրելու իրավունք չունի, եթե գույքը նվիրելը զրկում է նվիրատուին կամ նրա խնամքի տակ գտնվողներին իրենց ապրուստի աղբյուրից:
Հոդված 527. Նվիրատված գույքի թերությունը
Եթե նվիրատուն չարամտությամբ թաքցնում է նվիրատված գույքի թերությունը, ապա նա պարտավոր է փոխհատուցել նվիրառուին սրանով պատճառված վնասը։
Հոդված 528. Նվիրաբերություն
1. Կողմերը կարող են որոշել, որ նվիրատվության պայմանագրի վավերականությունը կախված է այս կամ այն պայմանի կատարումից կամ որոշակի նպատակի իրագործումից: Այս նպատակը կարող է լինել ընդհանուր օգտակար (նվիրաբերություն):
2. Խոստման կատարում, բացի նվիրատուից, կարող է պահանջել նաև այն անձը, ում շահերից ելնելով դա խոստացվել է։
3. Եթե նվիրառուն չի կատարում պայմանը, ապա նվիրատուն կարող է հրաժարվել պայմանագրից։
Հոդված 529. Նվիրատվությունը չեղարկելը նվիրառուի
աներախտագիտության պատճառով
1. Նվիրատվությունը կարող է չեղարկվել, եթե նվիրառուն ծանր անարգանք կհասցնի կամ աներախտագետ կլինի նվիրատուի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ:
2. Եթե նվիրատվությունը չեղարկվում է, ապա նվիրաբերված գույքը կարող է ետ պահանջվել նվիրատուի կողմից:
3. Նվիրատվությունը կարող է չեղարկվել մեկ տարվա ընթացքում այն բանից հետո, երբ նվիրատուն տեղեկանում է այն հանգամանքի մասին, որը նրան նվիրատվությունը չեղարկելու իրավունք է տալիս։
Հոդված 530. Նվիրված իրի հետկանչը
1․ Եթե նվիրատվությունից հետո նվիրատուն դժվարին իրավիճակում հայտնվի և չկարողանա պահել իրեն և իր խնամքի տակ գտնվող անձանց, նա իրավունք ունի նվիրառուից ետ պահանջել նվիրատված իրը, եթե վերջինս իրականում գոյություն ունի, և վերադարձը չի դնի նվիրառուին դժվարին իրավիճակի մեջ։
2. Նվիրված իրը չի կարելի հետ պահանջվել, եթե նվիրատուն դիտավորությամբ կամ կոպիտ անզգուշությամբ է իրեն դրել դժվարին դրության մեջ:
Գլուխ երրորդ
Վարձակալություն
Հոդված 531. Հասկացությունը
Վարձակալության պայմանագրի համաձայն վարձատուն պարտավոր է գույքը վարձակալի օգտագործմանը փոխանցել որոշակի ժամկետով: Վարձակալը պարտավոր է վարձատուին վճարել համաձայնեցված վարձավճարը:
Հոդված 532. Վարձակալության իրի փոխանցումը պիտանի վիճակում
Վարձատուն պարտավոր է վարձակալին հանձնել վարձակալության իրը պայմանագրով նախատեսված օգտագործման համար պիտանի վիճակում և պահպանել իրի այս վիճակը վարձակալության ողջ ընթացքում:
Հոդված 533. Անթերի իր փոխանցելու պարտավորությունը
Վարձատուն պարտավոր է գույքը վարձակալին հանձնել իրավական առումով և նյութապես անթերի վիճակում:
Հոդված 534. Իրավական առումով անթերի իր
Վարձակալության տրված իրը իրավական առումով անթերի է, եթե երրորդ կողմը չի կարող պահանջներ ներկայացնել վարձակալին այս ապրանքի պատճառով:
Հոդված 535. Նյութապես անթերի իր
Վարձակալության տրված իրը նյութապես անթերի է, եթե ունի պայմանավորված հատկությունները։ Եթե այդ հատկությունները պայմանավորված չեն, ապա վարձակալած իրը համարվում է անթերի, եթե այն պիտանի է պայմանագրով նախատեսված գործունեության կամ սովորական օգտագործման համար:
Հոդված 536. Իրի թերության պատճառով վարձավճարի նվազեցումը
1. Եթե վարձակալության տրված իրը ունենա թերություն, ապա վարձակալի վարձավճարը կնվազի այն չափով, ինչ չափով նվազել է իրի պիտանիությունը թերության պատճառով։ Այս իրավունքը կորցնում է ուժը, երբ թերությունը շտկվում է: Աննշան թերությունները նկատի չեն առնվում։
2. Բնակելի տարածություն վարձակալողի համար ակնհայտորեն վնասակար վարձակալության պայմանագիրն անվավեր է:
Հոդված 537. Իրի թերության պատճառով առաջացած վնասի հատուցումը
1. Եթե թերությունը, որը նվազեցնում է իրի պիտանիությունը, պայմանագրի կնքման պահին առկա է կամ հետագայում կհայտնաբերվի այն հանգամանքների պատճառով, ինչի համար պատասխանատու է վարձատուն, կամ եթե վարձատուն ձգձգում է շտկել թերությունը, ապա վարձակալը կարող է պահանջել վնասի հատուցում այնպես, որ չի կորցնում վարձավճարի նվազեցում պահանջելու իրավունքը։
2. Եթե վարձատուն ձգձգում է իրի թերությունը շտկելը, ապա վարձակալը կարող է ինքը վերացնել այն և պահանջել ծախսերի հատուցում:
Հոդված 538. Իրի թերության պատճառով պահանջ չներկայացնելու հետևանքները
Եթե պայմանագիրը կնքելու պահին վարձակալը տեղյակ է իրի թերության մասին և դրա պատճառով պահանջ չի ներկայացնում, ապա նրա համար չի ծագում 536 հոդվածով նախատեսված իրավունքը։
Հոդված 539. Պատասխանատվությունից ազատվելու մասին համաձայնության
անվավերությունը
Անվավեր է այն համաձայնությունը, որով վարձատուն ազատվում է վարձակալած իրի թերության համար պատասխանատվությունից կամ սահմանափակվում է այդ իրավունքը, եթե վարձատուն միտումնավոր թաքցրել է թերությունը։
Հոդված 540. Ներգործություններին դիմանալու պարտավորությունը բնակելի տարածություն վարձակալելիս
Բնակելի տարածության վարձակալը պետք է դիմանա վարձակալված իրի նկատմամբ իրականացրած ներգործություններին, որոնք անհրաժեշտ են վարձակալված բնակելի տարածության կամ շենքի պահպանման համար: Վարձատուն պետք է, հնարավորության դեպքում, տեղեկացնի վարձակալին այդ միջոցառումների մասին և թույլ չտա գործողություններ, որոնք չեն հարուցված անհրաժեշտությամբ։
Հոդված 541. Պայմանագրից հրաժարվելու իրավունք
1. Եթե վարձակալված իրը ամբողջությամբ կամ մասնակի վարձակալին է հանձնվում ուշացումով, կամ, եթե հետագայում նրանից խլվել է օգտագործման իրավունքը, ապա վարձակալը կարող է հրաժարվել պայմանագրից՝ չպահպանելով պայմանագրի լուծման համար նախատեսված ժամկետը: Պայմանագրից հրաժարվել թույլ է տրվում է միայն այն դեպքում, եթե վարձատուն վարձակալի կողմից սահմանված ժամկետում չի վերացնի օգտագործմանը խոչընդոտող հանգամանքները:
2. Անհրաժեշտ չէ ժամկետ սահմանել, եթե պայմանագրից հրաժարվելու հիմք հանդիսացող հանգամանքների հետևանքով վարձակալը կորցրել է հետաքրքրությունը սույն պայմանագրի նկատմամբ:
3. Բնակելի տարածություն վարձակալելիս առոչինչ է այն համաձայնագիրը, որն արգելում է կամ սահմանափակում սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պայմանագիրը լուծելու իրավունքը։
Հոդված 542. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը լուծելը
վարձակալի կողմից
Եթե բնակարանը կամ մարդկանց բնակության համար նախատեսված այլ բնակելի տարածություն այնպիսի վիճակում է, որ դրա օգտագործումը էական վտանգ է ստեղծում մարդկանց առողջությանը, ապա վարձակալը կարող է լուծել վարձակալության պայմանագիրը՝ առանց ժամկետի պահպանման։ Վարձակալն այս իրավունքն ունի նույնիսկ եթե պայմանագիրը կնքելիս գիտեր վտանգի մասին, բայց բողոք չի ներկայացրել։
Հոդված 543. Վարձակալի պարտականությունները վարձակալության տրված իրի
թերություն հայտնաբերելիս
Եթե վարձակալած իրի թերություն է հայտնաբերվել, կամ անհրաժեշտ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ իրը չնախատեսված վտանգներից պաշտպանելու համար, ապա վարձակալը պետք է անհապաղ տեղեկացնի վարձատուին այդ մասին: Նույն կարգը կիրառվում է նաև այն դեպքում, եթե երրորդ կողմը հայտարարում է իր իրավունքները իրի նկատմամբ:
Հոդված 544. Վարձակալված իրի նկատմամբ գոյություն ունեցող իրավական բեռի ճակատագիրը
Վարձակալած իրի նկատմամբ գոյություն ունեցող իրավական բեռը կրում է վարձատուն:
Հոդված 545. Վարձատուի պարտավորությունը
1. Վարձատուն պարտավոր է վարձակալին հատուցել իրի վրա կատարված անհրաժեշտ ծախսերը:
2. Այլ ծախսերի հատուցման պարտավորությունը որոշվում է ուրիշի գործերն առանց հանձնարարության կատարման կանոններին համապատասխան:
Հոդված 546. Վարձակալի իրավունքը վարձակալության իրի վրա ավելացված իրերի
նկատմամբ
1. Վարձակալն իրավասու է իրեն թողնել այն, ինչով կահավորել է վարձակալած իրը։
2. Բնակելի տարածության վարձատուն նշված իրավունքի իրացումը կարող է փոխարինել համապատասխան փոխհատուցմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձակալը, հարգելի հիմքերից ելնելով, համաձայն չէ վարձատուի հետ:
Հոդված 547. Պատասխանատվություն իրի բնականոն մաշվածության համար
Վարձակալողը պատասխանատվություն չի կրում վարձակալված իրի փոփոխությունների կամ վատթարացման համար, որը պայմանավորված է պայմանագրով նախատեսված օգտագործման հետևանքով:
Հոդված 548. Ընթացիկ վերանորոգման ծախսեր
1. Ընթացիկ վերանորոգման իրականացումը սովորաբար վարձակալի պարտավորությունն է: Նա իրավունք չունի վերանորոգել կամ վերակառուցել բնակելի տարածությունը առանց վարձատուի համաձայնության:
2. Վարձակալը պարտավոր է այդ աշխատանքները կատարել իր հաշվին:
3. Վարձատուն կարող է պահանջել վարձակալի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պարտավորությունը չկատարելու հետևանքով պատճառված վնասի հատուցում:
Հոդված 549. Վարձատուի համաձայնությունը ենթավարձակալության դեպքում
Վարձակալն իրավունք չունի առանց վարձատուի համաձայնության հանձնել վարձակալած իրը երրորդ անձի (ենթավարձակալություն): Վարձակալի ընտանիքի անդամները երրորդ անձինք չեն համարվում:
Հոդված 550. Վարձատուի մերժման անթույլատրելիությունը ենթավարձակալության
դեպքում
Վարձատուն չի կարող մերժել բնակելի տարածության ենթավարձակալությունը, եթե հիմնավոր պատճառի առկայության դեպքում վարձակալը ցանկանում է վարձակալած բնակելի տարածությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն վարձակալության տալ երրորդ անձի: Այս կարգը չի կիրառվում այն ժամանակ, երբ ենթավարձակալը վարձատուի համար անցանկալի անձ է, կամ բնակելի տարածությունը գերբնակեցված է, կամ եթե այլ պատճառներով վարձատուի համար անընդունելի է ենթավարձակալությունը:
Հոդված 551. Ենթավարձակալության ճակատագիրը վարձակալական
հարաբերությունների ավարտին
Եթե ենթավարձակալությունը նպատակ ունի շրջանցել վարձակալության պայմանագրի լուծման երաշխիքները, ապա վարձակալական հարաբերության ավարտից հետո վարձատուն ստանձնում է այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք կային վարձակալի և ենթավարձակալի միջև:
Հոդված 552. Վարձակալական հարաբերության ապահովման չափը
1. Եթե վարձակալը բնակելի տարածության վարձակալության պայմանագրով պարտավոր է ներկայացնել պարտավորության ապահովման միջոց, ապա ապահովման չափը չպետք է գերազանցի մեկ ամսվա վարձավճարի եռապատիկը: Եթե գումարի չափը նախապես պետք է վճարվի, ապա վարձակալն իրավունք ունի երեք ամսվա ընթացքում այն ամեն ամիս վճարել հավասար չափաբաժիններով:
2. Նախապես վճարված ապահովումից պետք է գանձվեն օրենքով սահմանված տոկոսներ և վարձակալական հարաբերությունների դադարեցումից հետո վերադարձվեն վարձակալին տոկոսների հետ միասին։
3. Ի վնաս վարձակալի կնքված ցանկացած այլ պայմանագիր առոչինչ է։
Հոդված 553. Վարձավճարի վճարման կարգը
1. Վարձավճարը պետք է վճարվի վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտին։ Եթե վարձավճարը սահմանվում է ըստ ժամանակահատվածների, ապա այն պետք է վճարվի նշված ժամանակահատվածների ավարտից հետո։
2. Հավելյալ ծախսերի վճարումը պարտադիր է միայն կողմերի համաձայնության առկայության դեպքում:
Հոդված 554. Վարձակալի մեղքով վարձավճարը չվճարելու հետևանքները
Եթե վարձակալին խանգարվում է օգտվել իր իսկ պատճառով, նա չի ազատվում վարձավճարը վճարելուց:
Հոդված 555. Պայմանագրի վաղաժամկետ լուծումը բնակելի տարածության վարձակալի
նախաձեռնությամբ
Բնակելի տարածության վարձակալն իրավասու է վաղաժամկետ լուծել վարձակալության պայմանագիրը, եթե նա վարձատուին մեկ ամիս առաջ ծանուցի այդ մասին և նրան առաջարկի վճարունակ և ընդունելի վարձակալ, ով համաձայն է լինել վարձակալը վարձակալության մնացած ժամկետի համար:
Հոդված 556. Վարձակալի հակընդդեմ պահանջները վարձատուի նկատմամբ
Եթե, ի հակադրություն վարձավճարի պահանջի, վարձակալն ունի պահելու կամ վարձակալական հարաբերություններից բխող այլ պահանջներ հանելու իրավունք, ապա վարձակալը կարող է օգտվել այդ իրավունքից նույնիսկ այն դեպքում, երբ պայմանագրով այլ բան է նախատեսված, եթե նա այդ մասին նախապես զգուշացնի վարձատուին:
Հոդված 557. Պայմանագրի լուծելը վարձատուի նախաձեռնությամբ
Վարձատուն կարող է վաղաժամկետ լուծել պայմանագիրը, եթե վարձակալը, չնայած վարձատուի նախազգուշացմանը, էապես վնասում է վարձակալված իրը կամ ստեղծում է էական վնասի իրական վտանգ։
Հոդված 558. Պայմանագրի լուծումը վարձավճարը չվճարելու պատճառով
Վարձատուն կարող է վաղաժամկետ լուծել պայմանագիրը, եթե վարձակալը երեք ամսվա ընթացքում չի վճարել վարձավճարը:
Հոդված 559. Վարձակալության հարաբերության դադարումը ժամկետի ավարտով
1. Վարձակալության հարաբերությունը կդադարի պայմանագրի ժամկետի ավարտից հետո:
2. Եթե վարձակալն օգտվում է իրից նույնիսկ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, և վարձատուն չի վիճարկում այն, ապա պայմանագիրը երկարաձգվում է անորոշ ժամկետով:
3. Եթե վարձակալության պայմանագրի ժամկետը սահմանված չէ, ապա վարձակալական հարաբերությունը կդադարի պայմանագիրը լուծելու մասին հայտարարությամբ:
Հոդված 560. Վարձակալության պայմանագրի անորոշ ժամկետով երկարաձգելու պահանջի
իրավունքը
Եթե բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով, ապա վարձակալը կարող է պահանջել երկարաձգել վարձակալության պայմանագիրը անորոշ ժամկետով` գրավոր դիմումով ոչ ուշ, քան վարձակալության հարաբերությունների դադարեցումից երկու ամիս առաջ, եթե վարձատուն տալիս է իր համաձայնությունը.
Հոդված 561. Պայմանագիրը լուծելու ժամկետը
Վարձակալության պայմանագրի լուծելու ժամկետը երեք ամիս է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի հանգամանքներից կամ կողմերի համաձայնությունից այլ բան չի բխում։
Հոդված 562. Հարգելի պատճառներով բնակելի տարածության վարձակալության
պայմանագիրը դադարեցնելը
1. Վարձատուն կարող է դադարեցնել բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը միայն հիմնավոր պատճառների առկայության դեպքում:
2. Պատճառը հարգելի է, եթե.
ա) վարձատուն մեղավորությամբ էապես խախտել է իր պայմանագրային պարտավորությունները,
բ) վարձատուին անհրաժեշտ է բնակելի տարածությունը ուղղակիորեն իր կամ իր մերձավոր ազգականների համար,
գ) վարձակալը հրաժարվում է վճարել տանտիրոջ առաջարկած ավելացված վարձավճարը, որը համապատասխանում է շուկայում առկա բնակարանի վարձավճարին,
դ) Վարձակալը վարձատուի նկատմամբ կատարել է այնպիսի հակաօրինական կամ անբարոյական գործողություն, որն անհնարին է դարձնում նրանց միջև հարաբերությունների հետագա շարունակությունը։
3. Եթե վարձակալության առարկան կահույքով կահավորված բնակարան է, ապա վարձատուն միշտ կարող է պայմանագիրը լուծելու ժամկետի պահպանմամբ լուծել վարձակալության պայմանագիրը։
Հոդված 563. Պայմանագրի դադարեցման ձևը
Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի դադարեցումը պետք է ձևակերպվի գրավոր:
Հոդված 564. Վարձակալի պարտավորությունները վարձակալության պայմանագիրը
դադարեցնելիս
Իրի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու ժամանակ վարձակալը պարտավոր է իրը վերադարձնել վարձատուին այն վիճակում, որում ստացել է այն՝ հաշվի առնելով նորմալ մաշվածությունը կամ այն վիճակում, որ նախատեսված էր պայմանագրով:
Հոդված 565. Պահելու իրավունքի անթույլատրելիությունը
Հողամասի վարձակալն իրավունք չունի պահել այն իր պահանջները բավարարելու համար։
Հոդված 566. Վարձակալված գույքը երրորդ անձին փոխանցելը
Եթե վարձակալը իրն օգտագործման է փոխանցել երրորդ անձին, ապա վարձատուն կարող է վարձակալության պայմանագրի դադարեցումից հետո երրորդ անձից պահանջել վերադարձնել գույքը:
Հոդված 567. Վարձակալված իրը չվերադարձնելու հետևանքով ծագած վնասի
հատուցումը
1. Եթե վարձակալը վարձակալական հարաբերությունների ավարտից հետո չի վերադարձնում վարձակալած իրը, ապա վարձատուն իրավունք ունի պահանջել ուշացման ընթացքում վճարել սահմանված վարձավճարը, որպես վնասի հատուցում։
2. Առոչինչ է պայմանագիրը, որով վարձակալը պարտավոր է հատուցել պատճառվածից ավելի վնասը:
Հոդված 568. Գրավի իրավունք վարձակալի իրերի նկատմամբ
Վարձակալական հարաբերություններից բխող պահանջներն ապահովելու համար հողամասի, տան կամ բնակարանի վարձատուն ունի գրավի իրավունք վարձակալի կողմից այնտեղ բերված իրերի նկատմամբ: Գրավի իրավունքը ուժը կորցնում է վարձակալած տարածքից իրերը հեռացնելով, եթե դա արվում է բնականոն կյանքի հարաբերություններին համապատասխան։
Հոդված 569. Հողամասի վարձակալության պայմանագրի ձևը
Մեկ տարուց ավելի ժամկետով հողամասի վարձակալության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր: Ձևը չպահպանելու դեպքում ենթադրվում է, որ պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով։ Պայմանագրի դադարեցում թույլատրվում է միայն վարձակալության առաջին տարվա ավարտից հետո:
Հոդված 570. Տասը տարուց ավելի ժամկետով կնքված պայմանագիրը լուծելու կարգը
Եթե վարձակալության պայմանագիրը կնքվում է տասը տարուց ավելի ժամկետով, ապա տասը տարի հետո յուրաքանչյուր կողմ կարող է լուծել վարձակալության պայմանագիրը 561-րդ հոդվածով սահմանված ժամկետում։
Հոդված 571. Վարձակալի իրավունքների փոխանցումն իր ընտանիքի անդամներին
Եթե վարձակալության պայմանագիրը կնքվում է բնակելի տարածության համար, և վարձակալն իր ընտանիքի անդամների հետ միասին վարում է այնտեղ համատեղ տնտեսություն, ապա վարձակալի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամները իրավական հարաբերությունների մեջ են մտնում վարձատուի հետ: Նրանք իրավունք ունեն լուծել վարձակալության պայմանագիրը օրենքով սահմանված ժամկետում։
Հոդված 572. Իրավունքների իրավահաջորդությունը վարձակալության տված իրն
օտարելու դեպքում
Եթե վարձատուն վարձակալության տված իրը վարձակալին այն փոխանցելուց հետո օտարի երրորդ անձի, ապա ձեռք բերողը զբաղեցնում է վարձատուի տեղը, և վարձակալական հարաբերություններից բխող իրավունքներն ու պարտականությունները փոխանցվում են նրան:
Հոդված 573. Վնասի հատուցման պահանջի վաղեմության ժամկետը
1. Վարձակալության տրված իրի փոփոխության կամ վատթարացման պատճառով վարձատուն իրավունք ունի պահանջելու վնասի հատուցում, իսկ վարձակալն իրավունք ունի վեց ամսվա ընթացքում նրան ներկայացնել կատարված ծախսերի հատուցման պահանջ:
2. Վնասի հատուցման վարձատուի պահանջի վաղեմության ժամկետը սկսվում է վարձակալության տրված իրը վերադարձնելու պահից, իսկ վարձակալի պահանջի վաղեմության ժամկետը սկսվում է վարձակալության պայմանագիրը դադարելու պահից:
Հոդված 574. Ամուսնալուծության ժամանակ ամուսինների վեճը
1. Երբ ամուսնալուծության ժամանակ ամուսինները չեն կարողանում համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե որը պետք է ապրի վարձակալած բնակարանում, վեճը լուծում է դատարանը։
2. Դատարանի համար նշանակություն չունի, թե որ ամուսինն է վարձակալը: Եթե դատարանը ճանաչում է բնակարանի նկատմամբ այն ամուսնու իրավունքը, որը վարձակալ չի հանդիսանում, ապա այս ամուսինը դառնում է վարձակալական հարաբերության մասնակից:
Հոդված 575. Վարձակալի իրավունքների պաշտպանությունը
Վարձակալն իրավունք ունի պաշտպանել իր ունեցվածքը ցանկացած խախտողից, ներառյալ սեփականատիրոջից:
Գլուխ չորրորդ
Լիզինգ
Հոդված 576. Հասկացությունը
1. Եթե այլ բան նախատեսված չէ Վրաստանի օրենսդրությամբ, լիզինգային պայմանագրով լիզինգատուն պարտավոր է պայմանագրում նշված ժամկետով լիզինգառուին օգտագործման փոխանցել սահմանված գույքը` այդ գույքը գնելու իրավունքով կամ առանց այդ իրավունքի, իսկ լիզինգառուն պարտավոր է վճարել վճարը սահմանված պարբերականությամբ՝ այն պայմանով, որ․
ա) լիզինգառուն որոշում է գույքը և ընտրում մատակարարին, որից տեղի է ունենում գույքի գնում կամ դրա այլ կերպ ստացում,
բ) լիզինգատուն գույքը ձեռք է բերում լիզինգով տրամադրման համար և մատակարարին այդ փաստը հայտնի է։
2. Մատակարարը կարող է միաժամանակ լինել նաև լիզինգատուն, եթե մատակարարի սովորական գործունեությունը գույքի մատակարարումն է կամ գույքի լիզինգով տրամադրումը: Գույքը կարելի է ձեռք բերել նաև լիզինգառուից։
3. Լիզինգով տրամադրված գույքը լիզինգի պայմանագրի ժամկետն անցնելիս կամ վաղաժամկետ դադարելիս կարող է կրկին տրվել լիզինգով, բայց որպեսզի դրա նկատմամբ տարածվեն սույն գլխի դրույթները, լիզինգատուն պետք է լիզինգառուից ձեռք բերի գույքի ինքնուրույն ընտրության հաստատում:
4. Լիզինգի առարկա չի կարող լինել փողը, արժեթուղթը, բաժնեմասը կամ ձեռնարկատիրական ընկերության փայաբաժինը։
5. Եթե Վրաստանի օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ, և լիզինգի ֆինանսավորման գումարի տրամադրման հետևանքով լիզինգառուի ընդհանուր պարտավորությունները այդ նույն լիզինգատուի նկատմամբ 200 000 (երկու հարյուր հազար) լարիից պակաս են, ապա լիզինգատուի կողմից վարձավճարը ստանալը չպետք է լինի որևէ կերպ կապված արտարժույթի հետ կամ ինդեքսավորված։
6. Եթե լիզինգատուն ձեռնարկատեր է, ապա լիզինգ տրամադրելիս լիզինգի տարեկան արդյունավետ տոկոսադրույքը չպետք է գերազանցի 50 տոկոսը: Բացի այդ, լիզինգատուն պարտավոր է կատարել սույն օրենսգրքի 625-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով սահմանված պահանջները՝ կապված միջնորդավճարի, ֆինանսական ծախսերի, տույժի և ֆինանսական պատժամիջոցի ցանկացած ձևի հետ: Այդ նպատակով Վրաստանի Ազգային բանկը իրավասու է իրավական ակտով սահմանել լիզինգի տարեկան արդյունավետ տոկոսադրույքի, միջնորդավճարի, ֆինանսական ծախսերի, տույժի և/կամ ցանկացած ձևի ֆինանսական պատժամիջոցի հաշվարկման կարգը։
2011 թվականի հոկտեմբերի 13-ի Վրաստանի օրենք №5119 – կայք, 31.10.2011թ.
2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք №3315 – կայք, 07.08.2018թ.
2018 թվականի դեկտեմբերի 22-ի Վրաստանի օրենք №4104 – կայք, 10.01.2019թ.
Հոդված 577. Լիզինգառուի իրավունքները մատակարարի նկատմամբ
1. Լիզինգատուի և մատակարարի միջև առկա պայմանագրով սահմանված մատակարարի պարտավորությունները գոյություն ունեն նաև լիզինգառուի նկատմամբ, սակայն մատակարարը պատասխանատու չէ միաժամանակ լիզինգատուի և լիզինգառուի նկատմամբ միևնույն վնասի համար։
2. Լիզինգատուն պարտավոր է պահանջելուն պես լիզինգառուին զիջել իր իրավունքները, որոնք կապված են մատակարարի հետ կնքված պայմանագրի կատարման պահանջի հետ:
3. Մատակարարի հետ կնքված պայմանագրում փոփոխություններ կատարելը, որոնք ազդում են լիզինգառուի իրավունքների վրա, թույլ են տրվում են միայն լիզինգառուի համաձայնությամբ:
4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերի դրույթներին հակասող կողմերի համաձայնությունն անվավեր է:
5. Լիզինգառուն իրավունք չունի համաձայնության գալ մատակարարի հետ կնքված պայմանագիրը փոխելու, դադարեցնելու կամ լուծելու վերաբերյալ՝ առանց լիզինգատուի համաձայնության:
2011 թվականի հոկտեմբերի 13-ի Վրաստանի օրենք №5119 – կայք, 31.10.2011թ.
Հոդված 578. Իրավունքները լիզինգի առարկայի նկատմամբ
1. Լիզինգի առարկան առանձին իրավունքի օբյեկտ է նույնիսկ այն դեպքում, եթե նա դառնա իրի կամ ոչ նյութական գույքային բարիքի էական բաղադրիչ մաս:
2. Լիզինգի առարկա ձեռք բերողը զբաղեցնում է լիզինգատուի տեղը և վարձակալության պայմանագրից բխող իրավունքներն ու պարտավորությունները փոխանցվում են նրան:
2011 թվականի հոկտեմբերի 13-ի Վրաստանի օրենք № 5119 – կայք, 31.10.2011թ.
Հոդված 579. Պարտավորությունը կատարելուց հրաժարվելու անթույլատրելիությունը
Լիզինգի պայմանագրով կողմերից ոչ մեկը իրավունք չունի հրաժարվել պարտավորությունը կատարելուց այն պատճառով, որ մյուս կողմը չի կատարում իր պարտավորությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ լիզինգառուի տիրապետման իրավունքը սահմանափակվում է՝ համաձայն սույն օրենսգրքի 5805 հոդվածի 2-րդ մասի:
2011 թվականի հոկտեմբերի 13-ի Վրաստանի օրենք № 5119 – կայք, 31.10.2011թ.
Հոդված 580. Գույքի ստացումը
1. Գույքը լիզինգառուի կողմից ընդունվում է լիզինգատուին կամ մատակարարին նրա հավաստմամբ, որ գույքը համապատասխանում է մատակարարի հետ կնքված պայմանագրի պայմաններին, կամ երբ լիզինգառուն գույքից չի հրաժարվում այն ստուգելու ողջամիտ հնարավորություն ունենալուց հետո, կամ երբ լիզինգառուն սկսում օգտվել այդ գույքից:
2. Լիզինգառուն գույքը ստանալուց հետո իրավասու է մատակարարից հատուցում պահանջել, եթե գույքը չի համապատասխանում մատակարարի հետ կնքված պայմանագրի պայմաններին:
3. Գույքը ստանալուց հետո լիզինգառուին է անցնում գույքը մահանալու կամ վնասվելու ռիսկը։
2011 թվականի հոկտեմբերի 13-ի Վրաստանի օրենք № 5119 – կայք, 31.10.2011թ.
Հոդված 5801. Գույքի հանձնման ժամկետների խախտումը
1. Եթե գույքը չի հանձնվել լիզինգառուին, հանձնվել է ժամկետանցմամբ կամ այն չի համապատասխանում լիզինգի պայմանագրի պայմաններին, լիզինգառուն իրավունք ունի չընդունել գույքը և մատակարարից պահանջել այնպիսի գույք, որը կհամապատասխանի պայմանագրի պայմաններին և/կամ նրանից պահանջել վնասի հատուցում։
2. Գույքի հանձնման ժամկետների խախտման դեպքում գույքի մահանալու կամ վնասման ռիսկը մնում է մատակարարին` սույն օրենսգրքի 5805 հոդվածի դրույթների նախատեսմամբ:
2011 թվականի հոկտեմբերի 13-ի Վրաստանի օրենք №5119 – կայք, 31.10.2011թ.
Հոդված 5802. Լիզինգառուի իրավունքները պահանջը զիջելու դեպքում
Լիզինգի պայմանագրով նախատեսված լիզինգատուի պահանջը զիջելիս կողմերը կարող են համաձայնության գալ սույն օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնից տարբերվող կանոնի շուրջ:
2011 թվականի հոկտեմբերի 13-ի Վրաստանի օրենք №5119 – կայք, 31.10.2011թ.
Հոդված 5803. Անթերի գույք փոխանցելու պարտավորությունը
1. Մատակարարը պատասխանատու է, որ գույքը կլինի լիզինգի պայմանագրով սահմանված վիճակում և այն պիտանի կլինի օգտագործման համար, որի համար սովորաբար նախատեսված է այդպիսի գույքը:
2. Լիզինգառուն պատասխանատու է այն վնասի համար, որը հարուցված է գույքի այն նկարագրին համապատասխանությամբ, որը նա փոխանցել է լիզինգատուին կամ մատակարարին։
2011 թվականի հոկտեմբերի 13-ի Վրաստանի օրենք №5119 – կայք, 31.10.2011թ.
Հոդված 5804․ Լիզինգառուի պարտավորությունները՝ կապված լիզինգի առարկայի
պահպանման և վերադարձի հետ
1. Լիզինգառուն պետք է պատշաճ կերպով հոգ տանի լիզինգի առարկայի մասին, այն պետք է օգտագործի նպատակային, այն նպատակով, որի համար սովորաբար օգտագործում են այս գույքը և պետք է պահպանի այն նույն վիճակում, ինչպիսի վիճակում ընդունել է, նորմալ մաշվածության նախատեսմամբ։
2. Եթե լիզինգի պայմանագիրը սահմանում է լիզինգի առարկայի պատշաճ օգտագործման պարտավորություն կամ արտադրողը կամ մատակարարը սահմանում է գույքի օգտագործման կանոններ, լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի պատշաճ օգտագործման պարտավորությանը կամ գույքի օգտագործման կանոններին համապատասխանություն կհամարվի սույն հոդվածի առաջին մասով սահմանված լիզինգառուի պարտավորության կատարում:
3. Լիզինգի պայմանագրի ժամկետը լրանալուց կամ վաղաժամկետ դադարեցնելուց հետո, լիզինգառուն, եթե նա չի օգտագործում գույքը կամ իրավունք չունի ձեռք բերելու գույքը կամ լիզինգով պահել այն լրացուցիչ ժամկետով, պարտավոր է գույքը վերադարձնել լիզինգը տրամադրողին սույն հոդվածի առաջին մասով սահմանված վիճակում։
2011 թվականի հոկտեմբերի 13-ի Վրաստանի օրենք №5119 – կայք, 31.10.2011թ.
Հոդված 5805. Լիզինգի պայմանագրի լուծումը
1. Լիզինգատուն կարող է լուծել լիզինգի պայմանագիրը, եթե լիզինգառուն էականորեն խախտում է իր պարտավորությունները:
2. Լիզինգառուն իրավունք չունի լուծել լիզինգի պայմանագիրը վարձակալության առարկան ստանալուց հետո, բացառությամբ այն դեպքի, երբ նա այլևս չի կարող իրականացնել վարձակալված օբյեկտի տիրապետությունը կամ տիրապտման իրավունքը սահմանափակվել է այն անձի կողմից, որը գույքի նկատմամբ գերակա իրավունք ունի, եթե այդ իրավունքը կամ պահանջները բխում են լիզինգատուի մեղավոր գործողությունից։ Մնացած բոլոր դեպքերում, երբ լիզինգատուն էականորեն խախտում է իր պարտավորությունները, լիզինգառուն իրավունք ունի պահանջել միայն վնասի հատուցում, այլ ոչ թե լիզինգի պայմանագրի լուծում։
2011 թվականի հոկտեմբերի 13-ի Վրաստանի օրենք №5119 – կայք, 31.10.2011թ.
Հոդված 5806. Գույքի տիրապետումը և տնօրինումը
1. Լիզինգի պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կամ վաղաժամկետ լուծելու դեպքում լիզինգատուն իրավունք ունի իր տիրապետության մեջ վերադարձնելու գույքը և տնօրինելու այն:
11. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում լիզինգատուի` սույն օրենսգրքի 5807 հոդվածով նախատեսված լիզինգի առարկան իր տիրապետմանը վերադարձնելու վերաբերյալ պահանջը պետք է բավարարվի անհապաղ:
2. Լիզինգառուն իրավունք ունի լիզինգատուից պահանջել հատուցում նրա գործողությունների հետևանքով պատճառված վնասների համար, եթե լիզինգատուն գույքն իր տիրապետմանը կվերադարձնի լիզինգառուի տիրապետմանը ոչ օրինաչափ խանգարելու ճանապարհով, կամ, եթե լիզինգատուն չի սահմանել լրացուցիչ ժամկետ սույն օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, բացառությամբ այն դեպքի, երբ այդպիսի ժամկետ սահմանելու անհրաժեշտություն չկա՝ ըստ սույն օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի։ Բացի այդ, լիզինգառուն իրավունք չունի պահանջել լիզինգի առարկայի տիրապետման իրավունքի վերականգնում:
2011 թվականի հոկտեմբերի 13-ի Վրաստանի №5119 օրենք – կայք, 31.10.2011թ.
2017 թվականի հունիսի 30-ի Վրաստանի №1195 օրենք – կայք, 14.07.2017թ.
Հոդված 5807. «Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 53-րդ հոդվածի
առաջին կետով նախատեսված տրանսպորտային միջոցը և (կամ) գյուղատնտեսական
տրանսպորտային միջոցի օժանդակ տեխնիկական միջոցը լիզինգատուի
տիրապետմանը վերադարձնելը
1. Լիզինգատուն իրավունք ունի լիզինգի առարկան հարկադրանքի կարգով իր տիրապետությանը վերադարձնել հարկադիր հաստատություն լիզինգի վկայականի ներկայացման հիման վրա, առանց դատարան դիմելու, եթե լիզինգի առարկան Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 53-րդ հոդվածի առաջին կետով նախատեսված տրանսպորտային միջոց է և/կամ գյուղատնտեսական մեքենայի օժանդակ տեխնիկական միջոց:
2. Հարկադիր կատարողի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված լիզինգի առարկան լիզինգատուին վերադարձնելն իրականացվում է «Կատարողական վարույթի մասին» Վրաստանի օրենքով սահմանված կարգով:
3. Լիզինգի վկայագրի բողոքարկումը չի հանգեցնում դրա հարկադիր կատարման կասեցման:
4. Լիզինգատուն, ում տիրապետությանը սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վերադարձվել է լիզինգի առարկան, Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված դեպքում պարտավոր է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել սույն հոդվածի առաջինով մասով նախատեսված լիզինգի առարկայի գրանցում։
5. Լիզինգատուի տիրապետությանը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված լիզինգի առարկան հարկադիր կարգով վերադարձնելու հետ կապված ծախսերը կրում է լիզինգառուն:
2017 թվականի հունիսի 30-ի Վրաստանի օրենք №1195 – կայք, 14.07.2017թ.
Հոդված 5808. Լիզինգի վկայական
1. Վրաստանի ներքին գործերի նախարարության հանրային իրավունքի իրավաբանական անձ Ծառայությունների գործակալությունում «Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 53-րդ հոդվածի առաջին կետով նախատեսված տրանսպորտային միջոցի և գյուղատնտեսական մեքենայի օժանդակ տեխնիկական միջոցի նկատմամբ լիզինգի գրանցման առկայության դեպքում, լիզինգատուի գրավոր պահանջը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիզինգառուի կողմից սույն օրենսգրքի 5806 հոդվածի 11 մասով սահմանված պարտավորությունը չկատարելու դեպքում լիզինգատուի դիմումի հիման վրա հանրային իրավունքի իրավաբանական անձը՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության Ծառայությունների գործակալությունը, տրամադրում է լիզինգի վկայական։
2. Լիզինգի վկայականը կատարման ենթակա ակտ է, որով հաստատվում է Հանրային իրավունքի իրավաբանական անձում՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության Ծառայությունների գործակալությունում «Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 53-րդ հոդվածի առաջին կետով նախատեսված տրանսպորտային միջոցի և գյուղատնտեսական մեքենայի օժանդակ տեխնիկական միջոցի լիզինգի գրանցման փաստը, և որի հիման վրա լիզինգատուն Վրաստանի օրենսդրությանը համապատասխան իրավունք ունի իրավասու մարմնից (պաշտոնատար անձից) պահանջել վերադարձնել լիզինգի առարկան իր տիրապետությանը։
3. Հանրային իրավունքի իրավաբանական անձին՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության Ծառայությունների գործակալությանը լիզինգատուի կողմից ներկայացված լիզինգի վկայականի տրամադրման պահանջի իրավաչափության համար պատասխանատու է լիզինգատուն։
2017 թվականի հունիսի 30-ի Վրաստանի օրենք №1195 – կայք, 14.07.2017թ.
Գլուխ հինգերորդ
Կապալ
Հոդված 581. Հասկացությունը
1. Կապալի պայմանագրով կապալատուն պարտավոր է նշված գույքը կապալառուին հանձնել ժամանակավոր օգտագործման, իսկ վարձակալության ժամկետում ապահովել արգասիքը ստանալու հնարավորությունը, եթե այն ճիշտ կառավարման արդյունքում ստացվել է որպես եկամուտ։ Կապալառուն պարտավոր է կապալատուին վճարել պայմանագրային վարձավճարը: Կարող է սահմանվել ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային կապալային վարձավճար: Կողմերը կարող են պայմանավորվել նաև վարձակալության վարձավճարի որոշման այլ միջոցների շուրջ։
2. Կապալի պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները, եթե այլ բան սահմանված չէ 581-606-րդ հոդվածներով:
Հոդված 582. Տասը տարուց ավելի ժամկետով կնքված կապալի պայմանագրի
լուծումը
Եթե կապալի պայմանագիրը կնքվում է տասը տարուց ավելի ժամկետով, ապա տասը տարին լրանալուց հետո յուրաքանչյուր կողմ կարող է լուծել կապալային հարաբերությունը սույն օրենսգրքի 561-րդ հոդվածով սահմանված ժամկետում, եթե այդ պայմանը նախատեսված է կապալի պայմանագրով։
2011 թվականի մայիսի 5-ի Վրաստանի օրենք № 4627 – կայք, 18.05.2011թ.
