Վերադառնալ օրենսդրության կատալոգ
Վրաստանի քաղաքացիական օրենսգիրք — Ընտանեկան իրավունք
LIDA.ge-ի տեքստերը տրամադրվում են տեղեկատվական նպատակով։ Դրույթը կիրառելուց առաջ Matsne-ում ստուգեք լեզուն, խմբագրությունն ու իրավական կարգավիճակը։
Բոլոր հոդվածները
Ընդհանուր դրույթներ · Գույքային իրավունք · Պարտավորությունների իրավունք · Մտավոր սեփականություն · Ընտանեկան իրավունք · Ժառանգական իրավունք
Գիրք հինգերորդ
Ընտանեկան իրավունք
Բաժին առաջին
Ամուսնություն
Գլուխ առաջին
Ամուսնության կարգն ու պայմանները
Հոդված 1106. Ամուսնության հասկացությունը
Ամուսնությունը տղամարդու և կնոջ կամավոր միությունն է ընտանիք ստեղծելու նպատակով, որը գրանցված է Վրաստանի արդարադատության նախարարության կառավարման ոլորտում գործող հանրային իրավունքի իրավաբանական անձի՝ Պետական ծառայությունների զարգացման գործակալության տարածքային ծառայությունում (այսուհետ՝ Գործակալության տարածքային ծառայություն):
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
2012 թվականի մայիսի 25-ի Վրաստանի օրենք № 6317– կայք, 19.06.2012թ.
Հոդված 1107. Ամուսնության պայմանները
Ամուսնանալու համար անհրաժեշտ է.
ա) ամուսնական տարիք,
բ) ամուսնացող անձանց համաձայնությունը։
Հոդված 1108. Ամուսնական տարիքը
1. Ամուսնությունը թույլատրվում է 18 տարեկանից։
2. Սահմանափակ գործունակությամբ չափահաս անձի ամուսնությունը թույլատրվում է խնամակալի նախնական գրավոր համաձայնությամբ:
3. (Հ անվել է՝ 16.12.2015թ., № 4649):
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
2015 թվականի դեկտեմբերի 16-ի Վրաստանի օրենք № 4649 – կայք, 28.12.2015թ.
Հոդված 1109. Ամուսնացող անձանց համաձայնությունը. Նշանադրություն
1. Ամուսնացող անձանց նախնական համաձայնությունը (նշանադրությունը) հետագայում ամուսնանալու պարտավորություն չի առաջացնում։
2. Նշանադրությունը հիմք չէ հարկադիր ամուսնության համար դատական հայց ներկայացնելու համար։
3. Նշանադրության հետ կապված նվերները չամուսնանալու դեպքում վերադարձվում են կողմերին։
Հոդված 1111. (Հանվել է)
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1111. (Հանվել է)
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1112. (Հանվել է)
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1113. (Հանվել է)
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1114. (Հանվել է)
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1115. (Հանվել է)
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1116. (Հանվել է)
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1117. (Հանվել է)
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1118. (Հանվել է)
2009 թվականի հուլիսի 11-ի Վրաստանի օրենք № 1393 – ՎՕՏ I, № 21, 03.08.2009թ., հոդվ.111
Հոդված 1119. (Հանվել է)
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1120. Ամուսնությանը խոչընդոտող հանգամանքները
1. Ամուսնություն չի թույլատրվում.
ա) այն անձանց միջև, որոնցից առնվազն մեկն ամուսնացած է ուրիշի հետ,
բ) ուղիղ վերընթաց և վայրընթաց ճյուղի ազգականների միջև,
գ) կենսաբանական և ոչ կենսաբանական քույր-եղբայրների միջև,
դ) որդեգրողի և որդեգրի միջև,
ե) այն անձանց միջև, որոնցից առնվազն մեկն աջակցություն ստացող է, և որոնք չեն կնքել սույն օրենսգրքի 1172-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ամուսնական պայմանագիր:
2. Սույն հոդվածի առաջին մասի «բ», «գ», «դ» ենթակետերը կիրառվում են նույնիսկ այն դեպքում, երբ որդեգրման հետևանքով խզվել են ազգակցական հարաբերությունները:
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Վրաստանի Սահմանադրական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 8-ի Որոշում № 2/4/532,533 – կայք, 28.10.2014թ.
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1121. (Հանվել է)
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Գլուխ երկրորդ
Ամուսնության դադարեցում
Հոդված 1122. Ամուսնության դադարեցման հիմքերը
Ամուսնությունը դադարեցվում է.
ա) ամուսիններից մեկի մահով,
բ) ամուսիններից մեկին օրենքով սահմանված կարգով մահացած հայտարարելով,
գ) ամուսնալուծության միջոցով:
Հոդված 11221. Ամուսնության դադարեցումը ամուսիններից մեկի մահվան կամ մահացած
հայտարարման հետևանքով
1. Ամուսնությունը համարվում է լուծված ամուսիններից մեկի մահվան օրվանից:
2. Ամուսիններից մեկին մահացած ճանաչելու մասին դատարանի որոշման մեջ մահվան ստույգ ամսաթիվը նշված չլինելու դեպքում ամուսնությունը համարվում է լուծված դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1123. Ամուսնալուծության անթույլատրելիությունը
1. Ամուսնալուծությունը կատարում է դատական կարգով, եթե ամուսինների միջև առկա է վեճ, այլ դեպքերում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում:
2. Կնոջ հղիության ընթացքում և երեխայի ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում ամուսինն իրավունք չունի ամուսնալուծության գործ հարուցել առանց կնոջ համաձայնության:
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
2007 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5672 – ՎՕՏ I, № 1, 03.01.2008թ., հոդվ․4
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1124. (Հանվել է)
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
2007 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 5672 – ՎՕՏ I, № 1, 03.01.2008թ., հոդվ․4
2009 թվականի հուլիսի 11-ի Վրաստանի օրենք № 1393 – ՎՕՏ I, № 21, 03.08.2009թ., հոդվ.111
2010 թվականի դեկտեմբերի 15-ի Վրաստանի օրենք № 4055 – ՎՕՏ I, № 76, 29.12.2010թ., հոդվ.499
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1125. (Հանվել է)
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1126. (Հանվել է)
Վրաստանի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի № 5672 օրենք – ՎՕՏ I, № 1, 03.01.2008թ., հոդվ․ 4
Հոդված 1127. Ամուսնալուծության գործերի քննությունը դատարանի կողմից
1. Ամուսնալուծության գործերը դատարանը քննում է հայցային վարման կարգով, որը սահմանված է Վրաստանի քաղաքացիական իրավունքի դատավարական օրենսգրքով:
2. Դատարանը միջոցներ է ձեռնարկում ամուսիններին հաշտեցնելու համար։ Նա իրավունք ունի հետաձգել գործի քննությունը և ամուսինների հաշտության ժամկետ սահմանել, որը չպետք է գերազանցի վեց ամիսը։
3. Ամուսնալուծությունը տեղի կունենա, եթե դատարանը որոշում է, որ ամուսինների համար անհնար է շարունակել համատեղ կյանքը և պահպանել ընտանիքը՝ չնայած հաշտության համար ձեռնարկված միջոցներին։
4. Ամուսնալուծության մասին որոշում կայացնելիս դատարանը անհրաժեշտության դեպքում միջոցներ է ձեռնարկում անչափահաս երեխաների և անգործունակ ամուսնու շահերը պաշտպանելու համար:
5. Ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշման հիման վրա կատարվող ամուսնալուծության գրանցման վրա չի տարածվում սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հայցային վաղեմության ժամկետը:
2018 թվականի հունիսի 27-ի Վրաստանի օրենք № 2635 – կայք, 07.06.2018թ.
Հոդված 1128. Երեխաների բնակության վայրի և դրանց պահելու վերաբերյալ
որոշում կայացնելը
1. Երբ ամուսինները համաձայնության չեն գալիս երեխաների բնակության վայրի և ամուսնալուծությունից հետո նրանց պահելու համար վճարվելիք միջոցների մասին, դատարանը պարտավոր է ամուսնալուծության հետ մեկտեղ որոշել, թե որ երեխան որ ծնողի մոտ պետք է մնա, և որ ծնողը ինչ չափով պետք է վճարի ապրուստի միջոց (ալիմենտ):
2. Սույն հոդվածով նախատեսված դեպքում, ըստ անհրաժեշտության, գործին մասնակցելու համար պետք է ներգրավվի խնամակալության և հոգաբարձության մարմինը:
Հոդված 1129. Ամուսնու պահելու վերաբերյալ որոշում կայացնելը
Այն ամուսնու խնդրանքով, որն իրավունք ունի ապրուստի միջոց ստանալու մյուս ամուսնուց, դատարանը պարտավոր է ամուսնալուծության գործով որոշման հետ մեկտեղ սահմանել այն դրամական միջոցների չափը, որը պետք է վճարվի մյուս ամուսնուն։
Հոդված 1130. Ամուսինների գույքի բաժանման մասին որոշում կայացնելը
1. Ամուսինների կամ նրանցից մեկի պահանջով դատարանը պարտավոր է ամուսնալուծության գործի որոշման հետ մեկտեղ քննել ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի բաժանման հարցը։
2. Եթե նման բաժանումը վերաբերում է երրորդ անձի իրավունքներին, ապա գույքի բաժանման վերաբերյալ վեճը չի կարող լուծվել ամուսնալուծության գործի հետ մեկտեղ։
Հոդված 1131. (Հանվել է)
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1132. (Հանվել է)
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1133. (Հանվել է)
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1134. (Հանվել է)
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1135. Ամուսնության վերականգնումը մահացած կամ անհայտ կորած ճանաչված
ամուսնու վերադարձից հետո
1. Եթե հայտնվում է օրենքով սահմանված կարգով մահացած կամ անհայտ կորած ճանաչված ամուսինը, ում հետ այդ հիմքով լուծվել է ամուսնությունը, և նրան մահացած կամ անհայտ կորած ճանաչելու մասին դատարանի որոշումը չեղարկվում է, Գործակալության տարածքային ծառայությունը կարող է վերականգնել ամուսնությունը ամուսինների համատեղ դիմումի հիման վրա, իսկ եթե նրանք դատական կարգով են եղել ամուսնալուծված, ապա նրանց դիմումի համաձայն՝ դատարանը չեղարկում է ամուսնալուծության մասին որոշումը։
2. Ամուսնությունը չի կարող վերականգնվել, եթե մահացած կամ անհայտ կորած ճանաչված անձի ամուսինն արդեն ամուսնացած է այլ անձի հետ։
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
Հոդված 1136. Կրկին ամուսնանալու իրավունքը
Ամուսնալուծված ամուսիններն իրավունք ունեն կրկին ամուսնանալու։
Հոդված 1137. (Հանվել է)
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1138. (Հանվել է)
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1139. (Հանվել է)
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
2010 թվականի մարտի 9-ի Վրաստանի օրենք № 2719 – ՎՕՏ I, № 12, 24.03.2010թ., հոդվ․56
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 11391. (Հանվել է)
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
Գլուխ երրորդ
Ամուսնության անվավերությունը
Հոդված 1140. Ամուսնությունն անվավեր ճանաչելու հիմքերը
1. Ամուսնությունը կարող է անվավեր ճանաչվել, եթե խախտվել են 1107-րդ, 1108-րդ և 1120-րդ հոդվածներով սահմանված պայմանները և, եթե ամուսնության գրանցումը նպատակ չի ունեցել ընտանիք ստեղծել (ֆիկտիվ ամուսնություն):
2. Ամուսնությունը կարող է անվավեր ճանաչվել միայն դատարանի կողմից։
Հոդված 1141. Ամուսնության վավերականության կանխավարկածը
Եթե ամուսինները ամուսնության ժամանակ չգիտեին ամուսնությունը խոչընդոտող այն հանգամանքների մասին, որը նրանց ամուսնությունը անվավեր համարելու հիմք է, ապա ամուսնությունը լուծվում է դատարանում այդ հանգամանքը հաստատվելու պահից, սակայն մինչ այդ ամուսնությունն առաջացնում է բոլոր այն իրավական հետևանքները, ինչ իրական ամուսնությունը։
Հոդված 1142. Ամուսնության տարիքը չլրացած անձի հետ ամուսնության
անվավերությունը
1. Այն անձի հետ ամուսնությունը, որի ամուսնության տարիքը չի լրացել և ոչ էլ նվազեցվել է նրա ամուսնության տարիքը, կարող է անվավեր ճանաչվել, եթե դա պահանջում են այն ամուսնու շահերը, որն ամուսնացել է մինչ ամուսնության տարիքը լրանալը:
2. Այս հիմքով ամուսնությունը անվավեր ճանաչելու մասին պահանջ ներկայացնելու իրավունք ունեն անչափահաս ամուսինը, նրա ծնողները կամ խնամակալը (հոգաբարձուն), ինչպես նաև՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը:
3. Եթե գործի քննության պահին անչափահաս ամուսինը հասել է ամուսնական տարիքի կամ հղի է, ապա ամուսնությունը կարող է անվավեր ճանաչվել միայն նրա պահանջով:
Հոդված 1143. Ամուսնության անվավեր ճանաչումը ամուսնությունը խոչընդոտող
հանգամանքների պատճառով
1. Ամուսնությունը, որը կձևակերպվի 1120-րդ հոդվածով նախատեսված պայմանների խախտմամբ, դատարանը կարող է անվավեր ճանաչել։
2. Եթե գործի քննության պահին այլևս գոյություն չունեն ամուսնությունը խոչընդոտող հանգամանքներ, ապա դատարանը կարող է ամուսնությունը վավեր ճանաչել այդ հանգամանքները վերացնելու պահից: Նման հիմքով ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջի իրավունք ունեն ամուսինները և այն անձինք, որոնց իրավունքները խախտվել են այս ամուսնությամբ, ինչպես նաև՝ խնամակալության և հոգաբարձության մարմինները։
3. Աջակցություն ստացողի հետ ամուսնությունը անվավեր ճանաչելու մասին գործը քննելիս՝ անհրաժեշտ է գործին ներգրավել աջակցողին, որը նրա ամուսինը չի հանդիսանում, եթե այդպիսին կա, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, խնամակալության և հոգաբարձության մարմնին։
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1144. Հարկադիր ամուսնությունը անվավեր ճանաչելը
1. Հարկադրանքի հետևանքով տեղի ունեցած ամուսնության դեպքում ամուսինը (ամուսինները) կարող է (են) հայց հարուցել՝ ամուսնությունը անվավեր ճանաչելու մասին։
2. Հարկադիր ամուսնության փաստը պետք է որոշի դատարանը։
Հոդված 1145. Շինծու ամուսնությունն անվավեր ճանաչելը
1. Ամուսնությունը, որը տեղի է ունեցել այնպես, որ նպատակ չէր նախանշում ընտանիքի ստեղծում, կարող է անվավեր ճանաչվել։
2. Շինծու ամուսնությունը անվավեր ճանաչելու մասին հայց հարուցելու իրավունք ունի Գործակալության տարածքային ծառայությունը, իսկ եթե ամուսիններից մեկն ամուսնացել է առանց ընտանիք ստեղծելու մտադրության, ապա այդպիսի հայց կարող է ներկայացնել նաև մյուս ամուսինը:
3. Ամուսնությունը չի կարող ճանաչվել շինծու, եթե գրանցված անձինք մինչ գործի քննությունը փաստացի արդեն իսկ ստեղծել են ընտանիք:
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
Հոդված 1146. Ամուսնությունը անվավեր ճանաչելու պահը
1. Անվավեր ճանաչված ամուսնությունը անվավեր է համարվում ամուսնության գրանցման օրվանից և չի առաջացնում ամուսինների իրավունքներ ու պարտականություններ:
2. Ամուսնությունն անվավեր ճանաչված անձանց գույքային հարաբերությունները կարգավորվում են ընդհանուր գույքի վերաբերյալ սույն օրենսգրքով սահմանված կարգով:
3. Ամուսնությունը անվավեր ճանաչելու մասին որոշում կայացնելիս դատարանն իրավունք ունի այն ամուսնուն, որը չգիտեր և ոչ էլ կարող էր իմանալ ամուսնությունը խոչընդոտող հանգամանքների առկայության մասին (բարեխիղճ ամուսին), մյուս ամուսնուց հատկացնել ապրուստի միջոց ստանալու իրավունք՝ ըստ 1182-րդ և 1186-րդ հոդվածների, իսկ մինչև անվավեր ճանաչելը ձեռք բերված գույքը բաժանելիս՝ կիրառել 1158-րդ և 1171-րդ հոդվածներով նախատեսված կանոնները։
4. Ամուսնությունը անվավեր ճանաչելը չի խախտում նման ամուսնության արդյունքում ծնված երեխաների իրավունքները։
Հոդված 1147. Բարեխիղճ ամուսնուն պատճառված վնասի հատուցումը
Բարեխիղճ ամուսինը, որը գույքային վնաս է կրել չեղյալ հայտարարված ամուսնության արդյունքում, իրավունք ունի պահանջելու այդ վնասի հատուցում։
Հոդված 1148. Ամուսնությունը անվավեր ճանաչելը միայն դատարանի կողմից
Ոչ ոք չի կարող մատնանշել ամուսնության անվավերությունը, քանի դեռ ամուսնությունն անվավեր չի ճանաչվել դատարանի կողմից։
Հոդված 1149. Ամուսինների մահից հետո ամուսնությունը անվավեր ճանաչելու
անթույլատրելիությունը
Չի կարող պահանջվել ամուսնության անվավեր ճանաչում երկու ամուսինների մահից հետո:
Հոդված 1150. Անվավեր ամուսնության դեպքում կրկին ամուսնանալը
Այն անձինք, որոնց ամուսնությունը չեղյալ է հայտարարվել, կարող են կրկին ամուսնանալ ընդհանուր կարգով, եթե այլևս չի լինի այն հիմքը, որի պատճառով ամուսնությունը չեղյալ է համարվել։
Գլուխ չորրորդ
Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները
I. Ընդհանուր դրույթներ
Հոդված 1151. Ամուսնության գրանցման նշանակությունը
Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները բխում են միայն Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնությունից։
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
2010 թվականի հոկտեմբերի 1-ի Վրաստանի օրենք № 3657 – ՎՕՏ I, № 53, 11.10.2010թ., հոդվ.341
Հոդված 1152. Ամուսինների իրավահավասարությունը
Ընտանեկան հարաբերություններում ամուսիններն օգտվում են հավասար անձնական և գույքային իրավունքներից և կրում են հավասար պարտականություններ։
Հոդված 1153. Խտրականության արգելումը
Ամուսնության ժամանակ և ընտանեկան հարաբերություններում թույլ չի տրվում իրավունքների ուղղակի կամ անուղղակի սահմանափակում, ուղղակի կամ անուղղակի առավելության շնորհում ըստ ծագման, սոցիալական և գույքային վիճակի, ռասայական և ազգային պատկանելության, սեռի, կրթության, լեզվի, կրոնի նկատմամբ վերաբերմունքի, գործունեության տեսակի և բնույթի, բնակության վայրի և այլ հանգամանքների։
II. Անձնական իրավունքներ
Հոդված 1154. (Հանվել է)
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1155. Ընտանեկան հարցերի համատեղ որոշումը
Ամուսինները միասին են որոշում երեխաների դաստիարակության և ընտանեկան այլ հարցեր:
Հոդված 1156. Գործունեություն ընտրելու ազատությունը
Ամուսիններից յուրաքանչյուրը կարող է ազատորեն ընտրել իր գործունեությունն ու մասնագիտությունը։
Հոդված 1157. Բնակության վայրի ազատ ընտրությունը
Ամուսիններից յուրաքանչյուրը կարող է իր հայեցողությամբ ընտրել բնակության վայր, եթե դա չի հակասում ընտանիքի շահերին:
III. Օրենքով սահմանված գույքային իրավունքներ և պարտականություններ
Հոդված 1158. Ամուսինների համասեփականությունը
1. Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց ընդհանուր սեփականությունն է (համասեփականությունը), եթե նրանց միջև ամուսնական պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
2. Նման գույքի նկատմամբ ամուսինների համասեփականության իրավունքը ծագում է նույնիսկ այն դեպքում, եթե նրանցից մեկը զբաղվել է ընտանեկան գործունեությամբ, խնամել է երեխաներին կամ որևէ այլ հարգելի պատճառով չի ունեցել ինքնուրույն եկամուտ:
Հոդված 1159. Համասեփականության մեջ եղած գույքի կառավարումը փոխադարձ
համաձայնությամբ
Ամուսինները հավասար իրավունքներ ունեն համասեփականության մեջ եղած գույքի նկատմամբ: Այս գույքի տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը տեղի է ունենում ամուսինների փոխադարձ համաձայնությամբ:
Հոդված 1160. Համասեփականության մեջ եղած գույքի տնօրինումը փոխադարձ
համաձայնությամբ
1. Այն գույքի տնօրինումը, որն ամուսինների համասեփականության մեջ է, տեղի է ունենում ամուսինների համաձայնությամբ՝ անկախ նրանից, թե որ ամուսինն է տնօրինում այդ գույքը։
2. Ամուսիններից մեկի կողմից համասեփականություն հանդիսացող գույքի տնօրինման վերաբերյալ կնքված գործարքը չի կարող չեղյալ համարվել մյուսի պահանջով այն հիմքով, որ.