Հոդված 583. Հողամասի կապալը գույքի հետ մեկտեղ
1. Եթե հողամասը կապալով է տրվում գույքի հետ, ապա կապալառուն պատասխանատվություն է կրում գույքի յուրաքանչյուր մասի խնամքի ու պահպանման համար։
2. Կապալատուն պարտավոր է փոխարինել գույքի այն մասերը, որոնք կապալառուից անկախ պատճառներով դարձել են անօգտագործելի: Կապալառուն պարտավոր է հատուցել գույքագրման պատկանող անասունների կորուստը՝ անկախ տնտեսության ճիշտ կառավարումից։
3. Կապալառուն պարտավոր է գույքը պահել այնպիսի վիճակում և վարձակալության ժամկետում լրացնել այն ծավալով, որը համապատասխանում է կարգավորված տնտեսությանը։ Նրա կողմից ձեռք բերված որոշակի գույքը, ընդհանուր գույքի հետ միանալով, դառնում է կապալատուի սեփականությունը:
Հոդված 584. Գույքի պատահական մահվան ռիսկը
1. Եթե հողամասի կապալառուն գույքն ստանում է գնահատմամբ և պարտավորվում է այն վերադարձնել վարձակալության պայմանագրի ավարտին հենց գնահատմամբ, ապա նա կրում է պատահական մահվան և փչանալու ռիսկը: Տնտեսության ճիշտ կառավարման շրջանակներում նա կարող է տնօրինել գույքի առանձին մասեր:
2. Կապալի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կապալառուն պարտավոր է գույքը վերադարձնել կապալատուին: Կապալատուն կարող է հրաժարվել վարձակալի կողմից գնված գույքը ընդունելուց, եթե այն հողամասի ճիշտ կառավարման համար ավելորդ է կամ չափազանց թանկ է հողամասի պատշաճ կառավարման համար։ Մերժման հետ մեկտեղ չընդունած գույքի սեփականության իրավունքը փոխանցվում է կապալառուին: Ընդունած և վերադարձված գույքի գնահատումների միջև տարբերության դեպքում, տարբերությունը պետք է հատուցվի գումարով: Գնահատումը պետք է հիմնված լինի այն գների վրա, որոնք գործում էին կապալի ավարտի պահին:
Հոդված 585. Գույքի առանձին մասերի տնօրինման արգելքի
անթույլատրելիությունը
Պայմանագրի այն պայմանները, որոնք կապալառուին պարտավորեցնում են չտնօրինել գույքի մասերը կամ տնօրինել միայն կապալատուի համաձայնությամբ, վավեր են միայն այն դեպքում, եթե կապալատուն պարտավորություն է ստանձնում գույքը գնել կապալային հարաբերությունների ավարտին գույքագրման գնահատմամբ։
Հոդված 586. Գույքի նկատմամբ գրավի իրավունքը
1. Հողամասի կապալառուն ունի գրավի իրավունք իր տիրապետության տակ գտնվող գույքի համար կապալատուի նկատմամբ առաջադրված այն պահանջների համար, որոնք վերաբերում են կապալով ընդունած գույքին։
2. Կապալատուն կարող է խուսափել կապալառուի գրավի իրավունքից, եթե նա ներկայացնում է ապահովման այլ միջոց: Նա կարող է գույքի յուրաքանչյուր մաս ազատել գրավի իրավունքից՝ առաջարկելով այդ մասերի արժեքին համապատասխան ապահովման միջոց։
Հոդված 587. Ենթակապալ
1. Կապալառուն չունի ենթակապալի իրավունք առանց կապալատուի համաձայնության:
2. Կապալատուն կարող է հրաժարվել վարձակալված գույքի առանձին մասերի վարձակալությունից, եթե դրանով նրան էական վնաս կպատճառվի:
3. Կապալառուն պատասխանատվություն է կրում կապալատուի առջև այն բանի համար, որ ենթակապալառուն կամ վարձակալն օգտագործել է իրը կապալատուի կողմից թույլատրվածից այլ կերպ: Կապալատուն կարող է ուղղակիորեն կասեցնել ենթակապալառուի կամ վարձակալի կողմից գույքն այս եղանակով օգտագործելը:
Հոդված 588. Կապալային գույքի վաղաժամկետ վերադարձը
1. Եթե կապալառուն գույքը վերադարձնում է մինչև վարձակալության հարաբերությունների դադարեցումը, ապա նա ազատվում է կապալի վարձավճարից միայն այն դեպքում, եթե նա իր փոխարեն առաջարկում է կապալատուի համար ընդունելի նոր վճարունակ կապալառու: Նոր կապալառուն պետք է համաձայնի ընդունել կապալի պայմանագիրը նույն պայմաններով:
2. Եթե կապալառուն նման վարձակալ չի կարող առաջարկել, նա պետք է վարձավճարը վճարի մինչև կապալային հարաբերության ավարտը:
Հոդված 589. Կապալի անժամկետ պայմանագիրը լուծելը
1. Եթե հողամասի կամ իրավունքի կապալի ժամանակ չի սահմանված կապալի ժամկետ, ապա պայմանագրի լուծումը թույլատրվում է միայն կապալային տարվա վերջում։ Այն կարող է լուծվել կապալի տարվա ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս հետո:
2. Այս կանոնները կիրառվում են նույնիսկ այն դեպքում, երբ կապալային հարաբերությունը կարող են լուծվել օրենքով սահմանված ժամկետից շուտ:
Հոդված 590. Պայմանագրի լուծումը կապալառուի մահվան պատճառով
1. Կապալառուի մահվան դեպքում ինչպես նրա ժառանգները, այնպես էլ կապալատուն կարող են լուծել կապալային հարաբերությունը օրացուցային տարվա ավարտից հետո վեց ամսվա ընթացքում։
2. Ժառանգները կարող են հրաժարվել պայմանագիրը լուծելուց և պահանջել կապալային հարաբերության շարունակում, եթե նրանք ուղղակիորեն կամ երրորդ անձանց միջոցով կարող են կապալով փոխանցված գույքը տնտեսապես ճիշտ օգտագործել։
Հոդված 591. Կապալային գույքը չվերադարձնելու դեպքում վնասի հատուցումը
Եթե կապալառուն կապալային հարաբերությունն ավարտվելուց հետո չի վերադարձնում կապալով վերցված գույքը, ապա կապալատուն կարող է պահանջել պայմանավորված կապալային վարձավճարի վճարում գույքի վերադարձը ուշացնելու համար։ Կապալատուն կարող է պահանջել նաև այլ տեսակի վնասի հատուցում:
Գլուխ վեցերորդ
Գյուղատնտեսական նշանակության հողերի կապալ
Հոդված 592. Հասկացությունը
1. Գյուղատնտեսական նշանակության հողերի կապալի պայմանագրով հողամասը գյուղատնտեսական նշանակությամբ հանձնվում է տնտեսական նշանակության բնակելի կամ տնտեսական շինությունների (ձեռնարկության) հետ կամ առանց նման շինության։
2. Գյուղատնտեսական նշանակության հողերի կապալի վրա տարածվում են կապալի կանոնները, եթե գյուղատնտեսական նշանակության հողերի կապալի համար այլ բան սահմանված չէ:
Հոդված 593. Պայմանագրի ձևը
Գյուղատնտեսական նշանակության հողի կապալի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր: Եթե այս ձևը չի պահպանվում, ապա ենթադրվում է, որ պայմանագիրը կնքված է անորոշ ժամկետով։
Հոդված 594. Կապալային գույքի ցանկը
Կապալային հարաբերություններ սկսելիս կողմերը պետք է համատեղ կազմեն կապալային գույքի ցուցակ, որում նշվում են դրա չափը և վիճակը կապալով հանձնման պահի դրությամբ: Նույն կանոնը կիրառվում է նաև կապալային հարաբերությունն ավարտելիս։ Ցուցակը պետք է ստորագրված լինի երկու կողմերի կողմից և նշվի դրա կազմման ամսաթիվը։
Հոդված 595. Կապալային գույքի վիճակը։ Դրա վերանորոգումը
Կապալատուն պարտավոր է կապալային գույքը կապալառուին հանձնել պայմանագրով նախատեսված օգտագործման համար պիտանի վիճակում և պահպանել այն այս վիճակում կապալի ողջ ժամկետի ընթացքում: Կապալառուն պետք է իր միջոցներով իրականացնի գույքի ընթացիկ վերանորոգումը, վերանորոգի բնակելի և տնտեսական շինությունները, ճանապարհները, խրամատները, խողովակները, ցանկապատերը: Նա պարտավոր է կապալով վերցված գույքն օգտագործել տնտեսական նպատակներով։
Հոդված 596. Գրավի իրավունք արգասիքի նկատմամբ
Կապալատուն, ելնելով կապալային հարաբերությունից, իր պահանջները բավարարելու համար, ունի գրավի իրավունք կապալառուի կողմից ավելացված իրերի և կապալային գույքից ստացված եկամուտների (արգասիքի) նկատմամբ։
Հոդված 597. Կապալային վարձավճարի նվազեցման պահանջը
Եթե կապալային հողամասում տարերային աղետի կամ այլ անհաղթահարելի հանգամանքների հետևանքով կապալառուի բերքի կեսից ավելին ոչնչացել է, նա կապալային վարձավճարի նվազեցում պահանջելու իրավունք ունի միայն վնասի չափի և պատճառների մասին մինչև բերքահավաքը ձևակերպված ակտի հիման վրա։
2002 թվականի փետրվարի 14-ի Վրաստանի օրենք № 1282 – ՎՕՏ I, № 4, 05.03.2002թ., հոդվ.18
Սխալի ուղղում – ՎՕՏ I, № 5, 21.03.2002թ., էջ 11
2008 թվականի նոյեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 496 – ՎՕՏ I, № 33, 01.12.2008թ., հոդվ.210
Հոդված 598. Անհրաժեշտ կապիտալ ծախսերը հատուցելու պարտականությունը
Կապալատուն պարտավոր է կապալառուին հատուցել կապալի պայմանագրով նախատեսված կապալային գույքի (ներառյալ հողամասի) վիճակի բարելավման համար կատարված կապիտալ ծախսերը:
2002 թվականի փետրվարի 14-ի Վրաստանի օրենք №1282 – ՎՕՏ I, № 4, 05.03.2002թ., հոդվ.18
Հոդված 599. Կապալատուի համաձայնությամբ կատարված ծախսերի հատուցումը
Բացի 598-րդ հոդվածում նշվածներից, այլ անհրաժեշտ ծախսերը, որոնց մասին կապալատուն համաձայնություն է տվել, նա կապալառուին պետք է հատուցի կապալային հարաբերության ավարտին։
Հոդված 600. Չհավաքված բերքի հատուցում
Եթե կապալային հարաբերությունը դադարում են կապալային տարվա ընթացքում, ապա կապալատուն պարտավոր է կապալառուին հատուցել տնտեսությունը պատշաճ վարելու կանոնների համաձայն դեռևս չհավաքված, բայց մինչև կապալի ընթացիկ տարվա վերջը հավաքելու բերքի արժեքը։
Հոդված 601. Կապալառուի պարտականությունը նոր կապալառուի նկատմամբ
1. Գյուղատնտեսական կապալի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կապալառուն իրեն փոխարինող կապալառուին պետք է շենքը թողնի պատշաճ վիճակում, իսկ սարքավորումներն ու գյուղմթերքը՝ այն չափով, որն անհրաժեշտ է տնտեսությունը մինչև հաջորդ տարվա բերքահավաքը շարունակելու համար:
2. Եթե կապալառուն պարտավոր է ապրանքը թողնել ավելի մեծ քանակությամբ կամ ավելի լավ որակի, քան ստացել է կապալը վերցնելիս, նա կարող է կապալատուից պահանջել հատուցել արժեքը:
Հոդված 602. Կապալային գույքը վերադարձնելու պարտականությունը
Կապալառուն պարտավոր է կապալային հարաբերությունն ավարտվելուց հետո կապալով վերցված գույքը վերադարձնել այնպիսի վիճակում, որը կապահովի մինչև վերադարձնելը գոյություն ունեցած տնտեսության պատշաճ կերպով շարունակում:
Հոդված 603. Կապալառուի իրավունքները կապալային գույքի առանձին մասերի
նկատմամբ
1. Կապալառուն իրավունք ունի առանձնացնելու այն սարքավորումը, որով նա կահավորել է կապալով վերցված գույքը։ Կապալատուն կարող է առանձնացնելու իրավունքը փոխարինել համապատասխան հատուցմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ կապալառուն առանձնացնելու համար ունի հարգելի շահ։
2. Համաձայնությունը, որը բացառում է կապալառուի սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքը, վավեր է միայն այն դեպքում, եթե այդպիսի համաձայնությունը նախատեսում է համապատասխան հատուցում:
Հոդված 604. Կապալային հարաբերությունը շարունակելու պահանջը
Կապալառուն կարող է կապալատուից պահանջել շարունակել կապալային հարաբերությունը, եթե.
ա) տնտեսության կապալը կապալառուի տնտեսության համար կենսական հիմք է հանդիսանում,
բ) հողամասը կենսականորեն անհրաժեշտ է կապալառուի տնտեսության պահպանման համար, և կապալի լուծումը, նույնիսկ պայմանագրի համաձայն, կապալառուի կամ նրա ընտանիքի համար այնքան ցավոտ է, որ այն արդարացում չունի իր՝ կապալատուի հարգելի շահերից նույնիսկ։
Հոդված 605. Կապալային հարաբերության դադարեցումը ժամկետը լրանալու պատճառով
Կապալային հարաբերությունը դադարում է պայմանագրի ժամկետը լրանալով: Երեք տարուց ավելի ժամկետով կնքված պայմանագիրը կարող է երկարաձգվել անորոշ ժամկետով, եթե կողմերից մեկի կապալային հարաբերությունը երկարաձգելու առաջարկը մյուս կողմի կողմից երեք ամսվա ընթացքում չմերժվի: Առաջարկումը և դրա մերժումը պետք է կատարվի գրավոր:
Հոդված 606. Կապալային հարաբերության դադարեցումը անժամկետ պայմանագրի
դեպքում
1. Եթե կապալի ժամկետը որոշված չէ, ապա պայմանագրի յուրաքանչյուր կողմ կարող է կապալի հաջորդ տարվա պայմանագիրը լուծելու համար հայտարարել ոչ ուշ, քան կապալային տարվա սկզբից տասն օր հետո: Կապալային տարի է համարվում օրացուցային տարին: Եթե կողմերը պայմանավորվում են ավելի կարճ ժամկետի շուրջ, ապա անհրաժեշտ է դա ձևակերպել գրավոր։
2. Եթե կապալային հարաբերությունը կարող է դադարեցվել օրենքով սահմանված ժամկետից շուտ, ապա դա թույլատրվում է միայն կապալային տարվա ավարտի համար:
Գլուխ յոթերորդ
Ֆրանչայզինգ
Հոդված 607. Հասկացությունը
Ֆրանչայզինգի պայմանագիրը երկարաժամկետ պարտավորական հարաբերություն է, որով անկախ ձեռնարկությունները, ըստ կարիքի, փոխադարձաբար ստանձնում են հատուկ պարտավորություններ կատարելու միջոցով նպաստել ապրանքների արտադրությանը, իրացմանը և ծառայությունների իրականացմանը։
Հոդված 608. Ֆրանչայզատուի պարտականությունները
1. Ֆրանչայզատուն պարտավոր է ֆրանչայզակալին ներկայացնել իր կողմից օգտագործվող ձևով ոչ նյութական գույքային իրավունքները, ապրանքային (առևտրային) նշանները, նմուշները, փաթեթավորումը, ապրանքների արտադրության, ձեռքբերման, իրացման և գործունեության կազմակերպման հայեցակարգը, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկություններ, որն անհրաժեշտ է իրացմանը նպաստելու համար։
2. Ֆրանչայզատուն պարտավոր է պաշտպանել միասնական գործողության համակարգը երրորդ անձանց միջամտությունից, շարունակաբար զարգացնել այն և աջակցել ֆրանչայզակալին՝ կիսվելով բիզնես սովորություններով, տեղեկատվության տրամադրմամբ և որակավորման բարձրացմամբ։
Հոդված 609. Ֆրանչայզակալի պարտավորությունները
Ֆրանչայզակալը պարտավոր է վճարել վճար, որի չափը, ըստ էության, հաշվարկվում է՝ ֆրանչայզինգի համակարգի ներդրման մեջ ներդրված լումայի նախատեսմամբ, բարեխիղճ ձեռնարկատիրոջ բարեխղճությամբ ակտիվորեն իրականացնել գործունեություն, ստանալ ծառայություններ և ապրանքներ ձեռք բերել ֆրանչայզատուի կամ նրա կողմից նշված անձանց միջոցով, եթե դա ուղղակիորեն կապված է պայմանագրի նպատակի հետ:
Հոդված 610. Վստահված տեղեկությունները պահպանելու պարտավորությունը
Պայմանագիրը կնքելիս կողմերը պետք է առանց թաքցնելու և ամբողջությամբ միմյանց ծանոթացնեն ֆրանչայզինգի հետ կապված գործի հանգամանքները, հատկապես՝ ֆրանչայզինգի համակարգը, և միմյանց բարեխղճորեն տրամադրեն տեղեկություններ։ Նրանք պարտավոր են չհրապարակել իրենց վստահված տեղեկությունները նույնիսկ այն դեպքում, երբ պայմանագիր չկնքվի։
Հոդված 611. Պայմանագրի ձևը
Ֆրանչայզինգի պայմանագիրը վավերականության համար պետք է գրավոր լինի: Կողմերի փոխադարձ պարտավորությունները, պայմանագրի տևողությունը, լուծելու կամ ժամկետը երկարաձգելու և պայմանագրի այլ էական տարրերը հստակ նշելուց բացի, կողմերը պետք է պայմանագրի տեքստում ներառեն ֆրանչայզինգի համակարգի ամբողջական նկարագրությունը:
Հոդված 612. Պայմանագրի գործողության ժամկետը
1. Պայմանագրի տևողությունը սահմանում են կողմերը՝ հաշվի առնելով տվյալ ապրանքների և ծառայությունների իրացման հետ կապված կարիքները։
2. Եթե պայմանագրի տևողությունը գերազանցում է տասը տարին, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ պահպանելով լուծման համար անհրաժեշտ մեկամյա ժամկետը։ Եթե կողմերից ոչ մեկը չօգտվի պայմանագիրը խզելու այս իրավունքից, պայմանագիրը կշարունակվի երկու տարով։ Պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կամ կողմերի նախաձեռնությամբ լուծելու դեպքում կողմերը պետք է փորձեն մինչև գործնական հարաբերությունների փաստացի ավարտը փոխվստահության սկզբունքների պահպանմամբ շարունակել պայմանագիրը նույն կամ փոփոխված պայմաններով։
Հոդված 613. Արդար մրցակցություն
1. Անգամ պայմանագրային հարաբերությունների դադարեցումից հետո կողմերը պարտավոր են ապահովել միմյանց օրինապահ մրցակցությունը։ Այս շրջանակներում ֆրանչայզակալին կարող է սահմանվել մրցակցության արգելք սահմանված տարածքում, որը չի կարող գերազանցել մեկ տարին։
2. Եթե մրցակցության արգելքը կարող է վտանգ ստեղծել մասնագիտական գործունեությանը, ապա ֆրանչայզակալին պետք է տրվի համապատասխան ֆինանսական փոխհատուցում` անկախ պայմանագրի ժամկետի ավարտից:
Հոդված 614. Ֆրանչայզատուի պատասխանատվությունը
Ֆրանչայզատուն պատասխանատու է ֆրանչայզի համակարգով նախատեսված իրավունքների և տեղեկությունների համար: Եթե նա մեղավոր կերպով խախտում է պայմանագրային պարտավորությունը, ապա ֆրանչայզակալն իրավասու է նվազեցնելու վարձատրությունը: Նվազեցման չափը վերջնականապես պետք է որոշվի անկախ փորձագետի եզրակացությամբ, որի ծախսերը կրում են կողմերը։
Գլուխ ութերորդ
Փոխատվություն
Հոդված 615. Հասկացությունը
Փոխատվության պայմանագրով փոխատուն ստանձնում է պարտավորություն փոխառուին գույքը անհատույց փոխանցել ժամանակավոր օգտագործման համար։
Հոդված 616. Փոխատուի պատասխանատվությունը
Փոխատուն պատասխանատվություն է կրում միայն դիտավորությամբ կամ կոպիտ անփութության հետևանքով պատճառված վնասի համար:
Հոդված 617. Իրի թերությունը թաքցնելու պատճառով վնասը հատուցելու
պարտավորությունը
Եթե փոխատուն գիտակցաբար չի հայտնում փոխառուին իրավունքի թերությունը կամ փոխատված իրի թերությունը, ապա նա պարտավոր է հատուցել պատճառված վնասը։
Հոդված 618. Փոխատված իրի նպատակային օգտագործումը
Փոխառուն չի կարող փոխառված իրն օգտագործել պայմանագրով նախատեսվածից այլ կերպ: Նա իրավունք չունի առանց փոխատուի համաձայնության իրը օգտագործման փոխանցելու երրորդ անձի։
Հոդված 619. Սովորական ծախսեր կատարելու պարտավորությունը
1. Փոխառուն պետք է վճարի փոխառված իրի պահպանման համար անհրաժեշտ սովորական ծախսերը:
2. Այլ ծախսեր հատուցելու փոխատուի պարտավորությունը որոշվում է այլոց գործերն առանց հանձնարարության կատարելու կանոններով:
Հոդված 620. Փոխատված իրի մաշվածությունը
Փոխատված իրի փոփոխությունների կամ վատթարացման համար փոխառուն պատասխանատվություն չի կրում, եթե դա պայմանավորված է պայմանագրին համապատասխանող կիրառմամբ:
Հոդված 621. Փոխառված իրը վերադարձնելու պարտավորությունը
1. Փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո վերադարձնել փոխառված իրը։
2. Եթե պայմանագրով չի սահմանված ժամկետ, ապա փոխատուն կարող է իրն իրեն վերադարձնել այն բանից հետո, երբ լրանա դրա նպատակային օգտագործման համար պահանջվող ժամանակը։ Իսկ եթե նպատակը սահմանված չէ, ապա նա ցանկացած ժամանակ կարող է պահանջել դրա վերադարձ։
3. Փոխառուն ցանկացած պահի կարող է ետ վերադարձնել իրը:
Հոդված 622. Փոխառուի մահվան հետևանքները
Եթե փոխառուն մահանում է, կամ փոխատուին անկանխատեսելի հանգամանքների պատճառով անհրաժեշտ է իրը, նա կարող է խզել պայմանագիրը։
Գլուխ իններորդ
Վարկ
Հոդված 623. Հասկացությունը
Վարկային պայմանագրով վարկատուն վարկառուին է հանձնում գումար կամ մեկ այլ տեսակային հատկանիշներով որոշվող առարկա, իսկ վարկառուն պարտավորվում է վերադարձնել նույն տեսակի, որակի և քանակի իր:
Հոդված 624. Վարկային պայմանագրի ձևը
Վարկային պայմանագիրը կնքվում է բանավոր: Կողմերի համաձայնությամբ կարող է օգտագործվել գրավոր ձև: Բանավոր պայմանագրի դեպքում դրա իսկությունը չի կարող հաստատվել միայն վկաների ցուցմունքներով:
Հոդված 6241. Ապահովված փոխառության/վարկի տրամադրման կարգը
Անշարժ գույքով կամ/և Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 53-րդ հոդվածի առաջին կետով սահմանված տրանսպորտային միջոցով և (կամ) գյուղատնտեսական մեքենայի օժանդակ տեխնիկական միջոցով, ինչպես նաև ջրային, օդային և երկաթուղային փոխադրամիջոցով ապահովված փոխառություն/վարկ տրամադրելու դեպքում փոխատուն/վարկատուն պարտավոր է փախառուին/վարկառուին դրամական միջոցները փոխանցել անկանխիկ հաշվարկի տեսքով:
2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք №3315 – կայք, 07.08.2018թ.
Հոդված 625. Վարկատուի պարտավորությունը և տոկոսները վարկի դիմաց
1. Կողմերի համաձայնությամբ վարկի դիմաց կարող է նախատեսվել տոկոս: Հիփոթեքով ապահովված վարկային պայմանագրում պետք է նշվի կողմերի համաձայնությամբ նախատեսված ամսական տոկոսադրույքը։
2. Կողմերի համաձայնությամբ վարկի համար տոկոսադրույք սահմանելիս վարկի տարեկան արդյունավետ տոկոսադրույքը չպետք է գերազանցի 50 տոկոսը:
3. Հիփոթեքով ապահովված վարկային պայմանագրում կողմերի համաձայնությամբ նախատեսված ամենամսյա տոկոսադրույքը, ներառյալ վարկի օգտագործման հետ կապված ծախսերը (բացառությամբ նոտարական կարգով հիփոթեքի վավերացման և հիփոթեքի գրանցման հետ կապված ծախսերի), չպետք է գերազանցի Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական կայքում ամեն ամիս հրապարակված առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի շուկայական տոկոսադրույքների նախորդ օրացուցային տարվա միջին թվաբանականի 2,5-ապատիկի մեկ տասներկուերորդական մասը, որն ուժի մեջ է յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից:
31. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջը տարածվում է բոլոր տեսակի վարկերի, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն կողմերի համաձայնությամբ սահմանված ամսական տոկոսադրույքի տարեկան չափի վրա:
4. Եթե Վրաստանի օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանները չեն տարածվում առևտրային բանկի, միկրոֆինանսական կազմակերպության և ոչ բանկային ավանդապահ հաստատության՝ վարկային միության կողմից կնքված վարկային պայմանագրերի վրա։
5. Եթե Վրաստանի օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ, վարկ տրամադրելու դեպքում ցանկացած միջնորդավճարի, ցանկացած ֆինանսական ծախսի (բացառությամբ այնպիսի ծախսերի, որոնք ներառվում են վարկի արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման մեջ), վարկային պայմանագրի ցանկացած պայմանի խախտման պատճառով վարկառուի նկատմամբ պայմանագրով նախատեսված/սահմանված տուժանքի և ցանկացած ձևի ֆինանսական պատժամիջոցի քանակը չպետք է գերազանցի վարկի յուրաքանչյուր օրվա համար վարկի մնացած մայր գումարի 0․27 տոկոսը: Վարկային պայմանագրով նախատեսված/սահմանված 0․27 տոկոսի իմաստով վարկատուի կողմից վարկառուին պայմանագրով նախատեսված/սահմանված տոտուժանքի և ցանկացած ձևի ֆինանսական պատժամիջոցի մեջ նկատի չեն առնվում վարկի կետանցման ժամանակ (մինչև կետանցած ժամկետի իսպառ վերացումը) որպես տուժանք միանվագ ոչ ավելի քան 20 լարի (կամ դրա համարժեք արտարժույթով), ինչպես նաև սույն հոդվածի 8-րդ մասի համաձայն վարկի վերաֆինանսավորման կամ վարկը սեփական միջոցներով կամ/և երրորդ անձի կողմից վաղաժամկետ մարման միջնորդավճարի նշանակումը։ Վարկի ժամկետը կետանցելու դեպքում, մինչև կետանցման ամբողջական վերացումը, ցանկացած միջնորդավճար, ցանկացած ֆինանսական ծախս (ներառյալ վարկի տոկոսադրույքը և այնպիսի ծախսերը, որոնք ներառված են վարկի արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման մեջ), վարկային պայմանագրի ցանկացած պայմանի խախտման պատճառով վարկատուի համար պայմանագրով նախատեսված/նշանակված տուժանքի և ցանկացած ձևի ֆինանսական պատժամիջոցի քանակը յուրաքանչյուր կետանցման դեպքում ընդհանուր գումարը չպետք է գերազանցի վարկի ընթացիկ մնացած մայր գումարի 1․5-ապատիկի չափը: Սույն բաժնի իմաստով, վարկի մնացած մայր գումարի մեջ չի նկատի առնվում վարկի կետանցման ժամանակ վարկի հետաձգման, վարկի վերաֆինանսավորման և/կամ վարկի վերակազմակերպման դեպքում վարկի մնացած մայր գումարի ավելացումը, իսկ վարկի ժամկետի կետանցման ամբողջությամբ վերացում չի համարվում ժամկետի կետանցման վերացումը վարկի վերակազմակերպման, վարկի վերաֆինանսավորման (եթե վերաֆինանսավորումն իրականացվում է սկզբնական վարկատուի հետ պայմանագրի կնքմամբ) և (կամ) հետաձգման միջոցով։ Սույն մասի նպատակներով վարկի վերակազմակերպումը, վարկի վերաֆինանսավորումը (եթե վերաֆինանսավորումն իրականացվում է սկզբնական վարկատուի հետ պայայնագրի կնքմամբ) և հետաձգումը վարկի ժամկետի կետանցման լրիվ վերացում են համարվում միայն այն դեպքում, եթե վարկառուն ամբողջությամբ վճարել է ժամկետի կետանցման ժամանակ նշանակված տույժը, ցանկացած ձևի ֆինանսական պատժամիջոցին, միջնորդավճարին և ֆինանսական ծախսին համապատասխան դրամական միջոցները։
6. Սույն հոդվածի իմաստով «արդյունավետ տոկոսադրույքը» սահմանվում է Վրաստանի Ազգային բանկի իրավական ակտով:
61. Սույն հոդվածի 5-րդ մասի նպատակներով Վրաստանի Ազգային բանկը իրավասու է սահմանել վարկի ընթացիկ մնացած մայր գումարի հաշվարկման միջնորդավճարի, ֆինանսական ծախսի, տույժի և/կամ ցանկացած ֆինանսական պատժամիջոցի նախատեսման սույն հոդվածի 5-րդ մասով սահմանվածից տարբեր կարգ։
7. Եթե Վրաստանի օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ, մինչև 200 000 (երկու հարյուր հազար) լարիի վարկը պետք է տրամադրվի միայն լարիով, բացառությամբ այն դեպքի, երբ վարկի տրամադրման հետևանքով վարկառուի ընդհանուր պարտավորությունները նույն վարկատուի նկատմամբ չեն գերազանցում 200 000 (երկու հարյուր) հազար լարին։ Սույն մասի նպատակներով որպես լարիով տրված վարկ չի համարվում ցանկացած ձևով արտարժույթի հետ կապված կամ ինդեքսավորված վարկը:
8. Եթե Վրաստանի օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ, ապա վարկ տրամադրելու դեպքում վարկատուին արգելվում է իր կողմից տրամադրված վարկը վերաֆինանսավորելու դեպքում կամ վարկառուի սեփական միջոցներով և/կամ երրորդ անձի կողմից՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով մարելու դեպքում սպառողից գանձել վաղաժամկետ մարման միջնորդավճար և/կամ տույժ կամ ցանկացած տուգանային պատժամիջոց, որը իմաստային առումով վաղաժամկետ մարման միջնորդավճար է կամ/և տուժանք, որը գերազանցում է վարկի մնացած մայր գումարի 2 տոկոսը։
2007 թվականի հունիսի 29-ի Վրաստանի օրենք №5127 – ՎՕՏ I, № 27, 17.07.2007թ., հոդվ.260
2013 թվականի դեկտեմբերի 25-ի Վրաստանի օրենք №1864 – կայք, 30.12.2013թ.
2016 թվականի դեկտեմբերի 29-ի Վրաստանի օրենք №239 – կայք, 13.01.2017թ.
2017 թվականի դեկտեմբերի 23-ի Վրաստանի օրենք №1901 – կայք, 11.01.2018թ.
2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք № 3315 – կայք, 07.08.2018թ.
2018 թվականի դեկտեմբերի 22-ի Վրաստանի օրենք №4104 – կայք, 10.01.2019թ.
Հոդված 626. Պայմանագրի դադարեցումը և պարտքի վերադարձնելը
1. Եթե պարտքի մարման ժամկետը սահմանած չէ, ապա պարտքը պետք է վերադարձվի վարկատուի կամ պարտապանի կողմից պայմանագիրը լուծելիս:
2. Պայմանագրի լուծման ժամկետը երեք ամիս է: Եթե տոկոսներ չեն խոստացված, ապա պարտապանը կարող է պարտքը մարել վաղաժամկետ: Տոկոսով վարկի վաղաժամկետ մարումը թույլ է տրվում է միայն կողմերի նախնական համաձայնությամբ կամ վարկատուի համաձայնությամբ:
3. Տոկոսները պետք է վճարվեն յուրաքանչյուր տարվա ավարտից հետո: Եթե վարկը նախապես սահմանված է ժամկետով, ապա մայր գումարը և տոկոսները պետք է վճարվեն, երբ գա ժամկետը։
Հոդված 627. Պարտքն անհապաղ պահանջելու իրավունքը
Վարկատուն իրավունք ունի անհապաղ պահանջել վերադարձնել պարտքը, եթե վարկառուի գույքային վիճակն զգալիորեն վատթարանա՝ դրանով իսկ վտանգելով վարկի մարման պահանջը։ Այս իրավունքը գոյություն ունի նույնիսկ այն դեպքում, եթե վարկառուի գույքային վիճակի վատթարացումը նախորդել է պայմանագրի կնքմանը, իսկ վարկատուին դա հայտնի է դարձել միայն պայմանագրի կնքումից հետո:
Հոդված 628. Վարկի խոստումը
Վարկ խոստանալիս խոստացողը կարող է հրաժարվել վարկ տրամադրելուց, եթե մյուս կողմի գույքային վիճակն այնքան է վատթարացել, որ դա կարող է վտանգել պարտքի վերադարձը: Վարկի խոստումը պետք է ձևակերպվի գրավոր:
Հոդված 6281. Դրամական միջոցների ներգրավման սահմանափակումը
1. Ձեռնարկատեր սուբյեկտն իրավունք ունի 20-ից ավելի ֆիզիկական անձանցից (ներառյալ անհատ ձեռնարկատերերից) վերադարձման ենթակա դրամական միջոցներ ներգրավել միայն «Վրաստանի ազգային բանկի մասին» Վրաստանի օրգանական օրենքով սահմանված կարգով և սահմանված պահանջներին համապատասխան։
2. Եթե միկրոֆինանսական կազմակերպությունն ինչ-որ կերպ դրամական միջոցներ է ներգրավում ավելի քան 20 ֆիզիկական անձանցից (ներառյալ անհատ ձեռնարկատերերից), ապա յուրաքանչյուր անձից (ներառյալ անհատ ձեռնարկատերերից) ներգրաված գումարի քանակը չպետք է գերազանցի 100 000 (հարյուր հազար) լարին (կամ արտարժույթով դրան համարժեք): Եթե միկրոֆինանսական կազմակերպության համար ծագի սույն մասի պահանջների պահպանման պարտավորություն, ապա նա 20-ից պակաս ֆիզիկական անձանցից (ներառյալ անհատ ձեռնարկատերերից) ներգրավված 100 000 (հարյուր հազար) լարիից (կամ դրա համարժեք արտարժույթից) պակաս գումար պետք է վճարի տվյալ պարտավորության առաջացումից հետո 1 տարվա ընթացքում:
2016 թվականի դեկտեմբերի 29-ի Վրաստանի օրենք №239 – կայք, 13.01.2017թ.
2017 թվականի դեկտեմբերի 23-ի Վրաստանի օրենք №1901 – կայք, 11.01.2018թ.
2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք №3315 – կայք, 07.08.2018թ.
Գլուխ տասներորդ
Ծառայությունների մատուցում
Հոդված 629. Հասկացությունը
1. Ծառայությունների մատուցման պայմանագրով կատարողը պարտավորվում է կատարել պայմանագրով նախատեսված աշխատանքները, իսկ պատվիրատուն պարտավոր է կատարողին վճարել համաձայնեցված վարձատրությունը:
2. Եթե ծառայության մատուցումը նախատեսում է որևէ ապրանքի պատրաստում, և կատարողն այն պատրաստում է իր ձեռք բերված նյութով, ապա նա արտադրված ապրանքի սեփականությունը փոխանցում է պատվիրատուին։ Եթե պատրաստվում է տեսակային հատկանիշներով որոշվող իր, ապա գործում են առուվաճառքի կանոնները:
3. Ծառայությունների մատուցման հետ կապված նախահաշվի կազմումը չի հատուցվում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 630. Վարձատրության մասին համաձայնությունը
1. Վարձատրությունը համարվում է համաձայնեցված նույնիսկ առանց խոսքի, եթե, ըստ հանգամանքների, ծառայության մատուցումն ակնկալվում է միայն վարձատրությամբ։
2. Եթե վարձատրության չափը համաձայնեցված չէ, ապա սակագնի գոյության դեպքում համաձայնեցված է համարվում դրույքաչափը, իսկ եթե չկա սակագին, ապա՝ սովորական վարձատրությունը:
Հոդված 631. Մոտավոր նախահաշիվը գերազանցելու հետևանքները
1. Եթե կատարողը զգալիորեն գերազանցում է մոտավոր նախահաշիվը, նա կարող է պահանջել միայն համաձայնեցված հատուցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ գերծախսն անհնար էր կանխատեսել։
2. Մոտավոր նախահաշվի այնպիսի մեծացման մասին, որն անհնար էր նախատեսել պայմանագիրը կնքելիս, կատարողն անհապաղ պետք է տեղեկացնի պատվիրատուին։ Եթե
խզում է պայմանագիրը նախահաշվի ավելացման պատճառով, ապա նա պարտավոր է հատուցել կատարված աշխատանքը՝ ըստ մոտավոր նախահաշվի:
Հոդված 632. Աշխատանքն անձամբ կատարելու պարտավորությունը
Կատարողն անձամբ պետք է կատարի աշխատանքը միայն այն դեպքերում, երբ դա բխում է կոնկրետ հանգամանքներից կամ աշխատանքի բնույթից:
Հոդված 633. Վնասի հատուցման պատվիրատուի պարտավորությունը
1. Կատարողը կարող է պահանջել վնասի հատուցում, եթե պատվիրատուն չընդունի կատարված աշխատանքը: Պատվիրատուն պարտավոր է հատուցել վնասը նույնիսկ այն դեպքում, երբ նա չի կատարում աշխատանքի կատարման համար անհրաժեշտ գործողությունը:
2. Վնասի հատուցման չափը որոշվում է մի կողմից՝ ըստ ժամկետի կետանցման տևողության և վճարի չափի, իսկ մյուս կողմից՝ ըստ նրա, ինչ կատարողը կստանար իր աշխատուժն այլ կերպ կիրառելով, եթե պատվիրատուն ժամկետը չկետանցեր։
Հոդված 634. Շարժական իրերի նկատմամբ գրավի իրավունքը
Կատարողը կարող է իր պահանջներն ապահովելու համար կիրառել գրավի իրավունք իր կողմից պատրաստված կամ վերանորոգված շարժական իրի նկատմամբ, եթե այդ իրը պատրաստման կամ վերանորոգման նպատակով գտնվում է կատարողի տիրապետության մեջ։
Հոդված 635. Հիփոթեքի իրավունքը շինարարական հողամասի նկատմամբ
Եթե պայմանագրի առարկան շենք է կամ այս շենքի առանձին մասեր, ապա կատարողը կարող է պայմանագրից ելնելով իր պահանջի համար հիփոթեք պահանջել շինարարական հողամասի նկատմամբ։
Հոդված 636. Պայմանագրի լուծումը
Պատվիրատուն իրավունք ունի մինչև աշխատանքի ավարտը ցանկացած ժամանակ հրաժարվել պայմանագրից, սակայն նա պետք է հատուցի կատարողի կատարված աշխատանքը և պայմանագրի լուծմամբ պատճառված վնասը:
Հոդված 637. Պայմանագրի լուծումը կատարողի նախաձեռնությամբ
Կատարողը մինչև աշխատանքի ավարտը միայն այնպես կարող է խզել պայմանագիրը, որ պատվիրատուն կարողանա ծառայությունն ստանալ այլ կերպ, բացառությամբ այն դեպքերի, եթե դադարեցման համար կա որևէ կարևոր հիմք: Այս դեպքում վնասի հատուցման պարտականությունը բացառվում է։
Հոդված 638. Վարձատրության մի մասի պահանջի իրավունքը
Եթե կատարողը պարտավորությունը դադարեցնում է ըստ 637-րդ հոդվածի, ապա նա կարող է պահանջել վարձատրության մի մասը, որը համապատասխանում է իր նախկին ծառայությանը, եթե պատվիրատուն ունի որևէ հետաքրքրություն մատուցած ծառայության համար։
Հոդված 639. Անթերի իր ներկայացնելու պարտավորությունը
Եթե ծառայությունը ներառում է որևէ ապրանքի պատրաստում, ապա կատարողը պետք է պատվիրատուին տրամադրի նյութապես և իրավական տեսանկյունից անթերի ապրանք:
Հոդված 640. Իրավական առումով անթերի ապրանք
Ապրանքն իրավական առումով անթերի է, եթե երրորդ անձինք չեն կարող օգտագործել որևէ իրավունք պատվիրատուի դեմ։
Հոդված 641. Նյութապես անթերի ապրանք
1. Ապրանքը նյութապես անթերի է, եթե այն համապատասխանում է համաձայնեցված պայմաններին, իսկ եթե այս պայմանները համաձայնեցված չեն, ապա ապրանքը համարվում է նյութապես անթերի, եթե այն պիտանի է պայմանագրով նախատեսված կամ սովորական օգտագործման համար:
2. Նյութական թերության հետ է հավասարվում, եթե կատարողը պատրաստում է պատվիրվածից տարբեր կամ ավելի պակաս քանակությամբ ապրանք։
Հոդված 642. Լրացուցիչ կատարման պահանջը
1. Եթե ապրանքը թերի է, պատվիրատուն կարող է պահանջել լրացուցիչ կատարում: Կատարողն իր ընտրությամբ կարող է կամ վերացնել թերությունը կամ պատրաստել նոր ապրանք:
2. Լրացուցիչ կատարման նպատակով կատարողը պարտավոր է կատարել անհրաժեշտ ծախսերը՝ ներառյալ տրանսպորտի, աշխատանքի և նյութերի ծախսերը։ Կատարողը կարող է հրաժարվել լրացուցիչ կատարումից, եթե դա պահանջում է անհամաչափ ծախսեր։
3. Եթե կատարողն արտադրում է նոր ապրանք, նա կարող է հաճախորդից պահանջել վերադարձնել թերի ապրանքը:
Հոդված 643. Ապրանքի թերության շտկումը պատվիրատուի կողմից
1. Եթե կատարողը չի հրաժարվում լրացուցիչ կատարումից անհամաչափ ծախսերի պատճառով, բայց ապրանքի թերության պատճառով լրացուցիչ կատարման համար սահմանված վերջնաժամկետն անցել է անարդյունք, ապա պատվիրատուն կարող է ինքնուրույն վերացնել թերությունը և պահանջել կատարված ծախսերի հատուցում:
2. 405-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում անհրաժեշտ չէ լրացուցիչ ժամկետ սահմանել։
3. Պատվիրատուն կարող է հաճախորդից կանխավճար պահանջել թերությունը վերացնելու համար անհրաժեշտ ծախսերի համար:
Հոդված 644. Պայմանագրից հրաժարվելը ապրանքի թերության պատճառով
Պատվիրատուն կարող է 405-րդ հոդվածի համաձայն ապրանքի թերության պատճառով հրաժարվել պայմանագրից։ Այս դեպքում կատարողը պարտավոր է պատվիրատուին հատուցել պայմանագրի հետ կապված ծախսերը։
Հոդված 645. Վճարի նվազեցումը ապրանքի թերության պատճառով
Պատվիրատուն, ով ոչ ընդունում է պայմանագրի լրացուցիչ կատարումը սահմանված ժամկետի ավարտից հետո, ոչ էլ հրաժարվում է պայմանագրից, կարող է նվազեցնել վճարն այն չափով, ինչ չափով թերությունը նվազեցնում է ապրանքի արժեքը:
Հոդված 646. Աշխատանք կատարելը կատարողի նյութով
1. Եթե կատարողը աշխատանքը կատարում է սեփական նյութով, նա պատասխանատու է անորակ նյութի համար։
2. Կատարողը պատասխանատու է պատվիրատուի նյութի ոչ ճիշտ օգտագործման համար։ Կատարողը պարտավոր է պատվիրատուին ներկայացնել նյութը ծախսելու հաշվետվություն և նրան վերադարձնել մնացած նյութը։
Հոդված 647. Նախազգուշացնելու պարտավորությունը
1. Կատարողը պարտավոր է ժամանակին նախազգուշացնել պատվիրատուին, որ.