ա) նա չգիտեր գործարքի մասին,
բ) նա համաձայն չէր գործարքին։
3. Ամուսինը՝ որպես համասեփականատեր, իրավունք ունի պահանջելու գույքի տնօրինումից ստացված օգուտը։
2007 թվականի հունիսի 29-ի Վրաստանի օրենք № 5127 – ՎՕՏ I, № 27, 17.07.2007թ., հոդվ.260
Հոդված 1161. Ամուսինների անհատական սեփականությունը
Ամուսիններից յուրաքանչյուրի սեփականությունն է.
ա) գույքը, որը պատկանել է նրանցից յուրաքանչյուրին մինչև ամուսնությունը,
բ) գույքը, որը ամուսնության ընթացքում ստացվել է ժառանգությամբ կամ նվիրատվությամբ։
Հոդված 1162. Ամուսնության ընթացքում ձեռք բերված անհատական օգտագործման իրերը
Անհատական օգտագործման իրերը, բացառությամբ թանկարժեք իրերի, նույնիսկ եթե դրանք ձեռք են բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցներով, համարվում են այդ իրերն օգտագործող ամուսնու սեփականությունը:
Հոդված 1163. Ամուսինների գույքը ամուսինների համատեղ սեփականության վերածելը
Ամուսիններից յուրաքանչյուրի սեփականությունը կարող է համարվել ամուսինների համասեփականություն, եթե պարզվի, որ այդ գույքի արժեքը զգալիորեն աճել է ամուսնության ընթացքում կատարված ծախսերի արդյունքում (վերապլանավորում, շինարարության ավարտ, վերափոխում և այլն): Այս կանոնը չի կիրառվում, եթե ամուսնության պայմանագրով այլ բան է նախատեսված ։
Հոդված 1164. Ամուսինների ընդհանուր գույքի բաժանումը
Ամուսինների ընդհանուր գույքը կարող է բաժանվել յուրաքանչյուր ամուսնու ցանկությամբ ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ դրա դադարեցումից հետո:
Հոդված 1165. Մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ իրերի
ճակատագիրը համասեփականության բաժանման ժամանակ
Ամուսինների համատեղ սեփականությունը բաժանվում է ամուսինների փոխադարձ համաձայնությամբ, իսկ եթե նման համաձայնություն ձեռք չի բերվում, ապա դատարանի կողմից։ Դատարանը որոշում է, թե որ իրը որ ամուսնուն պետք է պատկանի։ Մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ իրերը (երաժշտական գործիքներ, բժշկական սարքավորումներ, գրադարան և այլն), նույնիսկ եթե դրանք ձեռք են բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցներով, փոխանցվում են ամուսնուն, ում այդ իրերն անհրաժեշտ են իր գործունեության համար:
Հոդված 1166. Մասնաբաժնի փոխհատուցումը սեփականությունը բաժանելիս
Եթե ընդհանուր գույքի բաժանման ժամանակ ամուսիններից մեկին տրվում են այնպիսի իրեր, որոնց արժեքը գերազանցում է նրան հասանելիք մասնաբաժինը, ապա մյուս ամուսնուն տրվում է համապատասխան դրամական կամ այլ փոխհատուցում։
Հոդված 1167. Ընդհանուր գույքի բաժանումը ամուսնության ընթացքում
Եթե ընդհանուր գույքը բաժանվում է ամուսնության ընթացքում, ապա գույքի չբաժանված մասը, ինչպես նաև այն գույքը, որը նրանք ձեռք կբերեն հետագայում, կհամարվի ամուսինների համատեղ սեփականություն, եթե այլ բան նախատեսված չէ ամուսնական պայմանագրով։
Հոդված 1168. Անչափահաս երեխաների շահերի նախատեսումը
համասեփականությունը բաժանելիս
1. Ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող գույքը բաժանելիս ամուսինների բաժինը հավասար է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև համաձայնությամբ:
2. Դատարանը կարող է շեղվել ամուսինների մասնաբաժնի հավասարության ելակետից՝ անչափահաս երեխաների շահերի կամ ամուսիններից մեկի ուշադրության արժանի շահերի նախատեսմամբ։ Մասնավորապես, ամուսիններից մեկի մասնաբաժինը կարող է ավելացվել՝ նրա նախատեսմամբ, որ նրա հետ ապրում են անչափահաս զավակները, որ նա անաշխատունակ է, կամ էլ՝ եթե մյուս ամուսինը ընդհանուր գույքը ծախսում էր ի վնաս ընտանիքի շահերի։
3. Նշված հիմքով դատարանը կարող է յուրաքանչյուր ամուսնու սեփականություն ճանաչել ամուսնության փաստացի դադարեցման կամ առանձին կյանքի ընթացքում նրանցից յուրաքանչյուրի ձեռք բերած գույքը։
Հոդված 1169. Ամուսինների ընդհանուր պարտքերը բաժանելու կարգը
Ամուսինների ընդհանուր պարտքերը բաժանվում են նրանց միջև՝ ընդհանուր սեփականության մեջ նրանցից յուրաքանչյուրի մասնաբաժնի համամասնությամբ:
Հոդված 1170. Ամուսիններից մեկի պարտքի մարման եղանակը
1. Ամուսիններից մեկին պարտքը մարելու համար վճարել տալը կարող է իրականացվել նրա գույքից և/կամ համասեփականության մասնաբաժնից, որը նա կստանար գույքի բաժանման դեպքում։
2. Վերոհիշյալ պարտքերի պատճառով ամուսինների ընդհանուր գույքից կարելի է վճարել տալ այն ժամանակ, երբ դատարանը որոշի, որ այն, ինչ պարտավորությամբ էր ստացված, օգտագործվել է ամբողջ ընտանիքի ընդհանուր շահերի համար։
3. Ամուսիններից մեկի հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման ժամանակ ամուսինների համասեփականությունից կարելի է վճարել տալ այն ժամանակ, եթե դատավճռով որոշվի, որ այդ գույքը ձեռք է բերվել հանցագործության արդյունքում ստացված միջոցներով։
Հոդված 1171. Համատեղ սեփականություն հանդիսացող գույքը բաժանելու պահանջի
հայցային վաղեմության ժամկետը
Ամուսնալուծված ամուսինների համասեփականություն հանդիսացող գույքի բաժանման հետ կապված պահանջների համար սահմանվել է եռամյա հայցային վաղեմության ժամկետ։
IV. Ամուսինների պայմանագրային գույքային հարաբերությունները
Հոդված 1172. Ամուսնական պայմանագիրը
1. Ամուսինները կարող են կնքել ամուսնական պայմանագիր, որով սահմանվում են նրանց գույքային իրավունքներն ու պարտականությունները ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ ամուսնալուծության ժամանակ։
2. Ամուսնական պայմանագիրը պետք է կնքվի մինչև ամուսնության գրանցումը, եթե ամուսիններից առնվազն մեկը աջակցություն ստացող է: Ամուսնական պայմանագրի կնքման գործընթացում անհրաժեշտ է ներգրավել խնամակալության և հոգաբարձության մարմնին, ինչպես նաև աջակցողին այն մասի մեջ, որը սահմանված է դատարանի համապատասխան որոշմամբ։
3. Աջակցություն ստացողի հետ կնքված ամուսնական պայմանագրի կատարման ընթացքում աջակցողի կողմից իր պարտականությունների կատարման հսկողություն իրականացնելու համար պատասխանատու է խնամակալության և հոգաբարձության մարմինը:
4. Աջակցություն ստացողի հետ կնքված ամուսնական պայմանագիրը չպետք է ավելի շատ սահմանափակի նրա գույքային իրավունքները, քան դա սահմանված է դատարանի համապատասխան որոշմամբ։
5. Եթե ամուսնության պայմանագիրն աջակցողի և աջակցություն ստացողի միջև է կնքվում, այն կնքելու գործընթացում խնամակալության և հոգաբարձության մարմինը աջակցություն ստացողին որպես ժամանակավոր աջակից է նշանակում խնամակալության և հոգաբարձության մարմնի իրավասու անձի։
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1173. Ամուսնական պայմանագրի կնքումը
1. Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ցանկացած պահի՝ ինչպես մինչև ամուսնության գրանցումը, այնպես էլ դրանից հետո:
2. Ամուսնական պայմանագիրը, որը կնքվել է մինչև ամուսնության գրանցումը, ուժի մեջ է մտնում ամուսնության գրանցումից հետո:
Հոդված 1174. Պայմանագրի ձևը
Ամուսնական պայմանագիրը կնքվում է գրավոր և հաստատվում նոտարական կարգով։
Հոդված 1175. Ամուսնական պայմանագիր կնքելը սահմանափակ գործունակությամբ
անձի կողմից
Սահմանափակ գործունակությամբ անձը կարող է մինչև ամուսնության գրանցումը ամուսնական պայմանագիր կնքել միայն օրինական ներկայացուցչի համաձայնությամբ։
Հոդված 1176. Ամուսնական պայմանագրի բովանդակությունը
1. Ամուսնական պայմանագիր կարող է կնքվել ինչպես արդեն առկա, այնպես էլ ապագայում ձեռքբերված գույքի համար։
2. Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոխել ամուսինների ընդհանուր սեփականության համար օրենքով սահմանված կանոնները։
3. Ամուսինները կարող են միավորել իրենց ողջ ունեցվածքը, որում կներգրավիի նաև ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը (ընդհանուր գույք), կամ կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել այդ միավորումից և սահմանել իրենցից յուրաքանչյուրի մասնաբաժնային կամ առանձին սեփականություն գույքի նկատմամբ։
Հոդված 1177. Ընտանեկան ծախսեր անելու կանոնները
Ամուսիններն իրավունք ունեն ամուսնական պայմանագրով որոշելու եկամուտների մեջ մասնակցության պայմանները, նրանցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսերը վճարելու եղանակը և գույքը, որն ամուսնությունը դադարեցնելիս կփոխանցվի յուրաքանչյուր ամուսնուն։
Հոդված 1178. Ամուսնական պայմանագրով նախատեսված իրավունքների և
պարտականությունների սահմանափակումը
Ամուսնության պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները կարող են սահմանափակվել որոշակի ժամկետով կամ որոշակի պայմանների առաջացմամբ:
Հոդված 1179. Պարտականություններ, որոնց փոփոխում թույլ չի տրվում ամուսնական
պայմանագրով
1. Ամուսնական պայմանագրով չի կարելի փոխել ամուսինների փոխադարձաբար իրար պահելու պարտականությունը, ծնողների իրավունքներն ու պարտականությունները երեխաների նկատմամբ, ալիմենտային պարտականությունները և, վեճի դեպքում՝ դատարան դիմելու իրավունքը։
2. Պայմանագրում չեն կարող նախատեսվել այնպիսի պայմաններ, որոնք դժվար դրության մեջ են դնում ամուսիններից մեկին։
Հոդված 1180. Ամուսնական պայմանագիրը լուծելը
1. Ամուսնական պայմանագիրը ցանկացած ժամանակ կարող է փոխվել կամ լուծվել ամուսինների փոխադարձ համաձայնությամբ:
2. Ամուսնական պայմանագրից միակողմանի հրաժարում թույլ չի տրվում։
3. Ամուսնական պայմանագիրը լուծվում է ամուսնալուծության ժամանակ:
Հոդված 1181. Ամուսնության պայմանագրի պայմանները դատարանի կողմից փոխելը
Շահագրգիռ ամուսնու դիմումի հիման վրա հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է փոխել ամուսնական պայմանագրի այն պայմանները, որոնք ամուսիններից մեկին դնում են ծայրահեղ անբարենպաստ վիճակում:
Գլուխ հինգերորդ
Ամուսինների փոխադարձաբար միմյանց պահելու պարտականությունը
Հոդված 1182. Ապրուստի միջոց ստանալու իրավասու անձը
Ամուսինները պարտավոր են նյութապես աջակցել միմյանց: Նման օգնությունից հրաժարվելիս և (կամ) ապրուստի միջոցի տրամադրման վերաբերյալ ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանի որոշմամբ ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեն․
ա) անգործունակ ամուսինը, որը նյութական աջակցության կարիք ունի,
բ) կինը՝ հղիության ընթացքում և երեխայի ծնվելուց հետո երեք տարվա ընթացքում:
Հոդված 1183. Անգործունակ ամուսնու ապրուստի միջոց ստանալու իրավունքը
Անգործունակ ամուսինը, որն ունի իր ամուսնու աջակցության կարիքը, պահպանում է ապրուստի միջոց ստանալու իրավունքը նույնիսկ ամուսնալուծությունից հետո, եթե նա անգործունակ է դարձել մինչև ամուսնալուծությունը կամ ամուսնալուծության օրվանից մեկ տարվա ընթացքում:
Հոդված 1184. Պահելու պարտականությունից ազատվելը դատարանի կողմից
Դատարանը կարող է ամուսնուն ազատել պահելու պարտականությունից կամ փոխել այդ պարտականությունը որոշակի ժամկետով, եթե ամուսինները կարճ ժամանակով են եղել ամուսնացած, կամ նյութական աջակցություն հայցող ամուսինը անարժան վարք է գործել ապրուստի միջոց վճարողի նկատմամբ, ինչպես նաև՝ եթե նյութական աջակցություն հայցող ամուսնու անաշխատունակությունը պայմանավորված է ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների գործածմամբ, կամ նրա կողմից դիտավորությամբ հանցագործություն կատարելով։