ա) պատվիրատուից ստացված նյութն անորակ է և ոչ պիտանի,
բ) եթե կատարվի պատվիրատուի ցուցումը, աշխատանքը կլինի ոչ կայուն և անպիտան,
գ) գոյություն ունի կատարողից անկախ այլ հանգամանք, որը վտանգ է ստեղծում աշխատանքի կայունությանն ու պիտանիությանը:
2. Եթե պատվիրատուն, չնայած կատարողի ժամանակին նախազգուշացմանը, համապատասխան ժամկետում չի փոխարինի անպետք կամ անորակ նյութը, չի փոխի աշխատանքի կատարման կարգի վերաբերյալ տրված ցուցումը կամ չի վերացնի որևէ այլ հանգամանք, որը կարող է վնասել աշխատանքի պիտանիությանն ու կայունությանը, կատարողն իրավունք ունի հրաժարվել պայմանագրից և պահանջել հատուցում դրանով պատճառած վնասի համար։
Հոդված 648. Կատարված աշխատանքի դիմաց վճարումը
Պատվիրատուն պարտավոր է կատարողին վճարել աշխատանքն ավարտելուց հետո, եթե պայմանագիրը չի նախատեսում մաս-մաս վճարում:
Հոդված 649. Աշխատանքի ընդունումը
Եթե պայմանագրով կամ կատարված աշխատանքի բնույթից ելնելով անհրաժեշտ է փոխանցել այն, ապա պատվիրատուն պարտավոր է ընդունել կատարված աշխատանքը։ Ստանալուն պես պատվիրատուն պարտավոր է վճարել վճարը: Աշխատանքը կհամարվի ընդունված, եթե պատվիրատուն կատարողի կողմից սահմանված ժամկետում չընդունի ավարտված աշխատանքը։
Հոդված 650. Կատարողի պատասխանատվությունը պատվիրատուի գույքի մահանալու
դեպքում
Կատարողը պատասխանատվություն է կրում պատվիրատուի գույքի մահանալու կամ վնասվելու համար նաև չնախազգուշացնելու ժամանակ։
Հոդված 651. Կատարողի ռիսկը
1. Կատարողը կրում է կատարված աշխատանքի պատահական մահվան կամ վնասման ռիսկը մինչև պատվիրատուին կատարումը փոխանցելը: Փոխանցման հետ պատվիրատուին է անցնում պատահական մահվան կամ վնասման ռիսկը։ Փոխանցմանը համարժեք է նաև այն, երբ պատվիրատուն ձգձգում է ընդունումը:
2. Պատահական մահվան կամ վնասման ռիսկը կրում է նյութը տրամադրող կողմը:
Հոդված 652. Թերություն ունեցող ապրանք ստանալու հետևանքները
Եթե ապրանքի թերությունը պատվիրատուին հայտնի է, և նա միևնույն է առանց բողոք ներկայացնելու ընդունում է այն, ապա պատվիրատուն չի ունենա այս թերության պատճառով պահանջի իրավունք։
Հոդված 653. Երաշխիքային ժամկետը
Եթե կատարողը ապրանքի համար երաշխիքային ժամկետ է ստանձնել, ապա այս ժամանակահատվածում հայտնաբերված թերությունն առաջացնում է համապատասխան իրավունքներ:
Հոդված 654. Կատարողի կողմից թերությունը դիտավորյալ թաքցնելու հետևանքները
Եթե կատարողը դիտավորությամբ թաքցնում է թերությունը, ապա նա չի կարող մատնանշել համաձայնագիրը, որը բացառում կամ սահմանափակում է ապրանքի թերության պատճառով պատվիրատուի իրավունքները:
Հոդված 655. Հայցային վաղեմության ժամկետը
Պատվիրատուն կարող է պահանջ ներկայացնել կատարման թերության պատճառով մեկ տարվա ընթացքում, իսկ այնպիսի պահանջը, որը վերաբերում է շինությանը՝ ավարտված աշխատանքն ընդունելու օրվանից հինգ տարվա ընթացքում:
Հոդված 656. Հայցային վաղեմության ժամկետը հաշվարկելը աշխատանքը մաս-մաս
ընդունելիս
Եթե, ըստ պայմանագրի, աշխատանքն ընդունվում է մաս-մաս, ապա թերության պատճառով պահանջի հայցային վաղեմության ժամկետը սկսվում է աշխատանքն ամբողջությամբ ընդունելու օրվանից:
Գլուխ տասնմեկերորդ
Զբոսաշրջական ծառայություն
Հոդված 657. Հասկացությունը
1. Զբոսաշրջության պայմանագրի համաձայն՝ ճանապարհորդության կազմակերպիչը (զբոսաշրջային ձեռնարկությունը) պարտավոր է զբոսաշրջիկին (ճանապարհորդին) տրամադրել համաձայնեցված ծառայությունը։ Զբոսաշրջիկը պարտավոր է մատուցած ծառայությունների դիմաց ճանապարհորդության կազմակերպչին վճարել խոստացված հատուցումը։
2. Տուրիստական ծառայությունների փաթեթը (այսուհետ՝ փաթեթ) զբոսաշրջային ծառայության երկու կամ ավելի բաղադրիչներից (սնունդ, գիշերակաց, տրանսպորտային ծառայություն և այլն) բաղկացած կոմպլեքս է, որի արժեքը ներառված է փաթեթի արժեքի մեջ:
2006 թվականի ապրիլի 28-ի Վրաստանի № 2946 օրենք – ՎՕՏ I, № 15, 16.05.2006թ., հոդվ․99
Հոդված 6571. Ոչ պատշաճ տեղեկատվություն տրամադրելու արգելքը
Ճանապարհորդության (փաթեթի) հետ կապված ցանկացած նկարագրական ձև, գին և պայմանագրի այլ պայմաններ, որոնք զբոսաշրջիկին տրամադրվում են ճանապարհորդության կազմակերպչի կողմից, չպետք է պարունակեն կեղծ, անհամապատասխան և ապակողմնորոշող տեղեկատվություն:
2006 թվականի ապրիլի 28-ի Վրաստանի № 2946 օրենք – ՎՕՏ I, № 15, 16.05.2006թ., հոդվ․99
Հոդված 6572. Մանրամասն տեղեկությունների տրամադրման անհրաժեշտությունը
1. Զբոսաշրջիկին մինչև պայմանագիրը կնքելը գրավոր կամ զբոսաշրջիկի համար ընդունելի այլ ձևով պետք է տրամադրվեն ուղևորության (փաթեթի) վերաբերյալ մանրամասն տեղեկություններ․
ա) արժեքի, դրա վճարման եղանակների և ժամանակացույցի մասին,
բ) նշանակման վայրի և նպատակների, օգտագործվող տրանսպորտային միջոցների և դրանց նկարագրության մասին,
գ) տեղակայման տեսակի, գտնվելու վայրի, կատեգորիայի, ծառայության որակի, դրա դասակարգման և այլ հիմնական բնութագրերի մասին,
դ) սննդի մասին,
ե) երթուղու մասին,
զ) անձնագրի և վիզայի, ինչպես նաև ճանապարհորդության համար անհրաժեշտ առողջական վիճակի հետ կապված պահանջների մասին,
է) փաթեթի գնի մեջ ներառված այցելությունների, էքսկուրսիաների և/կամ այլ ծառայությունների մասին,
ը) այն դեպքում, երբ ճանապարհորդությունը կազմակերպելու համար անհրաժեշտ է զբոսաշրջիկների քանակ, և այն չի հավաքվել՝ պայմանագրի խզման մասին զբոսաշրջիկին տեղեկացնելու վերջնաժամկետի մասին։
2. Ճանապարհորդության կազմակերպիչը մինչև ուղևորության մեկնարկը ողջամիտ ժամկետում պետք է զբոսաշրջիկին տրամադրի հետևյալ տեղեկությունները.
ա) միջանկյալ կանգառների ժամանակի և վայրերի մասին,
բ) ճանապարհորդության կազմակերպչի կամ նրա տեղական ներկայացուցչի կամ, նմանի բացակայության դեպքում, տեղական գործակալությունների և/կամ համապատասխան ծառայությունների անվանումը, հասցեն և հեռախոսահամարը, ում կարող է օգնության համար դիմել զբոսաշրջիկը,
գ) անչափահասի ճանապարհորդության դեպքում՝ անչափահասի կամ նրա համար պատասխանատու անձի հետ անմիջական կապ հաստատելու միջոցների մասին,
դ) զբոսաշրջիկի այն պարտավորության մասին, որը կապված է զբոսաշրջիկի կողմից պայմանագրի խզման պատճառով հարուցված, ինչպես նաև հայրենադարձության, դժբախտ պատահարի և/կամ հիվանդության ժամանակ զբոսաշրջիկին օգնելու հետ կապված ծախսերի հատուցման հետ։
3. Զբոսաշրջիկին գրավոր կամ այլ համապատասխան ձևով տրամադրված տեղեկատվությունը պարտադիր է ճանապարհորդության կազմակերպչի համար:
2006 թվականի ապրիլի 28-ի Վրաստանի № 2946 օրենք – ՎՕՏ I, № 15, 16.05.2006թ., հոդվ․99
Հոդված 6573. Պայմանագրի սկզբնական գնի փոփոխման և հաշվարկման կանոնները և
ճանապարհորդության կազմակերպչի պարտավորությունները
1. Ճանապարհորդության (փաթեթի) արժեքը վերանայման ենթակա չէ, բացառությամբ սույն օրենսգրքի 660-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքի, ինչպես նաև այն դեպքի, երբ պայմանագրով նախատեսված են վերանայման հնարավորություններ և նախնական գնի փոփոխման և հաշվարկման կանոններ՝ հետևյալ պայմանների նախատեսմամբ.
ա) տրանսպորտի արժեքը, ներառյալ վառելիքի արժեքը,
բ) որոշակի տրանսպորտային և բեռնափոխադրման ծառայությունների համար վճարները, ինչպիսիք են բեռնափոխադրումները նավահանգիստներում և օդանավակայաններում, տաքսիների վարձույթը և այլն,
գ) փաթեթում նախատեսված արժութային փոխարժեքի չափը։
2. Մինչև մեկնման օրը՝ քսան օրվա ընթացքում, ուղևորության (փաթեթի) արժեքը ենթակա չէ բարձրացման, իսկ այն դեպքում, երբ ուղևորության կազմակերպիչը, իրենից անկախ պատճառներով, ստիպված է մինչև մեկնելը էականորեն փոխել պայմանագրի էական պայմանները, նա պետք է անհապաղ տեղեկացնի զբոսաշրջիկին, որպեսզի նա կարողանա համապատասխան որոշում կայացնել պայմանագրի խզման կամ փոփոխված պայմաններով դրա ընդունման վերաբերյալ, ինչի մասին նա պետք է ժամանակին տեղեկացնի ճանապարհորդության կազմակերպչին:
2006 թվականի ապրիլի 28-ի Վրաստանի № 2946 օրենք – ՎՕՏ I, № 15, 16.05.2006թ., հոդվ․99
Հոդված 658. Երրորդ անձը ճանապարհորդության մեջ
1. Մինչ ուղևորությունը սկսելը զբոսաշրջիկը կարող է պահանջել իր փոխարեն ճանապարհորդությանը երրորդ անձի մասնակցություն։ Ճանապարհորդության կազմակերպիչը կարող է հրաժարվել երրորդ անձի մասնակցությունից, եթե նա չի բավարարում ճանապարհորդության համար անհրաժեշտ պայմանները:
2. Ճանապարհորդության կազմակերպիչը կարող է զբոսաշրջիկից պահանջել հատուցել ճանապարհորդությանը երրորդ անձի մասնակցությամբ առաջացած հավելյալ ծախսերը։
Հոդված 659. Ճանապարհորդության թերությունները
1. Ճանապարհորդության կազմակերպիչը պարտավոր է ճանապարհորդությունը կազմակերպել այնպես, որ այն չունենա այնպիսի թերություններ, որոնք կարող են արժեզրկել կամ նվազեցնել ճանապարհորդության նշանակությունը սովորական կամ պայմանագրով նախատեսված նպատակների համար:
2. Եթե ճանապարհորդությունն ունի նման թերություններ, ապա զբոսաշրջիկը կարող է պահանջել դրանց վերացում։ Ճանապարհորդության կազմակերպիչն իրավունք ունի հրաժարվել թերությունները շտկելուց, եթե դա պահանջում է անհամաչափ բարձր ծախսեր:
3. Եթե ճանապարհորդության կազմակերպիչը ողջամիտ ժամկետում չի վերացնում զբոսաշրջիկի կողմից սահմանված թերությունները, ապա զբոսաշրջիկը կարող է ինքը վերացնել թերությունները և պահանջել հատուցել դրանց համար կատարված անհրաժեշտ ծախսերը: Պարտադիր չէ ժամկետ սահմանել, եթե ճանապարհորդության կազմակերպիչը հրաժարվում է վերացնել թերությունները, կամ եթե զբոսաշրջիկը շահագրգռված է անհապաղ վերացնել թերությունը։
Հոդված 660. Արժեքի նվազեցումը ճանապարհորդության թերության պատճառով
1. Եթե ճանապարհորդությունը թերություններով է, ապա դրա արժեքը նվազեցվում է՝ այն ժամանակի նախատեսմամբ, որի ընթացքում եղել են թերությունները։
2. Արժեքը չի նվազեցվի, եթե զբոսաշրջիկը իր մեղքով չի ծանուցի ճանապարհորդության կազմակերպչին թերության մասին։
Հոդված 661. Թերության պատճառով պայմանագրի խզումը զբոսաշրջիկի
նախաձեռնությամբ
1. Եթե զբոսաշրջիկը 659-րդ հոդվածում նշված թերության պատճառով էական վնաս է կրել, ապա նա կարող է խզել պայմանագիրը։ Նույն կանոնը գործում է նաև այն դեպքում, երբ նա չի կարող մասնակցել ճանապարհորդությանը հարգելի պատճառով, ինչի մասին տեղյակ է նաև ճանապարհորդության կազմակերպիչը։
2. Պայմանագիրը թույլ է տրվում խզել այն դեպքում, երբ ճանապարհորդությունը կազմակերպող անձը զբոսաշրջիկի կողմից սահմանված ժամկետում չի վերացնում թերությունները։ Պարտադիր չէ ժամկետ սահմանել, եթե թերությունները հնարավոր չէ շտկել, կամ ճանապարհորդության կազմակերպիչը հրաժարվում է վերացնել դրանք, կամ պայմանագրի խզումը հիմնավորված է զբոսաշրջիկի առանձնահատուկ շահերով։
3. Պայմանագիրը խզելիս ճանապարհորդության կազմակերպիչը կորցնում է համաձայնեցված հատուցումը ստանալու իրավունքը, սակայն նա չի կարող հատուցում պահանջել արդեն իսկ մատուցված անթերի ծառայությունների համար։
4. Եթե պայմանագրով նախատեսված էր զբոսաշրջիկին հետ բերել, ապա պայմանագրի դադարեցումից հետո ճանապարհորդության կազմակերպիչը պարտավոր է նրան հետ բերել: Այս դեպքում լրացուցիչ ծախսերը կրում է ճանապարհորդություն կազմակերպիչը։
5. Եթե զբոսաշրջիկը մինչև ճանապարհորդության մեկնարկը խզում է պայմանագիրը սույն օրենսգրքի 6573-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, փաթեթը չեղյալ է հայտարարվում, և այդ դեպքում ճանապարհորդության կազմակերպիչը պարտավոր է զբոսաշրջիկին.
ա) հնարավորության դեպքում առաջարկել նախնական փաթեթին համարժեք կամ ավելի որակյալ նոր փաթեթ,
բ) կամ հատուցել գնի տարբերությունը, եթե առաջարկվող նոր փաթեթն ավելի ցածր որակի է,
գ) կամ անհապաղ վերադարձնել պայմանագրի համաձայն վճարված գումարը։
2006 թվականի ապրիլի 28-ի Վրաստանի № 2946 օրենք – ՎՕՏ I, № 15, 16.05.2006թ., հոդվ․99
Հոդված 662. Ճանապարհորդության թերության հետևանքով պատճառված վնասի
հատուցումը
1. Եթե ճանապարհորդության թերությունները ծագում են այն հանգամանքների հետևանքով, որոնց համար պատասխանատու է ճանապարհորդության կազմակերպիչը, զբոսաշրջիկը կարող է, չսահմանափակելով թերությունների պատճառով հատուցումը նվազեցնելու կամ պայմանագիրը դադարեցնելու իրավունքը, պահանջել հատուցում չկատարելու հետևանքով պատճառված վնասների համար։
2. Եթե ճանապարհորդությունը ձախողվել է կամ այն կազմակերպվել է ոչ պատշաճ կերպով, ապա զբոսաշրջիկը կարող է պահանջել նաև համապատասխան դրամական հատուցում, որն առաջացել է արձակուրդի անհարկի կորստի պատճառով։
3. Եթե պայմանագիրը առանց զբոսաշրջիկի մեղքի լուծվում է նախքան ուղևորության մեկնարկը, զբոսաշրջիկն իրավունք ունի պահանջել չկատարելու հետևանքով պատճառված վնասների հատուցում, բացառությամբ այն դեպքերի, երբ.
ա) պայմանագիրը լուծելու հիմք է հանդիսանում ճանապարհորդության կազմակերպման համար անհրաժեշտ անձանց քանակի բացակայությունը, ինչի մասին զբոսաշրջիկը գրավոր տեղեկացվում է ճանապարհորդության (փաթեթի) նկարագրության մեջ նշված ժամկետի ընթացքում,
բ) պայմանագրի խզման պատճառը անհաղթահարելի ուժն է։
2006 թվականի ապրիլի 28-ի Վրաստանի № 2946 օրենք – ՎՕՏ I, № 15, 16.05.2006թ., հոդվ․99
Հոդված 6621. Զբոսաշրջական ճանապարհորդության կազմակերպչի պարտավորությունը
զբոսաշրջիկի բողոքին արագ արձագանքելու մասին
Ճանապարհորդության կազմակերպիչը կամ նրա ներկայացուցիչը պարտավոր է արագ արձագանքել զբոսաշրջիկի բողոքին և ընդունել համապատասխան որոշում։
2006 թվականի ապրիլի 28-ի Վրաստանի № 2946 օրենք – ՎՕՏ I, № 15, 16.05.2006թ., հոդվ․99
Հոդված 6622. Զբոսաշրջական ճանապարհորդություն կազմակերպողի
պարտավորությունը զբոսաշրջիկին երաշխիքներ ներկայացնելու մասին
Ճանապարհորդության կազմակերպիչը պետք է ներկայացնի անվտանգության կայուն երաշխիքներ սնանկության դեպքում հաճախորդների հայրենադարձման և նրանց վճարված գումարները վերադարձնելու ծախսերը հոգալու համար:
2006 թվականի ապրիլի 28-ի Վրաստանի № 2946 օրենք – ՎՕՏ I, № 15, 16.05.2006թ., հոդվ․99
Հոդված 663. Ճանապարհորդության պայմանագրից բխող պահանջների հայցային
վաղեմության ժամկետը
1. 659-662-րդ հոդվածներով նախատեսված պահանջները զբոսաշրջիկը կարող է ներկայացնել ճանապարհորդության կազմակերպչին պայմանագրով սահմանված ճանապարհորդության ժամկետը լրանալուց հետո մեկամսյա ժամկետում։ Վերջնաժամկետից հետո զբոսաշրջիկը կարող է ներկայացնել իր պահանջները միայն այն դեպքում, եթե նա մեղավոր չէ պահանջը ներկայացնելու ժամկետի կետանցման համար։
2. Զբոսաշրջիկի պահանջի վաղեմության ժամկետը վեց ամիս է: Այս ժամկետը սկսվում է այն օրվանից, երբ պայմանագրի համաձայն պետք է ավարտվեր ճանապարհորդությունը։ Եթե զբոսաշրջիկը պահանջները ներկայացնում է մինչև հայցային վաղեմության ժամկետի սկսվելը, ապա հայցային վաղեմության ժամկետը կդադարեցվի մինչև այն օրը, որ օրը ճանապարհորդության կազմակերպիչը մերժում է պահանջը։
Հոդված 664. Պատասխանատվության սահմանափակումը
Ճանապարհորդության կազմակերպիչը զբոսաշրջիկի հետ պայմանավորվածությամբ կարող է սահմանափակել իր պատասխանատվությունը ծառայության արժեքի եռապատիկի չափով, եթե․
ա) զբոսաշրջիկին պատճառված վնասը չի հարուցվել դիտավորությամբ կամ կոպիտ անփութության հետևանքով
կամ
բ) Ճանապարորդության կազմակերպիչը զբոսաշրջիկի նկատմամբ միանձնյա ամբողջությամբ չի կրում պատասխանատվությունը, որն առաջացել է ճանապարհորդության կազմակերպչի պարտավորությունը կատարողներից որևէ մեկի մեղավորության հետևանքով։
Հոդված 665. Պայմանագրից հրաժարվելը մինչև ճանապարհորդության մեկնարկը
1. Զբոսաշրջիկը ցանկացած պահի կարող է չեղյալ հայտարարել պայմանագիրը՝ նախքան ճանապարհորդությունը սկսելը:
2. Երբ զբոսաշրջիկը հրաժարվում է պայմանագրից, ճանապարհորդության կազմակերպիչը կորցնում է համաձայնեցված վարձատրությունը ստանալու իրավունքը։ Միաժամանակ նա կարող է պահանջել համապատասխան հատուցում, որի չափը որոշվում է համաձայնեցված հատուցման հիման վրա՝ հանած այն գումարը, որը նա կարող էր ստանալ իր ծառայությունն այլ կերպ օգտագործելու արդյունքում։
Հոդված 666. Անդիմադրելի ուժը
1. Եթե ճանապարհորդությունը էապես դժվարանում է, կամ առաջանում է այլ վտանգ, կամ զբոսաշրջիկը տուժում է պայմանագրի կնքման ժամանակ չնախատեսված անհաղթահարելի ուժ վրա հասնելու հետևանքով, ապա ինչպես զբոսաշրջիկը, այնպես էլ ճանապարհորդության կազմակերպիչը կարող են խզել պայմանագիրը։
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում պայմանագիրը լուծելիս կիրառվում են 661-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին մասի և 4-րդ մասի առաջին նախադասության կանոնները: Յուրաքանչյուր կողմ կրում է նրան հետ տանելու լրացուցիչ ծախսերի կեսը: Մնացած դեպքերում լրացուցիչ ծախսերը կրում է զբոսաշրջիկը։
Հոդված 667. Ի վնաս ճանապարհորդի համաձայնությունների
անթույլատրելիությունը
Սույն գլխով նախատեսված կանոնները չեն կարող փոփոխվել ի վնաս ճանապարհորդի:
Գլուխ տասներկուերորդ
Փոխադրում-տեղափոխում
I. Փոխադրման պայմանագիր
Հոդված 668. Հասկացությունը
Փոխադրման պայմանագրով փոխադրողը վճարելով համաձայնեցված վճարը պարտավոր է փոխադրել բեռը կամ ուղևորին նշանակման վայր։
Հոդված 669. Փոխադրողի պատասխանատվությունը
1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղևորին պատճառված վնասի, ինչպես նաև նրա ուղեբեռի վնասման կամ կորստի համար:
2. Պատասխանատվություն չի առաջանում, եթե վնասը հարուցվել է անհաղթահարելի ուժի կամ անձամբ ուղևորի կողմից, կամ նրա ուղեբեռով:
3. Փոխադրողի պատասխանատվությունը չի կարող բացառվել կամ սահմանափակվել պայմանագրով:
Հոդված 670. Պայմանագիր կնքելու պարտավորությունը
Բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ հրապարակայնորեն առաջարկող անձը պարտավոր է կնքել փոխադրման պայմանագիր, եթե մերժման հիմք չկա։
Հոդված 671. Մի քանի տրանսպորտային միջոցներով փոխադրում
Եթե բեռնված տրանսպորտային միջոցը ճանապարհի մեկ հատվածը փոխադրվում է ծովային, երկաթուղային կամ օդային տրանսպորտով և, ըստ 682-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, բեռը չի բեռնաթափվի, ապա սույն գլխի նորմերը միևնույն է կիրառվում են ամբողջ փոխադրման համար։
Հոդված 672. Փոխադրման պայմանագրի ձևը
Փոխադրման պայմանագիրը կազմվում է բեռնագրի (կամ այլ փաստաթղթի) տեսքով: Անկախ բեռնագրի բացակայությունից, դրա թերությունից կամ կորստից, փոխադրման պայմանագրի բովանդակությունն ու վավերականությունը սահմանվում են սույն գլխի նորմերով:
Հոդված 673. Բեռնագիրը կազմելու կանոնները
1. Բեռնագիրը կազմվում է երեք օրինակից, որոնք ստորագրվում են ուղարկողի և փոխադրողի կողմից: Առաջին օրինակը մնում է ուղարկողի մոտ, երկրորդը կցվում է բեռին, իսկ երրորդը մնում է փոխադրողի մոտ։
2. Եթե փոխադրվող բեռը բաժանված է մի քանի փոխադրամիջոցների վրա, կամ գործը վերաբերում է տարբեր տեսակի բեռների կամ առանձին խմբաքանակների բաժանված բեռի, ինչպես ուղարկողը, այնպես էլ փոխադրողը կարող են պահանջել կազմել այնքան բեռնագիր, որքան փոխադրամիջոց կամ բեռի տեսակ կա։
Հոդված 674. Բեռնագրի վավերապայմանները
1. Բեռնագիրը պետք է պարունակի հետևյալ տվյալները.
ա) տրամադրման ամսաթիվը և վայրը,
բ) ուղարկողի անունը և հասցեն,
գ) փոխադրողի անունը և հասցեն,
դ) բեռի փոխանցման օրը և վայրը, ինչպես նաև բեռի առաքման վայրը,
ե) ստացողի անունը և հասցեն,
զ) բեռի տեսակի սովորական անվանումը և փաթեթավորման տեսակը, վտանգավոր բեռների դեպքում՝ դրանց համընդհանուր ճանաչված նշումը,
է) փոխադրվող բեռի քանակը, նշանները և համարները,
ը) բեռի քաշը կամ այլ կերպ նշված քանակությունը,
թ) փոխադրման հետ կապված ծախսերը (առաքման գինը, հավելյալ ծախսերը, ներմուծման հարկերը և պայմանագրի կնքումից մինչև բեռի առաքումը բխող այլ ծախսեր),
ժ) Վրաստանի ֆինանսների նախարարության կառավարման ոլորտում գործող հանրային իրավունքի իրավաբանական անձի՝ Եկամուտների ծառայության նշումները,
ժա) նշում, որ փոխադրումը, անկախ երկկողմ համաձայնությունից, միևնույն է ենթակա է սույն գլխի նորմերին։
2. Անհրաժեշտության դեպքում բեռնագիրը պետք է պարունակի լրացուցիչ տվյալներ.
ա) այլ տրանսպորտի վրա վերբեռնելու արգելք,
բ) ծախսեր, որոնք ուղարկողն է ստանձնում,
գ) բեռը ուղարկելու պահին վճարվելիք հավելավճարի չափը,
դ) բեռի արժեքը և առաքման նկատմամբ հատուկ հետաքրքրության նշումը,
ե) ուղարկողի ցուցումները փոխադրողին բեռի ապահովագրության վերաբերյալ,
զ) համաձայնեցված ժամկետը, որի ընթացքում պետք է ավարտվի փոխադրումը,
է) փոխադրողին փոխանցված փաստաթղթերի ցանկը։
3. Կողմերը կարող են բեռնագրում մուտքագրել այլ տվյալներ ևս, որոնք իրենք նպատակահարմար են համարում:
2010 թվականի նոյեմբերի 12-ի Վրաստանի № 3806 օրենք – ՎՕՏ I, № 66, 03.12.2010թ., հոդվ.414
Հոդված 675. Ուղարկողի պատասխանատվությունը
1. Ուղարկողը պատասխանատվություն է կրում սխալ կամ թերի ներկայացման հետևանքով առաջացած բոլոր ծախսերի և վնասների համար.
ա) 674-րդ հոդվածի առաջին մասի «բ», «դ», «ե», «զ», «է», «ը» և «ժ» ենթակետերում նշված տվյալները,
բ) 674-րդ հոդվածի 2-րդ մասում նշված տվյալները,
գ) բոլոր այլ տվյալները կամ ուղարկողի ցուցումները՝ բեռնագրի կազմման կամ դրանում ներառվելու համար:
2. Եթե փոխադրողը սույն հոդվածի առաջին մասում թվարկված տվյալները գրանցում է ուղարկողի պահանջի հիման վրա, ապա քանի դեռ հակառակն ապացուցված չէ, ենթադրվում է, որ փոխադրողը գործել է ուղարկողի անունից:
3. Եթե բեռնագիրը չի պարունակում 674-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» ենթակետում նշված տվյալները, ապա ուղարկողը պատասխանատվություն է կրում բոլոր այն ծախսերի և վնասի համար, որ կառաջանան բեռի նկատմամբ իրավունք ունեցող անձի համար սույն տվյալները չնշելու պատճառով։
Հոդված 676. Փոխադրողի պարտավորությունը բեռն ընդունելիս
1. Փոխադրողը պարտավոր է բեռն ընդունելիս ստուգել.
ա) բեռի հատային քանակը, դրանց նշանների և համարների վերաբերյալ բեռնագրում նշված տվյալների ճշգրտությունը,
բ) բեռի և դրա փաթեթավորման արտաքին վիճակը։
2. Եթե փոխադրողը չունի համապատասխան միջոց նրա համար, որ ստուգի սույն հոդվածի առաջին մասի «ա» ենթակետում նշված տվյալները, ապա բեռնագրում ներառում է այն պայմանները, որոնք պետք է կատարվեն: Հենց այս կերպ էլ նա պետք է ներառի այնպիսի պայմաններ, որոնք կվերաբերեն բեռի արտաքին վիճակին և դրա փաթեթավորմանը։ Այս պայմանները պարտադիր չեն ուղարկողի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա դրանք բացահայտ ճանաչել է բեռնագրում:
3. Ուղարկողը կարող է փոխադրողից պահանջել վերստուգել բեռի քաշը կամ դրա այլ կերպ տրված քանակությունը: Նա կարող է նաև պահանջել, որ փոխադրողը ստուգի տեղափոխվող բեռի պարունակությունը: Փոխադրողն իրավունք ունի պահանջել այս ստուգման հետ կապված ծախսերի հատուցում: Ստուգման արդյունքները պետք է նշվեն բեռնագրի մեջ:
Հոդված 677. Փոխադրման պայմանագրի կնքման կանխավարկածը
1. Քանի դեռ հակառակն ապացուցված չէ, բեռնագիրը (կոնսամենտ կամ բեռնափոխադրման մեջ ընդունված այլ ձևեր) նրա վկայությունն է, որ փոխադրման պայմանագիրը կնքված է, դրա բովանդակությունը որոշված է, և բեռն ընդունվել է փոխադրողի կողմից։
2. Եթե փոխադրման պայմանները նշված չեն բեռնագրում, քանի դեռ հակառակն ապացուցված չէ, ենթադրվում է, որ, բեռը փոխադրողի կողմից ստանալիս, բեռը և դրա փաթեթավորումը գտնվում էին արտաքնապես լավ վիճակում, և որ բեռի հատային քանակը, դրա նշումներն ու համարները համընկնում են բեռնագրում գրանցված տվյալներին:
Հոդված 678. Բեռնափոխադրողի պատասխանատվությունը բեռի անորակ
փաթեթավորման հետևանքով պատճառված վնասի համար
Ուղարկողը պատասխանատվություն է կրում բեռի անորակ փաթեթավորման հետևանքով մարդկանց, նյութերին և այլ գույքին պատճառված վնասի, ինչպես նաև անորակ փաթեթավորման հետևանքով առաջացած ծախսերի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ թերությունն ակնհայտ է եղել կամ փոխադրողն այդ մասին իմացել է բեռը ստանալիս և որևէ պայման չի դրել այդ կապակցությամբ։
Հոդված 679. Ուղարկողի կողմից անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու
պարտավորությունը
1. Ուղարկողը պարտավոր է բեռնագրին կցել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են մինչև բեռը առաքելը՝ մաքսային ձևակերպումների իրականացնելու և նմանատիպ այլ գործողություններ կատարելու համար, կամ այդ փաստաթղթերը փոխանցել փոխադրողին և տրամադրել նրան բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:
2. Փոխադրողը պարտավոր չէ ստուգել, թե արդյոք այդ փաստաթղթերն ու տեղեկությունները ճիշտ են և բավարար։ Ուղարկողը պատասխանատվություն է կրում փոխադրողի առջև փաստաթղթերի և տվյալների թերի կամ անճշտության հետևանքով պատճառված վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դա տեղի է ունեցել փոխադրողի մեղավորությամբ։
3. Փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռնագրում նշված և դրան կցված կամ փոխադրողին տրված փաստաթղթերի կորստի կամ դրանց ոչ ճիշտ օգտագործման համար։ Նա չի կարող նրանից ավելի շատ պատասխանատվություն կրել, քան տեղի կունենար բեռի կորստի դեպքում։
2010 թվականի նոյեմբերի 12-ի Վրաստանի օրենք № 3806 – ՎՕՏ I, № 66, 03.12.2010թ., հոդվ.414
2012 թվականի մարտի 27-ի Վրաստանի օրենք № 5964 – կայք, 12.04.2012թ.
2019 թվականի հունիսի 28-ի Վրաստանի օրենք № 4925 – կայք, 07.04.2019թ.
Հոդված 680. Ուղարկողի իրավունքները
1. Ուղարկողն իրավասու է տնօրինել բեռը, պահանջել բեռնափոխադրման դադարեցում։ Նա կարող է նաև պահանջել, որ փոխադրողը չփոխի առաքման վայրը կամ բեռը, չտալ այն այլ անձի, բացի նրանից, որը նշված է բեռնագրում։
2. Այդ իրավունքը վերացվում է անմիջապես, երբ բեռնագրի երկրորդ օրինակը հանձնվում է ստացողին, կամ նա իրականացնում է իր իրավունքն ըստ 681-րդ հոդվածի առաջին նախադասության: Այս պահից փոխադրողը պետք է կատարի բեռն ստացողի ցուցումները:
3. Ստացողը տնօրինելու իրավունք է ձեռք բերում բեռնագիրը ձևակերպելուց անմիջապես հետո, եթե ուղարկողը բեռնագրի մեջ համապատասխան նշում է կատարել:
4. Եթե ստացողը, տնօրինման իրավունքն իրացնելիս, ցուցում է տվել բեռը հանձնել երրորդ անձի, վերջինս իր հերթին իրավասու չէ անվանել այլ ստացողի։
5. Տնօրինման իրավունքը պետք է իրականացվի հետևյալ կանոնների պահպանմամբ.
ա) ուղարկողը, կամ, սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում, ստացողը, եթե ցանկանում է օգտվել իր տնօրինման իրավունքից, պետք է ներկայացնի բեռնագրի առաջին օրինակը, որում պետք է ներառված լինեն փոխադրողին տրված նոր ցուցումները, և նրան հատուցվեն սույն ցուցումների կատարումից բխող բոլոր ծախսերն ու վնասները,
բ) ցուցումների կատարումը պետք է հնարավոր լինի այն պահին, երբ դրանք կհասնեն այն անձին, որը պետք է կատարի այս ցուցումը, և չի կարելի, որ նա խանգարի փոխադրողի սովորական ձեռնարկատիրական գործունեությանը, և ոչ էլ պետք է վնասի առաքողի կամ ստացողի մյուս բեռները,
գ) ցուցումները չպետք է հարուցեն բեռի մասնատում:
6. Եթե փոխադրողը սույն հոդվածի 5-րդ մասի «բ» ենթակետի հիման վրա չի կարող կատարել ստացված ցուցումները, այդ մասին նա պետք է անհապաղ տեղեկացնի այն անձին, ով տվել է այդ ցուցումները։
7. Փոխադրողը, որը չի կատարում սույն հոդվածի պահանջներին համապատասխան տրված ցուցումները կամ կատարում է դրանք առանց բեռնագրի առաջին օրինակը պահանջելու, պատասխանատվություն է կրում իրավասու անձի առջև այստեղից բխած վնասի համար։
2002 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 1902 – ՎՕՏ I, № 4, 22.01.2003թ., հոդվ.20
Հոդված 681. Ստացողի իրավունքները բեռը փոխանցելիս
Բեռը փոխանցելու համար նախատեսված վայր բեռը հասցնելուն պես ստացողն իրավասու է փոխադրողից պահանջել իրեն փոխանցել բեռի ստացումը հաստատող բեռնագրի երկրորդ օրինակը, և դրանով բեռը կհամարվի փոխանցված: Եթե պարզվում է, որ բեռը պակասորդով է կամ բեռը չի հանձնվել 688-րդ հոդվածով նախատեսված ժամկետում, ապա ստացողը կարող է փոխադրման պայմանագրից բխող իրավունքներն իր անունից օգտագործել փոխադրողի դեմ։
Հոդված 682. Պայմանագրի կատարման անհնարինությունը
1. Եթե մինչև բեռնափոխադրման համար նախատեսված վայրում բեռը ստանալը բեռնագրում նշված պայմաններով պայմանագրի կատարումն անհնար է, ապա փոխադրողը պետք է պահանջի ըստ 680-րդ հոդվածի իրավասու անձի կարգադրությունը բեռի մասին։
2. Եթե հանգամանքները հնարավորություն են տալիս բեռնափոխադրումը կատարել բեռնագրի մեջ նշված պայմաններից տարբեր կերպ, և փոխադրողը չէր կարող համապատասխան ժամկետում ստանալ իրավասու անձի՝ բեռի վերաբերյալ 680-րդ հոդվածով նախատեսված ցուցումները, նա պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք, ելնելով իրավասու անձի շահերից, կհամարվեն լավագույնը։
Հոդված 683. Բեռների փոխանցմանը խոչընդոտող հանգամանքները
1. Եթե բեռը նշանակման վայր հասնելուց հետո առաջանում են բեռի փոխանցումը խոչընդոտող հանգամանքներ, փոխադրողը պետք է ուղարկողից պահանջի ցուցումներ: Եթե բեռն ստացողը հրաժարվում է ընդունել բեռը, ապա ուղարկողն իրավունք ունի ինքը տնօրինել բեռը` առանց բեռնագրի առաջին օրինակը ներկայացնելու:
2. Ստացողը կարող է պահանջել բեռի փոխանցում նույնիսկ այն դեպքում, եթե նա հրաժարվել է բեռը ընդունել, քանի դեռ փոխադրողը հակառակ ցուցումներ չի ստացել ուղարկողից:
3. Եթե բեռի տեղափոխմանը խոչընդոտող հանգամանք է առաջացել այն բանից հետո, երբ բեռն ստացողը 680-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն բեռը երրորդ անձին հանձնելու ցուցում է տվել, ապա, սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերը կիրառելիս, ստացողը զբաղեցնում է ուղարկողի տեղը, իսկ երրորդ անձը՝ ստացողի տեղը։
Հոդված 684. Ուղարկողի ցուցումների հիման վրա կատարված ծախսերի հատուցման
իրավունքը
1. Փոխադրողն ունի հատուցում պահանջելու իրավունք, որոնք նրա մոտ առաջացել են ցուցումները ստանալու կամ դրանց կատարման պատճառով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ծախսերը առաջացել են իր մեղքով:
2. 682-րդ հոդվածի առաջին մասով և 683-րդ հոդվածով նախատեսված դեպքերում փոխադրողը կարող է շտապ բեռնաթափել բեռը իրավասու անձի հաշվին։ Բեռնաթափումից հետո փոխադրումը համարվում է ավարտված: Դրանից հետո փոխադրողը պետք է բեռը պահի իրավասու անձի համար։ Նա կարող է բեռների պահպանումը վստահել երրորդ անձի։ Նման դեպքում նա պատասխանատու է միայն երրորդ կողմին ընտրելու համար։ Բեռնագրից բխող բոլոր պահանջներն ու ծախսերը հատուցվում են բեռի արժեքից:
3. Առանց իրավասու անձի ցուցումին սպասելու՝ փոխադրողը կարող է վաճառել բեռը, եթե ապրանքը արագ փչացող է, կամ եթե բեռի վիճակը արդարացնում է նման գործողությունը, կամ երբ պահեստավորման ծախսերը գերազանցում են բեռի արժեքը։ Նա կարող է բեռը վաճառել նաև այլ դեպքերում, եթե նշված ժամկետում ոչ մի կողմից ցուցումներ չստանա։
4. Եթե բեռը վաճառվել է սույն հոդվածի կանոններով, ապա գումարը՝ հանած բեռի հետ կապված ծախսերը, պետք է փոխանցվի իրավասու անձին: Եթե այդ ծախսերը ավելին են, քան եկամուտը, փոխադրողը կարող է պահանջել հատուցել տարբերությունը:
5. Վաճառքի ձևը որոշվում է բեռի գտնվելու վայրի օրենքներով և սովորույթներով:
Հոդված 685. Բեռի նկատմամբ գրավի իրավունքը
Փոխադրողը փոխադրման պայմանագրից բխող ծախսերի պատճառով ունի բեռի նկատմամբ գրավի իրավունք ՝ քանի դեռ ինքը իրավասու է տնօրինել այդ իրը։
II. Փոխադրողի պատասխանատվությունը
Հոդված 686. Հասկացությունը։ Բովանդակությունը
1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի ամբողջական կամ մասնակի կորստի և վնասման համար, եթե բեռը վնասվել կամ կորել է դրա ստացման և առաքման միջև ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև առաքումը կետանցելու համար:
2. Փոխադրողն ազատվում է պատասխանատվությունից, եթե իրավասու անձի մեղքով կամ նույն անձի ցուցումով բեռը կորել է, վնասվել կամ առաքումը կետանցվել է, որի համար փոխադրողը պատասխանատվություն չի կրում։ Ինչպես նաև, եթե բեռի թերությունը պայմանավորված է այնպիսի հանգամանքներով, որոնցից փոխադրողը չէր կարող խուսափել, ինչպես նաև չէր կարող խուսափել դրանց հետևանքներից։
3. Պատասխանատվությունից ազատվելու նպատակով փոխադրողը չի կարող մատնանշել ո՛չ փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցի թերությունը, ո՛չ այդ տրանսպորտային միջոցի վարձատուի կամ վարձակալի սպասարկող անձնակազմի մեղքը։
4. 687-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված պայմանների առկայության դեպքում փոխադրողն ազատվում է պատասխանատվությունից, եթե բեռի կորուստը կամ վնասումն առաջացել է ստորև թվարկված հանգամանքների հետ կապված առանձնահատուկ վտանգից, մասնավորապես, երբ.
ա) օգտագործվում է բաց, չծածկված տրանսպորտային միջոց, եթե դրա օգտագործումը ուղղակիորեն համաձայնեցված է եղել և նշված է բեռնագրում,
բ) բեռը փաթեթավորված չէ կամ վատ է փաթեթավորված, ինչը, կախված բեռի բնույթից, ստեղծում է կորստի կամ վնասվելու վտանգ,
գ) բեռի զննումը, բեռնումը, դասավորումը կամ բեռնաթափումը կատարվում է ուղարկողի, ստացողի կամ նրանց փոխարեն գործող երրորդ անձի կողմից,
դ) առանձին բեռների առանձնահատկություններից ելնելով, ակնկալվում է, որ դրանք ամբողջությամբ կամ մասնակիորեն կորչելու կամ վնասվելու, մասնավորապես, կոտրվելու, օքսիդանալու, կոռոզիայի, չորանալու, թափվելու, նորմալ կորստի կամ միջատների և կրծողների ազդեցության վտանգը,
ե) փոխադրվող բեռը ոչ բավականաչափ է մակնշված կամ համարակալված,
զ) փոխադրման ենթակա են կենդանիներ։
Հոդված 687. Ապացուցման բեռը
1. Փոխադրողի պարտականությունն է ապացուցել, որ բեռի կորուստը, վնասումը կամ առաքման ժամկետի խախտումը պայմանավորված են 686-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հանգամանքներով:
2. Եթե փոխադրողն ապացուցի, որ, կախված կոնկրետ գործի հանգամանքներից, կորուստը կամ վնասը կարող էր առաջանալ 686-րդ հոդվածի 4-րդ մասում նշված մեկ կամ մի քանի վտանգներից, ապա ենթադրվում է, որ վնասն առաջացել է դրանցից: Իրավասու անձը կարող է ապացուցել, որ վնասը չի բխում այս վտանգից կամ միայն այս վտանգից։
3. Սույն հոդվածի երկրորդ մասում տրված կանխավարկածը չի կիրառվում 686-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» ենթակետով նախատեսված դեպքում փոխադրվող բեռի ծայրահեղ պայմաններում կորստի կամ մահվան ժամանակ:
4. Եթե փոխադրումն իրականացվում է այնպիսի տրանսպորտային միջոցով, որն ունի բեռը շոգից, ցրտից, ջերմաստիճանի փոփոխությունից կամ քամուց պաշտպանելու հատուկ սարք, փոխադրողը կարող է հղում կատարել 686-րդ հոդվածի 4-րդ մասին միայն այն դեպքում, եթե ապացուցի, որ նա կատարել է անհրաժեշտ գործողություններ նման սարքավորումների ընտրության, շահագործման և օգտագործման համար և պահպանել է իրեն ներկայացված բոլոր պահանջները։
5. Փոխադրողը կարող է օգտագործել 686-րդ հոդվածի 4-րդ բաժնի «դ» ենթակետը միայն այն դեպքում, եթե ապացուցի, որ իրականացրել է իրեն վերապահված բոլոր միջոցառումները և պահպանել իրեն տրված բոլոր ցուցումները։
Հոդված 688. Բեռների հանձնման կետանցումը
Բեռի առաքման կետանցում է համարվում, երբ բեռը չի առաքվում համաձայնեցված ժամկետում կամ, եթե ժամկետը պայմանավորված չէ՝ առաքման համար պահանջվող սովորական ժամկետում՝ այն հանգամանքների նախատեսմամբ, որոնք կապված են մաս-մաս բեռնման ժամանակ այս մասերը հավաքելու համար անհրաժեշտ ժամանակի սահմանման հետ, եթե խախտված է ժամկետը, որը շրջահայաց փոխադրողը պետք է պահպաներ սովորական դեպքերում։
Հոդված 689. Բեռի կորստի կանխավարկածը
1. Իրավասու անձը կարող է բեռը կորած համարել նույնիսկ առանց լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու, եթե բեռը նպատակակետ չի առաքվում առաքման համաձայնեցված ժամկետն անցնելուց երեսուն օրվա ընթացքում, կամ, եթե այդպիսի ժամկետ չի համաձայնեցվել՝ փոխադրողի կողմից բեռը ստանալուց վաթսուն օր հետո։
2. Իրավասու անձը կարող է կորած բեռի համար վնասը հատուցելիս գրավոր պահանջել, որ իրեն անհապաղ տեղեկացնեն, եթե վնասի հատուցումից հետո մեկ տարվա ընթացքում հայտնվի կորած բեռը։ Այս պահանջին նույնպես պետք է գրավոր պատասխան տրվի:
3. Իրավասու անձը կարող է նման ծանուցումը ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում պահանջել բեռը հանձնել իրեն՝ բեռնագրից բխող իրավունքները բավարարելուց հետո և ստացված հատուցումը վերադարձնելու պայմանով, անհրաժեշտության դեպքում՝ հանած վնասների հատուցման ընթացքում կատարված ծախսերը։ Նրա պահանջները փոխադրման ժամկետի խախտման պատճառով վնասի հատուցման համար՝ 692-րդ և 694-րդ հոդվածներով, մնում են անփոփոխ:
4. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջը չի ներկայացվել, կամ երրորդ մասով նախատեսված երեսնօրյա ժամկետի հետ կապված նշում չկա, կամ բեռը հայտնաբերվել է վճարումից մեկ տարին լրանալուց հետո, ապա փոխադրողը կարող է տնօրինել բեռը բեռի գտնվելու վայրում գործող կանոնների համաձայն։
Հոդված 690. Հավելավճար ստանալու պահանջի իրավունքը
Եթե բեռը հանձնվել է ստացողին առանց այն հավելավճարի վճարման, որը փոխադրողը պետք է ստանար բեռը նշանակման վայր հասցնելուց հետո, ապա փոխադրողը կարող է, հղում կատարելով հետադարձ պահանջի իրավունքին, ուղարկողից պահանջել վնասի հատուցում։
Հոդված 691. Վտանգավոր ապրանքներ ուղարկելու կարգը
1. Եթե ուղարկողը վտանգավոր բեռ է ուղարկում, ապա նա պարտավոր է փոխադրողին տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն և նախազգուշացնել այդ բեռի մասին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ապահովագրել այդ բեռը։ Եթե այդ պարտավորությունը ներառված չէ բեռնագրի մեջ, ապա ուղարկողը և բեռն ստացողը պարտավոր են այլ միջոցներով ապացուցել, որ փոխադրողը հստակ գիտեր բեռի տեսակը և սպասվող վտանգը։
2. Վտանգավոր բեռը, որի վտանգի մասին փոխադրողը ըստ առաջին մասի ոչինչ չգիտեր, փոխադրողը կարող է ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում բեռնաթափել, ոչնչացնել կամ վնասազերծել այն՝ առանց վնասը հատուցելու պարտավորության։ Ուղարկողը պատասխանատվություն է կրում նաև այդպիսի բեռը փոխադրման համար փոխանցելով կամ փոխադրման ընթացքում առաջացած վնասի և ծախսերի համար:
Հոդված 692. Բեռի արժեքը բեռի լրիվ կամ մասնակի կորստի դեպքում
1. Եթե սույն գլխի կանոնների համաձայն փոխադրողը պարտավոր է բեռի լրիվ կամ մասնակի կորստի համար հատուցել վնասը, ապա վնասի հատուցումը հաշվարկվում է ըստ բեռի փոխանցման վայրում և ժամանակ գործող բեռի արժեքի։
2. Բեռի արժեքը որոշվում է բորսայական գնով, իսկ նման գնի բացակայության դեպքում՝ շուկայական գնով։ Եթե նման գին նույնպես չկա, ապա նույն տեսակի և արժեքի բեռների նման:
3. Փոխադրման գումարը, ինչպես նաև մաքսային ձևակերպումների հետ կապված և այլ նմանատիպ ծախսերը բեռի ամբողջական կորստի դեպքում պետք է ամբողջությամբ վերադարձվեն, իսկ մասնակի կորստի դեպքում՝ մասամբ:
4. Եթե բեռի առաքման ժամկետը կետանցած է և իրավասու անձը ապացուցի, որ դրա պատճառով վնաս է պատճառվել, փոխադրողը պետք է հատուցի այն միայն մինչև այս բեռի արժեքի չափը: Ավելի մեծ հատուցման պահանջ կարող է ներկայացվել միայն այն դեպքում, երբ 694-րդ հոդվածի համաձայն այս բեռնափոխադրման նկատմամբ եղել է հատուկ հետաքրքրություն, կամ նշված է եղել բեռի արժեքը։
2010 թվականի նոյեմբերի 12-ի Վրաստանի օրենք № 3806 – ՎՕՏ I, № 66, 03.12.2010թ., հոդվ.414
2012 թվականի մարտի 27-ի Վրաստանի օրենք № 5964 – կայք, 12.04.2012թ.
2019 թվականի հունիսի 28-ի Վրաստանի օրենք № 4925 – կայք, 07.04.2019թ.
Հոդված 693. Բեռի վնասման դեպքում վնասի հատուցումը
1. Բեռի վնասման դեպքում փոխադրողը պետք է վճարի այն վճարը, որով նվազեցվել է բեռի արժեքը, և որը հաշվարկվում է 692-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված բեռի արժեքով:
2. Վնասի հատուցումը չպետք է գերազանցի այն չափը, որը.
ա) պետք է վճարվի բեռի ընդհանուր կորստի ժամանակ, եթե ամբողջ բեռը վնասվելու հետևանքով ամբողջությամբ արժեզրկվել է,
բ) պետք է վճարվեր բեռի արժեզրկված մասի կորստի դեպքում, եթե վնասի հետևանքով արժեզրկվել է բեռի միայն մի մասը։
Հոդված 694. Բեռնագրերում հատուկ հետաքրքրության նշումը
1. Համաձայնեցված հավելավճարի վճարման հիման վրա ուղարկողը կարող է բեռնագրում նշել իր հատուկ հետաքրքրությունը այս բեռնափոխադրման նկատմամբ այն դեպքերի համար, երբ բեռը կկորչի կամ վնասվի, կամ դրա առաքումը կկետանցվի։
2. Եթե տվյալ բեռնափոխադրման նկատմամբ արդեն իսկ արտահայտվել է հատուկ հետաքրքրություն, ապա 692-րդ և 693-րդ հոդվածներով նախատեսված վնասի հատուցումից անկախ կարող է պահանջվել լրացուցիչ վնասի հատուցում հետաքրքրության մեջ արտահայտված չափով։
Հոդված 695. Տոկոսի պահանջը ապահովված վնասի հատուցման համար
1. Բեռի նկատմամբ իրավասու անձը կարող է իր համար ապահովված վնասի հատուցման համար պահանջել տարեկան հինգ տոկոս։ Տոկոսների հաշվարկը սկսվում է փոխադրողին բողոքագիր ներկայացնելու օրվանից կամ, եթե բողոքագիր չի ներկայացվել՝ հայցի ներկայացման օրվանից:
2. Եթե վնասի հատուցումը որոշվում է այն դրամական միավորով, որը չի գործում երկրում, և պահանջվել է վճարում, ապա փոխարժեքը որոշվում է վնասի վճարման վայրում՝ տվյալ օրվա գործող փոխարժեքին համապատասխան:
Հոդված 696. Ոչ պայմանագրային պահանջները փոխադրումների ժամանակ
1. Եթե կորուստը, վնասը կամ կետանցումը, որն առաջացել է սույն գլխով կարգավորվող փոխադրման ժամանակ, կարող է ըստ գործող կանոնների հարուցել ոչ պայմանագրային պահանջներ, ապա ի պատասխան դրա՝ փոխադրողը կարող է հղում կատարել սույն գլխի այն կանոններին, որոնք բացառում են նրա պատասխանատվությունը, կամ սահմանում են վնասի հատուցման չափը, կամ սահմանափակում են։
2. Եթե կորստի, վնասի և կետանցման համար ոչ պայմանագրային պատասխանատվության պահանջները կիրառվում են կողմերից մեկի նկատմամբ, ապա նա կարող է հիմնվել սույն գլխի այն կանոնների վրա, որոնք բացառում են իր պատասխանատվությունը կամ սահմանում վնասի հատուցման չափը կամ սահմանափակում այն:
Հոդված 697. Փոխադրողին պատասխանատվությունից ազատելու անթույլատրելիությունը
Փոխադրողը չի կարող հիմնվել սույն գլխի այն կանոնների վրա, որոնք բացառում են նրա պատասխանատվությունը կամ սահմանափակում, կամ էլ նրան ազատում ապացուցման բեռից, եթե վնասը պատճառվել է իր մեղքով:
III. Բողոքագիր (բողոք) և հայց
Հոդված 698. Հասկացությունը։ Բովանդակությունը
1. Եթե բեռն ստացողը ընդունում է բեռն այնպես, որ դրա վիճակը չի ստուգում փոխադրողի հետ և փոխադրողին չի ներկայացնում ընդհանուր բնույթի բողոք կորստի և վնասի մասին, ապա մինչև հակառակն ապացուցվի, ենթադրվում է, որ բեռը ստացողն ընդունել է բեռը բեռնագրում նշված վիճակում։ Նշված պահանջը պետք է ներկայացվի հենց բեռի առաքման օրը, եթե գործը վերաբերում է արտաքուստ նկատելի կորուստներին և վնասներին, իսկ արտաքուստ աննկատ կորուստների և վնասների դեպքում՝ առաքումից ոչ ուշ, քան յոթ օրում։ Եթե գործը վերաբերում է արտաքինից անտեսանելի կորուստներին և վնասներին բողոքը (պահանջը) պետք է ներկայացվի գրավոր։
2. Եթե ստացողը և փոխադրողը համատեղ ստուգել են բեռի վիճակը, ապա ստուգման արդյունքներին հակառակ ապացույց թույլատրելի է միայն այն դեպքում, եթե գործը վերաբերում են արտաքուստ աննկատ կորուստներին և վնասներին, և ստացողը յոթ օրվա ընթացքում չի ներկայացնում գրավոր պահանջ։
3․ Կետանցած առաքման պատճառով վնասների փոխհատուցման պահանջներ կարող են ներկայացվել միայն այն դեպքում, եթե ստացողը գրավոր պահանջներ է ներկայացնում փոխադրողին բեռը հանձնելուց հետո քսանմեկ օրվա ընթացքում:
4. Սույն հոդվածով նախատեսված ժամկետները հաշվարկելիս այս ժամկետներում չեն ներառվում՝ բեռն ուղարկելու, ստուգելու կամ ստացողին հանձնելու օրերը:
5. Փոխադրողը և ստացողը պետք է նպաստեն միմյանց անհրաժեշտ ստուգումներ իրականացնելու և անհրաժեշտ փաստերը պարզելու հարցում:
Հոդված 699. Փոխադրումից բխող իրավունքների հայցային վաղեմության ժամկետը
Սույն գլխով կարգավորված փոխադրումներից բխող իրավունքների հայցային վաղեմության ժամկետը մեկ տարի է: Դիտավորության կամ կոպիտ անփութության դեպքում այս ժամկետը կազմում է երեք տարի։ Հայցային վաղեմության ժամկետը սկսվում է.
ա) բեռի մասնակի կորստի, վնասման կամ կետանցած առաքման դեպքում՝ այն ուղարկելու օրվանից,
բ) բեռի ամբողջական կորստի դեպքում՝ փոխադրման համաձայնեցված ժամկետն անցնելու երեսուներորդ օրվանից կամ եթե այդպիսի ժամկետ չի համաձայնեցվել՝ փոխադրողի կողմից բեռը ստանալուց հետո վաթսուներորդ օրը,
գ) մնացած բոլոր դեպքերում` փոխադրման պայմանագրի կնքման օրվանից երեք ամիս լրանալուց հետո:
Հոդված 700. Հայցային վաղեմության ժամկետի կասեցումը
Հայցային վաղեմության ժամկետը կասեցվում է գրավոր բողոքագրի հիման վրա այն օրը, երբ փոխադրողը մերժում է բողոքագիրը և հետ է վերադարձնում կից փաստաթղթերը: Բողոքագիրը մասամբ ճանաչվելու դեպքում հայցային վաղեմության ժամկետը կրկին շարունակվում է բողոքագրի վիճելի մասի համար։ Բողոքագիրը ստանալու կամ դրան պատասխանելու, ինչպես նաև փաստաթղթերի վերադարձնելը ապացուցելու բեռը դրված է այն անձի վրա, որը հիմնվում է դրանց վրա։ Նույն թեմայով այլ բողոքագրերը, որոնք վերաբերում են նույն առարկային, չեն կարող կասեցնել հայցային վաղեմության ժամկետի ընթացքը։
IV. Փոխադրումներ միմյանց հաջորդող փոխադրողների կողմից
Հոդված 701. Պատասխանատվություն միմյանց հաջորդող փոխադրողների կողմից
Եթե փոխադրումը մեկ պայմանագրով իրականացվում է միմյանց հաջորդող տարբեր փոխադրողների կողմից, ապա նրանցից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում ամբողջ փոխադրման իրականացման համար։ Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ փոխադրողը, բեռը և բեռնագիրը ընդունելու միջոցով, դառնում է պայմանագրի կողմ:
Հոդված 702. Համապատասխան փաստաթղթեր փոխանցելու պարտավորությունը
1. Փոխադրողը, որը բեռը ստանում է նախորդ փոխադրողից, պարտավոր է հանձնել բեռի ստացումը հաստատող թվագրված և իր կողմից ստորագրված փաստաթուղթ: Բեռնագրի երկրորդ օրինակի վրա նա պետք է նշի իր անունը և հասցեն: Անհրաժեշտության դեպքում, բեռնագրի երկրորդ օրինակում փոխադրողը մուտքագրում է 676-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանները և բեռի ստացման հաստատումը:
2. Իրար հաջորդող փոխադրողների միջև հարաբերությունները կարգավորվում են 677-րդ հոդվածով:
Հոդված 703. Իրար հաջորդող փոխադրողներից վնասի հատուցման պահանջը
Բեռի կորստի, վնասի կամ փոխադրման կետանցման պատճառով վնասի հատուցման պահանջները, բացառությամբ հակընդդեմ հայցի կամ առարկության ներկայացման, կարող են ներկայացվել միայն առաջին, վերջին կամ այն փոխադրողի նկատմամբ, որի փոխադրելու ժամանակ կորել է, վնասվել կամ կետանցել է բեռի հանձնման ժամկետը։ Նույն պահանջը կարող է ներկայացվել մի քանի փոխադրողների:
Հոդված 704. Հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունքը վնասը հատուցելիս
Եթե փոխադրողն արդեն փոխհատուցել է վնասները սույն գլխի համաձայն, նա հետ պահանջելու իրավունք ունի հետևյալ դեպքերում.
ա) եթե բեռի կորուստը կամ վնասը հարուցող փոխադրողը մենակ պետք է հատուցի իր կամ մի քանի փոխադրողների կողմից հատուցվելիք վնասը,
բ) եթե բեռի կորուստը կամ դրա վնասը պատճառվել է երկու կամ ավելի փոխադրողների կողմից, նրանցից յուրաքանչյուրը պետք է հատուցի պատասխանատվության բաժնին համապատասխան գումարը։ Եթե դա հնարավոր չէ որոշել, ապա յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում ստացված փոխադրման վճարի իր մասնաբաժնի համամասնությամբ,
գ) երբ հնարավոր չէ որոշել, թե որ փոխադրողն է պատասխանատու վնասների համար, պետք է վճարեն բոլոր փոխադրողները՝ «բ» ենթակետում նշված համամասնությամբ:
Հոդված 705. Փոխադրողի անվճարունակության հետևանքները
Եթե փոխադրողներից մեկն անվճարունակ է, ապա նրա կողմից վճարվելիք, բայց դեռ չվճարված գումարը բաշխվում է մյուս փոխադրողների միջև՝ փոխադրումների ստացված վճարում նրանց բաժնի համամասնությամբ։
Հոդված 706. Վեճը իրականացված հետադարձ պահանջի իրավունքի պատճառով
Փոխադրողը, ում նկատմամբ 704-րդ և 705-րդ հոդվածների համաձայն իրականացվել է հետպահանջ, չի կարող վիճարկելի դարձնել, որ հետպահանջ իրականացնող փոխադրողը անհիմն է վճարել գումարը, եթե որոշումը վճարման մասին կայացվել է դատարանի կողմից և, եթե այս փոխադրողը այս դատավարության մասին պատշաճ կերպով զգուշացվել է և նույնիսկ կարող էր մասնակցել այս դատավարությանը։
Հոդված 707. Իրար հաջորդող փոխադրողների փոխադարձ համաձայնությունը
Փոխադրողներն իրավունք ունեն համաձայնության գալ 704-րդ և 705-րդ հոդվածներից տարբերվող հարցերի շուրջ:
Հոդված 708. Հակաօրինական պայմանագրի անվավերությունը
1. Բացառությամբ 707-րդ հոդվածում տրված կանոնների, յուրաքանչյուր համաձայնություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի համապատասխանում սույն գլխի կանոններին, առոչինչ է: Նման համաձայնությունների անվավերությունը չի հանգեցնում ամբողջական պայմանագրի մյուս դրույթների անվավերության:
2. Անվավեր է յուրաքանչյուր համաձայնանագիր, որով փոխադրողը զիջում է բեռի ապահովագրությունից բխող պահանջները, և ցանկացած այլ նմանատիպ համաձայնագիր, որով ապացուցման բեռը կփոխանցվի այլ անձի:
Գլուխ տասներեքերորդ
Հանձնարարություն
Հոդված 709. Հասկացությունը
Հանձնարարության պայմանագրի համաձայն, լիազորվածը պարտավոր է լիազորողի անունից և հաշվին կատարել իրեն հանձնարարված (վստահված) մեկ կամ մի քանի գործողություն:
Հոդված 710. Վարձատրություն հանձնարարության համար
1. Լիազորողը պարտավոր է լիազորվածին վարձատրություն վճարել միայն պայմանագրով կամ օրենքով նախատեսված դեպքերում:
2. Վարձատրությունը համարվում է անխոս համաձայնեցված, եթե ըստ հանգամանքների գործողության կատարումն ակնկալվում է միայն վարձատրությամբ:
3. Եթե վարձատրության չափը որոշված չէ, ապա որևէ սակագնի առկայության դեպքում համաձայնեցված է համարվում սակագնային վարձատրությունը, ինչպես նաև սակագնի բացակայության դեպքում՝ սովորական վարձատրությունը։
Հոդված 711. Հանձնարարության վերալիազորումը երրորդ անձին
1. Լիազորված անձը հանձնարարությունը պետք է անձամբ կատարի, բացառությամբ այն դեպքի, երբ նրան թույլ են տվել վերավստահել երրորդ անձի, կամ հարկադրված է այսպես վարվել հանգամանքների բերումով: Թույլ է տրվում օգնական անձանց ներգրավում։
2. Եթե թույլ է տրվում հանձնարարությունը վերավստահել երրորդ անձի, ապա լիազորված անձը պատասխանատվություն է կրում միայն այն մեղքի համար, որը նա գործել է վերավստահելիս և այս անձի ընտրության համար:
Հոդված 712. Շեղումը լիազորողի ցուցումից
1. Լիազորված անձը պարտավոր է կատարել լիազորողի ցուցումները:
2. Լիազորված անձը կարող է շեղվել լիազորողի ցուցումներից, եթե, ելնելով հանգամանքներից, նա կարող է ենթադրել, որ, եթե լիազորողը իմանար գործի հանգամանքները, հավանություն կտար նման շեղմանը։ Լիազորված անձը պարտավոր է ցուցումներից շեղվելուց առաջ տեղեկացնել լիազորողին և սպասել նրա որոշմանը, եթե ուշացումը լիազորողի համար չի ստեղծի վնաս պատճառելու վտանգ։
3. Եթե լիազորված անձի կողմից ցուցումների կատարումը կարող է զգալի վնաս պատճառել լիազորողին, ապա նա կարող է ցուցումները կատարել միայն այն դեպքում, երբ նա տեղեկացնի լիազորողին վնասի մասին, իսկ վերջինս չփոխի իր ցուցումը։
Հոդված 713. Տեղեկություններ տրամադրելու պարտավորությունը
1. Լիազորողը պարտավոր է լիազորված անձին տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ, իսկ նրա պահանջով` տրամադրել տեղեկանքներ հանձնարարականի կատարման ընթացքի մասին, իսկ կատարումից հետո հաշվետվություն հանձնել նրան:
2. Համաձայնությունը, որով սույն հոդվածի առաջին մասի համաձայն հետագայում կսահմանափակվեն կամ կբացառվեն լիազորված անձի պարտականությունները, պահանջում է գրավոր ձև:
Հոդված 714. Գաղտնիք պահելու պարտավորությունը
1. Լիազորված անձը պարտավոր է իր գործունեության շրջանակներում չհրապարակել իրեն հայտնի փաստերը, որոնց գաղտնի պահելով լիազորողը իրավաչափորեն շահագրգռված է, եթե օրենքով սահմանված կարգով գաղտնիքը հրապարակելու պարտականություն չկա, կամ լիազորողը թույլ չի տալիս լիազորված անձին բացահայտել այն։
2. Փաստերը չբացահայտելու պարտականություն գոյություն ունի նաև պայմանագրային հարաբերությունների ավարտից հետո:
2002 թվականի դեկտեմբերի 28- ի Վրաստանի օրենք №1902 – ՎՕՏ I, №4, 22.01.2003թ., հոդվ.20
Հոդված 715. Առաջադրանքը կատարելու համար փոխանցվածը վերադարձնելու
պարտականությունը
1. Լիազորված անձը պարտավոր է լիազորող անձին վերադարձնել այն ամենը, ինչ նա ստացել է վստահված գործողության կատարման համար և չի օգտագործել դրա համար, ինչպես նաև այն, ինչ նա ձեռք է բերել՝ կապված վստահված գործողության կատարման հետ:
2. Եթե լիազորված անձն իր համար օգտագործում է այն գումարը, որը պետք է վերադարձներ լիազորողին կամ օգտագործեր նրա օգտին, ապա լիազորված անձը պարտավոր է գումարը վերադարձնել տոկոսների հետ։
Հոդված 716. Լիազորողի գույքի կանխավարկածը
Այն գույքը, որը լիազորված անձը հանձնարարված գործողության կատարման ընթացքում ձեռք է բերել լիազորողի հաշվին և իր անունից, կամ լիազորողը փոխանցել է նրան հանձնարարված գործողությունը կատարելու համար, պարտատերերի հետ լիազորված անձի հարաբերություններում կհամարվի լիազորողի գույք։
Հոդված 717. Ծախսերի հատուցման պարտականությունը
1. Լիազորողը պետք է հատուցի լիազորված անձին վստահված գործողությունը կատարելու համար արված անհրաժեշտ ծախսերը:
2. Սույն հոդվածի առաջին մասի համաձայն պահանջ գոյություն չունի, եթե ծախսերը վարձատրությամբ պետք է մարվեն։
3. Լիազորված անձը կարող է լիազորողից կանխավճար պահանջել այն ծախսերի համար, որոնք պետք է հատուցվեն:
Հոդված 718. Առանց մեղքի պատճառված վնասների հատուցումը
1. Լիազորողը պարտավոր է հատուցել նաև առանց իր մեղքի առաջացած վնասը, որն առաջացել է լիազորողի հանձնարարված գործողությունը կատարելիս, եթե վնասը առաջացել է հանձնարարված գործողության կատարման հետ կապված էական վտանգի հետևանքով լիազորողի ցուցման պատճառով։
2. Առաջին մասի համաձայն պահանջ գոյություն չունի, եթե առաջացած վնասը պետք է վարձատրությամբ մարվի, կամ եթե վնասը պատճառված է լիազորված անձի գործողությամբ։ Եթե վիճելի դառնա վարձատրությամբ վնասի մարումը, ապա ապացուցման բեռը կրում է լիազորված անձը։
Հոդված 719. Մեղավոր գործողությամբ պատճառված վնասի հատուցումը
Եթե լիազորված անձը իրեն հանձնարարված գործողությունները կատարում է անհատույց, ապա նա պատասխանատվություն է կրում միայն դիտավորությամբ կամ կոպիտ անզգուշությամբ պատճառված վնասի համար:
Հոդված 720. Հանձնարարության պայմանագրի լուծումը
1. Կողմերը կարող են ցանկացած ժամանակ լուծել հանձնարարության պայմանագիրը: Այս իրավունքից հրաժարվելու համաձայնությունն անվավեր է։
2. Եթե լիազորված անձը այն ժամանակ է խզել պայմանագիրը, երբ լիզորողը իր շահերն այլ կերպ ապահովելու հնարավորություն չուներ, ապա լիազորված անձը պարտավոր է հատուցել պայմանագրի լուծմամբ պատճառված վնասը, բացառությամբ այն դեպքերի, երբ լիազորված անձը դրա համար էական հիմք ուներ։
3. Եթե պայմանագիրը լուծվում է լիազորողի կողմից, ապա նա պարտավոր է լիազորված անձին հատուցել վստահված գործողությունը կատարելիս առաջացած բոլոր անհրաժեշտ ծախսերը, իսկ եթե պայմանագիրը եղել է վճարովի, վարձատրությունը վճարել կատարված աշխատանքին համապատասխան։
Հոդված 721. Լիազորողի մահվան կամ աջակցություն ստացող ճանաչելու հետևանքները
1. Պայմանագիրը չի լուծվում լիազորողի մահվան կամ աջակցություն ստացող ճանաչելու պատճառով, եթե այլ բան համաձայնեցված չէ կամ այլ բան չի բխում լիազորագրի բովանդակությունից:
2. Եթե պայմանագիրը լուծվում է լիազորողի մահվան կամ աջակցություն ստացող ճանաչելու պատճառով, ապա լիազորողը պարտավոր է շարունակել կատարել հանձնարարված գործողությունը, եթե հապաղումը վնասի վտանգ կստեղծի լիազորողին կամ նրա ժառանգորդին, մինչև լիազորողի ժառանգորդը կամ լիազորողի օրինական ներկայացուցիչը/աջակցություն ստացողը չձեռնարկի անհրաժեշտ միջոցներ։ Բացի այդ, պայմանագրային հարաբերությունը համարվում է շարունակված։
3. Եթե պայմանագիրը լուծվում է լիազորողի մահվան կամ աջակցություն ստացող ճանաչելու պատճառով, ապա լիազորված անձի համար այն համարվում է շարունակված, քանի դեռ չի ծանուցվել պայմանագիրը լուծելու հիմքի մասին:
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք №3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 722. Լիազորված անձի մահվան հետևանքները
1. Պայմանագիրը լուծվում է լիազորված անձի մահվան դեպքում, եթե այլ բան համաձայնեցված չէ կամ այլ բան չի բխում լիազորագրի բովանդակությունից:
2. Լիազորված անձի մահվան դեպքում նրա ժառանգները պարտավոր են այդ մասին տեղեկացնել լիազորողին և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել լիազորողի շահերը պաշտպանելու համար:
Հոդված 723. Կոմիսիայի պայմանագիրը
Կոմիսիայի պայմանագրի նկատմամբ կիրառվում է «Ձեռնարկատերերի մասին» օրենքը։
Գլուխ տասնչորսերորդ
Սեփականության հավատարմագրումը
Հոդված 724. Հասկացությունը
Սեփականության հավատարմագրային պայմանագրով սեփականության հավատարմագրողը գույքը փոխանցում է հավատարմագրված սեփականատիրոջը, ով այն ստանում և կառավարում է սեփականությունը վստահողի շահերին համապատասխան:
Հոդված 725. Հավատարմագրված սեփականատիրոջ իրավունքներն ու
պարտականությունները
1. Հավատարմագրված սեփականատերը պարտավոր է հավատարմագրված գույքը կառավարել իր անունից, բայց սեփականությունը հավատարմագրողի ռիսկով և ծախսով:
2. Հավատարմագրված սեփականատերը երրորդ անձանց հետ հարաբերություններում օգտվում է սեփականատիրոջ լիազորությունից: Եթե հավատարմագրված սեփականատերը, հակառակ սեփականությունը վստահողի շահերին, չի ցուցաբերում այնպիսի հոգատարություն, ինչպիսին նա պետք է ցուցաբերեր իր սեփական գործերի նկատմամբ, նա պարտավոր է հատուցել այդ արարքով պատճառված վնասը։
Հոդված 726. Սեփականության հավատարմագրային ծախսերի հատուցումը
1. Հավատարմագրված սեփականատերը հավատարմագրված գույքի հետ կապված գործունեության համար սեփականությունը հավատարմագրողից վարձատրություն չի ստանում, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
2. Հավատարմագրված սեփականության հետ կապված բոլոր ծախսերը կրում է սեփականությունը հավատարմագրողը։
3. Գույքի արգասիքը մնում են սեփականությունը հավատարմագրողին։
Հոդված 727. Սեփականության հավատարմագրային պայմանագրի ձևը
Սեփականության հավատարմագրային պայմանագիրը կնքվում է գրավոր:
Հոդված 728. Հավատարմագրված սեփականատիրոջ պատասխանատվությունը
Երրորդ անձանց հետ հարաբերություններում պատասխանատվություն է կրում հավատարմագրված սեփականատերը։
Հոդված 729. Հանձնարարության պայմանագրի կանոնների կիրառումը
Սեփականությունը հավատարմագրողի նկատմամբ կիրառվում են հանձնարարության պայմանագրի համապատասխան կանոնները:
Գլուխ տասնհինգերորդ
Տրանսպորտային առաքում
Հոդված 730. Հասկացությունը
1. Առաքման պայմանագրով առաքողը պարտավորվում է իր անունից և պատվիրատուի հաշվին իրականացնել բեռնափոխադրումների հետ կապված գործողություններ: Պատվիրատուն պարտավոր է վճարել համաձայնեցված միջնորդավճարը:
2. Առաքման նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են հանձնարարության կանոնները, եթե այլ բան չի բխում սույն գլխից։
Հոդված 731. Բարեխղճության պահանջը առաքողից
Առաքողը պետք է բարեխիղճ առաքողի նրբանկատությամբ ուղարկի բեռը, ընտրի բեռնափոխադրմանը մասնակցող անձանց։ Բացի այդ, նա պետք է պաշտպանի ուղարկողի շահերը և կատարի նրա ցուցումները։
Հոդված 732. Պատվիրատուի պարտականությունները
1. Պատվիրատուն առաքողի պահանջով պարտավոր է նրան ժամանակին տրամադրել բեռի մասին համապատասխան տեղեկություններ, ինչպես նաև տրամադրել բեռնափոխադրման փաստաթղթերի ստորագրման համար անհրաժեշտ ցուցումներ, տրամադրել մաքսային ձևակերպումների և այլ գործողություններ կատարման համար անհրաժեշտ տեղեկատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ներմուծման հարկի վճարման համար անհրաժեշտ տեղեկանքներ։ Բացի այդ, պատվիրատուն պետք է առաքողին հանձնի նշված տեղեկությունների իսկությունը հաստատելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։
2. Վտանգավոր բեռի առկայության դեպքում պատվիրատուն պետք է նախազգուշացնի առաքողին վտանգի ճշգրիտ տեսակի մասին և, անհրաժեշտության դեպքում, նրան մատնանշի անվտանգության միջոցները։
3. Այն բեռը, որի վտանգավորության մասին տեղյակ չի եղել առաքողը, կարող է բեռնաթափվել, ոչնչացվել կամ վնասազերծվել ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում՝ առանց վնասների համար պարտականություն ստանձնելու։
4. Պատվիրատուն պարտավոր է, եթե բեռի տեսակը դա պահանջում է, փաթեթավորել այն փոխադրման պահանջներին համապատասխան:
5. Եթե բեռի նույնականացման համար անհրաժեշտ են տարբերակիչ նշաններ, ապա դրանք պետք է տեղադրվեն այնպես, որ հստակ տեսանելի լինեն մինչև բեռը տեղ հասցնելը:
6. Պատվիրատուն պատասխանատվություն է կրում սույն հոդվածի նախորդ մասերով նախատեսված պարտականությունները չկատարելու պատճառով առաքողին պատճառված վնասի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ, համաձայն սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, առաքողը նշում չի կատարել փաթեթավորման կամ տարբերակիչ նշանի բացակայության կամ թերության մասին, չնայած դա պարզ էր, կամ նա դրա մասին տեղեկություններ է ունեցել բեռը ստանալիս:
2010 թվականի նոյեմբերի 12-ի Վրաստանի օրենք № 3806 – ՎՕՏ I, № 66, 03.12.2010թ., հոդվ.414
2012 թվականի մարտի 27-ի Վրաստանի օրենք №5964 – կայք, 12.04.2012թ.
2019 թվականի հունիսի 28-ի Վրաստանի օրենք № 4925 – կայք, 07.04.2019թ.