Հոդված 1185. Ապրուստի միջոցի չափը որոշելը
1. Ամուսնու օգտին վճարվելիք ապրուստի միջոցի չափը որոշվում է ամենամսյա վճարվելիք դրամական գումարի տեսքով՝ ամուսինների նյութական և ընտանեկան դրության նախատեսմամբ։
2. Ամուսիններից մեկի նյութական կամ ընտանեկան դրության փոփոխման դեպքում յուրաքանչյուր ամուսին իրավունք ունի հայցով դիմելու դատարան՝ ապրուստի միջոցի չափը փոխելու մասին:
Հոդված 1186. Ապրուստի միջոց ստանալու իրավունքի չեղարկումը
Ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունքը չեղարկվում է, եթե այլևս չկան 1182-րդ և 1183-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, ինչպես նաև այն դեպքում, եթե ապրուստի միջոց ստացող ամուսինը նորից է ամուսնացել։
Բաժին երկրորդ
Ծնողների, երեխաների և այլ հարազատների հարաբերությունները
Գլուխ առաջին
Երեխաների ծագումը որոշելը
Հոդված 1187. Ծնողների և երեխաների իրավունքների և պարտականությունների
առաջացման հիմքերը
Ծնողների և երեխաների փոխադարձ իրավունքների ու պարտականությունների հիմքում դրված է երեխաների ծագումը, ինչը հաստատված է օրենքով սահմանված կարգով:
Հոդված 1188. Երեխայի ծագումը որոշելը հոր մահվան դեպքում
Հոր մահվան դեպքում երեխան համարվում է ամուսնացած ծնողներից սերված, եթե նա ծնվել է հոր մահից ոչ ուշ, քան տասը ամիս հետո։
Հոդված 1189. Ամուսնացած ծնողներից երեխայի ծագման հաստատումը
Ամուսնացած ծնողներից երեխայի ծագումը հաստատվում է ամուսինների համատեղ կատարած կամ նրանցից մեկի դիմումով՝ երեխայի ծննդյան և ծնողների ամուսնությունը հաստատող փաստաթղթերով։
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի № 5568 օրենք – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1190. Միմյանց հետ չամուսնացած ծնողներից երեխայի ծագումը որոշելը
1. Երեխայի ծագումը միմյանց հետ չամուսնացած ծնողներից որոշվում է ծնողների համատեղ դիմումով և երեխայի ծնունդը հաստատող փաստաթղթով:
2. Ծնողների համատեղ դիմումի բացակայության կամ այն ներկայացնելու անհնարինության դեպքում երեխայի հայրությունը կարող է որոշվել դատական կարգով ծնողներից մեկի, երեխայի խնամակալի (հոգաբարձուի) կամ այն անձի դիմումի հիման վրա, ում խնամքի տակ գտնվում է երեխան, ինչպես նաև, հենց երեխայի դիմումով՝ նրա չափահասության տարիքը լրանալուց հետո։
3. Երեխայի հայրությունը որոշելու հարցը դատարանը վճռում է կենսաբանական (գենետիկական) կամ մարդաբանական փորձաքննության արդյունքներով (ապացույցներով), որը վերաբերում է երեխայի հայրության որոշման հարցին։
4. Եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերով երեխայի հայրությունը հնարավոր չէ որոշել, ապա դատարանը նկատի է ունենում մոր և հայրությունը որոշելու համար դիմող անձի (դիմումի մեջ նշված անձի) միասին ապրելը և համատեղ տնտեսություն վարելը մինչև երեխայի ծնունդը և/կամ նրանց կողմից երեխային համատեղ դաստիարակելու և/կամ պահելու փաստերը, կամ էլ այլ ապացուցող փաստաթղթերը և/կամ հանգամանքները, որոնք լիովին հաստատում են դիմումի մեջ նշված անձի կողմից երեխայի հայրության ճանաչումը։
5. (Հանվել է՝ 20.12.2011 թ., № 5568)։
6. Միմյանց հետ չամուսնացած ծնողներից երեխայի ծագումը կարող է օրենքով սահմանված կարգով որոշել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը՝ որոշակի ժամանակում և իրավիճակում անձի ծննդյան իրավաբանական նշանակություն ունեցող փաստը որոշելիս:
7. Անձը, որն ունի հիմնավորված ենթադրություն, որ ինքն է երեխայի հայրը, կարող է վիճարկել սույն հոդվածին համապատասխան քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում երեխայի հոր մասին կատարված գրառումը մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ իմացել է կամ պետք է իմացած լիներ տվյալ գրառման մասին։
8. Դատարանը կարող է մերժել երեխայի հայրությունը որոշելը, եթե դրա որոշելը հակասում է երեխայի շահերին։
9. Սույն հոդվածով սահմանված կարգով երեխայի հայրությունը որոշելիս՝ իրենց ծնողների և նրանց հարազատների նկատմամբ երեխաներն ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ միմյանց հետ ամուսնացած ծնողներից ծնված երեխաները:
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79.
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
2010 թվականի հոկտեմբերի 1-ի Վրաստանի օրենք № 3657 – ՎՕՏ I, № 53, 11.10.2010թ., հոդվ.341
2011 թվականի դեկտեմբերի 9-ի Վրաստանի օրենք № 5445 – կայք, 20.12.2011թ.
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1191. (Հանվել է)
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 11911. Միայնակ ծնող
1. Միայնակ ծնող է համարվում սույն հոդվածով նախատեսված միայնակ մոր կամ միայնակ հոր կարգավիճակ ունեցող անձը:
2. Միայնակ մայր/միայն հայր է.
ա) անձը, որն ունի մինչև 18 տարեկան երեխա, եթե երեխայի ծննդյան ակտի գրառման մեջ չի կատարված գրառում երեխայի երկրորդ ծնողի մասին,
բ) անձը, որը որդեգրել է մինչև 18 տարեկան երեխա, եթե երեխայի ծննդյան ակտի գրառման մեջ չի կատարված գրառում երեխայի երկրորդ ծնողի մասին,
գ) անձը, որի անչափահաս երեխայի երկրորդ ծնողը մահացած է, մահացած է հայտարարված կամ անհայտ կորած է ճանաչված,
դ) անձը, որի անչափահաս երեխայի երկրորդ ծնողին զրկել են ծնողական բոլոր իրավունքներից և պարտականություններից։
3. Միայնակ մոր/միայնակ հոր կարգավիճակը չեղարկելու հիմք է հանդիսանում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված համապատասխան հանգամանքի/հանգամանքների վերացումը:
4. Դատարանը սույն հոդվածի 2-րդ մասի «գ» կամ «դ» ենթակետով նախատեսված հանգամանքի վերացումը հաստատող իրավական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Վրաստանի արդարադատության նախարարության կառավարման ոլորտում գործող ՀԻԻԱ-ին՝ Պետական ծառայությունների զարգացման գործակալությանը։
5. Միայնակ ծնողի սոցիալական և իրավական պաշտպանության երաշխիքները սահմանվում են Վրաստանի օրենսդրությամբ:
6. Միայնակ մոր/միայնակ հոր կարգավիճակի որոշման և համապատասխան անձանց վերաբերյալ տվյալների տրամադրման կարգը սահմանվում է Վրաստանի արդարադատության նախարարի և Վրաստանի բռնազավթված տարածքներից հարկադիր վերաբնակվածների, աշխատանքի, առողջապահության և սոցապահովման նախարարի համատեղ հրամանով։.
2014 թվականի դեկտեմբերի 11-ի Վրաստանի օրենք № 2892 – կայք, 23.12.2014թ.
2015 թվականի ապրիլի 1-ի Վրաստանի օրենք № 3422 – կայք, 04.07.2015թ.
2017 թվականի դեկտեմբերի 22-ի Վրաստանի օրենք № 1819 – կայք, 11.01.2018թ.
2018 թվականի հուլիսի 5-ի Վրաստանի օրենք № 3076 – կայք, 11.07.2018թ.
Վրաստանի Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի Որոշում № 1/6/1320 - կայք, 30.12.2021թ.
2022 թվականի հունիսի 9-ի Վրաստանի օրենք № 1651 – կայք, 23.06.2022թ.
Հոդված 11912. Բազմազավակ ծնող
1. Բազմազավակ ծնող է համարվում չորս և ավելի երեխա և/կամ որդեգրված երեխա ունեցող անձը:
2. Այն բազմազավակ ծնողի սոցիալական պահպանության ապահովման կարգն ու պայմանները, որն ունի մինչև 18 տարեկան չորս և ավելի երեխա և/կամ որդեգրված երեխա, սահմանվում են Վրաստանի օրենսդրությամբ։
3. Բազմազավակ ծնողի կարգավիճակը հաստատելու և չեղարկելու և համապատասխան անձանց վերաբերյալ տվյալներ տրամադրելու կարգը սահմանվում է Վրաստանի կառավարության որոշմամբ:
2018 թվականի հունիսի 27-ի Վրաստանի օրենք № 2606 – կայք, 07.06.2018թ.
Հոդված 1192. (Հանվել է )
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 1193. (հանված)
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
Հոդված 11931. Երեխային լքված ճանաչելը
Երեխային լքված ճանաչելու կարգը սահմանվում է Վրաստանի «Որդեգրման և խնամակալության մասին» օրենքով։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ․414.
2009 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 2382 – ՎՕՏ I, № 50, 31.12.2009թ., հոդվ․399.
2012 թվականի հունիսի 19-ի Վրաստանի օրենք № 6494 – կայք, 07.02.2012թ.
Հոդված 1194. Երեխայի անվան որոշումը
1. Ծնողները երեխային անվանակոչում են փոխադարձ համաձայնությամբ։
2. (Հանվել է՝ 19.06.2012 թ., № 6494)
Վրաստանի 2007 թվականի դեկտեմբերի 18-ի № 5624 օրենք – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Վրաստանի 2012 թվականի հունիսի 19-ի № 6494 օրենք – կայք, 07.02.2012թ.
Հոդված 1195. Երեխայի ազգանվան որոշումը
1. Երեխայի ազգանունը որոշվում է ըստ ծնողների ազգանվան: Եթե ծնողները չունեն ընդհանուր ազգանուն, երեխային տրվում է մոր կամ հոր ազգանունը, կամ համակցված ազգանուն ծնողների համաձայնությամբ:
2. (Հանվել է՝ 19.06.2012 թ., № 6494)
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
2012 թվականի հունիսի 19-ի Վրաստանի օրենք № 6494 – կայք, 07.02.2012թ.
Հոդված 1196. Երեխայի ազգանունը փոխելը
1. Ծնողների միջև ամուսնության դադարեցումը չի հանգեցնում երեխայի ազգանվան փոփոխության։
2. Ծնողը, ում հետ անչափահաս երեխան ապրելու է մնացել ամուսնության դադարեցումից կամ անվավեր ճանաչվելուց հետո, իրավունք ունի երեխայի շահերին համապատասխան դիմել դատարան՝ երեխային իր ազգանունը տալու մասին: Մինչև 10 տարեկան երեխայի ազգանունը փոխելիս՝ հաշվի առնելով նրա հասունության աստիճանը, նկատի է առնվում նրա ցանկությունը։ 10 տարեկան և 10 տարեկանից ավելի տարիք ունեցող երեխայի ազգանունը փոխելու համար անհրաժեշտ է նաև նրա համաձայնությունը։
2019 թվականի սեպտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5013 – կայք, 27.09.2019թ.
2020 թվականի մայիսի 21-ի Վրաստանի օրենք № 5913 – կայք, 25.05.2020թ.
Գլուխ երկրորդ
Ծնողների իրավունքներն ու պարտականությունները երեխաների նկատմամբ
Հոդված 1197. Ծնողների իրավահավասարությունը երեխաների նկատմամբ
Ծնողները հավասար իրավունքներ և պարտականություններ ունեն իրենց երեխաների նկատմամբ: Երեխան իրավունք ունի ապրելու և մեծանալու ընտանիքում։
Հոդված 1198. Ծնողների պարտականություններն իրենց երեխաների նկատմամբ
1. Ծնողները իրավասու են և պարտավոր են դաստիարակել իրենց երեխաներին, հոգ տանել նրանց ֆիզիկական, մտավոր, հոգևոր և սոցիալական զարգացման մասին, նրանց մեծացնել որպես հասարակության արժանի անդամներ՝ նրանց լավագույն շահերի նախատեսմամբ։
11. Թույլ չի տրվում անչափահաս երեխային դաստիարակելիս ծնողի/օրինական ներկայացուցչի կողմից անչափահասին ֆիզիկական և/կամ հոգեկան տառապանք պատճառող դաստիարակչական մեթոդների կիրառումը:
2. Ծնողները պարտավոր են պահել երեխային։
3. Ծնողներն իրավունք ունեն որոշելու, թե ում հետ և որտեղ պետք է ապրի երեխան:
4. Ծնողները պարտավոր են պաշտպանել իրենց անչափահաս երեխաների իրավունքներն ու շահերը, ինչը ներառում է երեխաների գույքի տնօրինումն ու օգտագործումը։
5. Ծնողները իրավունք ունեն և պարտավոր են շփվել իրենց երեխաների հետ, որոշել երրորդ անձանց՝ իրենց երեխաների հետ շփվելու իրավունքը։
6. Ծնողները անչափահաս երեխաների օրինական ներկայացուցիչներն են և գործում են առանց հատուկ լիազորությունների՝ պաշտպանելու համար նրանց իրավունքները և շահերը երրորդ անձանց հետ հարաբերություններում, այդ թվում՝ դատարանում։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
2014 թվականի հոկտեմբերի 17-ի Վրաստանի օրենք № 2703 – կայք, 31.10.2014թ.
Հոդված 11981. Անչափահասի պաշտպանության իրավունքը
1. Անչափահասն իրավունք ունի պաշտպանվելու իր ծնողի/այլ օրինական ներկայացուցչի կողմից իրավունքների չարաշահումից: Անչափահասի իրավունքների և օրինական շահերի խախտման, այդ թվում՝ երկու ծնողի կամ ծնողներից մեկի կողմից երեխայի դաստիարակության և կրթության հետ կապված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ ծնողական իրավունքների չարաշահման դեպքում, անչափահասն իրավունք ունի ինքնուրույն դիմել խնամակալության և հոգաբարձության մարմիններ, իսկ «Ծնողի պատասխանատվության և երեխաների պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված իրավազորության, կիրառելիք օրենքի, ճանաչման, կատարման և համագործակցության մասին» Հաագայի 1996 թվականի հոկտեմբերի 19-ի կոնվենցիայով նախատեսված դեպքերում՝ կենտրոնական մարմին և դատարան։
2. Անչափահասի իրավունքների և օրինական շահերի խախտման դեպքերի մասին տեղեկացված ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են այդ մասին հայտնել խնամակալության և հոգաբարձության մարմիններին՝ ըստ անչափահասի իրական գտնվելու վայրի: Խնամակալության և հոգաբարձության մարմինները նման ծանուցում ստանալուն պես պարտավոր են իրականացնել Վրաստանի օրենսդրությամբ սահմանված միջոցառումները, իսկ «Ծնողի պատասխանատվության և երեխաների պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված իրավազորության, կիրառելիք օրենքի, ճանաչման, կատարման և համագործակցության մասին» Հաագայի 1996 թվականի հոկտեմբերի 19-ի կոնվենցիայով նախատեսված դեպքերում՝ դիմել կենտրոնական մարմին։
21. Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված երեխաների պաշտպանության դիմելիության (ուղղորդման) ընթացակարգերում ներգրավված սուբյեկտի և երեխայի հարցերով աշխատող այլ սուբյեկտի կողմից երեխայի նկատմամբ բռնության հայտնաբերման և երեխայի նկատմամբ բռնության մասին տեղեկություններ տրամադրելու պարտավորությունը չկատարելը առաջացնում է պատասխանատվություն՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
3. «Ծնողի պատասխանատվության և երեխաների պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված իրավազորության, կիրառելիք օրենքի, ճանաչման, կատարման և համագործակցության մասին» Հաագայի 1996 թվականի հոկտեմբերի 19-ի կոնվենցիայով նախատեսված կենտրոնական մարմին է Վրաստանի արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումը։
2003 թվականի հունիսի 20-ի Վրաստանի օրենք № 2446 – ՎՕՏ I, № 20, 11.07.2003թ., հոդվ.138
2014 թվականի մարտի 19-ի Վրաստանի օրենք № 2110 – կայք, 01.04.2014թ.
2014 թվականի հոկտեմբերի 17-ի Վրաստանի օրենք № 2703 – կայք, 31.10.2014թ.
2019 թվականի սեպտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5013 – կայք, 27.09.2019թ.
2020 թվականի մայիսի 21-ի Վրաստանի օրենք № 5913 – կայք, 25.05.2020թ․
Հոդված 1199. Երեխայի շահերի պաշտպանությունը
Ծնողների իրավունքները չպետք է իրականացվեն այնպես, որ վնասեն երեխայի շահերին։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 - ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1200. Երեխաների դաստիարակությունը ծնողների փոխադարձ
համաձայնությամբ
1. Երեխաների դաստիարակության բոլոր հարցերը ծնողները որոշում են փոխադարձ համաձայնությամբ։
2. Ծնողների անհամաձայնության դեպքում դատարանը ծնողների մասնակցությամբ վճռում է վիճելի հարցը: Տվյալ դեպքում կասեցվում է երեխային դատական վարույթում ներկայացնելու ծնողի իրավունքը։ Խնամակալության և հոգաբարձության մարմինը նշանակում է երեխայի ներկայացուցիչ, որը ներկայացնում է երեխայի շահերը դատարանում գործի քննության ժամանակ:
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1201. Անչափահաս երեխայի բնակության վայրը ծնողների ամուսնալուծության
ժամանակ
1. Եթե ծնողներն ամուսնալուծության կամ այլ պատճառներով ապրում են առանձին-առանձին, ապա նրանց համաձայնությունից է կախված, թե ով իրավունք կունենա որոշել, թե ում հետ պետք է ապրի անչափահաս երեխան։
2. Անհամաձայնության դեպքում վեճը, թե ում հետ պետք է ապրի անչափահաս երեխան, լուծում է դատարանը՝ հաշվի առնելով երեխայի շահերը։ Տվյալ դեպքում կասեցվում է ծնողի իրավունքը լինել երեխայի ներկայացուցիչը՝ կապված դատական վեճի հետ։ Խնամակալություն և հոգաբարձության մարմինը նշանակում է երեխայի ներկայացուցիչ, որը գործը դատարանում քննելու ժամանակ ներկայացնում է երեխայի շահերը։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №5624 – ՎՕՏ I, №48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1202. Ամուսնալուծված կամ առանձին-առանձին ապրող ծնողների իրավունքները
և պարտականությունները իրենց երեխաների նկատմամբ
1. Ծնողներն ունեն հավասար իրավունք և պարտականություն իրենց երեխաների նկատմամբ՝ անկախ նրանից, թե նրանք ամուսնալուծված են, թե առանձին-առանձին են ապրում։
2. Ծնողը, ում հետ ապրում է երեխան, իրավունք չունի սահմանափակելու մյուս ծնողի իրավունքներն ու պարտականությունները։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №5624 – ՎՕՏ I, №48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1203. Պապի և տատի իրավունքները անչափահաս թոռների նկատմամբ
Տատն ու պապն իրավունք ունեն շփվելու իրենց անչափահաս թոռների հետ նույնիսկ այն դեպքում, երբ նրանք անմիջականորեն ներգրավված չեն իրենց թոռների դաստիարակության մեջ։ Եթե ծնողները կամ խնամակալը/հոգաբարձուն մերժում են պապին և տատին շփվել թոռների հետ, ապա դատարանը կարող է ծնողներին կամ խնամակալին/հոգաբարձուին պարտավորեցնել թույլ տալ պապին և տատին շփվել թոռների հետ՝ դատարանի սահմանած կարգով, եթե դատարանը որոշի, որ դա չի խանգարի երեխաների բնականոն դաստիարակությանը և վատ ներգործություն չի ունենա նրանց վրա։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №5624 – ՎՕՏ I, №48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1204. Անչափահաս երեխայի վերադարձնելը պահանջելու իրավունքը
Ծնողները իրավունք ունեն պահանջել վերադարձնել անչափահաս երեխային այն անձից, որը նրան իր մոտ է պահում առանց օրինական հիմքերի։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №5624 – ՎՕՏ I, №48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1205. Ծնողական իրավունքների և պարտականությունների սահմանափակումը
1. Ծնողական իրավունքներն ու պարտականությունները կարող են սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:
2. Դատարանը կարող է սահմանափակել ծնողի մեկ կամ մի քանի իրավունք ու պարտականություն՝ անկախ ծնողի մյուս իրավունքներից և պարտականություններից։
3. Խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում է այն երեխայի նկատմամբ, որի երկու ծնողների ծնողական իրավունքը կամ պարտականությունը սահմանափակվել է սույն օրենսգրքով սահմանված կարգով:
4. Որքանով որ դա հնարավոր է, պահպանվում է երեխային պահելու ծնողի պարտավորությունը ծնողական իրավունքի սահմանափակման դեպքում՝ սույն օրենսգրքով նախատեսված ալիմենտային պարտականություններին համապատասխան։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №5624 – ՎՕՏ I, №48, 27.12.2007թ., հոդվ.414
2009 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №2382 – ՎՕՏ I, №50, 31.12.2009թ., հոդվ.399
Հոդված 12051. Ծնողական իրավունքների և պարտականությունների կասեցումը
1. Դատարանը կարող է կասեցնել ծնողների` դատական վարույթի ընթացքում երեխայի ներկայացուցիչ լինելու իրավունքը` մինչև վեճի լուծումը սույն օրենսգրքի 1200-րդ և 1201-րդ հոդվածներին համապատասխան:
2. (Հանվել է՝ 18.12.2009 թ., №2382)։
3. Եթե գտնվել է երեխա, ում ինքնությունը, ծնողի (ծնողների) ինքնությունը կամ գտնվելու վայրը հայտնի չէ, նրա ծնողի (ծնողների) իրավունքներն ու պարտականությունները կասեցված կհամարվեն առանց դատարանի որոշման, մինչև.
ա) հստակեցվի երեխայի կամ նրա ծնող(ների) ինքնությունը, և նա վերադարձվի իր ընտանիքին,
բ) պարզվի երեխայի այն ծնողի (ծնողների) ինքնությունը, որը (որոնք) խուսափում է (խուսափում են) կատարել ծնողական պարտականությունները և իրականացնել իրավունքները, և դատարանը սահմանափակի նրա (նրանց) ծնողական իրավունքներն ու պարտականությունները կամ երեխային ճանաչի որպես լքված։ Այս դեպքում երեխային լքված ճանաչելու հետ մեկտեղ դատարանը որոշում է կայացնում ծնողական իրավունքներից զրկելու մասին,
գ) երեխան ճանաչված լինի լքված։
4. (Հանվել է՝ 18.12.2009 թ., №2382)։
5. Ծնողական իրավունքներն ու պարտականությունները կասեցված են համարվում ծնողի (ծնողների) կողմից իր գործողությամբ կամ անգործությամբ արտահայտված երեխային լքելու ժամանակ, երբ երեխան տեղավորված է 24-ժամյա պետական խնամքի տակ: Տվյալ դեպքում ծնողական իրավունքների և պարտականությունների կասեցումը գործում է կասեցման հիմքերի առկայության ժամկետով։
6. Ընտանեկան բռնության դեպքում, երբ գործում է ծնողի նկատմամբ զսպող կամ պաշտպանող կարգադրագիր, ինչպես նաև սոցիալական աշխատողի կողմից երեխայի ծնողից առանձնացնելու մասին որոշում կայացնելուն պես ծնողի ներկայացուցչական իրավունքը կամ/և ծնողի իրավունքը սահմանել, թե ում հետ և որտեղ պետք է ապրի երեխան, զսպող կամ պաշտպանող կարգադրագրի կամ երեխային ծնողից առանձնելու մասին սոցիալական աշխատողի որոշման գործողության ժամկետով համարվում է կասեցված։ Ծնողից երեխային առանձնացնելու սոցիալական աշխատողի որոշման բողոքարկումը չի կասեցնում սույն որոշման գործողությունը:
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №5624 – ՎՕՏ I, №48, 27.12.2007թ., հոդվ.414
2009 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք №2382 – ՎՕՏ I, №50, 31.12.2009թ., հոդվ.399
2012 թվականի հունիսի 19-ի Վրաստանի օրենք №6494 – կայք, 07.02.2012թ.
2016 թվականի հունիսի 22-ի Վրաստանի օրենք №5449 – կայք, 12.07.2016թ.
Հոդված 1206. Ծնողական իրավունքներից և պարտականություններից զրկելը
1. Ծնողական իրավունքներից ու պարտականություններից զրկելը վերջին միջոցն է։ Ծնողական իրավունքներից և պարտականություններից զրկելու մասին որոշումը կայացնում է դատարանը խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ երեխայի նախաձեռնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:
2. Ծնողը, որը սիստեմատիկաբար խուսափում է ծնողական պարտականությունների կատարումից և պատշաճ կերպով չի օգտվում ծնողական իրավունքներից՝ կոպտորեն է վերաբերվում երեխային, անբարոյական վարքով բացասական ազդեցություն է թողնում նրա վրա, կամ ով քրոնիկ հարբեցող կամ թմրամոլ է, կամ ով երեխային ներգրավում է հակահասարակական գործունեության մեջ (այդ թվում՝ մուրացկանության, թափառականության), պետք է զրկվի բոլոր ծնողական իրավունքներից և պարտականություններից:
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
2009 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 2382 – ՎՕՏ I, № 50, 31.12.2009թ., հոդվ.399
2017 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք № 748 – կայք, 24.05.2017թ.
2019 թվականի սեպտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5013 – կայք, 27.09.2019 թ.
2020 թվականի մայիսի 21-ի Վրաստանի օրենք № 5913 – կայք, 25.05.2020թ.
Հոդված 1207. Ծնողական իրավունքներից և պարտականություններից զրկված անձի
երեխայի իրավունքները
Ծնողական իրավունքներից և պարտականություններից զրկված անձը կորցնում է ազգակցական կապի վրա հիմնված բոլոր իրավունքները այն երեխայի հետ հարաբերության մեջ, ում նկատմամբ նրան զրկել են ծնողական իրավունքներից և պարտականություններից: Երեխան, որի ծնողը զրկվել է ծնողական իրավունքներից և պարտականություններից, պահպանում է այս ծնողի նկատմամբ ազգակցությունից բխող գույքային իրավունքները, ներառյալ ժառանգություն ստանալու իրավունքը:
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1208. (Հանվել է)
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1209. Ծնողական իրավունքների և պարտականությունների վերականգնումը
1. Ծնողական իրավունքներն ու պարտականությունները կարող են վերականգնվել միայն դատարանի որոշմամբ՝ երեխայի, ծնողներից մեկի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի նախաձեռնությամբ։
2. Ծնողական իրավունքներն ու պարտականությունները կարող են վերականգնվել միայն այն դեպքում, եթե ծնողական իրավունքները սահմանափակելու կամ զրկելու հիմք այլևս գոյություն չունի։
3. Անձի ծնողական իրավունքներն ու պարտականությունները վերականգնելիս դատարանը հաշվի է առնում նաև երեխայի ցանկությունը։
4. Ծնողական իրավունքների և պարտականությունների վերականգնում թույլ չի տրվում այն երեխայի նկատմամբ, որին ուրիշն է որդեգրել, բացառությամբ այն դեպքի, եթե որդեգրումն անվավեր է ճանաչվել։
5. Ծնողական իրավունքներն ու պարտականություններն ինքնաբերաբար վերականգնվում են կասեցման ժամկետը լրանալուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
2019 թվականի սեպտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5013 – կայք, 27.09.2019թ.
2020 թվականի մայիսի 21-ի Վրաստանի օրենք № 5913 – կայք, 25.05.2020թ.
Հոդված 1210. (Հանվել է)
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414.
2009 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 2382 – ՎՕՏ I, № 50, 31.12.2009թ., հոդվ.399
Հոդված 1211. Ծնողական իրավունքների և պարտականությունների փոխանցումը
1. Երեխայի՝ կոնկրետ գույքի հետ կապված, գույքը կառավարելու իրավունքը կարող է փոխանցվել գույքի խնամակալին՝ ծնողների կողմից նոտարական կարգով վավերացված փաստաթղթի հիման վրա։
2. Երեխայի՝ կոնկրետ գույքի հետ կապված, գույքի կառավարման իրավունքը՝ գույքի խնամակալին կարող է փոխանցվել կտակի հիման վրա։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
2020 թվականի հուլիսի 15-ի Վրաստանի օրենք № 6989 – կայք, 28.07.2020թ.