Հոդված 733. Բեռների հատերով զննում
Վճարելով հատուկ վճար՝ պատվիրատուն կարող է առաքողից պահանջել բեռը ստանալիս հատերով ստուգել այն:
Հոդված 734. Առաքման ապահովագրության պարտականությունը
Առաքողը պարտավոր է ապահովագրել բեռը միայն այն դեպքում, երբ պատվիրատուից այդ մասին ցուցում է ստանում: Հատուկ ցուցման բացակայության դեպքում առաքողը պարտավոր է ապահովագրել բեռը միայն սովորական պայմաններով։
Հոդված 735. Առաքումը ապահովագրելու պայմանագիրը
Եթե առաքողը գրավոր ուղղակիորեն չի մերժում, ապա առաքողը պարտավոր է պատվիրատուի հաշվին ապահովագրել այն վնասը, որը կարող է պատվերի կատարման ընթացքում պատճառվել պատվիրատուին առաքողի գործողությամբ: Առաքողը պետք է տեղեկացնի պատվիրատուին, թե ում հետ է կնքել առաքման ապահովագրության պայմանագիրը:
Հոդված 736. Վնասի մասին ժամանակին ծանուցելու պարտականությունը
735-րդ հոդվածի համաձայն կնքված ապահովագրության պայմանագրի հիման վրա պատվիրատուն պետք է հոգա վնասի մասին ժամանակին տեղեկացնելու համար։ Եթե վնասի մասին ծանուցումն ուղարկվում է առաքողին, ապա նա պարտավոր է անմիջապես ծանուցումը փոխանցել ապահովագրողին կամ ապահովագրողներին։
Հոդված 737. Բեռը չստանալու հետևանքները
Եթե նշանակման վայրում բեռն ստացողը չի ստանում բեռը, կամ այլ պատճառներով անհնար է բեռը ստանալ, ապա առաքողի իրավունքներն ու պարտականությունները որոշվում են բեռնափոխադրման պայմանագրի կանոններով:
Հոդված 738. Բեռի վիճակի ստուգման անհնարինությունն այն ստանալիս
Եթե կողմերի ներկայությամբ հնարավոր չէ ստուգել բեռի վիճակը, ապա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ, բեռի ընդունումը համարվում է նրա ապացույց, որ բեռը ստացվել է առանց կորստի կամ վնասի, բացառությամբ այն դեպքերի, երբ ստացողը բեռը հանձնող անձին մատնանշում է վնասի ընդհանուր բնույթի մասին։ Ակնհայտ կորստի կամ վնասի առկայության դեպքում, այդ մասին պետք է նշել բեռը ստանալուն պես, իսկ եթե գործն այդպիսի այդպիսի կորուստի կամ վնասի չի վերաբերում՝ բեռը ստանալուց օրվանից հետո ոչ ուշ, քան երեք օրում։
Հոդված 739. Բեռը սեփական ուժերով փոխադրելու իրավունքը
1. Եթե այլ պայմանավորվածություն չկա, ապա առաքողն իրավունք ունի բեռը տեղափոխել սեփական ուժերով: Այս իրավունքի իրացումը չպետք է հակասի պատվիրատուի իրավունքներին և շահերին:
2. Եթե առաքողն օգտվում է այդ իրավունքից, ապա նա միաժամանակ ունի նաև բեռնափոխադրողի իրավունքներն ու պարտականությունները։
Հոդված 740. Առաքողի պատասխանատվությունը
Առաքողը սովորաբար պատասխանատվություն է կրում առաքման պայմանագրից բխող պարտականությունների համար, եթե ինքը կամ իր օգնականն ունեն որևէ մեղավորություն:
Հոդված 741. Երրորդ անձի կողմից պատճառված վնասը
Եթե վնասը պատճառվել է պայմանագրին մասնակցող երրորդ անձի կողմից, ապա պատվիրատուի պահանջով առաքողը պարտավոր է պատվիրատուին փոխանցել երրորդ անձի նկատմամբ իր պահանջը, բացառությամբ այն դեպքի, երբ առաքողը հատուկ պայմանավորվածության հիման վրա ինքն է ստանձնում պահանջի օգտագործումը պատվիրատուի հաշվին և ռիսկով:
Հոդված 742. Առաքողի մեղավոր արարքով պատճառված վնասի հատուցումը
1. Առաքողը չի կարող հիմնվել այն կանոնների վրա, որոնք բացառում կամ սահմանափակում են իր պատասխանատվությունը կամ տեղափոխում են ապացուցման բեռը, եթե նա վնասը պատճառել է դիտավորյալ կամ կոպիտ անփութության հետևանքով:
2. Նույն կարգը տարածվում է նաև օգնականի արտապայմանագրային պատասխանատվության նկատմամբ, եթե նա մեղադրվում է սույն հոդվածի առաջին մասի համաձայն:
Հոդված 743. Միջնորդավճարի վճարման կարգը
Միջնորդավճարը պետք է վճարվի այն բանից հետո, երբ առաքողը բեռը կհանձնի տրանսպորտային կազմակերպությանը:
Գլուխ տասնվեցերորդ
Միջնորդություն
I. Ընդհանուր դրույթներ
Հոդված 744. Հասկացությունը
Անձը, ով ուրիշին վարձատրություն է խոստանում պայմանագիր կնքելու միջնորդության համար, պարտավոր է վճարել այդ վճարը միայն այն դեպքում, եթե պայմանագիրը կնքվել է այս միջնորդության արդյունքում։ Եթե պայմանագիրը կնքվում է հետաձգման պայմանով, ապա վարձատրությունը կարող է պահանջվել միայն այդ պայմանն առաջանալուց հետո։ Եթե վարձատրության չափը որոշված չէ, ապա համաձայնեցված է համարվում սովորական գործող վարձատրությունը։ Ի վնաս պատվիրատուի սույն հոդվածի 1-ին և 2-րդ նախադասություններից տարբեր կերպ կնքված պայմանագիրն առոչինչ է։
Հոդված 745. Մակլերի կողմից մատուցած ծառայության վարձատրությունը
1. Մակլերի կողմից պայմանագրով նախատեսված այն ծառայության համար, որը միջնորդական գործունեության մաս չի կազմում, վճարը կարող է համաձայնեցվել անկախ նրանից, թե պայմանագիրը կկնքվի, թե՝ ոչ։
2. Մակլերը, համաձայն 744 հոդվածի, չի կարող նաախապես կանխավճար սահմանել կամ ընդունել այն։
3. Մակլերի ծախսերը կհատուցվեն միայն այն ժամանակ, եթե դա համաձայնեցված էր: Այս կարգը կիրառվում է նույնիսկ այն դեպքում, երբ պայմանագիրը հնարավոր չի եղել կնքել։ Առոչինչ է այն համաձայնությունը, որով նախատեսված է այն ծախսերի հատուցում, որոնք անհրաժեշտ չեն միջնորդության պայմանագրի իրականացման համար։
Հոդված 746. Բացառիկ հանձնարարություն
1. Եթե պատվիրատուն պետք է որոշակի ժամկետում հրաժարվի այլ մակլերից օգտվելուց (բացառիկ հանձնարարություն), ապա մակլերը պարտավոր է այս ընթացքում նպաստել պայմանագրի կնքմանը։ Եթե պատվիրատուն գործում է առաջին նախադասության մեջ նշված պարտավորությանը հակառակ, ապա մակլերը կարող է, եթե պայմանագիրը կնքվել է այլ մակլերի միջոցով, պահանջել վնասի հատուցում: Պայմանագրի մեջ կարող է նախատեսվել վնասի հատուցման միասնական գումար՝ ըստ վնասի առկայության ապացուցման։ Այդ գումարը չպետք է գերազանցի պայմանագրի գնի երկու տոկոսը, եթե պայմանագիրն ուղղված է եղել առուվաճառքի պայմանագրի կնքման միջնորդությանը։
2. Պատվիրատուն իրավասու է պայմանագիր կնքել երրորդ անձի հետ նույնիսկ առանց մակլերի ծառայությունից օգտվելու: Միաժամանակ կարելի է պայմանավորվել, որ պատվիրատուն պարտավոր է վճարել համապատասխան վարձատրություն նույնիսկ այն դեպքում, երբ պայմանագիրը կնքում է առանց մակլերից օգտվելու։ Վարձատրությունը չի կարող գերազանցել պայմանագրի գնի երկու տոկոսը, եթե պայմանագիրը ուղղված է եղել առուվաճառքի պայմանագրի կնքմանը միջնորդելուն:
3. Սույն կանոններից տարբերվող համաձայնությունը, որը կնքվել է ի վնաս պատվիրատուի, առոչինչ է:
4. Բացառիկ հանձնարարության համաձայնությունը պահանջում է գրավոր ձև:
Հոդված 747. Միջնորդության պայմանագրի լուծումը
1. Միջնորդության պայմանագիրը կարող է լուծվել ցանկացած ժամանակ՝ առանց որևէ ժամկետի պահպանման, եթե պայմանագրի ժամկետը նշված չի եղել:
2. Բացառիկ հանձնարարությունը կարող է լուծվել միայն էական հիմքերով: Վեց ամիս անցնելուց հետո այն կարող է ցանկացած պահի լուծվել:
3. Պայմանագիրը լուծելու իրավունքը կարող է անթույլատրելի համարվել նույնիսկ այն դեպքում, երբ անցել է ավելի քան վեց ամիս, սակայն դա պահանջում է միջնորդությամբ կնքվելիք պայմանագրի բնույթի ու առարկայի առանձնահատկություններ:
Հոդված 748. Մակլերին վարձատրություն տալու անթույլատրելիությունը
1. Թույլ չի տրվում մակլերին վարձատրություն տալ կամ հատուցել ծախսերը, եթե երրորդ անձի հետ կնքված պայմանագիրը վերաբերում է մակլերին պատկանող առարկային։ Նույն կարգը կիրառվում է, երբ հատուկ հանգամանքներից ելնելով կարող է առաջանալ վտանգ, որը կխանգարի մակլերին իրացնել պատվիրատուի շահերը։ Սրանք այն դեպքերն են, երբ.
ա) մակլերն այն իրավաբանական անձը կամ ընկերությունն է, որին իրավական առումով և տնտեսապես մասնակցում է երրորդ անձը,
բ) երրորդ կողմն այն իրավաբանական անձը կամ ընկերությունն է, որին իրավական առումով և տնտեսապես մասնակցում է մակլերը,
գ) մակլերը գտնվում է երրորդ անձի հետ ծառայության կամ աշխատանքային հարաբերությունների մեջ,
դ) մակլերը երրորդ անձի ամուսինն է։
2. Մակլերն իրավունք ունի ստանալու վարձատրություն կամ ծախսերի փոխհատուցում, երբ երրորդ անձի հետ պայմանագիր կնքելուց առաջ պատվիրատուին տեղեկացնում է այդ հանգամանքների մասին:
3. Մակլերը կորցնում է վարձատրության կամ ծախսերի հատուցման իրավունք, երբ նա գործել է պայմանագրի բովանդակությանը հակառակ ի օգուտ երրորդ անձի:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված կանոններին հակասող պայմանագիրն առոչինչ է:
II. Միջնորդություն բնակարանի վարձակալության ժամանակ
Հոդված 749. Բնակարանային մակլերը
1. Պայմանագրի համար, որով անձը միջնորդում է բնակարանի վարձակալության պայմանագիր կնքելու համար (բնակարանային մակլեր), կիրառվում են միջնորդության ընդհանուր կանոնները, եթե բնակարանի վարձակալության միջնորդությունից այլ բան չի բխում։
2. Բնակարանի վարձակալության միջնորդության նորմերը կիրառելի չեն այն պայմանագրերի նկատմամբ, որոնց առարկան բնակարանային միջնորդությունն է զբոսաշրջության և գործնական ճամփորդությունների ժամանակ:
Հոդված 750. Վարձատրություն ստանալու անթույլատրելիությունը
1. Բնակարանային մակլերի պահանջը վարձատրություն ստանալու կամ ծախսերի հատուցման մասին անթույլատրելի է, երբ.
ա) վարձակալության պայմանագրով շարունակում է նույն բնակարանի արդեն առկա վարձակալական հարաբերությունը, կամ այն կփոփոխվի այլ կերպ,
բ) վարձակալության պայմանագիր է կնքվում բնակարանային տարածքի համար, որը կառավարում է բնակարանային մակլերը։
2. Ի վնաս պատվիրատուի կնքված պայմանագիրն առոչինչ է:
III. Միջնորդություն փոխատվության ժամանակ
Հոդված 751. Փոխատվության միջնորդ
Պայմանագրի առնչությամբ, որով անձը միջնորդում է այլ անձի (փոխատվության մակլերի) փոխատվության պայմանագիր կնքելիս, կիրառվում են միջնորդության ընդհանուր կանոնները, եթե 752-րդ և 753-րդ հոդվածներից չեն բխում առանձնահատուկ կանոններ:
Հոդված 752. Պայմանագրի ձևը
1. Պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:
2. Պայմանագրում պետք է նշվի փոխատվության մակլերի վարձատրության չափը՝ փոխատվությունից սահմանված տոկոսի նշմամբ։ Բացի այդ, պայմանագրում պետք է նշվեն՝ փոխատվության քանակը, ժամկետը, տոկոսը, վճարման ժամկետը, վճարման փոխարժեքը, տոկոսի ժամկետի տևողությունը, լրացուցիչ ծախսերը, պատվիրատուի կողմից վճարվելիք ընդհանուր գումարը, փոխատուի անունը և հասցեն։ Այս կանոնները չեն կիրառվում, երբ պատվերը վերաբերում է հիփոթեքով ապահովված փոխատվությանը կամ հողամասի ձեռք բերման համար տրված փոխատվությանը, որը պատվիրատուն պետք է օգտագործի իր անկախ մասնագիտական կամ ձեռնարկատիրական, կամ էլ գերատեսչային թե ծառայողական գործունեության համար։
3. Պայմանագրի տեքստը չպետք է առնչվի փոխատվության տրման միջնորդության հետ։ Փոխատվության մակլերը պատվիրատուին պետք է փոխանցի պայմանագրի պատճենը:
2005 թվականի հունիսի 30-ի Վրաստանի օրենք №1826 – ՎՕՏ I, № 41, 19.07.2005թ., հոդվ.284
Հոդված 753. Վարձատրություն վճարելու պարտականությունը
1. Պատվիրատուն պարտավոր է վարձատրություն վճարել միայն այն դեպքում, եթե նա միջնորդության արդյունքում է ստացել փոխատվություն։ Պատվիրատուի շահերին հակառակ կնքված համաձայնությունն առոչինչ է:
2. Փոխատվության միջնորդը չի կարող պահանջել այլ վարձատրություն, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասով նախատեսվածի, այն գործողության համար, որը կապված է փոխատվություն վերցնելու միջնորդության հետ։
Հոդված 754. Առևտրային մակլեր
Առևտրային մակլերների նկատմամբ տարածվում է «Ձեռնարկատերերի մասին» օրենքը։
Գլուխ տասնյոթերորդ
Հրապարակայնորեն պարգև խոստանալը։ Մրցույթ
Հոդված 755. Հասկացությունը
Նա, ով հրապարակային խոստումով պարգև է սահմանում որոշակի գործողության կատարման, մասնավորապես՝ այս կամ այն արդյունքի հասնելու համար, պարտավոր է պարգև վճարել գործողությունը կատարած անձին։ Անձն իրավունք ունի պարգև ստանալու, նույնիսկ եթե նա չի գործել պարգևի հրապարակային խոստման պատճառով։
Հոդված 756. Պարգևի հրապարակային խոստումը չեղարկելը
1. Պարգևի հրապարակային խոստումը կարող է չեղարկվել մինչև հայտարարված գործողությունը կատարելը: Պարգևի հրապարակային խոստումը չեղյալ համարելը վավեր է, եթե այն հայտնի է դառնում նույն միջոցով, որով հայտնի է դարձել պարգևի հրապարակային խոստումը, կամ հատուկ ծանուցման միջոցով։
2. Պարգևի հրապարակային խոստումը կարող է ներառել ցուցում այն չեղյալ հայտարարելուց հրաժարվելու մասին։ Կասկածելիության դեպքում ենթադրվում է, որ խոստումը չեղարկված է, եթե գործողությունը չի կատարվել մինչև սահմանված ժամկետը։
Հոդված 757. Գործողության կատարումը մի քանի անձանց կողմից
1. Եթե գործողությունը, որի համար սահմանված է պարգևը, կատարվել է մի քանի անձանց կողմից, ապա կպարգևատրվի նա, ով այս գործողությունն առաջինն է կատարել։
2. Եթե գործողությունը կատարվել է միաժամանակ մի քանի անձանց կողմից, ապա յուրաքանչյուր կատարող կպարգևատրվի հավասարապես: Եթե պարգևը իր հատկությունների պատճառով չի կարող բաժանվել, կամ, ըստ հրապարակային խոստման բովանդակության, այն պետք է ստանա միայն մեկը, ապա պարգևի շնորհման հարցը կորոշվի վիճակահանությամբ։
Հոդված 758. Մրցանակ սահմանելը
1. Այն անձը, որը հրապարակային հայտարարությամբ սահմանված աշխատանքի լավագույն կատարման համար մրցանակ է սահմանում, պարտավոր է այն փոխանցել աշխատանքը լավագույն կատարողին։
2. Մրցույթի հայտարարումը վավեր է միայն այն դեպքում, եթե աշխատանքների կատարման համար նախատեսում է սահմանված ժամկետ։
Հոդված 759. Մրցութային պայմանների մեջ փոփոխությունների կատարման
անթույլատրելիությունը
Չի թույլատրվում մրցութային պայմաններում այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կվնասեն մրցույթի մասնակիցներին։
Հոդված 760. Մրցույթում հաղթելու մասին որոշում կայացնելը
Որոշումն այն մասին, թե սահմանված ժամկետում ներկայացված աշխատանքը համապատասխանում է մրցույթի պայմաններին, կամ մի քանիսից որն է ավելի լավը, կայացնում է մրցույթի հայտարարության մեջ նշված անձը, իսկ եթե նման բան նշված չէ, ապա` մրցույթ հայտարարողը։
Հոդված 761. Մրցույթում մի քանի անձանց հաղթանակը
Եթե աշխատանքը, որի համար սահմանված է մրցանակը, կատարվել է մի քանի անձանց կողմից, ապա նրանց նկատմամբ կիրառվում են պարգևի հրապարակային խոստման համար նախատեսված համապատասխան կանոնները։
Հոդված 762. Մրցույթին ներկայացված աշխատանքների վերադարձման կարգը
Մրցույթ հայտարարողը պարտավոր է մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձնել նրա մասնակիցներին, եթե այլ բան չի սահմանված մրցույթի հայտարարությամբ:
Գլուխ տասնութերորդ
Պահատվություն
Հոդված 763. Հասկացությունը
Պահատվության պայմանագրով պահառուն պարտավորվում է պահել պահատուի կողմից իրեն հանձնված շարժական իրը:
Հոդված 764. Պահատվության համար վճարը
1. Պահատվությունն անհատույց է, եթե այլ բան նախատեսված չէ համաձայնությամբ։ Եթե պահառուն պահումն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում, ապա վճարը լռությամբ էլ համարվում է համաձայնեցված։
2. Եթե վճարի չափը որոշված չէ, ապա սակագների առկայության դեպքում համաձայնեցված է համարվում սակագնի դրույքաչափը, իսկ սակագների բացակայության դեպքում՝ սովորական վարձատրությունը:
Հոդված 765. Պահառուի պարտականությունը անհատույց պահառության ժամանակ
Եթե պահատվությունն անհատույց է, ապա պահառուն պարտավոր է իրը պահել նույն բարեխղճությամբ, ինչպես կպահեր սեփականը իրը։
Հոդված 766. Իրը երրորդ անձին փոխանցելու անթույլատրելիությունը
1. Պահառուն իրավունք չունի իրը ի պահ փոխանցել երրորդ անձին առանց պահատուի համաձայնության:
2. Եթե երրորդ անձին ի պահ փոխանցումը կատարվել է համաձայնությամբ, ապա պահառուն պատասխանատվություն է կրում միայն երրորդ անձի կամ պահման վայրի ընտրության հարցում ունեցած մեղավորության համար։
Հոդված 767. Ի պահ հանձնված իրից օգտվելու անթույլատրելիությունը
Պահառուն իրավունք չունի օգտագործել իրեն ի պահ տված իրը առանց պահատուի համաձայնության, բացառությամբ այն դեպքի, երբ իրը պահելու համար անհրաժեշտ է նրանից օգտվել։
Հոդված 768. Իրի պահման եղանակը փոխելը
Պահառուն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում փոխել պահատվության հանձնված իրի պահման եղանակը: Այս մասին նա պետք է տեղեկացնի պահատուին։ Պահառուն պահատուին նաև պետք է ծանուցի ի պահ տված իրի նկատմամբ երրորդ անձանց պահանջների մասին։
Հոդված 769. Իրի հատկություններով պատճառված վնասի հատուցումը
Պահատուն պետք է պահառուին հատուցի ի պահ տված իրի հատկությունների պատճառով պատճառված վնասը, բացառությամբ այն դեպքի, երբ նա այս իրի վտանգ պարունակող հատկությունների մասին տեղյակ չէր և ոչ էլ կարող էր իմանալ։
Հոդված 770. Ի պահ տված իրի վերադարձնելու ժամկետը
Պահատուն կարող է ցանկացած ժամանակ պահանջել ի պահ հանձնած իրի վերադարձ, նույնիսկ եթե պահպանման ժամկետը սահմանված էր։
Հոդված 771. Ի պահ տրված իրը հետ տանելու պարտականությունը
1. Պահառուն կարող է ցանկացած ժամանակ պահանջել պահատուից ի պահ հանձնած իրը հետ տանել, եթե պահման ժամկետը սահմանված չէր։
2. Պահառուն կարող է օգտվել այդ իրավունքից միայն այնպես, որ պահատուն կարողանա իրն այլ կերպ պահել, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է էական պատճառ փոխանցված իրը վերադարձնելու համար:
Հոդված 772. Ի պահ հանձնված իրի վերադարձի վայրը
Իրը պետք է վերադարձվի պայմանագրում նշված վայրում, բացառությամբ այն դեպքի, երբ եկել են համաձայնության այլ վայրում վերադարձնելու վերաբերյալ: Փոխադրման ծախսերը կրում է պահատուն։
Հոդված 773. Ի պահ հանձնված իրի արգասիքը փոխանցելու պարտավորությունը
1. Պահառուն պարտավոր է պահատուին փոխանցել փոխանցման ընթացքում ստացած արգասիքը:
2. Պահատուն պարտավոր է պահառուին հատուցել իրի պահպանման համար անհրաժեշտ ծախսերը:
Հոդված 774. Պահառուի պատասխանատվությունը դիտավորության կամ կոպիտ
անփութության համար
Եթե ի պահ տրված իրը տանելու համար սահմանված է ժամկետ, ապա այս ժամկետը լրանալուց հետո պահառուն պատասխանատվություն է կրում միայն դիտավորության կամ կոպիտ անփութության համար:
Հոդված 775. Վճար կատարելու պարտականությունը
Եթե ի պահ տալը վճարովի է, ապա պահատուն պարտավոր է պայմանագիրը լուծելիս պահառուին վճարել համաձայնեցված վճարը։
Հոդված 776. Ի պահ տված իրը պահելու իրավունքը
Պահառուն կարող է հրաժարվել ի պահ տրված իրը վերադարձնել մինչև հասանելիք վարձը ստանալը և պահպանման համար կատարված ծախսերի հատուցումը։
Հոդված 777. Տեսակային հատկանիշներով որոշվող իրը ի պահ տալու
առանձնահատկությունները
Եթե ի պահ է տրված տեսակային հատկանիշներով որոշվող իրը այնպես, որ սեփականությունը պետք է փոխանցվի պահառուին, իսկ պահառուն պարտավոր է վերադարձնել նույն տեսակի, որակի և քանակի իր, ապա կիրառվում են փոխառության պայմանագրի համապատասխան նորմերը։
Հոդված 778. Հյուրանոցում պահատվության առանձնահատկությունները
Հյուրանոցը, առողջարանը և հանգստյան տունը պատասխանատվություն են կրում հյուրին պատճառված վնասի համար՝ իր մոտ ունեցած գույքի կորստի, ոչնչացման կամ վնասման հետևանքով։ Այս կարգը չի տարածվում փողի և թանկարժեք իրերի վրա, եթե դրանք հատուկ հանձնված չեն:
Հոդված 779. Անհաղթահարելի ուժի պատճառով պատասխանատվությունից ազատվելը
Պատասխանատվությունը բացառվում է, եթե վնասը պատճառվել է անհաղթահարելի ուժի ներգործությամբ, հյուրի կամ նրա ուղեկից անձի կողմից կամ բուն իրի հատկությունների պատճառով:
Գլուխ տասնիններորդ
Պահատվություն ապրանքային պահեստում
Հոդված 780. Հասկացությունը
Ապրանքային պահեստում պահատվության պայմանագրի նկատմամբ կիրառվում են պահատվության պայմանագրի համապատասխան նորմերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխով:
Հոդված 781. Պահման պարտավորությունները բարեխղճորեն կատարելու
պարտականությունը
Պահեստային պահառուն պարտավոր է ապրանքի պահման պարտավորությունները կատարել բարեխիղճ տնտեսվարի բարեհաճությամբ:
Հոդված 782. Ապրանքների քանակի ստուգումը պահառուի կողմից
1. Պահառուն պարտավոր չէ ապրանքը ստանալիս ստուգել նրա քանակը, չափը, քաշը, տեսակը, որակը կամ այլ հատկություններ, եթե այլ բան չի բխում սույն գլխի կանոններից:
2. Եթե պահառուին պահատվության հանձնված ապրանքը փոխանցման ժամանակ պարզվում է, որ վնասված է կամ չկոմպլեկտավորված, ինչը նկատելի է նույնիսկ արտաքին զննությամբ, ապա պահառուն պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել պահատուին։ Եթե նա չի կատարում այդ պարտականությունը, ապա պետք է փոխհատուցի առաջացած վնասը։
Հոդված 783. Ի պահ տված ապրանքը զննելու իրավունքը
Պահառուն պարտավոր է աշխատանքային ժամանակվա ընթացքում թույլ տալ պահատուին զննել պահառված ապրանքը, վերցնել նմուշներ կամ կատարել անհրաժեշտ գործողություններ։
Հոդված 784. Ծանուցման պարտավորություն
Պահառուն պարտավոր է անհապաղ տեղեկացնել պահատուին, եթե նա ի պահ տված ապրանքը տեղափոխում է այլ պահեստ, կամ եթե հայտնաբերի, որ ապրանքի հատկությունները փոխվել են կամ առկա է դրա փոփոխման վտանգ։ Նա պետք է այդ մասին ծանուցի պահեստային վկայականի իրեն հայտնի վերջին տիրապետողին: Այս պարտականությունը չկատարելու դեպքում նա պարտավոր է հատուցել եղած վնասը։
Հոդված 785. Վնասի հատուցման պարտավորությունը
Պահառուն պատասխանատվություն է կրում պահեստավորման համար փոխանցված ապրանքի կորստով և/կամ վնասելով պատճառած վնասների համար, բացառությամբ այն դեպքի, եթե դրանից չէր կարող խուսափել նույնիսկ բարեխիղճ պահառուն։
Հոդված 786. Տեսակային հատկանիշներով որոշվող իրերի պահման
առանձնահատկությունները
1. Տեսակային հատկանիշներով որոշվող իրերը պահելու ժամանակ պահառուն իրավունք ունի դրանք խառնել նույն տեսակի և որակի այլ իրերի հետ միայն այն դեպքում, եթե կա պահատուի թույլտվությունը:
2. Այս խառնելու հետևանքով առաջացած ապրանքի նկատմամբ պահատուներն ունեն համատեղ սեփականության իրավունք: Յուրաքանչյուր պահատուի մասնաբաժինը որոշվում է ըստ նրա կողմից ի պահ տված ապրանքի քանակի։
3. Պահառուն պարտավոր է յուրաքանչյուր պահատուի վերադարձնել ի պահ տված ապրանքը նրան հասանելի մասնաբաժնին համապատասխան, առանց մնացած պահատուների համաձայնության:
Հոդված 787. Ի պահ տված ապրանքի վաճառքը
Եթե պահատվության տրված ապրանքը փչանում է կամ այնքան փոխվում, որ այն կարող է արժեզրկվել, և պահառուին այլևս ժամանակ չի մնում, որ այդ մասին ծանուցի կամ չի կարող ծանուցել իրավասու անձին, ապա նա իրավասու է վաճառել ապրանքը։
Հոդված 788 Պահեստային վկայական
Ապրանքն ընդունելիս պահառուն պարտավոր է պահատուին փոխանցել պահեստային վկայական։
Հոդված 789. Պահեստային կազմակերպման վավերապայմանները
1. Պահեստային վկայականում պետք է նշվի.
ա) պահեստային վկայականի տրամադրման ամսաթիվը և գրանցման համարը,
բ) կողմերի ինքնությունը և հասցեն,
գ) պահեստավորման վայրը,
դ) ապրանքի պահպանման կարգը,
ե) պահեստավորման ենթակա ապրանքի նկարագրությունը (քանակը, չափը կամ քաշը) և որակը, ապրանքները փաթեթավորելիս՝ փաթեթավորման նկարագրությունը,
զ) պահպանման վճարի և այլ անհրաժեշտ ծախսերի չափը,
է) եթե պահեստավորվող ապրանքը պետք է ապահովագրված լինի, ապա՝ ապահովագրական գումարը,
ը) պայմանագրի գործողության ժամկետը,
թ) պահառուի ստորագրությունը` վավերացված համապատասխան կնիքով։
2. Եթե սույն հոդվածում նշված պայմաններն ամբողջությամբ արտացոլված չեն պահեստային վկայականում, դա կողմերին չի ազատում պատասխանատվությունից։ Կողմերն իրավունք ունեն պահեստային վկայականում ներառել նաև այլ պայմաններ:
Հոդված 790. Վարրանտ
Պահեստային վկայականի տիրապետողը կարող է գրավի վկայագրի միջոցով պահեստում պահատված ապրանքը գրավադնել ` այլ պարտավորություն ապահովելու համար այնպես, որ ապրանքը պահեստից դուրս չբերվի (վարրանտ):
Հոդված 791. Օրդերային պահեստային վկայական
Եթե պահառուն տրամադրում է օրդերային պահեստային վկայական, ապա այս վկայականը կարող է փոխանցվել երրորդ կողմին՝ փոխանցագրի միջոցով:
Հոդված 792. Պատասխանատվությունը փոխանցագրային պահեստային վկայականի
համար
1. Եթե պահեստային վկայականը տրված է փոխանցագրի միջոցով, ապա պահառուն պատասխանատվություն է կրում սույն վկայագիրը տիրապետողի նկատմամբ դրանում նշված պայմանների ճշգրտության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագրում հստակ նշված չէ, որ այդ տվյալները հիմնված են պահատուի կամ երրորդ անձի տեղեկության վրա։
2. Եթե պահառուն գիտեր, որ տվյալները սխալ են, ապա նա պատասխանատվություն է կրում, եթե անգամ կատարել է սույն հոդվածի առաջին մասում նշված ցուցումը:
3. Խառը պահեստավորման դեպքում պահառուն իրավունք չունի կատարել առաջին մասում նշված ցուցումը։
Հոդված 793. Փոխանցագրի ճշտության կանխավարկածը
1. Պահառուն, որը տրամադրել է օրդերային պահեստային վկայական, պարտավոր է պահեստավորման համար վստահված ապրանքը վերադարձնելիս փոխանցել միայն պահեստային վկայագրի օրինական տիրապետողին:
2. Եթե տրված է գրավային պահեստային վկայական, ապա պահառուն պետք է պահանջի այն վերադարձնել:
3. Պահառուն պարտավոր չէ ստուգել փոխանցագրի ճշտությունը: Փոխանցումը հաստատվում է պահեստային վկայականի վրա համապատասխան մակագրությամբ։
Հոդված 794. Պահեստային վկայականի կորուստը
1. Պահեստային կամ գրավային վկայականի կորստի կամ ոչնչացման դեպքում դրա օրինական տիրապետողն իրավունք ունի դիմել դատարան և պահանջել անվավեր ճանաչել կորած փաստաթուղթը և դրա փոխարեն նոր վկայական տրամադրել։ Դատարանը դիմումը կքննի առանձնահատուկ վարման կարգով։
2. Դատարանի որոշման հիման վրա պահառուն կրկին տրամադրում է պահեստային կամ գրավային վկայական:
Հոդված 795. Ի պահ տված ապրանքի գրավադրումը
1. Պահեստում պահեստավորման հանձնված ապրանքը գրավադնելու համար սեփականատերը պարտավոր է գրավի վկայականի վրա կատարել հատուկ մակագրություն (փոխանցագիր) և հանձնել շահագրգիռ անձին:
2. Փոխանցագիրը պետք է ներառի պահատուի, պարտատիրոջ ինքնությունը և պարտավորության չափը:
3. Պարտատիրոջը գրավային վկայականը փոխանցելու մասին կծանուցվի պահառուն, որը կկատարի համապատասխան նշում:
Հոդված 796. Գրավի իրավունքի անցնելը պահեստային վկայականի նոր
տիրապետողին
1. Պահառուն պահպանման ծախսերից պատճառով այնքան ժամանակ ունի ապրանքը գրավադնելու իրավունք, քանի դեռ այն իր տիրապետման մեջ է։
2. Եթե պահեստային վկայականը տրված է փոխանցագրի միջոցով, ապա գրավի իրավունք գոյություն ունի պահեստային վկայականի նոր տիրապետողի նկատմամբ:
Հոդված 797. Ի պահ տրված ապրանքի հետկանչի պահանջի անթույլատրելիությունը
Պահառուն չի կարող պահատուից պահանջել պահատված ապրանքը հետ տանել մինչև համաձայնեցված ժամկետի ավարտը, իսկ եթե այդպիսի ժամկետ չի սահմանվել, ապա՝ մինչև ի պահ տալուց հետո երեք ամիսը լրանալը:
Հոդված 798. Ապրանքի ընդունման լրացուցիչ ժամկետի նշանակումը
1. Եթե պահեստավորման ժամկետի ավարտից հետո պահեստային վկայականը տիրապետողը խուսափում է ապրանքը պահեստից հետ տանելուց, ապա պահառուն նրան պետք է նշանակի ապրանքը վերցնելու համար լրացուցիչ երկշաբաթյա ժամկետ։ Եթե վկայականը տիրապետողը ապրանքը չի տանի այս ժամկետում ևս, պահառուն իրավունք ունի վաճառել այն։
2. Ապրանքի վաճառքի արդյունքում ստացված գումարը պահառուին պատկանող ծախսերը հանելուց հետո փոխանցվելու է պահեստային վկայականը տիրապետողին։
Գլուխ քսաներորդ
Ապահովագրություն
I. Ընդհանուր դրույթներ
Հոդված 799. Հասկացությունը
1. Ապահովագրության պայմանագրով ապահովագրողը պարտավոր է ապահովադրին հատուցել ապահովագրական պատահարի առաջացման հետևանքով պատճառված վնասը պայմանագրի պայմաններին համապատասխան: Հաստատագրված ապահովագրական գումարով ապահովագրելիս՝ ապահովագրողը պարտավոր է վճարել ապահովագրական գումարը կամ կատարել այլ խոստացված գործողություն:
2. Ապահովադիրը պարտավոր է վճարել ապահովագրավճար:
3. Ածանցյալ գործիքը ապահովագրական պայմանագիր չէ: Ածանցյալ գործիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ֆինանսական գրավի, հաշվանցման և ածանցյալ գործիքների մասին» Վրաստանի օրենքի համաձայն: Սույն հոդվածի և սույն օրենսգրքի 800-858-րդ հոդվածների գործողությունը չի տարածվում նշված օրենքից բխող հարաբերությունների վրա:
2019 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք №5674 – կայք, 31.12.2019թ.
Հոդված 800. Ապահովագրության պայմանագիր կնքելու պարտավորությունը
Այն անձը, ով հրապարակայնորեն առաջարկում է ապահովագրության պայմանագիր կնքել, պարտավոր է կնքել սույն պայմանագիրը, եթե մերժման էական պատճառ չկա։
Հոդված 801. Պարտադիր ապահովագրություն
Օրենքով կարող է նախատեսվել պարտադիր ապահովագրություն, որի նկատմամբ կիրառվում են սույն գլխի կանոնները, եթե դա չի հակասում օրենսդրությանը պարտադիր ապահովագրության մասին: Վերաապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենսդրությամբ։
Հոդված 802. Ապահովագրության վկայական (պոլիս)
1. Ապահովագրողը պարտավոր է ապահովադրին հանձնել ապահովագրության պայմանագրի վերաբերյալ ստորագրված փաստաթուղթ (ապահովագրության վկայական – պոլիս):
2. Ապահովագրության վկայականը պետք է ներառի.