Գլուխ երրորդ
Ծնողների և երեխաների ալիմենտային պարտավորությունները
Հոդված 1212. Երեխաներին պահելու պարտականությունը
Ծնողները պարտական են պահել իրենց անչափահաս երեխաներին, ինչպես նաև ոչ աշխատունակ երեխաներին, ովքեր օգնության կարիք ունեն։
Հոդված 1213. Ծնողների կողմից ալիմենտի չափի որոշումը
Անչափահաս կամ չափահաս անաշխատունակ երեխաների համար վճարվող ալիմենտի չափը որոշում են ծնողները՝ փոխադարձ համաձայնությամբ։
Հոդված 1214. Ալիմենտի չափի որոշումը դատարանի կողմից
Եթե ծնողները չեն կարողանում համաձայնության գալ ալիմենտի չափի շուրջ, ապա վեճը որոշում է դատարանը։ Ալիմենտի չափը որոշում է դատարանը՝ երեխայի բնականոն աջակցության և դաստիարակության համար անհրաժեշտ պահանջների շրջանակներում ողջամիտ, արդարացի գնահատականի հիման վրա։ Ալիմենտի չափը որոշելիս՝ դատարանը հաշվի է առնում ինչպես ծնողների, այնպես էլ երեխայի իրական նյութական վիճակը։
Հոդված 1215. Լրացուցիչ ծախսերին մասնակցելու պարտականությունը
Անչափահաս երեխաների համար ալիմենտ վճարող ծնողից կարող է պահանջվել մասնակցել լրացուցիչ ծախսերին, ինչը հարուցված է հատուկ հանգամանքներով (երեխայի ծանր հիվանդությամբ, հաշմանդամությամբ և այլն):
Հոդված 1216. Խնամակալության կամ հոգաբարձության հանձնված երեխաների
պահպանման ծախսերը
Ծնողներին կարող է հանձնարարվել վճարել խնամակալության կամ հոգաբարձության տրված իրենց երեխայի պահելու ծախսերը՝ համաձայն սույն օրենսգրքի կամ դատարանի որոշման:
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1217. Երեխային պահելու միջոցներ վճարել տալու վերաբերյալ դատարանի
որոշումը
Եթե պատասխանողը Գործակալության տարածքային ծառայությունում գրանցված է որպես երեխայի ծնող սույն օրենսգրքի 1191-րդ և 1192-րդ հոդվածների համաձայն, ապա դատարանը կարող է մինչև գործի ըստ էության քննությունը որոշում կայացնել երեխային պահելու միջոցներ վճարել տալու մասին։
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
Հոդված 1218. Երեխաների պարտականությունը ծնողների նկատմամբ
1. Երեխաները պարտավոր են հոգ տանել իրենց ծնողների մասին և օգնել նրանց։
2. Չափահաս աշխատունակ երեխաները պարտավոր են պահել անգործունակ ծնողներին, ովքեր օգնության կարիք ունեն:
3. Երեխաները կարող են ազատվել ծնողներին պահելու պարտականությունից, եթե դատարանը պարզի, որ ծնողները խուսափել են իրենց ծնողական պարտականությունները կատարելուց։
4. Ծնողական իրավունքներից զրկված ծնողը կորցնում է երեխաներից ալիմենտ պահանջելու իրավունքը։
Հոդված 1219. Երեխաների մասնակցությունը անգործունակ ծնողներին պահելուն
1. Յուրաքանչյուր երեխայի մասնակցությունը այն անգործունակ ծնողին պահելու գործում, որն օգնության կարիք ունի, որոշում է դատարանը` ամսական վճարի տեսքով` հաշվի առնելով ծնողների և երեխաների նյութական և ընտանեկան վիճակը:
2. Դատարանն այս գումարը որոշելիս նկատի է առնում ծնողների բոլոր չափահաս զավակների պարտականությունը՝ անկախ նրանից՝ հայցը ներկայացվել է բոլոր երեխաների, մի քանիսի, թե մեկ երեխայի դեմ։
Հոդված 1220. Երեխաների մասնակցությունը լրացուցիչ ծախսերին
Այլ համաձայնության բացակայության դեպքում անգործունակ ծնողներին ալիմենտ վճարող երեխաներից կարող է պահանջվել մասնակցել ծախսերին, որոնք հարուցված են հատուկ հանգամանքներով (ծնողների ծանր հիվանդություն, հաշմանդամություն և այլն)։
Հոդված 1221. Հայցը՝ ալիմենտի չափը նվազեցնելու մասին
1. Անչափահաս երեխայի օգտին ալիմենտ վճարող ծնողն իրավունք ունի հայց ներկայացնել դատարանի կողմից սահմանված ալիմենտի չափը նվազեցնելու համար:
2. Հաստատագրված չափով ալիմենտ վճարող ծնողների նյութական և ընտանեկան դրության փոփոխության դեպքում դատարանն իրավունք ունի շահագրգիռ անձի պահանջով նվազեցնել կամ ավելացնել ալիմենտի չափը։
Հոդված 1222. Նյութական կամ ընտանեկան դրության փոփոխության պատճառով
ալիմենտի չափը փոխելը
Եթե ծնողների կամ երեխաների նյութական կամ ընտանեկան դրությունը փոխվել է այն բանից հետո, երբ դատարանը որոշել է այն գումարի չափը, որը պետք է վճարեն ծնողները՝ ի նպաստ չափահաս անաշխատունակ երեխաների, իսկ երեխաները՝ հօգուտ անաշխատունակ ծնողների, ովքեր օգնության կարիք ունեն, դատարանը կարող է փոխել ալիմենտի սահմանված չափը նրանցից մեկի հայցով:
Գլուխ չորրորդ
Ընտանիքի այլ անդամների ալիմենտային պարտավորությունները
Հոդված 1223. Քույր-եղբայրների փոխադարձաբար իրար պահելու պարտականությունը
Բավարար միջոցներ ունեցող քույրերն ու եղբայրները պարտավոր են հոգ տանել իրենց անչափահաս քույրերի և/կամ եղբայրների մասին, ովքեր օգնության կարիք ունեն և չեն կարող ապրուստի միջոց ստանալ ծնողներից։ Նույն պարտականությունը նրանք ունեն իրենց անգործունակ չափահաս քույրերի և/կամ եղբայրների նկատմամբ, ովքեր օգնության կարիք ունեն, եթե նրանք չեն կարողանում իրենց ապրուստն ապահովել իրենց ծնողներից, ամուսնուց կամ երեխաներից:
Հոդված 1224. Թոռի ալիմենտային պարտականությունն անգործունակ պապի և տատի
նկատմամբ
Թոռը, որը բավարար միջոցներ ունի, պարտավոր է պահել իր անգործունակ տատին ու պապին, ովքեր օգնության կարիք ունեն, եթե նրանք չեն կարողանում ապրուստի միջոց ստանալ իրենց զավակից կամ միմյանցից։
Հոդված 1225. Պապի և տատի ալիմենտային պարտականությունը թոռների նկատմամբ
Բավական միջոցներ ունեցող պապն ու տատը պարտավոր են պահել իրենց անչափահաս թոռանը, որն օգնության կարիք ունի, եթե նա չի կարողանում ապրուստի միջոց ստանալ իր ծնողներից։ Նույն պարտականությունն ունեն նրանք այն անգործունակ չափահաս թոռան նկատմամբ, ով օգնության կարիք ունի, եթե նա չի կարողանում ապրուստի միջոց ստանալ ծնողներից, ամուսնուց կամ երեխաներից։
Հոդված 1226. Խորթ հոր և խորթ մոր ալիմենտային պարտականությունը
Խորթ հայրը և խորթ մայրը, ովքեր ունեն բավարար միջոցներ, պարտավոր են պահել իրենց անչափահաս և/կամ անաշխատունակ խորթ երեխային, որն աջակցության կարիք ունի, եթե նա նրանց մոտ է գտնվում դաստիարակության կամ պահելու համար և չունի ծնողներ կամ ի վիճակի չէ նրանցից ստանալ ապրուստի միջոցներ։
Հոդված 1227. Խորթ երեխայի ալիմենտային պարտականությունը
1. Խորթ երեխան, որն ունի բավարար միջոցներ, պարտավոր է պահել իր անգործունակ խորթ հորը և/կամ խորթ մորը, որոնք օգնության կարիք ունեն, եթե նրանք նախկինում դաստիարակել կամ խնամել են իրեն:
2. Դատարանը կարող է ազատել խորթ երեխային խորթ հորը և/կամ խորթ մորը աջակցելու պարտականությունից, եթե նրանք նրան մեծացրել կամ պահել են հինգ տարուց պակաս ժամանակվա ընթացքում, ինչպես նաև պատշաճ կերպով չեն կատարել խորթ երեխային դաստիարակելու պարտականությունը։
Հոդված 1228. (Հանվել է)
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 - ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1229. Ալիմենտային պարտականությունները փաստացի խնամակալի նկատմամբ
Անձը, որին մշտապես խնամել են և պահել, պարտավոր է ապահովել իր փաստացի խնամակալի ապրուստի միջոցը, եթե նա անգործունակ է, օգնության կարիք ունի, բայց այն չի կարող ստանալ իր երեխաներից կամ ամուսնուց։
Հոդված 1230. Ալիմենտի չափի որոշման կանոնները
1. Սույն գլխում նշված անձանց վճարման ենթակա ալիմենտի չափը յուրաքանչյուր առանձին դեպքում սահմանում է դատարանը` ամսական վճարվելիք գումարի ձևով` նկատի առնելով ալիմենտ վճարողի և ստացողի նյութական և ընտանեկան դրությունը։
2. Եթե ընտանիքը պահելը միաժամանակ մի քանի հոգու պարտականությունն է, ապա դատարանը, հաշվի առնելով նրանց նյութական և ընտանեկան վիճակը, որոշում է յուրաքանչյուր անձի մասնաբաժնի չափը՝ այս պարտականության կատարման մեջ, բացի այդ, դատարանը նկատի է ունենում ալիմենտ վճարող բոլոր անձանց, անկախ նրանից, թե ալիմենտ պահանջում են բոլոր այս անձանցից, թե՝ միայն մեկից կամ մի քանի հոգուց։
Հոդված 1231. Ալիմենտի չափը փոխելը
Եթե փոխվել է ալիմենտ վճարողի կամ ալիմենտ ստացողի նյութական կամ ընտանեկան դրությունը, ապա սույն գլխում նշված անձանց վճարման ենթակա ալիմենտի չափը որոշելուց հետո դատարանն իրավունք ունի փոխել սահմանված ալիմենտի չափը՝ հիմք ընդունելով նրանցից մեկի հայցը։
Գլուխ հինգերորդ
Ալիմենտի վճարման և վճարել տալու կանոնները
Հոդված 1232. Ալիմենտի կամավոր վճարում
1. Ալիմենտ վճարելու պարտավոր անձը կամովին այն վճարում է անձամբ՝ ըստ եկամուտը ստանալու վայրի։
2. Ալիմենտը կամավոր վճարելու կարգը չի բացառում ալիմենտ ստացողի իրավունքը՝ ցանկացած ժամանակ հայցով դիմել դատարան ալիմենտ վճարել տալու մասին։
Հոդված 1233. Գործատու կազմակերպության վարչակազմի պարտականությունը
ալիմենտ վճարելիս
1. Գործատու կազմակերպության վարչակազմը ալիմենտ վճարողի աշխատավարձից (թոշակից, նպաստից և այլն) ամեն ամիս պահում է ալիմենտը գրավոր դիմումի կամ կատարողական թերթիկի հիման վրա և վճարում է կամ ուղարկում դիմումի կամ կատարողական թերթիկի մեջ հիշատակված անձին աշխատավարձի (թոշակի, նպաստի և այլն) վճարման օրվանից ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում։
2. Ալիմենտը կամովին վճարել ցանկացողի գրավոր դիմումը պետք է ներկայացվի աշխատանքն ապահովող կազմակերպության վարչակազմ՝ ըստ դիմողի աշխատանքի վայրի կամ կենսաթոշակ կամ նպաստ ստանալու վայրի։
Հոդված 1234. Ալիմենտ վճարել տալու պահանջը
1. Այն անձը, որն ունի ալիմենտ պահանջելու իրավունք, օրենքով սահմանված կարգով մինչև այդ իրավունքը կորցնելը ցանկացած ժամանակ կարող է դատարանի միջոցով պահանջել ալիմենտ վճարել տալ՝ անկախ այն ժամկետից, որ անցել է ալիմենտ պահանջելու իրավունքի առաջացման ժամանակվանից։
2. Ալիմենտ վճարելը սահմանվում է միայն ապագայի համար՝ դատարան հայց ներկայացնելու պահից։ Անցյալ ժամանակի ալիմենտը կարող է վճարել տրվել երեք տարվա ընթացքում, եթե դատարանը որոշի, որ մինչև հայց ներկայացնելը միջոցներ են ընդունվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել այն պատճառով, որ պարտավոր անձը խուսափում էր այն վճարելուց։
Հոդված 1235. Ալիմենտի պարտքի վճարել տալը
1. Կատարողական թերթի համաձայն ալիմենտի պարտքը վճարել տալը անցյալ ժամանակվա համար չի կարող գերազանցել երեք տարին՝ մինչև կատարողական թերթը վճարման ներկայացնելը:
2. Այն դեպքում, երբ պարտապանի որոնման հետ կապված հնարավոր չի եղել ալիմենտի պահում իրականացնել վճարման համար ներկայացված կատարողական թերթի համաձայն, ալիմենտի ապառքը վճարել են տալիս ամբողջ անցած ժամանակահատվածի համար՝ անկախ հայցային վաղեմության ժամկետը լրանալուց և (կամ) ալիմենտ ստացող անձի չափահասության տարիքին հասնելուց։
Հոդված 1236. Ալիմենտի պարտքի որոշումը
1. Ալիմենտի ապառքը որոշվում է պարտապանի կողմից այն ժամանակահատվածում ստացած փաստացի աշխատավարձից (եկամուտից), որի ընթացքում վճարել չեն տվել:
2. Եթե պարտապանը նշված ժամանակահատվածում չի աշխատել, և նա չի ներկայացրել իր աշխատավարձը (եկամուտը) հաստատող փաստաթղթեր, ապա ապառքը որոշվում է՝ ըստ այն աշխատավարձի (եկամուտների), որը նա ստանում էր ապառքը վճարել տալու ժամանակ։
Հոդված 1237. Ալիմենտի վճարումից ազատելը
1. Ալիմենտ վճարելուց ազատելը կամ ալիմենտի ապառքի նվազեցումը կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ:
2. Դատարանն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ազատել ալիմենտ վճարողին ալիմենտի ապառքի վճարումից, եթե պարզում է, որ ալիմենտ չվճարելու պատճառը եղել է տվյալ անձի հիվանդությունը կամ այլ հարգելի պատճառ:
Հոդված 1238. Ալիմենտի պարտավորության դադարեցումը
Կողմերի համաձայնությունից բխող ալիմենտային պարտավորությունը կարող է դադարեցվել կողմերից մեկի մահով, պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կամ սույն պայմանագրով նախատեսված այլ հիմքերով:
Գլուխ վեցերորդ
Որդեգրում
Հոդված 1239. Հասկացությունը
1. Որդեգրումը թույլ է տրվում միայն անչափահաս երեխայի բարօրության և շահերի համար, եթե ակնկալվում է, որ որդեգրողի և որդեգրի միջև կառաջանա նույնպիսի հարաբերությւոն, ինչպես ծնողների և երեխաների միջև է։
2. Չափահաս անձի որդեգրումը հնարավոր է, եթե որդեգրողի և որդեգրի միջև արդեն գոյություն է ունեցել փաստացի ծնող-երեխա հարաբերություն, դա չի հակասում որդեգրողի կամ որդեգրի շահերին, և որդեգրումը բարոյապես հիմնավորված է:
Հոդված 1240. Որդեգրման հաստատումը դաստիարակի մահվան դեպքում
Դաստիարակի մահվան ժամանակ որդեգրման փաստը դատարական կարգով կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե անչափահասը ընտանիքում որպես զավակ էր ընդունված, ինչպես նաև եթե որդեգրողը կենդանության օրոք որդեգրման դիմում է ներկայացրել դատարան։
Հոդված 1241. Երեխայի մահվան դեպքում որդեգրման անթույլատրելիությունը
Երեխայի մահվան դեպքում որդեգրում թույլ չի տրվում։
Հոդված 1242. Որդեգրման մասին որոշում կայացնելը
Որդեգրման մասին որոշումը որդեգրողի դիմումի հիման վրա կայացնում է դատարանը՝ ըստ որդեգրողի կամ որդեգրի բնակության վայրի, խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացությունից հետո։
Հոդված 1243. Ներկայացուցչի միջոցով որդեգրման անթույլատրելիությունը
1. Որդեգրումը չի կարող կատարվել որևէ պայմանով, ժամկետի նշմամբ կամ ներկայացուցչի միջոցով:
2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված սահմանափակումը չի տարածվում որդեգրողի՝ դատական վարույթում փաստաբանի կողմից ներկայացված լինելու իրավունքի վրա։
3. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված սահմանափակումը չի տարածվում որդեգրողի իրավունքի վրա՝ հայցելու և ստանալու հավատարմագրված գործակալությունների աջակցությունը որդեգրման ընթացակարգերի ժամանակ Վրաստանի միջազգային պայմանագրերին և համաձայնագրերին համապատասխան։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ․414.
Հոդված 1244. Որդեգրման մասին որոշման գրանցումը
1․ Որդեգրման մասին որոշման գրանցումն իրականացնում է Գործակալության ցանկացած տարածքային ծառայություն՝ ըստ դիմողի ցանկության։
11. Արտերկրում սույն հոդվածի առաջին մասով նախատեսված քաղաքացիական ակտի գրանցումը կարող է իրականացնել արտերկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:
2. Դատարանը պարտավոր է իր որոշումը ծանուցել Գործակալության տարածքային ծառայությանը՝ որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում։
3. Որդեգրումն իրական է դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 – ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ․79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 – ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ․20
2009 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 2382 – ՎՕՏ I, № 50, 31.12.2009թ., հոդվ․399
2010 թվականի հոկտեմբերի 1-ի Վրաստանի օրենք № 3657– ՎՕՏ I, № 53, 11.10.2010թ., հոդվ․341
2010 թվականի դեկտեմբերի 15-ի Վրաստանի օրենք № 4055 – ՎՕՏ I, № 76, 29.12.2010թ., հոդվ․499
Հոդված 1245. Որդեգրողը
Որդեգրող կարող է լինել այն անձը, որը բավարարում է «Որդեգրման և խնամակալության մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջները և գրանցված է Որդեգրման ենթակա երեխաների և որդեգրողների ռեեստրում։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ․414
2012 թվականի հունիսի 19-ի Վրաստանի օրենք № 6494 – կայք, 07.02.2012թ.
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1246. Որդեգրումը ամուսինների կողմից
1. Ամուսինները կարող են երեխա որդեգրել միասին։ Մեկ երեխային չի կարող որդեգրել երկու անձ, բացառությամբ ամուսինների։
2. Ամուսիններից մեկը կարող է որդեգրել արտամուսնական կապից ծնված երեխային կամ ամուսնու երեխային։
Հոդված 1247. Ամուսնու համաձայնությունը երեխա որդեգրելիս
Եթե երեխա որդեգրվում է ամուսիններից մեկի կողմից, ապա անհրաժեշտ է մյուս ամուսնու համաձայնությունը: Նման համաձայնություն չի պահանջվում, եթե ամուսինները փաստացի դադարեցրել են իրենց ամուսնական հարաբերությունները 1 տարուց ավելի կամ երկրորդ ամուսնու բնակության վայրն անհայտ է:
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1248. Որդեգրումը ամուսիններից մեկի կողմից
Եթե ամուսինները միասին երեխա են որդեգրում կամ նրանցից մեկը որդեգրում է մյուս ամուսնու երեխային, ապա երեխան ձեռք է բերում ամուսինների ամուսնության ընդհանուր երեխայի իրավական կարգավիճակ։
Հոդված 1249. (Հանվել է)
2017 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք № 748 – կայք, 24.05.2017թ.
Հոդված 1250. Որդեգրողի տարիքը
1. Որդեգրողի և որդեգրվող երեխայի տարիքային տարբերությունը չպետք է պակաս լինի 16 տարուց։ Եթե կա հիմնավոր պատճառ, դատարանը կարող է փոխել տարիքային այս տարբերությունը։
2. Որդեգրողի և 10 տարեկանից ցածր որդեգրման ենթակա երեխայի առավելագույն տարիքային տարբերությունը չպետք է լինի 49 տարուց ավելի (վերին տարիքային շեմ): Բացառիկ դեպքերում որդեգրողի 7-ից 10 տարեկան որդեգրման ենթակա երեխայի միջև առավելագույն տարիքային տարբերությունը կարող է լինել 49 տարուց ավելի, եթե դա բխում է երեխայի լավագույն շահերից։ Տարիքային վերին շեմը չի տարածվում ամուսնացած որդեգրողների վրա, երբ նրանցից մեկը համապատասխանում է սույն բաժնում սահմանված պահանջներին:
3. Որդեգրման արտոնյալ իրավունք ունեցող անձի կողմից երեխա որդեգրելու ժամանակ չեն գործում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տարիքային սահմանափակումները:
2017 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք № 748 – կայք, 24.05.2017թ.
Հոդված 1251. Երեխային որդեգրման տալու ծնողի համաձայնությունը
Ծնողի կողմից երեխային որդեգրման տալու համաձայնություն տալու կարգը սահմանվում է Վրաստանի «Որդեգրման և խնամակալության մասին» օրենքով։
2003 թվականի օգոստոսի 26-ի Վրաստանի օրենք № 3082 – ՎՕՏ I, № 29, 18.09.2003թ., հոդվ․224
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ․414
2009 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 2382 – ՎՕՏ I, № 50, 31.12.2009թ., հոդվ․399
Հոդված 1252. (Հանվել է)
1999 թվականի հունիսի 9-ի Վրաստանի օրենք № 2078 – ՎՕՏ I, № 24(31), 26.06.1999թ., հոդվ․112
2003 թվականի օգոստոսի 26-ի Վրաստանի օրենք № 3082 – ՎՕՏ I, № 29, 18.09.2003թ., հոդվ․224.
2009 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 2382 – ՎՕՏ I, № 50, 31.12.2009թ., հոդվ․399
Հոդված 1253. (Հանվել է)
1999 թվականի հունիսի 9-ի Վրաստանի օրենք № 2078 – ՎՕՏ I, № 24(31), 26.06.1999թ., հոդվ․112
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624– ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ․414
2009 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 2382 – ՎՕՏ I, № 50, 31.12.2009թ., հոդվ․399
Հոդված 1254. Որդեգրման ենթակա երեխա
Երեխան ենթակա է որդեգրման, եթե՝
ա) նրա ծնողը (ծնողները) դատարանի կողմից ճանաչվել են անհայտ կորած,
բ) նա չունի ոչ մի ծնող,
գ) նա ճանաչվել է որպես լքված երեխա,
դ) նրա ծնողը (ծնողները) զրկվել է (են) ծնողական իրավունքներից,
ե) սահմանված կարգով նրա որդեգրմանը համաձայնել են նրա բոլոր օրինական ներկայացուցիչները։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ․414
2009 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 2382 – ՎՕՏ I, № 50, 31.12.2009թ., հոդվ․399
2012 թվականի հունիսի 19-ի Վրաստանի օրենք № 6494 – կայք, 07.02.2012թ.
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
2017 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք № 748 – կայք, 24.05.2017թ.
Հոդված 1255. Երեխայի համաձայնությունը որդեգրմանը
1. Մինչև 10 տարեկան երեխա որդեգրման տալիս՝ հաշվի առնելով նրա հասունության աստիճանը, նկատի է առնվում նրա ցանկությունը։
2. 10 տարեկան կամ 10 տարեկանից բարձր երեխայի որդեգրումն առանց նրա համաձայնության թույլ չի տրվում։
3. Երեխայի որդեգրման համաձայնությունը որոշվում է որդեգրման գործով դատական նիստին նրան լսելու արդյունքում:
4. Եթե մինչև որդեգրման դիմում ներկայացնելը երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում և որդեգրողին համարում է իր ծնողը, ապա որդեգրումը, բացառության կարգով, կարելի է առանց որդեգրման ենթակա անձի համաձայնության:
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
2009 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 2382 – ՎՕՏ I, № 50, 31.12.2009թ., հոդվ․ 399
2012 թվականի հունիսի 19-ի Վրաստանի օրենք № 6494 – կայք, 07.02.2012թ.
2019 թվականի սեպտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5013 – կայք, 27.09.2019թ.
2020 թվականի մայիսի 21-ի Վրաստանի օրենք № 5913 – կայք, 25.05.2020թ
Հոդված 1256. Որդեգրումից հրաժարվելը
Մինչ դատարանի որոշում կայացնելը, ծնող(ները), որդեգրողը և 10 տարեկանը լրացած որդեգրման ենթակա երեխան իրավունք ունեն հրաժարվել իրենց համաձայնությունից «Որդեգրման և խնամակալության մասին» Վրաստանի օրենքին համապատասխան։
Վրաստանի 2007 թվականի դեկտեմբերի 18-ի № 5624 օրենք – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Վրաստանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի № 2382 օրենք – ՎՕՏ I, № 50, 31.12.2009թ., հոդվ.399
Հոդված 1257. (Հանվել է)
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
2017 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք № 748 – կայք, 24.05.2017թ.
Հոդված 1258. (Հանվել է)
2011 թվականի դեկտեմբերի 20-ի Վրաստանի օրենք № 5568 – կայք, 28.12.2011թ.
2017 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք № 748 – կայք, 24.05.2017թ.
Հոդված 1259. Որդեգրվածի ազգակցական հարաբերությունները
Որդեգրվածները և նրանց սերունդները՝ որդեգրողի և նրա հարազատների նկատմամբ, իսկ որդեգրողը և նրա հարազատները՝ որդեգրվածի և նրա սերունդների նկատմամբ, անձնական և գույքային իրավունքներով և պարտականություններով հավասար են ժառանգությամբ ազգականներին։
Հոդված 1260. Որդեգրվածի հարաբերությունները կենսաբանական ծնողների
հետ
1. Որդեգրված անձը կորցնում է անձնական և գույքային իրավունքները և ազատվում է իր կենսաբանական ծնողների և ծագումով ազգականների նկատմամբ պարտականություններից։
2. (Հանվել է՝ 04.05.2017թ., № 748):
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
2017 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք № 748 – կայք, 24.05.2017թ.
Հոդված 1261. Որդեգրման հետևանքները
1. Որդեգրման ընթացքում որդեգրողը սույն օրենսգրքի համաձայն ունի նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ կենսաբանական ծնողները:
2. Որդեգրողի ծնողական իրավունքները կարող են դադարեցվել, սահմանափակվել կամ նրան կարող են դրանից զրկել, եթե պարզվի, որ նա համակարգված կերպով խուսափել է երեխայի դաստիարակության պարտականությունը կատարելուց կամ ոչ պատշաճ էր կիրառում իր ծնողական իրավունքները, կամ այլ պատճառի դեպքում սույն օրենսգրքի համաձայն։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1262. (Հանվել է)
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1263. (Հանվել է)
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
2017 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք № 748 – կայք, 24.05.2017թ.
Հոդված 1264. (Հանվել է)
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
2017 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք № 748 – կայք, 24.05.2017թ.
Հոդված 1265. (Հանվել է)
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
2017 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք № 748 – կայք, 24.05.2017թ.
Հոդված 1266. (Հանվել է)
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1267. (Հանվել է)
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1268. (Հանվել է)
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1269. (Հանվել է)
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1270. (Հանվել է)
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1271. (Հանվել է)
2004 թվականի հունիսի 24-ի Վրաստանի օրենք № 179 - ՎՕՏ I, № 19, 15.07.2004թ., հոդվ.79
2005 թվականի դեկտեմբերի 28-ի Վրաստանի օրենք № 2626 - ՎՕՏ I, № 3, 16.01.2006թ., հոդվ.20
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1272. (Հանվել է)
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
2017 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք № 748 – կայք, 24.05.2017թ.
Հոդված 1273. (Հանվել է)
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
2017 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք № 748 – կայք, 24.05.2017թ.
Հոդված 1274. (Հանվել է)
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
2017 թվականի մայիսի 4-ի Վրաստանի օրենք №748 – կայք, 24.05.2017թ.
Բաժին երրորդ
Խնամակալություն, հոգաբարձություն և աջակցություն
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Գլուխ առաջին
Ընդհանուր դրույթներ
Հոդված 1275. Խնամակալության, հոգաբարձության և աջակցության հասկացությունները
1․ Անչափահաս երեխային, որը առանց ծնողական խնամքի է մնացել ծնողների մահվան, մահացած ճանաչվելու, ծնողական իրավունքներից զրկման, կասեցման կամ սահմանափակման, անհայտ կորած ճանաչելու կամ լքված երեխա ճանաչվելու պատճառով նշանակվում է խնամակալություն և հոգաբարձություն՝ դաստիարակելու, անձնական և գույքային իրավունքների և շահերի պաշտպանության համար։
2. Խնամակալությունը և հոգաբարձությունը սահմանվում են նաև չափահաս անձի անձնական և գույքային իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, ով առողջական վիճակի պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել իր իրավունքները և կատարել իր պարտականությունները:
3. Աջակցություն ստացողին սահմանվում է աջակցություն։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1276. Խնամակալություն
Խնամակալություն է սահմանվում 7 տարին չլրացած երեխայի նկատմամբ։
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1277. Հոգաբարձություն
1. Հոգաբարձությունը սահմանվում է յոթից տասնութ տարեկան անչափահասի համար: Հոգաբարձություն սահմանվում է նաև չափահաս գործունակ անձի նկատմամբ նրա ցանկությամբ, եթե նա, առողջական վիճակից ելնելով, չի կարող ինքնուրույն իրականացնել իր իրավունքները և կատարել իր պարտականությունները։
2. Համապատասխանաբար կիրառվում է 16-րդ հոդվածը։
Հոդված 12771. Աջակցություն
Աջակցություն ստացողին նշանակվում է աջակից:
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1278. Խնամակալության և հոգաբարձության մարմինները
1. Խնամակալության և հոգաբարձության կենտրոնական և տեղական մարմիններն են Վրաստանի բռնազավթված տարածքներից բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցապահովման նախարարությունը և/կամ նրա համակարգում ընդգրկված իրավասու հաստատությունը (կազմակերպությունը), ինչպես նաև նրանց տարածքային մարմինները:
2. Խնամակալության և հոգաբարձության կենտրոնական և տեղական մարմինների աշխատանքի կարգը սահմանվում է սույն օրենսգրքով, «Սոցիալական աշխատանքի մասին» Վրաստանի օրենքով և Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցապահովման նախարարի հրամանով:
3. Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտական է պաշտպանել և ամրապնդել աջակցություն ստացողներին և օգնել աջակիցներին իրենց պարտականությունների կատարման հարցում, որպեսզի նրանք աջակցեն աջակցություն ստացողներին ընտրություն անելու և որոշումների կայացման հարցում:
Վրաստանի 2007 թվականի դեկտեմբերի 18-ի № 5624 օրենք – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Վրաստանի 2015 թվականի մարտի 20-ի № 3339 օրենք – կայք, 31.03.2015թ.
Վրաստանի 2018 թվականի հունիսի 13-ի № 2520 օրենք – կայք, 29.06.2018թ.
Վրաստանի 2018 թվականի հուլիսի 5-ի № 3076 օրենք – կայք, 11.07.2018թ.
Հոդված 1279. Երեխայի նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն սահմանելը
Երեխայի խնամակալություն և հոգաբարձություն կարող է սահմանվել այն դեպքում, երբ․
ա) դատարանը տեղեկացնում է խնամակալության և հոգաբարձության մարմնին երեխայի երկու ծնողների ծնողական իրավունքների և պարտականությունների սահմանափակման կամ զրկման մասին,
բ) ծնողական իրավունքներն ու պարտականությունները կասեցված են,
գ) երեխայի երկու ծնողներն էլ մահացած են,
դ) երեխային նշանակված խնամակալը մահացել է կամ զրկվել է իր գործառույթներից,
ե) դատարանը երեխային ճանաչում է որպես լքված,
զ) ծնողը ճանաչվել է անհայտ կորած.
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1280. Աջակցողի (աջակցողների) նշանակումը
1. Անձին աջակցություն ստացող ճանաչելու մասին որոշում կայացրած դատարանը պարտավոր է նույն որոշմամբ նշանակել աջակցող (աջակցողներ), սահմանել աջակցության շրջանակները և աջակցողի (աջակցողների) իրավունքներն ու պարտականությունները։ Սույն որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 3 օր հետո ուղարկվում է խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ ըստ աջակցություն ստացողի բնակության վայրի։
2. Աջակցող կարող է նշանակվել անձի ընտանիքի անդամը, ազգականը, մերձավորը կամ մասնագետը, որը համապատասխանում է սույն օրենսգրքով սահմանված պահանջներին:
3. Աջակցող ընտրելիս դատարանը նկատի է ունենում նրա անձնական հատկանիշները, աջակցողի կողմից իրեն վերապահված պարտականությունները կատարելու ունակությունը, աջակցողի և աջակցություն ստացողի փոխհարաբերությունները, աջակցություն ստացողի շահերն ու կամքը, իսկ աջակցություն ստացողի՝ անչափահաս լինելու դեպքում, նաև նրա ծնողի ցուցումները։
4. Մարդը կարող է աջակից նշանակվել միայն իր համաձայնությամբ։
5. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանցից աջակցող հնարավոր չեղավ ընտրել, ապա դատարանը աջակից է նշանակում խնամակալության և հոգաբարձության մարմնի իրավասու անձի, իսկ եթե աջակցություն ստացողը մասնագիտացված հաստատությունում է տեղավորված՝ այս հաստատության ներկայացուցչի։
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1281. Խնամակալի կամ հոգաբարձուի նշանակումը
1. Խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններ կատարելու համար խնամակալության և հոգաբարձության մարմինները նշանակում են խնամակալ կամ հոգաբարձու:
2. Խնամակալ կամ հոգաբարձու կարող է նշանակվել միայն իրենց համաձայնությամբ:
3. Խնամակալի ընտրությունը չափահաս գործունակ անձի համար, ով առողջական վիճակից ելնելով չի կարողանում ինքնուրույն պաշտպանել իր իրավունքները և կատարել իր պարտականությունները, կարող է կատարվել միայն խնամակալության ենթակա անձի համաձայնությամբ:
4. Խնամակալ կամ հոգաբարձու կարող է նշանակվել մահացած ծնողների ցուցումով՝ նոտարական վավերացված փաստաթղթի (կտակի) հիման վրա։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
2020 թվականի հուլիսի 15-ի Վրաստանի օրենք № 6989 – կայք, 28.07.2020թ.