ա) պայմանագրի կողմերի ինքնությունը և նրանց գտնվելու վայրը (բնակության վայրը կամ իրավաբանական հասցեն),
բ) ապահովագրության առարկայի և ապահովագրված անձի անվանումը,
գ) ապահովագրական ռիսկի որոշումը,
դ) ապահովագրության սկիզբը և տևողությունը,
ե) ապահովագրական գումարի չափը,
զ) ապահովագրավճարի չափը, դրա վճարման վայրը և ժամկետը։
3. Եթե ապահովագրության առարկան անձի կյանքն է, ապա անհրաժեշտ են լրացուցիչ տվյալներ ապահովագրողի շահույթի հաշվարկման և այդ շահույթի բաշխման պայմանների վերաբերյալ:
Հոդված 803. Ապահովագրության վկայականի տեսակները
Եթե ապահովագրության վկայականը տրված է ներկայացնողի անունով, անվանական կամ օրդերային վկայականի տեսքով, ապա ապահովագրողը կարող է այս վկայականը տիրապետողին ներկայացնել այն բոլոր պահանջները, որոնք նա ունի սկզբնական ապահովագրողի նկատմամբ: Սույն կարգը չի կիրառվում, եթե ապահովագրական վկայականի տիրապետողը ապահովագրողին տեղեկացնում է ապահովագրության հետ կապված իրավունքներն իրեն փոխանցելու մասին, և վերջինս անմիջապես չի հայտարարում իր պահանջների մասին:
Հոդված 804. Ապահովագրության վկայականը կորցնելու հետևանքները
1. Եթե պայմանագրով սահմանված է, որ ապահովագրողը միայն ապահովագրության վկայականը ներկայացնելուց հետո պետք է կատարի իր պարտականությունը, սակայն վկայականը կորել կամ ոչնչացվել է, ապա ապահովագրողը կարող է պահանջել կատարում միայն այն դեպքում, եթե ապահովագրության վկայականն անվավեր է ճանաչվել հատուկ վարման կարգով։
2. Ապահովագրության վկայականի կորստի կամ ոչնչացման դեպքում ապահովադիրը կարող է ապահովագրողից պահանջել դրա պատճենը: Պատճենի տրամադրման ծախսերը կրելու է ապահովադիրը:
Հոդված 805. Ապահովագրական գործակալի իրավունքները
1. Եթե ապահովագրական գործակալը (ներկայացուցիչը) իրավասու է կնքել ապահովագրական պայմանագիր, նա կարող է նաև փոխել պայմանագրի պայմանները, երկարաձգել դրա գործողության ժամկետը կամ լուծել այն:
2. Ապահովագրական գործակալը, որը ապահովագրության պայմանագիր կնքելիս կատարում է միջնորդի գործառույթ, ունի նման պայմանագիր կնքելու իրավունք։
Հոդված 806. Ապահովագրության մեկնարկի ժամանակը
1. Ապահովագրությունը սկսվում է պայմանագրի կնքման օրվա ժամը քսանչորսին և ավարտվում է պայմանագրով նախատեսված ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսին:
2. Եթե ապահովագրության պայմանագիրը կնքված է հինգ տարուց ավելի ժամկետով, ապա կողմերից յուրաքանչյուրը կարող է լուծել պայմանագիրը այդ մասին զգուշացնելուց երեք ամիս անցնելուց հետո:
Հոդված 807. Ապահովագրավճարի ավելացման հետևանքները
Եթե ապահովագրողն ավելացրել է ապահովագրավճարը, ապա ապահովադիրը կարող է, պահպանելով պայմանագիրը խզելու մեկամսյա ժամկետը, խզել պայմանագիրը։ Ապահովագրավճարի աննշան ավելացումը նման իրավունք չի առաջացնում։
Հոդված 808. Տեղեկություն տրամադրելու պարտավորությունը
1. Պայմանագիր կնքելիս ապահովադիրը պարտավոր է ապահովագրողին տեղեկացնել իրեն հայտնի բոլոր այն հանգամանքների մասին, որոնք էական նշանակություն ունեն վտանգի կամ ապահովագրությամբ նախատեսված պատահարի առաջացման համար: Էական են այն հանգամանքները, որոնք կարող են ազդել ապահովագրողի որոշման վրա՝ հրաժարվել պայմանագրից կամ այն կնքել փոփոխված բովանդակությամբ։
2. Էական կհամարվի նաև այն հանգամանքը, որի մասին ապահովագրողը գրավոր կհարցնի ապահովադրին հստակ և միանշանակ։
3. Եթե հակառակ սույն հոդվածի առաջին մասի կանոններին ապահովագրողը տեղեկացված չէ էական հանգամանքի մասին, ապա նա կարող է հրաժարվել պայմանագրից: Նույն նշանակությունը ունի, եթե էական հանգամանքների մասին ծանուցումից ապահովադիրը միտումնավոր խուսափել է:
4. Չի թույլատրվում խզել պայմանագիրը, եթե ապահովագրողը գիտեր թաքնված հանգամանքների մասին, կամ ապահովադիրը մեղավոր չէ դրանց չծանուցելու համար:
Հոդված 809. Սխալ տվյալների հաղորդման հետևանքները
1. Ապահովագրողը կարող է հրաժարվել պայմանագրից, նույնիսկ եթե էական հանգամանքների մասին ծանուցումը պարունակում է սխալ տվյալներ։
2. Չի թույլատրվում հրաժարվել պայմանագրից, եթե ապահովագրողին հայտնի է եղել տվյալների անճշտությունը, կամ եթե ապահովադիրը մեղավոր չի եղել սխալ տվյալներ տրամադրելու համար: Ապահովագրողը կարող է խզել պայմանագիրը այս տվյալների ծանուցումից հետո մեկ ամսվա ընթացքում:
Հոդված 810. Ապահովագրության պայմանագրի լուծումը տեղեկատվության
չծանուցման պատճառով
Եթե ապահովադիրը պետք է պատասխաներ ռիսկի հանգամանքների վերաբերյալ գրավոր հարցերին, ապա ապահովագրողն իրավունք ունի չեղարկել պայմանագիրը այն հանգամանքների մասին չտեղեկացնելու պատճառով, որոնց մասին, թեև հարց չի տրվել, բայց ապահովադիրը դիտավորությամբ լռել է:
Հոդված 811. Պայմանագիրը լուծելու ժամկետը տեղեկության չծանուցման
պատճառով
1. Ապահովագրողը կարող է չեղյալ համարել պայմանագիրը սույն գլխով նախատեսված տեղեկությունները չծանուցելու պահից մեկամսյա ժամկետում: Այս ժամկետը սկսվում է այն պահից, երբ ապահովագրողը իմացել է ծանուցման պարտավորությունը խախտելու մասին։
2. Ապահովագրողին պետք է տեղեկացվի պայմանագրի լուծման մասին:
Հոդված 812. Պայմանագրի լուծումը ապահովագրական պատահար առաջանալուց հետո
Եթե ապահովագրողը խզում է պայմանագիրը ապահովագրական պատահար առաջանալուց հետո, ապա նա չի ազատվում իր պարտականության կատարումից, եթե այն հանգամանքը, որի մասին խախտվել է ծանուցելու պարտավորությունը, չի ազդել ապահովագրական պատահարի առաջացման և ապահովագրողի պարտականության կատարման վրա։
Հոդված 813. Ավելացած վտանգի մասին տեղեկություններ հաղորդելու
պարտավորությունը
1. Ապահովագրողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել ապահովադրին պայմանագրի կնքումից հետո առաջացած վտանգի ավելացման մասին, եթե դա էական ազդեցություն կունենար պայմանագրի կնքման վրա:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում ապահովագրողն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` պահպանելով լուծարման մեկամսյա ժամկետը կամ պահանջել ապահովագրավճարի համապատասխան ավելացում: Եթե ապահովագրողը միտումնավոր առաջացրել է վտանգի մեծացում, ապա ապահովագրողը կարող է խզել պայմանագիրն առանց ժամկետի պահպանման:
Հոդված 814. Ապահովագրական պատահարի մասին ծանուցելու պարտավորությունը
1. Ապահովագրական պատահարի առաջացման մասին տեղեկանալուն պես ապահովադիրը պարտավոր է այդ մասին տեղեկացնել ապահովագրողին:
2. Ապահովագրական պատահար առաջանալուց հետո ապահովագրողը կարող է ապահովադրից պահանջել ցանկացած տեղեկանք, որն անհրաժեշտ է ապահովագրական պատահարի կամ պարտավորության շրջանակը որոշելու համար:
3. Ապահովագրողը չի կարող հիմնվել համաձայնության վրա, որով նա ազատվում է իր պարտականությունից, եթե ապահովադիրը չի կատարում ծանուցման պարտականությունը, սակայն դրանով ապահովագրողի շահերն էապես չեն խախտվում:
4. Ապահովագրողն իր պարտականությունը պետք է կատարի ապահովագրական պատահարը ճշտելուց և հատուցման չափը որոշելուց հետո:
II. Ապահովագրավճար
Հոդված 815. Ապահովագրավճար վճարելու պարտավորությունը
1. Ապահովադիրը պարտավոր է ապահովագրավճարը վճարել միայն ապահովագրությունը հավաստող փաստաթուղթը ստանալուց հետո:
2. Եթե ապահովագրման հետաքրքրությունը կորել է, ապա ապահովագրողը կարող է պահանջել ապահովագրավճարի այն մասը, որը համապատասխանում է ստանձնած ռիսկի տևողությանը: Ապահովագրողը կարող է պահանջել ծառայության դիմաց վճարել համապատասխան հատուցում:
Հոդված 816. Առաջին ապահովագրավճարը
Մինչև առաջին կամ միանվագ ապահովագրավճարը ժամանակին վճարելը ապահովագրողը ազատ է իր պարտականությունից:
Հոդված 817. Ապահովագրավճարը ժամանակին չվճարելը
1. Եթե ապահովագրավճարը ժամանակին չի վճարվում, ապա ապահովագրողը կարող է գրավոր սահմանել վճարման երկշաբաթյա ժամկետ, ինչպես նաև, պետք է նշի այն հետևանքները, որոնք կհետևեն ժամկետի լրանալուն։
2. Եթե ժամկետի ավարտից հետո տեղի է ունենում ապահովագրական պատահար, և մինչ այս պահը ապահովադրի կողմից կետանցվել է ավանդի կամ տոկոսների վճարման ժամկետը, ապա ապահովագրողն ազատվում է իր պարտականություններից:
Հոդված 818. Պայմանագրի լուծումը ապահովագրավճարի ժամանակին չվճարելու
պատճառով
Եթե ապահովադիրը ժամանակին չի վճարել ապահովագրավճարը, ապա ապահովագրողը կարող է մեկ ամիս առաջ զգուշացնել ապահովադրին պայմանագրի խզման մասին և սույն ժամկետն առանց արդյունքի ավարտից հետո խզել այն։
Հոդված 819. Ապահովագրավճարի վճարման դադարեցում
Ապահովադիրը կարող է դադարեցնել ապահովագրավճարի վճարումը, եթե պայմանագրի կնքումից հետո պարզվի, որ ապահովագրողի տնտեսական վիճակն այնքան է վատթարացել, որ առկա է ապահովագրական պատահարի առաջացման դեպքում պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման իրական վտանգ։
III. Վնասի ապահովագրություն
ա) Պայմանագրի բովանդակությունը
Հոդված 820. Վնասի հատուցման պարտավորությունը
Վնասի ապահովագրման դեպքում ապահովագրողը պետք է վնասը հատուցի գումարով։
Հոդված 821. Վնասի հատուցման շրջանակները
Ապահովագրողը վնասը հատուցում է միայն ապահովագրական գումարի սահմաններում:
Հոդված 822. Ապահովագրական համեմատություն
1. Եթե պարզվել է, որ ապահովագրական գումարը զգալիորեն գերազանցում է ապահովագրված շահի արժեքը (ապահովագրության արժեքը), ապա ինչպես ապահովադիրը, այնպես էլ ապահովագրողը ավելորդ ապահովագրությունից խուսափելու նպատակով կարող են պահանջել ապահովագրական գումարի նվազեցում` ապահովագրավճարի անհապաղ համապատասխան նվազեցմամբ։
2. Եթե ապահովադիրն անօրինական եկամուտ ստանալու դիտավորությամբ պայմանագիր է կնքում ապահովագրությունը մեծացնելու միջոցով, ապա պայմանագիրը համարվում է առոչինչ: Մինչև պայմանագրի անվավերությունը ապահովագրողին վճարված մուծումները մնում են նրան, եթե նա պայմանագրի կնքման պահին տեղյակ չի եղել անվավերության մասին:
Հոդված 823. Գույքի ապահովագրության առանձնահատկությունները
Գույքի արժեքը կհամարվի ապահովագրական գումար, եթե ապահովագրված է գույքը, և գործի հանգամանքներով այլ բան որոշված չէ:
Հոդված 824. Անընդունելի օգուտի ապահովագրությունը
Ապահովագրությունը տարածվում է նաև ապահովագրական պատահարի առաջացման հետևանքով չստացած օգուտների վրա, եթե դա նախատեսված է պայմանագրով:
Հոդված 825. Իրերի ամբողջության ապահովագրությունը
Եթե ապահովագրված է իրերի ամբողջություն, ապա ապահովագրությունը տարածվում է դրանում ներառված բոլոր իրերի վրա։
Հոդված 826. Ապահովագրական գումարի չափը
Ապահովագրողը պարտավոր չէ ապահովագրողին վճարել պատճառված վնասի չափից ավելի գումար, նույնիսկ այն դեպքում, եթե ապահովագրական գումարը ապահովագրական պատահարի առաջացման պահին գերազանցում է ապահովագրական արժեքը:
Հոդված 827. Նվազեցված կամ թերի ապահովագրություն։ Կրկնակի ապահովագրություն
1. Եթե ապահովագրական գումարը ապահովագրական պատահարի առաջացման պահին (նվազեցված կամ թերի ապահովագրություն) պակաս է ապահովագրական արժեքից, ապա ապահովագրողը վնասը հատուցում է ապահովագրական գումարի և ապահովագրական արժեքի հարաբերակցությանը համապատասխան:
2. Անձը, ով միաժամանակ մի քանի ապահովագրողների մոտ է ապահովագրել նույն հետաքրքրությունը, պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել յուրաքանչյուր ապահովագրողին: Ծանուցման մեջ պետք է նշվեն բոլոր ապահովագրողների անունները և ապահովագրական գումարի չափը:
3. Եթե տվյալ շահը մի քանի ապահովագրողների մոտ ապահովագրված է միևնույն ռիսկից, և ապահովագրական գումարները գերազանցում են ընդհանուր ապահովագրական արժեքը, կամ, եթե այլ պատճառներով այն վճարների գումարը, որը յուրաքանչյուր ապահովագրողի կողմից կվճարվեր այլ պայմանագրի բացակայության դեպքում, գերազանցում է ամբողջ վնասը (կրկնակի ապահովագրություն), ապա ապահովագրողները պատասխանատվություն են կրում ապահովադրի նկատմամբ՝ որպես համապարտ պարտապաններ, այն գումարի սահմաններում, որը նրանք կնքել են ապահովադրի հետ պայմանագրով, բայց ապահովադիրն իրավունք չունի ընդհանուր առմամբ ստանալու ավելի մեծ գումար, քան փաստացի կորուստը:
Հոդված 828. Կրկնակի ապահովագրության անվավերությունը
Եթե ապահովադիրն ապօրինի եկամուտ ստանալու նպատակով կնքել է կրկնակի ապահովագրություն, ապա այդ նպատակով կնքված յուրաքանչյուր պայմանագիր համարվում է անվավեր:
Հոդված 829. Ապահովադրի մեղավորությունը ապահովագրական պատահարի դեպքում
Ապահովագրողն ազատվում է իր պարտականության կատարումից, եթե ապահովադիրը ապահովագրմամբ նախատեսված պատահարը հարուցել է դիտավորությամբ կամ կոպիտ անզգուշությամբ:
Հոդված 830. Ապահովագրողի ցուցումը կատարելու պարտականությունը
1. Ապահովադիրը պարտավոր է ապահովագրմամբ նախատեսված պատահարի դեպքում հնարավորինս կանխել կամ նվազեցնել վնասը և կատարել այդ կապակցությամբ ապահովագրողի ցուցումները:
2. Ապահովագրողը պարտավոր է հատուցել այն ծախսերը, որոնք կատարվել են իր ցուցումով։
Հոդված 831. Պատերազմի կամ այլ անհաղթահարելի ուժի հետևանքով պատճառված
վնասի ապահովագրումը
Ապահովագրողը պատերազմի կամ այլ անհաղթահարելի ուժի հետևանքով պատճառված
վնասի համար պատասխանատվություն է կրում միայն այն դեպքում, եթե դա նախատեսված է հատուկ համաձայնությամբ:
Հոդված 832. Վնասի հատուցման պահանջ երրորդ անձից
1. Եթե ապահովագրողը կարող է վնասի հատուցման մասին պահանջ ներկայացնել երրորդ անձին, ապա այդ պահանջը փոխանցվում է ապահովագրողին, եթե նա հատուցում է ապահովադրի վնասը: Եթե ապահովադիրը հրաժարվում է երրորդ անձի նկատմամբ իր պահանջից կամ իր պահանջն ապահովելու իրավունքից, ապա ապահովագրողն ազատվում է վնասն այն չափով հատուցելու պարտավորությունից, որը նա կարող էր ստանալ իր ծախսերը փոխհատուցելու համար՝ կապված պայմանագրի իրականացման կամ պահանջ ներկայացնելու հետ:
2. Եթե ապահովադրի վնասի հատուցման մասին իրավունքը վերաբերում է նրա հետ բնակվող ընտանիքի անդամներին, ապա իրավունքի փոխանցումը բացառվում է, երբ ընտանիքի անդամը վնասը դիտավորությամբ է հարուցել։
Հոդված 833. Ապահովագրված գույքի օտարման հետևանքները
Եթե ապահովագրված գույքն օտարվել է, ապա ապահովադրի իրավունքներն ու պարտականությունները փոխանցվում են ձեռք բերողին:
Հոդված 834. Ծանուցելու պարտավորությունը ապահովագրված գույքն օտարելու
ժամանակ
Ապահովագրողին պետք է անհապաղ տեղեկացվի ապահովագրված գույքի օտարման մասին: Եթե ձեռք բերողը կամ օտարողը վերոնշյալի մասին անհապաղ չի տեղեկացրել ապահովագրողին, ապա նա ազատվում է հատուցման պարտավորությունից, եթե ապահովագրական պատահարը տեղի է ունեցել այն պահից երկու շաբաթ հետո, երբ ապահովագրողը պետք է ստանացած լիներ ծանուցումը:
Հոդված 835. Ապահովագրության դադարեցումը գույքի օտարման ժամանակ
1. Ապահովագրողն իրավունք ունի պայմանագիրը լուծելու պահից մեկամսյա ժամկետի պահպանմամբ դադարեցնել ապահովագրական հարաբերությունը ձեռք բերողի հետ: Պայմանագիրը լուծելու իրավունքը կորցնում է իր ուժը, եթե ապահովագրողը չի օգտվել դրանից մեկ ամսվա ընթացքում այն պահից, երբ նա տեղեկացել է գույքի օտարման մասին։
2. Ձեռք բերողն իրավունք ունի խզել ապահովագրության պայմանագիրը։ Խզել նա կարող է միայն անհապաղ կամ ապահովագրության ընթացիկ ժամկետի ավարտվելու պահին: Խզելու իրավունքն անվավեր է ճանաչվում, իսկ եթե ձեռք բերողին հայտնի չէր ապահովագրության մասին, ապա չեղյալ հայտարարելու իրավունքը գործում է մինչև մեկ ամիս անցնելը այն պահից, երբ ձեռք բերողն իմացել է ապահովագրական հարաբերության մասին։
3. Եթե ապահովագրության պայմանագիրը խզվել է սույն կանոնների հիման վրա, ապա օտարողը պարտավոր է ապահովագրողին վճարել ապահովագրավճարը, բայց ոչ ավելի, քան նա պետք է վճարեր ապահովագրության ժամանակահատվածում, ներառյալ պայմանագրի խզման պահը: Այս դեպքում ձեռք բերողը պատասխանատվություն չի կրում ապահովագրավճարի վճարման համար:
բ) Ապահովագրություն հօգուտ այլ անձի
Հոդված 836. Ապահովագրության պայմանագրի կնքումը հօգուտ այլ անձի
Ապահովադիրը կարող է ապահովագրողի հետ իր անունից կնքել ապահովագրական պայմանագիր՝ հօգուտ այլ անձի: Այս անձին անվանելը պարտադիր չէ։
Հոդված 837. Այլ անձի իրավունքները ապահովագրության պայմանագրում
1. Այլ անձի օգտին ապահովագրելիս՝ այն իրավունքները, որոնք ծագում են այս պայմանագրից, պատկանում են այս անձին: Ապահովագրական վկայական պահանջելու իրավունք ունի միայն ապահովադիրը։
2. Ապահովագրված անձը կարող է օգտվել իր իրավունքներից առանց ապահովադրի հետ համաձայնության և իր իրավունքների իրականացում պահանջել դատարանի միջոցով միայն այն դեպքում, եթե ապահովագրության վկայականն իր ձեռքին է։
Հոդված 838. Ապահովադրի իրավունքները
1. Ապահովադիրն իր անունից կարող է օգտվել այն իրավունքներից, որոնք ապահովագրության պայմանագրի համաձայն պատկանում են ապահովագրված անձին:
2. Եթե տրվել է ապահովագրության վկայական, ապա ապահովադիրը կարող է հատուցում ստանալ առանց ապահովագրված անձի համաձայնության կամ իրավունքը փոխանցել ապահովագրված անձին միայն այն դեպքում, եթե ապահովադիրը տիրապետում է ապահովագրության վկայականին:
3. Ապահովագրողը պարտավոր է ապահովադրին վճարել միայն ապահովագրված անձի օգտին, եթե ապահովադիրն ապացուցի, որ ապահովագրված անձը համաձայն էր ապահովագրության պայմանագրին:
գ) Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն
Հոդված 839. Հասկացությունը
Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության պայմանագրի համաձայն՝ ապահովագրողը պարտավոր է ապահովադրին ազատել այն պարտավորություններից, որոնք նա ունի երրորդ անձի նկատմամբ՝ ապահովագրական ժամանակահատվածում ծագած պատասխանատվության պատճառով:
Հոդված 840. Վնասի ուղղակի հատուցման պահանջ
Ապահովագրողն իր պարտավորության շրջանակներում պարտավոր է ուղղակիորեն հատուցել վնասը, եթե վնաս կրած անձը պահանջ է ներկայացնում նրան։
Հոդված 841. Դատական և արտադատական ծախսեր
Ապահովագրությունը ներառում է դատական և արտադատական ծախսերը, որոնք կատարվել են երրորդ անձանց պահանջներից պաշտպանվելու համար, եթե գործի հանգամանքներից ելնելով պարտադիր է այդպիսի ծախսերի կատարումը:
Հոդված 842. Ապահովագրողին պատասխանատվությունից ազատելը
Ապահովագրողն ազատվում է պատասխանատվությունից, եթե ապահովադիրը գիտակցաբար է հարուցել այն հանգամանքների առաջացումը, որոնց համար նա պատասխանատվություն է կրում երրորդ անձի առջև:
Հոդված 843. Պատասխանատվությունը պարտադիր ապահովագրության ժամանակ
1. Եթե ապահովագրողը ամբողջությամբ կամ մասնակիորեն ազատվում է ապահովադրի նկատմամբ պարտականությունից, ապա երրորդ անձի նկատմամբ նրա պատասխանատվությունն ուժի մեջ է Պարտադիր ապահովագրության մասին օրենքով նախատեսված դեպքերում:
2. Եթե ապահովագրողը բավարարում է երրորդ կողմի պահանջը, ապա երրորդ կողմի պահանջն ապահովադրի նկատմամբ փոխանցվում է ապահովագրողին:
III1. Առողջության ապահովագրություն
Վրաստանի 2017 թվականի հունիսի 28-ի №1115 օրենք – կայք, 10.07.2017թ.
Հոդված 8431. Հասկացությունը
1. Առողջության ապահովագրության պայմանագրով ապահովագրողը պարտավոր է փոխհատուցել ապահովագրված անձի առողջական վիճակի վատթարացման կամ առողջության վնասման հետ կապված բուժման և սույն պայմանագրով համաձայնեցված այլ բժշկական ծառայությունների ծախսերը` նույն պայմանագրով սահմանված կանոններին և պայմաններին համապատասխան:
2. Առողջության ապահովագրության պայմանագիրը կարող է կնքել ապահովադիրը հօգուտ ապահովագրված անձի:
2017 թվականի հունիսի 28-ի Վրաստանի օրենք №1115 – կայք, 10.07.2017թ.
Հոդված 8432. Երրորդ անձից վնասի հատուցման պահանջը
1. Եթե ապահովագրված անձը կարող է վնասի հատուցման պահանջ ներկայացնել երրորդ անձին, ապա այդ պահանջը փոխանցվում է ապահովագրողին, եթե ապահովագրված անձի վնասը նա է հատուցում։
2. Ապահովագրողը կարող է երրորդ անձին վնասի հատուցման պահանջ ներկայացնել միայն ապահովագրված անձին պատճառված վնասը հատուցելուց հետո՝ հատուցված վնասի չափի շրջանակներում: Եթե ապահովագրված անձը հրաժարվում է երրորդ անձին ներկայացված վնասի հատուցման պահանջից, ապա ապահովագրողն ազատվում է վնասը հատուցելու պարտականությունից։
2017 թվականի հունիսի 28-ի Վրաստանի օրենք №1115 – կայք, 10.07.2017թ.
Հոդված 8433. Վնասի ապահովագրության նորմերի տարածումը առողջության
ապահովագրության վրա
Առողջության ապահովագրության վրա վնասի ապահովագրման նորմերից տարածվում են միայն սույն օրենսգրքի 820-րդ և 821-րդ հոդվածները:
2017 թվականի հունիսի 28-ի Վրաստանի օրենք №1115 – կայք, 10.07.2017թ.
IV. Կյանքի ապահովագրություն
Հոդված 844. Հասկացությունը
1. Կյանքի ապահովագրությունը կարող է վերաբերել ապահովադրին կամ այլ անձի։
2. Եթե կյանքի ապահովագրության պայմանագիրը կնքված է հօգուտ այլ անձի, ապա անհրաժեշտ է տվյալ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությունը:
Հոդված 845. Պայմանագրի կնքումից հրաժարվելու անթույլատրելիությունը
Եթե ապահովադիրը պայմանագրի կնքման ժամանակ խախտի տեղեկատվությունը ծանուցելու իր պարտականությունը, ապա ապահովագրողը չի կարող հրաժարվել պայմանագրից, եթե պայմանագրի կնքումից անցել է հինգ տարի: Պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է, եթե ծանուցման պարտականությունը դիտավորությամբ չի կատարվել։
Հոդված 846. Պայմանագրի լուծումը ապահովագրավճարների պարբերական վճարման
ժամանակ
Եթե ապահովագրավճարները պարբերաբար են վճարվել, ապա ապահովագրողը կարող է ցանկացած պահի դադարեցնել ապահովագրական հարաբերությունը, միայն թե ընթացիկ ապահովագրության ժամկետի ավարտի համար:
Հոդված 847. Հատուցման իրավունքի փոխանցումը երրորդ անձին
1. Ապահովագրողը կարող է կուտակային ապահովագրության ժամանակ օգուտ ստանալու իրավունքը փոխանցել երրորդ անձի, ինչպես նաև երրորդ անձին փոխարինել այլ անձով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Երրորդ անձը, որն ունի օգուտ ստանալու իրավունք, կարող է դա իրականացնել միայն ապահովագրական պատահարի առաջացման դեպքում, եթե ապահովադիրն այլ ցուցում չի տվել:
Հոդված 848. Ոչ համապատասխան երրորդ անձ
1. Եթե կուտակային ապահովագրության դեպքում երրորդ անձի իրավունքին չի համապատասխանում ապահովագրողի պարտականությունը, ապա այդ իրավունքը մնում է ապահովադրին:
2. Եթե կուտակային ապահովագրության դեպքում երրորդ անձը չի օգտվում օգուտ ստանալու իր իրավունքից, ապա այդ իրավունքը մնում է ապահովադրին։
Հոդված 849. Ապահովագրողին վնասի հատուցման պարտականությունից ազատելը
1. Եթե ապահովագրության պայմանագիրը կնքված է այլ անձի մահվան դեպքի համար, ապա ապահովագրողը ազատվում է իր պարտականությունից այն դեպքում, երբ ապահովադիրն անօրինական գործողությամբ դիտավորությամբ է առաջացրել նման անձի մահ։
2. Եթե կյանքի ապահովագրության ժամանակ երրորդ անձն ունի օգուտ ստանալու իրավունք, ապա այդ իրավունքը չի լինի ճանաչված, եթե նա անօրինական գործողությամբ դիտավորությամբ առաջացրել է այն անձի մահը, որի կյանքն ապահովագրված էր։
Հոդված 850. Վճարումից ազատվելը ինքնասպանության դեպքում
1. Կյանքի ապահովագրության ժամանակ ապահովագրողն ազատվում է իր պարտականություններից, եթե անձը, որի կյանքն ապահովագրված էր, ինքնասպանություն գործի:
2. Ապահովադրի ժառանգն իրավունք ունի պահանջել վերադարձնել վճարված ապահովագրավճարները:
Հոդված 851. Ապահովագրության պայմանագիրը փոխելը
1. Ապահովադիրը կարող է ցանկացած ժամանակ, մինչև ընթացիկ ապահովագրության ժամկետի ավարտը, պահանջել փոխել ապահովագրության պայմանագիրը ապահովագրավճարներից զերծ պայմանագրով:
2. Եթե ապահովադիրը պահանջում է նման փոփոխություն, ապա այս պահից պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը կամ օգուտի գումարը կփոխարինվի այնպիսի գումարով, որը համապատասխանում է ապահովագրողի պարտականությանը ապահովագրված անձի տարիքի նախատեսմամբ, եթե կուտակված պրեմիաների պահուստը քննարկվում է որպես միանվագ վճարում:
Հոդված 852. Պահումները պայմանագիրը լուծելիս
Եթե կյանքի ապահովագրության պայմանագիրը լուծվում է մերժման, չեղարկման կամ բողոքարկման պատճառով, ապա ապահովագրողը պարտավոր է վերադարձնել մուտքագրված գումարի այն քանակը, որը ստացել է սույն պայմանագրով: Ապահովագրողը կարող է նաև կատարել համապատասխան պահումներ:
Հոդված 853. Հարկադիր կատարման հետևանքները
1. Եթե որոշման հարկադիր կատարում է տեղի ունենում ապահովագրական պահանջի մասին, կամ ապահովագրողի սնանկության հետ կապված վարույթ է իրականացվում, ապա անձը, որը հատուկ նշված է, որպես օգուտ ստացող, իրավասու է ապահովագրության պայմանագրում զբաղեցնելու ապահովադրի տեղը: Եթե պայմանագրին մասնակցում է օգուտ ստանալու իրավունք ունեցող անձը, ապա նա պետք է բավարարի պարտատիրոջ բոլոր պահանջները կամ ապահովի սնանկության զանգվածն այն գումարի շրջանակներում, որը ապահովադիրը կարող էր ստանալ ապահովագրողից ապահովագրության պայմանագիրը լուծելիս:
2. Եթե օգուտ ստանալու իրավունք ունեցող անձը շահագրգռված չէ օգուտ ստանալու հարցում, կամ նշված չէ անվանական, ապա այդպիսի իրավունք են ձեռք բերում ապահովադրի ամուսինը և երեխաները:
V. Դժբախտ պատահարի ապահովագրությունը
Հոդված 854. Հասկացությունը
1. Դժբախտ պատահարից ապահովագրության պայմանագիր կարող է կնքվել ինչպես ապահովադրի, այնպես էլ այլ անձի դժբախտ պատահարի համար:
2. Եթե ապահովագրության պայմանագիրը կնքված է ոչ թե ապահովագրված անձի կողմից, այլ նրա օգտին, ապա նրա վրա տարածվում են կանոնները կյանքի ապահովագրության մասին։
Հոդված 855. Առողջությանը վնաս պատճառելու հետևանքները
Եթե ապահովագրողի պարտականությունը կախված է առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելուց (վնասելուց), ապա դիտավորության բացակայությունը ենթադրվում է այնքան ժամանակ, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։
Հոդված 856. Դիտավորությամբ դժբախտ պատահար առաջացնելու հետևանքները
1. Ապահովագրողն ազատվում է իր պարտականությունների կատարումից այն դեպքում, երբ այլ անձի ապահովագրելիս օգուտ ստացողը դիտավորյալ անօրինական գործողություններով դժբախտ պատահար է առաջացնում:
2. Եթե այլ անձ ունի օգուտ ստանալու իրավունք, ապա նա կզրկվի այդ իրավունքից, եթե նա դիտավորյալ անօրինական գործողությամբ դժբախտ պատահարի պատճառ է դառնում։
Հոդված 857. Դժբախտ պատահարի մասին ծանուցելու պարտականությունը
Եթե պարտականությունները պետք է կատարվեն ի շահ օգուտ ստացող անձի, ապա այդ անձը պարտավոր է ծանուցել դժբախտ պատահարի մասին։ Այս կարգը տարածվում է նաև տեղեկությունների ծանուցման և փաստաթղթերի փոխանցման պարտականությունների վրա:
Հոդված 858. Ռեգրեսի (հետադարձ պահանջի) իրավունքի անթույլատրելիությունը
Ապահովագրողը չունի ռեգրեսի իրավունք այն անձի նկատմամբ, որը պատասխանատու է վնասի համար:
Գլուխ քսանմեկերորդ
Բանկային ծառայություն
I. Հաշվարկ
Հոդված 859. Հասկացությունը
1. Հաշվարկային պայմանագրով վարկային կազմակերպությունը պարտավոր է իր հաճախորդի հաշվարկային հաշվից վճարումներ կատարել հաշվում առկա գումարների սահմաններում և մտից գումարները մուտքագրել հաշվին:
2. Հաշվետիրոջ ցուցումների հիման վրա նույն գործառնությունները կարող են իրականացվել կանխիկ եղանակով:
3. Կողմերի համաձայնությամբ հաշվետիրոջից կարող է պահանջվել վճարել ծառայության ծախսերը:
Հոդված 860. Հաշվի քաղվածքներ տրամադրելու պարտավորությունը
1. Վարկային կազմակերպությունը պարտավոր է վարել հաշվապահական հաշվառման գրքույկ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ վճարումների համար:
2. Վարկային կազմակերպությունը պարտավոր է պայմանագրով նախատեսված ժամկետներում հաշվետիրոջը տրամադրել տեղեկատվություն հաշվի վիճակի (հաշվի քաղվածքներ) մասին, իսկ հաշվետերն իրավասու է ցանկացած պահի պահանջել տեղեկատվություն հաշվի վիճակի և վարկային-դեբետային հաշվապահական գրառումների մասին:
Հոդված 861. Հաշվից դրամական միջոցների դուրսգրումը
Վարկային կազմակերպությունը պարտավոր է հաշվից միջոցներ դուրսգրել հաշվետիրոջ թույլտվության կամ ցուցումների հիման վրա: Հակառակ դեպքում նա պարտավոր է պատճառված վնասը և սխալ փոխանցված գումարը կրկին մուտքագրել հաշվետիրոջ ակտիվ:
Հոդված 862. Հաշվետիրոջ առաջադրանքը չեղարկելու հետևանքները
1. Հաշվետերն իրավունք ունի չեղարկել վարկային հաստատությանը տրված առաջադրանքը, քանի դեռ փոխանցումը փաստացի չի կատարվել: Այլ դեպքերում վարկային կազմակերպությունը պարտավոր է անհապաղ տեղեկացնել համապատասխան անձանց կատարումը մերժելու մասին:
2. Առաջադրանքը ժամանակին չեղարկելու դեպքում վարկային կազմակերպությունը պարտավոր է գումարը վերականգնել հաշվետիրոջ հաշվին:
Հոդված 863. Գաղտնիությունը պահպանելու պարտավորությունը
1. Վարկային կազմակերպությունը պարտավոր է պահպանել հաշվի հետ կապված և այլ նման փաստերի գաղտնիությունը, որոնք իրեն հայտնի են դարձել հաշվետիրոջ հետ գործարար հարաբերությունների ընթացքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կամ եթե գործը վերաբերում է սովորական բանկային տեղեկատվությանը, որը չի վնասում հաշվետիրոջ շահերը։
2. Վարկային հաստատության այս պարտականությունն ուժի մեջ է նաև պայմանագրի դադարեցումից հետո:
Հոդված 864. Բանկային հաշվարկային պայմանագրի լուծումը
1. Բանկային հաշվարկային պայմանագիրը կարող է ցանկացած ժամանակ լուծվել երկու կողմերի կողմից:
2. Վարկային կազմակերպությունը կարող է միայն այնպես լուծել բանկային հաշվարկային պայմանագիրը, որ հաշվետերն այլ կերպ կարողանա ստանալ հաշվարկային ծառայություններ, բացառությամբ այն դեպքի, երբ դրա լուծման համար էական պատճառ կա կամ վարկային կազմակերպության կողմից պայմանագրի լուծումը օրենքով է սահմանված:
2015 թվականի հոկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 4463 – կայք, 11.11.2015թ.
Հոդված 865. Չեկի հիման վրա վճարում
Համապատասխան պայմանավորվածության դեպքում վարկային կազմակերպությունը պարտավոր է հաշվետիրոջ կողմից ստորագրված չեկը հատուցել Չեկի մասին օրենքով սահմանված կարգով: Այս ժամանակ գործում են անկանխիկ հաշվարկային պայմանագրի կանոնները։
Հոդված 866. Չեկի ինկասացիա
Վարկային կազմակերպությունը, նույնիսկ առանց հավելյալ համաձայնության, հաշվարկային պայմանագրով պարտավոր է հաշվետիրոջ նկատմամբ կատարել վերջինիս կողմից ներկայացված չեկերի ինկասացիա՝ դրանք ժամանակին ներկայացնելով վարկային հաստատություն, իսկ չվճարելու դեպքում՝ ձեռնարկել ապահովման համար անհրաժեշտ միջոցներ։
II. Բանկային վարկ
Հոդված 867. Հասկացությունը
Բանկային վարկի պայմանագրով վարկ տրամադրողը տրամադրում է կամ պարտավոր է վարկառուին տրամադրել վճարովի բանկային վարկ՝ վարկի տեսքով:
Հոդված 868. Բանկային վարկի տոկոսադրույքները
1. Կողմերի համաձայնությամբ պարտատիրոջ համար կարող է սահմանվել ֆիքսված տոկոսադրույք կամ ինդեքսավորվող տոկոսադրույք:
2. Սույն հոդվածի իմաստով ֆիքսված տոկոսադրույքը այն տոկոսադրույքն է, որն ամրագրված է պայմանագրով և մնում է անփոփոխ պայմանագրի գործողության ողջ ընթացքում, կամ որի փոփոխությունը հնարավոր է պայմանագրով նախատեսված որոշակի հանգամանքների (բացառությամբ հանրային ինդեքսի փոփոխության) առաջացման դեպքում: Տոկոսադրույքի փոփոխություն չի համարվում պայմանագրով նախապես սահմանված պայմաններին համապատասխան սպառողի գործողության հետ կապված հանգամանքի առաջացումից բխող տոկոսադրույքի ավտոմատ փոփոխությունը։
3. Սույն հոդվածի իմաստով ինդեքսավորված տոկոսադրույքը այն տոկոսադրույքն է, որը որոշակիորեն կապված է հանրային ինդեքսի հետ, և որի փոփոխությունը պայմանավորված է նշված ինդեքսի փոփոխությամբ:
4. Վարկային պայմանագիր կնքելիս՝ պետք է սահմանվեն ֆիքսված տոկոսադրույքի աճի և նվազման սահմանները և փոփոխությունների նվազագույն միջակայքը:
5. Վարկ տրամադրողը պարտավոր է ընդունելի ձևով վարկառուին տեղեկացնել վարկի տոկոսադրույքի մասին:
6. Եթե տարեկան տոկոսադրույքը նշված չէ, ապա օգտագործվում է միայն օրենքով նախատեսված տարեկան տոկոսը: Եթե տարեկան տոկոսադրույքը հաշվարկելիս հաշվի չի առնվել ծախսերի սահմանում, ապա այդ ծախսերը չեն հատուցվում:
7. Բանկային վարկ տրամադրելիս՝ պետք է պահպանվեն սույն օրենսգրքի 625-րդ հոդվածով նախատեսված պահանջները՝ կապված տոկոսադրույքի, տույժի, ֆինանսական ծախսերի և ցանկացած ձևի ֆինանսական պատժամիջոց կիրառելու հետ:
8. Եթե Վրաստանի օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ, մինչև 200 000 (երկու հարյուր հազար) լարիի բանկային վարկը պետք է տրամադրվի միայն լարիով, բացառությամբ այն դեպքի, երբ բանկային վարկ տրամադրելու հետևանքով վարկառուի ընդհանուր պարտավորությունները նույն բանկային վարկատուի նկատմամբ գերազանցում են 200 000 (երկու հարյուր հազար) լարին։ Սույն բաժնի իմաստով լարիով տրված բանկային վարկ չի համարվում ցանկացած ձևով օտարերկրյա արժույթին կից կամ ինդեքսավորված բանկային վարկը։
2016 թվականի դեկտեմբերի 29-ի Վրաստանի օրենք № 239 – կայք, 13.01.2017թ.
2017 թվականի դեկտեմբերի 23-ի Վրաստանի օրենք № 1901 – կայք, 11.01.2018թ.
2018 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք № 3315 – կայք, 07.08.2018թ.
2018 թվականի դեկտեմբերի 22-ի Վրաստանի օրենք № 4104 – կայք, 10.01.2019թ.
Հոդված 869. (Հանվել է)
2007 թվականի հունիսի 29-ի Վրաստանի օրենք № 5127 – ՎՕՏ I, № 27, 17.07.2007թ., հոդվ.260
Հոդված 870. Լրացուցիչ ապահովման կիրառումը
1. Եթե վարկ տրամադրելիս համաձայնեցված է նյութական կամ անձնական ապահովումը, ապա վարկ տրամադրողը վարկի ոչ լրիվ մարման դեպքում կարող է պահանջել լրացուցիչ ապահովման կիրառում։
2. Վարկառուի պահանջով վարկատուն պարտավոր է վերադարձնել ապահովումը, որը գերազանցում է մարման համաձայնեցված շրջանակները:
Հոդված 871. Պայմանագրի դադարեցումը
1. Եթե վարկի համար համաձայնեցված է որոշակի ժամկետով կայուն տոկոսադրույք, ապա վարկառուն կարող է դադարեցնել վարկային պայմանագիրը, եթե տոկոսային պարտավորությունն ավարտվում է մինչև մարման սահմանված ժամկետը, և տոկոսադրույքի վերաբերյալ որևէ նոր համաձայնություն չի կնքված: Դադարեցման ժամկետը կազմում է մեկ ամիս։
2. Եթե վարկառուն սպառող է, և վարկն ապահովված չէ հիփոթեքով, ապա դադարեցման իրավունքն առաջանում է վարկը վերցնելուց վեց ամիս հետո: Դադարեցման ժամկետը կազմում է երեք ամիս։
3. Տասը տարին լրանալուց հետո դադարեցման իրավունք գոյություն ունի ցանկացած դեպքում։ Դադարեցման ժամկետը կազմում է վեց ամիս:
4. Պարտապանը ցանկացած պահի կարող է դադարեցնել փոփոխական տոկոսադրույքով վերցված վարկը` պահպանելով դադարեցման եռամսյա ժամկետը:
Հոդված 872. Վնասի հատուցումը վարկի վաղաժամկետ մարման համար
Եթե վարկառուն վերադարձնում է վարկը մինչև վարկային հարաբերության ավարտը, ապա վարկատուն կարող է պահանջել վնասի համապատասխան հատուցում: Բացի այդ, վնասի վճարման մեջ պետք է ներառվի խնայված ելքերի արժեքը, ինչպես նաև այն օգուտը, որը վարկ տրամադրողը կստանար վարկային արժույթի այլ կերպ օգտագործումից, կամ եթե վարկառուն միտումնավոր թույլ չի տվել այն ստանալ։
Հոդված 873. Վարկային հարաբերության դադարեցումը վարկի մաս-մաս մարման դեպքում
Վարկատուն կարող է դադարեցնել վարկային հարաբերությունը, եթե նախատեսված է վարկը վերադարձնել մաս-մաս, և վարկառուն անընդմեջ կետանցել է առնվազն երկու ժամկետ: Դադարեցումն ուժի մեջ է մտնում այն ժամանակ, եթե վճարումը չկատարվի երկշաբաթյա լրացուցիչ ժամկետ տալուց հետո ևս:
III. Ավանդ
Հոդված 874. Հասկացությունը։ Վարկային հաստատության ղեկավարների
պատասխանատվությունը
1. Դրամական գումարի մուտքագրմամբ (ավանդ) վարկային կազմակերպությունը դրա նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք և պարտավոր է ժամկետը լրանալիս ստացված գումարը վերադարձնել նույն արժույթով:
2. Եթե ժամկետ նշված չէ, ապա դրամական գումարը ցանկացած պահի կարող է հետ պահանջվել։
3. Ավանդներին համապատասխանաբար պետք է հաշվեգրվեն տոկոսներ:
4. Ավանդառուն և վարկային հաստատության տնօրենները (կառավարիչները) պարտավոր են ավանդատուին տեղեկատվություն տրամադրել բանկի լիկվիդայնության և վարկունակության մասին:
5. Այն անձը, որը մեղավորությամբ սխալ տեղեկատվություն է տրամադրում կամ հրաժարվում է անհրաժեշտ տվյալներ տրամադրել, պարտավոր է հատուցել ավանդատուին սխալ տեղեկություններ տրամադրելու կամ չտրամադրելու հետևանքով պատճառված վնասը:
6. Համապարտ պատասխանատվություն են կրում նաև բանկի տնօրենները (մենեջերները), որոնք գովազդային բրոշյուրների միջոցով կամ այլ կերպ հրապարակայնորեն տարածում են բանկի լիկվիդայնության և վարկունակության մասին սխալ տվյալներ։
Հոդված 875. Խնայողական գրքույկ
Խնայողական գրքույկ թողարկելիս վարկային կազմակերպությունն իրավասու է այն լրացնել միայն անվանական (կոնկրետ անձի համար):
2003 թվականի հուլիսի 23-ի Վրաստանի օրենք № 2617 – ՎՕՏ I, № 22, 08.08.2003թ., հոդվ.167
IV. Փաստաթղթային (ապրանքային) ակրեդիտիվ։ Փաստաթղթային ինկասո
Հոդված 876. Հասկացությունը
1. Վարկային կազմակերպությունը (բացող բանկը) ակրեդիտիվ բացելով պարտավոր է հաճախորդի (ակրեդիտիվի հանձնարարություն տվողի) խնդրանքով և կարգադրությամբ նշված փաստաթղթի դիմաց երրորդ անձին (ուղարկողին) այս անձի հրամանով վճարել գումար կամ կանխիկացնել ուղարկողի կողմից փոխանցված մուրհակը, ընդունել այն կամ հանձնարարել այլ բանկի կատարել այդ գործողությունը, եթե կատարվել են վարկային պայմանները:
2. Հաճախորդը պարտավոր է վճարել համաձայնեցված վճարը:
Հոդված 877. Ինկասո հանձնարարություն
Ինկասո հանձնարարությամբ ինկասացիոն գործառնություն իրականացնելու համար իրավասու վարկային կազմակերպությունը (բանկը) հաճախորդի (լիազորողի) հանձնարարությամբ ստանձնում է պարտավորություն առևտրային արժեթղթեր տրամադրել ակցեպտի և (կամ) անհրաժեշտության դեպքում՝ վճարողի կողմից վճարման փոխարեն։
Հոդված 878. Միջազգային շրջանառության սովորույթները
Եթե այլ բան համաձայնեցված չէ, կողմերի իրավունքներն ու պարտականությունները որոշվում են ըստ միջազգային շրջանառության մեջ փաստաթղթային ակրեդիտիվի կամ փաստաթղթային ինկասոյի հաստատված սովորույթներով:
V. Բանկային երաշխիք
Հոդված 879. Հասկացությունը
Բանկային երաշխիքի ուժով բանկը, այլ վարկային հաստատություն կամ ապահովագրական կազմակերպություն (երաշխավոր) մեկ այլ անձի (պրինցիպալի) խնդրանքով ստանձնում է գրավոր պարտավորություն, որ ստանձնած պարտավորության համաձայն պրինցիպալի պարտատիրոջը (շահառուին) կվճարի դրամական գումար՝ վճարելու մասին շահառուի գրավոր պահանջի հիման վրա:
Հոդված 880. Բանկային երաշխիքի համար վճարը
1. Բանկային երաշխիքն ապահովում է պրինցիպալի կողմից շահառուի նկատմամբ իր պարտականության պատշաճ կատարում:
2. Բանկային երաշխիք տալու համար պրինցիպալը երաշխավորին վճարում է համաձայնեցված վճարը։
Հոդված 881. Երաշխավորի պարտավորության անկախությունը հիմնական
պարտավորությունից
Բանկային երաշխիքով նախատեսված երաշխավորի պարտավորությունը շահառուի նկատմամբ նրանց միջև հարաբերության ժամանակ կախված չէ այն հիմնական պարտավորությունից, որի կատարումն ապահովելու համար տրված է այն, նույնիսկ այն դեպքում, երբ երաշխիքը ներառում է ցուցում այդ պարտավորության մասին:
Հոդված 882. Բանկային երաշխիքի հետկանչի անթույլատրելիությունը
Բանկային երաշխիքը չի կարող հետ կանչվել երաշխավորի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիքով:
Հոդված 8821. Առևտրային բանկի կողմից տրված բանկային երաշխիքն այլ առևտրային
բանկ տեղափոխելու իրավունքը
Առևտրային բանկի լուծարման նպատակների համար առևտրային բանկի լուծարային կառավարիչն իրավասու է առևտրային բանկի կողմից տրված բանկային երաշխիքը փոխանցել այլ առևտրային բանկի՝ առանց բանկային երաշխիքի շահառուի և պրինցիպալի համաձայնության:
2017 թվականի դեկտեմբերի 23-ի Վրաստանի օրենք №1901 – կայք, 11.01.2018թ.
Հոդված 883. Շահառուին պատկանող պահանջն այլ անձի փոխանցելու
անթույլատրելիությունը
Բանկային երաշխիքից բխող շահառուին պատկանող պահանջի իրավունքը երաշխավորի նկատմամբ չի կարող փոխանցվել այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիքով:
Հոդված 884. Բանկային երաշխիքի ուժի մեջ մտնելը
Բանկային երաշխիքն ուժի մեջ է մտնում այն տալու օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիքով:
Հոդված 885. Պահանջի ներկայացման ձևը
1. Բանկային երաշխիքով շահառուի պահանջը դրամական գումարի վճարման վերաբերյալ երաշխավորին պետք է ներկայացվի գրավոր՝ կցելով երաշխիքում նշված փաստաթղթերը: Պահանջի մեջ կամ դրա հավելվածում շահառուն պետք է նշի, թե որն է պրինցիպալի կողմից հիմնական պարտավորության խախտումը, որի ապահովման համար տրվել է երաշխիքը։
11. Շահառուի կողմից երաշխավորին դրմական գումար վճարելու մասին պահանջը պարտադիր չէ գրավոր ներկայացնել, եթե շահառուի և երաշխավորի միջև առկա է համաձայնություն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի կիրառմամբ դրամական գումարի վճարման մասին պահանջ ստանալու վերաբերյալ:
2. Շահառուի պահանջը պետք է ներկայացվի երաշխավորին մինչև երաշխիքով սահմանված այն ժամկետի ավարտը, որ ժամկետով այն տրվել է:
2010 թվականի հուլիսի 21-ի Վրաստանի օրենք № 3537 – ՎՕՏ I, № 47, 05.08.2010թ., հոդվ․ 304
Հոդված 886. Երաշխավորի պարտավորությունը շահառուի պահանջը ստանալիս
1. Շահառուի պահանջը ստանալուց հետո երաշխավորը պետք է անհապաղ այդ մասին տեղեկացնի պրինցիպալին և փոխանցի պահանջի պատճենը՝ դրա հետ կապված բոլոր փաստաթղթերով հանդերձ։
2. Երաշխավորը շահառուի պահանջը կից փաստաթղթերով պետք է ողջամիտ ժամկետում քննարկի և ցուցաբերի ողջամիտ հոգածություն պարզելու համար, թե արդյոք պահանջը և կից փաստաթղթերը համապատասխանում են երաշխիքի պայմաններին:
Հոդված 887. Շահառուի պահանջը բավարարելու երաշխավորի մերժումը
1. Երաշխավորը պետք է հրաժարվի բավարարել շահառուի պահանջը, եթե այդ պահանջը կամ կից փաստաթղթերը չեն համապատասխանում երաշխիքի պայմաններին, կամ, եթե դրանք ներկայացվել են երաշխավորին երաշխիքով սահմանված ժամկետը լրանալուց հետո: Երաշխավորը պետք է անհապաղ տեղեկացնի շահառուին նրա պահանջը բավարարելուց հրաժարվելու մասին:
2. Եթե մինչև շահառուի պահանջը բավարարելը, երաշխավորն իմանում է, որ բանկային երաշխիքով ապահովված հիմնական պարտավորությունը համապատասխան մասով արդեն ամբողջությամբ կատարվել է, այլ հիմքերով դադարեցվել է կամ անվավեր է, նա պետք է անհապաղ այդ մասին տեղեկացնի շահառուին և պրինցիպալին։ Երաշխավորի կողմից նման ծանուցումից հետո ստացված շահառուի կրկնական խնդրանքը ենթակա է բավարարման երաշխավորի կողմից:
Հոդված 888. Երաշխավորի պարտավորության շրջանակները
Բանկային երաշխիքով նախատեսված երաշխավորի պարտավորությունը շահառուի նկատմամբ սահմանափակվում է այն գումարի վճարմամբ, որի համար տրվել է երաշխիքը:
Հոդված 889. Երաշխավորի պարտավորությունը դադարելու հիմքերը
1. Երաշխավորի պարտավորությունը շահառուի նկատմամբ դադարում է.