Հոդված 1282. Խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու կարգը
1. Խնամակալ կամ հոգաբարձու պետք է նշանակվի ոչ ուշ, քան մեկ ամսում այն պահից, երբ խնամակալության և հոգաբարձության մարմնին հայտնի է դառնում խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու անհրաժեշտության մասին:
2. Խնամակալի կամ հոգաբարձուի ընտրության ժամանակ նկատի են առնվում նրա անձնական հատկանիշները, հանձնարարված պարտականությունը կատարելու ունակությունը, նրա և խնամարկյալի/հոգաբարձության ենթակա անձի միջև առկա հարաբերությունները, խնամարկյալ/հոգաբարձության ենթակա անձի շահերը, ինչպես նաև ծնողի կամ ժառանգատուի ցուցումը։
3. Մինչ խնամակալի կամ հոգաբարձուի նշանակումը խնամակալության և հոգաբարձության մարմինը պատասխանատու է խնամակալի/հոգաբարձուի պատշաճ իրավական պարտավորությունների համար խնամարկյալի կամ հոգաբարձության ենթակա անձի նկատմամբ։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1283. Անձը, որը չի կարող նշանակվել խնամակալ, հոգաբարձու կամ աջակցող
Խնամակալ, հոգաբարձու կամ աջակցող չի կարող նշանակվել անձը․
ա) ում 18 տարին չի լրացել,
բ) ով դատարանի կողմից ճանաչվել է աջակցություն ստացող,
գ) ով զրկվել է ծնողական իրավունքներից կամ ում ծնողական իրավունքները սահմանափակվել են ծնողի իրավունքներից և պարտականություններից խուսափելու պատճառով,
դ) ով ազատվում է խնամակալի, հոգաբարձուի կամ աջակցողի պարտականությունից այն ոչ պատշաճ կատարելու պատճառով։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1284. (Հանվել է)
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1285. (Հանվել է)
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1286. Գույքի խնամակալի նշանակումը
1. Երեխայի գույքային իրավունքների և շահերի պաշտպանության նպատակով, անհրաժեշտության դեպքում, կարող է նշանակվել գույքի խնամակալ, եթե դա պահանջում են․
ա) ծնողները,
բ) ժառանգատուն, որը գույքը փոխանցում է երեխային և անվանում է որևէ անձի, բացառությամբ ծնողների, որը պետք է դառնա գույքի խնամակալ,
գ) խնամակալը կամ հոգաբարձուն։
2. Եթե գույքը գտնվում է խնամակալի կամ հոգաբարձուի բնակության վայրից հեռու կամ գույքի խնամակալի նշանակումն անհրաժեշտ է, ապա խնամակալության/հոգաբարձության ենթակա անձին նշանակված խնամակալից/հոգաբարձուից բացի խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է նշանակել գույքի խնամակալ/հոգաբարձու։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Գլուխ երկրորդ
Խնամակալի և հոգաբարձուի իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 1287. Խնամակալի և հոգաբարձուի իրավունքները
Խնամակալն ու հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու խնամակալության և հոգաբարձության տակ գտնվող երեխաների վերադարձ յուրաքանչյուրից, ով նրանց իր մոտ է պահում առանց օրինական հիմքերի։
Հոդված 1288. Խնամակալության և հոգաբարձության անհատույց կատարում
Խնամակալի և հոգաբարձուի պարտականությունները կատարվում են անհատույց։
Հոդված 1289. Խնամակալի, հոգաբարձուի և աջակցողի պարտականությունները
1. Խնամակալը/հոգաբարձուն պարտավոր է հոգալ խնամակալության ենթակա անձին/հոգաբարձության ենթական անձին պահելու համար, նրա համար ստեղծել անհրաժեշտ կենսապայմաններ, ապահովել նրան խնամքով և բուժմամբ, պաշտպանել նրա իրավունքներն ու շահերը։
2. Աջակցողը պարտավոր է վերահսկել աջակցություն ստացողի շարունակական բժշկական ծառայությունը, որոշել նրա ցանկությունները/ընտրությունը և օգնել նրան կայացնել համապատասխան որոշում, որն արտահայտվում է աջակցություն ստացողին, հասկանալի հաղորդակցության ձևով որոշումներ կայացնելու համար, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմամբ։ Աջակցողը պարտավոր է նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից սահմանված ժամկետում, որը չպետք է գերազանցի 6 ամիսը, վերոհիշյալ մարմնին տրամադրել տեղեկություն դատարանի որոշմամբ իրեն սահմանված պարտականությունների կատարման մասին։ Այս տեղեկության մեջ աջակցողը նշում է իր կողմից աջակցության տրամադրման հետ կապված առանձնահատկությունները։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1290. Խնամակալի և հոգաբարձուի ներկայացուցչական լիազորությունը
Խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից սահմանված խնամակալը և հոգաբարձուն, որը նշանակվել է որպես խնամակալության ենթակա/հոգաբարձության ենթակա անձի օրինական ներկայացուցիչ, առանց առանձնահատուկ լիազորության, ներկայացնում է խնամակալության ենթակա/հոգաբարձության ենթակա անձի իրավունքներն ու շահերը երրորդ անձանց հետ հարաբերություններում, այդ թվում՝ դատարանում։
(Ուժը կորցրած է 1290-րդ հոդվածի այն նորմատիվային բովանդակությունը, որը վերաբերում է դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձի խնամակալի կողմից խնամակալության ենթակա անձի իրավունքների և շահերի ներկայացմանը երրորդ անձանց հետ հարաբերություններում, այդ թվում՝ դատարանում) – Վրաստանի Սահմանադրական դատարանի Որոշում № 2/4/ 532, 533 – կայք, 28.10.2014թ.
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Վրաստանի Սահմանադրական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 8-ի Որոշում № 2/4/532,533 – կայք, 28.10.2014թ.
Հոդված 1291. Խնամարկյալ անչափահաս անձանց հետ ապրելու պարտականությունը
1. Խնամակալը և հոգաբարձուն պարտավոր են ապրել խնամակալության տակ գտնվող (հոգածության մեջ գտնվող) անչափահասի հետ։ Առանձին դեպքերում խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվությամբ խնամակալը և խնամքի տակ գտնվող անձը կարող են ապրել առանձին, եթե նշված մարմինը գա այն եզրակացության, որ նրանց առանձին կյանքը բացասաբար չի ազդի հոգածության ենթակա անձի դաստիարակության, նրա իրավունքների և շահերի պաշտպանության վրա։
2. Խնամակալը և հոգաբարձուն պարտավոր են տեղյակ պահել խնամակալության և հոգաբարձության մարմնին բնակության վայրի փոփոխության մասին:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պարտականությունը չի դրվում գործունակ չափահաս անձի խնամակալի և չափահաս անձի աջակցողի վրա, եթե այլ բան սահմանված չէ դատարանի որոշմամբ:
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1292. Աջակցողի պարտականությունը աջակցության նշանակման հիմքի
բացակայության կամ փոփոխության դեպքում
Աջակցողը պարտավոր է անհապաղ դիմել դատարան՝ աջակցության շրջանակը փոխելու/աջակցությունը չեղարկելու միջնորդությամբ, եթե այն հիմքերը, որոնց համար աջակցություն է տրամադրվել աջակցություն ստացողին, այլևս գոյություն չունեն կամ փոխվել են, բացառությամբ այն դեպքերի, երբ աջակցություն ստացողը կամ խնամակալության և հոգաբարձության մարմինն արդեն դիմել է դատարան։
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1293. Խնամակալի և հոգաբարձուի համաձայնությունը, աջակցողի
մասնակցությունը գործարքի կնքմանը
1. Հոգաբարձուն հոգաբարձության ենթակա անձի օրինական ներկայացուցիչն է և նրա անունից, ելնելով նրա շահերից, կնքում է անհրաժեշտ գործարքներ:
2. 7-ից 18 տարեկան անչափահասը այնպիսի գործարքը, որը նա օրենքով իրավունք չունի ինքնուրույն կնքելու, կնքում է հոգաբարձուի համաձայնությամբ:
3. Աջակցողը պարտավոր է, աջակցություն ստացողի կողմից գործարք կնքելիս, աջակցել նրան լիարժեք հասկանալու գործարքի պայմանները և իրավական հետևանքները, եթե դա սահմանված է դատարանի որոշմամբ:
4. Բացառիկ դեպքում, եթե դատարանը պարզում է, որ անհնար է, որ աջակցողը 1 ամսից ավելի ժամանակվա ընթացքում օբյեկտիվորեն դրսևորի աջակցություն ստացողի կամքը, իսկ նրա անունից որոշում կայացնելու արգելքը էական վնաս կհասցնի աջակցություն ստացողին, դատարանը աջակցողին թույլ է տալիս աջակցություն ստացողի անունից կնքել անհրաժեշտ գործարքները՝ ելնելով նրա շահերից։
Սխալի ուղղում – Խորհրդարանի տեղեկատու № 37-38, 10.09.1997թ., էջ 21
Վրաստանի Սահմանադրական դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 8-ի Որոշում № 2/4/532,533 – կայք, 28.10.2014թ.
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1294. Խնամակալի և հոգաբարձուի լիազորությունների սահմանափակումը
Առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի նախնական համաձայնության խնամակալն իրավունք չունի խնամակալության տակ գտնվող անձի անունից գործարք կնքել, իսկ հոգաբարձուն` հոգաբարձության տակ գտնվող անձի անունից համաձայնել գործարքի կնքման, որը կվերաբերի գույքի օտարման, գրավադրման, տասը տարուց ավելի ժամկետով վարձակալության տալուն, փոխ տալուն կամ այլ պարտքային պարտավորություններ տալուն, մուրհակից, խնամակալության կամ հոգաբարձության ենթակա անձի իրավունքներից հրաժարվելուն, ձեռնարկատիրական ընկերությունում գործընկեր դառնալուն, վարկ վերցնելուն, գույքը բաժանելուն, կամ որը կարող է հանգեցնել գույքի կրճատման:
Հոդված 1295. Արագ փչացող գույքի օտարման կարգը
Արագ փչացող կամ այնպիսի գույքը, որն իր բնույթով նախատեսված է վաճառքի համար, կարող է վաճառվել առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության:
Հոդված 1296. Հոգաբարձուի անունից նվիրելու անթույլատրելիությունը
Խնամարկյալ (հոգաբարձության ենթակա) անձի անունից չի կարելի նվիրատվության պայմանագիր կնքել։
Հոդված 1297. Խնամակալի և հոգաբարձուի կողմից ներկայացուցչության
անթույլատրելիությունը
Խնամակալը և հոգաբարձուն, նրանց ամուսինները և մերձավոր ազգականները իրավունք չունեն գործարք կնքել խնամարկյալ (հոգաբարձության մեջ գտնվող) անձի հետ, չի կարելի նաև, որ նրանք լինեն այդ անձի ներկայացուցիչ գործարք կնքելիս կամ դատարանում վարույթ իրականացնելիս խնամարկյալ (հոգաբարձության մեջ տնվող) անձի և խնամակալի կամ հոգաբարձուի ամուսնու և նրանց մերձավոր ազգականների միջև։
Հոդված 1298. Խնամակալի և հոգաբարձուի գործողությունները բողոքարկելը
Խնամակալի և հոգաբարձուի գործողությունը կարող է բողոքարկվել շահագրգիռ անձի, այդ թվում՝ խնամարկյալ (հոգաբարձության մեջ տնվող) անձի կողմից խնամակալության և հոգաբարձության մարմնում՝ ըստ խնամարկյալ (հոգաբարձության մեջ գտնվող) անձի բնակության վայրի։
Հոդված 1299. Խնամակալին և հոգաբարձուին իրենց պարտականություններից ազատելը
1. Խնամակալության և հոգաբարձության մարմինը խնամակալին և հոգաբարձուին ազատում է երեխայի ծնողների լրիվ ծնողական պարտականությունները վերականգնելու կամ երեխայի որդեգրման տալու դեպքում:
2. Խնամակալը և հոգաբարձուն կարող են ազատվել իրենց պարտականություններից՝ նաև անձնական պահանջի հիման վրա, եթե խնամակալության և հոգաբարձության մարմինը ճանաչում է, որ այդ պահանջը պայմանավորված է հարգելի պատճառով (հիվանդություն, նյութական վիճակի փոփոխություն, խնամակալության կամ հոգաբարձության ենթակա անձի հետ անհամատեղելիություն և այլն)։
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
Հոդված 1300. Պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքները
1. Խնամակալի կամ հոգաբարձուի կողմից ստանձնած պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինը խնամակալին կամ հոգաբարձուին կազատի իր պարտականությունների կատարումից:
2. Եթե խնամակալը (հոգաբարձուն) շահադիտական նպատակով օգտագործի խնամակալությունը (հոգաբարձությունը), կամ խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող անձին թողնի առանց հսկողության և անհրաժեշտ օգնության, նա պատասխանատու է օրենքով սահմանված կարգով:
3. Աջակցողի կողմից իրեն վերապահված պարտականությունը ոչ պատշաճ կատարելու դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինն արձագանքում է սույն օրենսգրքի 13055 հոդվածին համապատասխան:
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1301. Հոգաբարձուին/աջակցողին պարտականությունից ազատելը
հոգաբարձության ենթակա/աջակցվող անձի խնդրանքով/պահանջով
1. Չափահաս անձի հոգաբարձուն կարող է ազատվել իր պարտականություններից՝ հոգաբարձության տակ գտնվող անձի պահանջով: Նման դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինը հոգաբարձության տակ գտնվող անձի հետ համաձայնությամբ կարող է նրան այլ հոգաբարձու նշանակել։
2. Եթե աջակցություն ստացողը ցանկանում է աջակցողին ազատել իր պարտականություններից, ապա նա դիմում է դատարան՝ համապատասխան պահանջով։ Նման դեպքում դատարանը մինչև որոշում կայացնելը կասեցնում է աջակցի լիազորությունը և նրա պարտականությունների կատարումը հանձնարարում է խնամակալության և հոգաբարձության մարմնի հատուկ իրավասու անձին (որի վրա տարածվում են աջակցի համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները):
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1302. Խնամակալության դադարեցման հիմքերը
1. Խնամակալությունը կդադարեցվի.
ա) եթե մահացել է խնամակալության ենթակա անձը,
բ) եթե լրացել է անչափահաս խնամակալության ենթակա անձի 7 տարին,
գ) եթե վերականգնվել են խնամակալության ենթակա յոթ տարին չլրացած անչափահաս անձի ծնողի ծնողական իրավունքներն ու պարտականությունները։
դ) (Հանվել է՝ 20.03.2015թ., № 3339)։
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում խնամակալությունը դադարեցվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ:
2007 թվականի դեկտեմբերի 18-ի Վրաստանի օրենք № 5624 – ՎՕՏ I, № 48, 27.12.2007թ., հոդվ.414
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1303. Խնամակալության դադարեցումը հոգաբարձության տարիքին հասնելու
պատճառով
Եթե լրացել է խնամակալության տակ գտնվող անչափահաս անձի յոթ տարին, ապա խնամակալությունը դադարում է, և առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի հատուկ որոշման խնամակալը դառնում է հոգաբարձու։
Հոդված 1304. Հոգաբարձության դադարեցման հիմքերը
1. Հոգաբարձությունը կդադարեցվի.
ա) եթե մահացել է հոգաբարձության ենթակա անձը,
բ) եթե հոգաբարձության ենթակա անչափահասը հասել է չափահասության տարիքի,
գ) եթե հոգաբարձության ենթակա անչափահաս անձը ամուսնացել է,
դ) այլ հոգաբարձության ենթակա անձանց նկատմամբ` եթե վերացվել է այն պատճառը, որը հանգեցրել է հոգաբարձուի նշանակման։
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում հոգաբարձությունը դադարեցվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ:
Հոդված 13041. Աջակցության դադարեցման հիմքերը
1. Աջակցությունը կդադարեցվի, եթե.
ա) աջակցության ստացողը մահացել է,
բ) այն պատճառը, որի համար աջակցություն է սահմանվել, այլևս գոյություն չունի:
2. Սույն հոդվածի առաջին մասի «ա» ենթակետով նախատեսված դեպքում աջակցությունը դադարեցվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ, իսկ նույն մասի «բ» ենթակետով նախատեսված դեպքում՝ դատարանի որոշմամբ։
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 1305. Խնամակալության և հոգաբարձության հարցերը դատարանում
բողոքարկելը
Խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը խնամակալ (հոգաբարձու) նշանակելու, հեռացնելու և ազատելու մասին, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մյուս բոլոր հարցերը շահագրգիռ անձի կողմից կարող են բողոքարկվել դատարան:
Գլուխ երրորդ
Խնամակալի, հոգաբարձուի և աջակցողի գործունեության վերահսկողությունը
2011 թվականի հունիսի 21-ի Վրաստանի օրենք № 4870 – կայք, 07.06.2011թ.