ա) շահառուին վճարելով այն գումարը, որի դիմաց տրվել է երաշխիքը,
բ) երաշխիքում սահմանված այն ժամկետը լրանալուց հետո, որով այն տրվել է,
գ) շահառուի կողմից երաշխիքից բխող իր իրավունքներից հրաժարվելիս և դրանց երաշխավորին վերադարձնելիս։
2. Երաշխավորը, որը տեղյակ է դարձել երաշխիքի դադարեցման մասին, պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել պրինցիպալին:
Հոդված 890. Ռեգրեսի հատուցում պահանջելու իրավունքը
1. Երաշխավորի իրավունքը՝ պրինցիպալից պահանջել ռեգրեսի կարգով այն գումարի վճարում, որը հատուցվել է շահառուին բանկային երաշխիքով, որոշվում է պրինցիպալի հետ երաշխավորի այն համաձայնությամբ, որի կատարման համար տրվել է երաշխիքը։
2. Երաշխավորն իրավունք չունի պրինցիպալից պահանջել վճարել այն գումարը, որը հատուցվել է շահառուին երաշխիքի պայմաններին հակառակ կամ շահառուի նկատմամբ երաշխավորի պարտավորության խախտման պատճառով, եթե պրինցիպալի հետ երաշխավորի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
Գլուխ քսաներկուերորդ
Երաշխավորություն
Հոդված 891. Հասկացությունը
1. Երաշխավորության պայմանագրով երաշխավորը ստանձնում է պարտավորություն երրորդ անձին երաշխավոր կանգնել պարտատիրոջ առջև՝ վերջինիս պարտավորությունը կատարելու համար:
2. Երաշխավորությունը կարող է օգտագործվել նաև ապագա և պայմանական պարտավորությունների համար:
Հոդված 892. Երաշխավորության ձևը
1. Երաշխավորության վավերականության համար պահանջվում է երաշխավորի գրավոր դիմումը, իսկ երաշխավորության փաստաթղթում (պայմանագրում) անհրաժեշտ է նշել երաշխավորի պարտավորության քանակական սահմանված առավելագույն գումարի չափը:
2. Եթե որևէ մեկն իր մասնագիտական գործունեության իրականացման շրջանակներում հայտարարի երաշխավորության մասին, ապա ձևի պահպանումը պարտադիր չէ։
Հոդված 893. Երաշխավորության պարտավորության հիմքը
Երաշխավորի պարտավորության համար որոշիչ է համապատասխան հիմնական պարտավորության առկայությունը։ Գործարքով, որը կկնքի հիմնական պարտապանը երաշխիքը ստանալուց հետո, երաշխավորության պարտավորությունը չի ավելանա և չի տարածվի այս գործարքից բխող հարաբերությունների վրա։
Հոդված 894. Երաշխավորության մերժումը պարտատիրոջը բավարարելուց
Երաշխավորը կարող է հրաժարվել պարտատիրոջը բավարարելուց մինչև պարտատերը չփորձի հիմնական պարտապանի նկատմամբ հարկադիր կատարում իրականացնել։
Հոդված 895. Երաշխավորության համապարտ պատասխանատվությունը
Եթե երաշխավորը պատասխանատվություն է ստանձնում համապարտ կամ այլ հավասար նշանակության տեսքով, նրան կարող է պահանջ ներկայացվել՝ առանց հարկադիր կատարման փորձի, եթե հիմնական պարտապանը կետանցել է վճարումը և նախազգուշացվել է անօգուտ, կամ ակնհայտ է նրա անվճարունակությունը։
Հոդված 896. Նույն պարտավորության համար մի քանի երաշխավորների
պատասխանատվությունը
Եթե միևնույն պարտավորության երաշխավորները մի քանի անձ են, նրանք պատասխանատվություն են կրում որպես համապարտ պարտապաններ, նույնիսկ եթե երաշխավորությունը համատեղ չեն ստանձնել։
Հոդված 897. Պատասխանատվություն նախորդ երաշխավորների ստանձնած
պարտավորությունների համար
Երաշխավորը, որը պարտատիրոջ նկատմամբ պարտավորվել է կատարել նախորդ երաշխավորների կողմից ստանձնած պարտավորությունը, նրանց հետ միասին պատասխանատվություն է կրում, ինչպես սովորաբար՝ երաշխավորը հիմնական պարտապանի հետ միասին։
Հոդված 898. Երաշխավորի պատասխանատվության շրջանակները
1. Բոլոր դեպքերում երաշխավորը պատասխանատվություն է կրում միայն մինչև երաշխիքային փաստաթղթում նշված շեմային գումարի չափը:
2. Եթե այլ համաձայնություն չկա, երաշխավորը պատասխանատվություն է կրում մինչև նշված շեմային գումարի չափը.
ա) հիմնական պարտքին համապատասխանող գումարի համար, մասնավորապես նույնիսկ այն ժամանակ, երբ հիմնական պարտքը փոխվել է հիմնական պարտապանի մեղքով կամ վճարման կետանցման պատճառով։ Պայմանագրային տուժանքի կամ վնասի ընդհանուր գումարի համար, որը նախատեսված է պայմանագրի ավարտի պահի համար, երաշխավորը պատասխանատու է միայն այն դեպքում, երբ դա հատուկ համաձայնեցված է,
բ) պայմանագիրը դադարեցնելու և դատական ծախսերի համար, որոնք պետք է հատուցվեն հիմնական պարտապանի կողմից, եթե երաշխավորը հնարավորություն ուներ պարտատիրոջը բավարարելով խուսափել դրանից,
գ) հիմնական պարտապանի կողմից պայմանագրով վճարման ենթակա տոկոսների համար, եթե դա ուղղակիորեն համաձայնեցված էր:
Հոդված 899. Երաշխավորի հակընդդեմ բողոքի իրավունքը
1. Երաշխավորը կարող է ներկայացնել հիմնական պարտապանին պատկանող պահանջներ: Եթե հիմնական պարտապանը մահանում է, ապա երաշխավորը չի կարող մատնանշել ժառանգի սահմանափակ պատասխանատվությունը:
2. Երաշխավորը չի կորցնում հակընդդեմ բողոքի իրավունքը նրա պատճառով, որ հիմնական պարտապանը հրաժարվել է դրանից:
Հոդված 900. Երաշխավորի մերժումը պարտատիրոջը բավարարելուց
Երաշխավորը կարող է հրաժարվել պարտատիրոջը բավարարելուց, քանի դեռ հիմնական պարտապանը իրավունք ունի վիճարկել այն գործարքը, որն ընկած է իր պարտավորության հիմքում:
Հոդված 901. Երաշխավորի պատասխանատվության նվազեցումը
Եթե պարտատերը նվազեցնում է գրավի իրավունքները կամ ապահովության այլ միջոցներն ու արտոնությունները՝ ի վնաս երաշխավորի, ապա երաշխավորի պատասխանատվությունը կրճատվում է վերոնշյալ նվազեցմանը համապատասխան գումարով։
Հոդված 902. Հիմնական պարտապանի կողմից վճարման կետանցման հետևանքները
1. Եթե հիմնական պարտապանը կետանցել է վճարման ժամկետը, ապա պարտատերը այդ մասին պետք է տեղեկացնի երաշխավորին: Երաշխավորի պահանջով պարտատերը ցանկացած ժամանակ պետք է նրան տեղեկություններ տրամադրի հիմնական պարտքի վիճակի մասին:
2. Եթե պարտատերը չի կատարի այս գործողություններից մեկը, ապա նա կորցնում է իր պահանջները երաշխավորի նկատմամբ այն քանակությամբ, ինչ քանակությամբ որ չկատարելը կպատճառեր վնաս:
Հոդված 903. Պայմանագրի լուծումը անժամկետ երաշխավորության ժամանակ
1. Եթե երաշխավորությունն անժամկետ է, ապա երաշխավորը պարտավոր է պահպանել պայմանագրի դադարեցման եռամսյա ժամկետը:
2. Ժամկետային երաշխավորության դեպքում հինգ տարին լրանալուց հետո պայմանագիրը կարող է դադարեցվել՝ պահպանելով եռամսյա ժամկետը։
3. Միակողմանի դադարեցման դեպքում երաշխավորը պարտավոր է կատարել մինչև դադարեցումը ստանձնած պարտավորությունները:
Հոդված 904. Երաշխավորության պարտավորություններից ազատվելու հիմքերը
I. Եթե երաշխավորը երաշխավորությունը ստանձնում է հիմնական պարտապանի առաջադրանքով, կամ եթե առանց առաջադրանքի այլոց գործերի վարման կանոններին համապատասխան նրան շնորհվում են լիազորվածի իրավունքներ պարտապանի նկատմամբ, ապա նա կարող է պահանջել երաշխավորությունից ազատում, եթե՝
ա) էապես վատթարացել է հիմնական պարտապանի գույքային վիճակը,
բ) երաշխիքը սահմանելուց հետո հիմնական պարտապանից վճարումն էապես դժվարացել է բնակության կամ գտնվելու վայրի փոփոխության պատճառով,
գ) պարտատերը երաշխավորի դեմ ունի կատարման հարկադիր կատարողական մակագրությամբ փաստաթուղթ,
2. Եթե հիմնական պարտավորությունների կատարման վերջնաժամկետը դեռ չի լրացել, ապա պարտապանը կարող է ազատելու փոխարեն երաշխավորին տալ ապահովում։
Հոդված 905. Երաշխավորի կողմից պարտատիրոջը բավարարելու հետևանքները
Եթե երաշխավորը բավարարում է պարտատիրոջը, ապա հիմնական պարտապանի նկատմամբ պարտատիրոջ պահանջը փոխանցվում է նրան: Հիմնական պարտապանի պահանջները, որոնք բխում են նրա և երաշխավորի միջև առկա իրավահարաբերություններից, մնում են անձեռնմխելի:
Գլուխ քսաներեքերորդ
Կոնտոկորենտ
Հոդված 906. Հասկացությունը։ Բովանդակությունը
1. Կոնտոկորենտի համաձայնությամբ կողմերը ստանձնում են պատասխանատվություն գործարար հարաբերություններից բխող պահանջներն ու վճարումները մուտքագրել հաշվին և դրանք անձեռնմխելի համարել մինչև հաշվի փակումը:
2. Հաշվեմնացորդը ենթակա է վճարման համաձայնեցված ժամկետում: Եթե հաշիվը փակելու պահին այն կողմը, որին պատկանում է մնացորդը, չի պահանջում վճարում, ապա այն մուտքագրվում է կոնտոկորենտին:
3. Հաշիվը փակելիս առաջանում է մնացորդի պահանջ, որը կատարման նպատակով զբաղեցնում է կոնտոկորենտում տեղակայված պահանջի տեղը։
4. Հաշիվը փակվում է տարին մեկ անգամ, եթե այլ բան սահմանված չէ:
Հոդված 907. Կոնտոկորենտի չեղարկումը
Կասկածի առկայության դեպքում կոնտոկորենտը կարող է ցանկացած ժամանակ չեղարկվել և հաշիվը փակվել:
Հոդված 908. Կատարված վճարումների դիմաց տոկոսները
Սահմանված վճարումների համար տոկոսները պետք է վճարվեն օրենքով նախատեսված տոկոսադրույքի չափով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 909. Կոնտոկորենտում ներառված պահանջի անձնական կամ նյութական
ապահովումը
1. Եթե կոնտոկորենտում ներառված պահանջի համար կա անձնական կամ նյութական ապահովում, ապա պարտատերը նույնիսկ հաշիվը փակելուց հետո կարող է պահանջել իր օգտին առկա մնացորդի գումարի համար պահանջել բավարարում այս ապահովումից։
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգը կիրառվում է նույնիսկ այն ժամանակ, երբ պահանջի համար առկա է համապարտ պատասխանատվություն:
Հոդված 910. Արգելադրում
Եթե պայմանագրի մասնակիցներից մեկի պարտատերը հասնի հաշվեմնացորդի գումարի արգելադրման, որը պատկանում է պարտապանին կոնտոկորենտից, ապա պարտատիրոջ նկատմամբ չեն նախատեսվի պարտքի այն մասերը, որոնք արգելադրումից հետո ծագել են նոր գործարքներով։ Գործարքը, որն արդեն իրականացվել է մինչև գործարքն առկա պահանջների հիման վրա, չի համարվում նոր գործարք։
Գլուխ քսանչորսերորդ
Արժեթղթերի շրջանառությունից բխող պարտավորությունները
I. Ըստ ներկայացնողի արժեթղթերից բխող պարտավորությունը
Հոդված 911. Հասկացությունը
1. Եթե որևէ մեկը տալիս է փաստաթուղթ, որով խոստանում է վճարել փաստաթղթատիրոջը, ապա տերը կարող է պահանջել վճարումը՝ ըստ խոստման, բացառությամբ այն դեպքի, երբ նա դրա իրավունքը չուներ։
2. Տրված փաստաթղթի վրա ստորագրության իսկությունը կարող է կախված դառնալ հատուկ ձևի պահպանումից, որի մասին նշվում է փաստաթղթում: Ստորագրումը կարող է կատարվել տեխնիկապես հնարավոր ցանկացած եղանակով։
Հոդված 912. Էմիտենտի առարկությունները
Փաստաթուղթ թողարկողը (էմիտենտը) արժեթղթի տիրապետողին կարող է ներկայացնել միայն այնպիսի առարկություններ, որոնք վերաբերում են ձևակերպման իսկությանը, բուն փաստաթղթին, կամ թողարկողն ունի ուղղակիորեն տիրապետողի նկատմամբ։
Հոդված 913. Իրավունքները փոխանցվելու կարգը
1. Փաստաթղթում տրված իրավունքը անցնում է շարժական գույքի փոխանցման համար սահմանված կանոններով: Այն կարող է փոխանցվել նաև երրորդ անձի հետ կնքված պայմանագրով։
2. Իրավաչափ տիրապետող է համարվում այն անձը, որը ձեռք կբերի որևէ կերպ կորած փաստաթուղթ, բացառությամբ այն դեպքի, երբ նա փաստաթուղթը ձեռք բերելու ժամանակ գործում էր դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Հոդված 914. Թողարկողի իրավունքները
1. Թողարկողը կարող է վեճ ունենալ ցանկացած տիրապետողի հետ, որ արժեթուղթն ինքը չի տրամադրել: Բացի այդ, նա կարող է փաստաթղթից բխող ցանկացած պահանջ ներկայացնել տիրապետողին:
2. Եթե թողարկողը փաստաթուղթը ստորագրելու համար օգտագործում է տեխնիկական միջոց, նա չի կարող տիրապետողի մոտ արդարանալ նրանով, որ իրավունք չուներ օգտագործելու այդ միջոցը, բացառությամբ այն դեպքի, երբ ձեռք բերողը տեղյակ էր կեղծման մասին կամ գործում էր կոպիտ անփութությամբ։
3. Եթե փաստաթուղթը հանձնվել է տիրապետողին որպես սեփականություն, թողարկողը չի կարող նրան հակադրել պահանջներ, որոնք բխում են նախորդ տիրապետողի հետ նրա անմիջական հարաբերություններից, բացառությամբ այն դեպքերի, երբ հաջորդ տիրապետողը փաստաթուղթը ձեռք բերելիս դիտավորյալ գործել է ի վնաս թողարկողի:
4. Եթե հակընդդեմ պահանջը չի բխում անմիջական հարաբերություններից, ապա այն կարող է ներկայացվել միայն այն տիրապետողին, որը փաստաթղթի նկատմամբ սեփականություն է ձեռք բերել օտարման միջոցով և այն ձեռք բերելիս գործում էր դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։
Հոդված 915. Թողարկողի պարտականությունը
1. Թողարկողը պարտավոր է կատարել իր պարտավորությունը միայն այն ժամանակ, երբ նրան փոխանցում են արժեթուղթը:
2. Փաստաթղթի տիրապետողի նկատմամբ իր պարտավորությունները կատարող պարտապանը ազատվում է իր պարտականությունից, եթե նա չէր գործում դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, և հնարավորություն ունի ապացուցելու տիրապետողի անբարեխղճությունը:
3. Փաստաթուղթը տիրապոտողի հանդեպ ունեցած պարտավորություններից ազատված պարտապանը սեփականություն է ձեռք բերում իրեն հանձնված փաստաթղթի նկատմամբ:
Հոդված 916. Ըստ ներկայացնողի արժեթղթի վերաձևակերպումը
Ըստ ներկայացնողի արժեթղթի վերաձևակերպումը սահմանված անձի անունով կարող է իրականացնել միայն էմիտենտը։ Ինչպես նաև, թողարկողը պարտավոր չէ վերաձևակերպել ըստ ներկայացնողի (ներկայացնողի) արժեթուղթը։
Հոդված 917. Շրջանառության համար ոչ պիտանի արժեթղթի փոփոխումը
Եթե ըստ ներկայացնողի արժեթուղթը վնասվելու պատճառով այլևս պիտանի չէ շրջանառության համար, ապա տիրապետողը կարող է, եթե փաստաթղթի բովանդակությունը և էական տարբերակիչ նշանները դեռևս հնարավոր է ճանաչել, պահանջել նոր ըստ ներկայացնողի արժեթուղթ՝ վնասված փաստաթուղթը հանձնելու դիմաց: Սրա հետ կապված ծախսերը պետք է վճարի տիրապետողը, իսկ գումարը պետք է վճարվի նախապես։
Հոդված 918. Արժեթուղթն ուժը կորցրած հայտարարելը
1. Կորած կամ ոչնչացված արժեթուղթը դատարանը կարող է ուժը կորցրած հայտարարել, եթե փաստաթուղթն այլ բան չի նախատեսում:
2. Թողարկողը պարտավոր է ըստ պահանջի նախկին տիրապետողին տրամադրել տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են դատարանում արժեթուղթը ուժը կորցրած հայտարարելու գործի քննության և վճարման արգելման համար, ինչպես նաև, նա պարտավոր է տալ համապատասխան վկայական։ Վկայականի տրամադրման ծախսերը նախապես վճարում է նախկին տիրապետողը:
Հոդված 919. Նոր ըստ ներկայացնողի փաստաթղթի տրամադրումը
Անձը, որը հասել է ըստ ներկայացնողի պարտքային պարտավորությունները ուժը կորցրած հայտարարելու, անկախ փաստաթղթից բխող պահանջի կատարումից, կարող է թողարկողից պահանջել ուժը կորցրած ճանաչած փաստաթղթի փոխարեն նոր ըստ ներկայացնողի փաստաթուղթ տրամադրել։ Հենց նա էլ պետք է նախապես հատուցի թողարկման ծախսերը։
Հոդված 920. Պահանջների հայցային վաղեմության ժամկետը
Արժեթղթերից բխող պահանջների հայցային վաղեմության ժամկետը երեսուն տարի է՝ փաստաթղթերով նախատեսված պարտավորությունների կատարման ժամկետը լրանալու օրվանից:
Հոդված 921. Ցածր արժեքի պարտքային փաստաթղթերի տրամադրումը
Եթե թողարկողը տրամադրել է ցածր արժեքի պարտքային կամ այլ նմանատիպ փաստաթղթեր, որոնցում պարտատերը նշված չէ, և գործի հանգամանքներից պարզվում է, որ թողարկողը ցանկանում է վճարել տիրապետողին, ապա կիրառվում են 91-րդ հոդվածի առաջին մասի, 913 – 915-րդ և 920-րդ հոդվածների առաջին մասի կանոնները։
II. Օրդերային արժեթղթերից բխող պարտավորությունը
Հոդված 922. Հասկացությունը
1. Պարտքային փաստաթուղթը, որով թողարկողը խոստանում է վճարել նշված անձին փաստաթուղթը ներկայացնելիս, կարող է տրվել օրդերային արժեթղթի տեսքով։
2. Ստորագրությունը կարող է կատարվել տեխնիկապես հնարավոր ցանկացած եղանակով։
Հոդված 923. Իրավունքների փոխանցում։ Փոխանցագրի տեսակները
1. Փաստաթղթում տրված իրավունքը կարող է փոխանցվել փոխանցագրով և փաստաթղթի փոխանցմամբ:
2. Փոխանցագիրը կատարվում է փաստաթղթի կամ դրա հավելվածի վրա։ Թույլ չի տրվում տեխնիկական միջոցներ օգտագործել։
3. Փոխանցագիրը չի պահանջում ինդոսատորի նշում և կարող է բաղկացած լինել միայն ստորագրությունից (բլանկետային փոխանցագիր): Բլանկետային փոխանցագիրը կարող է լրացնել լիազորված տիրապետողն իր կամ ուրիշի անունից, փաստաթուղթը տրամադրել առանց լրացնելու կամ այն հետագայում ինքը փոխանցագրի որոշակի անձի:
Հոդված 924. Փոխանցագրով ձեռք բերված փաստաթղթի օգտագործման կանոնները
Եթե օրդերային պարտքային փաստաթուղթը ձեռք է բերվել փոխանցագրի հիման վրա, ապա համապատասխանաբար կիրառվում է 914-րդ հոդվածը։
Հոդված 925. Վճարումը հաջորդական փոխանցագրերի առկայության դեպքում
1. Հաջորդական փոխանցագրերի միջոցով հաստատված օրդերային արժեթղթի տիրապետողը կարող է ստորագրված փաստաթղթի հանձնման դիմաց պահանջել վճարում՝ ըստ խոստման, բացառությամբ այն դեպքի, եթե նա դրա իրավասություն չունի։
2. Ոչ իրավասու անձին վճարումը, որը հաստատել է իր իրավունքը հաջորդական փոխանցագրերի միջոցով, ազատում է պարտապանին, եթե նա չի գործել դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
3. Պարտապանը, որը կատարել է իր պարտականությունը փոխանցագիր տրամադրողի նկատմամբ, դառնում է իրեն փոխանցված փաստաթղթի սեփականատերը:
Հոդված 926. Գրավոր երաշխավորված պահանջները
Եթե երաշխիքային արժեթղթերում գրավոր երաշխավորված են ոչ միայն ցածր արժեքի պահանջներ, ապա համապատասխանաբար կիրառվում են ըստ ներկայացնողի պարտքային փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ տրամադրելու և այն ուժը կորցրած հայտարարելու կանոնները:
Հոդված 927. Պահանջների հայցային վաղեմության ժամկետը
Օրդերային պարտքային փաստաթղթերից բխող պահանջների վաղեմության ժամկետի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում է ըստ ներկայացնողի պարտքային փաստաթղթերի նկատմամբ գործող կանոնները:
III. Անվանական արժեթղթեր
Հոդված 928. Հասկացությունը
1. Սահմանված անձի անունով կազմված փաստաթուղթը կարող է տրվել այն պայմանով, որ պարտապանից կպահանջվի վճարել միայն այդ անձի փաստաթուղթը հանձնելու դիմաց:
2. Եթե այլ բան չի սահմանված, փաստաթղթում տրված իրավունքը փոխանցվում է ըստ այս իրավունքի համար սահմանված կանոնների:
3. Փաստաթուղթը կորելու կամ ոչնչացվելու դեպքում այն ուժը կորցրած է ճանաչվում հատուկ վարույթի միջոցով, եթե այլ բան նախատեսված չէ: Այս կանոնը չի գործում ցածր արժեք ունեցող փաստաթղթերի կորստի ժամանակ:
Հոդված 929. Ցուցում խոստացված վճարի մասին
Եթե որոշակի անվանական դուրս գրված փաստաթուղթը պարունակում է ցուցում, որ խոստացված վճարումը կարող է կատարվել ցանկացած ներկայացնողի, ապա պարտապանի և փաստաթուղթը տիրապետողի միջև ցանկացած գործարք, ներառյալ վճարումը, իրական է, եթե պարտապանը դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ չի գործել:
Գլուխ քսանհինգերորդ
Համատեղ գործունեություն (ընկերակցություն)
Հոդված 930. Հասկացությունը
Համատեղ գործունեության (ընկերակցության) պայմանագրով երկու կամ ավելի անձինք պարտավորվում են պայմանագրով սահմանված միջոցներով համատեղ գործել ընդհանուր տնտեսական կամ այլ նպատակների հասնելու համար` առանց իրավաբանական անձ ստեղծելու:
Հոդված 931. Համատեղ գործունեության պայմանագրի ձևը
1. Համատեղ գործունեության պայմանագիրը կարող է կնքվել գրավոր կամ բանավոր:
2. Եթե պայմանագիրը կնքված է գրավոր, ապա այն պետք է ներառի.
ա) մասնակիցների անվանումը և հասցեն,
բ) տվյալներ համատեղ գործունեության տեսակի և նպատակի մասին,
գ) մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները,
դ) կառավարման մարմինների կառուցվածքն ու գործառույթները,
ե) մասնակիցների միջև եկամուտների և վնասների բաշխման կանոններն ու պայմանները,
զ) պայմանագրից դուրս գալու կարգը,
է) գործունեության տևողությունը,
ը) պայմանագիրը խզելու և մնացած գույքի բաշխման կարգը։
Հոդված 932. Ավանդներ անելու պարտավորությունը
1. Մասնակիցները պետք է կատարեն պայմանագրով նախատեսված ավանդները։ Եթե մուծման չափը պայմանագրով սահմանված չէ, ապա յուրաքանչյուր մասնակից պարտավոր է այն կատարել հավասարապես:
2. Ավանդները կարող են կատարվել ինչպես գույքով, այնպես էլ ծառայությունների մատուցմամբ։
3. Եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա ավանդները մասնակիցների ընդհանուր սեփականությունն են: Մասնակիցների ընդհանուր սեփականություն է նաև այն, ինչ ձեռք է բերվել ընդհանուր սեփականության մեջ առկա իրավունքի հիման վրա, կամ ստացվել է հատուցման տեսքով ընդհանուր գույքի ոչնչացման, վնասման կամ բռնագրավման պատճառով։
Հոդված 933. Բաժնեմասը երրորդ անձին փոխանցելու անթույլատրելիությունը
1. Գույքի կամ իրավունքների տեսքով բաժնեմասը չի կարող փոխանցվել երրորդ անձի առանց պայմանագրի մյուս մասնակիցների համաձայնության: Համաձայնության մերժումը թույլատրվում է միայն հարգելի պատճառի առկայության դեպքում:
2. Պայմանագրի մնացած մասնակիցներն ունեն երրորդ կողմին փոխանցվելիք բաժնեմասի արտոնյալ գնման իրավունք:
Հոդված 934. Գործերը համատեղ վարելու պարտավորությունը
1. Եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա պայմանագրի մասնակիցները համատեղ են վարում գործերը և ներկայացնում ընկերակցությունը երրորդ անձանց հետ հարաբերություններում: Յուրաքանչյուր գործարք կնքելիս անհրաժեշտ է պայմանագրի բոլոր մասնակիցների համաձայնությունը: Եթե պայմանագրով նախատեսված է, որ ձայների մեծամասնությունը բավարար է որոշում կայացնելու համար, ապա այն սահմանվում է ըստ պայմանագրի մասնակիցների ընդհանուր թվի, այլ ոչ թե մուծումների չափով։
2. Եթե գործերի կառավարումը պայմանագրով հանձնարարված է համատեղ գործունեության մեկ կամ մի քանի մասնակիցների այնպես, որ նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի ինքնուրույն գործելու, ապա նրանցից յուրաքանչյուրը կարող է վիճել մյուսի հետ գործարք կնքելիս: Նման վիճարկման դեպքում գործարքը չի կնքվի։
3. Եթե պայմանագրով ընկերակցության գործերի կառավարումը վստահված է մասնակիցներից մեկին, ապա կասկածի դեպքում նա է ներկայացնում ընկերակցությունը երրորդ անձանց հետ հարաբերությունում, և նրա կողմից կնքված գործարքներն իրական են:
4. Համատեղ գործունեության մասնակիցը կարող է զրկվել գործերի կառավարման լիազորությունից ձայների մեծամասնությամբ և միայն այն դեպքում, եթե նա կոպտորեն խախտի պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները: Պայմանագրի մասնակիցն իրավունք ունի հրաժարվել գործերի կառավարմանը մասնակցելուց: Նման անձը ցանկացած պահի կարող է Վարչությունից պահանջել անհրաժեշտ տեղեկություն:
5. Եթե պայմանագրից այլ բան չի բխում, ապա ղեկավար անձանց իրավունքներն ու պարտականությունները որոշվում են հանձնարարության կանոններին համապատասխան:
Հոդված 935. Եկամուտների բաշխման կարգը
1. Եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, եկամուտը բաշխվում է մասնակիցների միջև՝ իրենց բաժնեմասին համապատասխան:
2. Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ամեն մասնակցից պահանջելու բարեխղճորեն կատարել համատեղ գործունեությունից բխող պարտականությունները:
Հոդված 936. Մասնակիցների փոխադարձ պահանջները երրորդ անձին փոխանցելու
անթույլատրելիությունը
Համատեղ գործունեության մասնակիցների՝ միմյանց նկատմամբ այն պահանջները, որոնք բխում են համատեղ գործունեության պայմանագրից, չեն կարող փոխանցվել այլ անձանց:
Հոդված 937. Մասնակիցների համապարտ պատասխանատվությունը
1. Պայմանագրի մասնակիցները համատեղ գործունեությունից բխող պարտքերի համար համապարտ պատասխանատվություն են կրում: Միմյանց հետ հարաբերության մեջ պատասխանատվության չափը որոշվում է ըստ մասնակիցների մասնաբաժնի, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Համատեղ գործունեության մասնակիցները պարտավոր են չհրապարակել սույն գործունեության արդյունքում ձեռք բերված գաղտնի տեղեկությունները:
Հոդված 938. Համատեղ գործունեության պայմանագրից հրաժարվելը
1. Եթե պայմանագրով հստակ սահմանված չէ համատեղ գործունեության ժամկետը, ապա յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել համատեղ գործունեությունից։ Պայմանագրից դուրս գալն անթույլատրելի է այն ժամանակ կամ այնպիսի հանգամանքներում, որոնք վնասակար կլինեն համատեղ գործունեության համար։
2. Եթե մասնակիցների համաձայնությամբ սահմանված է համատեղ գործունեության ժամկետը, ապա պայմանագրից դուրս գալ թույլ է տրվում միայն հիմնավոր պատճառների առկայության դեպքում:
3. Մասնակիցներից որևէ մեկի դուրս գալը հանգեցնում է համատեղ գործունեության դադարեցման: Պայմանագրով կարող է նախատեսվել մասնակիցներից որևէ մեկի դուրս գալը առանց համատեղ գործունեության դադարեցման: Նման դեպքում հեռացող մասնակցի մասնաբաժինը բաշխվում է այլ մասնակիցների միջև: Դուրս եկող մասնակցին բաժնեմասի փոխահատուցումը տրվում է գումարի տեսքով։ Բացի այդ, նկատի են առնվում դուրս գալու պահին չկատարված գործարքները։ Եթե ընդհանուր գույքը դուրս գալու պահին չի կարող մարել ընդհանուր պարտքերը, ապա դուրս եկողը պարտավոր է մնացած մասնակիցներին վճարել իր բաժնեմասին համապատասխան գումարը։ Դուրս եկողի պարտավորությունը դուրս գալու պահին առկա պարտատերերի նկատմամբ անփոփոխ է:
4. Համաձայնագիրը, որը վերացնում կամ սահմանափակում է պայմանագրից մասնակցի դուրս գալու իրավունքը, առոչինչ է:
Հոդված 939. Համատեղ գործունեության դադարեցման հիմքերը
1. Համատեղ գործունեության դադարեցման հիմքերն են.
ա) համատեղ գործունեության համաձայնեցված ժամկետի ավարտը,
բ) մասնակիցների որոշումը,
գ) համատեղ գործունեության գույքի նկատմամբ սնանկության վարույթի բացումը,
դ) համատեղ գործունեության նպատակների իրականացման անհնարինությունը։
2. Եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, համատեղ գործունեության դադարեցման հիմքերն են նաև.
ա) պայմանագրի կողմերից մեկի մահը,
բ) մասնակիցներից մեկի գույքի նկատմամբ սնանկության վարույթ բացելը,
գ) պայմանագրի լուծումը։
Հոդված 940. Համատեղ գործունեության դադարեցման կարգը
1. Համատեղ գործունեության դադարեցման ժամանակ պետք է ավարտվեն դեռևս չկատարված գործարքները, կազմվի գույքագրման ցուցակ, իսկ մնացած գույքը բաշխվի մասնակիցների միջև՝ իրենց բաժնեմասին համապատասխան:
2. Գույքի բաշխման ժամանակ պետք է մարվեն համատեղ գործունեության ընթացքում առաջացած պարտքերը։ Եթե գույքը բավարար չէ պարտքերը մարելու համար, ապա պայմանագրի կողմերը պարտավոր են պարտքերը վճարել ըստ իրենց բաժնեմասի։
Գլուխ քսանվեցերորդ
Ցկյանս ապրուստի միջոցի տրամադրում
Հոդված 941. Հասկացությունը
Անձը, որը ստանձնում է ողջ կյանքի ընթացքում ապրուստի միջոց տրամադրել (կերակրողը), պարտավոր է այն վճարել ապրուստի միջոց ստացողին (խնամարկյալին ) իր ողջ կյանքի ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով։ Ցկյանս ապրուստի միջոցը կարող է սահմանվել դրամական կամ բնեղեն տեսքով (բնակարանով, սննդով, խնամելով և այլ անհրաժեշտ աջակցությամբ):
Հոդված 942. Պայմանագրի ձևը
Ցկյանս ապրուստի միջոց տրամադրելու պայմանագիրը պետք է կնքվի գրավոր։ Անշարժ գույքի փոխանցման դեպքում պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով։
Հոդված 943. Ապրուստի միջոցի չափը
Ցկյանս ապրուստի միջոցի չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ։
Հոդված 944. Ապրուստի միջոցի վճարման ժամկետները
Ցկյանս ապրուստի միջոցի վճարման ժամկետները որոշվում են՝ ելնելով դրա բնույթից և նպատակներից՝ կողմերի համաձայնությամբ։
Հոդված 945. Փոխանցված գույքի օտարման անթույլատրելիությունը
1. Խնամարկյալի կենդանության օրոք կերակրողն իրավունք չունի օտարելու, գրավադնելու կամ այլ կերպ ծանրաբեռնելու փոխանցված գույքը առանց խնամարկյալի գրավոր համաձայնության: Կերակրողի պարտքերի պատճառով չի կարող այս գույքի նկատմամբ վճարելու պարտավորություն սահմանվել։
2. Երբ խնամարկյալը կերակրողին անշարժ գույք է փոխանցում, ապա պահանջի բավարարման համար նա այս գույքի նկատմամբ ունի հիփոթեքի իրավունք։
2005 թվականի հունիսի 30-ի Վրաստանի օրենք № 1826 – ՎՕՏ I, № 41, 19.07.2005թ., հոդվ.284
Հոդված 946. Բողոքարկումը ցկյանս ապրուստի միջոցի վճարման պատճառով
Ցկյանս ապրուստի միջոցի վճարումը կարող են վիճարկելի դարձնել այլ անձինք, որոնք ունեին օրինական իրավունք կերակրողից ապրուստի միջոց ստանալու, բայց չեն կարողացել ստանալ, քանի որ կերակրողը ցկյանս ապրուստի միջոց է վճարում։ Պայմանագրի խզման դեպքում գույքը վերադարձվում է խնամարկյալին։
Հոդված 947. Բնամթերքով ապրուստի միջոցի վճարումը
Բնամթերքով ապրուստի միջոցի վճարման պայմանագրում կողմերը կարող են դիտարկել բնաիրային ապրուստի միջոցը գումարով փոխարինելու հարցը:
Հոդված 948. Փոխանցված գույքի պատահական մահվան կամ վնասվելու ռիսկը
Կերակրողին փոխանցված գույքի պատահական մահը կամ վնասվելը նրան չի ազատում ապրուստի միջոցի վճարումից։
Հոդված 949. Ցկյանս ապրուստի միջոցի պայմանագրից հրաժարվելը
1. Ինչպես կերակրողը, այնպես էլ խնամարկյալը կարող են հրաժարվել ցկյանս ապրուստի միջոցի պայմանագրից, եթե պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանքով կողմերի հարաբերությունը դարձել է անտանելի, կամ այլ էական պատճառներով դրա շարունակությունը չափազանց դժվար կամ անհնար է դարձնում։
2. Փոխանցված անշարժ գույքը պայմանագիրը լուծելիս վերադարձվում է խնամարկյալին, իսկ մինչև պայմանագրի լուծումը կատարված ծախսերը չեն հատուցվում կերակրողին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 950. Կերակրողի մահվան հետևանքները
1. Կերակրողի մահվան դեպքում ապրուստի միջոցով ապահովելու պարտավորությունը անցնում է նրա այն ժառանգներին, որոնք ստացել են փոխանցված գույքը։
2. Ժառանգորդի կողմից այդ պարտավորությունից հրաժարվելու դեպքում այս գույքը վերադարձվում է խնամարկյալին: Այս ժամանակ պայմանագիրը դադարում է։
Գլուխ քսանյոթերորդ
Խաղեր։ Գրազ
Հոդված 951. Հասկացությունը
1. Խաղը կամ գրազը պահանջի իրավունք չեն առաջացնում։ Այս կանոնը տարածվում է վարկի կամ կանխավճարի վրա, որը դիտավորությամբ է տրվել խաղի կամ գրազի համար։
2. Խաղի կամ գրազի հիման վրա իրականացված կատարումը չի կարելի հետ պահանջել։
3. Որակավորված ֆինանսական պայմանագիրը խաղ կամ գրազ չէ, և նրա վրա չի տարածվում սույն հոդվածի գործողությունը։ Որակավորված ֆինանսական պայմանագիրը կարգավորվում է Վրաստանի «Ֆինանսական գրավի, փոխադարձ հաշվանցման և ածանցյալ գործիքների մասին» օրենքով։
2019 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5674 – կայք, 31.12.2019թ.
Հոդված 952. Վիճակախաղ
Վիճակախաղի պայմանագիրը կամ նմանատիպ խաղերը առաջացնում են պարտավորություն, եթե դրանք (խաղարկություն, վիճակահանություն, քվեարկություն) թույլատրված են պետության կողմից:
Բաժին երկրորդ
Օրենքով պարտավորական հարաբերություններ
Գլուխ առաջին
Համատեղ իրավունքներ
Հոդված 953. Հասկացությունը
Եթե իրավունքը պատկանում է մի քանի անձանց համատեղ, ապա կիրառվում են սույն գլխի կանոնները, եթե օրենքից այլ բան չի բխում։
Հոդված 954. Բաժնեմասերի հավասարությունը
Եթե հատուկ այլ բան նախատեսված չէ, յուրաքանչյուր համաբաժնետիրոջ պատկանում է հավասար բաժնեմաս:
Հոդված 955. Իրավունք արգասիքի նկատմամբ
1. Յուրաքանչյուր համաբաժնետեր ունի իր բաժնեմասի համաչափ արգասիքի մաս։
2. Յուրաքանչյուր համաբաժնետեր իրավունք ունի օգտագործելու ընդհանուր առարկան այնպես, որ չվնասի մյուս մասնակիցների օգտագործումը։
Հոդված 956. Համատեղ օբյեկտի կառավարումը
1. Համատեղ առարկան համաբաժնետերերը համատեղ են կառավարում։
2. Յուրաքանչյուր համաբաժնետեր իրավունք ունի առարկայի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել նույնիսկ առանց այլ համաբաժնետերերի համաձայնության:
Հոդված 957. Համատեղ առարկայի կառավարման ժամանակ որոշում կայացնելը
1. Ձայների մեծամասնությամբ կարող է որոշում կայացվել համատեղ առարկայի առանձնահատկություններին համապատասխան կառավարման և օգտագործման վերաբերյալ: Ձայների մեծամասնությունը հաշվարկվում է ըստ բաժնեմասերի։
2. Յուրաքանչյուր համաբաժնետեր կարող է արդար կարծիքի համաձայն պահանջել բոլոր համաբաժնետերերի շահերի համապատասխան կառավարում և օգտագործում, եթե դա չի կարգավորված համաձայնությամբ կամ մեծամասնության որոշմամբ։
3. Առանց առանձին համաբաժնետիրոջ համաձայնության չի կարելի օգտագործման բաժնեմասի նկատմամբ նրա իրավունքի նվազեցում։
Հոդված 958. Համատեղ առարկայի կառավարման կարգի անցնելը իրավահաջորդին
Եթե համաբաժնետերերը սահմանել են համատեղ առարկայի կառավարման և օգտագործման կարգ, ապա այս կարգը կիրառվում է նաև իրավահաջորդի նկատմամբ։
Հոդված 959. Համատեղ օբյեկտի տնօրինման կարգը
Յուրաքանչյուր համաբաժնետեր կարող է տնօրինել իր բաժնեմասը, իսկ համատեղ առարկան կարող է տնօրինվել միայն համատեղ։ Եթե դա ուղղակիորեն սահմանված չէ Վրաստանի օրենսդրությամբ, ապա բաժնեմասի վաճառքի դեպքում մյուս համաբաժնետերերի արտոնյալ գնման իրավունքը կարող է որոշվել կողմերի համաձայնությամբ։
2007 թվականի մայիսի 11-ի Վրաստանի օրենք № 4744 – ՎՕՏ I, № 18, 22.05.2007թ., հոդվ․158
2019 թվականի հունիսի 25-ի Վրաստանի օրենք № 4851 – կայք, 07.02.2019թ.