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 13051. Խնամակալի, հոգաբարձուի և աջակցողի գործունեության նկատմամբ
վերահսկողությունը
1. Խնամակալության և հոգաբարձության մարմինը վերահսկում է խնամակալի/ հոգաբարձուի գործունեությունը` ըստ խնամակալության/հոգաբարձության ենթակա անձի բնակության վայրի:
2. Աջակցողի գործունեությունը վերահսկվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից՝ ըստ աջակցություն ստացողի բնակության վայրի: Վերահսկողության նպատակն է վերահսկել աջակցողի կողմից դատարանի որոշմամբ և Վրաստանի օրենսդրությամբ սահմանված պարտականությունների կատարումը, գնահատել աջակցություն ստացողի հմտությունների զարգացումը և համապատասխանաբար արձագանքել:
3. Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է ստուգել աջակցողի կողմից իրականացվող գործողությունների համապատասխանությունը դատարանի որոշմամբ սահմանված շրջանակին՝ պլանային ստուգմամբ, որն իրականացվում է սույն օրենսգրքի 13052 հոդվածի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված պարբերականությամբ՝ աջակցողի կողմից իրեն վերապահված պարտականությունները չկատարելու հետ կապված ստացված ցանկացած տեղեկատվության ստուգմամբ և փաստացի վերահսկողությամբ։
4. Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է վերահսկել աջակցություն ստացողի հետ կնքված ամուսնական պայմանագրի կատարման ժամանակ աջակցողի կողմից իր պարտականությունների կատարումը:
5. Խնամակալի, հոգաբարձուի և աջակցողի գործունեության նկատմամբ վերահսկողության կանոններն ու պայմանները սահմանվում են սույն օրենսգրքով և համապատասխան ենթաօրենսդրական ակտերով:
2011 թվականի հունիսի 21-ի Վրաստանի օրենք № 4870 – կայք, 07.06.2011թ.
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 13052. Խնամակալի, հոգաբարձուի և աջակցողի կողմից իրենց
պարտականությունների կատարման վերահսկողության պարբերականությունը
Խնամակալի, հոգաբարձուի և աջակցողի կողմից իրենց պարտականությունների կատարման վերահսկողությունն իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմինը․
ա) 6 ամիսը մեկ անգամ,
բ) դատարանի կողմից սահմանված պարբերականությամբ,
գ) իր նախաձեռնությամբ, ըստ անհրաժեշտության, եթե տեղեկություններ կան խնամակալության և հոգաբարձության մարմնի միջամտության անհրաժեշտության մասին։
2011 թվականի հունիսի 21-ի Վրաստանի օրենք № 4870 – կայք, 07.06.2011թ.
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 13053. Աջակցողի գործունեության փաստացի վերահսկողությունը
1. Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է սույն օրենսգրքի 1289-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, իր նախաձեռնությամբ իրականացնել աջակցի գործունեության փաստացի վերահսկողություն:
2. Աջակցողի գործունեության փաստացի վերահսկողության իրականացման ձևն ու ծավալը սահմանվում են համապատասխան ենթաօրենսդրական ակտերով:
2011 թվականի հունիսի 21-ի Վրաստանի օրենք № 4870 – կայք, 07.06.2011թ.
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 13054. Եզրակացություն վերահսկողության արդյունքների մասին
1. Խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքներն արտացոլվում են վերահսկողության արդյունքների վերաբերյալ եզրակացության մեջ:
2. Վերահսկողության արդյունքների վերաբերյալ եզրակացությունը կարող է լինել դրական կամ բացասական:
3. Վերահսկողության արդյունքների մասին եզրակացությունը դրական է, եթե խնամակալության և հոգաբարձության մարմինը որևէ ձևի վերահսկողության արդյունքում որոշում է, որ խնամակալը/հոգաբարձուն/աջակցողը բարեխղճորեն կատարում է դատարանի որոշմամբ և/կամ Վրաստանի օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները։
4. Վերահսկողության արդյունքների վերաբերյալ եզրակացությունը բացասական է, եթե խնամակալության և հոգաբարձության մարմինը որևէ ձևի վերահսկողության արդյունքում պարզում է, որ խնամակալը/հոգաբարձուն/աջակցողը բարեխղճորեն չի կատարում/չի կարող կատարել դատարանի որոշմամբ և/կամ Վրաստանի օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները կամ աջակցություն ցուցաբերելիս նկատվում են որոշակի թերություններ և անհրաժեշտ է արձագանքել սույն օրենսգրքի 13055 հոդվածին համապատասխան:
5. Վերահսկողության արդյունքների մասին եզրակացության մասին տեղեկությունները կներառվեն սույն օրենսգրքի 13056 հոդվածում նշված տվյալների բազայում:
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 13055. Խնամակալության և հոգաբարձության մարմնի արձագանքը
խնամակալի/հոգաբարձուի/աջակցողի կողմից դատարանի որոշմամբ և/կամ Վրաստանի
օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները չկատարելուն/ոչ պատշաճ
կատարելուն
Եթե խնամակալության և հոգաբարձության մարմինը որոշում է, որ խնամակալը/ հոգաբարձուն/աջակցողը չի կատարում/ոչ պատշաճ է կատարում դատարանի որոշմամբ և/կամ Վրաստանի օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները, խախտում է խնամակալության ենթակա անձի/հոգաբարձության ենթակա անձի իրավունքներն ու օրինական շահերը, նա բացասական եզրակացություն է անում և գործում է հետևյալ կերպ.
ա) եթե խնամակալի/հոգաբարձուի/աջակցողի գործողությունների ինտենսիվությունը վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համար ոչ բավարար է․
ա.ա) սոցիալական աշխատողի միջոցով օգնում է խնամակալին/ հոգաբարձուին/ աջակցողին, որպեսզի նա ավելի լավ հասկանա և կատարի իր պարտականությունները,
ա.բ) իր պարտականություններից ազատում է խնամակալին/հոգաբարձուին,
ա․գ) դիմում է դատարան՝ աջակցին իր պարտականություններից ազատելու խնդրանքով։ Նման դեպքում դատարանը մինչև որոշում կայացնելը կասեցնում է աջակցի լիազորությունը և նրա պարտականությունների կատարումը հանձնարարում է խնամակալության և հոգաբարձության մարմնի հատուկ իրավասու անձին (որի վրա տարածվում են աջակցի համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները),
բ) գործում է խնամակալի/հոգաբարձուի/աջակցի գործողությունների ինտենսիվությանը համապատասխան՝ Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքով և Վրաստանի քրեական օրենսգրքով սահմանված կանոններով։
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 –կայք , 31.03.2015թ.
Հոդված 13056. Խնամակալության/հոգաբարձության/աջակցության վերահսկողության
տվյալների բազա
1. Խնամակալության/հոգաբարձության/աջակցության վերահսկողության արդյունքների արտացոլման նպատակով ստեղծվում է համապատասխան տվյալների բազա։
2. Տվյալների բազայում ներառվում են.
ա) խնամակալության/հոգաբարձության սահմանման մասին տվյալներ,
բ) աջակցություն սահմանելու մասին դատարանի որոշման տվյալներ,
գ) խնամակալության ենթակա/հոգաբարձության ենթակա/աջակցություն ստացող անձի և խնամակալի/հոգաբարձուի/աջակցողի անձնական տվյալներ,
դ) խնամակալին/հոգաբարձուին/աջակցողին իր պարտականություններից ազատելու, նրան պատասխանատվություն սահմանելու մասին տվյալներ,
ե) խնամակալության/հոգաբարձության/աջակցության դադարեցման մասին տվյալներ,
զ) աջակցություն ստացողի կողմից գույքային իրավունքների իրականացման մասին տվյալներ,
է) աջակցության ստացողի հետ կնքված ամուսնական պայմանագրի խախտման մասին տվյալներ,
ը) հիվանդանոցում տեղավորված աջակցություն ստացողների մասին տեղեկություններ,
թ) վերահսկողության արդյունքների համառոտ նկարագրություն,
ժ) այլ տվյալներ, որոնք վերաբերում են խնամակալության ենթակա/հոգաբարձության ենթակա/աջակցություն ստացող անձին, և որոնք, խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ, կարևոր են խնամակալի/հոգաբարձուի/աջակցողի գործունեության վերահսկման համար։
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Գլուխ չորրորդ
Ոչ օրինաչափորեն տեղափոխված կամ ոչ օրինաչափորեն ձերբակալված երեխային վերադարձնելու իրավունքները և երեխայի հետ շփվելու իրավունքները
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
Հոդված 13057. Սույն գլխում օգտագործված տերմինների սահմանումը
Սույն գլխում օգտագործված տերմինները սույն գլխի նպատակների համար ունեն հետևյալ իմաստները.
ա) Կոնվենցիա – «Երեխաների միջազգային առևանգման քաղաքացիական ասպեկտների մասին» Հաագայի 1980 թվականի հոկտեմբերի 25-ի կոնվենցիա։
բ) Կենտրոնական մարմին – Վրաստանի արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանում։
գ) Երեխա – մինչև 16 տարեկան անձ։
դ) Դիմումատու – ցանկացած անձ կամ մարմին, որը դիմում է կենտրոնական իշխանություն կամ դատարան միջնորդությամբ/հայցով ոչ օրինաչափորեն տեղափոխված կամ ոչ օրինաչափ ձերբակալված երեխային վերադարձնելու կամ երեխայի հետ կապ հաստատելու իրավունքի իրացման հետ կապված հարցերով։
ե) Խնամակալության իրավունք – երեխային խնամելու և երեխայի բնակության վայրը որոշելու իրավունք։ Սույն գլխի նպատակներով կհամարվի, որ անձը կամ մարմինն իրականացնում է խնամակալություն, եթե երեխան սովորաբար բնակվում էր Վրաստանում կամ Կոնվենցիան ստորագրած պետությունում մինչև նրա ոչ օրինաչափ տեղափոխումը/ ձերբակալումը, և այդ անձը կամ մարմինը խնամակալությունն իրականում իրականացնում էին անհատապես, կամ նրանք իրականացնում էին համատեղ, Վրաստանի կամ Կոնվենցիան ստորագրած այն պետության օրենսդրության համաձայն, որտեղ երեխան սովորաբար ապրում էր մինչև տեղափոխումը/ձերբակալումը։
զ) Երեխայի հետ շփվելու իրավունք – իրավունք, որը ենթադրում է երեխայի հետ ցանկացած տեսակի շփում, այդ թվում՝ երեխային որոշակի ժամանակով իր սովորական բնակության վայրից այլ վայր տանելը։
է) Երեխայի ոչ օրինաչափ տեղափոխություն – անձի կամ մարմնի անհատապես կամ նրանց համատեղ տրված այն խնամակալության իրավունքի խախտումը, որն ապահովված էր այն պետության օրենսդրությամբ, որտեղ երեխան սովորաբար ապրում էր մինչև ոչ օրինաչափորեն տեղափոխումը, և որը երեխայի տեղափոխման պահի դրությամբ իրականում կիրառվում էր անհատապես կամ համատեղ և/կամ այս կերպ օգտագործված կլիներ, եթե չլիներ նրա անօրինական տեղափոխումը, միևնույն ժամանակ, երեխան այս պետությունից Կոնվենցիան ստորագրած պետություն առանց խնամակալության իրավունք ունեցող անձի կամ մարմնի թույլտվության է տեղափոխվել, և նրա պահանջելուց հետո երեխան երկիր չի վերադարձվում։
ը) Երեխայի ոչ օրինաչափ ձերբակալում – անձի կամ մարմնի անհատապես կամ նրանց համատեղ հատկացված այն խնամակալության իրավունքի խախտումը, որն ապահովված էր է այն պետության օրենսդրությամբ, որտեղ երեխան սովորաբար ապրում էր մինչև ոչ օրինաչափ ձերբակալումը, և որը երեխայի ձերբակալման պահին իրականում կիրառվում էր անհատապես կամ համատեղ և/կամ այս կերպ կկիրառվեր, եթե չլիներ նրա ոչ օրինաչափ ձերբակալումը, ինչպես նաև, երեխան այս պետությունից Կոնվենցիան ստորագրած պետություն սահմանված ժամկետով, խնամակալության իրավունք ունեցող անձի կամ մարմնի թույլտվության հետևանքով է տեղափոխվել, սակայն այս ժամկետն անցնելուց հետո, չնայած խնամակալության իրավունք ունեցող անձի կամ մարմնի պահանջին, երեխան իր սովորական բնակության վայրի երկիր չի վերադարձվում։
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
2020 թվականի հունիսի 10-ի Վրաստանի օրենք № 6053 – կայք, 19.06.2020թ.
Հոդված 13058. Ոչ օրինաչափ տեղահանված/ձերբակալված երեխայի վերադարձը կամ
երեխայի հետ կապ հաստատելու իրավունքի իրացումը
1. Անձը կամ մարմինը, որը Վրաստանի օրենսդրությանը համապատասխան պնդում է, որ ունի խնամակալության իրավունք այն երեխայի նկատմամբ, ով ոչ օրինաչափորեն տեղափոխվել է Վրաստանից Կոնվենցիան ստորագրած որևէ պետություն կամ ոչ օրինաչափորեն ձերբակալվել է Կոնվենցիան ստորագրած որևէ պետության տարածքում, իրավասու է դիմել կենտրոնական մարմին և պահանջել երեխայի վերադարձման մասին միջնորդություն ուղարկել Կոնվենցիան ստորագրած այն պետության կենտրոնական մարմին, ուր երեխան ոչ օրինաչափորեն տեղափոխվել է/որի տարածքում երեխան ոչ օրինաչափորեն ձերբակալվել է։
2. Անձը կամ մարմինը, որը պնդում է, որ իրավունք ունի շփվելու երեխայի հետ, որը գտնվում է Կոնվենցիան ստորագրած պետության տարածքում, իրավասու է դիմել կենտրոնական մարմին և պահանջել երեխայի հետ շփվելու իրավունքի մասին միջնորդություն ուղարկել Կոնվենցիան ստորագրած այն պետության կենտրոնական մարմին, որի տարածքում գտնվում է երեխան։
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
2020 թվականի հունիսի 10-ի Վրաստանի օրենք № 6053 – կայք, 19.06.2020թ.
Հոդված 13059. Վրաստանի տարածքում գտնվող երեխային վերադարձնելը կամ երեխայի
հետ շփվելու իրավունքի իրացումը
1. Անձը կամ մարմինը, որը պնդում է, որ ունի այն երեխայի խնամակալության իրավունք, որը ոչ իրավաչափորեն մուտք է գործել Վրաստանի տարածք Կոնվենցիան ստորագրած որևէ պետությունից կամ ոչ օրինաչափ կերպով գտնվում է Վրաստանում, իրավասու է երեխային վերադարձնելու մասին միջնորդությամբ/հայցով դիմելու կենտրոնական մարմին կամ դատարան։
2. Անձը կամ մարմինը, որը պնդում է, որ ունի Վրաստանի տարածքում գտնվող երեխայի հետ շփվելու իրավունք, իրավասու է երեխայի հետ շփվելու իրավունքի օգտագործման վերաբերյալ միջնորդությամբ/հայցով դիմել կենտրոնական մարմին կամ դատարան։
3. «Ոչ օրինաչափորեն տեղափոխված կամ ոչ օրինաչափորեն ձերբակալված երեխայի վերադարձնելու կամ երեխայի հետ շփվելու իրավունքի իրացման վերաբերյալ դիմելիության (ուղղորդման) և հարկադիր կատարման ընթացակարգերը» հաստատում է Վրաստանի կառավարությունը։
2015 թվականի մարտի 20-ի Վրաստանի օրենք № 3339 – կայք, 31.03.2015թ.
2020 թվականի հունիսի 10-ի Վրաստանի օրենք № 6053 – կայք, 19.06.2020թ.
Պաշտոնական աղբյուր և տեքստի խմբագրություն
Պաշտոնական վրացերեն անվանում: საქართველოს სამოქალაქო კოდექსი
Իրավազորություն: Վրաստան
Պաշտոնական փաստաթուղթ Matsne-ում
Ընդունման ամսաթիվ:
LIDA.ge-ի տեքստը ոչ պաշտոնական թարգմանություն է։ Պաշտոնական փաստաթուղթը տեսեք Matsne-ում։
Այս տեքստի համապատասխանությունը կոնկրետ պաշտոնական խմբագրությանը առանձին չի հաստատվել։ Կիրառելուց առաջ ստուգեք համապատասխան խմբագրությունը Matsne-ում։