Հոդված 960. Համատեղ առարկայի պահպանման ծախսերը
Յուրաքանչյուր համաբաժնետեր պարտավոր է իր մասնաբաժնին համաչափ մյուս համաբաժնետերերի նկատմամբ ստանձնել համատեղ առարկայի հետ կապված ծախսեր։
Հոդված 961. Համատեղ իրավունքի չեղարկելը
1. Յուրաքանչյուր համաբաժնետեր կարող է ցանկացած պահի պահանջել համատեղ իրավունքի չեղարկում:
2. Եթե համաձայնությամբ չեղարկում պահանջելու իրավունքը բացառված է ընդմիշտ կամ սահմանված ժամկետով, ապա հարգելի պատճառի առկայության դեպքում չեղարկումը միևնույն է կարող է պահանջվել։
3. Անվավեր է համաձայնությունը, որով չեղյալ համարելու պահանջի իրավունքը բացառվում կամ սահմանափակվում է սույն կանոններին հակառակ:
Հոդված 962. Համաձայնություն չեղարկման մասին
Եթե համաբաժնետերերը որևէ ժամկետով բացառել են համատեղ իրավունքի չեղարկման պահանջի իրավունքը, ապա համաձայնությունն ուժը կորցնում է համաբաժնետիրոջ մահանալով, եթե այլ բան չի սահմանված։
Հոդված 963. Համատեղ իրավունքի վերացումը բնաիրային բաժանման ժամանակ
Համատեղ իրավունքը չեղարկվում է բնաիրային բաժանման դեպքում, եթե համատեղ առարկան (առարկաները) կարելի է բաժանել միատեսակ մասերի՝ առանց արժեքը նվազեցնելու, մասնակիցների միջև հավասար բաժնեմասերի բաշխումը կատարվում է քվեարկությամբ։
Հոդված 964. Համատեղ իրավունքը չեղարկելը առարկան վաճառելով
1. Եթե բնեղենով բաժանումը բացառվում է, ապա համատեղ իրավունքը չեղարկվում է համատեղ առարկայի, գրավադրված առարկայի կամ հողամասի վաճառքով և ստացված հասույթի բաշխմամբ: Հողամասի դեպքում կիրառվում են աճուրդի միջոցով անշարժ գույքի հարկադիր վաճառքի կանոնները։ Եթե թույլ չի տրվում համատեղ առարկան օտարել երրորդ անձի, ապա առարկան պետք է աճուրդի միջոցով վաճառվի մասնակիցների միջև:
2. Եթե առարկան չի վաճառվի, ապա յուրաքանչյուր համաբաժնետեր կարող է կրկնակի աճուրդ պահանջել։ Բացի այդ, նա պետք է կրի ծախսերը, եթե կրկնվող փորձն անհաջող լինի։
Հոդված 965. Համաբաժնետերերի համապարտ պատասխանատվությունը
1. Եթե համաբաժնետերերը, որպես համապարտ պարտապան, պատասխանատու են պարտավորության համար, որը նրանք պետք է կատարեն 600-րդ հոդվածի համաձայն իրենց բաժնեմասերի համամասնությամբ, կամ պարտավորվել են կատարել այդպիսի պարտավորություն, ապա յուրաքանչյուր համաբաժնետեր կարող է համատեղ իրավունքը չեղարկելիս պահանջել, որ պարտքը վճարվի համատեղ առարկայից։
2. Եթե պարտքը վճարելու համար անհրաժեշտ է վաճառել համատեղ առարկան, ապա դա պետք է արվի 964-րդ հոդվածի համաձայն:
Հոդված 966. Համաբաժնետերերի նկատմամբ առկա պահանջի բավարարումը
Եթե համաբաժնետերը պահանջ ունի մեկ այլ համաբաժնետիրոջ նկատմամբ, որը հիմնվում է համատեղ իրավունքի վրա, ապա այս իրավունքը չեղարկելիս նա կարող է պահանջել իր պահանջի մարում համատեղ գույքի այն մասից, որը բաժին կհասնի պարտապանին։
Հոդված 967. Համբաժնետերերի պատասխանատվությունը համատեղ իրավունքների
չեղարկման ժամանակ
Եթե համատեղ իրավունքը չեղարկելու դեպքում համատեղ առարկան հատկացվում է համաբաժնետերերից որևէ մեկին, ապա յուրաքանչյուր մնացած համաբաժնետեր պատասխանատվություն է կրում իր բաժնեմասի չափով, որպես վաճառող՝ իրի կամ իրավունքի թերության համար:
Հոդված 968. Համատեղ իրավունքի չեղարկման պահանջի հայցային վաղեմության ժամկետը
Համատեղ իրավունքի չեղարկման մասին պահանջը ենթակա չէ հայցային վաղեմության ժամկետի:
Գլուխ երկու
Առանց հանձնարարության այլոց գործերը կատարելը
Հոդված 969. Առանց հանձնարարության այլոց գործերը բարեխղճորեն կատարելը
Անձը (կատարողը), որն առանց հանձնարարության կամ այլ հիմքի կատարում է այլ անձի (սեփականատիրոջ) գործերը, պարտավոր է դրանք կատարել բարեխղճորեն:
Հոդված 970. Վնասի հատուցման պարտականությունը
1. Եթե գործերի կատարումը միտված է սեփականատիրոջ այն վտանգի կանխմանը, որը սպառնում է սեփականատիրոջը, կատարողը պատասխանատվություն է կրում միայն դիտավորության կամ կոպիտ անփութության համար:
2. Կատարողը, որը վնաս է կրել՝ այլ անձին կամ գույքին փաստացի սպառնացող վտանգը կանխելիս, իսկ վտանգի խանխումը կատարողի իրավական պարտականությունը չի եղել, վնասը պետք է հատուցվի վտանգ ստեղծած անձից, կամ այն անձից, ում բարիքը փորձել է փրկել կատարողը.
Հոդված 971. Սեփականատիրոջը ծանուցելու պարտավորությունը
Կատարողը պարտավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում տեղեկացնել սեփականատիրոջը, որ ստանձել է գործերի կատարում։ Կատարողը պետք է շարունակի սկսած գործերը, քանի դեռ սեփականատերը չի կարողանա ինքը գործել։
Հոդված 972. Կատարված աշխատանքի մասին հաշվետվություն ներկայացնելը
Կատարողը պարտավոր է սեփականատիրոջը ներկայացնել կատարման մասին հաշվետվություն և փոխանցել նրան այն ամենը, ինչ նա ստացել է կատարման արդյունքում։
Հոդված 973. Կատարված ծախսերի հատուցման իրավունքը
Կատարողն իրավունք ունի պահանջելու հատուցել այն ծախսերը, որոնք, գործի հանգամանքներից ելնելով, անհրաժեշտ են համարվել:
Հոդված 974. Կատարված ծախսերի հատուցման պահանջի անընդունելիությունը
1. Կատարողը չի կարող պահանջել կատարված ծախսերի հատուցում, եթե նրա կողմից գործերի կատարումը հակասում է սեփականատիրոջ կամքին կամ չի համապատասխանում նրա շահերին: Եթե կատարողը կարող էր իմանալ այդ մասին, ապա նա պարտավոր է հատուցել կատարումով պատճառած վնասը։
2. Սույն կարգը չի գործում, եթե սեփականատիրոջ կամքը հակասում է օրենքի նորմերին։
Հոդված 975. Սեփական գործը կատարելու ենթադրությունը
Այս գլխի կանոնները չեն կիրառվում, եթե անձը մեկ ուրիշի գործը կատարելիս ենթադրում էր, որ դա իր գործն էր։
Գլուխ երրորդ
Անհիմն հարստացում
Հոդված 976. Ֆիկտիվ պարտատիրոջից պահանջի հիմքերը
1. Անձը, ով ուրիշին ինչ-որ բան է փոխանցել պարտավորությունը կատարելու համար, կարող է պահանջել ֆիկտիվ պարտատիրոջից (ստացողից) վերադարձնել այն, եթե.
ա) պարտավորությունը գործարքի անվավերության կամ այլ հիմքի պատճառով գոյություն չունի, չի առաջանում կամ դադարում է հետագայում,
բ) պարտավորության դեմ ներկայացվել են այնպիսի առարկություններ, որ երկար ժամանակ հնարավոր չէ պահանջ ներկայացնել։
2. Վերադարձի պահանջը բացառվում է, եթե.
ա) կատարումը համապատասխանում է բարոյական պարտականություններին, կամ
բ) հայցային վաղեմության ժամկետն անցել է, կամ
գ) ստացողը կարող էր ենթադրել, որ կատարողը ցանկանում է փոխանցել, անկախ նրանից, թե գոյություն ունեն սույն հոդվածի առաջին մասի պայմանները, կամ էլ
դ) պահանջը վերադարձնելու մասին անվավեր պարտքային պայմանագիր կատարելիս հակասում է անվավերության մասին նորմերի պաշտպանական գործառույթին։
Հոդված 977. Փոխանցված գույքը հետ վերադարձնելու պահանջի անթույլատրելիությունը
1. Անձը, որը երկրորդ անձին ինչ-որ բան է փոխանցում ոչ թե պարտավորություն կատարելու, այլ այն նպատակով, որ վերջինս կատարի կամ չկատարի որևէ գործողություն, կարող է հետ պահանջել փոխանցվածը, եթե երկրորդ անձի գործողությունը չի համապատասխանում ակնկալվող նպատակին։
2. Հետ վերադարձնելու պահանջը բացառվում է, եթե.
ա) ի սկզբանե անհնար էր հասնել նպատակին և փոխանցողը գիտեր դա, կամ
բ) փոխանցողն անազնիվ կերպով խանգարել է նպատակի իրագործմանը։
Հոդված 978. Հարկադրանքի կամ սպառնալիքի հիման վրա փոխանցվածի հետ
վերադարձնելու պահանջը
Անձը, ով ինչ-որ բան է փոխանցում երկրորդ անձին ոչ թե պարտավորություն կատարելու համար, այլ հարկադրանքի կամ սպառնալիքի հիման վրա, կարող է պահանջել այն վերադարձնել, բացառությամբ այն դեպքերի, երբ ստացողը իրավունք ուներ փոխանցվածի նկատմամբ։
Հոդված 979. Հետ վերադարձնելու պահանջի շրջանակները
1. Հետ վերադարձնելու պահանջը տարածվում է ձեռք բերվածի, ստացված օգուտի, ինչպես նաև այն ամենի նկատմամբ, ինչ ստացողը ձեռք է բերել ստացված առարկայի ոչնչացման, վնասման կամ առգրավման փոխարեն հատուցման տեսքով։
2. Եթե հետ վերադարձնելը հնարավոր չէ փոխանցված առարկայի վիճակի պատճառով, կամ եթե ստացողը չի կարող որևէ պատճառով վերադարձնել առարկան, ապա նա պետք է հատուցի ապրանքի ընդհանուր արժեքը։ Արժեքը որոշվում է ըստ հատուցման պահանջի իրավունքի ծագման ժամանակի։
3. Հատուցելու պարտավորություն չկա, եթե ստացողը առարկան օգտագործելու, ուրիշին փոխանցելու, մահվան, վատթարանալու կամ այլ հիմքերով ոչ առարկայով, ոչ էլ նրա արժեքով չի հարստացել։
4. Եթե երկկողմ պայմանագրի կողմերը պայմանագրի անվավերության պատճառով պետք է վերադարձնեն այն, ինչ ստացել են սույն պայմանագրով, սակայն կողմերից մեկը չի կարող վերադարձնել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի պատճառով, ապա նրան չի նշանակվում հետ վերադարձնելու պարտականություն, եթե դա բխում է իրավունքի այն նորմի էությունից, որի հիման վրա պայմանագիրն անվավեր է ճանաչվել։
5. Կատարման առարկայի մահը կամ փչանալը, ինչի համար կատարողի նկատմամբ պատասխանատվություն կսահմանվի պայմանագրի իսկության ժամանակ, ստացողին միշտ ազատում է հատուցման պարտավորությունից:
Հոդված 980. Ծախսերի և վնասների հատուցման կարգը
1. Եթե ստացողը ծախսեր է կատարել կամ գույքային վնաս է կրել՝ կապված այն բանի հետ, որ նա առարկան մշտապես ձեռք բերված էր համարում, ապա նա պարտավոր է վերադարձնել առարկան՝ ծախսերի և վնասների հատուցման պայմանով։ Այս կարգը չի կիրառվում, երբ փոխանցված առարկան հիմք չի տալիս այն մշտապես ձեռք բերված համարելու համար:
2. Վճարման պարտավորությունները ըստ 979-րդ և 980-րդ հոդվածների պետք է կատարվեն միաժամանակ: Հետ վերադարձնելու ծախսերը և ռիսկը կրում է կատարողը։
Հոդված 981. Վնասի հատուցման պարտավորությունը
1. Եթե ստացողը ստանալու պահին իմացել է կամ կոպիտ անփութության պատճառով տեղյակ չի եղել իրավական հիմքի թերության առկայության մասին և ավելի ուշ է իմացել այդ մասին, կամ փոխանցման մասին պահանջը դատական վարույթում է, ապա ստացողը պատասխանատվություն է կրում թերության մասին տեղեկություններ ստանալու պահից կամ դատական վարույթ փոխանցելու պահից՝ 979-րդ հոդվածի առաջին և 2-րդ մասերի, 980-րդ հոդվածի, ինչպես նաև ստորև բերված կանոնների հիման վրա։
2. Եթե ստացողը չի ստանում օգուտ, որը նա կարող էր ստանալ տնտեսության պատշաճ կառավարման արդյունքում, ապա հատուցման պարտավորություն է նշանակվում այն դեպքում, եթե նա մեղավորություն ունի։ Դրամական պարտքի համար պետք է վճարվի տոկոս: Առարկայից ստացված եկամուտը պետք է վերադարձվի:
3. Կատարման ընթացքում փոխանցված առարկայի մահվան կամ փչանալու համար ստացողը պարտավոր է հատուցել վնասը միայն այն դեպքում, եթե նա մեղավորություն ունի։ Ստացողը կարող է պահանջել առանց հանձնարարության այլոց գործերը կատարելու կանոնների համաձայն այն ծախսերի հատուցում, որը նա կատարել է՝ կապված կատարման առարկայի հետ։ Բացի պարտադիր ծախսերից այլ ծախսեր չեն հատուցվում:
4. Ժամկետի կետանցման համար պարտապանի պատասխանատվության վրա սույն կանոնները չեն տարածվում։
Հոդված 982. Ուրիշի իրավական բարիքի նկատմամբ ոտնձգության հետևանքները
1. Անձը, որը ոտնձգություն է կատարում երկրորդ անձի իրավական բարիքի նկատմամբ առանց նրա համաձայնության՝ տնօրինելով, ծախսելով, օգտագործելով, միացնելով, խառնելով, մշակելով կամ այլ եղանակով, պարտավոր է իրավասու անձին հատուցել դրանով պատճառված վնասը։
2. Անվավեր տնօրինման դեպքում իրավասու անձը կարող է ոտնձգողից պահանջել անհապաղ հատուցում։
Հոդված 983. Ոչ իրավասու անձի կողմից կատարման ընդունումը
Եթե իրավասու անձի համար նախատեսված կատարումը ստանում է ոչ իրավասու անձը, ապա նա պարտավոր է ստացածը վերադարձնել իրավասու անձին։
Հոդված 984. Պատասխանատվությունից ազատվելը
1. Եթե ոտնձգողը տեղյակ չի եղել իրավասության թերության մասին, բացառությամբ կոպիտ անփութության, նա ազատվում է պատասխանատվությունից, եթե հատուցման պահանջը դատարանում քննարկելու պահին այլևս չկան հարստացման նշաններ:
2. Ոտնձգող անձի կողմից օգտագործված բարիքի նկատմամբ արված ծախսերը չեն նվազեցնում նրա հարստացման չափը:
2002 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 1902 – ՎՕՏ I, № 4, 22.01.2003թ., հոդվ.20
Հոդված 985. Շահույթը պահանջելու իրավունք
1. Եթե ոտնձգողը դիտավորյալ չի նախատեսել այլ անձի իրավասությունը, ապա վերջինս կարող է պահանջել այն շահույթը, որը գերազանցում է գույքային կորուստը:
2. Ոտնձգողը պետք է տեղեկություններ ներկայացնի նրա մասին, թե ինչ շահույթ է նա ստացել ուրիշի գույքի օգտագործմամբ։
Հոդված 986. Սխալմամբ ուրիշի պարտքերի վճարումը
Անձը, ով գիտակցաբար կամ սխալմամբ վճարում է այլ անձի պարտքերը, կարող է այդ անձից պահանջել իր ծախսերի հատուցում։
Հոդված 987. Սխալմամբ այլ անձի գույքի վրա ծախսեր կատարելը
1. Անձը, ով գիտակցաբար կամ սխալմամբ ծախսեր է կատարել այլ անձի գույքի վրա, կարող է նրանից պահանջել իր ծախսերի հատուցում, եթե երրորդ անձը հարստացել է դրանով։
2. Հարստացման առկայությունը որոշվում է այն պահով, երբ պարտապանին վերադարձվում է իր իրը, կամ նա արժեքի բարձրացման արդյունքում այլ կերպ է օգուտ ստանում։
3. Պահանջը բացառվում է, եթե.
ա) անձը, ում նկատմամբ ներկայացված է պահանջը, կարող է պահանջել ծախսերի առգրավում և կառգրավի այն, կամ
բ) պահանջ ներկայացնող անձը մեղավոր կերպով ձգձգել է ծանուցումը ծախսերի պահանջի մասին, կամ
գ) անձը, ում կներկայացվի բողոքը, վիճարկել է ծախսերը մինչև դրանց կատարումը.
Հոդված 988. Կատարման արդյունքները ֆիկտիվ պարտատիրոջ հանձնարարությամբ
1. Այն անձը, որը 976-րդ հոդվածի համաձայն՝ ֆիկտիվ պարտատիրոջ ցուցումով ինչ-որ բան է փոխանցում երրորդ անձին, կարող է ֆիկտիվ պարտատիրոջից պահանջել կատարում այնպես, իբր նրան ինչ-որ բան է փոխանցել։ Եթե ֆիկտիվ պարտատիրոջ ցուցումը կասկածելի է, ապա կարող է հետվճարման պահանջ կիրառվել միայն երրորդ անձի նկատմամբ։
2. Անձը, որը 976-րդ հոդվածի համաձայն, պահանջ ներկայացնելուց հետո ինչ-որ բան է փոխանցում նոր ֆիկտիվ պարտատիրոջը, կարող է սկզբնական ֆիկտիվ պարտատիրոջից վերադարձ պահանջել այնպես, իբր նրան ինչ-որ բան է փոխանցել: Եթե սկզբնական ֆիկտիվ պարտատիրոջ ցուցումը կասկածելի է, ապա հետպահանջ կարելի է միայն նոր ֆիկտիվ պարտատիրոջ նկատմամբ:
3. Վճարման պարտականության նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են 979-րդ և 980-րդ հոդվածները։
2002 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 1902 – ՎՕՏ I, № 4, 22.01.2003թ., հոդվ.20
Հոդված 989. Երրորդ անձի պարտավորությունը հետ վերադարձնել անհիմն ստացածը
1. Եթե 976-րդ և 988-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում ստացողը, որը պարտավոր է վերադարձնել ստացվածը, այն անհատույց փոխանցում է երրորդ անձին, ապա երրորդ անձը նույնպես պարտավոր է վերադարձնել ստացվածն այնպես, կարծես նա պարտատիրոջից առանց օրինական հիմքի ինչ-որ բան էր ստացել, եթե ստացողից բավարարելն անհնար է։
2. Վնասի հատուցման նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են 979-981-րդ հոդվածների պահանջները։
Հոդված 990. Ոչ իրավասու անձի կողմից առարկան անհատույց տնօրինելու հետևանքները
1. Եթե ոչ իրավասու անձը առարկան տնօրինում է անհատույց, և այդ տնօրինումը իրական է իրավասու անձի նկատմամբ, ապա այն անձը, որն այս տնօրինման հետևանքով ուղղակի իրավական օգուտ է ստացել, պարտավոր է ստացածը փոխանցել իրավասու անձին:
2. Մեղավորության առկայության դեպքում համապատասխանաբար կիրառվում են 984-րդ և 985-րդ հոդվածների պահանջները:
Հոդված 991. Ուրիշի հաշվին անհիմն հարստացման հետևանքները
Անձը, որն այլ անձի հաշվին անարդարացիորեն հարստացել է նաև այլ միջոցով, բացի նրանից, որ նախատեսված է սույն գլլխով, պարտավոր է նրան վերադարձնել ստացածը։
Բաժին երրորդ
Դելիկտային պարտավորություններ
Գլուխ առաջին
Ընդհանուր դրույթներ
Հոդված 992. Հասկացությունը
Անձը, ով այլ անձի հակաօրինական, դիտավորյալ կամ անզգույշ գործողությամբ վնաս պատճառի, պարտավոր է հատուցել նրան այդ վնասը։
Հոդված 993. Վնասակար տեղեկությունների հրապարակման հետևանքները
1. Այն անձը, ով դիտավորությամբ կամ անզգուշությամբ տարածում կամ հրապարակում է այլ անձի գույքային վնաս պատճառող փաստեր, պարտավոր է հատուցել պատճառված վնասը, եթե այդ փաստերն ակնհայտորեն ոչ ճիշտ են:
2. Վնասի հատուցման պատասխանատվություն չի առաջանում այնպիսի արտահայտությունների դեպքում, որոնք ծառայում են օրինական հանրային շահերի պաշտպանությանը։
Հոդված 994. Անչափահասի պատասխանատվությունը պատճառված վնասի համար
1. Տասը տարին չլրացած անձը պատասխանատվություն չի կրում ուրիշին պատճառված վնասի համար։
2. Ծնողները կամ տասը տարին չլրացած անձի նկատմամբ հսկողության համար պատասխանատու այլ անձինք պարտավոր են հատուցել այն վնասը, որն այդ անձը անօրինական գործողությամբ պատճառել է մեկ ուրիշի: Նրանց պատասխանատվությունը բացառվում է, երբ հսկողության համար պարտավոր անձինք չէին կարող կանխել վնասը։
3. Տասը տարին լրացած, բայց անչափահաս անձը պատասխանատվություն է կրում ուրիշին պատճառված վնասի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ վնաս պատճառելու պահին չէր կարող հասկանալ իր գործողության իմաստը: Այն դեպքում, երբ տվյալ անձը չունի բավարար գույք կամ եկամուտ պատճառված վնասը հատուցելու համար, նրա ներկայացուցիչները նույնպես կրում են լրացուցիչ պատասխանատվություն։
Հոդված 995. Աջակցություն ստացողի կողմից պատճառված վնասի հատուցումը
1. Աջակցություն ստացողի կողմից պատճառված վնասը հատուցելու պարտավորությունը կրում է աջակցություն ստացողը, բացառությամբ այն դեպքի, երբ նրան դատարանի որոշմամբ աջակցող նշանակվել է վնասի պատճառումը կանխելու համար:
2. Եթե աջակցություն ստացողին դատարանի որոշմամբ աջակցողը նշանակվել է վնասի պատճառումը կանխելու համար, նրա կողմից պատճառած վնասը հատուցելու պարտավորությունը դրվում է աջակցողի վրա, բացառությամբ այն դեպքի, երբ անհնար է եղել կանխել այդ վնասը։
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում աջակցություն ստացողի կողմից պատճառված վնասը հատուցելու պարտավորություն չի դրվի աջակցողի վրա, եթե նա ապացուցում է, որ աջակցություն ստացողին վնասը կանխելու պահին այլևս անհրաժեշտ չի եղել աջակցություն՝ վնասի պատճառումը կանխելու համար։
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 996. Ժամանակավորապես հոգեկան խանգարման վիճակում պատճառած վնասի
հատուցումը
Ժամանակավորապես անգիտակից կամ հոգեկան խանգարվածության վիճակում գտնվող անձը պատասխանատվություն չի կրում պատճառած վնասի համար։ Եթե անձն ինքն է իրեն դրել նման վիճակի մեջ ալկոհոլային ըմպելիքի կամ նմանատիպ միջոցների օգտագործմամբ, նա չի ազատվում պատասխանատվությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հայտնվել է այդ վիճակում ոչ իր մեղքով։
Հոդված 997. Պաշտոնեական պարտականություն կատարելիս պատճառված վնասի
հատուցումը
Անձը պարտավոր է հատուցել այն վնասը, որ պատճառվել է երրորդ անձին իր աշխատողի հակաօրինական գործողությամբ իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունը կատարելիս։ Պատասխանատվություն չի առաջանա, եթե աշխատողը գործել է առանց մեղքի:
Հոդված 998. Համապարտ պատասխանատվություն պատճառված վնասի համար
1. Եթե վնասի պատճառմանը մասնակցում են մի քանի անձինք, նրանք պատասխանատվություն են կրում որպես համապարտ պարտապաններ:
2. Վնասի համար պատասխանատվություն է կրում ոչ միայն նա, ով անմիջականորեն վնաս է պատճառել, այլ նաև նա, ով հակել կամ նպաստել է դրան, ինչպես նաև նա, ով գիտակցաբար օգտվել է մեկ ուրիշին պատճառված վնասից:
Հոդված 999. Տրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով պատճառված
վնասի հատուցումը
1. Ուղևորների և բեռների փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցի տիրապետողը, եթե նրա տրանսպորտային միջոցի շահագործումը հանգեցրել է մահվան, խեղման կամ առողջությանը վնասելու կամ գույքի վնասման, պարտավոր է տուժողին հատուցել դրանով պատճառված վնասը:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված վնասի հատուցման պարտականությունը չի կիրառվում, երբ.
ա) վնասվում է փոխադրվող բեռը, բացառությամբ այն դեպքերի, երբ ուղևորն իր հետ է տանում այդ բեռը,
բ) վնասվում է տրանսպորտային միջոցը տիրապետողի կողմից պահպանման ընդունված իրը։
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված վնասը հատուցելու պարտականությունը չի կիրառվում, երբ վնասը պատճառվել է անհաղթահարելի ուժով, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը առաջացել է ավիացիոն տրանսպորտի շահագործման ժամանակ։
4. Եթե անձը տրանսպորտային միջոցը օգտագործում է առանց տիրապետողի թույլտվության, նա պարտավոր է տիրապետողի փոխարեն հատուցել վնասը։ Բացի այդ, տիրապետողը պարտավոր է հատուցել պատճառված վնասը, եթե տրանսպորտային միջոցի օգտագործումը հնարավոր է դարձել իր մեղքով։ Այս մասի առաջին նախադասությունը չի կիրառվում, եթե օգտվողը տիրապետողի կողմից նշանակված է տրանսպորտային միջոցը վարելու համար, կամ եթե այդ տրանսպորտային միջոցը նրան է փոխանցվել տիրապետողի կողմից։
Հոդված 1000. Պատասխանատվություն շինությունից բխող ավելացած վտանգով
պատճառված վնասի համար
1. Եթե այս կամ այն շինությունից բխում է ավելացած վտանգ կամ շինությունում արտադրվող, տեղադրված կամ մատակարարվող էներգիայից կամ հրդեհավտանգ կամ պայթյունավտանգ, թունավոր կամ թունավորող նյութերից, ապա այս շինության տիրապետողը պարտավոր է տուժածին հատուցել դրանով պատճառված վնասը, եթե այս վտանգի գործնականում իրականացումը հանգեցրել է մարդու մահվան, մարմնական վնասվածքի կամ առողջության վնասման կամ գույքային վնասի։ Նույն պատասխանատվությունը վերաբերում է հրդեհավտանգ կամ պայթյունավտանգ, թունավոր կամ թունավորող նյութերի տիրապետողներին, երբ այդ նյութերից ավելացած վտանգ է բխում:
2. Եթե այս կամ այն կառույցից կամ իրից ավելացված վտանգ է բխում այլ հիմքով, քան սույն հոդվածի առաջին մասում է նշված, ապա կառույցը կամ իրը տիրապետողը պարտավոր է նույն կերպ հատուցել վտանգի իրականացման հետևանքով պատճառված վնասը։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վնասի հատուցման պարտավորությունը բացառվում է, եթե վնասը պատճառվել է անհաղթահարելի ուժով, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը պատճառվել է էլեկտրահաղորդման գծերի վթարով կամ նավթ, գազ, ջուր կամ նավթամթերք մատակարարող սարքավորումների վնասմամբ։
4. Ճառագայթային նյութի օգտագործման հետևանքով պատճառված վնասը պետք է հատուցվի այն օգտագործողի կողմից:
Հոդված 1001. Հրդեհի մարման ժամանակ պատճառված վնասի հատուցումը
Հրդեհը մարելու, հարևան բնակարանների և շինությունների վրա դրա տարածումը կանխելու ժամանակ այլ անձանց պատճառված վնասը պետք է հատուցվի հրդեհի բռնկման համար պատասխանատու անձի կողմից։
Հոդված 1002. Վնասի հատուցման պատասխանատվությունից նախնական ազատման
անթույլատրելիությունը
999-րդ և 1000-րդ հոդվածներով նախատեսված վնասի հատուցման պարտավորությունը, եթե դա վերաբերում է անձին պատճառված վնասին, չի կարող նախօրոք բացառվել կամ սահմանափակվել։ Նույն կարգը կիրառվում է նաև իրին պատճառված վնասի նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ պատասխանատվությունից ազատելը կամ պատասխանատվության սահմանափակումը պայմանավորված էր վնասի հատուցման համար պատասխանատու անձի և հանրային իրավունքի իրավաբանական անձի, հանրային- իրավական հիմնադրամի կամ ձեռնարկության միջև։ Սրան հակառակ համաձայնություններն ու դրույթներն անվավեր են:
Հոդված 1003. Կենդանու կողմից պատճառված վնասի հատուցումը
Կենդանու տերը պարտավոր է հատուցել այն վնասը, որն իր կենդանին պատճառել է մեկ ուրիշի։ Բացի այդ, նշանակություն չունի՝ կենդանին հսկողության տակ է եղել, կորել է, թե փախել։ Վնասի համար պատասխանատվությունը չի կիրառվում, երբ կենդանու տերը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել երրորդ անձանց պաշտպանության համար:
Հոդված 1004. Շենքի փլուզումից պատճառված վնասի հատուցումը
1. Շենքի սեփականատերը պարտավոր է հատուցել շենքի փլուզման կամ դրա առանձին մասերի փլուզման հետևանքով պատճառված վնասը, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը չի առաջացել շենքի ոչ պատշաճ պահպանմամբ կամ շենքի թերությամբ։
2. Եթե վնասը պատճառվել է շենքից առարկա նետելու, ընկնելու կամ թափելու հետևանքով, ապա պատասխանատվություն է կրում այն սնձը, որը զբաղեցնում է կայանատեղին, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը պատճառվել է անհաղթահարելի ուժի գործողությամբ կամ տուժողի մեղքով:
Հոդված 1005. Պետության (մունիցիպալիտետի) պատասխանատվությունը պետական և
հանրային ծառայողների կողմից պատճառված վնասի համար
1. Եթե պետական ծառայողը կամ հանրային ծառայողը դիտավորությամբ կամ կոպիտ անզգուշությամբ խախտել է իր ծառայողական պարտականությունն այլ անձի նկատմամբ, ապա պետությունը (մունիցիպալիտետը) կամ այն մարմինը, որտեղ աշխատում է նշված ծառայողը, պարտավոր է հատուցել պատճառված վնասը: Դիտավորության կամ կոպիտ անփութության դեպքում պետական ծառայողը կամ հանրային ծառայողը պետության (մունցիպալիտետի) հետ համապարտ պատասխանատվություն են կրում:
2. Վնասի հատուցման պարտավորություն չի առաջանում, եթե տուժողը դիտավորությամբ կամ կոպիտ անզգուշությամբ չի փորձել օրինական ճանապարհով կանխել վնասը։
3. Վերականգնված անձի ապօրինի դատապարտման, քրեական պատասխանատվության ապօրինի ենթարկելու, կալանավորումը որպես խափանման միջոց ապօրինի կիրառելու, վարչական կալանքի, կարգապահական կալանքի կամ ուղղիչ աշխատանքների տեսքով վարչական տույժի սխալ նշանակման հետևանքով պատճառված վնասները հատուցում է պետությունը, անկախ հետաքննության, դատախազության մարմինների ու դատարանի պաշտոնյաների մեղքից։ Դիտավորության կամ կոպիտ անփութության դեպքում այդ անձինք պետության հետ համապարտ պատասխանատվություն են կրում։
2010 թվականի մարտի 9-ի Վրաստանի օրենք № 2719 – ՎՕՏ I, № 12, 24.03.2010թ., հոդվ․56
2010 թվականի սեպտեմբերի 24-ի Վրաստանի օրենք № 3619 – ՎՕՏ I, № 51, 29.09.2010թ., հոդվ.332
2015 թվականի հոկտեմբերի 27-ի Վրաստանի օրենք №4369 – կայք, 11.11.2015թ.
2016 թվականի դեկտեմբերի 21-ի Վրաստանի օրենք №161 – կայք, 28.12.2016թ.
2017 թվականի հունիսի 1-ի Վրաստանի օրենք №947 – կայք, 20.06.2017թ.
Հոդված 1006. Տուժողի մահվան դեպքում վնասի հատուցումը
1. Տուժողի մահվան դեպքում վնաս պատճառողը ապրուստի միջոց սահմանելով պետք է հատուցի այն անձանց վնասը, որոնց պահելու համար պատասխանատու է եղել տուժողը: Այս պարտավորությունն ուժի մեջ է այնքան ժամանակ, որքան ժամանակ տուժողը պարտավոր կլիներ վճարել այս ապրուստի միջոցը։
2. Ապրուստի միջոցի դիմաց տուժողը կարող է պահանջել միանվագ հատուցում, եթե դրա համար կա կարևոր հիմք։
Հոդված 1007. Բուժհաստատության կողմից պատճառված վնասի հատուցումը
Բուժհաստատությունում բուժման ժամանակ (վիրահատության կամ սխալ ախտորոշման հետևանքով պատճառված վնաս և այլն) անձի առողջությանը պատճառված վնասը հատուցվում է ընդհանուր հիմունքներով։ Վնասը պատճառողն ազատվում է պատասխանատվությունից, եթե ապացուցի, որ վնասի պատճառման մեջ ինքը մեղավորություն չունի։
Հոդված 1008. Վնասի հատուցման պահանջի հայցային վաղեմության ժամկետը
Դելիկտի հետևանքով պատճառված վնասի հատուցում պահանջելու իրավունքի հայցային վաղեմության ժամկետը երեք տարի է այն պահից, երբ տուժողը տեղեկացել է վնասի կամ վնասի հատուցման համար պարտավոր անձի մասին:
Գլուխ երկրորդ
Պատասխանատվություն խոտանված արտադրանքով պատճառած վնասի համար
2012 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 6151 – կայք, 25.05.2012թ.
Հոդված 1009. Խոտանված արտադրանք արտադրողի պատասխանատվությունը
1. Խոտանված արտադրանք արտադրողը պատասխանատու է այս արտադրանքով պատճառված վնասի համար՝ անկախ նրանից, թե նա պայմանագրային հարաբերության մեջ է եղել, թե՝ ոչ տուժողի հետ, բացառությամբ այն դեպքի, երբ.
ա) նա չի հանել այս արտադրանքը իրացման,
բ) ելնելով գործի հանգամանքներից՝ կարելի է ենթադրել, որ այն թերությունը, որը վնաս է առաջացրել, արտադրանքը չի ունեցել վաճառքի հանելիս,
գ) արտադրողը արտադրանքը չի արտադրել ոչ վաճառքի, ոչ որևէ այլ առևտրային նպատակով, ոչ էլ իր մասնագիտական գործունեության շրջանակներում,
դ) արտադրանքն ունի թերություն, որը իրացման հանելիս համապատասխանում էր այն ժամանակ գործող նորմերին,
ե) անհնար էր հայտնաբերել թերությունը՝ հաշվի առնելով այն գիտատեխնիկական մակարդակը, որն առկա էր արտադրանքը վաճառքի հանելիս։
2. Արտադրանքի մասն արտադրողի պատասխանատվությունը բացառվում է նաև, եթե թերությունն առաջացել է այն արտադրանքի կոնստրուկցիայից, որի բաղադրիչն է դարձել այս մասը։
3. Վնասի հատուցման արտադրողի պարտավորությունը նվազում կամ ընդհանրապես բացառվում է, եթե վնասը պատճառել է տուժողի կամ նրա փոխարեն պատասխանատու անձի մեղավոր գործողությունը։
4. Արտադրողի պատասխանատվությունը չի նվազում, եթե վնասը պատճառվել է արտադրանքի թերությամբ և միևնույն ժամանակ երրորդ անձի գործողությամբ։
2012 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 6151 – կայք, 25.05.2012թ.
Հոդված 1010. Խոտանված արտադրանք հասկացությունը
1. Արտադրանքը համարվում է խոտանված, եթե այն չի ապահովում այն հուսալիությունը, որը, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, ակնկալվում էր այս արտադրանքից:
2. Արտադրանքը չի համարվում խոտանված միայն այն պատճառով, որ ավելի ուշ ավելի լավ արտադրանք է մտել շրջանառության մեջ:
2012 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 6151 – կայք, 25.05.2012թ.
Հոդված 1011. Արտադրանքի հասկացությունը
1. Արտադրանք են բոլոր շարժական իրերը և իրի հետ կապված ծառայությունները, նույնիսկ եթե այդ իրը հանդիսանում է մեկ այլ շարժական կամ անշարժ իրի բաղկացուցիչ մաս: Սույն օրենսգրքի իմաստով «իրը» չի ներառում սննդի առաջնային արտադրանքը և որսի հետևանքով ձեռք բերված արտադրանքը: «Արտադրանքը» ներառում է նաև շուկայում տեղադրված ապրանքը, անկախ նրանից, թե այն հատկացված է արդյոք վերջնական սպառողի համար, որը մատակարարված է կամ այլ կերպ հասանելի է առևտրային կամ ոչ առևտրային նպատակների համար:
2. Արտադրող է համարվում այն անձը, ով արտադրել է վերջնական արտադրանքը, հիմնական տարրը կամ արտադրանքի մի մասը: Արտադրող է համարվում նաև յուրաքանչյուր ոք, ով իր անունից, ապրանքային նշանով կամ այլ տարբերակիչ նշանով հանդես է գալիս որպես արտադրող։
3. Արտադրող է համարվում նաև այն անձը, որն արտադրանք է արտահանում վաճառքի, վարձակալության կամ այլ ձևով, տնտեսական նպատակով, իր գործունեության ոլորտում, սույն օրենսգրքով նախատեսված պայմանների պահպանմամբ։
4. Եթե անհնար է որոշել արտադրողի ինքնությունը, ապա յուրաքանչյուր մատակարար համարվում է արտադրող, բացառությամբ այն դեպքի, երբ նա տուժողին պահանջից հետո 1- ամսյա ժամկետում ներկայացնում է արտադրողին կամ այն անձին, որն իրեն մատակարարել է այս արտադրանքը։ Այս կարգը կիրառվում է նաև ներմուծվող ապրանքների նկատմամբ, երբ հնարավոր չէ պարզել առաջնային իրացնողին, չնայած նրան, որ արտադրողի անունը հայտնի է:
2011 թվականի հոկտեմբերի 13-ի Վրաստանի օրենք № 5119 – կայք, 31.10.2011թ.
2012 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 6151 – կայք, 25.05.2012թ.
Հոդված 1012. Ապացուցման բեռը
Խոտանված արտադրանքով պատճառած վնասի համար պատասխանատվության ապացուցման բեռը կրում է տուժողը:
2012 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 6151 – կայք, 25.05.2012թ.
Հոդված 1013. Խոտանված արտադրանք արտադրողների համապարտ
պատասխանատվությունը
Եթե նույն վնասի համար վնասի հատուցման պարտավորություն ունեն մի քանի արտադրողներ, նրանք պատասխանատվություն են կրում որպես համապարտ պարտապաններ:
2012 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 6151 – կայք, 25.05.2012թ.
Հոդված 1014. Առողջությունը վնասելով պատճառված վնասի հատուցումը
Սույն օրենսգրքի 1009-րդ հոդվածի համաձայն վնասի հատուցման պատասխանատվությունը տարածվում է մահվան կամ մարմնական վնասվածքի հետևանքով առաջացած վնասների վրա:
2012 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 6151 – կայք, 25.05.2012թ․
Հոդված 1015. Պահանջի հայցային վաղեմության ժամկետը
1. Սույն օրենսգրքի 1009-րդ հոդվածի համաձայն՝ պահանջի հայցային վաղեմության ժամկետը 3 տարի է՝ սկսած այն պահից, երբ հատուցման իրավունք ունեցողն իմացել է կամ պետք է իմանար վնասի, թերության կամ վնասի հատուցման պարտավոր անձի մասին։
2. Սույն օրենսգրքի 1009-րդ հոդվածի համաձայն՝ պահանջն առոչինչ է այն պահից 10 տարի հետո, երբ արտադրողը վնաս պատճառող արտադրանքը իրացման է հանել։
2012 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 6151 – կայք, 25.05.2012թ․
Հոդված 1016. Արտադրողի պատասխանատվության նախապես բացառման և
սահմանափակման անթույլատրելիությունը
Արտադրողի պատասխանատվությունը խոտանված արտադրանքի պատճառած վնասի համար չի կարող նախօրոք ոչ բացառվել, ոչ էլ սահմանափակվել: Հակառակի մասին համաձայնությունն առոչինչ է։
2012 թվականի մայիսի 8-ի Վրաստանի օրենք № 6151 – կայք, 25.05.2012թ.
Պաշտոնական աղբյուր և տեքստի խմբագրություն
Պաշտոնական վրացերեն անվանում: საქართველოს სამოქალაქო კოდექსი
Իրավազորություն: Վրաստան
Պաշտոնական փաստաթուղթ Matsne-ում
Ընդունման ամսաթիվ:
LIDA.ge-ի տեքստը ոչ պաշտոնական թարգմանություն է։ Պաշտոնական փաստաթուղթը տեսեք Matsne-ում։
Այս տեքստի համապատասխանությունը կոնկրետ պաշտոնական խմբագրությանը առանձին չի հաստատվել։ Կիրառելուց առաջ ստուգեք համապատասխան խմբագրությունը Matsne-ում։
